Առեղծվածային Գյուրջիեւը

Երկրային մեծ աղետների ժամանակ միշտ գտնվում են մարդիկ, ովքեր պահպանում են մարդկության նախնի հիշողությունը:

Գյուրջիեւ

Ո՞վ է Գյուրջիեւը, ի՞նչ է իրենից ներկայացնում նրա ստեղծած ուսմունքը (ընդհանրապես ասած)

Իմ խնդիրը չէ այստեղ ըստ էության ներկայացնել Գյուրջիեւի ուսմունքի ինչ ու ինչպիսին լինելը, առավել եւս՝ այն մեկնաբանելը. այլ՝ հատկապես, թե ինչ ծագումնաբանություն ունեն Գյուրջիեւն ու նրա ուսմունքը,-հարց, որը գյուրջիեւագիտության մեջ ոչ հստակ ձեւակերպվել է եւ ոչ էլ առավելեւս՝ պարզաբանվել:

Այնումանայնիվ, պարզորոշության համար Գյուրջիեւի ուսմունքի բնույթի, ինչպիսին լինելու հետ կապված մի քանի խոսք ասեմ:

Մարդկության պատմության վերջին՝ տիեզերական տարվա պարբերության (պարբերությունը տեւում է 10-11 հազ տարի) վերջին հատվածում՝ ձմեռային դարաշրջանում (տեւում է 2.5 հազ տարի), երբ ցեղերի՝ իրենց բնօրրաններից գաղթերի եւ դրանով պայմանավորված միջցեղային խառնամուսնությունների հետեւանքով ի վերոստ տրված ցեղիմաստություններն ու դիցաբանությունները մարդկանց մեջ այլափոխվեցին, առաջացան զանազան՝ ապացեղային, այդ իմաստությունների ու դիցաբանությունների՝ փշրված կտորտանքների հիման վրա ստեղծված մարդակենտրոն կրոնները (զրադաշտականությունը, քրիստոնեությունը, մահմեդականությունը), իմաստասիրությունները (հին հնդկականը, հին չինականը, հին հունականը…), արվեստներն ու գիտությունները,-այնուամենայնիվ՝ աշխարհի տարբեր ծեգերում, չնայած «նոր»՝ ձմեռային դարաշրջանի ստեղծած աննպաստ պայմաններին, միշտ եղան մարդիկ, մարդկանց հավատքային կամ գաղափարական համայնքներ, ովքեր փորձեցին տարբեր ձեւերով պահպանել, վերականգնել, կամ էլ՝ մեծամտության տրվելով, իրենցից բխեցնել երբեմնի իմաստությունը, բացարձակ գիտելիքն ու հավատքը:

Continue reading

Հայ-թուրքական հարաբերությունները միայն հայ-թուրքական չեն

ՀՀ նախագահը հավաստիացումներ է տալիս

Հայ-թուրքական հարաբերությունների ծավալմանը զուգընթաց սաստկանում են քննարկումները Հայոց ցեղասպանության եւ Արցախ-ԼՂՀ-ի թեմաներով: Հատկապես՝ Արցախի եւ ազատագրված տարածքների կարգավիճակի հարցում բոլորը սպասում էին ՀՀ նախագահի «բացահայտմանը»: Եվ ահա, օրերս Սերժ Սարգսյանը իրանահայության հետ հանդիպման ժամանակ նշեց, թե մենք հաստատակամ ենք մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու հարցում. «Իհարկե, տեղյակ եք, որ այժմ ընթանում են բանակցություններ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Պարտքս եմ համարում ձեզ տեղեկացնել, որ ՀՀ դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է… ԼՂ-ն որեւէ պայմանով չի կարող նվիրաբերվել Ադրբեջանին: Ադրբեջանի հավակնություններն Արցախի նկատմամբ չունեն ո՛չ իրավական, ո՛չ պատմական, ո՛չ բարոյական հիմք եւ ԼՂ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում. այս հարցում Ադրբեջանը վաղուց արդեն սպառել է վստահության բոլոր պաշարները»:

Եթե Արցախ-ԼՂՀ-ի հարցով կարելի է պատկերացում կազմել երկրի 1-ին դեմքի տեսակետի մասին, ապա անորոշ է, թե Ս. Սարգսյանն ինչ է մտածում ազատագրված տարածքների հետագա ճակատագրի մասին, ինչն էլ հենց անհանգստություն է պատճառում:

Continue reading

1 տարի անց՝ բոլորովին նոր մարտահրավերներով

2008թ. ապրիլի 9-ին տեղի ունեցավ ՀՀ 3-րդ նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը, եւ Սերժ Սարգսյանը ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը:

Այս օրերին շատերը՝ քաղաքական ու հասարակական գործիչներ, փորձագետներ ու վերլուծաբաններ, մտավորականներ, շարքային քաղաքացիներ զբաղված են անցած մեկ տարվա ամփոփումներով: Ոմանք դա անում են հրապարակավ, ոմանք՝ իրենց ներքին շրջանակներում: Իսկ ամփոփումների առիթ կա:

Նախ՝ Սերժ Սարգսյանի պաշտոնամուտը կայացավ մի ժամանակահատվածում, երբ հանրությունը խիստ երկփեղկված էր, բեւեռացված: Մարտիմեկյան իրադարձություններից հետո կային 10 զոհեր եւ հարյուրավոր ձերբակալվածներ, առկա էր լարված քաղաքական իրավիճակ: Իսկ Արեւմուտքը գրեթե սպառնում էր ձայնազուրկ անել եւ պատժել Հայաստանին: Մեր հանրությունն էլ բաժանվել էր երկու մասի, եւ միայն քչերը կարողացան չեզոք մնալ բեւեռացումից՝ իշխանական, թե ընդդիմադիր կողմերի:

Continue reading

Կրթական անգրագիտությու՞ն

Տանը մերոնք այսպես ասած քրիստոնեական զատկին էին պատրաստվում: Ասում եմ՝ քրիստոնեական, որովհետեւ մենք ընկերներով զատիկը դեռ ապրիլի 8-ին էինք նշել՝ Հայոց սրբազան տոմարով՝ Արեգ ամսվա Անահիտ օրը: Նշել էինք մեր նախնիների պես՝ ձվերը ներկած բոլոր այն գույներով, որ շռայլում է մեզ բնությունը: Հետո ձվախաղ արեցինք, գինի վայելեցինք՝ հեթանոս երգերով: Ու բնության զարթոնքը մեր սրտերն էլ մտավ: Իսկ «քրիստոնեական զատկի» օրը զարմիկներիս բացատրեցի, որ զատիկը գարնան այն օրն է նշվում, երբ սկսում են զատվել բնության գույները, երբ Մայր բնությունն արթնանալ է սկսում, երբ Մայր Անահիտը ողջունում է բոլորին ու գունագեղ փնջե ազդակներ ուղարկում… Զարմիկներս ոգեւորվեցին, սկսեցին երկնքում Մայր Անահիտին փնտրել, խոսեցին նույնիսկ, ավելի ոգեշնչվեցին… Բայց մինչեւ մի պահի…

Continue reading

ՀՀ ԱԺ-ում վրացական գործակալնե՞ր են վխտում

Ջավախքի թեման օրեցօր ավելի անհանգիստ տարրեր է ձեռք բերում: Այս խնդիրը դարձել է ինչպես ներվրաստանյան, այնպես էլ ներհայաստանյան քննարկումների եւ պարզաբանումների առարկա:

Հատկապես հայաստանաբնակ ջավախքահայերը լուրջ մենամարտի են բռնվել ջավախքասիրության եւ ջավախքափրկության հարցերում: ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ եւ «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը կարծում է, որ անգամ խորհրդային տարիներին «ջավախքահայությունը երբեք այսքան վատ վիճակում չի եղել», Ջավախքում տեղի հայերի նկատմամբ այդքան խտրականություն չի ցուցաբերվել, որքան հիմա: Այսպես մեղադրելով վրացիներին, այնուհետեւ նա լուրջ մեղադրանք ներկայացրեց մեկ այլ ՀՀԿ անդամ, «Վիրահայերի միություն» ՀԿ նախագահության անդամ Հայկ Սանոսյանի նկատմամբ՝ ասելով, որ երբ նման անձինք «ՀՀԿ ցուցակով գալիս էին խորհրդարան, այն ժամանակ ոչ ոք չգիտեր, թե նրանք ինչով էին զբաղվելու Հայաստանում: Մինչդեռ այդ մարդկանց ուղղորդում էին վրացական հատուկ ծառայությունները:

Continue reading

«Դժվար օրերի բարեկամը»

ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով ապրիլի 13-14-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջին անգամ պաշտոնական այցով եղավ Իրանում:

Նախագահները բարձր են գնահատել եւ հեռանկարային են համարել հայիրանական բարեկամական հարաբերությունները: ՀՀ նախագահն առանձնահատուկ կարեւորություն է տվել Իրանի հետ հարաբերությունների զարգացմանը՝ այս երկիրը դիտարկելով որպես վստահելի ու առանցքային կարեւորություն ունեցող հարեւան եւ «դժվար օրերի բարեկամ»: ԻԻՀ նախագահն իր հերթին Հայաստանի հետ մշտապես կայուն հարաբերությունների խորացումը որակել է իր երկրի արտաքին կարեւոր առաջանահերթություններից մեկը. «Անհրաժեշտ է պահպանել եւ ընդլայնել մեր ձեռքբերումները»,- նշել է նա:

Continue reading

Երկրները մասնատող ցույցեր

Մոլդովայի ԿԸՀ-իի նիստում հաստատվել են ապրիլի 5-ի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Իշխող կոմունիստական կուսակցությունը ստացել է խորհրդարանական 60 տեղ, լիբերալները եւ լիբերալ-դեմոկրատները՝ 15-ական, իսկ «Մեր Մոլդովան» դաշինքը՝ 11 տեղեր: Նախորդ շաբաթ, աջ ընդդիմությունը, համաձայն չլինելով ընտրությունների արդյունքների հետ, իր կողմնակիցներին դուրս էր բերել փողոց: Տեղի էին ունեցել զանգվածային անկարգություններ, բախումների հետեւանքով հրդեհվել էին պետական հաստատությունները, սակայն, ընթացքում ոստիկաններին հաջողվել էր իրավիճակը վերցնել իրենց հսկողության տակ:

Continue reading

Փնտրտուք

Զրույցներ հայոց լեզվի մասին

Նշանավոր լեզվաբան Գեւորգ Ջահուկյանը կողմ չէր դասական ուղղագրությանը վերադառնալուն, կամ այն նոր ձեւով օգտագործելուն՝ համարելով, որ արեւելահայերենով չափազանց շատ գրականություն է ստեղծվել եւ այն կարող է անմատչելի դառնալ նոր սերնդի համար, ովքեր կսովորեն դասական ուղղագրությամբ: Սակայն, «Հայոց լեզվի պատմություն. նախագրային շրջան» գրքում, ավելի հասկանալի լինելու համար, նա բառերի ցանկը բերում է դասական ուղղագրությամբ, քանի որ այլ կերպ վարվել չէր կարող: Միայն հայերենի 36 հնչյունները եւ դրանց համատասխանող 36 տառերն են, որ կարող են մեզ ճշգրտորեն պատմել բառի նախնական եւ իրական իմաստների մասին: Բացի այդ, դասական ուղղագրությանը վերադառնալուն շատ կօգնի հայերիս հաղորդակցվելու այն նոր եղանակը, որը ինտերնետ (համացանց) է կոչվում եւ կմիավորի Հայրենիքի ու Սփյուռքի հայությանը:

Continue reading

Այցելեք եւ տեղեկացեք.

 Այցելելով YouTube.com – ArmenianNation's կարող եք տեսանյութերի միջոցով տեսնել, լսել ու ծանոթանալ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի՝ 2005թ. ԱՄՆ կատարած այցի եւ ամերիկահայության հետ հանդիպումների մասին:
Այդ հանդիպումների, հեռուստաեթերների ժամանակ ՀԱՄ առաջնորդը հանգամանալից ներկայացնում է ազգայնական գաղափարներն ու տեսակետները եւ դրանց կարեւորությունը հայության կյանքում: Արմեն Ավետիսյանը հերքում է ցեղակրոն գաղափարների ֆաշիստական լինելը, արիական տեսության ռասիստական լինելը եւ հայոց հին հավատքի աղանդ լինելը: Ավելին՝ ներկայացնում է դրանց հայկական ծագումը եւ անհրաժեշտ վերադարձը դեպի այդ ակունք-արմատները: Կան բազմաթիվ հարց ու պատասխաններ՝ ամենատարբեր թեմաներով՝ հեթանոսություն, քրիստոնեություն, մասոնականություն, թաքնագիտություն, ՀՀ ներքին եւ արտաքին քաղաքականություն, համասեռականություն եւ աղանդավորականություն, ապազգայնություն ու հակահայկականություն, իշխանություն եւ ընդդիմություն, իշխանափոխություն եւ այլն, որոնք կհետաքրքրեն հայության հարցերով մտահոգ բոլոր մարդկանց: Տեսանյութեր կան նաեւ Գարեգին Նժդեհի մասունքներին այցելելու ուխտագնացության եւ այլ թեմաների մասին:

Հայ Ազգայնականների Համախմբում Continue reading

«Լուսանցք»-ը 2 տարեկան է

Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) խորհուրդը շնորհավորում է ՀԱՀ-ի հիմնադիրներից մեկի՝ «Լուսանցք» շաբաթաթերթի 2-րդ ամյակը: Թերթը տոնում է մի փոքրիկ հոբելյան եւս՝ այսօր թողարկվում է «Լուսանցք»-ի 100-րդ համարը:

Հենց սկզբից մեր գործընկեր շաբաթաթերթը որդեգրեց հայ ազգայնականին վայել կեցվածք եւ առաջին իսկ թողարկումում հայտարարեց հայկական ազգային արժեքների պաշտպանության հարցում իր անզիջում լինելու մասին:

Այո՛, ազգայնական զլմ-ի պակասը զգացվում էր հայկական զանգվածային լրատվամիջոցների աշխարհում: Իհարկե, տպագրվում էին ազգայնական պարբերականներ («Հայ-Արիներ», «Հայեր», «Վասն հայության», «Ուխտ Արարատի» եւ այլն), սակայն, դրանք լայն սպառման համար չէին նախատեսված եւ, հիմնականում, տարածվում էին ազգայնական, հասարակական ու քաղաքական, որոշակիորեն էլ նաեւ՝ դիվանագիտական շրջանակներում: Իսկ ահա, «Լուսանցք»-ն եկավ իր ուրույն տեղն զբաղեցնելու երկար ժամանակ թափուր մնացած ազգայնական լրատվադաշտում եւ առ այսօր կատարում է իր խոստումն ու առաքելությունը:

ՀԱՀ խորհուրդը «Լուսանցք»-ի խմբագրական խորհրդին եւ աշխատակիցներին մաղթում է մեծ հնարավորություններ, հաջողություններ եւ անխափան աշխատանք՝ ազգանվեր գործունեության մեջ:

Continue reading

Խոսք առ ընթերցող

Այսօր «Լուսանցք»-ի 100-րդ թողարկումն է: Շատերի համար 100-ը թիվ չէ: Ինձ համար կարծես 100 հազար լինի: Որովհետեւ «Լուսանցք»-ի ուղին դեռ լայն ու ասֆալտապատ ճանապարհ չէ: Դեռ կածան է: Ու դժվար է: Շատ դժվար է, երբ ուզում ես տալ մի արտադրանք, որի պահանջարկը առայժմ դեռ բավականին քիչ է: Բայց հասկանում ես, որ պե՛տք է տալ այդ արտադրանքը, որովհետեւ այդ քչի կարիքն ունեցողներն էլ բավականին շատ են:

Որովհետեւ արդեն ընթերցողների շրջանակ ունես ու նաեւ պարտավոր ես արդարացնել նրանց սպասելիքները: Խոսքս, իհարկե, այն «ընթերցողների» մասին չէ, ովքեր գալիս-ասում են՝ «սենսացիա ունեմ, ձեր թերթի համար եմ բերել»: Կարդում ես բերածը, ու հարց է ծագում՝ «բա ու՞ր է սենսացիան»: Հետեւում է պատասխանը՝ «էդ էլ հաջորդ համարում»: Ու երբ փորձում ես մերժել նրա «սենսացիան», որովհետեւ պարզվել է, որ դա արդեն մի քանի խմբագիրների սեղանին էլ կա, նեղանում է՝ «էլ ձեր թերթը չեմ կարդա»:

Խոսքս այն ընթերցողների մասին է, ովքեր ընդհանրապես թերթ են կարդում, բայց ովքեր հենց քո՛ թերթի ընթերցողներն են, քանզի այստեղ անուղղակի արտացոլված են տեսնում այն, ինչ կուզեին իրենք ասել ու անել: Նաեւ նրանց մասին է խոսքս, ովքեր կարդում են թերթը՝ անգամ դրա գաղափարախոսությանը մասնակի կամ նույնիսկ լիովին համամիտ չլինելով: Ու ինչու ոչ՝ քննադատում են, առաջարկներ ներկայացնում, «ստիպում» փոխադարձ կապ պահպանել:

Ու այսպես էլ հոսում են օրերը՝ 1-ը դարձնելով 100: Որ ճիշտ է՝ շաբաթական թողարկում է, բայց ամենժամյա աշխատանք, քննարկումներ, բորբոքումներ, հետո՝ վայելք՝ յուրաքանչյուր թողարկումից վայրկյան անց: Խոնջացած վայելք:

Շնորհավորում եմ բոլորիս: Բոլոր նրանց, ովքեր մշտապես կողքիս են: Բոլոր այն քաղաքական գործիչներին, փորձագետներին, մասնագետներին, տարբեր բուհերի դասախոսներին…, ովքեր թերթի էջերում շատ արագ արձագանքում են մեր հանրությանը հուզող բազմաթիվ հարցադրումների: Մի խոսքով, օրեցօր շատացող բոլո՛ր ընթերցողներիս, ովքեր կարդալ են ուզում շարունակությունը 100-ի:


Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք»-ի գխավոր խմբագիր

Continue reading

Լուսանցքի թիվ 99-ի հոդվածները

  1. Զատիկը՝ բնության գունազատում
  2. Հայ-թուրքական հարաբերությու՞ն, թե՞ արեւմտյան պարտադրանք
  3. Կրթական անգրագիտությու՞ն
  4. Եռագու՞յն, թե՞ ծիրանագույն
  5. Երբ դատում են վրացի կինտոները
  6. «Բրաբիոն»-ը «երկնագույնների» քարոզի՞չ
  7. Կադրային քաղաքականության աճպարարությունը
  8. Ճգնաժամը հարստացնում է խելոքներին
  9. Փնտրտուք

Continue reading

Զատիկը՝ բնության գունազատում

Մարտի 8 – ապրիլի 7 միամսյակը ներառում է կանանց 2 պաշտոնական տոն: Եթե մարտի 8-ը խորհրդանշում է հենց կանանց տոնը, ապա ապրիլի 7-ը խորհրդանշում է մայրության տոնը:

Իսկ մայրը միշտ եւ բոլոր ժամանակներում է եղել պաշտամունքի աղբյուր:

Ե՛վ ծաղկող բնությունը ե՛ւ ծնող հողը ՄԱՅՐ են կոչվում, ինչն ավելի է սրբացնում Մայրանալու Խորհուրդը: Այս Խորհուրդն ամրագրվել է նաեւ Հայոց ազգային հավատքում՝ ի դեմս Աստվածամայր Անահիտի: Այսպիսով՝ մայրությունը ոչ միայն երկրային, այլեւ՝ երկնային երեւույթ է՝ աստվածային ու արարչական: Մայր Անահիտի օրը, ըստ Հայոց Սրբազան Տոմարի, Արեգ ամսվա Անահիտ օրն է, ներկայիս ապրիլի 8-ը: Եվ այդ օրվանից Մայր Բնությունը սկսում է գույնզգույնվել, գունեղանալ, եւ բազմապիսի գունային փնջերով զատվում է բնական աշխարհը՝ բազմերանգությամբ զատվում են կենդանական ու բուսական տեսակները:

Գունազարդվում է նաեւ Մայր Հողը՝ Աստվածամոր պտղաբերումի խորհրդից, եւ գունազատվում (գույներով միմյանցից զատվում) են թփերը, ծաղիկները, ծառերը՝ տերեւներն ու պտուղները…

Continue reading

Հայ-թուրքական հարաբերությու՞ն, թե՞ արեւմտյան պարտադրանք

Օրերս Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղվեց հետեւյալ հարցը՝ «Որպես սենատոր դուք եղել եք ամերիկահայերի կողքին, կողմ եք եղել հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը, ասում էիք, որ որպես նախագահ կճանաչեք ցեղասպանությունը: Արդյոք փոխե՞լ եք ձեր տեսակետը»: Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահն ասել է. «Ես իմ տեսակետները չեմ փոխել»: Այնուհետեւ արձագանքել է, թե իրեն ոգեշնչել են այն լուրերը, որ Աբդուլլահ Գյուլի պաշտոնավարման օրոք բանակցային գործընթաց է սկսվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, որի նպատակն է մի շարք կուտակված հարցերի լուծումը գտնելը, այդ թվում՝ ցեղասպանության խնդրի. «Ես կուզեի հնարավորինս աջակցել այս բանակցություններին, որոնք շարունակվում են եւ կարող են շատ շուտով արդյունքի հանգեցնել: Իմ զգացողությունն այնպիսին է, որ այդ գործընթացներն արագորեն են զարգանում: Կուզեի նաեւ ասել, որ այս բոլոր խնդիրների լուծման ընթացքում մենք էլ համագործակցելու ենք, որպեսզի ամենակարեւոր կողմերը՝ թուրքերն ու հայերը, կարողանան կառուցողաբար հանգել ընդհանուր հայտարարի: Իմ ցանկությունը մեկն է՝ քաջալերել նախագահ Գյուլին, որպեսզի նա առաջ շարժվի այս արդեն իսկ արդյունավետ բանակցությունների ճանապարհով: Ես չէի ցանկանա, որպեսզի ԱՄՆ-ն թեքվեր դեպի այս կամ այն բանակցային կողմը, քանի դեռ նրանք արդյունավետ բանակցությունների փուլում են» – հայտարարել է Բ. Օբաման:

Continue reading

Կրթական անգրագիտությու՞ն

Դպրոցներում վտանգավոր բաներ են սովորեցնում

Թերթում եմ 3-րդ դասարանի զարմուհուս մայրենիի դասագիրքը: Չգիտեմ, կա՞ աշխարհում մեկ ուրիշ պետություն, որտեղ հենց սեփական դպրոցներում ուսուցանեն, թե ինչպես է անհրաժեշտ քանդել սեփական պետության ու պետականության հիմքերը:

Վստահաբար՝ ոչ:

Պարզապես հարցնում եմ ինքս ինձ՝ իբրեւ սրտի հովանք, ու հետո… սկսում ծիծաղել: Ինչու՞ ոչ: Կարծեմ՝ լալու պատճառ՝ չիք:

Ինչու՞ լալ այն հիվանդի վրա կամ խղճալ այն ապուշին, որ գիտե բուժման եղանակները, բայց չի ուզում ապաքինվել, որովհետեւ ապուշ լինելը ձեռնտու է այն պարզ պատճառով, որ օգտակար է: Բայց… ծիծաղելու պատճառ էլ չկա, որովհետեւ ապուշներն այնքան են շատացել, որ նրանց մեջ ապրելը դժվարացել է: Կամ պիտի մեռնես, կամ՝ ապուշանաս: Երկուսն էլ չես կարող: Ուրեմն՝ ի՞նչ անել: Թողնում եմ ընթերցողին:

Continue reading