Հավատամքի այբբենարանը –

Հայոց դիցարանը. խորհուրդներ, զորություններ

Սկիզբը՝ թիվ 34-37-ում

5. Միհր Աստվածը

Միհրը հայոց դիցարանում Արարչական արարումը, Արայից սերված ամենայնը՝ բնական տեսակները, մարդկանց ծագումը, արյունը… պահպանող-հովանավորող օրենք-օրինաչափության, արդարության Աստվածն է: Հիրավի, թե չլինի Միհրական աստվածադիր Օրենք-օրինաչափությունը, արդարությունը՝ Արարչական զորությունների համակարգությունը կփլուզվի, կվերանա. այն պահել-պահպանելու՝ Արարչից բխած այդ անհրաժեշտությունն է հենց մարմնավորում Միհր Աստվածը:

Continue reading

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Continue reading

Արմենուհի Արտավազդի Մելքոնյան

 
 

«Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյան

Գրել է «Լուսանցք»-ի խմբագրական խորհուրդը.

Արմենուհի Արտավազդի Մելքոնյան

http://www.hayary.org/wph/?p=2223 – Արմենուհի Մելքոնյան

https://www.facebook.com/armenuhi.melqonyan 

– Ծնվել է 1975թ. Երեւանում: Արմատներով մշեցի է: Պապերը Արեւմտյան Հայաստանից գալով՝ հաստատվել են Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում:
– Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկա-պատանեկան հանդեսին:

1993թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, (մասնավորապես՝ «Առավոտ»-ին), «Գարուն» ամսագրին նույնպես, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով:

– 1998թ. ավարտելով համալսարանը՝ 1999թ. աշխատանքի է անցել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, որտեղ իբրեւ տնտեսական թեմաներով գրող լրագրող աշխատում է ցայսօր: Այժմ՝ օրաթերթի տնտեսական մեկնաբանն է:

– Աշխատանքի անցնելով «Հայաստանի Հանրապետություն» թերթում՝ կարեւորել է տնտեսական բնագավառում հմտանալու անհրաժեշտությունը: Մասնավորապես լուսաբանում է էներգետիկային (հատկապես ատոմային, այլընտրանքային՝ արեւային, ջրային, քամու, երկրաջերմային ներուժի, գազի ոլորտի), հանքարդյունաբերությանը, թեթեւ արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, ճանապարհաշինությանը, անշարժ գույքի կառավարմանը, մաքսային ու հարկային կառույցների գործունեությանը, ջրային (հատկապես՝ Սեւանա լճի խնդիրը, ենթակառուցվածքների վիճակը, ոլորտի զարգացման հեռանկարները) համակարգին առնչվող ազգային եւ միջազգային թեմաներ: Պարբերաբար ներկայացնում է նաեւ ՀՀ պետական բյուջեի տարեկան վերլուծությունները: Անդրադառնում է տարածաշրջանային տնտեսաքաղաքական մարտահրավերներին ու դրանց ազդեցությանը Հայաստանի տնտեսությանը:

– 2000-2002թթ. զուգահեռաբար ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին:
– 2003թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել:
– 2005թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ:
– 2005-2007թթ. զուգահեռաբար աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ:

– 2006թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007թ.-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական www.hayary.org կայքէջը: Միաժամանակ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի մամլո խոսնակն է:
– 2007թ. մարտից «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթի (ազգայնական ուղղվածության է) հրատարակիչ «Ար-Մոգ» ՍՊԸ-ի մասնակիցներից է, այժմ նաեւ ՍՊԸ գլխավոր բաժնետերն ու տնօրենն է եւ շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը:
– Մասնագիտության բերումով զբաղվում է նաեւ հասարակական գործունեությամբ, մասնավորապես Ազգային արժեքների պաշտպանության հանձնախմբի (ԱԱՊՀ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) խորհուրդների անդամ է:

– Որպես լրագրող եղել է տարբեր եվրոպական եւ ԱՊՀ տարբեր երկրներում, ամենակարեւորը՝ մատների վրա կարելի է հաշվել Հայաստանի ու Արցախի այն գյուղերը, որտեղ նա չի եղել:

– 2010թ. հոկտեմբերի 9-ին «Հայաստանի Հանրապետություն» թերթի 20-ամյա հոբելյանի առթիվ եւ թերթի կայացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Արմենուհի Մելքոնյանը պարգեւատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով:

– 2013թ. հունվարի 11-ին (հիմք ընդունելով ՀՀ վարչապետի դեկտեմբերի 10-ի N:861 որոշումը) «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի լրագրող Արմենուհի Մելքոնյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի N:7-Ա որոշումով պարգեւատրվել է Հանրապետության վարչապետի հուշանվերով՝ անվանական ժամացույցով, Հայաստանի կառավարության գործունեությունը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար:

– 2013թ. հոկտեմբերի 20-ին գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ խրախուսվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի շնորհակալագրով:

Հ.Գ. ֊ 2020թ. Հայրենական (Արցախյան) 44֊օրյա պատերազմի ընթացքում անհրաժեշտ գործունեություն է ծավալել թիկունքում` տարբեր ոլորտներում…

Առավել ծավալուն գործունեությամբ է զբաղվել զլմ֊ներում` տեղեկատվական եւ քարոզչական ոլորտներում. հատկապես ռազմա֊տնտեսական. գաղափարա֊քաղաքական. ինչպես նաեւ պետական անվտանգային հարցերին առնչվող…

–  Ամուսնացած է. Բնակվում է ՀՀ մայրաքաղաք Երեւանում: Ամուսինը՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանն է:  http://www.hayary.org/wph/?p=33

– Ունի 2 զավակ՝ դուստր եւ որդի՝ Աստղիկն ու Արեգը: Դուստրը ծնվել է 2012թ. հուլիսի 12-ին, որդին՝ 2016թ. փետրվարի 11-ին: 

* Արմենուհի Արտավազդի Մելքոնյանը ծնվել է 1975թ. նոյեմբերի 29֊ին. Երեւանում։ /// Հայրը` Արտավազդ Մակիչի Մեկքոնյան / ծնվել է 1947թ.. Գեղարքունիքի մարզի (Մարտունու շրջան) Ծովինար գյուղում… / պապական կողմից Մշեցի են… /// Մայրը` Անահիտ Ասատուրի Առաքելյան / ծնվել է 1954թ. Երեւանում… / պապական կողմից նույնպես գաղթականներ են Արեւմտյան Հայաստանից ֊ հաստատվել են Լիբանանում. ապա տեղափոխվել են հայրենիք…

* * *

http://www.hayary.org/wph/?p=7192Երբ ա՛յն Կեսն է, որ այլեւս չես փնտրելու…- Շնորհավոր ծնունդդ՝ Արմենուհի: (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/

http://www.hayary.org/wph/?lang=en

http://www.hayary.org/wph/?lang=ru

https://www.facebook.com/armenuhi.melqonyan 

– https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան

– https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան

Continue reading

Լուսանցքի թիվ 213-ի հոդվածները

1. Որ չամորձահատեն ազգը եւ չկտրեն գենետիկ կապը (հարցազրույցներ «Լուսանցք»-ին) – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան
2. Եկեղեցական տուր եւ առ – «Լուսանցք»-ի գլխ. խմբագիր Արմենուհի Մելքոնյան… «Եկեղեցին հզորացավ՝ պետությունը կթուլանա»…
3. Նախընտրական. Հանուն եւ ընդդեմ խմորումների փուլը – Կողմնորոշում. Կլինի՞ նոր քաղաքական կոալիցիա…
4. Ձեռքներդ հեռու ատոմակայանից (սենսացիա-մոլորություն)… Ովքե՞ր չեն ցանկանում ՀՀ տնտեսական հզորացումը…
5. Հայաստանը երկաթե օղակու՞մ… Իսկ Երեւանը եւ Ստեփանակերտը դեռ դանդաղում են… Ադրբեջանը նոր «թարմ ականջ» գտավ…
6. Վրացական ձեռագիր – հակահայկական դրսեւորումները չեն դադարում… Իսրայելցիները եւ թուրքերը հակադրվու՞մ են…
7. Հավատամքի այբբենարանը. Հայոց դիցարանը. Աստղիկ Խորհուրդը – Քուրմ Մանուկ
8. Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.oeg-ը տրամադրում է գովազդային վահանակի տեղ

Continue reading

Անկեղծ ու շիտակ


– Կլինի՞ արդյոք նախընտրական ազգայնական դաշինք:

– «Ազգայնական» ո՞ր տեսակի հետ պետք չէ համագործակցել:

– Ինչու՞ են հայ արիներն ուզում Ազգային Ժողովում ներկայություն ունենալ, եւ ինչու՞ նրանք հաշտ չեն ժողովրդավարական աշխարհի հետ:

Այս եւ այլ հարցերի շուրջ «Լուսանցք»-ի հետ անկեղծանում է հայ ազգայնական քաղաքական գործիչ Արմեն Ավետիսյանը:

Continue reading

Եկեղեցական տուր եւ առ

Այսօր մեր երկրում եթե մեկը խոսում է, ասենք, սիոնիզմի գաղափարախոսության դեմ ու թե ինչ փորձանքներ է դա բերել Հայաստանի գլխին ու դեռ բերելու, նրան անմիջապես հռչակում են «հակասեմիտ»: Հետո հա՜ քեզ ճղի, որ դու արաբների դեմ ոչինչ չունես, ասորիներին չես ատում, հրեաներին՝ առավելեւս, էնպես ինչպես «վելիկոռուսականության» դեմ խոսելիս ռուսներին չես ատում կամ՝ ամերիկանիզմի դեմ խոսելիս՝ ամերիկացիների դեմ ոչինչ չունես:

Կամ՝ եթե մեկը խոսում է այս կամ այն եկեղեցականի, նրա պահվածքի ու, մեղմ ասած, շվայտ կյանքի մասին, եկեղեցին  ու նրա հոտի ներկայացուցիչները այդ մարդուն համարում են Հայաստանյայց առաքելական եկեղեցին քանդող, պետության դավաճան, արտասահմանյան գործակալ, աղանդավոր, ազգի դավաճան: Այսքանից հետո ո՞վ կհամաձայնի ծպտուն հանել, ո՞վ կուզի այդ սահմռկեցուցիչ մեղադրանքներին արժանանալու հեռանկարը թեկուզ մի պահ պատկերացնել, ո՞վ կուզի եկեղեցու բանադրանքին ու նրա հոտի ատելությանն արժանանալ…

Continue reading

Հանուն եւ ընդդեմ խմորումների փուլը

Կողմնորոշում. կլինի՞ նոր քաղաքական կոալիցիա

ՀԱԿ-ում դեռ  շաբաթներ առաջ առաջնային պայքար ծավալում էին Ռ. Քոչարյանի դեմ: Բայց երբ դադարեց երկխոսությունը իշխանությունների հետ, առաջնային դարձավ պայքարը Ս. Սարգսյանի դեմ: Այս իրավիճակային վարվելակերպը հասկանալ է տալիս, որ Լ. Տեր-Պետրոսյանը լուրջ մտահոգությունների ու փնտրտուքների մեջ է եւ անհանգիստ է գալիք ԱԺ ընտրությունների համար: Այս մտահոգությունը արտահայտվեց նաեւ ՀՀ նախագահի՝ ՌԴ պետական այցի պատճառով: ՀԱԿ ներկայացուցիչ Վ. Կարապետյանը հայտնեց, թե չի բացառում, որ Մոսկվայում ՀՀ եւ ՌԴ նախագահները քննարկեն Հայաստանի ներքաղաքական եւ ներիշխանական հարցեր. «Որեւէ արտառոց բան չկա, որ Ս. Սարգսյանը մեկնում է Մոսկվա: ՌԴ-ի հետ ռազմավարական հարաբերությունները մեզ համար շատ կարեւոր են, սակայն ինչ վերաբերում է ՀՀ ներքաղաքական հարցերի քննարկմանը, ինչի մասին խոսվում է մամուլում, ես բացասական եմ վերաբերում: 

Continue reading

Ձեռքներդ հեռու՛ ատոմակայանից

Սենսացիա-մոլությունը զավեշտալի իրավիճակների է հանգեցնում

Ատոմակայանին առնչվող յուրաքանչյուր թեմա միշտ է իմ ուշադրության կենտրոնում: Տարիներ շարունակ հետեւում եմ միջուկային տերությունների քայլերին,  որորտում ձեռնարկվող այս կամ այն ծրագրերին: Ու միշտ լավ եմ զգացել, որ մեր փոքրիկ հանրապետությունը համարվում է միջուկային տերության մաս: Սա նշանակում է, որ մեր հայրենիքի այս հատվածը՝ ՀՀ-ն, ունի համապատասխան մասնագիտական դպրոց, որակյալ գիտական ներուժ: Նոր ատոմակայանի կառուցման պատրաստակամությունը նշանակում է, որ մենք շարունակելու ենք զարգացնել դպրոցը, ունենալու ենք 4-րդ սերնդի ԱԷԿ, կարողանալու ենք ավելի լավ ապահովել մեր էներգետիկ անվտանգությունն ու, բառիս բուն իմաստով, երկրի անկախության աստիճանն ենք բարձրացնելու:

Continue reading

Հայաստանը՝ երկաթե օղակու՞մ


 

Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղին փորձում են դարձնել ՀՀ եւ ԼՂՀ շրջափակման խորհրդանիշը: Իհարկե, առանց այս երկաթուղու էլ ադրբեջանա-վրացա-թուրքական կապը միշտ փորձում է շրջանցել Հայաստանը տարածաշրջանային տնտեսական ծրագրերում:

Բայց վերոնշյալ նախագծից բացի, ապագայում սպասվում է Կարս-Իգդիր-Նախիջեւան եւ Աստարա-Ռեշտ-Ղազվին (Լենքորանի մոտակայքից մինչեւ Թեհրանի մատույցներ) գծերի կառուցումը, որոնցով այսպես կոչված «երկաթե օղակի» մտահաղացումը իրական կարող է դառնալ:

Continue reading

Վրացական ձեռագիր. ամեն ինչ 2-ժամյա գործողությամբ

ԱԺ ջավախքցի պատգամավոր Շիրակ Թորոսյանը կառավարությանը հիշեցրեց Տավուշի մարզի սողանքից հետո Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ Հայաստանի մասին արած վերջին հայտարարությունը, թե սողանքն իրենց մոտ եթե լիներ, 2 ժամում տարածքը կմաքրվեր: Պատգամավորը դա անթույլատրելի է համարել: ՀՀ վարչապետը արձագանքել է հարցին եւ նշել, որ ԱԺ ամբիոնից նման հայտարարություններ անելը ճիշտ չէ, եւ մինչեւ որեւէ մեկնաբանություն տալը պետք է մանրակրկիտ ուսումնասիրել հարեւան երկրի նախագահի հայտարարությունը:

Continue reading

Հայոց դիցարանը. խորհուրդներ, զորություններ

Հավատամքի այբբենարանը

Սկիզբը՝ թիվ 34-36-ում

4. Աստղիկ խորհուրդը

Արայից՝ Արարչից է գալիս Սերն ու Գեղեցկությունը, որոնք անընդհատ նորոգում է Անահիտ Մեծամայրը: Եվ Աստղիկ դիցուհին է Արարչական Սիրո ու Գեղեցկության գերագույն խորհուրդը մարմնավորում:

Աստղիկ բառ – խորհուրդը լեզվաբանորեն կազմված է Աստ (Գերագույն խորհուրդ) բառով, Աղ (սեր, հաճելի, գեղեցիկ, դուրեկան) բառարմատով եւ իկ քնքշացնող մասնիկով՝ Աստ-Ըղ (Աղ)-իկ: Հայոց հավատքում Աստղիկը որպես Գերագույն Սիրո ու Գեղեցկության մարմնավորում՝ ճանաչված է Սիրո ու Գեղեցկության Աստվածուհի: Եվ նա է մշտապես բորբոքում ու հովանավորում հայ արիների գեղեցկությունն ու սերը, դրանք պահում որպես բացարձակ զգացողություններ:

Continue reading

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

Continue reading

Լուսանցքի թիվ 212-ի հոդվածները

1.Մարդահամարի նպատակային անհեթեթությունները – «Լուսանցք»-ի գլխ. խմբագիր Արմենուհի Մելքոնյան… Որ խմբագիրները գրաքննիչների չվերածվեն…
2. Մենք էլ ԼԳԲՏ-ներից զերծ չենք – համասեռականներին չեն սիրում Հայաստանում… Եվրոպացին իր չհասկացածը իբրեւ խնդիր է ընկալում…
3. Անգամ տոները պիտի՛ սրբագրվեն, որ սեփական պատմությունը ուրիշի՛ գրածով չկարդանք… Չլինե՛նք ստրուկ. Տե՛ր կանգնենք Հայոց լեզվին…
4. Ներքաղաքական կյանք եւ հակասություններ. Գուցե թեժ աշուն չէ, բայց գործնական ձմեռ կլինի եւ կտրուկ գարուն…
5. Կշրջվի՞ Արեւմուտքը դեպի Արեւ – Ելք… «Վախի պատ» ադրբեջանցիների համար… Թուրքի կնիկը նախագա՞հ…
6. ՀՀ արտաքին պարտքը գերազանցում է մեր բյուջեն… «ԱրմենՏել»-ը եւ էլցանցերը մեր տնտեսության մեջ…
7. Հավատամքի այբբենարանը. Հայոց դիցարանը. Հայոց Ռազմի ու Զորության Վահագն Աստված… – Քուրմ Մանուկ
8. Մեր աշխարհը այդ շրջանում հայ-ասա էր՝ խոսք ասող. հայոց էթոնիմների իմաստաբանության շուրջ…
9. Հայկական խոհանոց եւ … Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org-ում գովազդային վահանակի տեղ

Continue reading

Մարդահամարի նպատակային անհեթեթությունները

Մինչեւ հիմա գիտեի, թե մարդահամար ասվածը պետությունն անում է այն բանի համար, որպեսզի ստույգ իմանա իր բնակչության թվաքանակը: Այս մարդահամարը եկավ ապացուցելու, որ այդ թվաքանակից զատ բազում ուրիշ հարցեր են հետաքրքրում, բայց ո՛չ թե մեր պետությանը, այլ՝ արտերկրին կամ արտերկրներին կամ այն կազմակերպությանը, որը ՀՀ-ում մարդահամար անցկացնելու համար գումար է տրամադրել:

Continue reading

Բաքվեցի չենք, չե՜նք սիրում նրանց ու չե՜նք հանդուրժում

Ցավոք, ԼԳԲՏ-ներից մենք էլ զերծ չենք

ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ Սեւադա Հակոբյանը մամլո ասուլիսում նշել է, որ մշտական, կանոնավոր սեռական կյանքն իր դրական ազդեցությունն է ունենում առողջության վրա: Այն զույգերը, ովքեր իրենց կյանքը կառուցում են մշտական սեռական հարաբերությունների վրա, մեծ տարիքում ավելի երկար են պահում ինչպես սեքսուալ, այնպես էլ վերարտադրողական գործառույթը:

Ինչ վերաբերում է տղամարդկանց կլիմաքսին, մասնագետն ասել է, որ վերջին շրջանում ավելի հաճախ են սկսել խոսել այդ մասին: Այն մի գործընթաց է, որը պայմանավորված է ֆիզիլոգիական, հորմոնալ տեղաշարժերով եւ միշտ չէ, որ կլինիկորեն արտահայտվում է:

Continue reading