Կա մի բան, որի դեմ անզոր են երկրային …իզմերը – Բայց կարծես հրեական ռաբինները կամ պայծառատեսները նույնպես իրենց միտքը ժանգից եւ հոգին երկրային մարմնական կենսակերպից մաքրելու լուրջ խնդիրներ ունեն…- Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը՝ արդեն իջնող Տիեզերական պատժի եւ Հայկական լեռնաշխարհը կրկին հայության Օրրան վերահաստատելու մասին…

«Լուսանցք»-ն անդրադարձել էր փետրվարի սկզբին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը մերժելու Իսրայելի Կնեսետի որոշմանը: Հստակ է, որ հրեական պետությունն այս անգամ էլ հայկական հարցի հնարավոր արծարծմամբ հասկացրեց Թուրքիային, որ Անկարան չպետք է տուրք տա ծավալապաշտությանը Մերձավոր Արեւելքում, չպետք է ինքնակամ որոշումներ կայացնի: Եվ Հայոց ցեղասպանության ճանաչման մերժումը, փաստորեն, նորից Անկարան պիտի ընկալի որպես աջակցություն Թուրքիային, ինչին, ըստ Իսրայելի, պիտի հետեւի թուրքական աջակցություն Իսրայելին, ինչ հարցում որ կուզենա աջակցություն ստանալ Թել Ավիվը:

Պարզ ու հանրահայտ քաղաքական առեւտուր, ինչը կարող է կասկածի տակ դնել նախորդ տարվա իսրայելական մեծ ջանքները՝ հայ-իսրայելական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Նախ, խնդիր կար իսրայելական զենք-զինամթերքի, ապաեւ անօդաչու սարքերի՝ Ադրբեջանին վաճառելու հարցում, ինչը դեռ վերջնականապես կարգավորված չէ: Այժմ էլ, կրկին խաղարկվում է մի հարց, որը համայն հայության համար երբեք շահարկման առարկա չէ եւ ատելի են շահարկման փորձերը նաեւ օտարների կողմից: Հատկապես, որ Հայոց ցեղասպանության ծրագրման հարցում պատմությունը ամրագրել է սիոնիստա-պանթուրքիստական դաշինքի համագործակցությունը, ինչպես նաեւ երիտթուրքերի ղեկավար կազմում՝ ծպտյալ հրեաների գոյությունը, հենց առաջնորդի՝ Աթաթուրքի գլխավորությամբ:

Այս թեմաներով մեր թերթի էջերում շատ է հանդես եկել Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ում էլ դիմեցինք նաեւ այս հարցով: Նա նշեց, որ Հայոց ցեղասպանության, որն այսօրվա պատմությամբ ամրագրված է 1915-1923թթ. ժամանակահատվածում, Արեւմտյան ու Արեւելյան Հայաստան-ներում, իրականում պետք է անդրադառնալ այն ժամանակներից, որի սկիզբը սուլթան Աբդուլ Համիդի օրոք դրվեց: Եվ Հայոց Մեծ Եղեռնը շուրջ 30 տարի է տեւել՝ 1893-1923թթ.:  

Դեռ այն ժամանակ էր (եւ սա արդեն հայտնի փաստ է), երբ Սիոնիստական կուսակցության հիմնադիր Թեոդոր Հերցլը այցելեց Օսմանյան Թուրքիայի սուլթանին եւ հսկայական գումար առաջարկեց Պաղեստինի տեղում Իսրայել հիմնելու համար: Հիշեցնենք, որ Օսմանյան Թուրքիան էր կառավարում պաղեստինյան հողերը: Հիշեցնենք նաեւ սուլթանի պատասխանը սիոնիստին՝ «Արյունով վերցրած հողերը միայն արյամբ են վերադարձվում»… Սիոնիզմի պարագլուխը ետ չի կանգնում իր նպատակից եւ Սիոնիստական կուսակցության ներդրմամբ (հունական Սալոնիկից ուղարկված ծպտյալ հրեաներով) Թուրքիայում զարկ է տալիս երիտասարդ թուրքերի շարժմանը եւ երիտթուրքական հեղափոխությունը (որին, ի դեպ, այս անգամ էլ շատ խաբված հայեր են մասնակցել, նաեւ քաղաքական ուժեր հայկական) եւ տապալում է սուլթանին, որից փափագում էին ազատվել նաեւ հայերը՝ չգիտակցելով, թե ում են աջակցում…

Սակայն իշխանությունը լիովին վերահսկելու եւ Իսրայել պետությունը անխոչընդոտ հիմնելու համար հարկավոր էր ոչ միայն քաղաքական լծակները վերցնել արդեն Հանրապետական Թուրքիայում, այլեւ՝ տնտեսական: Իսկ դրանք հայերի ձեռքում էին: Հատկապես առեւտրի ոլորտը: Եվ կատարվեց այն, ինչ նպատակով սուլթանին տապալել էին երիտթուրքերը, իրականում՝ ծպտյալ հրեաները: Սրանք հանրահայտ փաստեր են եւ մեկ անգամ չէ, որ խոսել ենք: Հայերը պիտի զիկվեին Թուրքիայի տնտեսական ոլորտը հսկելուց… Բայց զրկանքի գինը ավելի թանկ եղավ, հայությունը ցեղասպանվեց իր իսկ Հայրենիքում: Մենք խոսել ենք նաեւ Հայոց ցեղասպանության ծրագրման, կազմակերպման եւ իրականացման մեջ շատերի մեղավորության մասին (Թուրքիան եւ Ադրբեջանը բացարձակ պատասխանատուներ են եւ հայոց արդար վրեժն ու պահանջատիրությունն այստեղ է), Միացյալ Նահանգների ու Ցարական Ռուսաստանի, հետու բոլշեւիկյան ԽՍՀՄ-ի, որ Թուրքիայի հետ իրենց շահերի մրցավեճում անտեսեցին միլիոնավոր զոհերին, որ ամեն օր ականատես էին ազգաջինջ ողբերգության, եվրոպական երկրների (հատկապես՝ Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա), որ հանուն Բաղդադ-Բեռլին շահութաբեր երկաթուղու լռեցին, քանի որ սիոնիստական փողերը առատորեն էին տեղ հասնում լռության ու տեղեկատվության սահմանափակման համար… Իսկ մեր հարեւանները ոչ միայն լռեցին, այլեւ օգտվեցին այլեւս անուժ հայությունից, մեր հայրենիքի որոշակի հատվածների տիրելով՝ քրդերը, վրացիները, իրանցիները եւ այլն… Սրանցից յուրաքանչյուրն էլ իր բաժին պատասխանն ունի տալու: Միայն մեր բնատուր տիեզերագենը արարչածին հային փրկեց ամբողջական ոչնչացումից:

Նախորդ տարվա իսրայելական քաղաքական փորձերը կարծես թե պիտի հանգեցնեին մեկ այլ լուծման, բարձր մակարդակով փոխադարձ այցերի արդյունքները թերեւս բերում էին այն մտքին, որ Թել Ավիվը հնարավորինս ճիշտ է գնահատել Երկնքի ու Երկրի գարնանային ընթացքը եւ կրկին հույս է փայփայում, որ Համաշխարհային Ջրհեղեղի հերթական փուլում  հերթական Նոյի հերթական Տապանին միակ փրկվածների՝ հայերի կողմից տեղ կհատկացվի Արարատյան Աշխարհում…

«Բայց կարծես հրեական ռաբինները կամ պայծառատեսները նույնպես իրենց միտքը ժանգից եւ հոգին երկրային մարմնական կենսակերպից մաքրելու լուրջ խնդիրներ ունեն… Իհարկե, չի բացառվում, որ Համաշխարհային Ջրհեղեղի փոխարեն մեկ այլ Բնական Տարերք իջնի որպես պատիժ, ԱրԷգԱկ-նային ջերմային հզոր մի ապտակ, կամ օրինակ՝ այնպիսի մի Գենային Ազդակ, որի ազդեցությանը Արարատյան Աշխարհում կդիմանան միայն գենետիկ հայերը… Կամ՝ մեկ այլ… Կապ չունի, խնդիրն այստեղ Տիեզերական Պատժի մասին է, որի դեմ անզոր են այսօրվա զենքն ու զորքը, փողն ու աղոթքը…»,- հավելեց Արմեն Ավետիսյանը:

Հայ արիների առաջնորդը խոսքն ավարտեց զարմանքով՝ «Աշխարհի փողերին ու աշխարհաքանդ բուրգին տիրապետող ուժերը, որոնք պայծառատեսների, աստղաբանների, գուշակների… եւ ի վերջո թաքնագետների խմբեր ձեւավորելու համար գումար չեն խնայում, փաստորեն տեղյակ չե՞ն Տիեզերական ամենապարզ իրականությունից անգամ: Որ Տիեզերքում նույնպես լինում է Գարուն, Ամառ, Աշուն եւ Ձմեռ, որ այդ եղանակները երկրային ամիսների համեմատ հազարամյակներով են հաշվվում, որ իրենց լուրջ ազդեցությունն ու կնիքն են դնում բոլոր Արար(վ)ածների վրա, լինեն նրանք տիեզերական մարմիններ, թե մարդիկ… Եթե մարդիկ չեն տեսնում, որ ԱրԷգԱկ-ը, Լուսինը կամ իրենց Երկիր մոլորակը շնչում կամ թախծում են, ապա դա չի նշանակում, որ այդպես չէ. Տիեզերքն Ինքը Շնչող Մարմին է…

Իսկ աշխարհի տերերը անհանգստանալու բան ունեն, երբ ամեն անգամ մարդկությանը սարսափեցնում են այս կամ այն սպասվելիք «աշխարհի վերջով», հիմա իրենք են կանգնած այդ վերջի առջեւ: Սակայն, ոչ թե հնարովի, այլ իրական, ոչ թե մոլորակը կամ մարդկությունը պիտի կարծանվեն, այլ կործանման է գնում այս հակաստվածային ու հակամարդկային «Հին Աշխարհը»՝ աշխարհի գաղտնի կառավարության անհոգի աշխարհակարգը… Իսկ «Նոր Աշխարհը» կերտվելու է Հայկական Լեռնաշխարհում, Մարդկության Օրրանում, դա հենց «Արարատյան Աշխարհն» է լինելու… Ու սա անկասելի տիեզերական ընթացք է, իսկ Տիեզերքի դեմ խաղ չկա, հատկապես՝ չարակամ երկրային խաղացանկից:

Արդյո՞ք չգիտեն, որ կան ինչպես Երկրային, այնպես էլ Երկնային չար ու (բ)արի ուժեր, որ Տիեզերական Ձմռանը արեւապաշտ (բ)արի ուժերը, այդ թվում՝ ազգերը, մարդիկ, թուլանում են, տկարանում եւ նրանց հեշտ է լինում հաղթելը… սակայն, երբ գալիս է Տիեզերական Գարունը՝ արեւապաշտ (բ)արիները վերստին հզորանում են, արթնանաում է տիեզերագենը… եւ գալիս է հատուցման պահը…

Քրմերն իրենց ժամանակին նման առասպելներ, հեքիաթներ, զրույցներ շատ են ստեղծել, որպեսզի պարզ մարդիկ լսեն-կարդան ու հետո իրականությունը նրանց բացատրելը հեշտ լինի: Հայկական հեքիաթներում՝ բ(արին) հաղթում է, երբ միշտ կարողանում է գնալ-հասնել 7 սարից այն կողմ, այդ ուղին նրան միշտ հանդիպեցնում է բաժանվող 3 ճանապարհի եւ այսպես շարունակ:

Արդյո՞ք բոլոր առասպելները, դիցապատումները, հեքիաթները կարող էին պատահաբար նման լինել իրենց լուծումներով: Եվ ինչու՞ էին արդեն մանկության հեքիաթներն ավարտած հայ մարդիկ 7 երկինք վերեւ փնտրում իրենց Աստվածներին… ինչու՞ են բաժանվող 3 ուղիներում անցնում 3 փորձություններից յուրաքանչյուրը, որոնք առնչվում են մարդու մարմնական-մտավոր-հոգեւոր երեւույթներին…

Սա երկար թեմա է, այստեղ կավարեմ այն, հասկացողը կհասկանա, չհասկացողը մի լավ կծիծաղի… դա էլ առողջարար է: Այսօր ամեն բան վերադառնում է ի շրջանս յուր, Մարդկության Արարման Բնօրրանը՝ Արարատյան Աշխարհը՝ Հայկական Լեռնաշխարհը կանչում է իր Տիրոջը՝ Հային… եւ այստեղ ոչ մի ուժ ի զորու չէ դիմակայել:

Պարզապես հայն ի՛նքը պիտի գիտակցի սա, որ արագացնի Արարչականչը եւ վերագտնի իր Առաքելությունը… Իսկ հայն այն գտել է, Աստվածահաս երեւույթները քանակական հանրագումարով չեն լուծվում…»:

Դառնալով Իսրայելի Կնեսետի՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող հերթական անբարո քայլին, նշենք, որ «Լուսանցք»-ն անդրադարձել է այն փաստին, որ այս անգամ 11 պատգամավոր ունեցող «Յեշ Աթիդ» կուսակցության ղեկավար Յայիր Լապիդն էր ներկայացրել հարցը: Խոսել է ընդհամենը 3 րոպե՝ հիշեցնելով հրեաների ցեղասպանությունը ծրագրած Ադոլֆ Հիտլերի 1939թ. արտասանած հետեւյալ խոսքերը՝ «Ո՞վ է այսօր խոսում հայերի ցեղասպանության մասին… Ու քանի որ չենք խոսում ցեղասպանությունների մասին, դրանք կրկնվում են»,- ասել է նա: Պատգամավորներից շատերը ինչպես միշտ հարց էին հնչեցնում՝ ինչու՞ է հիմա ներկայացվում այդ նախագիծը, ինչին ի պատասխան՝ նշյալ խմբակցության ղեկավարն ասել է. «Այս հարցը պարզ խնդիր չէ, բանավեճի խնդիր չէ, այն պարզ բարոյական հարց է այն բանի վերաբերյալ, թե մենք՝ հրեաներս արդյո՞ք կարող ենք ժխտել ցեղասպանությունը: Սա ընդդիմության եւ իշխանական տեսակետների հարց չէ, սա հրեաների եւ ոչ հրեաների խղճի հարցն է»:

Եվ ինչպես նշել էինք, տարածաշրջանային հիմնախնդիրներում Իսրայելը հերթական անգամ խաղարկեց Հայոց ցեղասպանության հարցը, որպեսզի ծավալապաշտական եւ սադրիչ դեր ստանձնած Թուրքիայի հետ դեռեւս չվատացնի հարաբերությունները, քանի որ Անկարայի հարձակումները Սիրիայի եւ Իրաքի վրա դեռ բավարարում են Իսրայելին, նաեւ արաբական աշխարհի որոշակի սլաքներն ուղղում են թուրքական կողմը: Իսկ համաիսլամական եւ համաարաբական շահերի պաշտպան խաղացող Թուրքիան այսպես այլեւս չի կարող տարածաշրջանի արաբներին եւ իսլամականների համախմբել ընդդեմ Իսրայելի ու հրեաների:

Օրերս «Ռաուլ Վալենբերգ» միջազգային հիմնադրամը խորը հիասթափություն է հայտնել Կնեսետի որոշման առումով, ինչպես հայտնել է The Jerusalem Post-ը, հիմնադրամը նամակ է հղել Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնին, քանի որ նա 2015թ.՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ կոչ էր արել երկրի կառավարությանը փոխել դիրքորոշումը այս հարցում:

«Ցավոք, վերջին տարիների ընթացքում այս քվեարկությունը շարունակվում է նորից ու նորից, ինչպես մշտական ծիսակարգ: Ամենայն հարգանքով, սակայն մենք չենք կարողանում դա հասկանալ, չխոսելով անգամ այդ դիրքորոշումն արդարացնելու մասին: Իսրայելը հանդիսանում է հրեական ժողովրդի ազգային տունը, որը տուժել է աննկարագրելի Հոլոքոստի ժամանակ: Հայ ժողովուրդը հավատում է, որ աշխարհի բոլոր ազգերը, հրեական պետությունը կունենան մտավորական ազնվություն եւ հոգեւոր առատաձեռնություն՝ հայ ժողովրդի սարսափելի ողբերգությունը ճանաչելու համար»,- գրել է հիմնադրամը:

Այստեղ հասկանում են, որ իսրայելական կառավարությունն ու Կնեսետը ինչ-ինչ շահեր են հաշվի առնում, սակայն «գոյություն չունի քաղաքական իրականություն, որը կարող է ողջամիտ արդարացում լինել դրա համար»:

Միջազգային այս հիմնադրամում համոզված են, որ ամբողջ աշխարհը կողջունի Կնեսետին «համարձակ էթնիկ դիրքորոշման համար՝ անկախ կարճաժամկետ քաղաքական նկատառումներից»: Նամակում, որը ստորագրել են հիմնադրամի նախագահ Էդուարդո Էռնեկյանը եւ հիմնադիր Բարուխ Տոնեմբաումը, հույս կա, որ Իսրայելը ավելի վճռական կգտնվի:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագծի Կնեսետում քննարկման էր դրվել փետրվարի 14-ին: Այն ներկայացրել էր «Եշ Աթիդ» իսրայելական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յայիր Լապիդը: Օրինագծին դեմ էր քվեարկել 41, կողմ՝ 28 պատգամավոր:

Այսօր էլ շատ հրեաներ են դարձյալ ասում, որ «չկա պատճառ, որի համար Կնեսետը, որը ներկայացնում է Հոլոքոստի միջով անցած մի երկիր, չճանաչի Հայոց ցեղասպանությունն ու դրան նվիրված հիշատակության օր չունենա»: Նշում են, որ խորհրդարանական պատվիրակություն էր ուղարկվել Երեւան՝ մասնակցելու 100-ամյա տարելիցի միջոցառումներին, բայց պաշտոնական դիրքորոշում չէր ներկայացվել՝ պայմանավորված «դրա բարդությամբ եւ քաղաքական հետեւանքներով, եւ քանի որ դա հստակ քաղաքական ասոցացում ունի»…. Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագիծը առաջին անգամ էր դրվել Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի լիագումար նիստի քննարկմանը։ 2016թ. Կնեսետի կրթության հարցերի հանձնաժողովը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Կքայլի՞ արդյոք Իսրայելը նաեւ Երկնային ուղիով, ինչպես նշել է հայ արիների առաջնորդը, թե՞ կմնա բացառապես երկրի ուղեծրում, դեռ պիտի պարզաբանվի: Նաեւ շատերի ուղեծիրները պիտի հստակեցվեն:

http://www.hayary.org/wph/?p=2799 Հայաթափումը՝ թուրք-հրեական գործա՞րք – Այս ծրագրով նոսրացավ տարածաշրջանի հզոր հայկական համայնքը… Վտանգավոր գործընկերության դասերը…

http://www.hayary.org/wph/?p=6790Իսրայելը շարունակում է անբարոյակա՞ն խաղալ – Խնդիրը պարզ էր.- եւ  հարցը ներկայացնողն անգամ խոսել է ընդհամենը 3 րոպե՝ հիշեցնելով հրեաների ցեղասպանությունը ծրագրած Ադոլֆ Հիտլերի 1939թ. արտասանած հետեւյալ խոսքերը. «Ո՞վ է այսօր խոսում հայերի ցեղասպանության մասին» – «Չենք խոսում ցեղասպանությունների մասին՝ դրանք կրկնվում են»,- ասել է «Յեշ Աթիդ» կուսակցությունը ղեկավարը… 

Հայկ Թորգոմյան

http://www.hayary.org/wph/?p=6423#more-6423Ի՞նչ ունեն կիսելու հայն ու հրեան – Հրեաները հետաքրքրվա՞ծ են Հայաստանով… Հնարավոր է նաեւ ոչ քաղաքական համագործակցություն, եթե հրեան իրապես նպաստի, որ հայինը տրվի հային…Իրականում հայն է մարդկության արարման եւ փրկության երկրի տերը, որտեղ խաչվում են Երկրի ու Երկնքի օրենքները… Հայ-հրեական հարաբերությունները ջե՞րմ են…

http://www.hayary.org/wph/?p=6497Ի՞նչ կլինի, եթե տարածաշրջանում դաշնակցեն հակառակորդները՝ Հայաստանն ու Իսրայելը… Հայ-հրեական հարաբերությունները թերեւս աշխարհի ամենահին հարաբերություններից մեկն է… – Իսրայելը փոխու՞մ է իր տարածաշրջանային առանցքը… – Հիմա կաշխուժանա՞ն հայ-հրեական գործարար կապերը… – Հոլոքոստով անցածը կհասկանա՞ Եղեռն ապրածի ցավը… – Կճանաչի՞ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը…

http://www.hayary.org/wph/?p=6496Անե՞լ, թե՞ չանել այդ քայլը՝ ընդառաջ Իսրայելին… Երեւանը իր զինտեխնիկան կթարմացնի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Իրանի հետ համագործակցելով… Պաշտպանական ոլորտում Ադրբեջանն ու Իսրայելը 5 միլիարդ դոլարի պայմանագրեր են կնքել… հայերի ու հրեաների մեջ շատ կան ընդհանրություններ, բայցկան նաեւ կնճռոտ ծալքեր, ու շատ կարեւոր է, որ լինի երկխոսություն… Հայաստանում Իսրայելի հետ համագործակցության դեմ կողմեր կան նաեւ… Բաքուն ցանկանում էր անօդաչուների հնարավորությունները փորձարկել հայկական դիրքերի վրա – իսրայելական օպերատորները մերժել են դա…

«Լուսանցք» թիվ 8 (486), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։