Եռագու՞յն, թե՞ ծիրանագույն

Հինկտակարանյա՞ն, թե՞ Տիգրանմեծյան դրոշ

Մենք «Լուսանցք»-ի էջերում բազմիցս անդրադարձել ենք Հայոց խորհրդանիշերին եւ փորձել ենք մանրամասնել դրանց խորիմաստ տիեզերահաս խորհուրդները: Ինչպես նախորդ հոդվածներում էինք նշել՝ ազգային ու պետական կարեւոր խորհրդանիշերից է նաեւ դրոշը:

Որեւէ ազգի, պետության դրոշը (կամ զինանշանը) բոլոր ժամանակներում էլ համարվել է տվյալ ազգի ու պետության խորհրդանիշը՝ արժանանալով ամենաբարձր պատվի: Ազգային ու պետական խորհրդանիշերը վայելում են նաեւ միջազգային պատիվ ու հարգանք, եւ բոլոր պաշտոնական ու կարեւորագույն արարողակարգերում, միջոցառումներում մշտապես առկա են:

Դիցուկ՝ դրոշի պատիվը պաշտպանելու, այն կանգուն պահելու համար տասնյակ հազարավոր այրեր են անձնազոհ եղել ու արյուն հեղել: Դրոշը ռազմադաշտերում սխրանքների է մղել զինվորներին եւ առաջնորդել բանակներ, իսկ պատերազմի դաշտում դրոշը կորցնելը (գերի ընկնելը) նշանակել է դրոշակակիրների գերի ընկնել:

Ազգի ու պետության անկախության, ազատության այս խորհրդանիշի նկատմամբ ցուցաբերված հարգանքը (կամ վիրավորանքը) անմիջականորեն վերաբերում է այն պետությանը կամ ազգին, ում դրոշի (կամ զինանշանի) հանդեպ է ցուցաբերվել այդ հարգանքը (կամ վիրավորանքը):

Continue reading

Երբ դատում են վրացի կինտոները

Ինչպես արդեն հայտնել էինք, Վահագն Չախալյանի դատաքննության ընթացքում ի հայտ եկած փաստերը, դատավարության բուն ընթացքը հաստատապես ապացուցում են, որ այս քրեական գործը մտացածին եւ վատ կազմակերպված սադրանք է: Ինչն առավելապես նպատակ է հետապնդում՝ ահաբեկել ջավախքահայության հայրենասեր մարդկանց՝ նրանց ազգային ինքնության եւ արժանապատվության համար մղվող պայքարից հեռու պահելու համար: Սա է մեր «հարեւան» ու «բարեկամ», էլ չասենք «եղբայր» վրացու իրական կերպարը: Եվ միշտ էլ սա է եղել… Տեսնողը՝ տեսել է, չտեսնողը՝ պարզապես չտեսնելու է տվել:

Վրացական «արդարադատությունը», թքելով ամեն օր եղբայրությունից բարբաջող վրացի պաշտոնյաների հավաստումների վրա, ամեն կերպ փորձում է հասնել Ջավախքի հայաթափմանը: Եվ այսպես անիրավ, բայց նպատակայնորեն պատժելով Չախալյանների ընտանիքին, մյուս հայ ընտանիքներին երկրամասը լքելու անուղղակի «կոչ» է անում…

Այս դատավարությունը «զավեշտալի եւ խայտառակ» է բնորոշել նաեւ «Միասնական Ջավախք – ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման ղեկավար Վահագն Չախալյանի շահերի պաշտպան Ստեփան Ոսկանյանը՝ Ախալցխեի շրջանային դատարանում արտասանած իր պաշտպանական ճառում: Նա շեշտել է, որ այն, «ինչ կատարվում է, ջավախքահայ գործչի նկատմամբ իշխանությունների պատվերով, ոստիկանության ու հատուկ ծառայությունների կողմից իրականացված հաշվեհարդար է…»:

Continue reading

«Բրաբիոն»-ը «երկնագույնների» քարոզի՞չ

Արդեն մի քանի անգամ հետեւում ենք «Բրաբիոն»-ի հեռուստագովազդներին ու զանգվածային նախաձեռնություններին: Երբ այս՝ արդեն տխրահռչակ հիմնարկի կողմից հայտարարվեց, թե ով էշի վրա նստած գա «Բրաբիոն» կենտրոն, կստանա ծաղկեփունջ՝ իր սիրեցյալի համար, բավականին հետաքրքիր թվաց նախաձեռնությունը: Այն ե՛ւ հումոր, ե՛ւ իրապես զվարճալի պահեր էր ներառում:

Սակայն, սա ըստ ամենայնի, փորձնական խայծ էր «Բրաբիոն»-ի կողմից կազմակերպված, որպեսզի սկսի անարգել ու զանգվածաբար իր այլանդակ մտահաղացումներն իրականացնել:

Նախ՝ մարտի 8-ին, մերկ, միայն լողազգեստներով «տղամարդիկ» լցվել էին «Բրաբիոն», որպեսզի մի-մի անվճար ծաղկեփունջ տանեն իրենց «նանարներին»: Եվ «տղամարդիկ»-ն ու «նանարներին»-ը չակերտներում ենք դրել, որովհետեւ նորմալ տղամարդը քամակը բաց չէր գնա իր սիրեցյալի համար ձրի ծաղկեպսակ ստանալու թշվառ քայլին: Դա գրեթե մարմնավաճառության պես մի բան էր: Իսկ նորմալ աղջիկն էլ շնչակտուր իրեն չէր գցի հեռուստախցիկի առջեւ, որ «հիմնավորի», թե ինչպե՜ս է իրեն սիրում կողքին մերկ կանգնած ծաղկեփնջով «տղան» եւ ինչքա՜ն է ինքը փառավորված իր «ասպետի» սիրո «վեհ» դրսեւորմամբ եւ «հերոսական» արարքով…

Continue reading

Կադրային քաղաքականության աճպարարությունը

Թե ինչ մեխանիզմով են մեր երկրում լուծում կադրային հարցերը, պարզ չէ: Անկեղծ ասած՝ հետաքրքիր էլ չէ: Կա փաստ, որ տեսանելի է դարձնում այդ կադրային քաղաքականության անարդյունավետությունը: Իսկ փաստն այն է, որ մեր երկրի գործերը շատ վատ են, նշանակում է՝ մեծամասնությունն իր գործը չի անում: Ոչ թե լավ է անում, կամ վատ, այլ՝ չի՛ անում: Քանզի եթե վատ էլ են անում, դա դառնում է տեսանելի, բացերն ու թերությունները շտկվում են ու, աստիճանաբար, ամեն ինչ դեպի լավն է գնում: Իսկ երբ չեն անում, վատն էլ չի երեւում, որ ինչ-որ բան շտկելու անհրաժեշտություն ծագի: Այնպես որ, առանձնապես ջանքեր պետք չեն ապացուցելու, որ երկրի գործերը լավ չեն, որովհետեւ մեծամասնությունը չի աշխատում: Է՛հ, թող այդ մեծամասնությանն աշխատեցնի ղեկավարությունը, ո՞վ է ձեռքերը բռնում: Այստեղ էլ հենց հանգում ենք կադրային քաղաքականության խնդրին: Ինչը մեր երկրի համար իսկապես խնդիր է, որովհետեւ այդ լուրջ խնդրի ելքը ոչ թե լուծումներով ենք առաջադրում, այլ՝ աճպարարությամբ:

Continue reading

Ճգնաժամը հարստացնում է խելոքներին

Ցավոք, ճիշտ դուրս եկան նաեւ «Լուսանցք»-ի՝ ճգնաժամի հետ կապված կանխատեսումները: Ապացույցն այն է, որ G-20-ի գագաթնաժողովն ավարտվեց, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը հարստացավ: G-20-ի անդամ երկրները, որպես աջակցություն, միջազգային տնտեսությանը 2010-ին ընդառաջ հատկացնելու են 5 տրիլիոն դոլար: 250 մլրդ դոլար հատկացվելու է SDR-ով (Արժույթի միջազգային հիմնադրամի արժույթ): ԱՄՀ-ի համար հավելյալ հատկացվելու է 500 մլրդ դոլար: Մյուս 250 մլրդ դոլարը կհատկացվի առեւտրի խթանման նպատակով:

Այսպիսով, գագաթնաժողովի արդյունքներով ԱՄՀ-ի բյուջեն կրկնապատկվել է՝ հասնելով 750 մլրդ դոլարի:

Continue reading

Փնտրտուք

Զրույցներ հայոց լեզվի մասին

Շատ լավ կլիներ, եթե մեր դպրոցներում աշակերտներին մատուցվեր մեր գրաբար լեզուն, որը իր բառապաշարով եւ արմատների քանակով ավելի հարուստ է եղել, քան հին հունարենը կամ էլ հին լատիներենը: Գրաբարի անգամ ոչ խոր իմացությունը հնարավորություն կտա մեր ժողովրդին համատեղ ջանքերով լուծել երկու կարեւոր հարց: Առաջինը՝ դա երկու գրական լեզվի փոխարեն ունենալ մեկ միասնական լեզու, որի ստեղծման ուղին իրենց ստեղծագործությամբ ցույց են տվել Լեւոն Շանթը եւ Վահրամ Փափազյանը:

Մյուսը՝ դա միասնական ուղղագրության մշակումն է դասական ուղղագրության հիմքի վրա, որի կարեւորությանը ես կանդրադառնամ մի առանձին զրույցով՝ օրինակ բերելով Ջահուկյանի արդեն հիշատակածս հայտնի գիրքը:

Continue reading

Լուսանցքի թիվ 98-ի հոդվածներ

  1. Ուրիշին խաբում, բայց մեր աչքն ենք հանում…
  2. Ի վերջո ՀՀ-ն որեւէ նախաձեռնություն հանդես կբերի՞
  3. Կունենա՞նք Համասեռաշեն
  4. Մայր «պրիռոդայի» 5-7 տոկոսանոց «խաղերը»
  5. Թանկությունն եկավ մեր բակը
  6. Տիեզերական ընդունիչ կայան էլ ունեցանք
  7. Իշխանություն -ընդդիմություն՝ 2:0
  8. «7-ի գործ»-ը կարճվեց
  9. Փնտրտուք
  10. Գառնո տաճարը՝ լուսե կրակների մեջ

Continue reading

Ուրիշին խաբում, բայց մեր աչքն ենք հանում…

Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, հանցագործ աշխարհի ներկայացուցիչներից ոչ պակաս «կրիմինալ» են համարվում նաեւ ՀՀ պաշտոնյաների, պատգամավորների ու գործարարների երեխաները կամ էլ՝ նրանց հարազատները:

Ավելին՝ շատ բարձրաստիճան պաշտոնյաների եւ մեծահարուստ գործարարների որդիները նույնիսկ հանցագործ աշխարհի «կնքահայրեր» են փորձում դառնալ:

Ատրճանակից (խոշոր տրամաչափի զենքերից էլ չխոսենք) կրակելն ու մարդ վիրավորելը (սպանելուց էլ չխոսենք) կամ մարդուն դանակահարելը այս հղփացած «պապայի բալաների» համար դարձել է հաց ուտելու պես մի բան…

Եթե քաղաքամայր Երեւանում «ֆռֆռում» են ամենաբարձր պաշտոնյաների «հաբռգած» տղաները, ապա մարզերում դա անում են տեղական «էլիտայի» զավակները, ովքեր «հարց լուծողներ» են դարձել ու բավականին լկտի են «իրենց տարածքներում»…

Հիմա, իհարկե, շատ «պապաներ» իրենց «լափառոշ» զավակներին «կրիմինալ» աշխարհից կտրելու կտրուկ փորձում են անում՝ է՜ն սարքովի ուսման դիպլոմները արագ դնում են շրջանառության մեջ եւ իրենց «սիրասուն» տղաներին կամ աղջիկներին (իմա՝ փեսաներին) դարձնում են իրենց «հայրենանվեր» գործի «ծանրակշիռ» հետեւորդներ՝ խորհրդականներ, քաղաքապետեր ու թաղապետեր, գյուղապետեր ու ավագանու անդամներ…

Continue reading

Ի վերջո ՀՀ-ն որեւէ նախաձեռնություն հանդես կբերի՞

Ինչպեսեւ ենթադրելի էր, Վրաստանում գնալով ուժգնանում է ներքաղաքական պայքարը, որը հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Օրեցօր հզորանում է վրացական ընդդիմությունը, չնայած, որ գործում է բազմաբեւեռ կարգավիճակով: Մենք այս մասին հստակ տեսակետ էինք հայտնել դեռ այն ժամանակ, երբ ռոզենկրեյցերական (մասոնական) վարդերով եւ ԱՄՆ-ի անթաքույց օժանդակությամբ իշխանության հասած Միխայիլ Սահակաշվիլին կոմունիստական ժամանակների գրեթե 99% ընտրացուցանիշով բազմեց Վրաստանի նախագահական աթոռին: Ակնհայտ էր, որ նա չի կիսելու իշխանությունն իր հեղափոխական ընկերների հետ: Այսօր, իշխանական բուրգի գագաթին հեղափոխական եռյակից մնացել է միայն բատոնո Միխեիլը…

Նախկին վարչապետը՝ Վաժա Ժվանիան, վաղուց է մահացել, այն էլ շատ կասկածելի պայմաններում, իսկ խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն արդեն ընդդիմություն է, որի կողմնակիցները անօրեն հալածվում եւ բանտարկվում են… Եվ այս բոլորը այսօր չէ, որ սկսվել է:

Աբխազիան, Հարավային Օսեթիան արդեն կորցրած, Աջարիան եւ Ջավախքը կորցնելու եզրին հայտնված Վրաստանը դարձավ ԱՄՆ-ի խամաճիկը՝ հույս ունենալով վերականգնել Վրաստանի երբեմնի (խորհրդային տարիների) միասնությունը, որի տարածքների ահռելի մասը այլ ազգերի (այդ թվում՝ հայերի) պատմական տարածքներն են:

Continue reading

Կունենա՞նք Համասեռաշեն

Մեկ ամսից Շվեդիայում միասեռական ամուսնությունները թույլատրելի են լինելու: Շվեդական Ռայխստագը (խորհրդարանը) ապրիլի 1-ին բացարձակ մեծամասնությամբ ընդունել է մի օրենք, որը թույլատրում է ամուսնությունը միեւնույն սեռի ներկայացուցիչների միջեւ:

Միակ կուսակցությունը, որը դեմ է եղել օրենքին, քրիստոնյա-դեմոկրատներն են եղել: Սակայն, նրանց կոչը ոչ մի ազդեցություն չի թողել եվրամոլագարների վրա: «Մենք ուզում ենք փրկել ամուսնություն հասկացությունը», – պարզաբանել է քրիստոնյա-դեմոկրատների ներկայացուցիչ Իվոնն Անդերսոնը, սակայն… ու՞մ եւ ի՞նչ է բացատրել…

Նշված օրենքն ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից: Այն քննակվել է 3 տարիների ընթացքում:

Հիշեցնենք, որ եվրոպական մի շարք երկրներում (Դանիա, Նորվեգիա, Հոլանդիա, Ֆրանսիա) վաղուց ընդունվել են հատուկ օրենքներ, որոնցով թույլատրվում է ամուսնությունը միեւնույն սեռերի ներկայացուցիչների միջեւ: Վերջերս այս «փաղանգին» միացավ նաեւ Իսպանիան:

Continue reading

Մայր «պրիռոդայի» 5-7 տոկոսանոց «խաղերը»

Ի վերջո ո՞վ է խթանում Հայաստանում համասեռականությունը

Մեր հանրությանը վերստին մտահոգում է համասեռականության թեման: Այս հիվանդագին երեւույթը պարբերաբար ներմուծում են Հայաստան եւ առանց այն էլ եղած ճգնաժամին մի նոր խնդիր են ավելացնում: Եթե հասկանալի է, թե ինչու է օտարը դա անում, ապա, մեղմ ասած, զարմանալի է, որ մերոնք են ամեն կերպ փորձում այս արատավոր երեւույթը սերմանել մեզանում:

Եվ փորձում են այդ ամենն անել՝ իբր ավանդապաշտ հայությանը ժամանակակից դարձնելու, զարգացնելու հիմար պատրվակով: Սակայն, համասեռական հարձակումը (ագրեսիան) նախաձեռնողները պետք է հասկանան մի պարզ ճշմարտություն, որ ավանդույթներն ու սովորույթները ազգային ու մարդկային դիմագծի պահպանման բնական պայմաններ են, եւ այսօր դրանք պաշտպանվում են անգամ ամենաժողովրդավար երկրներում: Եվրոպական պահպանողականությունը երբեք թույլ չի տալիս անգլիացուն՝ շեղվել իր ավանդույթներից, ֆրանսիացուն՝ իր, գերմանացուն էլ՝ իր, եւ այսպես շարունակ:

Continue reading

Թանկությունն եկավ մեր բակը

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, ընթացիկ տարվա հունվար-փետրվարին պարենային ապրանքների շուկայում արձանագրված 0.7% ընդհանուր գնանկմանը մարտին հաջորդել է 1.0% գնաճ: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 8-ում 2009թ. մարտին փետրվարի համեմատ գրանցվել է 0.3-12.7% գնաճ:

2009թ. հունվար-փետրվարին մեր երկրում գրանցվել է շաքարավազի 0.3% գնանկում, իսկ մարտին՝ 12.7% գնաճ: Հայաստանի՝ դիտարկված քաղաքներում շաքարավազի գինն ավելացել է 8.0-24.6%-ով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Եղեգնաձորում: Մայրաքաղաքում շաքարավազի գինն ավելացել է 10.4%-ով:

Կենդանական եւ բուսական յուղի ապրանքախմբում 2009թ. հունվար-փետրվարին արձանագրված 11.2% ընդհանուր գնանկմանը մարտին հաջորդել է 5.4% գնաճ:

Continue reading

Տիեզերական ընդունիչ կայան էլ ունեցանք

Ես տպավորված եմ. ընդամենը այսքանն ասաց վարչապետը, ինչպես մամուլում են բնութագրում՝ դասախոսել սիրող Տիգրան Սարգսյանը այն բանից հետո, երբ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի եւ քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ում գործարկվեց տիեզերական ընդունիչ կայանը (այդ կայանի շնորհիվ երկիր կհաղորդվեն Հայաստանի տարածքի վերաբերյալ տարածական տվյալներ, որոնց ընդունումը հայ մասնագետներն առաջին անգամ են անում): Գործընկերներս նկատեցին՝ այնքան տպավորված էր, որ խոսել անգամ չուզեց…

Բացատրենք, թե ինչ է իրենից ներկայացնում նշված ընդունիչ կայանը: Ըստ կադաստրի պետկոմի նախագահ Մանուկ Վարդանյանի, տիեզերական դիտարկումների կենտրոնում տեղադրված այս ընդունիչ կայանը հնարավորություն է ընձեռում օգտվել երկրամերձ ուղեծրով (մինչեւ 1000կմ) արհեստական արբանյակների հնարավորություններից եւ կատարել Երկրի հեռահար զոնդավորում: Արդյունքում բազմաբնույթ տեղեկատվություն ենք ստանում Երկրի մասին: Այդ տեղեկատվությունը Երկիր է հաղորդվում 8 ԳՀց հաճախականության ռադիոալիքներով: Տիեզերական ընդունիչ կայանը ընդունում է Երկրի արհեստական արբանյակներից ուղարկված տեղեկատվությունը, գրանցում է այն, որից հետո կատարվում է մշակում եւ արխիվացում:

Continue reading

Իշխանություն -ընդդիմություն՝ 2:0

(Անցյալ տարվա մարտի 1-2-ի դեպքերի քննարկման հունվարյան եւ մարտյան «խաղերում» հաղթեց իշխանությունը)

ԵԽԽՎ-ն դրական գնահատեց

Մարտի 30-31-ին, Իսպանիայի Վալենսիա քաղաքում ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը քննարկել է ՀՀի կողմից ԵԽԽՎ-ի թիվ 1643 բանաձեւի կատարման ընթացքը: Հանձնաժողովը դրական է գնահատել ՀՀ քրօր-ի 225-րդ եւ 300-րդ հոդվածներում կատարված փոփոխությունները՝ միեւնույն ժամանակ կարեւորելով օրենքի կիրառման հետագա ընթացքը: ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի կարծիքով, մինչեւ վեհաժողովի ապրիլյան նստաշրջան ՀՀ քրօր-ի համապատասխան հոդվածներում կատարված փոփոխությունները կկենսագործվեն, որի արդյունքներից էլ կախված կլինի՝ արդյո՞ք հանձնաժողովը կանդրադառնա ՀՀ խնդրին, թե՞ ոչ: Ըստ որոշ շրջանառվող լուրերի, իշխանությունները մինչեւ ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանը, արդեն ունեն պատրաստի «դեղատոմսեր»՝ բոլոր առկախ հարցերը կարգավորելու համար:

Continue reading

«7-ի գործ»-ը կարճվեց

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող «7-ի գործ»-ը քրգործով մեղադրող դատախազները վերանայել են ամբաստանյալներ Շանթ Հարությունյանին, Ալեքսանդր Արզումանյանին, Հակոբ Հակոբյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Սուրեն Սիրունյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին առաջադրված մեղադրանքները: Նկատի ունենալով, որ քրգործի դատական քննության ընթացքում՝ 2009թ. մարտի 18-ին, ՀՀ ԱԺ կողմից ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով փոփոխություններ են կատարվել քրօրի 225-րդ եւ 300-րդ հոդվածներում, մեղադրողները որոշել են դադարեցնել նշված ամբաստանյալների նկատմամբ ՀՀ քրօր-ի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը, իսկ քրօրի 225-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքը՝ փոփոխել եւ առաջադրել նոր մեղադրանք:

Continue reading