Լուսանցքի թիվ 149-Ի հոդվածները

Continue reading

Արիա-քրիստոնեությունը որպես հավատադարձի հիմք…

Հայկական տեսանկյուն

* Երբ խոսում ենք քրիստոնյա շատ ,,հովիվների,, հետ, նրանք անգամ հավաստում են, որ կրոն(ներ)ի հարցերը լուրջ են, բայց նաեւ նշում են, թե իրենց ,,հավատացյալ հոտը,, չի կարող միանգամից գալ Հայոց հին հավատին, քանի որ դարեր շարունակ Հայ Աստվածների մասին խոսել են որպես ,,չաստվածներ,, … ու իրենց համար Հիսուսից այն կողմ այլ բան չկա (անգամ Եհովան այդքան տեղ չունի): Դրա համար պետք է նախ Հայոց պատմության խորքերը՝ դեպի Հայոց հավատը տանել շատ հանդարտ, մի անցումով, որը արիա-քրիստոնեության տարբերակն է… Մենք վստահաբար այն կարծիքին չենք, որ սա նորմալ է ու բնական, բայց սա միակ անկոտորած անցումը կլինի, երբ կրոնների մահացման ժամանակը գա… քրիստոնյաների պես՝ 301-ի նման մի ջարդ էլ մենք չանենք, որ Հայոց հավատադարձը ապահովենք, ու նաեւ այլ հավատքների մուտքը արգելափակենք…

Սա միայն քրիստոնյաների համար է ասված`  արիա֊քրիստոնեությունհայ արիները եւ յուրաքանչյուր  հեթանոս հայ տրամաբանական է, որ մնալու է իր հավատին ու Հայ  Աստվածների պաշտամունքինՄիայն հուդա-քրիստոնյաները դարձի խնդիր ունեն, ոչ թե արդեն արիադավան-հեթանոս հավատավոր հայերը… Մեր առաջարկն ընդամենը հուդա-քրիստոնյաներին՝ առանց ջարդի բերելու համար է՝ Հայոց հին հավատին հանգեցնելու: Ամեն բան պարզ գրված ու ասված է հենց այսպես, այլ բան չկա, բայց ոմանք որ հեթանոսությունը կռապաշտացնում են (ինչպես նախկինում դա աններելի արվեց ու …), իրականում հենց կռապաշտ էլ լինելով: Իսկ մենք Հայոց արիադավան-հեթանոս հավատի ուխտավորներն ենք ու Հայ Աստվածների ժառանգը…

……………………………………………………………..

Մեկ անգամ չէ, որ հարցրել են, թե ինչու՞ է ՀԱՄ-ը առաջադրել արիա-քրիստոնեության տարբերակը: Հարցնողները եւ՛ քրիստոնյաներ են եւ՛ հեթանոսներ: Հասկանալի է, որ յուրաքանչյուրն իր մտահոգության տեսանկյունից է հարցը տալիս, ի՞նչ է դա՝ արիա-քրիստոնեությունը:
Պատասխանը միշտ եւ ուղղակի մեկն է: ՀԱՄ-ը առաջարկում է հայությանը կանոնակարգված հոգեւոր վերադարձ դեպի իր արմատները, ծագումը, որն ակնկալում է նախ եւ առաջ ազատագրվել հուդա-քրիստոնեությունից: Իսկ դրա ներկայիս լավագույն տարբերակն էլ հենց արիա-քրիստոնեության ձեւավորումն է:

Continue reading

Ցեղասպանության արխիվները կվերածվեն դատավարության


Հնարավոր է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրածների պատմություններն արխիվացվեն ԱՄՆ-ի Կոնգրեսում: Այս առումով կոնգրեսական Ադամ Շիֆֆը նոր նախաձեռնություն է սկսել:
ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանութայն ճանաչման բանաձեւին զուգահեռ Ա. Շիֆֆը հանդես է եկել մեկ այլ նախաձեռնությամբ՝ կոչ անելով Հայոց ցեղասպանությունը վերապրածներին ու նրանց հարազատներին ԱՄՆ Կոնգրեսին ներկայացնել իրենց պատմությունները՝ հրատարակելու եւ արխիվացնելու համար: Վերապրածները եւ նրանց հարազատները կարող են ԱՄՆ կոնգրեսականին ուղարկել պատմություններ, թե ինչ է պատահել իրենց ընտանիքի եւ իրենց հետ օսմանյան թուրքերի կողմից հայերի նկատմամբ իրականացրած վայրագությունների ժամանակ, ինչպես են ազատվել թուրք բարբարոսների ճիրաններից:
Իմիջիայլոց, բոլոր ցանկացողները ընտանիքների պատմությունները կարող են ուղարկել Ադամ Շիֆֆի օգնական Մերի Հովակիմյանին`  էլփոստի հետեւյալ հասցեով՝ mary.hovagimian@mail.house.gov:

Continue reading

Հենց հայկականությունն է հայության պատվարը


Հայկական սփյուռքի մասին
Հանրահայտ է, որ սփյուռք երեւույթը, նաեւ հայկական  սփյուռքը, տարիների ընթացքում ուծանում է (չնայած հայկական սփյուռքը շարունակում է ցավալիորեն համալրվել)…  Արտագաղթը ոչ միայն Հայաստանից է, այլ՝ սփյուռքյան համայնքների ներսում, Մերձավոր Արեւելքից՝ ԱՄՆ կամ Կանադա, Եվրոպա կամ Ռուսաստան, Եվրոպայից՝ Ռուսաստան, եւ՝ հակառակը, ԱՄՆ-ից՝ Հարավային Ամերիկա, Ավստրալիսյից՝ Եվրոպա, Աֆրիկայից՝ Ասիա եւ այլն… Եվ տասնյակ տարիներով ամրապնդված եւ ներքին կյանքով գործող համայնքները քանդվում են զանգվածային տեղափոխություններից եւ արդեն առավել հեշտ են տեղի տալիս ուծացմանը… Այդ ուծացումը պայմանավորված է ոչ միայն ժամանակի եւ տվյալ երկրին առնչվող իրավիճակի թելադրանքով, այլեւ՝ նպատակային գործ էլ է իրականացվում…

Continue reading

Հայ-թուրք-ադրբեջանական և արտաքին լուրեր


Ադրբեջանա-թուրքական «դեսանտ» Հայաստանում

Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Իսմադ Աբասովը, այդ երկրի ԳՆ միջազգային հարաբերությունների վարչության պետի տեղակալ Ռաշադ Մաջիդովը եւ «Ագրոլիզինգ» կազմակերպության ղեկավար Ալի Բայրամովը  այցելել էին Երեւան՝ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության եվրոպական տարածաշրջանային՝27-րդ համաժողովին մասնակցելու համար:
Նիստին մասնակցելու համար Երեւան է ժամանել 175 պատվիրակ 45 երկրից: Հայաստան էր ժամանել նաեւ ԵԽԽՎ նախագահ, թուրք Մեւլութ Չավուշօղլուն: Նա հանդիպել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԵԽԽՎ Հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ:
Վերջերս Մ. Չավուշօղլուն այցելել էր նաեւ Ադրբեջանում, իսկ օրեր առաջ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանից դուրս քննարկման առանցքային թեման ԼՂ-ի խնդրի կարգավորման խնդրում ԵԽԽՎ-ի ներգրավումն էր:

Continue reading

Հայ ազգայնականները խստորեն զգուշացնում են

Հայտարարություն
       
ՀՀ կրթության եւ գիտության ներկայիս նախարարը` քաղաքական «շուկայի» արդյունքում այդ պաշտոնում հայտնված Արմեն Աշոտյանը փորձ է անում ՀՀ-ում վերացնելու հայալեզու կրթությունը: Երեւի նա մոռացել է, որ անկախացած ՀՀ-ում նման երեք փորձ եղել է, որոնք ավարտվել են նախաձեռնողների ու նրանց օտար հովանավորների խայտառակ պարտությամբ: Հիշեցնենք` այդ փորձերից մեկի համահեղինակն էր Աշոտյանի նախորդներից եւ ներկայի ստորադաս պաշտոնյաներից, օպտիմալացման տխրահռչակ «հերոս», Լեզվի պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, իր քաղաքական պատեհապաշտությաբ հանրածանոթ Սերգեյ Երիցյանը:

Continue reading

Հոգևոր սով թե կրոնական ճգնաժամ

Օրերս «Հավատ-աղանդ-երեխայի իրավունք» թեմայով քննարկմանն ժամանակ Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը ասել է, որ «կրոնական կազմակերպությունները արդեն մտել են ուսումնական հաստատություններ»: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, հասարակական գործիչ Խաչիկ Ստամբուլցյանը եւ Ավետարանական եկեղեցու հովիվ Լեւոն Բարդակչյանը նույնպես հրավիրվել էին մասնակցելու այդ քննարկմանը:
Սակայն, Ա. Սաքունցը, ով խոսելու էր երեխաների իրավունքների մասին, քնարկմանը չներկայացավ: Սա դժգոհեցրեց Լ. Բարդակչյանին ու նա հայտարարեց՝ թե չի մասնակցելու ասուլիսին, բայց հետո էլ պատճառաբանեց, թե նախապես իրեն չեն ասել, որ քննարկմանը մասնակցելու է Խ. Ստամբոլցյանը:

Continue reading

Իշխանությունների եկեղեցուց վախը․․․

Պատմության մութ ծալքերից` առանց գրաքննության

Լսի՛ր Պապ թագավորին. «Դու իմ տունս քանդեցիր, ինձ վառեցիր»
(թագավորի խոսքը Ներսես կաթողիկոսին` ըստ Փավստոս Բուզանդի)

Ճշգրտեմ. խոսքը հիմար ու խելապակաս, թե իրեն, թե եկեղեցուն չճանաչող «իշխանության»` եկեղեցուց վախի մասին չէ, ով վախեցած է ծնվել, աչքին անընդհատ  գոռնափշտիկ է երեւում, ում, հետեւաբար, եկեղեցու «դժոխքը», «գեհենի բաժինը», «աստվածային պատիժը» այն աստիճան է սարսափեցնում, որ պատրաստ է այդ ամենից հեռու մնալու համար եկեղեցու ամեն մի քմահաճույք կատարել: Խոսքս ինքնապահպանման բնազդ ունեցող, «խոհուն» իշխանավորի վախի մասին է, ով քրիստոնեությունից լրիվ հեռու լինելով ու դրա ինչ լինելը բնավ չհասկանալով, այնուամենայնիվ, գիտի` ումից է վախենում, ինչու է վախենում եւ թե ինչ պետք է անի, որ իրեն վախեցնողը իր օձագլուխ գավազանը հանկարծ գետնին չխփի… Այս երկրորդը, քրիստոնեությանն ու դրա եկեղեցուն ներքուստ անգամ հակառակ լինելով` այնուամենայնիվ վախենում է` թելադրված գոյության պայքարի իր տրամաբանությամբ ու մարտավարությամբ… Այս վախն էլ է վախեցողին աստիճանաբար ի կորուստ տանում, բայց դա համեմատաբար տանելի վախ է:

Continue reading

Շաբաթվա մարզական կյանքից

Բռնցքամարտիկները պատրաստ են

Բռնցքամարտի 2010թ Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ռեկորդային թվով բռնցքամարտիկներ՝ մոտ 300 հոգի: 12 երկրներ մասնակիցներ կներկայացնեն բոլոր 11 քաշային կարգերում: Դրանց թվում է նաեւ Հայաստանը: Մնացած երկրներն են Ֆրանսիան, Գերմանիան, Իռլանդիան, Թուրքիան, Վրաստանը, Սերբիան, Ադրբեջանը, Բելառուսը, Բուլղարիան, Հունգարիան եւ, բնականաբար, առաջնության կազմակերպիչ Ռուսաստանը:

Պատանեկան օլիմպիադային ընդառաջ

Այս տարվա օգոստոսի 14-26-ը Սինգապուրում կայանալիք պատանեկան առաջին օլիմպիական խաղերին Հայաստանից առայժմ իրավունք ունեն մասնակցելու 4 մարզիկներ` 2 ծանրորդ, 1-ական ձյուդոիստ եւ մարմնամարզիկ: Նրանց թիվը կավելանա, եթե մեր պատանի մարզիկները հաջողությամբ հանդես գան առաջիկայում կայանալիք վարկանիշային մրցաշարերին:

Continue reading

Հայ ազգայնականները խստորեն զգուշացնում են

Հայտարարություն

ՀՀ կրթության  եւ գիտության ներկայիս նախարարը` քաղաքական  «շուկայի» արդյունքում այդ պաշտոնում  հայտնված Արմեն Աշոտյանը փորձ է անում  ՀՀ-ում վերացնելու հայալեզու կրթությունը: Երեւի նա մոռացել է, որ անկախացած  ՀՀ-ում նման երեք փորձ եղել է, որոնք  ավարտվել են նախաձեռնողների ու նրանց օտար հովանավորների խայտառակ պարտությամբ: Հիշեցնենք` այդ փորձերից մեկի համահեղինակն էր Աշոտյանի նախորդներից եւ ներկայի ստորադաս պաշտոնյաներից, օպտիմալացման տխրահռչակ «հերոս», Լեզվի պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, իր քաղաքական պատեհապաշտությաբ հանրածանոթ Սերգեյ Երիցյանը:

Հայ ազգայնականների համախմբումը համոզված է, որ ՀՀ հանրակրթության համակարգը պարզապես պարտավոր է ՀՀ-ում  բնակվող հայ նոր սերնդին տալու  բացառապես հայեցի կրթություն, որն  անհնար է առանց հայերենի: Հայոց  լեզվի հայրենիքի` հայկական գերիշխանության տակ գտնվող եւ ՀՀ կոչվող այս տարածքում հայ երեխաներին օտարալեզու կրթություն տալու մասին մտածելն անգամ ազգային դավաճանություն է: Իսկ դավաճանների վերջը բոլորիս է հայտնի:

Հայոց հայրենիքը, հայ ազգն ու հայկական մշակույթը եռամիասնություն են, մեկնումեկը չի կարող գոյություն ունենալ առանց մյուս երկուսի, իսկ հայ մշակույթի հիմքերի հիմքը հայոց լեզուն է: Որեւէ ոտնձգություն նշված սրբությունների նկատմամբ արժանացել է, արժանանում է ու պիտի արժանանա մեր` ազգայնականներիս վճռական հակահարվածին:

Պարզից էլ պարզ է, որ Աշոտյանի այս նախաձեռնությունը դրսից թելադրված հակազգային հերթական ծրագրի իրականացման փորձ է: Դա կլինի  ռուսական, ամերիկյան, ֆրանսիական, թուրքական, թե…

ՀՀ-ում հանրակրթությունը եղել է ու պիտի լինի միայն հայերեն  եւ` վերջ: Այս տարրական ճշմարտություն-պահանջը չհասկացող եւ դա չապահովող հայազգի արարածները, լինեն նախարար, թե ավելի վերադաս կամ ստորադաս պաշտոնյա, ունեն մեկ ընտրանք` հրաժարվել իրենց պաշտոններից, այլապես` մենք հենված մեր ազգի առողջ տարրերի ու հավերժական ոգու վրա, պատմության աղբանոցը կուղարկենք նրանց էլ, նրանց առաջ քաշած դավադրական ծրագրերն էլ:

Ձեռքներդ հեռու’ ՀՀ-ում հայկական դպրոցի ու հայերենի բացաձակ գործառնության նկատմամբ ամեն նկրտումներից: Հայոց լեզուն եւ հայկական կրթությունը ՀՀ-ում դեր ունեն` հայ ազգը: Մի’ թողեք հորդի մեր համբերության բաժակը, որն առանց այն էլ վաղուց լցվել է իշխանության առաջին ջութակ կեղծ ազգայնական-«նժդեհականների» իրարահաջորդ զազիր արարքներից:

Աշոտյանին ու նրա  նման մոլորված կամ գիտակցաբար գործող դավադիրներին զգուշացնում ենք եւ կոչում զգաստության… քանի դեռ ուշ չէ:

Հայ Ազգայնականների Համախմբման Խորհուրդ
12.05.2010թ.

Continue reading

Լուսանցքի թիվ 148-Ի հոդվածները

Continue reading

Ժամանակն է Արցախ – Ադրբեջան բանակցությունների

Վերջերս վերստին նպատակայնորեն աշխուժացել է Արցախ-ԼՂՀ խնդրի այսպես կոչված կարգավորման հարցը: Մադրիդյան լրացված, թե թարմացված սկզբունքների քննարկումների ծիրում նորից հեռահար նպատակներով արծարծվում է ազատագրված 7 շրջանները Ադրբեջանին հանձնելու (այսինքն՝ կրկին նվիրաբերելու) հարցը:
Սա առաջին դեպքը չէ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կամ շահագրգիռ երկրների դիվանագետները փորձնական լուրեր են «դուրս նետում»: Ընդհուպ լուրեր են մամուլ «սպրդում»՝ հնարավոր նոր պատերազմի հրահրման մասին:
ՀՀ նախագահն ու արտգործնախարարը բազմիցս հայտարարել են, թե մինչեւ չլուծվի ԼՂՀ կարգավիճակի հարցը, մնացած այլ բանակցություններն անիմաստ են, բայց «անիմաստ» լուծումների վտանգն առկա է ու՝ ոչ վերացական կերպով: Այդ վտանգի հավանականությունը առավել ակնհայտ դարձավ հայ-թուրքական կոչված արձանագրությունների ստորագրման եւ վավերացման ամբողջ ընթացքում: Դա չի դադարում քննարկվել նույնիսկ Հայաստանի կողմից այդ արձանագրությունների վավերացումը «սառեցնելու» պայմաններում:

Continue reading

Հայաստանի հեղափոխությունների «շքերթում» – Հայաստանը Ցեղաստան

Ո՞րն է Հայաստանի ճանապարհը հեղափոխությունների այս «շքերթում»
Հայաստանի եւ հայության վերածնունդը Հոգեւոր Հայաստանի վերածնունդն է: Ցավոք, հանրությունը դեռեւս լավ չի ընկալում հոգեւոր-մշակութային վերածննդի հիմնախնդիրը: Ազգային եզակի առանձնահատկությունների վերլուծությունն ու համընդհանուր կիրառումը կարեւորագույն փուլ է նոր՝ վերածնվող Հայաստանի առջեւ ծառացած հարցերի ու արժեքների հաստատման գործընթացում:
Արարչական ճակատագրով, ինքնատիպ ազգային հատկանիշների վերածննդով Հայաստան երկիրը կարող է կատարել համամարդկային ու համաշխարհային դերակատարում՝ իր բնատուր կնիքը դնելով քաղաքակրթության հետագա զարգացման ուղղության ու ելքերի որոշման գործում: Եվ հոգեւոր-գաղափարական ու ոգե-իմաստասիրական շերտերի վերարտադրումը կհանգեցնի ծավալվող իրադարձությունների նոր համակարգված ըմբռնողության:

Continue reading

Արտաքին լուրեր

Եռանկյունի՝ երկու անկյունով…

Հայ-իսրայելական
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մայիսին աշխատանքային այցով եղավ Իսրայելում: Այցելության ընթացքում Հ. Հակոբյանը հանդիպեց Իսրայելի սփյուռքի նախարար Յուլի Իդելսթեյնի, ներգաղթյալների ինտեգրման նախարար Սոֆա Լանդվերի, արտաքին գործերի նախարարության փոխկառավարիչ Փինի Ավիվի, Հրեական Գործակալության ղեկավար Նաթան Շարանսկու եւ Ամերիկա-իսրայելական միացյալ համագործակցության կոմիտեի գործադիր տնօրեն Արնոն Մանտվերի հետ:
Նախարարը հանդիպումներ ունեցավ նաեւ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի, Իսրայելում ՀՀ պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանի եւ Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այցելություն եղավ նաեւ Հին Երուսաղեմ:
Հ. Հակոբյանը պաշտոնական այցելությամբ մեկնեց նաեւ Հորդանանի թագավորություն:

Continue reading

Արարատից հայդե Սիոն

«Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմի ցուցադրման կապակցությամբ բացման խոսքով ելույթ ունեցավ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը` սցենարի հեղինակը եւ պրոդյուսերը: Ներկայացնելով ֆիլմի մանրամասները` նա ասաց, թե ճշմարտություններ կան, որոնք կամ չեն ասվում, կամ լռեցվում են: Հետո, կարծես բառերի պակաս չզգալով, շարունակեց, թե կինոն միջազգային լեզու է, թե ժամանակն է, որ այդ լեզվով բացահայտենք հայի ինքնությունը. «Եվ այս ֆիլմով մենք ցույց ենք տալու հայի անձնագիրը»:
Քահանան այլ «նորություններ» էլ ասաց. «Ողջ մարդկությունը ինքնափնտրման մեջ է, իսկ մենք այստեղ ենք այսօր` Սիոնում…», բայց չշեշտեց, թե ովքեր են այդ «մենք»-ը` իր պես քահանանե՞րը, ֆիլմի հետ առնչություն ունեցողնե՞րը, թե՞ հայ ժողովուրդը:

Continue reading