Ազգափրկի՞չ էր, արդյոք, 301 թվականը


Սա մի հարցադրում է, որը երիցս հաստատական պատասխանով է հասել մեզ: Անժխտելի է, որ հարցն իր նշանակությամբ իսկապես առանցքային է, մի ծխնի, որի վրա 17 դար դարձադարձ է անում մեր պատմությունը: Սակայն կա և մեկ ուրիշ հարց. իսկ ի՞նչ կապ ուներ հայ ժողովուրդը կրոնափոխության այս ակցիայի (գործողության) հետ: Ոչ մի: Հաստատ ոչ մի կապ: Կար թագավոր իր նպատակներով, և կար խորհրդավոր մի անձ իր նպատակներով, որին ճանաչում ենք իբրև քրիստոնյա միսիոներ: Տրդատ Գ. և Գրիգոր Լուսավորիչ: Երկուսն էլ Պարթև: Մեկը թագավոր՝ թագավորի որդի, մյուսը` դավադիր թագավորասպանի որդի… Հայոց կրոնադարձության սկզբնապատմության մեջ ամենախճճված ու առեղծվածային պահը, թերևս, Սուրեն Պարթևին (Գրի­գոր Լուսավորչին) գործի գլխավոր իրականացնող դարձնելու մասին Տրդատի որոշում կայացնելու հանգամանքն է: Ագաթանգեղոսի Պատմության համապատասխան հատվածը շարադրանքի եզակի պարզություն ունի: Կարդում ենք. «Ապա թագավորը (բժշկվելուց հետո.- Հ.Դ.) իսկույն տիրաբար հրաման տվեց. ամենքի հավանությամբ, գործը երանելի Գրիգորի ձեռքը հանձնելու, որպեսզի նախկին հայրենի, հնամենի և նախնիների ու իր կողմից Աստված անվանված չաստվածները անհիշատակ դարձնի, մեջտեղից ջնջի» (2, 120):

Continue reading

Լուսանցքի թիվ 101-ի հոդվածները

  1. Կործանված Ատլանտիդայի եկվորները
  2. Առհասարակ մենք դասեր քաղու՞մ ենք
  3. Դիվանագիտությու՞ն, թե՞ դավաճանություն
  4. Եկեղեցական նոր կրքեր
  5. Հայերը, թուրքերն ու ադրբեջանցիները
  6. Միայն հրեաների՛ն չի կարելի նեղացնել

Continue reading

ԴԵՊԻ  ԱՐԵԳԱԿ…  

«…Օ՜, տեր Աստված,            
                             Ո՞նց ես թուրքին այսքան արնոտ մի թաթ տվել,      
                             Գիշատիչի մի սիրտ տվել,   
                             Ուղեղ տվել դավեր նյութող…  
                             Նա հավատիս հույսն է մարել,  
                             Սասնա Դավթիս տունն է այրել,    
                             Վանա չքնաղ դրախտիս հետ,   
                             Մասիս սարիս ձյունն է տարել,       
                             Եվ Քեզ համար իմ աղոթքի ձայնն է մարել…   
                             Կոմիտասի վերքով լեցուն սրտի նման,    
                             Սիրտս՝ որպես ավեր մի վանք,           
                             Իր փլուզված գոյության տակ,   
                             Հույսիս վերջին սյունն է թաղել» …   
      
                             Արդեն հարյուր տարի ձգվող հոգեհանգիստ՝
                             Եկեղեցու պատարագի ձայնով ծորուն…    
                             Լռի´ր…    
                             Հիմա՝ ծնծղաները թող ձայնակցեն    
                             Թմբուկների գոռ հարվածին,    
                             Եվ մեր ցավից Վրեժ ծնվի  
                             Ու պայքարի Ոգին հառնի Վահագնածին…    
                             Նայի´ր, ահա

´,                
                            
Այսօր արդեն, այդ փլուզված գոյությունից   
                             Լույսի մի շող վերընձյուղվել,    
                             Եվ հրաշքով Արարչական,        
                             Հանց հավերժում ԱրիՀայի՝  
                             Արեգակի գիրկն է մղվել:    
                             Ու մորթվածն է ելել ոտքի՝        
                             Հաղթանակ է կռում արդար
                             Եվ օրհնությամբ Հայր Արայի (Արամազդի)՝  
                             Նա բացում է ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ…    
                         
                                  Սվետլանա Մարգարյան   
                                           Բելգիա, 24.04.2009թ.          
                          Continue reading

Կործանված Ատլանտիդայի եկվորները

Անժխտելի է, որ քրիստոնեության «մուտքով» ոչնչացվեցին հայ ազգի հոգեւոր-գաղափարական, լեզվա-մշակութային, գիտա-կրթական, պատմա-ծագումնաբանական եւ այլ արժեքներ:

Փոխարենը մեզ մատուցվեց օտար արժեքներով համեմված համընդհանուր կեղծիք:

Մեզ զրկեցին մեր գլխից (Աստվածներից) եւ ոտքերից (Արմատներից), թողեցին միայն ձեռքերը՝ աշխատելու՝ սնվելու եւ ծառայելու համար: Աշխարհում շատ ազգեր ընդունեցին (իհարկե ոչ իրենց կամքով, այլ՝ խաչակրաց արշավանքներով, ավեր ու սպանդով) նոր ուսմունքը, բայց երբեք չոչնչացրեցին իրենց անցյալը, պատմությունն ու մշակույթը:

Ինչու՞ մե՛ր դեպքում այդքան բարբարոսություն եղավ: Ի՞նչ կատարվեց մե՛զ հետ:

Continue reading

Առհասարակ մենք դասեր քաղու՞մ ենք

Օրերս Երեւանում կայացավ 1909թ. ապրիլին Օսմանյան կայսրության Ադանայի նահանգում տեղի ունեցած հայկական կոտորածների 100-րդ տարելիցին նվիրված 2-օրյա միջազգային գիտաժողով: Մասնակցեցին ՀՀ նախարարներ, գիտնականներ Հայաստանից ու արտերկրից:

Գիտաժողովում ելույթ ունեցավ նաեւ պատմաբան Համիտ Բոզարսլանը, ով նշեց, որ եթե 1909թ. կոտորածներով ոչնչացվեց հայերի ունեցվածքը, ապա 1915թ. ցեղասպանությամբ բռնազավթվեց եւ յուրացվեց հայերին պատկանող ամեն բան:

20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ընթանում էր թուրքացում, նույնիսկ սահմանվում էր, թե որ ազգերը պետք է թուրքանային, իսկ որոնք՝ ոչ: Եվ այս ազգերն էլ համարվում էին ներքին թշնամիներ:

Continue reading

Դիվանագիտությու՞ն, թե՞ դավաճանություն

Ամենայն հավանականությամբ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի կատարի իր խոստումը եւ չի արտասանի «ցեղասպանություն» բառը:

Ի վերջո, Անկարան ամեն ինչ արեց, որ մինչեւ այդ օրը Երեւանի հետ որոշակի համաձայնության հասնի եւ ինչ-որ մի փաստաթուղթ ստորագրի, քանզի ԱՄՆ-ի նախագահի՝ «ցեղասպանություն» բառը չարտասանելու պայմանը դա էր:

Եվ ահա, ապրիլի 22-ին՝ ապրիլի 24-ից ընդամենը 1 օր առաջ, Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունները Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտի հետ համատեղ, հայտարարություն են տարածել՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վերաբերյալ: Հայտարարությունում նշվում է. «Թուրքիան եւ Հայաստանը միասին, Շվեյցարիայի միջնորդությամբ, լարված եւ արդյունավետ աշխատանք են տարել՝ նպատակ ունենալով կարգավորել իրենց երկկողմ հարաբերությունները, զարգացնել դրանք բարիդրացիական հարաբերությունների ոգով եւ փոխադարձ հարգանքով՝ այսպիսով խթանելով խաղաղությունը, կայունությունն ու անվտանգությունը ամբողջ տարածաշրջանում»:

Continue reading

Եկեղեցական նոր կրքեր

Օրեր առաջ Մայր Աթոռի Դիվանը հայտարարություն տարածեց, որ ԱՄՆ-ից «Օկլահոմայի երգող տղամարդիկ» անվամբ բապտիստական երգչախումբը Հայաստանի ավետարանչական համայնքի հրավերով ապրիլի երկրորդ կեսին Հայաստան է այցելելու, որպեսզի «միության եւ բարյացակամության կամուրջներ կառուցի» ու հարգանք մատուցի ցեղասպանության զոհերի հիշատակին: Բապտիստների այս եկեղեցին չի ենթարկվում ՀՀ-ում գործող, Ռընե Լեւոնյանի գլխավորած Ավետարանչական եկեղեցուն:

Continue reading

Հայերը, թուրքերն ու ադրբեջանցիները

Այս օրերին ոչ միայն հայ եւ թուրք հանրություններն են քննարկում ՀՀ-Թուրքիա սահմանի բացման հարցը, այլեւ՝ Հայաստանի եւ Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդները:

Թուրքիայի անվտանգության խորհուրդը, բացի հայ-թուրքական հարաբերություններից, կքննարկի նաեւ քուրդ գրոհայինների հնարավոր համաներման եւ Աֆղանստանում թուրք զինված ուժեր տեղակայելու մասին հարցը: Ըստ թուրքական զլմ-ների, «Գլխավոր շտաբը եւ կառավարությունը կարծում են, որ Թուրքիան չպետք է բացի Հայաստանի հետ սահմանը առանց ԼՂ հակամարտությունը լուծելու:

Continue reading

Միայն հրեաների՛ն չի կարելի նեղացնել

Ժնեւում տեղի ունեցած ՄԱԿ-ի ռասիզմի հարցերին վերաբերող համաժողովում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Իսրայելը որակել է որպես ամենադաժան եւ պատժիչ վարչակարգ ունեցող ռասիստական երկիր: Այս հայտարարությունից հետո եվրոպական պետությունների մի շարք պատվիրակությունների անդամներ ցուցադրաբար լքել են նիստերի դահլիճը:

ԱՄՆ-ն, Իսրայելը, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան եւ մի քանի եվրոպական երկրներ (Լեհաստան, Իտալիա, Հոլանդիա …) ընդհանրապես բոյկոտել էին եւ չէին ներկայացել ՄԱԿ-ի համաժողովին՝ մտավախություն ունենալով, որ այն կվերածեն Իսրայելին քննադատելու համաժողովի: Այսինքն՝ ստացվում է բոլոր ազգերի ազգայնամոլական կամ ցեղամոլական դրսեւորումները կարելի է քննադատել, սակայն հրեական սիոնիզմի մասին ծպտուն անգամ չի կարելի հանել:

ԻԻՀ նախագահն իր ելույթում ասել է, թե Արեւմուտքը «հրեաների տառապանքների պատրվակով անտուն է դարձրել մի ամբողջ ժողովուրդ»՝ նկատի ունենալով պաղեստինցիներին:

Continue reading

Դիմում

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին,
(կրկնօրինակները՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին,
Ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի
տնօրեն Աշոտ Մելքոնյանին,
Ազգային ակադեմիայի հայագիտության եւ հասարակական
գիտությունների բաժանմունքի ղեկավար Վ. Բ. Բարխուդարյանին,
Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանին)
ԱՄՆ- ի հասարակական-մշակութային կազմակերպությունների կողմից

 

Դիմում

Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
ՀՀ սփյուռքի հարգելի նախարար,
ՀՀ գիտական կառույցների հարգելի ղեկավարներ,

 

Մենք, որպես ամերիկահայ հասարակական-մշակութային կազմակերպություններ, 2009 թվականի Փետրվար 12-ին, Գլենդելի հանրային գրադարանի մեծ դահլիճում կազմակերպելով «Լոս Անջելեսի հայ մտավորականների պաշտպանությունը ուսանողների ստորագրահավաքին» խորագրով միջոցառումը, արձանագրեցինք Լոս Անջելեսի հայ համայնքի եւ մտավորականության տրամադրություններն

ու դիրքորոշումը, եւ արդյունքում՝ ընդհանուր դիմումով, դիմեցինք Ձեզ երկու հարցով:

Հարցերից մեկը վերաբերում էր՝ «The Armenian People from Ancient To Modern Times» սխալներով եւ զեղծարարություններով լի, հակագիտական եւ հակահայկական երկհատորյակին, որը նաեւ որպես բուհական դասագիրք շրջանառության մեջ է ԱՄՆ-ի համալսարանների հայագիտական դասընթացներում: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը պաշտոնապես մեզ տեղակացրեց, որ հանձնարարված է Հայաստանի ԳԱ ակադեմիային՝ քննարկել հիշյալ գրքում տեղ գտած սխալների եւ զեղծարարությունների հարցը եւ որոշումով պատասխանել: Փաստորեն, Ձեր հանձնարարությունը կատարվել է եւ 2009 թվականի Ապրիլի 7-ի Հայաստանի ԳԱ ակադեմիայի հումանիտար գիտությունների եւ հայագիտական բաժանմունքի կողմից հրավիրված նիստում «The Armenian People from Ancient To Modern Times» դասագրքի վերաբերյալ միաձայն որոշում է կայացվել (տես՝ ԱԶԳ, 2009-04-16): Կայացվել է նաեւ որոշում, որ այն պետք է տեղադրվի ԳԱ ակադեմիայի կայքէջում: Սակայն, մինչ այսօր, Ապրիլի 7-ի միաձայն հաստատված այդ որոշումը չի հրապարակվում: Եվ ավելին, երեկ՝ Ապրիլ 23-ին, ԳԱ ակադեմիայում տեղի է ունենում ընդհանուր բաց ժողով, եւ Վ. Բարխուդարյանի կամային ցանկությամբ, հաշվի չառնելով մասնակիցների պահանջները եւ իրավունքները, նույնիսկ չի ընթերցվում Ապրիլի 7-ի որոշումը:

Սա պաշտոնի չարաշահման բացահայտ օրինակ է: Փաստորեն, Հայաստանի Հանրապետության ԳԱ ակադեմիայում գոյություն չունի օրենքի եւ իրավունքի դաշտ՝ պաշտպանվածություն եւ կարգ: Ավելին, ի վերջո, չի կատրավում Ձե՛ր տված հանձնարարությունը, քանի որ վերոնշյալ դասագրքի վերաբերյալ մասնագետների կարծիքն ու կայացրած որոշումն «անհասանելի է»: Եթե նման խնդիրները մանր անձնական մակարդակներում, մեկ անձի՝ Վ. Բարխուդարյանի, կամային ցանկության սահմաններում է լուծվում, ապա կարելի է եզրակացնել, որ Հայաստանի ԳԱ ակադեմիայում չկա օրենքի կիրառման համակարգ, եւ Հայաստանի մի շարք կառույցներում չկան

մարդիկ, որոնք ճանաչում են սփյուռքը խորությամբ եւ անհանգստացած են սփյուռքահայ մատաղ սերնդի հայեցի դաստիարակության հարցերով, սփյուռքի գոյատեվման՝ վաղվա օրվա ռազմավարությամբ:

Continue reading

ՀՀ ԳԱԱ նիստի սղագրությունը

Ամբողջ տեսանյութը նայեք այստեղ

Այս սղագրության հեղինակը Գեւորգ Յազըճյանն է, ով հանդիսանում է Հայ Ազգայնականների Համախմբման խորհրդի անդամ: Նա սփյուռքահայ հայաստանաբնակ հայտնի լրագրող է, մի շարք գրքերի հեղինակ (նաեւ՝ խմբագիր) եւպատմական գիտությունների թեկնածու:

***

ՀՀ ԳԱԱ հումանիտար բաժանմունքի 23 ապրիլի 2009թ. նիստը ԱՄՆ-ում լույս տեսած հայոց պատմության երկհատորյակի շուրջ ծավալված հարցերի մասին

      Նիստն սկսվեց նախատեսվածից կես ժամ ուշացումով` ժամը 14:30-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի` Մեսրոպ Արք. Աշճյանի անվան դահլիճում: Ներկա էր շուրջ 80 հոգի` հիմնականում հայազգի հայագետներ ՀՀից եւ արտասահմանից: Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ չկային: Նիստը սկզբից մինչեւ ավարտից 5 րոպե առաջ տեսագրում էր հայրենաբնակ սփյուռքահայ մի երիտասարդ, որի տեսագրությունը նախատեսված էր զետեղել Ինտերնետում:

     Նախագահության ամբիոնում էին ՀՀ ԳԱԱ հումանիտար բաժանմունքի նախագահ, ակադեմիկոս Վլադիրմիր Բարխուդարյանը եւ Յու. սի. էլ. էյ. համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռիչարդ Հովհաննիսյանը:

Continue reading

Լրացավ Հայոց Ցեղասպանության 94-րդ տարելիցը

Այսօր լրանում է Հայոց Ցեղասպանության 94-րդ տարելիցը: 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանի տարածքում սիոնիստա-թուրքական ծրագրով իրականացվեց ցեղասպանություն, որի ընթացքում սպանվեցին 1,5-3 մլն. հայեր:
Ինչպես Հայաստանում, այնպես էլ հայկական սփյուռքում բոլոր հայերը կազմակերպում են սգո-հիշատակի արարողություններ, որին մասնակցում են նաեւ տվյալ երկրի առաջադեմ մարդիկ::
Երեւանում` Ցեղասպանության զոհերի հիշատակի թանգարան-հուշարձան են այցելում հարյուր հազարավոր հայեր եւ այլազգի հյուրեր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ նահատակների հիշատակի առջեւ:
Կոչ ենք անում բոլոր ազնիվ եւ առաջադեմ մարդկանց, որ ազգին էլ նրանք պատկանեն`համախմբվեք եւ ձեր երկրների իշխանություններին ստիպեք դատապարտել Հայոց Ցեղասպանությունը: Այս քայլով դուք կկանխեք նաեւ գալիք հնարավոր ցեղասպանությունները եւ կնպաստեք, որ պատմության ու մարդկության դատաստանի առջեւ արդարացի լուծում ստանա հայկական հարցը:

Continue reading

Ո՞վ պետք է հային ու հայագիտությանը տեր կանգնի

 Բաց նամակ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին

Ո՞վ պետք է հային ու հայագիտությանը տեր կանգնի


Դեռ տարիներ առաջ Հայ Արիական Միաբանության պաշտոնաթերթ
«Հայ-Արիներ»-ում հրապարակեցինք մի հոդված, թե ինչպես են օտար եւ հայազգի պատմաբաններն աղավաղել հայոց պատմությունը եւ ովքեր են այդ հակագիտական ու հակահայկական պատմություններ հնարողները: Այո՛, սրանք ոչ թե պատմաբաններ են (էլ չեմ ասում՝ հայագետներ), այլ պատմակեղծարարներ՝ պատմություն հնարողներ: Այն ժամանակ մենք հրապարակեցինք այս կեղծարարների ցուցակը՝ այն անվանելով «սեւ ցուցակ»… Եվ սա իր ազդեցությունն ունեցավ: Մի շարք պատմաբաններ հանդիպեցին մեզ հետ, պարզաբանումներ արվեցին, եւ ոմանց անունները դուրս բերվեցին «սեւ ցուցակից»: Նույնիսկ հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էր հետաքրքրվել այդ ցուցակով ու նրան էլ էին դիմել՝ միջնորդության համար…

Continue reading

ՀԱԲ-ը 20 տարեկան է

Հայ Արիական Միաբանությունը շնորհավորում է Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ) 20-ամյա հոբելյանը:

1989թ. ապրիլի 24-ին մի խումբ հայեր, ովքեր այլեւս չէին հավատում հանրահավաքային պայքարի հաջողությանը եւ հասկանում էին, որ միայն զենքով է հնարավոր ինքնապաշտպանվել ու առավել եւս՝ վերատիրել Արցախին, նախաձեռնեցին ազգային բանակ ստեղծելու գործը:

ՀԱԲ-ը այդ տարիների կամավորական կազմավորումներից ամենամեծն էր թվաքանակով, եւ ամենաազդեցիկը գաղափարախոսությամբ: Ավելի քան 100 հզ. կամավորականներ էին զինվորագրվել ռազմական այս կառույցին, որը որդեգրել էր Նժդեհի ցեղակրոն ուսմունքը եւ իր նվիրյալ մարտիկներով ռազմական ճամբարներ էր կառուցել ՀՀ սահմանների ամբողջ երկայնքով:

Այսօր նույնիսկ 10-15 հոգանոց ջոկատներն են կարեւորվել պետականորեն (բնավ չենք կասկածում որեւէ ջոկատի կարեւորությհանը, քավ լիցի, նույնիսկ մեկ մարդու գործն է կարեւոր), սակայն, այս հզոր ռազմական կազմավորման գնահատումը ինչ-ինչ պատճառներով չի կայանում, ինչը պատիվ չի բերում մեր նորանկախ պետության ոչ մի իշխանության:

ՀԱԲ-ը նպաստել է այսօրվա անկախ պետության կայացմանը, իսկ նրա մարտիկները նույնիսկ ՀԱԲ-ի դավադիր լուծարումից հետո շարունակեցին մարտնչել արցախյան ճակատում, մինչեւ 1994թ. զինադադարը:

Ներկայումս ոմանք փորձում են ՀԱԲ-ի անունը շահարկել ինչ-որ հասարակական նույնանուն կազմակերպություն ստեղծելով, ինչն ավելի շատ ՀԱԲ-ի անունը շահարկելու միտում ունի, եւ նույնիսկ կարող է ՀԱԲ-ը վարկաբեկելու նպատակ է հետապնդում:

Բայց պատմական ՀԱԲ-ը այնքան փառք է վաստակել, որ դա անհնարին է, իսկ ՀԱԲ-ի ու հաբականների գնահատումը դեռ պատմությունը կտա…

Հավերժ փառք ՀԱԲ-ի բոլոր նահատակ մարտիկներին, նրա վաղամեռիկ գլխավոր հրամանատար Ռազմիկ Վասիլյանին (շուրջ 4 տարի է հեռացել է երկրային կյանքից), ով նաեւ արորդի էր, եւ բոլոր ապրող հաբականներին, ովքեր դեռեւս շնչում ու գործում են հանուն ազգի եւ հայրենիքի:

Արմեն Ավետիսյան

Հայ Արիական Միաբանության առաջնորդ,

ՀԱԲ-ի հազարապետ, «Կոտայք» գնդի հրամանատար

Continue reading

Լուսանցքի թիվ 100-ի հոդվածները

  1. Առեղծվածային Գյուրջիեւը
  2. Հայ-թուրքական հարաբերությունները միայն հայ-թուրքական չեն
  3. 1 տարի անց՝ բոլորովին նոր մարտահրավերներով
  4. Կրթական անգրագիտությու՞ն
  5. ՀՀ ԱԺ-ում վրացական գործակալնե՞ր են վխտում
  6. «Դժվար օրերի բարեկամը»
  7. Երկրները մասնատող ցույցեր
  8. Փնտրտուք

Continue reading