Որ ուղտը չչոքի մեր դռանը…Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը նպատակային ծրագիր է – ի՞նչ խնդիրներ են ծագել…

Որ ուղտը չչոքի մեր դռանը

…Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Մանուկ Վարդանյանը երկար տարիներ խոսվող այս ծրագիրը կիրառական քայլի բերեց, իսկ ներկայիս նախարար Գագիկ Բեգլարյանը այդ կիրառականի հետ խնդիրներ ծագեցրեց: Լրատվության մեր աղբյուրները հուշում են պատճառները, եւ դրանց առաջիկայում կանդրադառնանք…

Երկար տարիներ է, ինչ խոսվում է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման եւ շահագործման մասին: Առհասարակ հայ-իրանական տնտեսական ծրագրերը շատ դանդաղ առաջընթաց են արձանագրում: Նույնն է նաեւ Մեղրիի ՀԵԿ-ի պարագայում: Թուրք-ադրբեջանական շրջափակման պայմաններում Հայաստանի երկաթուղային կապն այլ երկրների հետ ապահովվում է միայն Վրաստանով: Այս երկրով է իրականացվում բեռների հիմնական հոսքը՝ Այրում-Սադախլու ճանապարհներով: Եվ այս հատվածից էլ բեռները տեղափոխվում են սեւծովյան նավահանգիստներ, ապա լաստանավով՝ Ռուսաստան եւ Ուկրաինա, նաեւ դեպի Եվրոպա:

Continue reading

Գազանը չի քնում ադրբեջանցու (հային կացնահարող եւ կենդանիներին խոշտանգող) մեջ… Հույսները թուղթ ու գիր անողներն են… Բարդույթը ստիպում է մշակույթ առնել…

– Գազանը չի քնում ադրբեջանցու մեջ…

…Մի՞թե քնած հայ սպային կացնահարած ռամիլսաֆարովները նույնքան վտանգավոր չեն, որքան կենդանիներին խոշտանգող մուրադաբդուլաեւներն ու ռաուֆռասուլովները…

– Հույսները թուղթ ու գիր անողներն են…

…ադրբեջանցիները դիմում են կախարդների եւ էքստրասենսների օգնությանը…

– Բարդույթը ստիպում է մշակույթ առնել…

…Կբավականացնե՞ն նավթային դոլարները այս արհեստական «ազգի» չեղած մշակութային եւ մտավորական PR-ն իրականացնելու համար…

 Գազանը չի քնում ադրբեջանցու մեջ

Կրկեսի կենդանիներին դաժան կտտանքների ենթարկած ադրբեջանցի մարզիչների մասնակցությամբ մի տեսանյութ է տարածվել համացանցում, որում ցուցադրվում են սարսափելի կադրեր, թե ինչպես են վերջիններս դաժան կտտանքների ենթարկում կրկեսի կենդանիներին: Տեսանյութի նկարահանումները իրականացրել է կենդանիների իրավունքների պաշտպանության «Վիտա» կենտրոնի կամավոր մի աղջիկ, ով ընդունվել էր կրկես՝ որպես մաքրուհի. «Կապիկների նկատմամբ ծաղրանքը տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգի պետական կրկեսում: Մուրադ Աբդուլաեւն ու իր օգնականը կանոնավոր կերպով դաժան ծեծի են ենթարկել ու խեղդել կապիկներին: Նրանց ծեծելուց հետո տեղավորել են նեղ վանդակների մե­ջ»,- պատմում է «Վիտա»-ի ղեկավար Իրինա Նովոժիլովան:

Տեսանյութում կենդանիներին ծաղրի են ենթարկում: «Եվ խոսքը ինչ-որ խելագարների մասին չէ, տեսանյութում նկարված է կրկեսի պրոֆեսիոնալ մարզիչ, ով ծեծի է ենթարկում ու խեղդում է երկու փոքրիկ կապիկներ Ջոնիին ու Կուզյաին»,- գրում է ադրբեջանական «1նյուզ.ա­զ» կայքը, իր ադրբեջանցի մարզիչի մասին: Մի՞թե ադրբեջանական կայքի աշխատակիցների համար այս ադրբեջանահարիր գործելաոճը դեռ զարմացնում է:

Continue reading

«Եվրատեսիլ»-ը՝ այլեւս ադրբեջանական մրցույթ-ճաշկերույթ… Մոսկվայի Կրեմլի դահլիճում կայացավ «Տաշիր-2013» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը…

– «Եվրատեսիլ»-ը՝ այլեւս ադրբեջանական մրցույթ-ճաշկերույթ…

…Եթե «Եվրատեսիլ»-ը կեղծելը դարձել է թյուրք-ադրբեջանական փորձատեղի, ապա Հայաստանը պետք է պաշտոնապես հայտարարի, որ այլեւս չի մասնակցելու եվրակաշառակերական այս մրցույթ-ճաշկերույթին: Հատկապես, երբ համացանցում արդեն տեսալրատվություն է դրված, թե ինչպես են ադրբեջանցիները գնում մերձբալթյան երկրների բնակիչներին եւ պրոֆեսիոնալ ժյուրիի անդամներին, ինչը նույնաբար տեղափոխվել է եվրոպական այլ երկրներ, ինչի համար տասնյակ միլիոնավոր նավթադոլարներ են մսխվել…

– Մոսկվայի Կրեմլի դահլիճում կայացավ «Տաշիր-2013» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը: Ավանդույթի համաձայն՝ մրցանակներ հանձնվեցին «Լավագույն երգի­չ», «Լավագույն երգչուհ­ի», «Հայաստանի բարեկա­մ», «Տարվա հայտնությու­ն» եւ մի շարք այլ անվանակարգերում…

 «Եվրատեսիլ»-ը՝ այլեւս ադրբեջանական մրցույթ-ճաշկերույթ

Շվեդիայի Մալմյո քաղաքում «Եվրատեսիլ 2013»-ը մեզ համար նշանավորվեց ոչ միայն Հայաստանը ներկայացնող «Dorians» ռոք խմբի պատշաճ մասնակցությամբ, այլեւ հերթական բացահայտված ադրբեջանական սադրանքով: Ինչն ավելի շատ բնույթով մի  ծաղր է, որ շպրտվեց Եվրոպայի երեսին: Դրա մասին դեռ ստորեւ կխոսենք: Իսկ «Dorians»-ը, չնայած լավ ելույթին, այդ եվրածաղրի հետեւանքով հանգրվանեց 18-րդ տեղում՝ 41 միավորով: Մեր երկրին մշտապես 12-ական միավորներ գնահատող պետությունները կարծես վերացել էին երկրի երեսից, քանզի վստահաբար, եւ՜ սփյուռքահայերը, եւ՜ հայության այլազգի բարեկամները քվեարկել են ինչպես միշտ, բայց արդյունքում անիրական մի թիվ գրանցվեց:

Իհարկե հայտնի է, որ «Եվրատեսիլ»-ը որքան մշակութային, այնքան էլ, եթե ոչ ավելի՝ քաղաքական գնահատումների է արժանանում, ուստի զարմանալի է, որ Հայաստանի ներկայացուցիչներին 10-12-ական միավորներ բերող Ռուսաստանն ու Ֆրանսիան, Բելգիան ու Հոլանդիան, Հունաստանն ու Կիպրոսը եւ էլի երկրներ հանկարծ «փոխել էի­ն» քաղաքական հայացքները եւ մոռացել Հայաստանին: Ամենաշատ միավորները մեզ տվեցին Վրաստանն ու Բուլղարիան՝ 10 եւ 8: Ռուսաստանը, Հունաստանն ու Ֆրանսիան տվեցին շատ ցածր միավորներ՝ համապատասխանաբար 2, 0 եւ 7: Ի դեպ, Ադրբեջանը Ռուսաստանից եւ Ֆրանսիայից ստացավ առավելագույն 12 միավոր, ինչը ավելի տարօրինակ է, քան՝ Հայաստանին ցածր գնահատելը: Զարմանալի է, որ այս տարի Հայաստանից Ռուսաստանի մասնակցին բավականին ցածր գնահատեցին՝ 7 միավոր, իսկ առավելագույնը 12 միավոր ստացավ Ուկրաինան, որ միշտ բարձր է գնահատել Ադրբեջանին:

Continue reading

Ջրահեռացման համակարգն էլ չի հասցրե՞լ… Կարկուտը ծեծած տեղն է ծեծում – …մի կտոր չոր հաց, էն էլ հրե՛ն հա, երկնքից կախված…

– Ջրահեռացման համակարգն էլ չի հասցրե՞լ…

– Լոռեցիաբար ու մշտապես օրախնդիր …մի կտոր չոր հաց, էն էլ հրե՛ն հա, երկնքից կախված…

…Սակայն պարզվեց, որ ծրագիրը փաստացի փուչիկ է, որը պայթեց՝ ցուցադրելով իր անօգուտ լինելը (կարկուտը ծեծած տեղն է ծեծում)…

 Ջրահեռացման համակարգն էլ չի հասցրե՞լ

Մի շա՛տ հետաքրքիր գործելաոճ են որդեգրել մեր որոշ պաշտոնյաներ ու գործարարներ: Ձմռանը, երբ հաստատ պիտի ձյուն գա ու գալիս է, ասում են՝ պատրաստ չէին, արագ կպատրաստվեն ու ճանապարհները կբացեն, տաքսիներն ու տրանսպորտի այլ միջոցներն էլ նորից կհայտնվեն անիվները փոխած… Գարնանը կարկուտ է տեղում, բայց էլի պատրաստ չեն… Ամռանը շոգ է… Չէին սպասում… Աշնանն անձրեւ է գալիս… Երկիրը երկիր չի, էլի՛… Մինչեւ ե՞րբ: Ծիծաղու՞մ են, բայց իրենք են ախր ծաղրածուները:

Վերջերս Երեւանում մի քանի ժամ տեղացած անձրեւի հետեւանքով փողոցների մի մասը ջրածածկվել էին ու դարձել գրեթե անանցանելի: Սա եւս խնդիր ու քննարկումների թեմա էր դարձել ու բոլորին հուզում էր, թե ինչո՞ւ չի գործել մայրաքաղաքի ջրահեռացման համակարգը:

Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը հայտնեց, որ խնդիրը քննարկվել է քաղաքապետարանում՝ արագ նախաձեռնած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որտեղ «Հայպետհիդրոմետ»-ի ներկայացուցիչը հստակ նշել է, որ մայրաքաղաքում տեղումների քանակը եղել է այնքան, ինչքան գրեթե ամսական նորմայի սահմաններում է լինում: Քաղաքապետարանի պատասխանատուի խոսքով, տեղումների այդչափ քանակության դեպքում, որեւէ երկրում որեւէ ջրահեռացման համակարգ հնարավորություն չունի այդքանը միանգամից տանելու համար:

Continue reading

Արեւային էներգիան եւ չկամ գազանավթակիրները… Ու՞ր կորավ իրանական գազը… էլեկտրաէներգիայի գինը պետք է նվազի, ոչ՝ ավելանա… Լավ չեք բանակցում…

– Արեւային էներգիան եւ չկամ գազանավթակիրները…

– Ու՞ր կորավ իրանական գազը…

– էլեկտրաէներգիայի գինը պետք է նվազի, ոչ՝ ավելանա…

– Լավ չեք բանակցում – …քաղաքական ամենաբարձր մակարդակով բանակցություններ են Ռուսաստանում, որի նպատակն է այնպիսի լուծումներ գտնել…

 Արեւային էներգիան եւ չկամ գազանավթակիրները

Գիտնականները պնդում են, որ հետագա բարդություններից խուսափելու համար հիմա ճիշտ ժամանակն է անցնելու էներգիայի այլընտրանքային տարբերակին՝ արեւային էներգիային:

Ժամանակին հայտնի գիտնական Պարիս Հերունին «արեւային» իր տարբերակը՝ «Արեւ» ծրագիրն առաջարկեց այս էներգետիկ բնագավառը զարգացնելու համար, սակայն նրա մահն ընդհատեց առանց այն էլ դժվարությամբ սկսած նախաձեռնությունը: Պետությունը այդ ծրագիրն առայժմ թանկ համարեց, իսկ մեր գործարարներն էլ առեւտրից ու կազինոներից այն կողմ ոչ մի շահ չեն տեսնում:

Այժմ Հելիոֆիկացման ծրագրի ղեկավար, գիտնական Վահան Համազասպյանը վստահ է, որ արեւային էներգիայի օգտագործման հաշվին յուրաքանչյուր ընտանիք կխնայի 11 հազ. խ/մ գազ, ինչպես նաեւ կբացվեն 400-800 հազ. աշխատատեղեր:

Եթե ՀՀ-ում կիրառվի Հելիոֆիկացիայի ծրագիրը, ապա դա շատ ավելի էժան կարժենա ատոմային 1 նոր էներգաբլոկից, բայց կտա համարժեք եւ ավելի արտադրանք (իմ գնահատականը չէ,- հեղ.):

Continue reading

Ռազմավարական ու էլի մի բանի թանկացում – Ամեն ինչ պետք չէ բարդել ժողովրդի ուսերին, պետությունը միայն հասարակ մարդիկ չեն… Վրաստանում գազն էլ են էժանացնում…

– Ռազմավարական ու էլի մի բանի թանկացում…

…Հետաքրքիր է, որ բնակչությանը վարձատրության մակարդակը ասիական են պահպանում, իսկ խոստումներն ու պահանջները՝ եվրոպական են շռայլում: Ամեն ինչ պետք չէ բարդել ժողովրդի ուսերին, պետությունը միայն հասարակ մարդիկ չեն: Տեղն եկած ժամանակ իշխանության ամենացածրորակ կամ ամենավերջին պաշտոնյան հայտարարում է՝ թե այդ իրենք են պետությունը: Իսկ ու՞ր եք հիմա՝ պետության «դեմքեր»…

– Վրաստանում գազն էլ են էժանացնում…

…Շարունակվում են մեծ ներդրումային հոսքերը դեպի Վրաստան, անգամ հայ գործարարներն են շտապում այնտեղ՝ մեր ժողովրդից մսխած փողերով վրացական հանրությանը օգնելու համար: Համացանցում նշված է, որ վերջին տարիներին 70-ից ավելի հայ գործարարներ մի քանի միլիարդի ներդնումներ են արել Վրաստանում…

 Ռազմավարական ու էլի մի բանի թանկացում

«Գազը կթանկան­ա» ձեւակերպումը հասցրել է սարսափեցնել եւ՜ մարդկանց, ովքեր կքված են կենցաղային դժվար պայմաններից, եւ՜ գործարար ու այլ շրջանակների, քանզի թանկացումը շղթայական կարգով ներառելու է ամբողջ շուկան, մեր կյանքը: Եվ այն կարծիքը, թե իշխանությունը գիտեր գազի թանկացման մասին, բայց միջոցներ չէր ձեռնարկել, թերեւս մոտ է իրականությանը: «Գազի գինը ներկայացվում է ապրիլին, քննակումները սկսվում են մայիսի­ն»,- հայտնել է ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը, «Հայռուսգազարդ» ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել նոր սակագնի հաստատման հայտ՝ 1 խմ-ի համար նախկին 132 դրամի փոխարեն 221 դրամ: Խմբակցության պատգամավորները վստահեցրել են, որ իրենք չեն սպասել ընտրություններն ավարտվեն, նոր միայն բարձրաձայնեն գազի գնի թանկացման մասին. «Բոլորս էլ գիտեինք, որ գազի գինը թանկանալու է, բայց թե երբ, դա արդեն 2-րդ հարցն էր, եւ իշխանությունները հնարավորինս կարողացան դա հետաձգել՝ ավելի մեղմացնելու համար»,- հայտնել է մեկ այլ ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանը: Խորհրդարանական մեծամասնության պատգամավորները հայտարարել են, որ գազի գնի հարցը կքննարկեն ԱԺ համապատասխան հանձնաժողովում:

Continue reading

Ո՞ւմ հաշվին է խոստանում կառավարությունը… Ռազմավարական ու էլի մի բանի թանկացում – Եվ մարդկանց սոցիալական հոգսերը մնում են անփոփոխ…

– Ո՞ւմ հաշվին է խոստանում կառավարությունը…

…Մեր երկրում քամու, արեւի էներգիան չենք օգտագործում, ջերմաէլեկտրակայանները փորձեցին զարգացնել, բայց դրանք եւս գազով են աշխատում: Երբ գազի գինը թանկանա, հոսանքի գինը եւս կթանկանա…

– Ռազմավարական ու էլի մի բանի թանկացում…

…Իսկ քաղաքական ուժերի հանրահավաքները վերջնական արդյունքում գործածելով սոցիալական հարցերը՝ ավարտվում են քաղաքական պահանջներով, իսկ իշխանություն-ընդդիմություն հակամարտությունը կառուցողական ոլորտից տեղափոխվում է առճակատման եւ փոխմերժման ոլորտ: Եվ մարդկանց սոցիալական հոգսերը մնում են անփոփոխ…

Continue reading

Գազի սակագնի թանկացումը՝ հերթական «բարեկամական» դրսեւորում – Այս մասին Հայ Արիական Միաբանությունը բազմիցս զգուշացրել է…

Գազի սակագնի թանկացումը՝ հերթական «բարեկամական» դրսեւորում

…Այսքանը հանդուրժող հայությունն ու Հայաստանը պետք է ստանային նոր հարվածներ, ինչը ոչ միայն տրամաբանական է, այլեւ պատմական փաստերի զուգակցում: Այս մասին Հայ Արիական Միաբանությունը բազմիցս զգուշացրել է…

Հայ-ռուսական հարաբերությունները դարերով համարվում են բարեկամական, սակայն պատմության առանցքային հատվածներում ամրագրված է այդ բարեկամի՝ մեջքից դանակով անվարան հարվածելու քաղաքականությունը: Այս բարեկամության առանցքում անխախտ եւ անդավաճան գործում է միայն հայկական բարեկամության կամքը, ինչը հաճախ նաեւ վնասում է մեր ազգային շահերը: Մինչդեռ Ռուսաստանը, կլինի ցարական, թե բուրժուա-ֆեոդալական, սոցիալիստական-համայնավարական, թե լիբերալ-դեմոկրատական, միայն իր ազգային շահերն է նկատում:

Դեռ ռուսական ցարական մտածողությունից է կյանքի կոչվել «Հայաստանը՝ առանց հայերի» գործելաոճը, որ ձեւավորվել է վելիկոռուսական քաղաքականությունից: Իսկ դա հատկապես հայության համար ոչ մի բանով չի տարբերվում համաթուրքական վտանգից:

Խորհրդային կարգերի հաստատման ընթացքում եւս Հայաստանն ու հայությունը զգացել են ռուս-հայկական բարեկամության դառնությունը: 1-ին աշխարհամարտի տարիներին, ինչպես եվրոպական ու ամերիկյան «քաղաքակիրթ» ազգերը, այդ բարեկամը նույնպես դիտորդի կարգավիճակով եւ իր շահերը հետապնդելով հետեւեց Հայոց ցեղասպանության իրականացմանը: Ավելին՝ այդ տարիներին Հայաստանը նոր տարածքային կորուստներ ունեցավ, եւ Կարսի անկումը միայն ռուսական զինուժի դավադիր գործողությունների հետեւանքը եղավ: Նորից գործեց ռուս-թուրքական կացնա-յաթաղանային համերաշխությունը հայության թիկունքում…

Continue reading

Ընդդիմադիր ուժ՝ հեռու միջազգային «եղբայրության» կառույցից… Հեղափոխական հարուստների փնտրտուք կամ՝ մասոնական գաղտնի եղբայրության բացահայտ օժանդակություն…

– Ընդդիմադիր ուժ՝ հեռու միջազգային «եղբայրության» կառույցից

…Իշխանության ներկայացուցիչները չեն բացառում նաեւ արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցությունը, ինչը կարող է իրապես հեռանկարներ բացել ինչպես քաղաքական ուժերի՝ պետության շուրջ համախմբման, այնպես էլ կառուցողական ընդդիմադիր եւ գործուն ուժի ձեւավորման համար…

– Հեղափոխական հարուստների փնտրտուք

…Մնում է դրսի հարուստ հեղափոխականներին դիմելը, ինչն արդեն մեզ ծանոթ երեւույթ է, որը կոչվում է մասոնական գաղտնի եղբայրության բացահայտ օժանդակություն…

 Ընդդիմադիր ուժ՝ հեռու միջազգային «եղբայրության» կառույցից

ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ առաջիկայում ականատեսը կլինենք որոշ վերադասավորումների՝ ընդդիմության շրջանում: Նա այսպիսի համոզման է եկել, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը իր վերջին հայտարարությունն արեց՝ նշելով, թե ԲՀԿ-ն չի կարող լինել ընդդիմություն:

«Ընդհուպ կարող են նաեւ միավորման դեպքեր լինել: Ընդդիմադիր ուժերը սեփական կարողությունները վերաիմաստավորելու կամ սեփական ծրագրերով հանդես գալու մասին կմտածեն: Կիրականանա, թե չէ, սա արդեն հարցի մյուս կողմն ­է»,- ասել է այս պատգամավորը՝ հավելելով, որ «հայհոյող, ոչինչ չընդունող, աղմուկ դնող, ամեն ինչը մերժող, «ինչքան վատ, այնքան՝ լա­վ» թեզով առաջնորդվող քաղաքական կառույց այլեւս չի ստեղծվի, քանի որ պարոն Ծառուկյանը հենց դա է նկատի ունեցել՝ ընդդիմություն չլինելն ասելով, որովհետեւ ինքն այդպիսին չ­է»: Այսինքն, կստեղծվի քաղաքական մի այնպիսի ուժ, որը կարող է առանձին դեպքերում հակադրվել իշխանությանը, կարող է նաեւ առանձին դեպքերում համագործակցել:

Continue reading

Բոլորդ ասեք՝ կերե՞լ եք, թե՞ չէ – Ներկա եւ նախկին բոլոր պաշտոնյաները հրապարակավ ներկայացնեն իրենց այսքան հարստանալու գաղտնիքը…

Բոլորդ ասեք՝ կերե՞լ եք, թե՞ չէ

– …այլեւ ՀՀ 3 նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը հրապարակավ ներկայացնեն իրենց այսքան հարստանալու գաղտնիքը…

– …Մի անգամ գրել ենք՝ Ռոբերտ Քոչարյանը ներեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ ինքն էլ ներվի Սերժ Սարգսյանի կողմից: Այժմ գործող նախագահը շարունակում է ներելու «ավանդական» ավանդույթը…

«Տարոն Մարգարյանի ունեցվածքը ժողովրդից թալանված է եւ առաջիկա ընտրությունները վերածվում են յուրատիպ հանրաքվեի՝ արդյո՞ք շարունակվելու է այդ թալանը առաջիկա տարիների­ն»,- Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով, դա մտածելու տեղիք է տալիս, թե որտեղից երկար տարիներ բացառապես պետական պաշտոններ զբաղեցնող, կողմնակի եկամուտ չունեցող եւ իր իսկ խոստովանմամբ ժառանգություն չստացած Տարոն Մարգարյանին՝ 6-10 մլն. դոլարի հասնող կարողություն, որն էլ նա հայտարարագրել էր:

ՀԱԿ-ական ընդմիշտ ՀՀՇ-ականը շատ ճիշտ է անում, որ այս հարցը բարձրացնում է: Այո, բոլորը պետք է պատասխան տան եւ հաշվետվություն ներկայացնեն, քանզի մեր պապական ու արարչատուր երկրում պետական գործը, անկախության հիմնադրման օրվանից, դարձրել են անձնական գործ: «Լուսանցք»-ը գրել է այս մասին, եւ այժմ էլ շատերի հետ պահանջում է, որ ոչ միայն Տարոն Մարգարյանը, այլեւ ՀՀ 3 նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը հրապարակավ ներկայացնեն իրենց այսքան հարստանալու գաղտնիքը: Իհարկե, մյուս պաշտոնյաները, հատկապես այն, որ 3 նախագահ են «փոխել», բոլորը պետք է խոսեն… Եվ առավելապես նախագահներից հետո 2-րդ ու 3-րդ դեմքեր աշխատած վարչապետերն ու ԱԺ նախագահները պիտի խոսեն: Երեկ իշխանավոր, այսօր ընդդիմադիր կամ՝ հակառակ հերթականությամբ հանդես եկողները նույնպես ասելու բաներ ունեն… Որ երկիրը երկիր դառնա վերջապես:

Continue reading

Օրվա հրամայականը – Նոր ատոմակայան պե՜տք է կառուցենք… Անկարան հեռահար դավադիր նպատակ ունի, այն է՝ կկառուցի իր ԱԷԿ-ները, փակել տալ մերը…

Օրվա հրամայականը – Նոր ատոմակայան պե՜տք է կառուցենք

…Անկասկած է՝ Անկարան հեռահար դավադիր նպատակ ունի, այն է՝ կկառուցի իր ԱԷԿ-ները, փակել կտա մերը (միջազգային հարթակում կհասնի դրան, եթե մենք գործուն չլինենք) ու մեր երկրին կգցի, առանց չափազանցության, ոչնչացվող վիճակում: Որովհետեւ Անկարան իր ԱԷԿ-ներով տնտեսական ու սոցիալական խնդիր չի լուծում,  այլ ռազմական ու քաղաքական եւ՝ ընդդեմ Հայաստանի…

Մեր մամուլի որոշ միջոցներ, սատարելով հայկական ատոմակայանը փակել ցանկացող էլիտար եվրոպացիների մի հատվածի, հաճախ անհարկի կամ անհիմն ահազանգում են կամ ոչ ճիշտ (մասնակի լրատվությունը եւս դրան է հանգեցնում) տեղեկություն տարածում: Այժմ էլ ասվում է, թե՝ ՀՀ-ում նոր ԱԷԿ չի կառուցվելու, որովհետեւ կառավարության նոր՝ 2013-2017թթ. ծրագրում այդ մասին ոչ մի խոսք չկա, թե վերջին 4-5 տարիներին կառավարության ներկայացրած ծրագրերում առնվազն ակնարկ անպայման եղել է նոր ատոմակայանի մասին, բայց ահա այժմ չկա:

Ինչ ճիշտ է, ճիշտ է, կառավարության ծրագրում նոր ատոմակայանի մասին խոսք չկա (բայց խոսք կա «էներգետիկ անվտանգության ապահովման» մասին, իսկ առանց ԱԷԿ-ի դա անհնար է): Ճիշտ են նաեւ այն զլմ-ները, որոնք մեջբերել են, թե 2008թ. հոկտեմբերի 2-ին ժողովրդին եւ Աժ-ին ուղղված ուղերձում Սերժ Սարգսյանը բառացիորեն հայտարարել է, որ առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել, սակայն անցել է 4,5 տարի, իսկ նոր ատոմակայանի կառուցումը այդպես էլ չի սկսվում: Սա էլ է ճիշտ, բայց ատոմային էներգետիկան այն բնագավառն է, որտեղ չարախնդալ պետք չէ: Այլ կերպ՝ կարողացել է, չի սարքե՞լ…

Continue reading

Լուսանցքի թիվ 280-ի հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան)

1. Հայաստանը միացնելու է Իրանի՞ն – Հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի խոսքը՝ «Հեզբոլլահ»-ի Իրանի ներկայացուցչության գլխավոր քարտուղար Մոհամմադ Բաղեր Խարազիին…

2. Վտանգի զգացողությունը՝ ցպահանջ – Սյունիքի արոտավայրերը չենք զիջի… Ծավալապա՞շտ, թե՞ բարեկամ հարեւան – Իրանում երկրի նախագահի ընտրություն է…

3. Մայիսյան տոները՝ հայրենատիրության երաշխիք – ՀԱՄ հայտարարում է… Թերեւս նոր կռիվը սթափեցնի ոմանց – Բողոքում են ազատամարտիկները…

4. Հայաստան. նոր սեյսմիկ կայաններ ԱԷԿ-ի շուրջ… Իրան.  խաղա՞ղ է միջուկային ծրագիրը… Թուրքիա. ԱԷԿ-ը՝ քաղաքական գործիք… Թուրքական միջանցք (Ջավախքով)՝ դեպի Ադրբեջան…

5. Ինչու՞ է գազազել ռուսաստանյան արջը (ոչ թե «ռուսական արջ», այլ՝ «ռուսաստանյան արջ») – Գազը թանկանում է… Բելառուսի նախագահի այցը Հայաստան…

6. Կոմայգին կդառնա՞ մանուկներինը («Լուսանցք»-ը մի շարք հրապարակումներ է ունեցել) – Կլուծվի՞ տրանսվիստիտների՝ Կոմայգուց «արտահանման» հարցը…

7. Ա՛խ Ֆլեթչեր՝ «Կարծես տուն եկած լինեմ» – ԱՄՆ-ի ձգողական ուժը… Մոսկվան ներում է նաեւ այս պարտքը – ՌԴ-ի հեռացնող ուժը… Երկուսի դեպքում (թուրք-հրեական) դառնում է վտանգ…

8. Պահանջվում է 1 գովերգող եւ 1 ճշմարտախոս կառավարական խորհրդական… Չկայացած ընդդիմության չկայացման դատապարտող քայլերը…

9. Հետահայաց ՀՀ նախագահի եւ Երեւանի ավագանու ընտրություններին.- Ավելի լավ Երեւանի սպասումով… Եվրոպայի «եւ՜ նալին եւ՜ մեխին»-ը… Մրցակցային, բայց գաղափարազուրկ…

10. Մարզաշխարհ. Սպորտային լուրեր հայ մարզիկների մասնակցությամբ մրցաշարերից – Շաբաթվա մարզական կյանքից…

11. Հայկական խոհանոց… Մեկնարկեց «ԲարՔեմփ Երեւան 2013»-ը… «Ընթերցման օլիմպիադա – 2013»-ի հաղթողները… www.hayary.org-ը տրամադրում է գովազդի տեղ… Կարդացեք «Լուսանցք»…

 

Հայկական խոհանոց… Մեկնարկեց «ԲարՔեմփ Երեւան 2013»-ը… «Ընթերցման օլիմպիադա – 2013»-ի հաղթողները… www.hayary.org-ը տրամադրում է գովազդի տեղ… Կարդացեք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – Բազուկով եւ խնձորով աղցան (Բարեգործություն. Պատերազմի վետերանները «Արվասար»-ում)…

– Մեկնարկեց «ԲարՔեմփ Երեւան 2013»-ը – Հայաստանյան ՏՏ ոլորտ յուրահատուկ աշխուժություն եւ ստեղծագործական ոգի բերող…

– Հայտնի են «Ընթերցման օլիմպիադա – 2013»-ի հաղթողները…

– Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ…

«Լուսանցք» շաբաթաթերթի բաժանորդագրության համար դիմել…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

  Բազուկով եւ խնձորով աղցան

Բաղադրությունը

Բազուկ – 250 գ

կանաչ սոխ – 1 կապ

թթվասեր – 100 գ

չամիչ – 80 գ

թթու խնձոր – 60 գ

ընկույզ – 60 գ

բուսայուղ – 50 գ

գլուխ սոխ – 25 գ

Պատրաստման եղանակը

Գլուխ սոխը մանր-մանր կտրատել, սոխառած անել, ավելացնել քերիչով անցկացրած բազուկը, լավ խառնել՝ մինչեւ փափկի:

Այնուհետեւ ավելացնել կանաչ սոխը եւ կրակի վրայից վերցնել ու թողնել հովանա: Ապա վրան ավելացնել նախապես լվացած չամիչը:

Սա լցնել սկուտեղի մեջ, վրան բարակ շերտերով կտրատել խնձորը, ընկույզը: Ամենավերջում աղով համեմել, թթվասերը լցնել, ձեւավորել, մատուցել:

Բարի՜ ախորժակ:

Continue reading

Մարզաշխարհ. Սպորտային լուրեր հայ մարզիկների մասնակցությամբ մրցաշարերից – Շաբաթվա մարզական կյանքից…

Սպորտային լուրեր հայ մարզիկների մասնակցությամբ մրցաշարերից

Մարզաշխարհ. Շաբաթվա մարզական կյանքից –

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը Յուրի Վարդանյանն է

Շնորհավորանքներն այս նշանակման առուոմվ շատ են, եւ բոլորն անվանի մարզիկին մաղթել են, որ որպես հայկական սպորտի պատասխանատու, լավագույնս օգտագործի պետական կառույցի բոլոր միջոցները՝ Հայաստանի անունը մարզական առումով էլ ավելի բարձրացնելու, նոր նվաճումներ արձանագրելու համար:

Յուրի Վարդանյանը փառահեղ մարզական ուղի է անցել եւ միջազգային մրցասպարեզներում նվաճած 100-ից ավել մեդալները, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների, օլիմպիական խաղերի մոտ 5 տասնյակ ռեկորդները դրա վառ օրինակն են:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակում է մնալ ՀՀ ԱՕԿ-ի ղեկավարը եւ օրերս Երեւանում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ վավերացրել են երկու երկրների ազգային օլիմպիական կոմիտեների նախագահների ստորագրած փաստաթուղթը՝ Հայաստանում եւ Բելառուսում մարզիկների համատեղ ուսումնամարզական հավաքներ անցկացնլու համար:

Continue reading

Հետահայաց ՀՀ նախագահի եւ Երեւանի ավագանու ընտրություններին.- Ավելի լավ Երեւանի սպասումով… Եվրոպայի «եւ՜ նալին եւ՜ մեխին»-ը… Մրցակցային, բայց գաղափարազուրկ…

Հետահայաց ՀՀ նախագահի եւ Երեւանի ավագանու ընտրություններին.-

– Ավելի լավ Երեւանի սպասումով…

– Եվրոպայի ՙեւ՜ նալին եւ՜ մեխին՚-ը…

– Մրցակցային, բայց գաղափարազուրկ…

Ավելի լավ Երեւանի սպասումով

Ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի՝ Երեւանի ավագանու անդամների մանդատները բաշխվում են այն կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների թեկնածուների ընտրական ցուցակների միջեւ, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն՝ կուսակցությունների դեպքում՝ 6%, իսկ կուսակցությունների դաշինքների դեպքում՝ 8% կողմ քվեարկված քվեաթերթիկներ:

Ձայների հաշվարկի ավարտը ազդարարեց, որ մայրաքաղաքի ավագանիում 3 քաղաքական ուժ կլինի: ԿԸՀ-ի հաղորդման համաձայն, բոլոր ընտրատեղամասերի արդյունքներով հաղթանակ է տարել ՀՀԿ-ն, որի համամասնական ընտրացուցակը գլխավորում էր գործող քաղաքապետը: Իշխող ուժն ստացավ 235.512 ձայն կամ 55,89%-ը, 2-րդ տեղում ԲՀԿ-ն է՝ 97.189 ձայն (23,07%) եւ 3-րդ՝ ընդդիմադիր ուժը՝ «Բարեւ, Երեւան» դաշինքը, որի հիմնական կազմը «Ժառանգություն»-ն է, ստացել է 35.732 քվե (8,48%): Երեւանի ավագանիում չհայտնվեցին մասնակցած 7 քաղաքական ուժերից 4-ը՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն ու «Առաքելություն»-ը: Չհաղթահարեցին 6%-ի սահմանը. ՀԱԿ-ը հավաքեց 18.499 ձայն (4,39%), որին հաջորդում են ՀՅԴ-ն՝ 15.999 (3,8%), ՕԵԿ-ը՝ 15.733 (3,73%) եւ շատ քչերին հայտնի ՙԱռաքելություն՚-ը՝ 2.692 (0,64%) ձայներով:

Continue reading