Համատարած վարակի ախտազերծման միջոցը Արիական Առաքինությունն է


Հայերը՝ Հայ Աստվածների երկրային ժառանգներ

Մեր պատմահայր Խորենացին նույնպես (իհարկե մասամբ, քանի որ նրա աշխատությունը եւս եկեղեցական գրաքննության է ենթարկվել) իր Հայոց պատմությունում խոսում է Հայկական լեռնաշխարհում բնակվող հսկա ցեղախմբերի մասին: Մեր նահապետներից Հայկը, երբ վերադառնում է Հայք, մինչեւ Բելի հետ ճակատամարտելը, նույնպես առնչվում է այս հսկաների հետ, ովքեր խմբերով շարունակում էին բնակվել մեր լեռնաշխարհում, եւ Հայկ նահապետը ոմանց հետ մարտնչելով, ոմանց էլ համոզելով, կարողանում է համախմբել եւ ի մի բերել Հայազունների տեսակը` այդպիսով վերականգնելով հզոր Հայկական Երկիրը: Ինչն էլ նպաստում է, որ Հայկը համախմբված ու կազմակերպված դուրս գա տիտանյան Բելի դեմ եւ հաղթելով նրան՝ նոր վերազարթոնքի հնարավորություն ընձեռի Հային ու Հայքին…

Continue reading

Բոլոր հայազունք հայկազուն չեն


Պատմության մութ ծալքերից
Հայագիտության մեջ կա ընդհանրական թյուր կարծիք այն մասին, որ բոլոր հայերը սերում են Հայկից, որ, որպես թե, դրանով են պայմանավորված Հայ եւ Հայք (Հայաստան) անունները: Այս կարծիքի արմատավորմանը քիչ չափով չի նպաստել նաեւ մեր պատմահայր Խորենացին, ով առաջինը անդրադառնալով հայ (իր խոսքերով` հայոց մեծերի) ծննդաբանության խնդրին, այդպիսի տեսակետ է հայտնել, որ եւ ժամանակի ընթացքում հայագիտության մեջ արմատավորվել է:

Continue reading

Թուրքերն ամեն կերպ խցկվու՞մ են

ԵԽԽՎ նորանշանակ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն, ով այժմ գտնվում է Բաքվում, հայտարարել է, թե հայտնի է՝ ով է լինելու ԵԽԽՎ ԼՂ հակամարտության հարցով ենթահանձնաժողովի նախագահը: ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ զբաղվող ենթահանձնաժողովը վերսկսելու է իր աշխատանքները, արդեն այս ամսին:
«Ենթահանձնաժողովը դեռեւս ստեղծված չէ, սակայն ենթադրվում է, որ այն ես եմ ղեկավարելու: Դա շատ տարածված պրակտիկա է, երբ ԵԽԽՎ նախագահը ղեկավարում է նաեւ կառույցի ենթահանձնաժողով: Ենթահանձնաժողովի նախկին ղեկավարը նույնպես ԵԽԽՎ նախագահն է եղել»,- հայտարարել է Չավուշօղլուն: Նա հույս է հայտնել նաեւ, որ հայ ու ադրբեջանցի պատվիրակների մասնակցությամբ ենթահանձնաժողովը դրական ներդրում կունենա ԼՂ-ի հակամարտության լուծմանն ուղղված ջանքերին:

Նարե Մշեցյան

Continue reading

Ադրբեջանցինե՞րն են ստում, թե՞ թուրքերը

APA լրատվական գործակալությունը ափսոսանք է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ APA-ի Վաշինգտոնի թղթակցին տված հարցազրույցի շուրջ: Վաշինգտոնում աշխատող գործակալության թղթակիցը՝ Իզաբել Լեւինը հավատարմագրված է եղել ԱՄՆ-ում տեղի ունեցած միջուկային անվտագության գագաթաժողովի լուսաբանման համար, եւ նրան կենտրոնական գրասենյակի կողմից հանձնարարվել է հարցազրույցներ վերցնել միջոցառմանը մասնակցող Հայաստանի ու Թուրքիայի պաշտոնյաններից:

Continue reading

Մինսկը չի հասկանում Մոսկվային

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ղրղըզստանի դեպքերը որակել է «պետական հեղաշրջում», որն իրականացվել է հակասահմանադրական եղանակով: Նա նաեւ քննադատել է Մոսկվայի ու Վաշինգտոնի դիրքորոշումը Ղրղըզստանի նոր իշխանություններին սատարելու հարցում:
«Առաջին հերթին ամերիկացիների, այնուհետեւ ռուսների քաղաքականությունն այդ իրադարձությունների վերաբերյալ անհեռատես է, քանի որ նրանք պետք է հանդես գային ղրղըզական ընդդիմության գործողությունները դատապարտող հայտարարություններով, – ասել է Լուկաշենկոն,- ես չեմ ուզում նեղացնել իշխանության եկած ներկայիս ուժերին, բայց կուզենայի ասել այն մարդկանց, ովքեր այսօր Բակիեւին մեղադրում են Ղրղըզստանում կլանային համակարգ ներդնելու եւ երկիրը քանդելու մեջ:

Continue reading

Դեռ ունենք լեզվական խնդիրը

«Մենք այսօր ունենք նաեւ հեռուստատեսության լեզվի հսկողության խնդիր, հեռուստաընկերություններում մայրենի լեզվի անաղարտության պահպանման խնդիրը բարձիթողի վիճակում է»,- հայտարարել է Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը: Ըստ նրա, մինչ հիմա պարզված չէ` դրանով պետք է զբաղվի Հեռուսատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողո՞վը, թե՞ լեզվի պետական տեսչությունը, եւ այս հարցը դեռ ճշգրտման կարիք ունի: Տեսչության կողմից արձանագրվել են մայրենի լեզուն աղավաղելու մի շարք խախտումներ, բայց ոչ ոք դրա համար չի պատժվել:
Տեսչությունը մշտադիտարկման է ենթարկվում զլմ-ները, ինչպես նաեւ՝ նամակներ է ուղարկվում նրանց՝ մատնանշելով սխալները եւ բացթողումները: Սակայն, ժամանակ է պետք եւ հնարավորություններ այս ոլորտը կարգավորելու համար:

Continue reading

Նշվեց եւս մեկ Նոր տարի` առանց կրոնախեղումների

Ապրիլի 14-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղում Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչները տոնեցին իրենց Նոր տարին (Կլոճ): Այդ օրը եզդիները հիշեցին նաեւ իրենց նախնիներին, փառաբանեցին նրանց եւ բարեմաղթանքներ հղեցին Հայաստանի ժողովրդին, աշխարհի հայերին ու եզդիներին:
Ամանորյա սեղանները առատ էին, եւ տոնախմբությունը ղեկավարում էր «Աշխարհի եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանը: Տոնին մասնակցում էին ՀՀ եզդի համայնքի ղեկավար եւ հոգեւոր անձինք: Հրավիյալների շարքում էին ՀՀ նախագահի աշխատակազմի եւ կառավարության ներկայացուցիչներ, Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) եւ Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) անդամներ: Հայ արիների եւ ազգայնականների անունից խոսք ասաց ՀԱՄ Չարենցավանի կառույցի պատասխանատու Շահեն Ծատուրյանը, ով փոխանցեց նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի շնորհավորական ուղերձը: Իրենց բարեմաղթանքները հայտնեցին նաեւ հայ ազգայնականներ Ռաֆֆի Պապիկյանը եւ Աշոտ Բադալյանը:

Continue reading

Թուրքերը խաղամոլներ են


Իսկ խաղամոլները մի օր հաստատ «քաշվում» են

Մենք հայկական ատոմային էլկայանի խնդրին բազմիցս անդրադարձել ենք: Վերջին թողարկումում էլ խոսելով նոր միջուկային էներգաբլոկ կառուցելուց, ընդգծել էինք, թե Թուրքիան ՀԱԷԿ-ի կառուցմանը մասնակցել չի կարող: Պատճառը բավականին պարզ է. միջուկային էներգաբլոկ կառուցում են բնագավառում տարիների մասնագիտական, այն էլ՝ հաջողված մասնագիտական փորձ ունեցողները: Թուրքիան կարող է միայն ֆինանսական մասնակցություն ունենալ, այն էլ՝ դժվար, քանզի առայժմ Թուրքիան իր գլխի ճարը չի կարողանում տեսնել: Ուզում է ատոմային էներգաբլոկ ունենալ, բայց դպրոց չունի, մասնագետներ չունի, փորձագետներ` նույնպես, ու ամեն ինչ ու բոլորին պետք է դրսից հրավիրի: Ու խնդրի լուծում է գտել. որոշել է խոչընդոտել հայկական ատոմային նոր էներգաբլոկի կառուցմանը:

Continue reading

Լուսանցքի թիվ 144-Ի հոդվածները

Continue reading

Հայկական տեսանկյուն.- Քանակային առումով էլ մենք առաքելական չե՛նք… Ո՞րն է այստեղ «ամենայն հայոց»-ի իմաստը…

Քանակային առումով էլ մենք առաքելական չե՛նք
Մենք արդեն հրապարակավ, նաեւ պետական ու եկեղեցական պատկան մարմիններին դիմելով, արծարծել ենք «ամենայն հայոց կաթողիկոս» ձեւակերպման իրական եւ իրավական լինելու խնդիրը: Իհարկե, որեւէ պատասխան չենք ստացել: Բայց միեւնույնն է, այդ խնդիրը կա եւ հասունանում է եւ պատասխան է պահանջելու… Օտար կրոնի, օտար աստծու հետեւորդների եւ օտար ազգի ընտրյալությամբ ոգեւորված ու կուրորեն գնացողների հոգեւոր առաջնորդին «ամենայն հայոց» կոչելը ամենաքիչը (դե՜ մեղմ ասած էլի) ազգավնաս քաղաքականություն է, մարդկանց իրենց հայկական արմատներից հեռու պահելու տենչանք, օտարի առաջ մեզ ստորադասելու անձնա-կրոնամոլական մոլուցք…

Continue reading

Իշխանությունը վերազգային «կատեգորիա» չէ

ՀՀ իշխանությունները փորձում են տրամաբանական ավարտին հասցնել արտաքին քաղաքականությունում նորովի որդեգրած բազմաբեւեռ կեցվածքը, սակայն, ինչպեսեւ սպասվում էր, դա այնքան էլ հեշտ չի տրվում: Հատկապես հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը նոր մոտեցումներ է պահանջում եվրոպական, ամերիկյան ու ռուսաստանյան ուղղությունների հետ, ինչպես նաեւ տարածաշրջանային պետությունների՝ Իրանի, արաբական երկրների ու Վրաստանի հետ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գերմանական «Շպիգել»-ին հարցազրույց է տվել վերջերս եւ ասել, որ թուրքական իշխանությունները հայտարարություններ են անում, թե թուրքերը չէին կարող ցեղասպանություն իրագործել եւ թե թուրքական պատմությունն «արեւի պես ջինջ ու պայծառ» է: Թուրքերը դեմ են հանդես գալիս, որ կատարվածը ցեղասպանություն որակվի: Սակայն, ըստ ՀՀ նախագահի, դա այն հարցը չէ, որ Անկարան պետք է որոշի:

Continue reading

Զատիկ է, բնության ու բնական զատում

Ապրիլի 7-ին Երեւանի Կարմիր բլուր հնավայրում տեղի ունեցավ Զատիկի տոնական եւ ծիսական արարողություն: Մասնակցեցին  Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) եւ Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) անդամները: Ծեսն անցկացրեցին ՀԱՄ Հոգեւոր դասի քրմի թեկնածուները, քուրմ Մանուկը եւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը:
Ներկաները փառաբանեցին Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ հատկապես օրվա խորհուրդը տնօրինող Աստվածամայր Անահիտին: Փառաբանվեց նաեւ բնության վերազարթոնքը:
Կրակի եւ գույնզգույն ձվերի օծման արարողությունից հետո տեղի ունեցավ ձվախաղ, որին խանդավառված մասնակցեցին ներկա բոլոր հայորդի-արորդիները:

Continue reading

Առանց գրաքննության` Զատիկի օրվա առիթով

Հիսուսը` տեսի՞լք, այլ` ո՞չ թե ֆիզիկական երեւույթ

Հիմա, երբ քրիստոնյա աշխարհը, ներառյալ քրիստոնեությունը առաջինը «ընդունած» հայերը, կամաց-կամաց վերադառնում են «Քրիստոսի հարության» պատճառած բերկրանքից եւ հարբած վիճակից եւ ավելի սթափ են, հարց ենք ուղղում՝ ո՞րն էր այդ նմանը չունեցող ոգեւորության պատճառը: Հիսուս Քրիստոս Աստծո որդին եւ, իհարկե, Աստվածը խաչը կրելով գնացել էր մինչեւ Գողգոթա, խաչվել բոլոր իր ստեղծած մարդկանց  մեղքերի համար, որպեսզի այդ մարդկանց փրկի հավիտենական տանջանքից դժոխքում, մեռնելուց 3 օր հետո հրաշքով գերեզմանը թափուր էր գտնվել եւ Հիսուսը հարություն էր առել, աշակերտներին տեսնվել…

Continue reading

Հայաստանը կարո՛ղ է տարածաշրջանային կենտրոն դառնալ երեք հիմքերով


Տարածաշրջանային հնարավոր նոր զարգացումները կարող են հանգեցնել հրատապ ռազմավարական-քաղաքական գործողությունների, որը պաշտոնական Երեւանին կմղի նոր քայլերի, ինչը պետք է հնարավորինս համադրելի լինի տարածաշրջանային տարբեր ուժերի համար: Այդ քայլերը նաեւ պետք է նորովի լինեն, նոր հարցադրումներով, ինչը առավել հետաքրքրական կդարձնի Երեւանի առաջարկները: Այդ նպատակով, կարծում ենք, ՀՀ իշխանությունները ունեն ծրագրեր, բայց պետք է տարաբնույթ ծրագրեր ունենան` եւ՛ Կովկասյան եւ՛ Մերձավորարեւելյան տարածաշրջանների համար:
Պայմանականորեն բնութագրելով մեր որոշ հնարավոր առաջարկներ, ասենք, որ պետք է փորձել նաեւ Հայաստանը դարձնել պատմա-գաղափարական, ռազմա-քաղաքական եւ մշակութա-հավատամքային կենտրոն:

Continue reading

Աշխարհին սպառնացող վտանգը միջուկային ահաբեկչությունն է

ԱՄՆ-ում հրապարակել են երկրի նոր միջուկային հայեցակարգը: Դա նշանակալի քայլ է լինելու երկրի ազգային անվտանգության համակարգում միջուկային սպառազինությունների դերի կրճատման առումով:
Նոր ռազմավարության հրապարակման կապակցությամբ հատուկ հայտարարությամբ հանդես է եկել երկրի նախագահ Բարաք Օբաման, ում գնահատմամբ, դա կչեզոքացնի այն երկրներին, որոնք չեն հետեւի այդ սպառազինությունների չտարածման պարտավորություններին: «Միացյալ Նահանգների եւ ամբողջ աշխարհի համար ամենամեծ վտանգն այժմ ոչ թե միջուկային գերտերությունների հակազդության, այլ միջուկային ահաբեկչության մեջ է», – ասված է Բ. Օբամայի հայտարարությունում:

Continue reading