Ասուն եւ անասուն մարդկային պայքարի բովում… – Հատված 1945թ. ԱՄՆ-ի ԿՀՎ տնօրեն Ալեն Դալեսի համաշխարհային նոր կարգի սահմանման ելույթից… «Ոսկե միլիարդի» տեսությունը դեռ օրակարգի մեջ է…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

- Համաշխարհային հորձանուտում մեր միակ ուղին՝ հայահավատ եւ հայահավաք Հայաստանն է եւ հայաստանակենտրոն հայությունըԱնհոգի պետականությունը Ազգային միտքը ստորադասում է միջազգային ապազգային իրավունքի առաջ՝ սպանելով նաեւ ազգի մարմինը՝ հայրենիքը, ավելի ստույգ՝ հայրենյաց պաշտպանության համար ստեղծած պետականությունը…

* * *

Ավելի քան 20 տարի առաջ, երբ նորանկախ Հայաստանի քաղաքական դաշտում խոսում էի աշխարհի գաղտնի կառավարության, համաշխարհային գաղտնի կազմակերպությունների ցանցի կործանարար դավադրությունների մասին, որոնք առանց ծախսատար պատերազմների, ներքին ապազգային, հոգեխեղ եւ սեռամոլագար հասարակություններ ձեւավորելով աշխարհի տարբեր երկրներում, հասնում էին ազգամերժ եւ հայրենակործան հանրությունների ձեւավորմանը՝ տիրելով այդ երկրներին առանց մեկ կրակոցի անգամ… ինձ համարում էին ամեն ինչ մերժող ծայրահեղական եւ դավադրությունների տեսություններ հորինող…

Երբ ասում էի, որ համասեռականները ու մյուս սեռամոլագարները աղանդավորականների նման սկսելու են մարդկանց տան դռները թակել, անգամ դպրոց ու մանկապարտեզ մտնել եւ սեռական փոքրամասնությունները՝ պետական գրանցում ստացած համայնքներով փոխարինել … ինձ արդեն մեղադրում էին ուրիշների տեղաշորի մեջ մտնելու համար… Չմտածելով անգամ, որ սեփական տեղաշորն են շուտով պաշտպանելու այդ վտանգներից: Նմանատիպ կարծիքներ ու զարգացումներ եղան նաեւ մարդկանց (անձնական տվյալների, անգամ մատնահետքերի ու աչքի ծիածանափայլ թաղանթի մեկտեղ կուտակման) համարակալման, սոցիալական, ապա նույնականացման քարտերի, չիպավորված անձնագրերի գործընթացից մինչեւ մարդկանց չիպավորման վտանգների ներկայացման աղմուկի ժամանակ…  

Շուրջ 2 տասնյակ տարվա իմ պայքարը, որպես Հայ Արիական Միաբանության առաջնորդ, տվել է իր արդյունքները (այդ վտանգները ոչնչացվել են հենց պետական համակարգում, ինչը հիմքից է ջարդել ներդրված վտանգները…), ինչի համար աչքիս չեն գալիս այն դժվարություններն ու զրկանքները, սին մեղադրանքները, որ կրել եմ տարիներ շարունակ ոստիկանության, դատախազության, ազգային անվտանգության, ապա նաեւ դատական մարմինների կողմից եւ կալանավայրում:

Այսօր արդեն բացահայտ բոլորն են խոսում գաղտնի կազմակերպությունների դավադրությունների մասին, ավելի նորանոր տվյալներ ներկայացնելով, ԼԳԲՏ եւ ամենատարբեր աղանդավորական համայնքների վտանգների մասին, ինչպես նաեւ մշակութային, պատմագիտական եւ օտարների պատվերով այլ ոլորտներ ներխուժած կեղծարարությունների եւ ապազգային դրսեւորումների մասին…

Ժամանակին խոսել եմ նաեւ այլասերվածների, խառնարյունների եւ հայի անվան տակ ծպտյալ ոչ հայերի մասին… Այստեղ եւս անուններ են տրվել եւ այս վտանգն էլ է բարձրաձայնվել մինչեւ պետական ամենաբարձր օղակներ: Սակայն ինչպես այս, այնպես էլ վերոնշյալ բոլոր վտանգներն էլ միշտ են առկա, քանի դեռ Երկիր մոլորակը չարի իշխանության տակ է, ուստի պետք է պայքարի կրակը միշտ վառ պահել, որպեսզի այլեւս խրոնիկ խորացումների եզրին չկանգնենք…

* * *

Չարիների նենգ դավադրությունները Արիների ցեղի նկատմամբ, ինչպես Վիշապազուների ցեղի գործակալների դարավոր քայքայիչ գործունեությունները Հայաստանում նորություններ չեն

* Կրկին ասուն եւ անասուն մարդկային պայքարի բովում

«Լուսանցք»-ը քանիցս անդրադարձել է 1945թ. ԱՄՆ-ի ԿՀՎ տնօրեն Ալեն Դալեսի հայտնի ելույթին, որի մի հատվածը ցայսօր՝ հետաքրքրական ու այժմեական է դեռ եւ հրապարակվում է այն երկրներում, որոնք ցանկանում են բռնել անկախության եւ ազատության ճանապարհը:

Ոչ այն անկախության ու ազատության, որ հրամցնում են աշխարհի գերուժերը հարյուրամյակներ շարունակ, որոնք  ազատատենչ ազգերին շեղում են իրական ուղուց եւ անկախությունը փոխարինում ամբոխավարությամբ, իսկ ազատությունը՝ սանձարձակությամբ

Ազգային արժեհամակարգը ոչնչանում է ժողովրդական, հասարակական ու հանրային կոչված խմբավորումների եւ սեռական ու կրոնական փոքրամասնությունների ամենատարբեր խմբերի հորձանուտում:

Ճշմարտությունը մահվան, լավագույն դեպքում՝ մեկուսացման ուղեգիծ է դիտարկվել, ստախոսությունը՝ ցոփ ու շվայտ կյանքի ուղեգիր:

Պայքարող տեսակը հայտարարվել է հետամնաց արնախում ցեղախմբերի մնացուկ կամ քարանձավային քաղաքակրթության հետեւորդ, իսկ այլեւս հնազանդ եւ միայն մարմնական պահանջներով ու ցանկություններով ապրողների հետեւորդները համարվել են գերժամանակակից ու գերզարգացած մարդկային առաջադեմ հասարակարգի հիմնասյուներ

Իսկ իրականում պայքարը եղել ու մնում է մարդ տեսակի՝ մարդ մնալու համար, ովքեր չեն ցանկանում «առաջադեմ հասարակարգի հիմնասյուներ» դառնալ, ինչը նշանակում է վերածվել երկոտանի անասունի, սակայն ասուն տեսակովՍա նշանակում է անասունի հոգե-մտավոր անէությամբ, բայց ասուն մի նոր մարդանման տեսակ կամ, որ ավելի մոտ է՝ անհոգի ու անմիտ հակաբնական ու հակաստվածային մարդկային կերպարանքով անասուն, որն ինքնության սանդղակում շատ ավելի ցածր է, քան յուրաքանչյուր բնածին կենդանի, թերեւս նաեւ բույս

Հատված ԱՄՆ-ի 1945թ. ԿՀՎ տնօրեն Ալեն Դալեսի ելույթից

Այս ելույթը հնչել է Միացյալ Նահանգների Կոնգրեսում: «… Քաոս սփռելով, մենք աննկատ, իրենց իրական արժեքները կփոխենք կեղծերով եւ կստիպենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Գրականությունից եւ արվեստից մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը. դուրս կմղենք նկարիչների մոտից ժողովրդի հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման եւ ուսումնասիրության ցանկությունը, իսկ գրականությունը, թատրոնը, կինոն պետք է պատկանեն եւ փառաբանեն միայն ամենազազրելի մարդկային զգացումները:  

Մենք պետք է օգնենք եւ բարձրացնենք այնպիսիներին, որոնք կսկսեն սերմանել, սրսկել մարդկային գիտակցությունում սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքերով՝ ցանկացած անբարոյականության պաշտամունք: Պետության ղեկավարությունում մենք քաոս ու անկարգություն կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվ եւ մշտապես, կօժանդակենք չինովնիկների հիմարությունը, կաշառակերությունը, անսկզբունքայնությունը:

Ազնվությունը եւ օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլեւս պետք չեն լինի: Ստահակությունն ու հանդգնությունը, սուտն ու կեղծիքը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, դավաճանությունն ու ժողովուրդների թշնամությունը մենք ճարպկորեն եւ աննկատորեն կսերմանենք

Եվ միայն քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք խեղկատակ: Կգտնենք միջոցներ՝ նրանց զրպարտելու եւ հասարակության տականք հայտարարելու…»,- ասել է Ալեն Դալեսը:

Սա իհարկե ԽՍՀՄ-ը քանդելու անգլո-(սաքսոնական)-ամերիկյան մասոնական ծրագիր էր, իհարկե, քանի դեռ ԽՍՀՄ-ը որպես աշխարհի գաղտնի կառավարության 2-րդ համաշխարհային բեւեռ էր ծառայում, նույնն էլ մասոնա-բոլշեւիկյան վերնախավն էր կիրառում, բայց համաշխարհային ինքնուրույն բեւեռ դառնալու քայլերը բումերանգի հարված հասցրեցին

Սակայն քաոսի այս ծրագիրը այժմ էլ է կիրառելի՝ ցանկացած երկիր քարուքանդ անելու համար, որի ականատեսն ենք հիմա նաեւ մեր իրականության մեջ եւ առհասարակ

Հ.Գ. – Աշխահի գերտերերը փորձեցին մասնատված ԽՍՀՄ-ի հիմքի՝ Ռուսաստանի Դաշնության վրա կառուցել 2-րդ համաշխարհային բեւեռը, սակայն Բորիս Ելցինից հետո, այս ծրագիրը հօդս ցնդեց եւ Վլադիմիր Պուտինը ցայսօր փորձում է թեկուզ առանց դաշնային սկզբունքների որոշակի վերմիավորել նախկին ԽՍՀՄ-ի երկրներին, որպեսզի Արեւմուտքի երկրների հետ հավասար իրավունքներով ձեւավորի համաշխարհային մյուս բեւեռըԱնգամ Չինաստանի հետ բանակցություններ եղան, որոնք դեռ անարդյունք են, քանզի վերջինս նույնպես համաշխարհային բեւեռ ձեւավորելու նպատակ ունի

Մոսկվան ԱՄՆ-Կանադա-Եվրոպա բեւեռին փորձում է դիմակայել Եվրոպա եւ Ասիա (որոշակիորեն նաեւ Հարավային Ամերիկա) բեւեռով

Իսկ մարդկության համարակալման գործընթացը հասավ չիպավորման վերջաբանին – «Ոսկե միլիարդի» տեսությունը դեռ օրակարգի մեջ է

Պարբերաբար օրենքներ են պարտադրվում երկրներին, որոնք անբարոյականացման ու ապազգայնացման են տանում մարդկանց, հանրույթներին, ազգերին, հատկապես՝ երեխաներին, որոնք այդ մարդկանց ու ազգերի ապագան են: Դրանք թաքնվում են «սոցքարտեր», «բիոքարտեր» «գենդերային հավասարություն եւ իրավունք», «սեռական հավասարություն», «ընտրովի սեռ կամ անսեռ», «ընտրովի ազգություն», թե այլ հակամարդկային, ապազգային ու անբարո «անմեղ» ձեւակերպումներով:

Գրեթե ավարտվեց մարդկանց համարակալման գործընթացը, տվյալների հավաքագրումն ու պահեստավորումը մեկ կենտրոնում, հավաքեցին մարդկության բոլոր հնարավոր տվյալներըՄարդկությունն այլեւս բաց եւ խոցելի համակարգ է աշխարհի գաղտնի տերերի համար: Եվ սա մոտեցրեց այն վտանգը, ինչի մասին ասում էին հայ արիները: Մոտենում է ամբողջ մարդկության չիպավորման վերջնակետը, երբ բոլորը եւ ամենուր վերահսկելի եւ տեսանելի կդառնան ու հայտնի «ոսկե միլիարդի» հետեւորդներ կլինեն նրանց մի մասը

(աշխարհի գաղտնի կառավարությանը ցանկալի է, որ 8 միլիարդ բնակչին մոտեցող մարդկությունը պակասի եւ հասնի մինչեւ 1 միլիարդի, որը բավարար է, որպեսզի 300-500 ընտանիքներ երկրագնդի ցանկացած վայրում վայելեն իրենց կյանքըՄոլորակը լինելու է մեկ պետություն, որն ունենալու է մեկ ազգ, որի թիվը չի անցնելու 1 միլիարդից (իրականում ազգը այդ ընտանիքներ են լինելու, մնացյալը կմնան որպես բանվորա-գյուղացիական եւ սպասարկող դասակարգեր): 1 միլիարդ թիվը կմնա որպես մշտական քանակ, որին պահելը այդ ընտանիքների համար հաշվարկված կլինի այլեւս)…

Մարդը հետզհետե կդադարի կենսաբանական էակ լինելուց եւ իր մարմնի մեջ տեղադրված չիպի միջոցով ալիքային հեռակառավարման կենթարկվի: Եվ դեռ հետո կիմացվի, որ ղեկավարվում է, հրահանգավորվում:

Եվ մարդկանց հավաքագրված տվյալներն էլ կծառայեն այդ կառավարմանը, արդեն կան յուրաքանչյուրի սեռական կողմնորոշման, առողջական վիճակի, քաղաքական ու կրոնական հայացքների, կենսակերպի ու մտածողության, աչքի ծիածանափայլ թաղանթի եւ այլ տվյալներ, մարդկանց մատնահետքերն ու գենետիկ որոշակի տեղեկություններԵվ չիպը կդառնա ալիքային կառավարման այն միջոցը, որով կազդեն մարդու գիտակցության, անգամ՝ ենթագիտակցության վրա:

Այսօր այս ամենը էլեկտրոնային կառավարման միջոցով ավելի է դյուրինացվում եւ սոցիալական քարտերին եկել են փոխարինլու նույնականացման քարտերը, որոնք էլեկտրոնային կառավարման ժամանակ ոչնչացման կտանեն ոչ միայն առձեռն փաստաթղթերը, անձնագիրը, այլեւ թղթադրամները, որպեսզի փողը, որպես մարդու անկախ կարգավիճակը պահող արդի միջոց, նույնպես վերահսկվի քարտային միասնական եւ համարակալված համակարգով: Որեւէ մարդ չի կարող փախուստի դիմել այդ համակարգից, առանձին գոյատեւել, քանի որ քարտային համակարգից օգտվելու դեպքում նա բացահայտվում է, որտեղ էլ որ գտնվիԵթե իհարկե նրա «քարտային ունեցվածքը» արդեն կալանավորված չլինի:

Այս ամենն արվում է առանց միջոցների մեջ խտրականություն դնելու: Ասել եւ ասում ենք՝ սա աշխարհի գաղտնի կառավարության ծրագիրն է, որ ձգտում է միադեմ (այս դեպքում՝ անդեմ) ու ստրկացված մարդկության ստեղծմանը: Տարիներ շարունակ մեր բացահայտումներն ու փաստերը հերքողները փորձել ու փորձելու են մեզ ծայրահեղական ներկայացնել՝ շովինիստ-ռասիստ-ֆաշիստ կամ այլ նման անվանումներով պիտակավորելով: Հին ու փորձված ձեւ է եւ անտեղյակ զանգվածի վրա դեռ ազդեցություն է գործում: Հիշեցնենք վերեւում արդեն նշված ԱՄՆ-ի ԿՀՎ նախկին տնօրեն Ալեն Դալեսի 1945թ. ելույթը:

* * *

Իմիջիայլոց, այս թվականը մի այլ առումով եւս հիշեցրել ենք, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեղադրեց Մոսկվային՝ 1945թ.-ից հետո ձեւավորված եվրոպական քաղաքականության հիմքերը քանդելու մեջՍա այն ժամանակ էր, երբ Ռուսաստանը վերամիավորեց Ղրիմը եւ պատրաստվում էր դա անել Դոնեցկի եւ Լուգանսկի չճանաչված հանրապետությունների հետԲայց, փաստորեն խախտվել է Գերմանիայի կանցլերի նշած «եվրոպական քաղաքականության հիմքերը», եւ Եվրոպան այլեւս 1945թ. պայմանավորվածություններից դուրս է հայտնվել:

Բայց Արեւմուտքը կեղծում է մի հարցում, 1945-ին հաստատված «եվրոպական քաղաքականության հիմքերը» Ռուսաստանը չի քանդել, մինչ այդ հենց Արեւմուտքն է այն խախտել՝ մասնատելով Հարավսլավիան, ապա՝ Սերբիան, էլ չասենք, որ 1945-ի հետեւանքների կրող Գերմանիա-ները վաղուց վերամիավորվել են- www.hayary.org

«Լուսանցք» թիվ 20 (498), 2018թ.

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=134906947491631&id=100029169784366Ասուն եւ անասուն մարդկային պայքարի բովում… – Հատված 1945թ. ԱՄՆ-ի ԿՀՎ տնօրեն Ալեն Դալեսի համաշխարհային նոր կարգի սահմանման ելույթից… «Ոսկե միլիարդի» տեսությունը դեռ օրակարգի մեջ է

 «Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնումhttp://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանցգրադարանում եւ pressa.ru-ումhttp://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

http://www.hayary.org/wph/?p=5851Ժողովուրդների կործանման ծրագիրը – «Մենք նրանցից կպատրաստենք լրտեսներ» (1953-1961թթ. ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ալան Դալես) «Եվ միայն շատ քչերը կենթադրեն ու կհասկանան, թե ինչ է կատարվում, բայց նմաններին կդնենք անօգնական վիճակի մեջ»…

http://www.hayary.org/wph/?p=5853Անբարոն ապազգային է, ապազգայինից դավաճանությունն էլ՝ կես քայլ – Սա գլոբալացման-համաշխարհայնացման ծրագիրն է, որի մասին բացահայտ խոսվեց դեռ 1945թ.՝ 2-րդ աշխարհամարտից հետո…

http://www.hayary.org/wph/?p=5541 Մղձավանջ, որ դեռ փող աշխատելու միջոց էաղանդավորական, սեռախեղությանը նպաստող, գենդերային կոչված ամենատարբեր հիվանդագին կառույցները, մարդկանց համարակալման ու չիպավորման տանող օրենքները՝ ազգադավ ծրագրեր են

- https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internalԱրմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn

- https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։