Իսրայելը շարունակում է անբարոյակա՞ն խաղալ – Խնդիրը պարզ էր.- եւ  հարցը ներկայացնողն անգամ խոսել է ընդհամենը 3 րոպե՝ հիշեցնելով հրեաների ցեղասպանությունը ծրագրած Ադոլֆ Հիտլերի 1939թ. արտասանած հետեւյալ խոսքերը. «Ո՞վ է այսօր խոսում հայերի ցեղասպանության մասին» – «Չենք խոսում ցեղասպանությունների մասին՝ դրանք կրկնվում են»,- ասել է «Յեշ Աթիդ» կուսակցությունը ղեկավարը… 

Փետրվար 14-ին Իսրայելի Քնեսեթի լիագումար նիստում առաջին անգամ քննարկվեց Հայոց ցեղասպանության օրը նշելուն վերաբերող նախագիծը: Միանգամից նշենք, որ այն ձայների 41 դեմ, 28 կողմ եւ ոչ մի ձեռնպահ հարաբերակցությամբ մերժվեց:

http://www.hayary.org/wph/?p=2799 Հայաթափումը՝ թուրք-հրեական գործա՞րք – Այս ծրագրով նոսրացավ տարածաշրջանի հզոր հայկական համայնքը… Վտանգավոր գործընկերության դասերը…

http://www.hayary.org/wph/?p=6423#more-6423Ի՞նչ ունեն կիսելու հայն ու հրեան – Հրեաները հետաքրքրվա՞ծ են Հայաստանով… Հնարավոր է նաեւ ոչ քաղաքական համագործակցություն, եթե հրեան իրապես նպաստի, որ հայինը տրվի հային…Իրականում հայն է մարդկության արարման եւ փրկության երկրի տերը, որտեղ խաչվում են Երկրի ու Երկնքի օրենքները… Հայ-հրեական հարաբերությունները ջե՞րմ են…

http://www.hayary.org/wph/?p=6497Ի՞նչ կլինի, եթե տարածաշրջանում դաշնակցեն հակառակորդները՝ Հայաստանն ու Իսրայելը… Հայ-հրեական հարաբերությունները թերեւս աշխարհի ամենահին հարաբերություններից մեկն է… – Իսրայելը փոխու՞մ է իր տարածաշրջանային առանցքը… – Հիմա կաշխուժանա՞ն հայ-հրեական գործարար կապերը… – Հոլոքոստով անցածը կհասկանա՞ Եղեռն ապրածի ցավը… – Կճանաչի՞ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը…

http://www.hayary.org/wph/?p=6496Անե՞լ, թե՞ չանել այդ քայլը՝ ընդառաջ Իսրայելին… Երեւանը իր զինտեխնիկան կթարմացնի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Իրանի հետ համագործակցելով… Պաշտպանական ոլորտում Ադրբեջանն ու Իսրայելը 5 միլիարդ դոլարի պայմանագրեր են կնքել… հայերի ու հրեաների մեջ շատ կան ընդհանրություններ, բայցկան նաեւ կնճռոտ ծալքեր, ու շատ կարեւոր է, որ լինի երկխոսություն… Հայաստանում Իսրայելի հետ համագործակցության դեմ կողմեր կան նաեւ… Բաքուն ցանկանում էր անօդաչուների հնարավորությունները փորձարկել հայկական դիրքերի վրա – իսրայելական օպերատորները մերժել են դա…

http://www.hayary.org/wph/?p=6725Երուսաղեմի վերանայման հարցը՝ համաշխարհային ռազմաճակատի առաջին խրամատ – ԱՄՆ-ի «սեւ ցուցակը» նրբերանգներ կունենա՞ առանձին պետությունների համար… ԱՄՆ-ի նախագահը կատարեց երկար սպասված այն քայլը, որը պիտի արագացներ աշխարհի վերաբաժանման գործընթացը – ոչ միայն երկփեղկվեց աշխարհը, այլեւ այդ աշխարհը վերածվելու է միմյանց դեմ մարտնչող երկու ճակատների…

http://www.hayary.org/wph/?p=6724Օրախնդիր եւ տեսակետ.- Երուսաղեմ. իրականություն եւ գաղտնի շերտեր… Երուսաղեմի հիմնախնդիրը քաղաքակրթական պատերազմի դրսեւորում է – Այն պարզապես քաղաքակրթական կարեւորագույն կետ է, որն ի սկզբանե եղել է Հայ տեսակի գործունեության դաշտում… Դեռ ավելին. քաղաքը հիմնել են մեր հզոր նախնիները…

Օրինագծի հեղինակն այս անգամ ոչ թե խորհրդարանում փոքրամասնություն կազմող «Մերեց» խմբակցությունն է, այլ 11 պատգամավոր ունեցող «Յեշ Աթիդ» («Կա ապագա») կուսակցությունը, որի ղեկավար Յայիր Լապիդն էր ներկայացրել հարցը: Նա խոսել է ընդհամենը 3 րոպե, իր ելույթում հիշեցնելով հրեաների ցեղասպանությունը ծրագրած Ադոլֆ Հիտլերի 1939թ. արտասանած հետեւյալ խոսքերը՝ «Ո՞վ է այսօր խոսում հայերի ցեղասպանության մասին»: «Ու քանի որ չենք խոսում ցեղասպանությունների մասին, դրանք կրկնվում են»,- ասել է նշված խմբակցության ղեկավարը:  

Պատգամավորներից շատերը հարց էին հնչեցնում՝ ինչու՞ է հիմա ներկայացվում այդ նախագիծը, ինչին ի պատասխան՝ «Յեշ Աթիդ»-ի խմբակցության ղեկավարն ասել է. «Այս հարցը պարզ խնդիր չէ, բանավեճի խնդիր չէ, այն պարզ բարոյական հարց է այն բանի վերաբերյալ, թե մենք՝ հրեաներս արդյո՞ք կարող ենք ժխտել ցեղասպանությունը: Սա ընդդիմության եւ իշխանական տեսակետների հարց չէ, սա հրեաների եւ ոչ հրեաների խղճի հարցն է»:

Ելույթ է ունեցել Իսրայելի ԱԳ փոխնախարար Ցիպի Հոտովելին եւ առաջարկել դեմ քվեարկել նախագծին: Քննարկման ժամանակ հնչել են փոխադարձ մեղադրանքներ, ինչից հետո տեղի ունեցավ քվեարկությունը: Այս օրերին Իսրայելում գտնվող՝ հայկական խորհրդարանական պատվիրակության անդամները չեն ցանկացել ներկա գտնվել Քնեսեթում կայացած քննարկումներին եւ քվեարկությանը: Գուցե կռահել են, թե ինչ է կատարվելու…

Ի՞նչ է սա: Հարցը շատ պարզ է, պատասխանը՝ եւս:

Նորից հետ ենք դառնում դեպի տարածաշրջանային հիմնախնդիրները եւ նորից հասկանում, որ Իսրայելը հերթական անգամ խաղարկեց Հայոց ցեղասպանության հարցը, որպեսզի տարածաշրջանում այժմ էլ ծավալապաշտական եւ սադրիչ դեր ստանձնած Թուրքիայի հետ դեռեւս չվատացնի հարաբերությունները: Անկարայի հարձակումները Սիրիայի եւ Իրաքի վրա առայժմ բավարարում են Իսրայելին, քանի որ արաբական աշխարհի սլաքներն ուղղում են Անկարայի կողմը: Իսկ համաիսլամական եւ համաարաբական շահերի պաշտպան խաղացող Թուրքիան նման քայլերով այլեւս չի կարող տարածաշրջանի արաբներին եւ իսլամականների տրամադրել ընդդեմ Իսրայելի:

Ամեն անգամ, երբ նման մի նախագիծ է նախատեսվում, դրա տակ հստակորեն մեկ այլ խնդիր կա թաքնված, որ ավելի առաջնային է հայկական հարցից:

Այժմ կրկին խոսում են Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Իսկ իրականում նկատելի է, որ դարձյալ սրվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները: Եվ դրանք սրվել են ոչ միայն սիրիական հարցում, առավելապես քրդերի անկախության առումով, այլեւ՝ արաբական երկրների, Իսրայելի, Հայաստանի, Հունաստանի եւ այլ երկրների հետ Անկարայի առաջացրած խնդիրների պատճառով:

Այսօր ԱՄՆ-ում արդեն խոսում են, թե շատ հարմար պահ է Հայոց ցեղասպանության հարցը կրկին բարձրացնելու համար, ինչը երկար ժամանակ կզսպի Թուրքիային: Չնայած իրապես կա նաեւ տեսակետ, թե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լրջորեն է մտորում այս մասին:

Բայց այդ լրջության փուլը եւս անցել ենք նախկին նախագահ Բարաք Օբամայի ժամանակ: Երբ անգամ Անկարայում էին համոզված, որ ԱՄՆ-ի նախագահը պատրաստվել է ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը:

Բայց այդպես չեղավ: Իսկ այս տարվա հունվարի վերջերին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օգնականներ Բեն Ռոդսը եւ Սամանտա Պաուերը ներողություն են խնդրել այն բանի համար, որ չեն ճանաչել 1915թ. Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանությունը։ «Դա սխալ է եղել։ Մենք պետք է ճանաչենք հայերի ցեղասպանությունը»,- ասել է Բեն Ռոդսը։ Նա եղել է Բարաք Օբամայի վարչակազմի ազգային անվտանգության հարցերով տեղակալի խորհրդական:

Նրա խոսքով՝ վարչությունը շատ մտահոգված էր այն բանով, որ չվիրավորի Թուրքիային։ «Ներողություն եմ խնդրում»,- հավելել է Սամանտա Պաուերը։ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Պաուերը ցավ է հայտնել, որ Բարաք Օբամայի նախագահության 8 տարիների օրոք չի ճանաչվել հայերի Ցեղասպանությունը։ «Ցավում եմ, որ մենք հիասթափեցրել ենք այդքան շատ ամերիկահայերի»,- նշել է նա։

Իսկ թե սա ինչ է, դեռ պետք է հասկանալ:

Ինչպես հաղորդում են իսրայելական զլմ-ները, «Իսրայելի Քնեսետի Իսրայել-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Տալի Պլոսկովայի հրավերով Սուրբ Հող ժամանած Հայաստանի ԱԺ պատվիրակության պաշտոնական հանդիպումների անդրանիկ օրն է: Հայկական պատվիրակությունը ղեկավարում է խորհրդարանի Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար, պատգամավոր Գագիկ Մինասյանը: Հայկական պատվիրակությունն՝ ի տարբերություն նախորդ տարվա, մեծաթիվ չէ: Պատվիրակության կազմում են պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Աղվան Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանն ու Գեւորգ Գորգիսյանը: Նրանց ուղեկցում է նաեւ Իսրայելում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը (նստավայրը՝ Եգիպտոս):

Նշենք, որ հայ պատվիրակներին Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանում ընդունել էր Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը: Այնուհետեւ հյուրերը ուղեւորվել էին Սուրբ Հարության տաճար, այցելել էին Լացի պատ: Ինչպես սովորաբար արվում է, հին քաղաքում շրջագայությունից հետո հյուրերին ուղեկցել են նաեւ Հոլոքոստի Յադ վաշեմ թանգարան-ինստիտուտ: Ծագիրը շատ հագեցած է եղել:

Թել-Ավիվում մեր պատվիրակությանն ընդունել է Իսրայելի ԱԳ նախարարության Եվրոպայի եւ Ասիայի երկրների հետ կապերի բաժնի ղեկավար, փոխնախարարը, բայց ոչ իր նստավայրում: Փաստորեն, Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը չի հանդիպել Հայաստանի ԱԺ պատվիրակներին, իսկ փոխնախարարը, կարելի է ասել՝ մասնավոր հանդիպում է կազմակերպել…

Իսկ Իսրայելի Քնեսետում մեր պատվիրակության անդամները հանդիպել են «Յեշ Ատիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդի հետ: Նախատեսված բոլոր կարեւոր խորհրդարանական հանդիպումների շարքում է նաեւ հանդիպումը Իսրայել-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Տալի Պլոսկովայի հետ: Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնի, Քնեսետի տնօրենի, նաեւ Բնապահպանության նախարար, Իսրայել-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախկին ղեկավար Զեեվ Էլկինի հետ եւս կլինեն հանդիպումներ:

Փետրվարի 16-ին հայկական պատվիրակությունը կհանդիպի Երուսաղեմի հայկական համայնքի հետ, ապա՝ Թել Ավիվի հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ Թել-Ավիվ-Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում:

Ի տարբերություն հայ խորհրդարանականների նախորդ պատվիրակության, այս նոր այցելության օրակարգում Հայաստան – Իսրայել միջազգային հասարակական ֆորումի աշխատանքներ ծրագրված չեն:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 6 (484), փետրվարի 16-22, 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։