Հայ Արիական Միաբանությունը հետեւելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Հայաստանի ու Արցախի, Հայոց պատմության ու տարածքների նկատմամբ վերջին ժամանակներս պարբերաբար արվող հայտարարություններին եւ տեսակետներին, հանգել է այն եզրակացության, որ հայությունը գործ ունի արհեստականորեն ստեղծված Ադրբեջան պետության հիվանդ երեւակայությամբ ու անգետ մի ղեկավարի հետ, ով կարող է նաեւ իր անճար ու անխելք վիճակից պատերազմ հրահրել:
ժողովուրդն ասում է «հաչան շունը կծան չի լինում», բայց մենք գիտենք նաեւ, որ «կատաղած շան կծածը վտանգավոր ու վարակիչ է»…
Հաշվի առնելով Ադրբեջան կոչված արհեստական պետության (1918թ. բոլշեւիկա-հուդամասոնական ծրագրերով ստեղծված) անմեղսունակ նախագահի հետզհետե վատացող վիճակը՝ ՀՀ իշխանություններին եւ համայն հայությանը կոչ ենք հղում՝ ամեն դեպքում պատրաստ լինել պատերազմի ու տրամադրվել հաղթական եւ վերջնական ճակատամարտի: Այս առումով գովելի է, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ինքն է հրապարակավ արտահայտվել Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման դեպքում «վերջնական ու կործանարար հարվածի մասին»:
Եվ քանի որ այդ դեպքում չեն բացառվում Թուրքիայի ու Վրաստանի ռազմա-քաղաքական ու տնտեսական միջամտությունները, ապա Հայաստանը պետք է իր ռազմավարական գործընկեր երկրների հետ (հատկապես ԱՊՀ շրջանակներում) քննարկի ոչ միայն Բաքվին, այլեւ՝ Անկարային ու Թբիլիսիին սանձելու հեռանկարները:
Այս ծավալումները կարող են մեր կամքից անկախ լինել, ուստի ազգին նախապատրաստելը եւ համապատասխան քարոզչությունը կազմակերպելը ավելի քան արդիական է:
Հայ Արիական Միաբանություն
22.11.2010թ.