Իրական բարեփոխումը՝ օրախնդիր – Անգամ տոնե՛րը պիտի սրբագրվեն


Որ  սեփական պատմությունը ուրիշի՛ գրածով չսերտենք

1794թ. հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս է տեսել հայկական 1-ին պարբերականը՝ «Ազդարար»-ը: Այս փաստը մեզանում համարում են հայ տպագիր մամուլի պատմության սկիզբը: ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 22-ի որոշման համաձայն՝ հոկտեմբերի 16-ը դարձել է «Մամուլի աշխատակիցների օր», որը հետագայում վերանվանվել է «Հայկական մամուլի օրվա»:

Մենք  պարբերաբար ընդգծում ենք այսօրինակ տոները եւ միաժամանակ հիշեցնում, որ մեր պատմությունը միայն հարյուրամյակների հետ չի առնչվում եւ դեռ սրբագրումների կարիք ունի…

Continue reading

Գուցե թեժ աշուն չէ, բայց գործնական ձմեռ կլինի եւ կտրուկ գարուն

Երկար ժամանակ մեր քաղաքական դաշտը սպասում է, թե ինչ վերջաբան կունենան ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները: Մենք ոչ մեկ անգամ նշել ենք, որ կոալիցիա-կոնգրես բանակցությունները առավելապես ՀՀԿ-ՀԱԿ երկխոսության էին նմանվում, քանզի ԲՀԿ-ն առավելապես չեզոք դիրքորոշում էր որդեգրել՝ ի տարբերություն ՕԵԿ-ի, որը միանշանակ ՀՀԿ-ի կողքին է: Անգամ տեսակետներ էին լինում, թե ՀՀԿ-ՀԱԿ երկխոսությանը կզուգորդի եւս մեկ իշխանություն-ընդդիմություն բանակցություն՝ ի դեմս ԲՀԿ-ի եւ այլ ընդդիմադիր ուժերի: Հատկապես, որ խորհրդարանական ընդդիմությունը՝ ՀՅԴ եւ «Ժառանգություն», չեն պատրաստվում հանդես գալ ՀԱԿ-ՀՀՇ-ի հետ: Արտախորհրդարանական ընդդիմությունները նույնպես նախընտրել են առանձին կամ համատեղ դաշինքներով հանդես գալը:

Continue reading

Եվրոպական ճանաչման յուրահատկությունը


Կշրջվի՞ Արեւմուտքը դեպի Արեւ – ելք՝ Հայաստան

Մոսկվայում հանդիպել են ՌԴ  եւ ՀՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Էդվարդ Նալբանդյանը: Արդեն ասվել է, որ Մոսկվան մինչեւ ՌԴ-ում նախագահի նոր ընտրության ավարտը, գուցե արցախյան խնդրի կարգավորման գործընթացը զիջի Փարիզին, եւ այս հանդիպումը թերեւս քննարկումների նոր առիթ էր:

Իսկ ԵԽԽՎ 32 պատգամավորներ համատեղ հայտարարություն են ընդունել, որում ճանաչել են ԼՂՀ անկախությունը եւ կոչ արել սերտորեն համագործակցել ԼՂՀ օրինական ընտրված իշխանությունների հետ: Հայտարարության մեջ ասվում է. «20 տարի առաջ, խորհրդային եւ միջազգային օրենսդրության հիման վրա անկախություն հայտարարելու մասին որոշում կայացնելով, մեր տարածաշրջանում ի հայտ եկան նոր պետություններ: Ինքնորոշման եւ Խորհրդային Միությունից անջատվելու իրավունքից օգտվեցին ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը, այլեւ Լեռնային Ղարաբաղը»:

Continue reading

Շագրենի կաշին – Հայաստանի արտաքին պարտքը գերազանցում է մեր պետական բյուջեն

Այսօր մեր պետությունն ավելի շատ պարտք է, քան կա իր գանձարանում:

Սա արդեն ռիսկային է: Առանց չափազանցության: Ի դեպ ասեմ, որ այն մարդկանց թվին չեմ դասվում, ովքեր վստահ են, թե ՀՀ-ն առանց արտաքին պարտքեր ներգրավելու, կարող էր շատ հարցեր լուծել: Բայց նաեւ այն մարդկանցից չեմ, ովքեր կարծում են, թե պարտքեր ունենալը աշխարհում սովորական երեւույթ է, վտանգավոր չէ եւ վտանգավոր չի լինի նույնիսկ այն դեպքում, եթե պարտքի չափը գերազանցի  ՀՆԱ-ի 60 տոկոսը: Փոխարենը այս երկու կողմերի տեսակետներից տարբերվող հաստատուն դիրքորոշում ունեմ. պարտքեր պետք է ներգրավել միայն ծայրահեղ դեպքում, ամեն կոպեկը նպատակային ու արդյունավետ ծախսել՝ դրանով  արդարացնելով պարտք վերցնելու անհրաժեշտությունն ու երաշխավորելով պարտքի վերադարձելիությունը եւ խստորեն պատժել ներգրաված միջոցների մսխումը՝ այն համարելով պետական դավաճանություն: Հավատացած եմ՝ սա բնավ խիստ մոտեցում չէ:

Continue reading

Հավատամքի այբբենարանը –

Հայոց դիցարանը. խորհուրդներ, զորություններ

Սկիզբը՝ թիվ 34, 35-ում

3. Վահագն Աստվածը

Ինչպես արդեն նկատվել է, Արարիչը՝ Արա՜ն, մեկը լինելով՝ մի շարք որակներ ունի, որոնք նորոգելով մարմնավորում է Ծնող Զորությունը՝ Անահիտը: Աստվածները Արարչի այդ որակների մարմնավորումներն են (Աստված՝ լեզվաբանորեն հենց նշանակում է Արարչական Գերագույն Խորհուրդը, Զորությունը կրող, մարմնավորող): Բազմաստված է հայ դիցաբանական համակարգությունը (ինչպես եւ ընդհանրապես ամեն մի ազգային դիցաբանական համակարգություն), որում է եւ կայանում դրա հարստությունը:

Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության – Մեր աշխարհը այդ շրջանում հայ-ասա էր՝ խոսք ասող

(Հայոց էթոնիմների իմաստաբանության շուրջ)

Հայ էթնոսի անվանակոչման վերաբերյալ մշտապես շրջանառվում են մի քանի վարկածներ, որոնք լեզվական մեկնաբանությունների, ենթադրություների եւ տեսակետների համալիրներ են՝ ուղիղ կապված Հայկական Լեռնաշխարհի եւ նրան հարակից տարածքների հետ: Այս ուղղությամբ շատ աշխատանք է կատարված, սակայն Ի. Դյակոնովի ստեղծած վարկածը առայժմ  գերակա է: Դյակոնովն իր աշխատանքներում, նաեւ եվրոպական լեզուներով պաշտպանում էր հայոց ծագման իր թերի տեսությունը, որն առայժմ հանդիսանում է արեւմտյան մասնագետների ուղեցույցը հայոց նախապատմության խնդրում: Ժամանակն է առհասարակ հրաժարվել Ի. Դյակոնովի թերի տեսությունից: Կարեւոր է նաեւ հրաժարվել «նախնական Հայաստան» ձեւակերպումից եւ նրա տեղայնացման հարցից, քանի որ ըստ հայկական ավանդույթի, Հայկի ոստանը համարվում է Հարքը՝ այսինքն, Արածանի գետի կամ Արեւելյան Եփրատի վերին շրջանը:

Continue reading

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

Continue reading

Լուսանցքի թիվ 211-ի հոդվածները

1. ՀՀ 3 նախագահների ամենավտանգավոր բարդույթները եւ դրանց հետեւանքները – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան
2. Վտանգ. Աղանդներ. Կամ որս ես, կամ՝ որսորդ… Եվրոպան նորից պարտադրում է – Աղճատված կրոնը…
3. Հավատամքի այբբենարանը. Հայոց դիցարանը. Անահիտ Աստվածամայր Խորհուրդը – Քուրմ Մանուկ
4. Տեր կանգնելու կամքը – Արմենուհի Մելքոնյան «Լուսանցք»-ի գլխ. խմբագիր… Հարկային վարչարարություն… Ճանապարհային միջանցք…
5. Հայ-թուրքական եւ հայ-քրդական հարաբերությունները թուրքական հոգսե՞ր… Ցեղասպանության հարցը «սեղմում» է…
6. Արեւմուտքը Հայաստա՞նն է ընտրում (Եվրախորհուրդ, Եվրանեսթ, Արեւելյան գործընկերություն)… Աշխարհի ամենալավ գործը…
7. Ներաղաքական. Քաղաքական սպասում՝ հայացքներ Հայաստանից դուրս… Երկխոսությունը արվեստ է, ոչ թե արհեստ…
8. Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.oeg-ը տրամադրում է գովազդային վահանակի տեղ
Continue reading

ՀՀ նախագահների բարդույթները եւ հետեւանքները հանրային կյանքում

Երկրի ղեկավարի բարդույթը աստիճանաբար փոխանցվում է պետական եւ քաղաքական ոլորտներ, որտեղից էլ՝ հանրային-հասարակական կյանք, ինչն էլ դառնում է գործոն բացասական ու այլեւայլ ազդեցություններով: Ովքեր պատմական անցուդարձերի վերլուծության փորձեր են արել, լավ գիտեն, թե ինչքան կարեւոր է իրականության ընկալումը, ժամանակաշրջանի բազմակողմանի ուսումնասիրությունը եւ դեպքերի ու դեմքերի առարկայական ու ենթակայական համադրումները եւ էլի նման բաներ:

Դպրոցական տարիներիս մի ֆիզիկայի ուսուցիչ կար, որ ինքնատիպ մտածողություն ուներ, այնքան ինքնատիպ, որ երբ մի դասաժամի հարցրի, թե որոնք են այն կարեւոր պայմանները, որ ատոմային ռումբի պայթյունի դեպքում պետք է իմանանք, որպեսզի փրկվենք, պատասխանեց հաստատուն՝ միակ փրկվելու պայմանը ատոմային զենքի հարվածի ժամանակ այդ տարածքում չգտնվելն է… Իհարկե, հետո փորձեց ինչ-որ փրկարարական միջոցներ ներկայացնել:

Continue reading

Կամ որս ես, կամ՝ որսորդ…

Վերջերս աշխուժացել են աղանդների գործունեության դեմ կամ ի պաշտպանություն դրանց հանդես եկողները: Նաեւ հայ հանրությունն է ցուցաբերում անհանգստություն:

Սոցիալական կայքերն անգամ հետեւողական պայքար են ծավալել:

ՀՀ իշխանություններն էլ կարծես սկսել են հրապարակային պայքար՝ հատկապես քայքայիչ աղանդների դեմ: ՀՀ ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է. «Մենք ձեռնամուխ ենք եղել քայքայիչ աղանդներից պաշտպանվելու ռազմավարության մշակմանը»՝ միաժամանակ շեշտելով, որ Հայաստանում պաշտպանվում են, հարգվում են մարդու եւ քաղաքացու կրոնական խղճի, դավանանքի ազատությունները ամենաբարձր մակարդակով:

Continue reading

Հավատամքի այբբենարանը – Հայոց դիցարանը. խորհուրդներ, զորություններ

 

Սկիզբը՝ թիվ 34 (210)-ում

2. Անահիտ՝ Աստվածամայր խորհուրդը

Հայ դիցաբանական համակարգությունում Գերագույն Զորությանը՝ Արային (Արարչին) կենակից Զորությունը Աստվածամայր Անահիտն է: Եվ ընդհանրապես էլ՝ բոլոր դիցաբանական՝ ազգային հավատքային համակարգերում կա այն բնական պատկերացումը, որ Աստվածների Հայրը՝ Արարիչը, անպատկերացնելի է առանց Աստվածների Մոր, ով տարբեր համակարգերում, պարզ է, յուրահատուկ ձեւով է ընկալվում:

Continue reading

Տեր կանգնելու կամքը

Ֆրանսիայի նախագահ  Սարկոզիի Հայաստան այցը դեռ քննարկում են աշխարհի զլմ-ները, փորձագետները, վերլուծաբանները: Այնքան միամիտ չեմ, որ ուրախանամ այն մտքից, թե Սարկոզին ՀՀ-ում էր պաշտոնական, իսկ Ադրբեջանում եւ Վրաստանում՝ աշխատանքային այցով: Քանզի աշխատանքային այցի ընթացքում էլ կարելի է հստակ պայմանավորվածությունների գալ, իսկ պաշտոնականի ժամանակ՝ ասել արարողակարգային բառեր, արտահայտություններ ու գնալ: Բայց եւ այնքան միամիտ չեմ, որ չհասկանամ, որ Սարկոզիի՝ Երեւանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լինելը, իսկ Բաքվում «Շեհիդների պուրակ» չգնալը քաղաքական նպատակ ուներ: Ասեմ, որ այդ պուրակում թաղված են այն բաշիբոզուկ շները, որոնք 1990թ. Բաքվի հայերի ջարդը կազմակերպեցին: Թյուրքական մամուլը վայնասուն բարձրացրեց: Թուրքավարի՝ Սարկոզիի գլխին բարդեցին ամբողջ Աֆրիկայի դժբախտությունների մեղքը, որպեսզի իրենք լուսապսակով երեւան: Բայց վայնասունի պատճառը իրականում Սարկոզիի՝ «Շեհիդների պուրակ» չգնալը չէր:

Continue reading

Լուսնահաչ՝ գայլային ոռնոցից առաջ

Հայ-ադրբեջանական եւ հայ-քրդական հարաբերությունները՝ թուրքական հոգսե՞ր
 

Ֆրանսիայի նախագահի այցը խառնեց թուրքերի ու ադրբեջանցիների սպասումները: Նախագահ Սարկոզին շատ կտրուկ արտահայտվեց ինչպես Արցախի չլուծվող կարգավիճակի վտանգավորության, այնպես էլ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման եւ հայ-թուրքական հարաբերությունների սառեցման հետեւանքների մասին: Անկարային նույնիսկ մտածելու սահմանափակ ժամանակ տրվեց:

Ադրբեջանում, այս հարցում թերեւս նաեւ Վրաստանում, եւս մեկ նախանձի առիթ եղավ Հայաստանի հանդեպ, քանզի Սարկոզին կովկասյան տարածաշրջան՝ պաշտոնական 2-օրյա այցով եղավ Հայաստանում, իսկ Ադրբեջանում ու Վրաստանում՝ ընդամենը մի քանի ժամով եւ՝ աշխատանքային այցով: Բաքվում անգամ ժամերն էին հաշվել՝ թե ամենակարճ այցն էր երբեւէ, որը տեւել է 2.5 ժամ…

Continue reading

Արեւմուտքը Հայաստա՞նն է ընտրում

ԵԽԽՎ-ում  ադրբեջանական պատվիրակությունը դեմ է քվեարկել ՀՀ հարցով ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի բանաձեւի նախագծին, իսկ հայ պատվիրակները իրենց ելույթից հետո, ցուցադրաբար լքել են դահլիճը՝ նախընտրելով չլսել իրենցից հետո ելույթ ունեցող ադրբեջանցի պատվիրակներին:

Հայաստանի համազեկուցող Ջ. Պրեսկոտը դիմելով ադրբեջանցիներին՝ խորհուրդ է տվել. «Ուրիշի աչքի փուշը տեսնելու փոխարեն, ձեր աչքի գերանը հանեք: Այնպիսի տպավորություն է, որ ամենաժողովրդավարական երկիրն եք ներկայացնում»:

Իսկ Ադրբեջանի ներկայացուցիչներին դուր չի եկել, որ ԵԽԽՎ-ն արձանագրել է ՀՀ առաջընթացը ու առաջիկա անելիքները: Ամենաշատ արծարծվող թեման, որ հայերից շատ ադրբեջանցիներն էին քննարկում, 2008թ. մարտյան իրադարձությունների ժամանակ 10 մահվան դեպքերի բացահայտումն էր: ԵԽԽՎ-ն այս հարցն էլ է լուծված համարել (չնայած դա ՀԱԿ-ի եւ պաշտոնական Բաքվի սրտովը չէ):

Continue reading

Քաղաքական սպասում՝ հայացքներ Հայաստանից դուրս

Ս. Սարգսյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ կառավարության նախագահ Վ. Պուտինի հետ, շնորհավորեց նրան ծննդյան 59-ամյակի կապակցությամբ: ՀՀ նախագահը կարեւորելով հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը՝ արժեւորեց ՌԴ վարչապետի անձնական ներդրումը: Ռուսաստանի ուղղությամբ ամեն բան թերեւս խաղաղ էր, ՀՀ եւ ՌԴ նախագահների հարաբերությունները քաղաքական ասպարեզում համարվում էին երկկողմանի նպաստավոր, սակայն երբ վերջերս Մեդվեդեւը հայտարարեց, որ հաջորդ նախագահական ընտրություններում աջակցելու է Պուտինին, Ռուսաստանի ուղղությամբ նոր հետաքրքրություն առաջացավ՝ հաշվի առնելով Պուտին-Քոչարյան ցայսօր գործող կապը:

Բայց  ակնհայտ է, որ նախագահ Սարգսյանը կարողանում է ելքեր գտնել դժվարին իրավիճակներում, ինչը հակամարտության նոր հեռանկարներ է բացում  Սարգսյան-Քոչարյան հարաբերություններում:

Հնարավոր է այս հարաբերությունները անգամ ինչ-որ տեղ գերազանցեն Սարգսյան-Տեր-Պետրոսյան բանակցությունները՝ առավել հետաքրքրություն բորբոքելով քաղաքական ասպարեզում:

Continue reading