Հուդա-քրիստոնեական դասագիրք և Հայոց հավատին հետամուտ

Հակոբ Սանասարյանի հեղինակությամբ լույս է տեսել «Հայոց եկեղեցու պատմությու՞ն, թե՞ հուդայականության եւ սիոնիզմի ձեռնարկ» գիրքը: Գրքի առաջին հրատարակության սպառումից հետո անմիջապես երկրորդ հրատարակումն է եղել:
Գրքի հեղինակը մտահոգված է, որ «ՀՀ հանրակրթական դպրոցի 4-10-րդ դասարաններում դասավանդվող «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի անվան տակ իրականում քարոզվում են հուդայական եւ քրիստոնեական կրոններ»: Այդ մտահոգությունը Հ. Սանասարյանը ներկայացնում է հանգամանալից մեջբերումներով եւ դրանց վերլուծություններով:

Continue reading

300 միլիոնին ղեկավարում են 3 հազար սիոնիստներ…

…Գերի Կահը մտահոգված է մարդկության ապագայով: Ինչ-որ մի գաղտնի ուժ փորձում է մարդկությունն ստրկացնել, ազգերը ջնջել, մարդը վերածել թվի, համարի: Նա գիտի այդ ուժի անունը, բայց ոչ մի տեղ չի տալիս այն: Երկար գրում է աշխարհի տնտեսության, քաղաքականության մասին, տալիս է հրեաների անուններ, բայց սիոնիզմի մասին՝ ոչ մի նշում:

Կարծում եմ, որ նա վախենում է սիոնիզմից: Չեմ այպանի: Սիոնիզմը միլիոնգլխանի դեւ է:

Այդ նույն ուժն օգտագործում է մասոնականությանը՝ մարդկությունը դարձնելու միահավատ կամ անհավատ, այսինքն՝ ջնջել ամեն բարոյականը, սկզբունքը, հարգանքը, մարդը վերածել խոտի եւ իշխել: 3 հազար տարի, Աբրահամից սկսյալ, որոճում են այս երազը: Չէ՞ որ «ընտրյալ ազգն» են…

… Երբ վերջապես մի օր սկսենք համախմբված աշխատել ու իսկապես հասկանանք, թե ինչ ասել է մեկ լեզու, մեկ հայրենիք, մեկ մշակույթ, մեկ անցյալ ու մեկ ապագա եւ գնանք Վանը տուն բերելու, հայ մասոնները գալո՞ւ են մեզ հետ:
Թալաաթ ու Զոհրապ: Մասոն Թալաաթը սպանեց «աղբարիկ» Զոհրապին: Պատմությունից ոչ մի բան չենք սովորում: Մե՛ղք: Թուրք մասոնը մի րոպեում վերադառնում է իր վայրենի ցեղին բնորոշ, հատուկ նկարագրին եւ մոռանում է հայ աղբարիկին, իսկ հայ մասոնը գնում է Ստամբուլ՝ շնորհավորելու թուրք աղբարիկի քաջագործությունը:
Հայի այս տեսակը հայի արյուն չունի, անունո՛վ հայ է: Հայը թուրքին աղբարիկը չի կարող լինել:
Մեծ բանաստեղծն ասել է.
«Այսքան չարիք թե մոռանան մեր որդիք
Թող ողջ աշխարհ հայուն կարդա նախատինք»:

Continue reading

Ներքին լուրեր

Կրթալեզվական խնդիրներ… ուսանողություն, բանակ` տարբե՞ր թիմերում
Վերջերս հաճախակի են դարձել կրթական հիմնախնդիրներին վերաբերող քննարկումները: Դրանք լինում են նաեւ ինտերնետային սոցիալական-տեղեկատվական ցանցերում, որն էլ առիթ էր դարձել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի համար՝ հանդիպման հրավիրել «բլոգերներին»:
Առաջին հարցը վերաբերում էր «Լեզվի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությանը, որը բուռն արձագանք է ստացել հանրության տարբեր շերտերում: Այսօր էլ շատերին է անհանգստացնում մայրենի լեզվի իրավունքների պաշտպանությունն ու անաղարտության պահպանումը, ինչը ոտնահարվում է ամենուր, բոլոր ոլորտներում: Հաջորդ խնդիրը վերաբերում էր հատուկ դպրոցներին: Մասնակիցներն անդրադարձան նաեւ ուսումնարանների ու քոլեջների խնդրին:

Continue reading

Շաբաթվա մարզական կյանքից


Բրոնզն է լա՞վ, թե՞ արծաթը
Գիտնականների հետազոտությունները հանգեցրել են այն եզրահանգման, որ մրցումների բրոնզե մեդալակիրներն ավելի երջանիկ են լինում, քան արծաթե մրցանակակիրները: Նման ենթադրություններ կատարելու տեղիք է տվել օլիմպիական խաղերի մրցանակակիրների լուսանկարների եւ տեսաձայնագրությունների ուսումնասիրությունները: Այդ աշխատանքներին մասնակցել են մի քանի գիտնականներ, ովքեր գնահատել են արծաթե եւ բրոնզե մեդալակիրների դիմագծերի արտահայտությունները՝ պարզելու, թե ով ավելի երջանիկ տեսք ունի:

Continue reading

Հայոց հավատի հետեւորդները

 

ՀԱՄ Գերագույն Խորհրդի եւ Հոգեւոր Հանձնախմբի նախաձեռնությամբ դեռ ամիսներ առաջ սկսվել էր հեթանոս Քրմական դասի ձեւավորման գործընթաց: Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) ե՛ւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) պատասխանատուները շարունակում են այդ աշխատանքները:

Մայրաքաղաքում արդեն կան քրմերի թեկնածուներ, ովքեր մի քանի ծեսեր են անցկացրել (Գառնիում, Էրեբունիում, Կարմիր Բլուրում…) եւ հանգամանորեն նախապատրաստվում են Հայոց Հավատի հոգեւոր ոլորտում:

ՀԱՄ Հոգեւոր Հանձնախմբի ընդլայնված վերջին նիստում քննարկվել են ՀՀ մարզերում, (Աբովյանում, Չարենցավանում, Կապանում, Արարատում, Գյումրիում, Վանաձորում եւ այլ քաղաքներում), Արցախում, Ջավախքում եւ սփյուռքում (մասնավորապես՝ Վրաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Իրանում, Ռուսաստանում, Լիբանանում եւ այլն) քրմերի թեկնածուների առաջադրման եւ հեթանոս-արիադավան համայնքների ստեղծման հարցերը:

Ինչպես ՀԱՀ Խորհրդի, այնպես էլ ՀԱՄ Հոգեւոր Հանձնախմբի անդամներն անդրադարձել են Երեւանում Արիական Գլխավոր Տաճարի կառուցման նախաձեռնության ընթացքին:

Հայոց Հավատի վերահաստատման կարեւորագույն նախաձեռնություններից բացի, քննարկվել են Համաարիական համագործակցության խնդիրներ… Կարեւորվել է Իրանի, Ռուսաստանի (առհասարակ՝ սլավոնական ուղղության), Հնդկաստանի եւ Հունաստանի արիների հետ կապերի ամրապնդումը, օս-ալանների, տաջիկների, արաբական որոշ երկրներում բնակվող, նաեւ ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների արիների հետ հարաբերությունների ամրապնդումը:

Արծարծվել է նաեւ Երեւանում Համաարիական Համաժողով անցկացնելու հարցը:

Հայ արիներն ու հայ ազգայնականները վճռական են տրամադրված նաեւ Հայաստանի, Արցախի, Ջավախքի ու սփյուռքյան հատվածի իրական հայ ազգայնականության համագործակցության հաստատման առումով, որից հետո հնարավոր կլինի խոսել նաեւ հայ ազգայնականների համահայկական համախմբման մասին:

Քննարկվել է նաեւ ՀՀ իշխանությունների եւ ընդդիմադիր ուժերի հետ հարաբերությունների հարցը:
ՀԱՄ լրատվական կենտրոն
 

05.05.2010թ.  – ք.Երեւան

Continue reading

Լուսանցքի թիվ 147-Ի հոդվածները

Continue reading

Աստվածները մարդկանց օգնել եւ օգնելու են միջնորդավորված… Արի հայերն իրատես են եւ… հոգետես… Մարմնական մահը հոգու նոր ծնունդ է… Արարող ուժը նաեւ ավերող է…

Հայկական տեսանկյուն.-
Արի հայերն իրատես են եւ… հոգետես
«Աստված մեծ է՝ կհասնի», այսօր ասում են շատերն ու իրենց բանն ու գործը Աստծո վրա թողած՝ անցնում են հաջորդ խնդիրների «լուծմանը»՝ ավելի ճիշտ՝ հերթագրմանը: Շատ հեշտ է մարդկային գործերն ու հոգսերը Աստծո վրա թողնելը եւ հետո թե՝ «Չէ՜, վերեւն Աստված չկա», երբ սպասելուց հոգնած իբր համոզվում են, որ Աստված «զլանում» է կատարել Իր վրա թողնված գործը…
Իրականում Աստծո-Աստվածների վրա իրենց գործերը հաճախ բարդում են եւ՛ հոգեւոր ու աշխարհիկ կյանքի հավատավոր մարդիկ` կարծելով, թե Աստված պետք է վարձահատույց լինի Իրեն հավատալու համար, եւ՛ այդ բնագավառների անհավատները, ովքեր աստվածայինն ընկալում են բացառապես սեփական շահերի պաշտպանության տեսանկյունից: Կան չէ՞ երեխաներ, ովքեր ծնողների երեսին լկտիորեն շպրտում են. «Չէիք կարում պահեիք՝ չբերեիք»: Կան նաեւ մարդիկ, ովքեր նույն մտածելակերպն ունեն Աստծո-Աստվածների նկատմամբ՝ իրենց առոք-փառոք պահելու առումով…

Continue reading

«Սասունցի Դավիթ»-ի և «Մոսկվա»-ի ամառային դահլիճի մասին

Կաղնու փոխարեն` ուռենու քաղաքականություն.
Թե ում նյարդերին ազդեց «Սասունցի Դավիթ»-ը

Այս տարի ՀՀ-ի կինոէկրաններին ցուցադրվեց «Սասունցի Դավիթ»-ը: Իսկապես հրաշալի մուլտֆիլմ:
Բայց հայտնվեց մեկը, որ սառը ջուր լցրեց այդ ստեղծագործությունից ոգեւորվածների գլխին:
Ցնցուղից առաջ այդ ինչ-որ մեկը ստիպեց լուրեր տարածել, թե «Սասունցի Դավիթ» անիմացիոն ֆիլմը որոշակի փոփոխությունների է ենթարկվել` միջազգային կինոփառատոնների ճնշմանը տեղի տալով: Սակայն ի՞նչ փառատոնի մասին է խոսքը, երբ «Սասունցի Դավիթ»-ը ՀՀ-ի սահմաններից դեռ չի էլ հասցրել դուրս գալ. սա` ըստ մուլտֆիլմի պրոդյուսեր, ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի:
Մանրամասները կարեւոր չեն: Ամեն ինչ պարզ է. երբ գրաքննություն է կատարվում ու պատճառ է բերվում միջազգայինի գործոնը, ուրեմն իրականում ինքնագրաքննություն է եղել:
Այն էլ` խի՛ստ ինքնագրաքննություն:

Continue reading

Հայ-թուրքական աննկատ դիմակայություն

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը երեկ հրավիրել էր խորհրդակցություն: Ըստ թուրքական զլմ-ների՝ նիստի ժամանակ քննարկվել են իրաքյան ընտրությունների եւ հայ-թուրքական արձանագրությունների գործընթացին առնչվող հարցեր:
Իսկ ահա, թուրք ընդդիմադիրները Ահմեդ Դավութօղլուից պահանջել են հետ կանչել արձանագրությունները: Թուրքական մեջլիսում, մինչեւ սահմանադրական փոփոխությունների փաթեթի հերթական քննարկման մեկնարկը, անդրադարձ է կատարվել հայ-թուրքական կոչված արձանագրություններին: ԱԳ նախարար Դավութօղլուն խորհրդարանական ամբիոնից պարզաբանումներ է հնչեցրել, որ կարգավորման գործընթացը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ավարտված չէ, շարունակվելու է: Բայց ընդդիմադիր ուժերը կտրուկ հակազդեցություն են ցուցաբերել՝ քննադատելով պաշտոնական Անկարային այդ արձանագրությունների տակ ստորագրելու համար, պահանջել են անհապաղ խորհրդարանից հետ կանչել արձանագրությունները:

Continue reading

Արցախը նոր քննարկումների մեջ

Միանձնյա են ուզու՞մ որոշել
Ռուս դիվանագետների ասոցիացիայի նախագահի տեղակալ Վլադիմիր Կազիմիրովը ասել է, որ Ադբեջանն անընդհատ շեշտում է այն փաստը, թե «Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը առաջնային է: «Անշուշտ, Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը շատ կարեւոր է, սակայն անհնարին է չնկատել, որ այս խնդիրն օգտագործվում է երկրի ներսում առկա այլ խնդիրները կոծկելու եւ դրանց լուծումը հետաձգելու համար, օրինակ՝ երկրի դեմոկրատացման գործընթացի խնդիրը»:
Ըստ Վ. Կազիմիրովի, եթե Ադրբեջանի համար այնքան կարեւոր է ԼՂ-ի հարցը, եթե նրանք պատրաստ են դրա համար նոր արյունահեղության գնալ, «ապա ինչո՞ւ Ադրբեջանի կառավարությունն իր երկրի ներսում թույլ չի տալիս լայնածավալ քննարկումներ անցկացնել այդ հարցի շուրջ: Ադրբեջանում կան սթափ դատող մարդիկ, որոնց պարզապես չի թույլատրվում արտահայտվել»:

Continue reading

Միջազգային բանտե՞ր տարածաշրջանում


Եթե Աֆղանստանում վրացական հավելյալ զորքերի տեղակայումը աջակցություն է ստացել Վրաստանում, ապա 2-րդ ամերիկամետ քայլը՝ Գուանտանամոյի 3 նախկին կալանավորների ընդունումը, շատ ավելի հակասական ընդունվեց: Թբիլիսիի կողմից Գուանտանամո բանտի կալանավորներին ընունելու փաստն անհանգստացնում է վրացական ընդդիմությանը:
2003թ. իշխանության գալուց հետո, նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ձգտել է ԱՄՆ-ի հետ սերտ կապեր հաստատել, ինչը մշտապես զայրացրել է Մոսկվային: 750 հոգուց բաղկացած գումարտակն Աֆղանստան մեկնեց դեռ ապրիլի 7-ին: Վրացիները կծառայեն ամերիկյան հրամանատարության ներքո՝ Հելմենդ շրջանում: Իսկ այդ երկրում եղած վրացական զինված ուժերի մյուս մասն արդեն իսկ տեղավորվել է ֆրանսիական զորքերի մոտ:

Continue reading

Ներքին կյանքի լուրեր

Ստվերի դեմ պայքարի եւս մեկ ձեւ` հեղինակային իրավունքի պաշտպանություն

Արդեն տեղեկացրել ենք, որ հայրենական արտադրողների ցանկում իր վճարած հարկերի չափով «Գրանդ Հոլդինգը» առաջինն էր 2008թ.: Պետական եկամուտների կոմիտեն երբ հրապարակեց 2009թ. 300 խոշոր հարկատուների ցուցակը, պարզվեց, որ «Գրանդ հոլդինգը» նախորդ տարվա ցուցանիշներով էլ տեղական արտադրողների ցանկում առաջինն է վճարած հարկերով: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատել էր, թե «Գրանդ հոլդինգը» բոլոր հնարավորություններն ունի ընդլայնվելու եւ էլ ավելի զարգանալու, եւ գործադիրն էլ շահագրգռված է դրանում, քանի որ հոլդինգի կազմ մտնող ձեռնարկությունները համակարգաստեղծ են եւ նպաստում են տեղական արտադրության զարգացմանը:

Continue reading

Միջազգային անառականոցները և … հովանավոր եկեղեցին

Պատմության մութ ծալքերից` առանց գրաքննության
Հայաստանյայց եկեղեցու միամիտ անդամը կամ հետեւորդը կասի` սուտ է. ինչպես կարող է միջնադարյան Հայաստանում, երբ, ըստ ամենայնի, սուրբ եկեղեցին էր երկրի տեր-տիրակալը, անառականոցներ լինեին: Եվ առավել եւս` որ եկեղեցին դրանց հովանավորեր: Եկեղեցին, որի գլխավոր քարոզներից է «մի՛ շնացիր»-ը: Ճիշտն ասած, այդպիսի հակադարձումի համար մեր այդ միամիտը հիմքեր ունի. մեր եկեղեցական պատմագրությունը որոշակի հիմքեր չի տալիս նման եզրակացությունների համար (եկեղեցական պատմագրությունը իր արատները հո չէր բացահայտելու, դեռ բացահայտողների գրածներն էլ ջնջելու էր…): Պատմիչների գրվածքներում երբեմն սպրդած առանձին մտքեր, նրանց ասածների տողատակերի վերհանումն է միայն հնարավորություն տալիս այդ բանին. բայց թե այդ միամիտն ուր, նման աչքաբացությունն` ուր: Բացի այդ` եկեղեցական արխիվները, ինչ խոսք, հնարավորություն կտան եկեղեցու անդրկուլիսային կյանքը վերհանելու համար, որոնք փակ են ոչ միայն նրա միամիտ հավատավոների, այլեւ նրա շատ ու շատ գլխավոր անդամների համար:

Continue reading

Հայտարարություն

Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) ի սկզբանե դեմ է եղել հայ-թուրքական կոչված (իրականում՝ Հայաստանի Հանրապետություն – Թուրքիայի Հանրապետություն) արձանագրությունների ստորագրմանը եւ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը՝ կամ չեն ստորագրվում արձանագրությունները, կամ ստորագրվում են հայկական կողմի պահանջատիրական նախապայմաններով:
       Մենք մասնակցել ենք նաեւ այդ արձանագրություններին «Ո’չ» ասող ուժերի համատեղ պայքարին, որոնցից որոշները նույնիսկ կողմ են եղել արձանագրությունների փոփոխման (ոչ թե նախապայմաններ առաջադրելու) տարբերակին, սակայն ՀԱՄ-ը այստեղ էլ մնացել է իր սկզբունքային դիրքորոշմանը:
       Ուստի՝ Հայ Արիական Միաբանության կառույցները ողջունում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ իշխող քաղաքական ուժերի հայտարարությունները՝ հիշյալ արձանագրությունների գործընթացը «սառեցնելու» մասին:
       Կարեւորում ենք նաեւ, որ ՀՀ նախագահն իր հայաստանյան եւ սփյուռքյան ելույթներում, նաեւ միջազգային հանդիպումների ժամանակ հստակորեն տարանջատել է Արցախ-ԼՂՀ-ի եւ Հայոց ցեղասպանության հիմնախնդիրները հայ-թուրքական կոչված արձանագրությունների գործընթացից:
       Այս օրերին հետեւելով ՀՀ նախագահի, իշխող քաղաքական ուժերի եւ ընդդիմադիր ու այլ կազմակերպությունների հաղորդագրություններին եւ մեկնաբանություններին, նկատում ենք հաստատակամություն՝ հայկական կողմի ապրիլի 22-ի (մինչեւ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը) դիրքորոշումը ամրապնդելու առումով:
       Այս ամենը գնահատելով ըստ արժանավույն, այնուամենայնիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կոչ ենք անում «հետ կանչել» այդ արձանագրությունների տակ դրած հայկական կողմի ստորագրությունը եւ միջազգային հանրությանը հիմնավոր պատճառներ ներկայացնել՝ Հայաստանի Հանրապետություն – Թուրքիայի Հանրապետություն սահմանները պարզապես բացելու եւ միջազգային նպատակներով օգտագործելու համար: Վստահ ենք՝ այսօր դրա հիմքերը կան:
       Իսկ հայ-թուրքական իրական հարաբերությունները պետք է միանշանակ ձեւավորվեն Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման եւ Հայոց հայրենիքի վերատիրման նախապայմաններով:

Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
28.04.2010թ.

Continue reading

Լուսանցքի թիվ 146-Ի հոդվածները

Continue reading