Ահաբեկչությամբ դեպի նեոօսմանիզմ և պանթուրքիզմ

Աշխարհով մեկ սփռված Օսմանյան դինաստիայի ներկայացուցիչները հավաքվելու են Ստամբուլում:
Օսմանների ընտանիքի մոտ 76 անդամներ, ովքեր 1920-ական թթ. վտարվել էին հեղափոխական Թուրքիայից ու ներկայումս ապրում եւ գործում են աշխարհի տարբեր անկյուններում, հրավեր են ստացել այս տարվա հոկտեմբերի 25-ին մասնակցելու Ստամբուլում անցկացվելիք հավաքին: Այն կազմակերպվել է «Ստամբուլ-2010 Եվրոպական մշակութային ներդրում» գործակալության ջանքերով, որը միջոցառմանը հրավիրել է նաեւ այլ երկրներից, մասնավորապես, Ռուսաստանից, Հունաստանից, Ավստրիայից, Ֆրանսիայից եւ Մեծ Բրիտանիայից նախկին դինաստիաների ներկայացուցիչների: Հավաքի շրջանակներում հոկտեմբերի 30-ին նախատեսված է անցկացնել արարողակարգային երեկույթ Օսմանյան դինաստիայի ներկայացուցիչների պատվին:

Continue reading

Լուսանցքի թիվ 153-Ի հոդվածները

Continue reading

Հայաստանը եւ հարեւանները տարածաշրջանային ծավալումներում – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հայկական տեսանկյուն
Հայաստանը եւ հարեւանները` տարածաշրջանային ծավալումներում
Մենք մեր մտահոգությունը տարածաշրջանային վերաձեւումների առումով վաղուց ենք հայտնել, եւ այժմ կարծես դրանք իրականացման մի նոր փուլում են: «Մեծ Մերձավոր Արեւելք»-ի եւ հետո «Նոր Մերձավոր Արեւելք»-ի ձեւավորման Արեւմուտքի ռազմավարական ծրագրերը քննարկվել են աշխարհի գրեթե բոլոր լուրջ երկրների պետական, քաղաքական ու հանրային շրջանակներում: Վերջերս քննարկման նյութ է դարձել նաեւ «խաղաղ եւ կայուն Կովկասյան տարածաշրջան» թուրքական առաջարկը: Այդ քննարկումների ընթացքում էլ առաջանում են նոր տեսակետներ, որոնք այս կամ այն իրավիճակից ելնելով ներառնվում են նշյալ ծրագրերում:

Continue reading

Միասնականության հրամայականը

Մեր լքված (կամ զավթված) բնակավայրերի հետեւողական բնակեցումը մեր հարեւան որոշ պետություններում ջանադրորեն խրախուսվում է նրանց իշխանությունների կողմից: Տարածքների «սեփականացման» լավագույն ձեւն են ընտրել՝ բնակեցումը: Իսկ մենք կարծես դեռ քնած ենք էշի ականջում: Եվ բոլոր այն վայրերում, ուր նախկինում կամ այժմ բնակվել կամ բնակվում են որոշակի թվով հայեր, տեղի է ունենում զուտ էթնիկական «ագրեսիա»՝ հայ էթնոսի շահերի նպատակաուղղված ու ծայրահեղ անտեսումով:
Այսպիսի քաղաքականություն կիրառվել է եւ՛ Թուրքիայում, եւ՛ Ադրբեջանում, եւ՛ Վրաստանում: Բազմահազար հայեր կա՛մ հեռացել են իրենց հայրենի բնակավայրերից, կա՛մ ձուլվել են: Արեւմտյան Հայաստանում (այժմ Թուրքիայի տարածք) եւ Արցախ (դաշտային)-Ուտիք-Գարդման աշխարհներում (այժմ Ադրբեջանի տարածք) գրեթե ավարտել է հայաթափման ծրագրված քաղաքականությունը (թերեւս միայն ծպտյալ հայերի քանակն ու կարգավիճակը լիովին հայտնի չէ…), իսկ Ջավախքում եւ հարակից շրջաններում (այժմ Վրաստանի տարածք) հայաթափման գործը նոր թափ է ստացել:

Continue reading

Հակամարտություն – հնարավոր հայանպաստությամբ

Թուրք-իսրայելական հակասությունը կամ լավ խաղարկվող սիոնա-համաթրքական մի հերթական միջադեպ է, ինչը կավարտվի երկկողմանի հաշտեցմամբ, երբ Անկարան ու Թել Ավիվը կկարողանան իրենց ռազմա-քաղաքական եւ այլ շահերն ապահովել տարածաշրջանում, կամ էլ, եթե իրապես նոր միջազգային բախում է հասունանում, ապա Երեւանը լրջորեն խորհելու եւ նոր իրավիճակում նորովի խնդիրներ առաջադրելու գործեր պիտի նախաձեռնի:
Իսրայելում Թուրքիայի դեսպանատան մոտ հրեաների կազմակերպած բողոքի ցույցերը հավաստեցին, որ ամեն դեպքում հակաթուրքական ալիք հնարավոր է արագորեն բարձրացնել եւ սրել իրավիճակը տարածաշրջանում: Հրեա ցուցարարները հայտարարում էին. «Դուք՝ թուրքերդ, ասում եք, որ Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաքն է, իսկ մենք ասում ենք, որ Անկարան Հայաստանի մայրաքաղաքն է»: Նույնիսկ զլմ-ները նշում էին, թե «զարմանալի չէ, որ այսօր շատ են հիշատակում Հայաստանը»:

Continue reading

Լեզվակրթության փոխարեն լեզվակռտություն

2 օր՝ հունիսի 9-10-ին, խորհրդարանում կրթության եւ գիտության հանձնաժողովում քննարկվում էր «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Այդ ամբողջ ընթացքում բազմաթիվ մարդիկ ԱԺ-ի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ կազմակերպել էին բողոքի ցույց: Մասնակիցների մեջ էին նաեւ Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) եւ Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) անդամները: Ցուցարարները պատերին փակցրել էին պաստառներ՝ «Պահանջում ենք Արմեն Աշոտյանի հրաժարականը», «Լեզուն գույք չէ պարտքի դիմաց» եւ այլն:
Ըստ «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» հ/կ նախագահ Գարեգին Չուքասզյանի, «մեզ մոտ ոչ թե հայկական դպրոցն է վատ, այլ բավարար չափով հայկական չէ», եւ նա առաջարկում է դպրոցներում ուսուցանել գրաբար. «Երեխաներն այսօր գրաբար չեն սովորում, իրենց արմատներից կտրված են, սովետահայ դպրոցը շարունակվում է մեզ մոտ»:

Continue reading

Հանուն Գազայի ազատագրության – Իրանի դեսպանություն

Հանուն Գազայի ազատագրման
«Լուսանցք» շաբաթաթերթի հարգարժան խմբագրություն

Հարգանքներով Ձեզ ենք ուղարկում ԻԻՀ իսլամական կապերի եւ մշակույթի կազմակերպության՝ պաշտոնական հայտարարությունը մարդասիրական օգնությամբ բեռնված նավերի շարասյան վրա կատարած սիոնիստական դաժան եւ աննախադեպ հարձակման առիթով՝ Ձեր շաբաթաթերթում հրատարակման նպատակով£

Հարգանքներով՝

Մոհամմադ Ռեզա Շաքիբա
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական

Սիոնիստական վարչակարգի աննախադեպ դաժան ոճրագործությունը ցնցեց աշխարհը

Այն, ինչ պատահեց «Ազատություն» շարասյան հետ, զարմացրեց աշխարհը, թե ո՞ր լեզվով պետք է խոսել Պաղեստին երկրամասի դահիճների հետ:

Continue reading

Նոր պատժամիջոցներ Իրանի նկատմամբ


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող բանաձեւ: Կողմ են քվեարկել ԱԽ-ի 12 անդամները, դեմ՝ Թուրքիան եւ Բրազիլիան, Լիբանանը ձեռնպահ է մնացել: Սա թվով 4-րդ բանաձեւն է, որ ընդունվում է ԻԻՀ նկատմամբ` վերջինիս կողմից միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային պահանջներն անտեսելու պատճառով:
Նոր փաստաթուղթը մշակվել է ԱՄՆ-ի կողմից առաջարկված նախագծի հիման վրա, այնուհետեւ ուղղումների ենթարկվել «Վեցյակի» ներկայացուցիչների կողմից: ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սյուզան Ռայսը հայտարարել է, թե պատժամիջոցներն «ուղղված չեն Իրանի ժողովրդի դեմ»:
Ըստ փաստաթղթի, նոր սահմանափակումներ են դրվելու Իրանի կողմից սովորական զինատեսակներ ներկրելու եւ բալիստիկ հրթիռների արտադրման համար նախատեսված նյութերի ձեռքբերման մեջ: Սահմանափակումներ են կիրառվելու նաեւ իրանական ֆինանսական ինստիտուտների դեմ, մասնավորապես բանկերի, որոնք ֆինանսավորում ու խթանում են միջուկային տարածմանը:

Continue reading

Հայ-ադրբեջանական

Արդեն պաշտոնապես ենք թշնամի
Ադրբեջանի խորհրդարանն օրերս արտահերթ նիստում ընդունել է երկրի ռազմական հայեցակարգը: Այն բաղկացած է 75 մասից եւ ներառում է 7 հիմնական դրույթ: Փաստաթղթում արտացոլվել են Ադրբեջանի ազգային անվտանգությանը, տարածաշրջանում ռազմական սպառնալիքներին, արագ տեմպերով զինվելուն առնչվող հարցեր, ինչպես նաեւ Ադրբեջանի ԶՈւ պարտավորությունները, միջազգային ռազմական համագործակցությունը եւ տարածաշրջանում Ադրբեջանի առաջնահերթությունները:
Հայեցակարգում Հայաստանը կրկին ներկայացվել է որպես «ագրեսոր», ներառվել են նաեւ այն խնդիրները, որոնք ծագում են դրա հետեւանքով: Ներկայացված են անվտանգության ահռելի ռիսկերը:

Continue reading

Հայ-թուրքական

Էրդողանը եւ տիկնիկները

Կարճ ժամանակ առաջ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ահաբեկչության դեմ պայքարի ստամբուլյան կոմիտեն ոստիկանության ուժերի հետ համատեղ իրականացված գործողությունների արդյունքում կանխել են Ռեջեբ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձը: Թուրքական «Միլիեթ» պարբերականը տեղեկացրել էր, որ անվտանգության աշխատակիցները այդ կասկածանքով ձերբակալել են 1 կնոջ եւ 3 տղամարդու:
Ըստ անվտանգության ծառայության` վերջինները ծրագրել են վարչապետի մահափորձը եւ դրա համար հատուկ պատրաստություն են անցել Հունաստանում: Նախնական վարկածով, պայթուցիկները պահվել են 2 տիկնիկների մեջ: Ծրագրվել է, որ մահափորձը իրականացվողները տիկնիկը ձեռքին մոտենալու էր Էրդողանին: Հանցագործների բնակարանում խուզարկության ժամանակ հայտնաբերվել են նռնակներ, պայթուցիկ նյութեր մամուլի ներկայացուցիչների կեղծ վկայականներ, նույնականացման քարտեր: Վերջինների միջոցով էլ հենց հանցագործները ծրագրել են մոտենալ վարչապետին:

Continue reading

Մշակույթ և սպորտ

Էս ի՜նչ ենք անում հայերով
Հայկական զլմ-ները տեղեկացնում են, որ Կրասնոդարի հայերի «Երկրամաս» թերթը պեղել է այս տարվա «Եվրատեսիլ»-ի հաղթող գերմանացի Լենա Մայեր-Լանդրուտի հայկական ծագումը: Երգչուհու պապը դիվանագետ է եւ եղել է ԽՍՀՄ-ում Գերմանիայի դեսպանը, եւ 2005թ. «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է, թե իր կինը, այսինքն Լենայի տատը, հայ է:
Հիշեցնենք, որ Նորվեգիայում կայացած «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ Եվա Ռիվասը (ով 7-րդն էր) նույնպես հայկական արմատներ ունի եւ նա էլ է Ռուսաստանի հայերից սերում, Դոնի Ռոստով քաղաքից է:

Անի Մարության

Continue reading

Սիրելի Հայ Քրիստոնյա.

Կցվածը Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջարկն է ապահովելու Հայ ազգի առաքելությունը, հավերժությունը:

Հայ ազգի գոյությունը վտանգի տակ է, մեծավ մասամբ նաեւ առաքելական եկեղեցու էքումենիկ շարժման անդամակցության պատճառով, որը միայն գլոբալիզացյայի քող է, առաջ քաշելու մեկ աշխարհային կրոն մեկ աշխարհի գաղտնի կառավարության համար:

Հայաստանն այսօր կործանվում է, մեր երկիրը ոտնատակ են անում տարբեր աղանդավորական, սեռամոլագարական եւ օտարաստեղծ նմանատիպ այլ ուղղությունները, իսկ քրիստոնեական հայ եկեղեցու պատասխանատուները ոչ մի լուրջ քայլ չեն ձեռնարկում այս ամենից Հայրենիքն ու Ազգին ազատելու համար:

Այս է այն ազգային եկեղեցին, որին դու միշտ հավատացել ես, որ փրկել է ազգին` երբ մենք պետականազուրկ էինք: Դու տեղյա±կ էիր իրենց այդ շարժման միանալու մտադրությունից և ցանկությունից:

Շատ հավանաբար ո’չ, եկեղեցին երբեք չի հարցրել քո կարծիքը: Կներես, բայց դու երբեվիցէ հանդիպե±լ ես մի գայլի, որին մտահոգեր ոչխարի կարծիքը:

Բայց դու ոչխար չե’ս: Դու ՀԱ’Յ ես: Ոտքի կանգնի’ր և նրանց հաշվետվության ենթարկիր: Ստիպի’ր որ հրաժարվեն այդ շարժումից: Օգտագործի’ր իրաւունքդ:

Իրականում եկեղեցին երբեք չի փրկել ազգին, ազգն է փրկել եկեղեցուն: Միշտ: Ամենուրեք:

Continue reading

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության հայտարարությունը՝


«Ազատության» շարասյան վրա սիոնիստական վարչակարգի հարձակումը դատապարտելու վերաբերյալ

Գազայի կեղեքված եւ անպաշտպան ժողովրդի համար մարդասիրական օգնություն տեղափոխող «Ազատության» շարասյան նավերի վրա սիոնիստական ռեժիմի վայրագ հարձակումը եւ խաղաղասեր քաղաքացիական մարդկանց սպանդը հանգեցրեց համաշխարհային սիոնիզմի խայտառակության եւ հերթական անգամ բացահայտեց այդ վարչակարգի ոճրագործ էությունը£

Աներկբա աջակցելով այդ վարչակարգին, մի շարք զոռբա եւ բռնատեր պետություններ պետական ահաբեկչության ընդլայնման պատճառ են դարձել եւ ծիծաղի առարկա դարձրել համաշխարհային խաղաղասիրական չափանիշերը:

Անկասկած, աշխարհի ազատասեր ժողովուրդների արձագանքն ու համաշխարհային ատելությունը այդ անմարդկային քայլի նկատմամբ վկայում են մարդկային, ոչ քաղաքական եւ արդարատենչ խորը գիտակցության մասին, ինչի պակասը, ցավոք սրտի, նկատվում է միջազգային ասպարեզներում:

Continue reading

Լուսանցքի թիվ 152-Ի հոդվածները

Continue reading

Արարաչակարգը Բարու և Չարի միջեւ…

Հայկական տեսանկյուն.-
…Թե երբ է լինելու «Աշխարհի վերջ»-ը, հուզում է բոլորին` անկախ կրոնական, քաղաքական կամ այլ պատկանելությունից: Սակայն, լինելու՞ է արդյոք «Աշխարհի վերջ»-ը, թե՞ դրա շահարկումն էլ է դարձել գործիք՝ կրոնա-քաղաքական շահերի ու համամարդկային ճնշումների (վախի ու հնազանդ-փրկության) իրականացման համար…
Գիտնականների որոշ շրջանակ հայտնում է, որ մոտավորապես 5,4 մլրդ. տարի անց մեր Արեւային (Արեգակնային) համակարգի կենտրոնական եւ միակ աստղը՝ Արեւը, կվերածվի կարմիր զանգվածի եւ այդպիսով կվերացնի Արեւային համակարգը… Մի շարք աստղագետների հաշվարկով, հենց այդքան ժամանակ անց Արեւի միջուկում կավարտվի ջրածնի այրումը եւ այդժամ էլ այն կվերածվի կարմիր հսկայի:
Գիտնականների կարծիքով (աշխարհիկ առումով) հենց դա էլ կազդարարի «Աշխարհի վերջ»-ը:
Նույնիսկ գաղափարա-քաղաքական առումով «Աշխարհի վերջ» -ից են խոսում, սակայն դա ներկայիս «սիոնա-մասոնական գաղտնի աշխարհի» վերջն է լինելու միայն…

Continue reading