Հայ Արիները տոնում են եւ քայլում դեպի Արիական Հայաստան

Դեկտեմբերի 15-ին լրացավ Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) 17-ամյակը: ՀԱՄ կառույցը հիմնադրվել է 1993թ. դեկտեմբերի 15-ին Աբովյան քաղաքում, որտեղ էլ սկզբնական շրջանում ստեղծվեց Հայ Արիական կենտրոնը:
Կառույցում գործող «Հայ Արիական-Ցեղապաշտական դաշինք» հասարակական կազմակերպությունը պետական գրանցում է ստացել 8-րդ դիմումից հետո՝ 1996թ., երբ հաջորդական մերժումներից հետո պատրաստվում էր դիմել դատարան, իսկ «Հայաստանի Հայ-Արիական» կուսակցությունը՝ 2-րդ դիմումից հետո՝ 1998թ.:
ՀԱՄ-ն ունի պաշտոնաթերթ «Հայ-Արիներ», տպագրվում է 2002թ.-ից, հրատարակվել է 100 թողարկում (8 թողարկում հրատարակվել է նաեւ «Հայեր» հավելվածը եւ 1 թողարկում՝ «Հայ-Արիա» ամսագիրը): ՀԱՄ-ն ունի պաշտոնական կայքէջ՝ www.hayary.org (որտեղ այցելելով՝ առավել մանրամասն կարելի է ծանոթանալ ՀԱՄ կազմավորման ու գործունեության հետ):

ՀԱՄ-ն ունի Հոգեւոր (Քրմական), Արցախյան ազատամարտի մասնակիցների, երիտասարտական եւ ուսանողական («Ոգու պահապաններ»), մանկապատանեկան («Հայ-Արորդիներ»), Արիական հետազոտությունների, գիտա-կրթական, մարտարվեստների եւ այլ միավորումներ ու խորհուրդներ:

Դեկտեմբերի 15-ի առավոտյան ՀԱՄ կենտրոնական գրասենյակում կատարվեց հիմնադրման 17-ամյակի տոնական միջոցառում: Ներկա էին կառույցի պատասխանատուներ, հիմնադիր եւ օժանդակ անդամներ, հյուրեր: Նման միջոցառումներ եղան նաեւ ՀՀ մարզերի, Արցախի, Ջավախքի ու սփյուռքի ՀԱՄ կառույցներում:
ՀԱՄ կենտրոնական գրասենյակում կատարվեց հոգեւոր հայ-արիական (հեթանոսական) ծիսակարգ եւ արարողություն եւ փառաբանվեցին Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածները, Հայոց փառահեղ Նախնիք եւ Հայրենիքը, ՀԱՄ կառույցի անցած ճանապարհը
Տոնական խոսքով հանդես եկավ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, որից հետո եղան բարեմաղթանքներ, գինեձոներ եւ հայկական ուտեստների համտեսում:

Վերջում կայացավ ՀԱՄ Գերագույն Խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվեցին կառույցի առաջիկա եւ հետագա անելիքները, հատկապես՝ միասնական ազգայնական թիմով ՀՀ ԱԺ ընտրություններին հնարավոր մասնակցության հարցը, եւ հայ-ադրբեջանական (թուրքական) հակամարտության խորացման՝ ռազմական գործողությունների դեպքում ՀԱՄ անդամների մասնակցության ձեւն ու ընդհանուր գործունեությունը:

Հայ Արիական Միաբանության
Լրատվական կենտրոն
15.12.20
10թ. – Երեւան

 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։