Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (6-րդ մաս) – Թիվ մեկ մարզաձեւի նախաօլիմպոսյան հայահետքերից մինչեւ օլիմպիական գոլի հայ մեծավարպետ ու հայամականուն մարզարքա…

Սկիզբը՝ թիվ 26-30-ում

http://www.hayary.org/wph/?p=5776Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ.- Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (5-րդ մաս), բայց ինչպե՞ս լուծել կորուսյալ մեդալների գերխնդիրը… Միհրան Հարությունյանի՝ օլիմպիական չեմպիոնի կոչումը վերականգնելու շուրջ…

http://www.hayary.org/wph/?p=5761Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (4-րդ մաս) – Այն ժամանակ մեդալներ տրվում էին միմիայն հենց եզրափակիչի մասնակիցներին.…

http://www.hayary.org/wph/?p=5749Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (3-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… «Սիրելի՛ հայեր, միշտ հիշե՛ք, որ դուք լավագույնն եք, ես ձեզ սիրում եմ, որովհետեւ ես էլ ձեր մի մասն եմ. ունեմ հայ արյուն»…

http://www.hayary.org/wph/?p=5727Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (2-րդ մաս) – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի, բայցեւ ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… Արդի օլիմպիական խաղերին մասնակցած առաջին հայ մարզիկները…

http://www.hayary.org/wph/?p=5717Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- (1-ին մաս) – Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի… Մինչ դեպի նորագույն ժամանակներ «առաջադիմելը»՝ արժե պարզապես դիմել մի «կամրջող» համեմատության…

Ինչպես արդեն համոզվեցինք, օլիմպիական ոսկե մեդալակիր եւ Օլիմպիական իսկ շքանշանակիր, խոյահարող տիպի հարձակվող Նիկիտա Սիմոնյանով Հայ ֆուտբոլի օլիմպիական տարեգրությունը ո՛չ սկսվել է, ո՛չ էլ ավարտվել…

Համենայն դեպս՝ մեր համատեքստում ֆուտբոլի թեման փակելուց առաջ (թեպետ դա փակե՞լ կլինի), առանց առանձնապես մանրանալու. ծանրանանք մի այլ արտերեւույթի վրա: 1920թ. արդի 7-րդ օլիմպիադայի (Անտվերպեն) ֆուտբոլային մրցաշարում անմիջական անկյունայինից (կոռներ), իմա՝ ամենաբարդ դիրքից (զրոյական անկյունից), միանվագ գրոհ-հարվածով դարպասախոցում գրանցվեց, ինչն էլ ծնող պատճառ դարձավ մարզաշխարհի եզրաբանության մեջ նորորակ կատեգորիայի հայտնության՝ «օլիմպիական գոլ»:

Տեղին է աստ թագավորեցնել հրեա բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Իոսիֆ Բրոդսկու խոսքը. «Ամենակարեւոր բաներն աշխարհում կոռներն է ու պենալտին»:  

Արդ՝ մեծ ֆուտբոլի բարձր մակարդակի մրցախաղերում ամենից շատ օլիմպիական գոլեր է հոյակերտել  հայկական ֆուտբոլի անթառամ լեգենդ, «բոլ-գնդակի կախարդների» ոստան Բրազիլիայում եւ Ուրուգվայում «Խորհրդային Պելե, Գարինչա» մեծապատվված Սարգիս Վարդանի Հովիվյանը (ծնվ. Սուխում, 1938թ.). մի ամբողջ եռաերրորդություն՝ անվանապես 3 տարբեր թիմերի կազմում, 3 թիմերի դարպասներ, 3 մայրաքաղաքներում (ԽՍՀՄ) ֆուտբոլի Ա խմբի առաջնություններում՝ 1960թ., Երեւան, «Սպարտակ» (Երեւան) թիմում՝ Թբիլիսիի «Դինամո»-ին, 1961թ., Մինսկ, ԲԿՄԱ (Մոսկվա) թիմում՝ Մինսկի «Դինամո»-ին, ինչպես նաեւ 1964թ., Բեյրութ, Երեւանի «Արարատ» թիմում՝ լիբանանյան թիմի դեմ միջազգային մատչի ժամանակ):

Իմիջիայլոց՝ տվյալ հանգուցաբառերը հումպետս չեն ընդգծված. դրանք բոլորն էլ սերտագույն աղերսներ ունեն բուն հայոց լեզվական ու մարզական արժեքների հետ: Ինչն էլ իր հերթին պատահական չէ, քանզի, ինչքան իսկ դասական ֆուտբոլի պաշտոնական հայրենիքը Անգլիան համարվի, այդ համընդհանուր գերագահ մարզաձեւի նախահայրենիքն օրգանապես տեղադրվում է, այլ նախընտիր տարածաշրջաններից ոչ պակաս իրավունքով, Հայկական լեռնաշխարհի սրտում (Սուրեն Մ. Այվազյան, Ալեքսանդր Գ. Գրիգորյան, այլք, հայկական հեռուստաալիք):

Նախ՝ խնդիրը ամենալայն մշակութաբանական մեկնանկյունից (1.,2.) հայեցարկենք (արդեն իսկ հայ(տ)անշական է խոյ արասեռն ու արիական սկիզբը մարմնացնող՝ «մեծ ազգի» այն  բազմիմաստ արմատը, զորօրինակ (1.,2. զորեղ օրինակ, 3. զորքի՝ զորական օրինակ), առանց որի՝ ռուսը չի կարող ո՛չ ծնվել-ծնել, ո՛չ էլ գոյել-գոյատեւել- խայ-հոյ-հայ-հոյահայ-հայել-հայելի-հայացք-հայեցակարգ…անփակելի բառաշղթան): Թող որ անգամ ամենախիստ՝ հակասող ենթադրության մեթոդով:

Եվ ուրեմն՝ այդ հենց Հայաշխարհը, որտեղ ի սկզբանն իշխել է Հրագունդ=Արեւի ու հետո նաեւ վերջինիս հեթանոսական Աստված Միհրի պաշտամունքը՝ արեգնաճառագայթների պես էլ Երկրագնդի զանազան ծագեր շառավղելով (միթրայականություն, միստերիաներ եւ այլն), որտեղ ծնունդ է առել, գործառել ու կրկին տարածվել Կենդանաշրջանի (Ախթարք, Զոդիակ) գաղափարը՝ շեշտված բարդ բառերի ձևաբանորեն վերջին, բովանդակապես առաջնային բաղադրիչների (գունդ, շրջան) հատուկ խորախորհրդով, նույն այդ առումներով Բարձրավանդակը, որտեղ, ուստի, ակունքվել են կլոր բացվածքներով անդրանիկ՝ նախապատմական աստղադիտարանները, որի հետ են կանխակապված ձիաբուծության սաղմնավորումն ու զարգացումը, մետաղագործության նախնական հոլովույթը, բոլ(որ)աձեւ անվի արարումը, վերջիններիս համադրմամբ՝ կառքերի, մարտակառքերի  պատրաստումը, պիտառումն ու տարասփռումը, նույն այդ «Երկիր դրախտավայրը», որն աչքի է ընկնում գնդի կամ սֆերայի հարթաչափական ժայռապատկերների, բազմաբնույթ կլորատիպ եւ հատկապես հենց ռազմամարզական գործողություններ, խաղեր ցուցանող նշանագրերի (գաղափարագրերի) ամենահնությամբ եւ ամենաառատությամբ, գնդակարդ օրգանական արքետիպեր խաղողի, նռան, դդմի, սեխի, ձմերուկի (ժողովրդական ավանդազրույցի բառուբանով՝ «չմեռուկի», ինչը կարելի է կնքել եւ հենց իր՝ ֆուտբոլագնդակի առարկայական (1.օբյեկտիվ, 2.նյութեղեն) բնութագիր) վաղեմի մշակության լայն ու բազմոլորտ քաղաքակրթական արգասիքներով, որի նախալեզու վաղնջահայերենի ակտիվ բառապաշարից են այլ հնդեվրոպական (ու ոչ միայն) լեզուներին անցել եւ մեր օրերը հասել այնպիսի բանալի բառեր, որպիսիք են «ոտ»-ը, «բոլ»-ը, «դուռ»-ը, «գոլ»-ը՝ մարզափիլիսոփայական նշանակությամբ (տե՛ս ստորեւ), սկզբունքորեն արդեն եւ պատմատրամաբանորեն անհնար է, որ չդառնար ի մասնավորի ոտնագնդակային ու ձեռնագնդակային խաղերի, այդ թվում՝ ֆուտբոլի նախաձևերի ծագման օջախներից, եթե ոչ բուն նախօրրանն ու հիմնակենտրոնը (1. հիմնման, 2.հիմնական):

Պարզապես վարկածը համընդունելի տեսության վերածելու համար հարկ կլինի առավել մանրակրկիտ ու նպատակամիտված հետազոտել աշխարհն ի բոլոր տարտղնված համապատասխան բյուրալեզու ձեռագիր, տպագիր եւ արխիվային աղբյուրները, այսպես կոչված իրաապացուցողական արտեֆակտեր որոնել,- ու անկարելի է չհայտնաբերել,- պատմական Հայաստանի բոլոր  բնակատեղիներում եւ՝ ոչ ընդամենը ներկա «հայրենի անկյունում» (Գարեգին Նժդեհ): Թեպետ առայժմյան սեղմատարածքում (1.,2.) անգամ, առաջնայնություն հաստատող շատ այդպիսիք գտնվել են կենսագործունեության այլեւայլ բնագավառների առնչակցությամբ (կոշիկ, հագուստ, գնդիկամիջուկավոր գլխավոր հացահատիկայինների մշակաբուծություն, գինեգործություն, գարեջրագործություն եւ այլն): Ի վերջո, անշուշտ նաեւ, բոլոր արդյունքների գիտալուսավորչական իմաստավորմամբ, արտաքին լսարաններն ուղղելիք (կրկին՝ բոլոր կտրվածքներով) տեղեկատվաքարոզչական աշխատանքներ ծավալել:

Զուտ լեզվաբանական սկզբնաղբյուրների եւ համեմատական ստուգաբանության լույսով նկատենք առայժմ հետեւյալը:

Ֆուտբոլ՝ ոտբոլ. անգլ. foot<ոտ, ball<բոլ՝ իրոք «գնդաձեւ, ուռուցիկ, կլոր», ըստ Հրաչյա Աճառյանի արմատական բառարանի. զուգահեռվում են նաեւ «բալիշ», «բարձ» հոմանիշերը:

Գոլ. անգլ. goal լոկ 1. նպատակ, 2. դարպաս, այնինչ հին հայերենում՝ անհամեմատ խորքային էաբանական ու ընդհանրական գերիմաստներով՝ 1. թե՛ գոյական՝ լինելություն, գոյություն, էություն, 2. թե՛ բայ՝ լինել, գոյել, կայանալ, գտանիլ: Այսինքն՝ գոլը, հայնակ հենց ստուգաբանությամբ, որպես ֆուտբոլի բուն էություն (կվինտ էսենցիա), գոյության եւ կայացման իմաստ (ֆրանս. raison d’etre), լինելիության գրավական:

Գերմաներենում առավել գործածական է «tor» եզրը(<դուռ):

Կոռներ. անգլ. corner 1. անկյուն, 2. անկյունային<հայերեն կոռ՝ նաեւ «կոր, կեռ» իմաստներով արմատից:

Գրոհ. անգլ. attack, համաբանորեն՝ շատ այլ լեզուներում<հին հայերեն «ատակ» (ունակ, ի զորու) բառից. չի բացառվում, որ «գրոհ»-ից ածանցված լինի եւ մենապայքարային որոշ մարզաձեւերում կիրառվող «groggy» եզրը:

Մատչ. անգլ. match<հին հայերեն «մատչել» (մոտենալ, հասնել, հանդիպել) բայի արմատը. հմմտ. «անմատչելի» ժխտաձեւը:

Ավելի քան պերճախոսուն է՝ ուղղակի գործուն է այլեւ հենց իր՝ ֆուտբոլի արքա, Նորին մեծամեծություն Էդսոն Արանտես Դու Նաշիմենտուի «Պելե» մականվան հայեցի ստուգաբանական հիմնավարկածս, որը դեռ 2010-2012թթ. է տարածվել ՀՀ, ԼՂՀ հայերեն, ռուսերեն տպագիր ու էլեկտրոնային ԶԼՄ-ներով, համացանցով, լուսահիշատակ Լեւոն Միքայելյանի «Քաղաքական հրապարակախոսություն» 3-րդ գրքի  (Երեւան, ռուսերեն) օգնությամբ:

Պելեի իսկ «Իմ կյանքը եւ հիասքանչ խաղը» գրքի (անգլերեն, 1977, ռուսերեն, 1989) հուշարկմամբ՝ այդ մականունն առաջացել է Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի Բաուրու քաղաքում, մոտ 1949թ., մանկութ նրա խաղի հայազգի ականատեսի «Պել է» (հայաբարբառային «հիմար է», «խենթ է») նշավակիչ պիտակումից, երբ ապագա ամենանշանավոր մարդը, ֆուտբոլ=ոտբոլի տարրականոնները կոպտախախտելով, ձեռքով էր գնդակին դիպչում…

Հավելենք (եթե անհետաքրքրական չէ), որ 2010թ. նոյեմբերին, Հայաստանում Բրազիլիայի փոխհյուպատոս Հովսեփ Սեֆերյանը, հայոց պետությունների՝ մեծագույն տպաքանակն ունեցող «Ֆուտբոլ plus» թերթում հանրայնացված սույն մեկնակերպը, սեփական նախաձեռնությամբ, խելախոսով հաղորդել է իր վաղեմի բարեկամ Պելեին եւ, ի պատասխան մարզարքայի ծիծաղախառն արձագանքին, առաջարկել է տալ, եթե միայն կարող է, նրա իսկ ամենահայտ (1.,2.) մականվան այլընտրանքային, բայց ավելի հիմնավոր բացատրություն…

Սույն հատվածն ավարտենք Պելե-հայեր-օլիմպիադաներ զարմանազան եռանկյունու՝ շատ-շատերի համար աննկատ մնացած անձնավորյալ «ներքին անկյունների» ցուցանշմամբ:

Անդրանիկ Իսկանդարյանը (Էսկանդարյան) Իրանի հավաքականի կազմում հասել է 1976թ. օլիմպիադայի քառորդ եզրափակիչ (ուժեղագույն վեցյակ, օլիմպիական դիպլոմ): Միակ հայ ֆուտբոլիստը, ում իրավամբ կարելի է համարել Պելեի գոնե հեռակա թիմակից, ավելին՝ վերադիրով տիտողսակից, է՛լ ավելին՝ տասնամյակներով մերձընկեր: Երկրորդելով ու անգամ զարգացնելով Պելեի վերջին մարզական նվաճումը (1977, ԱՄՆ, Նյու Յորքի «Կոսմոս» թիմի կազմում Հյուսիսամերիկյան լիգայի չեմպիոն)՝ նույն «Կոսմոս»-ի թարմացված կազմում դարձել է հիշյալ լիգայի կրկնակի չեմպիոն (1980, 1982), գումարած դրան՝ Անդրատլանտյան գավաթի տիրակալ: Որդին՝ Ալեկո Իսկանդարյանն էլ եղել է ֆուտբոլի ԱՄՆ օլիմպիական հավաքականի անդամ:

Դեռեւս 1960-ական թթ. համամիութենական «Տրուդ» ռուսերեն օրաթերթը, հեղինակավոր մարզատեսաբան Յուրի Վանյատի գրչով, ֆուտբոլի ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի անդամ, 1966թ. աշխարհի առաջնության 4-րդ մրցանակակիր (բրոնզ) ԽՍՀՄ ազգային հավաքականի անդամ (անձնական մեդալ, սակայն, չստացած), Բաքվի «Նեւթյանիկ» թիմի կազմում երկրի 1962թ. լավագույն համառմբարկու, 1966թ. բրոնզակիր Էդուարդ Մարգարովին կնքել է «Բաքվի Պելե». ցայդ՝ նման հանդուգն համեմատություն խորհրդային ֆուտբոլում չէր արվել (ի հետագունե՝ արդեն Երեւանի «Արարատով» պիտի դառնար ԽՍՀՄ չեմպիոն ու կրկնագավաթակիր, 1971թ՝ ԽՍՀՄ 3-րդ ֆուտբոլիստ):

2012թ. սեպտեմբերին, Ստամբուլում (Թուրքիա) կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականի՝ «Պելեաբար» եռակի չեմպիոն դառնալու առթիվ, նույն «ոտբոլահայրենիք» Անգլիայի համացանցային կայքը հռչակել է. «Հայաստանի հավաքականը շախմատում նույնն է, ինչ Բրազիլիայի հավաքականը՝ ֆուտբոլում: Իսկ Լեւոն Արոնյանը շախմատային Պելեն է»:

Շարունակելի

Գարեգին Ղազարյան

«Լուսանցք» թիվ 31 (421), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։