Երեւանի Աբովյան փողոցում կար մի գողտրիկ շենք, որի առջեւով անցնող ամեն հայ, ով քիչ թե շատ ծանոթ է նրա պատմությանը, խորին ակ-նածանքով էր նայում այդ շենքին: Քանզի այն ո՛չ միայն սոսկ ճարտարապետական կառույց էր (այդ առումով էլ էր ուշագրավ), այլեւ հայ գիտա-կան մտքի զարգացման ներկա դարաշրջանի նշանավոր օջախներից մեկն էր՝ Գիտությունների ազգային ակադեմիայի առաջին շենքը: Այդտե-ղի՛ց էր սկիզբ առել մեր գիտությունների ակադեմիայի իրապես արգասավոր գործունեությունը, նրա պատմությունը:
Ինչպե՞ս կարող էիր ակնածանքով չնայել այդ շենքին՝ հիշելով այն մեծերին, ովքեր հենց այդտեղ ի կատար ածեցին ու շարունակեցին հա-մաշխարհային գիտության սահմաններում հռչակ վայելող հայ գիտական մտքի վիթխարի թռիչքները. սկսած ակադեմիայի առաջին նախագահ Հովսեփ Օրբելուց, այնուհետեւ Վիկտոր Համբարձումյանից եւ գիտության անպիսի հսկաներից, որոնց անունների սոսկ թվարկումն ան-գամ երկար ժամանակ կպահանջեր: Արդյո՞ք նրանք ավելի արժանի չեն «սուրբ» կոչվելու, քան եկեղեցական պատմության մեջ «սուրբ» հռչակված շա-տերը, որ բարբարոսաբար ոչնչացրին հայ ազգի դարավոր ձեռքբերումները. եւ կամ այն «սրբերը», որոնք քարայրներում ճգնել են՝ աղո-թելով չգիտես ում կամ ինչի համար…

2010թ. հուլիսի 21-ին, ժ. 21:00-ին ՀԱՄ կենտրոնական գրասենյակում կայացավ Հոգեւոր Խորհրդի արտահերթ ընդլայնված ժողովը:

