Լուսանցքի թիվ 93-ի հոդվածները

  1. Հին ընկերները չեն դավաճանում, քաշում են…
  2. ԵԽԽՎ նստաշրջանին ընդառաջ
  3. 1 տարի անց…
  4. Բարեկամակա՞ն էր այցը
  5. Իսրայելը 2-րդ անգա՞մ խաչեց Հիսուսին
  6. Ինչու՞ է ՀՀ-ն Թուրքիայի գիրկը նետվում
  7. «Հակաճգնաժամային քայլերը» մարդկանց ճգնաժամի մեջ գցե՞լն է
  8. Թե ինչու որոշները հայ ինքնությունը 301թ. հետ են կապում
  9. Ձեր խորհուրդը ձեզ պահեք

Continue reading

Հին ընկերները չեն դավաճանում, քաշում են…

Ի՞նչ ենք տալու 0,5 մլրդ դոլարի դիմաց


ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը փետրվարի 4-ին Լոնդոնում, հանդես գալով բրիտանական գործարար շրջանակների ներկայացուցիչների առջեւ, հայտարարել է, թե Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 500 մլն դոլարի չափով կայունացնող վարկ՝ համաշխարհային ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու նպատակով: Հետո այդ փաստը հաստատեց ՀՀ
ում ՌԴ դեսպան Նիկոլայ Պավլովը: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն էլ ասաց, թե ստացված միջոցները հիմնականում ուղղվելու են փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը:

Հիմա՝ փորձենք իրապես հասկանալ, թե ինչու՞ տրվեց այդ 0.5 մլրդ դոլար վարկը:

Զուտ տնտեսական տարբերակին «հավատացողները» կասեն՝ վարկ է, ինչ կա որ: Քաղաքական տարբերակի կողմնակիցները կմատնանշեն մեր՝ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից լինելու գործոնը: Երկու տարբերակին էլ կարելի է համաձայնել, պարզապես ինչու՞-ին տանք «քաղաքա-տնտեսական պատճառով՝ բայց առավելապես քաղաքական ենթատեքստով» պատասխան:

Continue reading

ԵԽԽՎ նստաշրջանին ընդառաջ

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի, այնուհետեւ ԱԺ նիստում քննարկվել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ եւ 300-րդ հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագծի մշակման նպատակով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին եւ այլ պաշտոնատար անձանց ու փորձագետների: Նշել է, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային օրինակով սահմանված չափանիշները քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու եւ քրեական օրենսգրքին իրավական որոշակիություն հաղորդելու անհրաժեշտությամբ:

Continue reading

1 տարի անց…

Լրացավ մարտիմեկյան ողբերգական դեպքերի 1 տարին: Շուտով կլրանա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 1 տարին:

Ս. Սարգսյանն իր 1-ամյա գործունեության մասին դեռ հանդես կգա հրապարակավ: Մենք պարզապես նշենք, որ արտաքին ոլորտում Հայաստանը որոշակի կտրուկ շրջադարձերի փորձեր արեց՝ հայ-թուրքական չգոյ հարաբերությունները գոյացնելու, հայ-ադրբեջանական հակամարտությունը պատերազմի չվերածելու եւ հայ-վրացական խնդիրները հակամարտություն չդարձնելու ուղղությամբ: Սակայն, հայ-ռուսական հարաբերությունների զարգացման նոր փուլը եկավ՝ այս ամենն ի շրջանս յուր վերադարձնելու: Իսկ մեր ներքին կյանքն աննշան փոփոխություններով շարունակվում է ինչպես միշտ: Օրերս էլ, ՀՀ նախագահը Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց քաղաքապետարանի եւ թաղային համայնքների 2008թ. սոցիալ-տնտեսական գործունեության, ինչպեսեւ 2009թ. քաղաքի զարգացման ծրագրերի վերաբերյալ, իսկ քաղաքապետ Երվանդ Զախարյանը հաշվետվություն ներկայացրեց քաղաքապետարանի ու թաղային համայնքների 1-ամյա սոցիալ-տնտեսական գործունեության արդյունքների մասին: Ներկայացրեց նաեւ Երեւան քաղաքի 2009թ. սոցիալ-տնտեսական զարգացման 1-ամյա ծրագիրը:

Իսկ, ահա, մայիսի 31-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ ՀՀԿ-ն իր մոտեցումը հանրությանը կներկայացնի մոտ ժամանակներս:

Continue reading

Բարեկամակա՞ն էր այցը

Օրերս Երեւան էր ժամանել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն: Վերջերս, կարծես, այնքան էլ բարեկամական չեն հայ եւ վրացի պաշտոնյաների հարաբերությունները, կարելի է ասել՝ նույնիսկ հարեւանական չեն: Դե՜, ու՞մ հետ չի պատահում՝ «ախպերն էլ է ախպոր հետ վիճում»:


Continue reading

Իսրայելը 2-րդ անգա՞մ խաչեց Հիսուսին

Վերջերս Իսրայելի հեռուստաալիքներից մեկով եթեր հեռարձակած մի զավեշտալի հաղորդման մասնակից կատակով ասել էր, թե «Մարիամը 15 տարեկանում հղիացել է իր համադասարանցուց, իսկ Հիսուսը չէր կարող ջրի վրայով քայլել՝ իր ավելորդ քաշի պատճառով»:

Աա մեծ արձագանք էր ստացել եւ հարուցել էր անգամ Վատիկանի բողոքը:

Իսրայելի վարչապետ Եհուդ Օլմերտը շտապել էր հայտարարել, թե դատապարտում է այդ հեռուստածրագրի ժամանակ հնչեցրած արտահայտությունները. «Ափսոսում եմ պատահածի համար, նամանավանդ, որ այդ արտահայտությունները վիրավորել են Իսրայելի քրիստոնյա փոքրամասնությանը»:

Իսրայելի կաթոլիկ եպիսկոպոսները այդ կատակներն անվանել են «նողկալի հարձակումներ Քրիստոսի եւ Աստվածամոր հասցեին»:

Continue reading

Ինչու՞ է ՀՀ-ն Թուրքիայի գիրկը նետվում

Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու մրցույթը հայտարարված է: Այն կտեւի մինչեւ ապրիլի 1-ը: Ամենաուշը մայիսին պարզ կդառնա, թե ով է Հայաստանում ատոմակայան կառուցողը լինելու: Նոր էներգաբլոկը, որ 5 մլրդ դոլար կարժենա, կունենա 1000 ՄՎտ հզորություն: Նախատեսված է, որ էներգաբլոկի շինարարությունը կսկսվի 2011թ., եւ նոր էներգաբլոկը հավանաբար շահագործման կհանձնվի մինչեւ 2016թ.:

Բայց մասնագետները նշում են, որ նոր բլոկ կառուցելը առնվազն 7 տարի է տեւում: Ինչեւէ, թող սկսենք շինարարությունը, հետո կտեսնենք, թե երբ ենք ավարտելու: Կարեւորը որակն է: Իսկ թե հանկարծ չհասցնենք մինչեւ 2016թ. ավարտել նոր բլոկի շինարարությունը, ապա գործող բլոկի շահագործման ժամկետը երկարաձգել կարող ենք: Այդ փորձը աշխարհում կա:

Սակայն, պարզ չէ, թե ատոմակայան կառուցելու գործում

ինչու ենք նետվում Թուրքիայի գիրկը:

Continue reading

«Հակաճգնաժամային քայլերը» մարդկանց ճգնաժամի մեջ գցե՞լն է

Կառավարությունը շարունակում է հակաճգնաժամային քաղաքականությունը: Բայց այնպիսի տպավորություն է, որ գործադիր մարմինը երկիրն ավելի ու ավելի է գցում ճգնաժամի մեջ: Այս տարվա ապրիլի 1-ից բնակչությանը «նվեր» է սպասվում. թանկանալու են էլէներգիան, գազը եւ ջուրը:

Այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միանգամից քննարկելու է էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի առաջարկվող նոր սակագները: «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը, «ՀայՌուսգազարդ»-ը եւ «Հայջրմուղկոյուղի»-ն առաջարկում են ապրիլի 1-ից բարձրացնել այս սակագները (հաստատ ապրիլմեկյան կատակ չեն անում): «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագին է առաջարկում սահմանել 1 կվտ/ժամը՝ 30 դրամ, գիշերը՝ 1 կվտ/ժամը՝ 20 դրամ: Ի դեպ, գիշերային սակագները գործում են ժամը 23:00-7:00 եւ հաշվարկվում են այն ժամանակ, երբ սպառողը բազմասակագնային էլեկտրոնային հաշվառքի սարք ունի տեղադրած:

Continue reading

Թե ինչու որոշները հայ ինքնությունը 301թ. հետ են կապում

Վերջապես ԱԺ ազգային հիշողությունը մի պահ վերականգնվեց. օրենքները հայի ու Հայաստանի մասին էլ պետք է լինեն: Խոսքը վերջին նիստերից մեկի ժամանակ տոների մասին վաղօրոք ընդունված օրենքում փոփոխություն մտցնելու եւ օգոստոսի 11-ը (Հայկի՝ Բելին հաղթելու օրը) «հայ ազգային ինքնության տոն», իսկ այդ օրվա նախորդող օրերը՝ Նավասարդյան տոներ հռչակելու մասին օրենքի նախագծի քննարկմանն է վերաբերում:

Նախագծի հեղինակները միանգամայն ճիշտ են մատնանշել տոնի խորհուրդը՝ հայի ինքնությունը: Այնուամենայնիվ, դրանում ավելի հաստատուն մնալու համար վատ չէր լինի մեր պատգամավորներին նաեւ սույնը իմանալ:

Սովորաբար հետազոտողները Հայկի ու Բելի առասպելին անդրադարձել են Խորենացու «Պատմության» հիմամբ՝ անտեսելով մեկ այլ կարեւոր աղբյուր՝ 7-րդ դարի պատմիչ Սեբեոսի «Պատմություն»-ը: Վերջինում էլ առկա Հայկի ու Բելի առասպելը Խորենացու պատմածի համեմատ նոր դրվագներով հիմք է տալիս նորովի մեկնաբանել այն՝ օգտվելով նաեւ առասպեսլի խորենացիական տարբերակից:

Continue reading

Ձեր խորհուրդը ձեզ պահեք

ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը, անդրադառնալով ՀՀ կառավարության հակաճգնաժամային քաղաքականությանը, ասաց. «Ընդհանուր առմամբ, բավականին ճիշտ քաղաքականություն է ներդրել, որոնք կօգնեն մեղմել միջազգային ճգնաժամի ազդեցությունը»:

Ինչու՞ չէ որ: Միջազգային կառույցներն ինչ ասում են, գերազանցիկ աշակերտի պես անում եք (խոսքս վերլուծական միտք չունեցող եւ ամեն ինչ անգիր անող գերազանցիկների մասին է):

Եվ միջազգային կազմակերպությունները վաղուց են Հայաստանի հետ «ամեն բան լավ է, բայց…»-ի տոնով խոսում: Նախ շոյում են մեր գլուխը՝ ասելով՝ ապրեք, ամեն բան լավ է: Հետո թե՝ բայց պիտի ուղղեք այս, այն, սա ու դա…

Continue reading

Լուսանցքի թիվ 92-ի հոդվածներ

  1. Ազգային ինքնությունը՝ ինքնամաքրման տարանջատիչ
  2. Մեր փրկությունը մեր մեջ փնտրենք
  3. Ժամանակն է վերջ տալ կեղծիքներին
  4. Փոքրիկ հիշեցում՝ «բարե»փոխումներին հավատացողներին
  5. Հայաստանում քաղցկեղին վերջ կասե՞ն
  6. Արժույթի միջազգային հիմնադրամը շահագրգռված է Հայաստանի հաջողություններով.

Continue reading

Ազգային ինքնությունը՝ ինքնամաքրման (նաեւ հոգու աշխարհի) տարանջատիչ…

Հազարամյակներ շարունակ բազում փորձեր են արվել ազգային միաբանության հասնելու՝ համազգային հիմնահարցերին համապարփակ լուծում տալու առումով, բայց պատմական պարբերություններում խանգարվել են այդ լուծումները՝ արտաքին կամ ներքին ուժերի կողմից՝ ազգային բանականության ներզգայականի հետզհետե պակասի պատճառով: Սա դարերի ընթացքում խաթարել է մեր ազգային ինքնությունն ու էությունը:

Ազգային միաբանությունը նախ եւ առաջ բանականության արգասիք է: Ինքնաճանաչման տիրույթում թե այն չլինի հույժ կարեւոր հիմք, համախմբվածության ոգեղեն կոչերն ու գաղափարախոսական տեսլականները սոսկ անկարող հմայականչեր կդառնան, ինչը երբեք չի բավարարի ինքնության գիտակցական մակարդակում կայացմանը: Այս դեպքում՝ դրանք ի սկզբանե դատապարտված են կարճատեւ կյանքի, եւ ավելի շատ ժամանակի կորուստ են արձանագրում, քան ազգային միաբանության կայացմանն են նպաստում…

Continue reading

Մեր փրկությունը մեր մեջ փնտրենք

Հայրենատիրական մոտեցումներն «անտեսանելի» ձեռքով արգելափակվում են

Չնայած ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբամայի համընդհանուր խաղաղասիրական նկրտումներին, հատկապես՝ ՌԴ հետ հարաբերությունների բարելավման միտումներին, այնուամենայնիվ, չի բացառվում, որ Արեւմուտքը որոշակիորեն ուժգնացնի իր ճնշումը ՀՀ իշխանությունների վրա՝ արցախյան խնդիրը շուտափույթ, եվրաշահերին համահունչ լուծելու նպատակով:

Քանի որ ԱՄՆ-Եվրոպա բեւեռի համաշխարհային ծավալումներին այլեւս դիտորդի կարգավիճակով չի հետեւում Ռուսաստանը, որն իր քաղաքական նպատակներն արագորեն հստակեցնում է նախկին ԽՍՀՄական տիրույթներում՝ Կովկասում եւ Միջին Ասիայում, ուրեմն ՀՀ իշխանությունները, հայությունը հնարավոր է հայտնվեն նոր՝ բարդ ու մտահոգիչ իրավիճակում:

Իհարկե, այս ամենը դեռեւս որպես կարծիք, տեսակետ է հնչում, աշխարհաքաղաքական ծավալումներում հնարավոր մի տարբերակ, սակայն, այն հեռու չէ իրականությունից:

Continue reading

Ժամանակն է վերջ տալ կեղծիքներին

Եթե «Խոջալուն» ցեղասպանություն է, ապա միայն՝ ինքնացեղասպանություն

Վերջերս ադրբեջանական զինվորականների կողմից հաճախակիացել են սահմանային խախտումները եւ կրակոցները ԼՂՀ պաշտպանական դիրքերի վրա: Այս «նախապատերազմական» գործողություններին զուգահեռ ադրբեջանական կողմը նորից սկսել է արծարծել, այսպես կոչված, Խոջալուի ցեղասպանության թեման:

ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչությունը հիշեցնում է, որ 1992թ. փետրվարի 25-26-ը արցախյան կողմը ռազմական գործողութուն է սկսել Խոջալու բնակավայրի կրակակետերի վերացման եւ նույն ավանի մոտ գտնվող միակ օդանավակայանի ապաշրջափակման նպատակով: 1991թ. հենց այդտեղից են ԼՂ բնակավայրերը ենթարկվել ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հարձակումներին, գնդակոծվել «Ալազան», «Կրիստալ» եւ համազարկային կրակի «Գրադ» ռեակտիվ կայանքներից: Խոջալուի կրակակետերի վնասազերծումը ԼՂՀ բնակչության համար եղել է կենսական անհրաժեշտություն:

Continue reading

Փոքրիկ հիշեցում՝ «բարե»փոխումներին հավատացողներին

Միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանին պարտադրած «բարե»փոխումներից էր կրթական համակարգում օպտիմալացում կոչվածը: Թե ինչ եղավ դրա հետեւանքով, անդրադառնալու կարիք չկա: Եղավ այն, ինչի նպատակը կար. սերունդը՝ ինչքան բութ, երկրի զարգացումը՝ այնքան ուշացումով:

Continue reading