Խորհրդարանը՝ խորհելու եւ խորհրդակցելու ազգային ժողովարան

Որ  պատգամավորները երեսփոխաններ չլինեն

Այս օրերին շարունակվեցին պաշտոնյաների հրաժարականները, եւ դեռ նրանց շարքերը կհամալրվեն ըստ ընտրաթեժացումների: Առաջիկայում փոխվարչապետի լիազորությունները կարող են սահմանափակվել՝ առանձնացնելով տարածքային կառավարման նախարարությունը: Նշվում է, թե դրանք միավորվել էին Հ. Աբրահամյանի համար, ինչի անհրաժեշտությունը հիմա չկա: Ա. Գեւորգյանը կդառնա փոխվարչապետ, իսկ տարածքային կառավարման նախարար կնշանակվի մեկ այլ անձ: Հրաժարական ներկայացրած ԱԺ նախագահի փոխարեն ոմանք տեսնում են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գ. Սահակյանին, ով սակայն հերքել է դա՝ ասելով, որ երբ իրեն առաջարկել են, ինքը միշտ հրաժարվել է: Իսկ Գ. Սահակյանին առաջարկել են, քանի որ ինքն ունի մի շարք առավելություններ. «Դա իմ գաղափարն է, իմ սկզբունքը եւ իմ խոսքը: Այս գործիքներին տիրապետում եմ միայն ես»:

Continue reading

Զավթիչ հարեւաններին պատժելու գործուն քայլեր են պետք

Առանց հարեւանասիրական ավելորդ բարդույթների

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հայտարարել է, թե Իրանի նկատմամբ ռազմական գործողություն իրականացնելու հավանականությունն ավելի է մեծացել: «Իրանը մոտենում է միջուկային զենքի ստեղծմանը, եւ քանի դեռ մենք ժամանակ ունենք, պիտի պահանջնեք համաշխարհային գերտերություններից կատարել իրենց պարտավորությունները, այլ ոչ թե միայն պատժամիջոցներ սահմանել: Պետք է անել այն ամենն, ինչ անհրաժեշտ է, եւ մենք շատ տարբերակներ ունենք»,- նշել է Պերեսը՝ հավելելով, որ կան հանգամանքներ, որոնք մոտեցնում են խնդրի ռազմական լուծումը. «Կարծում եմ, իրավիճակն հենց այդպիսին է: Տարբեր երկրերի հետախուզությունները հետեւում են ժամային մեխանիզմով դրված ռումբի վրա նստած եւ տեղեկացնում իրենց ղեկավարներին, որ այդքան էլ շատ ժամանակ չի մնացել»:

Continue reading

Հայերի նկատմամբ վախն ու անվստահությունը հիվանդագին է

Թուրքիայի դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Քեմալ Զեյբեկը հայտարարել է, որ Քրդական բանվորական կուսակցության ղեկավարությունը ոչ քուրդ է, ոչ էլ՝ թուրք: Նա իր գրավոր հայտարարության մեջ պնդել է, որ ՔԲԿ-PKK-ի ղեկավարությունը գտվում է հայերի ձեռքում: Հիշեցնենք, որ վաղուց արծարծվում է ՔԲԿ բանտարկված առաջնորդ Աբդուլահ Օջալանի հայ լինելը՝ Հակոբ Արթինյան: Հայերը Ադրբեջանից, Իրանից եւ Ռուսաստանից ներթափանցած անձեր են.-հայտարարել է թուրք կուսակցապետը: Թուրքիայում հայերի նկատմամբ վախն ու անվստահությունը հիվանդագին բնույթ ունի եւ որեւէ ներքին քաղաքական բարդ խնդիր լուծելու ճանապարհին նախ մեղադրում են հայերին ամեն ինչում, հետո նոր անցնում բուն նյութին: Այս դեպքում էլ Ք. Զեյբեկի բարձրացրած հարցը վերաբերել է քրդերի եւ ալեվիների խնդրին: Նա իր դժգոհությունն է հայտնել այն իրողությունից, որ ներկայումս Թուրքիայում 81 մարզերից 25-ի ղեկավարները քուրդ են, սակայն ոչ մի ալեվի մարզպան չկա, եւ ամենաիրավազուրկ համայնքը Թուրքիայում ալեվիներն են ու պաշտոններ է պահանջում այդ համայնքի ներկայացուցիչների համար:

Continue reading

Զե՛րծ մնացեք դրամաշորթությամբ զբաղվելուց

Ինչպես «Լուսանցք»-ի թղթակցին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից, նոյեմբերի 9-ին նախարար Մանուկ Վարդանյանի մոտ տեղի է ունեցել տրանսպորտային տեսչության կատարած աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են նաեւ տեսչության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Նախարարին ներկայացվել է այս տարվա 9 ամիսների ընթացքում տրանսպորտային տեսչության իրականացրած տեսչական աշխատանքները, այդ թվում՝ տարբեր խախտումների վերաբերյալ կազմած արձանագրությունները, որոնց թիվը զգալիորեն ավելացել է:

Continue reading

Հավատամքի այբբենարանը – Հայոց դիցարանը. խորհուրդներ, զորություններ

6. Իմաստության Աստված Տիրը

Բացարձակ է Հայր Արան՝ Արարիչը մեր, բացարձակ է նրա արարած ամենայնը աշխարհում: Եվ Արարչական բացարձակությունը իմաստությամբ է կերտվում, նորոգվում, պահպանվում: Իմաստուն է Հայր Արան: Եվ Տիրը՝ Իմաստության Աստվածն է Արարչական այդ որակը իրենում կրում, իրենով մարմնավորում:

Տիր խորհուրդը լեզվաբանորեն դեռ պարզված չէ: Ենթադրության կարգով կարելի է ասել, որ այն կազմված է Տ հաստատական՝ պահպանում արտահայտող հունչարմատով եւ Իր բառարմատով: Իր-ը Ար-ի (նշանակում է սերում, ծագում, զորություն) ձեւափոխությունն է, որ նշանակում է Արարչական առկա կեցություն, Արարչից սերված որակական որոշակիություն՝ արարում, բնական գոյություն: Եվ, հետեւաբար, Տիր նշանակում է Արարչական առկա կեցության, Արարչի արարումների հաստատում, պահպանում: Հիրավի՝ Տիր Աստվածն է իր՝ Արարչից բխած տիեզերական իմաստությամբ ճանաչում արարչագործության խորհուրդների համակարգությունը, իմաստավորում դրանց ծագումը, որպիսին լինելը, ինչ նպատակի համար գոյավորումը, եւ՝ այդպիսին լինելով՝ հաստատում, պահպանում դրանց գոյությունը: Որը եւ ամրագրում է Տիր բառ- խորհուրդը:

Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության –

Այն երկիրը, միայն որտեղ հնարավոր էր գեղեցիկ գործեր անել (Արմենիա էթոնիմի իմաստաբանության շուրջ)

Տե՛ս  նաեւ թիվ 36

Մեր հաջորդ էթնոպատկան անունն է Արմենիա: Այս տերմինի ծագումնաբանական խնդիրների հետ կապված նույնպես բավականին ուսումնասիրություններ կան: Մենք չենք անդրադառնա Արմենիա տերմինի առաջացման տեսակետներին, այլ այդ տեսակետների միջից դուրս կբերենք հնարավոր ռացիոնալը եւ կներկայացնենք մեկ այլ տեսակետ՝ եզրահանգումը թողնելով ընթերցողին: Մենք մերժում ենք այն տեսակետը, որ հայ էթնոտեսակի կայացման մեջ էական դեր են ունեցել երկու էթնիկ տարր՝ հայերը եւ արմենները:

Continue reading

Չեղածը չի՛ գտնվի…

Ադրբեջանական  սին եւ ծիծաղելի պրպտումներ

Ադրբեջանցիները մոլորվելով իրենց չեղած ազգային ինքնության փնտրտուքներում՝ շարունակում են տարածաշրջանի «տերերի» մասին անմիտ հայտարարություններ անել: Կովկասի թաթարներին «ադրբեջանցիների հայր»-ը՝ Հեյդար Ալիեւը, հայտարարեց թուրք եւ սկսեց քարոզել (Թուրքիայի հետ) «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը:

Մինչ այդ՝ Ադրբեջանի պատմաբանները համառորեն պնդում էին, որ իրենք Կովկասի աղվանցիներն են: Այժմ էլ մեկումեջ այդ թեման արծարծում են: Չի բացառվում, որ իրենց հանկարծ հայտարարեն ույղուրներ եւ փորձեն ալթայա-ույղուրական մեծ Ադրբեջան հիմնել Ռուսաստանի ու Չինաստանի հաշվին…

Continue reading

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

Continue reading

Լուսանցքի թիվ 214-ի հոդվածները

1. Բնական օրենքով. Եկեղեցին պետությունից դու՞րս է… Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր
2. Ահազանգ – Համարակալումն ավարտում են. Մարդկանց չիպավորման նախավերջին փուլում ենք.- Հայ արիները նույնպես մասնակցեցին խորհրդարանական լսումներին…
3. Համաշխարհային տզրուկների, սփրթնած եվրադեմքերի, աղանդավորականների, հակամուսուլման «թուրք շների» եւ այլոց մասին…
4. Կովկասի տարածաշրջանը դիրքավորվում է.- Թուրան-Ռուսիա. նոր մրցափուլ… Հայաստանը նորի՞ց պիտի կողմնորոշվի
5. Պայքար Ազգային Ժողովի համար. Մինչընտրական վերադասավորումներ՝ նախընտրական տրամաբանությամբ…
6. «Զվարթնոց» կգնանք նոր ճանապարհով եւ երկաթուղային գծով (ներկայացնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարը)… Տնտեսական աճերի հակառակ էֆեկտը…
7. Հավատամքի այբբենարանը.- Հայոց դիցարանը. խորհուրդներ, զորություններ – Միհր Աստվածը – Քուրմ Մանուկ
8.Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդային վահանակի տեղ
Continue reading

Բնականի օրենքով

«Լուսանցք»-ի նախորդ համարում խոսել էի եկեղեցուն հարկային արտոնություններ տրամադրելու խնդրից եւ հստակ արտահայտել վերաբերմունքս: Մի քանի օր անց «Ազգ»-ում կարդում եմ Խորեն վադապետ Հովհաննիսյանի խոսքը բոլոր նրանց մասին, ովքեր դեմ են այդ արտոնություններին: «Ովքե՞ր են վերջիններս: Արդյո՞ք զավակներն ու թոռներն են նրանց, ովքեր ստալինյան բռնապետության տարիներին աքսորեցին ու գնդակահարեցին հոգեւորականներին, խեղդամահ արեցին կաթողիկոսին, պայթեցրին եկեղեցիները»,-գրում է վարդապետը:

Continue reading

Ահազանգ – Մարդկանց չիպավորման նախավերջին փուլում ենք

ԱԺ-ում  կենսաչափական փաստաթղթերի ներդրման կողմնակիցները չեն կարողացել պատասխանել Հայ Արիական միաբանության ներկայացուցիչների հարցերին

ԱԺ-ում հանրային լսումների միակողմանի լուսաբանումը մամուլում կենսաչափական (բիոմետրիկ) նույնականացման փաստաթղթերի ներդրումն արդարացնելու փորձ է:

Անօրինական եւ վտանգավոր բիոմետրիկ փաստաթղթերի ներդրումը օրինականացնելու համար բիոմետրիկ փաստաթղթերի լոբբիստները որոշեցին կազմակերպել քաղաքական շոու, որպեսզի համոզեն ՀՀ բնակչությանը եւ պատգամավորներին, թե իբր ամեն ինչ կարգին է, բոլոր կողմերի կարծիքները հաշվի են առնված եւ բիոմետրիկ փաստաթղթերի նախագծերն իբր թերություններ չունեն:

Continue reading

Համաշխարհային տզրուկների համամարդկային հայացքները

ԱՄՆ նախագահ Բ. Օբաման դեռ փորձում է հաշտեցնել Թուրքիային եւ Իսրայելին: Սպիտակ տան ներկայացուցիչները շահագրգռված են այս հարցում, քանի որ երկու երկրներն էլ Մերձավոր Արեւելքում պաշտպանում են ԱՄՆ շահերը եւ նրանց առճակատումը կարող է վնասել Արեւմուտքի ծրագրերը: Այդ հակասությունից, հնարավոր հակամարտությունից կարող են շահել արաբական եւ իրանական իսլամական արմատական ուժերը, ինչից էլ վախենում են Վաշինգտոնում:

Իսկ Թուրքիայի վարչապետ Էրդողանը, իսլամական եւ արաբական աշխարհների աջակցությունն ստանալու համար, շարունակում է Իսրայելի վրա ճնշում գործադրել՝  պաղեստինյան հիմնախնդիրը լուծելու համար: «ՄԱԿ-ի կողմից Իսրայելի վրա ճնշման գործադրումը կլուծի Պաղեստինյան պետության ստեղծման խնդիրը»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը:

Continue reading

Կովկասի տարածաշրջանը դիրքավորվում է

Թուրան-Ռուսիա. նոր մրցափուլ

Թուրքիայի թշնամի պետությունները Ռուսաստանի բարեկամ պետություններն են համարվում.- նշել է «Newsland» պարբերականը՝ հաշվի առնելով ռուս-թուրքական տարաձայնությունները, հակասությունները եւ հակամարտությունը տարածաշրջանում: Նշվում է նաեւ, որ Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խոմեյնիի խորհրդական Ռահիմ Յահյա Սաֆավինը հայտարարություն է արել, ըստ որի՝ «Անկարան ստրատեգիական սխալ է թույլ տալիս՝  իր տարածքում տեղակայում է ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգը»՝ այսպիսով դառնալով նաեւ Իրանին հակառակորդ երկիր: ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադն ասել է, որ Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերի տեղակայումն ուղղված է Իրանի դեմ՝ դրա հիմնական նպատակն այն է, որպեսզի իրանական հրթիռները Իսրայել չհասնեն:

Continue reading

Մինչընտրական վերադասավորումներ՝ նախընտրական տրամաբանությամբ

 

Չնայած երկկողմանի հավաստիացումներին, թե ամեն բան լավ է, շարունակվում է աշխուժորեն քննարկվել ՀՀԿ-ԲՀԿ հակասության թեման: Ու չնայած վարչապետ Տ. Սարգսյանի պարզաբանումներին, թե իր խոսքը, որն հնչեց այն տոնայնությամբ, թե ովքեր ՀՀԿ-ի հետ չլինեն՝ չեն շահի, այլ կտուժեն, չի վերաբերել ԲՀԿ-ին, միեւնույնն է, թեման բաց է մնացել. «Կոտրված տաշտակի առաջ կանգնելու» վարչապետյան արտահայտության պարզաբանումը հետո հանկարծ մեջբերում դարձավ ՀՀ նախագահի այն խոսքերից, որը Ս. Սարգսյանն ասել է «համագործակցության կամուրջներ կառուցելու» առումով, ինչը «խիստ անհրաժեշտ է նաեւ ընդդիմության հետ»:

Continue reading

Ենթակառուցվածքների զարգացում –

«Զվարթնոց» կգնանք նոր ճանապարհով ու երկաթուղային գծով

Գործադիրը երեկ հավանություն տվեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի եւ ազատ տնտեսական գոտու մոտեցման տրանսպորտային ենթակառուցվածքների ծրագրին:

Ըստ այդ ծրագրի, ինչպես տեղեկացնում է տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, դեպի օդանավակայան տանող նոր ավտոմոբիլային մայրուղի եւ երկաթգիծ կկառուցվի: Երկաթուղային նոր գիծը թույլ կտա, որպեսզի միեւնույն երկաթուղային գծով «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորատար տերմինալը կապ հաստատի գոյություն ունեցող Չարբախ մետրոպոլիտենի կայարանի հետ, իսկ բեռնային համալիրը՝ Կարմիր բլուր կայարանի հետ՝ արագընթաց գնացքի միջոցով: Գծի երկարությունը մոտավորապես 7.5 կմ է: Նոր անցնող գծին զուգահեռ անցնում է գոյություն ունեցող Մասիս-Նուռնուս երկաթգիծը եւ չգործող՝ ապամոնտաժված քար ջարդման տեսակավորման գործարան տանող երկաթգիծը:

Continue reading