Աժդահակի երազը

Ի՞նչ են հուշում Խորենացու թաքնատեսական էջերը

Հայոց պատմության թաքնատեսական` պատմության սովորական ընթացքի խորքերը վեր հանող եւ, ըստ այդմ, պատմության եւ առասպելաբանության սահանները խախտող եզակի էջերից է Խորենացու «Պատմության» մեջ բերված Աժդահակի` հայոց նախապատմական շրջանի իրադարձությունները խորհրդանշող երազը: Երազ, որը հայ պատմագիտության մեջ ուշադրության գրեթե չի արժանացել (այն մասնակիորեն հիշատակվել ու մեկնվել է, որքան մեզ հայտնի է, միայն Ալ. Վարպետյանի կողմից), դիտվելով որպես, պարզ է, հայոց պատմության համար ոչինչ չասող ինչ-որ բան: Դե, հայ պատմագետը հայոց պատմության ու հայ պատմագրության առերեւույթ ընթացքը ի զորու չի եղել հասկանալ, էլ ուր մնաց խորքային-էութենականը հասկանա: Մինչ երազին ու երազի մեկնությանը անցնելը, պարզենք, թե ով է երազ տեսնողը` Աժդահակը եւ թե նա ինչ ծագում է ունեցել:
Խորենացու աժդահակապատումի բուն` հայոց աղբյուրը եղել են հայոց հինավուրց թվելյաց երգերը, որոնք նա ինքը լսել է ու որոնք «ախորժելով պահել են գինեվետ Գողթն գավառի կողմի մարդիկ»: Բացի այդ` նա օգտագործել է նաեւ Աժդահակի մասին պարսկա-իրանական առասպելները, ինչպես նաեւ` քաղդեական, ասորական եւ պարսից հին դիվաններում պահպանված մատյանները:

Continue reading

Ներքին խնդիրներ

Բորշչն եփել եմ ես, ես էլ… կուտեմ

«7օր.am»-ի հարցին, թե օտարալեզու դպրոցների բացման նախաձեռնության հեղինակն ի՞նքն է, թե՞ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել է.
– Այս նախաձեռնության գաղափարի հեղինակը ես եմ: Առաջարկը ներկայացրել եմ վարչապետին, քննարկումների արդյունքում մեր նախարարության կողմից տրամադրված հիմնավորումները եղել են բավականին հստակ եւ համոզիչ, օրենսդրական փոփոխությունների փաթեթը մշակել է մեր նախարարությունը, կառավարությունում ներկայացրել եմ ես, ողջ կառավարությունը հավանության է արժանացրել օրենսդրական այս փոփոխությունը: Եթե երկրի իրավունքի տեսանկյունից եւ ԱԺ կանոնակարգով նայենք, նախագահն օրինաստեղծ գործընթացի վրա այս փուլում ազդեցություն չունի: Երբ որ օրենքն ընդունվի ԱԺ-ի կողմից, գնա վավերացման նախագահի մոտ, այդ ժամանակ նախագահի սահմանադրական իրավունքն է՝ դիրքորոշում հայտնել ընդունված օրենքի վերաբերյալ: Դա կամ վավերացնելն է, կամ  չվավերացնելը, առարկություններով հետ՝ ԱԺ ուղարկելը:
Իսկ երբ լրագրողները փորձել են ճշտել, թե ՀՀ նախագահն ինչպե՞ս է տրամադրված այս օրինագծի վերաբերյալ, Ա. Աշոտյանը պատասխանել է.
– Հրաշալի հարցադրում է: Կարծում եմ՝ կարող եք ուղղել հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանին:

Continue reading

Արտաքին խնդիրներ

Բողոքը կշարունակեն Վրաստանի անկախության տոնից հետո

Վրաստանի 1-ին նախագահի այրին` Մանանա Արչվաձե Գամսախուրդիան եւ նրա կողմնակիցները օրերս նախատեսված բողոքի ակցիա չեն անցկացրել երկրի խորհրդարանի շենքի առջեւ, քանի որ նոր թափով կշարունակեն իրենց պայքարը` Վրաստանի անկախության տոնից` մայիսի 26-ից հետո:
Նրանց խոսքով, նախկին նախագահի որդու` Ցոտնե Գամսախուրդիայի առողջական վիճակը կրկին վատացել է, նա շարունակում է հացադուլը: Մանանա Գամսախուրդիան սպառնացել էր ինքնահրկիզվել երկրի խորհրդարանի շենքի մոտ, եթե իշխանությունները թույլ չտան լրագրողների խմբին այցելել բանտում գտնվող իր որդուն, ով դեռ մայիսի 3-ից հացադուլ է հայտարարել` պահանջելով վերջ տալ բանտարկյալների նկատմամբ կտտանքներին:
Նախկին նախագահի որդին 2 ամիս առաջ Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից դատապարտվել է 9,5 տարի ազատազրկման` սպանության փորձի մեղադրանքով: Ս. Գամսախուրդիան կտրականապես հերքում է մեղադրանքը եւ նշում, որ դա իր նկատմամբ իշխանությունների կողմից քաղաքական հետապնդում է իրականացվում:

Continue reading

Հայկական կոնյակը կկոչվի հայկական արբուն

Կկարողանա՞ն աշխատեցնել ապրանքային նոր անվանումը,
թե՞ կխամրի մեր ավանդական ոգելից խմիչքի փառքը.

Համաձայն, «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին ՀՀ օրենքի, կառավարությունը որոշել է որպես բրենդիի ապրանքային անվանում սահմանել «Արբուն» բառը: Նախ ասեմ` այն, որ հայկական խմիչքը կկոչվի հայերեն ու հայեցի բառով, շատ լավ է: Խնդիրն այլ է` կկարողանա՞ն տնտեսվարողները «աշխատեցնել» այս նոր անվանումը, թե՞ տեւական ժամանակ շուկա կկորցնեն, ինչը կհանգեցնի խաղողի մթերումների ծավալների կրճատմանը` բացասական բոլոր հետեւանքներով:
Փակագծերում նշեմ, որ երբ մասնավորեցվում էր Երեւանի կոնյակի գործարանը, մամուլում հանդես եկա` նշելով այն մտավախությունս, թե ֆրանսիացիները դրանով կխամրեցնեն հայկական կոնյակի փառքը` ըստ էության ֆրանսիական կոնյակն աշխարհում թողնելով անմրցակից: Ու դա կանեն նախ հայկական կոնյակի որակը փոխելով, հետո` անունը: Կանեն տեղական ու միջազգային օրենքների շրջանակներում եւ` առանց ավելորդ ջանքերի մոռացնել կտան հայկական կոնյակի համբավը: Այդպես էլ եղավ: Բայց լավ է, որ ապրանքային անվանման փոխարինումը հայերեն տարբերակով հնչեց: Ու եթե մեր տնտեսվարողները կարողանան ճիշտ գործածել դա, կարճ ժամանակ անց ամեն ինչ իր տեղը կընկնի: Դա, իհարկե, ժամանակը ցույց կտա: Այժմ այն մասին, թե ինչու է անունը փոխվում:

Continue reading

Շաբաթվա մարզական կյանքից

Հոկեյի հավաքականը որակազրկվեց
Միջազգային հոկեյի ֆեդերացիան Հայաստանի հավաքականին որակազրկել է այն բանի համար, որ աշխարհի առաջնության «C» դիվիզիոնի որակավորման փուլում մեր թիմի կազմում հանդես են եկել երկքաղաքացիություն ունեցող մարզիկներ: Այս մասին հայտնում է Միջազգային հոկեյի պաշտոնական կայքը` շեշտելով, որ մեր հավաքականի կազմում ընդգրկված են եղել հոկեյիստներ, ովքեր ԱՄՆ-ի եւ ՀՀ-ի քաղաքացիություն են ունեցել: Որակազրկման ժամկետ ՄՀՖ-ն առայժմ չի սահմանել: Այդ հարցում ֆեդերացիան վերջնականապես կկողմնորոշվի այն բանից հետո, երբ հետաքննությունը կավարտվի:

* * *
Հոկեյի աշխարհի առաջնությունում Ռուսաստանի հավաքականի հաղթարշավն ընդհատեցին չեխերը: Չեխիան 2:1 հաշվով առավելության հասավ ռուսաստանցիների նկատմամբ եւ 6-րդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն: Իսկ ռուսներին չհաջողվեց 3-րդ տարին անընդմեջ դառնալ հաղթող եւ այս անգամ բավարարվեցին արծաթե մեդալներով: 3-րդ տեղի համար պայքարում Շվեդիայի ընտրանին 3:1 հաշվով հաղթեց Գերմանիայի թիմին:

Continue reading

Արտաքին լուրեր

Միջուկային խաղեր…

Պուտին-Էրդողան հեռախոսազրույց
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Զրույցի հիմնական թեման եղել է իրանական խնդիրը, մասնավորապես` օրերս Իրանի, Թուրքիայի եւ Բրազիլիայի միջեւ ստորագրված միջուկային վառելիքի փոխանակման մասին պայմանագիրը: Թուրքիայի վարչապետը հայտնել է, որ Անկարան շարունակում է կողմ լինել Իրանի միջուկային հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու տարբերակին: Նրա համոզմամբ` Թեհրանում կնքված այդ համաձայնագիրը հենց խաղաղասիրական ջանքերի արդյունքն է: Իսկ Ռուսաստանի վարչապետը նշել է, որ ՄԱԿ-ում անպայման դիտարկման կառնվի այդ համաձայնագիրը:

Continue reading

Սեռական ոտնձգությունների դեմ խստագույն պայքար

«Հույս եւ օգնություն» հ/կ ղեկավար Ենոք Շատվորյանը հայտարարել է, որ անչափահասների նկատմամբ սեռական բռնությունների հիմնական զոհերը եղել են անապահով ընտանիքների, միակողմանի ծնողազուրկ, ամուսնալուծված ընտանիքների երեխաները:
Նա ներկայացրել է ոստիկանության տրամադրած վիճակագրական տվյալները վերջին 5 տարում (2005-2009թթ.):
Ըստ դրա, Հայաստանում գրանցվել է անչափահասների նկատմամբ բռնաբարության 15 դեպք, սեքսուալ բնույթի գործողություններ՝ 16 տարին չլրացած անձի հետ՝ 39 դեպք: Բոլոր դեպքերով հարուցվել են քրեական գործեր, որոշները կարճվել են:
Սեռական բռնությունների առավել շատ ենթարկվում են 12-15 տարեկան երեխաները:

Continue reading

Վասն ազգացման – Անդրանիկ Աթոյան

Մեր փոստից՝ ամենայն պարզությամբ

Վասն ազգացման

Աշխարհը ազգայնանում է:                            
Ավելի ճիշտ, աշխարհը ժամանակ առ ժամանակ ազգայնանում է:                  
Եվ առավել ստույգ, աշխարհը ժամանակ առ ժամանակ ազգայնանալու փորձեր է անում:    
Ժամանակ առ ժամանակ ժողովուրդները մտորում են, որ սեփական երկրում չունեն աշխատանքի իրավունք: Որ ինչ-որ օտար երկրի գործատեր, անհիմն կերպով կարող է իրենց՝ իրենց իսկ երկրում գործազուրկ դարձնել:          
Շատ են մտորում ու հասկանում են, որ իրենց երկրում օտարը միայն հյուր պիտի լինի: Լավ հյուրասիրվի, օթեւան ստանա եւ անվերապահ տուն վերադառնա:                               
Շատ մտորում են, բայց չեն հասկանում, որ նախ եւ առաջ  օտարի բարքը պիտի օտարեն:                 
Օտարի բարք է՝ հողը մարդկանցից բարձր պատերով ցանկապատելը, հող մասնատելը ու վաճառելը:                 

Continue reading

Շաբաթվա մարզական կյանքից

8-նյակը հավաքվում է
Արդեն տեղեկացրել ենք, որ հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը պահպանեց աշխարհի շախմատային թագը: Իսկ վերջերս հայտնի դարձավ թվով 6-րդ շախմատիստը, ով կպայքարի 2012թ. չեմպիոնի կոչման համար: Նա բուլղարացի Վեսելին Թոփալովն է, ով որպես եզրափակիչ մրցախաղի մասնակից ինքնաբերաբար իրավունք ստացավ մասնակցելու 2012թ. աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: Նախապես նման իրավունք նվաճել էին նորվեգացի գրոսմայստեր, 19-ամյա Մագնուս Կառլսենը՝ որպես ՖԻԴԵ-ի վարկանիշով թիվ 1 շախմատիստ, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը (2-րդ ցուցանիշը ՖԻԴԵ-ի վարկանիշով), մեր Լեւոն Արոնյանը (ՖԻԴԵ-ի գրան-պրիի հաղթող), ԱՄՆ-ն ներկայացնող Գատա Կամսկին (չեմպիոնի կոչման հավակնորդ Վ. Թոփալովի հետ մրցախաղից հետո), իսրայելցի Բորիս Գելֆանդը (աշխարհի գավաթակիր): Մրցաշարի 7-րդ մասնակիցը հայտնի կդառնա ներկայումս Աստրախանում տեղի ունեցող ՖԻԴԵ-ի գրան-պրիի 6-րդ փուլի ավարտից հետո, երբ կորոշվի գրան-պրիում 2-րդ տեղը գրավող շախմատիստը: Իսկ ահա 8-րդ մասնակիցը կլինի այն երկրից, որտեղ տեղի կունենա հավակնորդների մրցաշարը:

Continue reading

Լուսանցքի թիվ 150-Ի հոդվածները

Continue reading

Օտարի ներդրումը միայն օտարին կծառայի – Արմեն Ավետիսյան

Հայկական տեսանկյուն – Հայերենի պաշտպանությունը` ազգային անվտանգության խնդիր

Օտարի ներդրումը միա՛յն օտարին կծառայի

Հայոց լեզուն հին է այնքան, որքան Հայ ցեղը, եւ որպես Ամենահնագույն Լեզու՝ Նախալեզուն է՝ Մայր-Լեզուն մարդկային բոլոր լեզուների: Նույնիսկ հայերի իրավունքները սահմանափակող համաշխարհային գիտական շրջանակներում Հայոց լեզուն Հնդեվրոպական համարվող (իրականում՝ Արիական) լեզվաընտանիքի հիմնարար Մայր Լեզուներից է համարվում……
Հայերենը կրում է հարյուր հազարամյակների պատմական հիշողություն, բառարմատների մեկնությունները մեզ կարող են տանել աներեւակայելի ժամանակներ… Միեւնույն ժամանակ, մեր լեզուն մեր գենետիկ հիշողության արտահայտչամիջոցն է, ուստի՝ լեզվապահպանությունը (նաեւ՝ լեզվակրթությունը, առհասարակ կրթությունը) համազգային գերխնդիր է:
Մեր ազգային նկարագիրն ու արժեքները պահպանող համակարգի ամենազորեղ գործոնը հենց լեզուն է: Եթե ազգային գաղափարախոսությունն իր հիմքում հստակորեն ամրագրում է ազգի ծագման, զարգացման, հարատեւման ու առաքելության, նաեւ՝ բնօրրան-հայրենիքում ինքնատիպ կենսակերպով ապրելու սկզբունքներ, ապա դրա ենթաբաժիններից ազգային անվտանգության հայեցակարգը կառուցվում է Ազգի ու Հայրենիքի՝ արտաքին վտանգի դեմ պաշտպանական համակարգի եւ ներազգային անվտանգության (գենետիկ ինքնապաշտպանության, նախեւառաջ՝ Արյան ու Լեզվի անաղարտության) պարտադիր առկայությամբ:

Continue reading

Թուրք-ադրբեջանական ճակատը ընդդեմ Հայաստան-Արցախի

Թուրք-ադրբեջանական ճակատը` ընդդեմ Հայաստան-Արցախի

Օրեր առաջ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Թուրքիայի վարչապետն այդ առիթով նախ եւ առաջ նշել է. «Ադրբեջանի նախագահի հետ մեր հանդիպման ժամանակ առանցքային կարեւորություն ունի Բարձրագույն ռազմավարական համագործակցության խորհուրդ հիմնելու մասին մեր ընդունած որոշումը»:
Էրդողանն ու Ալիեւը առանձնազրույց են ունեցել, ապա մեկնարկել է հանդիպումը 2 երկրների պատվիրակությունների միջեւ:

Continue reading

Երբ չկա միասնության և խիզախելու մղում…

Երբ չկա միասնության ու խիզախելու մղումը` պարտություններն անխուսափելի են լինելու

XX դարասկզբից մինչեւ 90-ականների ժամանակաշրջանը որոշակիորեն խաթարված էր մեր անհատի բնատուր ձեռներեցությունը: Անկախացման առաջին 10 եւ ավելի տարիների դժվարին, բայց գլխավորը, առավել ազատ պայմաններում ի հայտ եկան գործարարության որակները: Ի դեպ, ազատությունը նորանկախ երկրի համար անխուսափելիորեն նաեւ ընթացիկ սխալներ էլ է ենթադրում, քանզի միայն գաղութային միավորը վրիպելու իրավունք չունի, երբ նրան իրավունք չի տրված ինքնուրույնաբար մտածելու:
90-ականների կեսերից հետո, անցումային շրջանին հատուկ խութերով նավարկող Հայաստանի 3-րդ հանրապետությանը վիճակված էր վարելու այդժամ ապրողների՝ տնտեսական նախկին պասիվ մտածողությունից ձերբազատվելու քաղաքականություն:

Continue reading

Կրթակարգ ու լիքը խնդիրներ

Ոստիկանության ակադեմիային ծառայածնե՞ր են պետք
ՀՀ ԱԺ պատգամավորներին են դիմել շուրջ 800 շրջանավարտի ծնողներ, որոնց բողոքը քննարկման առարկա է դարձել ԱԺ գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի անդամների մոտ: Ծնողների բողոքն առնչվում է, մասնավորապես, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում վերջերս կատարված փոփոխությանը, համաձայն որի, այսուհետ Ոստիկանության ակադեմիա ընդունվել կարող են միայն պարտադիր զինվորական ծառայություն անցած երիտասարդները:
ԱԺ գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի մի շարք անդամներ որոշել են հանդես գալ առաջարկով, որը փոքր ինչ կշտկի ստեղծված իրավիճակը: Պատգամավորների առաջ քաշած տարբերակով շրջանավարտները ընդունելության քննություններին կմասնակցեն, բայց ընդունվելուց հետո կմեկնեն ծառայության եւ 2 տարի անց արդեն կշարունակեն ուսումը:

Continue reading

Ներքին հարցեր

Հեռուստաթվայնացում
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասինե օրենքում փոփոխությունների եւ լրացումների մասին կառավարական եւ խորհրդարանական պնդումներն ու հիմնավորումները դեռեւս անհանգստացում են մի շարք զլմ-ների եւ այդ խնդիրներով զբաղվող հ/կ-ների: Հեռուստաընկերությունների թվայնացումը գործող 22 հեռուստաընկերություններից 4-ին արդեն իսկ եթերազրկելու է:
Շատերին մտահոգում են նաեւ նոր օրենքում տեղ գտած որոշ ձեւակերպումներ, որոնք կարող են տարաբնույթ մեկնաբանություններ ստանալ եւ խնդիրներ առաջացնել ինտերնետային հեռարձակման համար: Այս դեպքում ՀՀ հեռարձակման եւ ինտերնետային ոլորտն էլ ավելի հետ կմնա այլ երկրներից, այդ թվում այն երկրներից, որոնք մրցակցային լուրջ հարաբերությունների մեջ են Հայաստանի հետ. կարծում են օրենքում փոփոխությունների եւ լրացումների ընդդիմադիրները: Բողոքող կողմերի համար անհասկանալի էր նաեւ այն, որ նախագիծը ԱԺ օրակարգում հայտնվել էր առանց ԱԺ Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերի հանձնաժողովում պատշաճ քննարկվելու:

Անի Մարության

Continue reading