Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Ավստրիայի առաջնության Ռեգիոնալ լիգայում՝ «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբ… Նախագահն ու քաղաքապետը՝ շախմատային դիրքերում… Հայաստանն ու Չինաստանը կհամագործակցեն… Հայ մարզիկները՝ Ֆրանկոֆոնիայի խաղերին… Հայաստանը կմասնակցի Եվրոպական օլիմպիական փառատոնին…«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը… Հայաստանից 3 մասնակից՝ շախմատի աշխարհի գավաթում… Ֆուտբոլ, բասկետբոլ, սամբո, ըմբշամարտ, լողափնյա վոլեյբոլ, շախմատ եւ մարզական այլ լուրեր…

Բաքուն Վիեննայում «Ղարաբաղ» է ստեղծում

Ֆուտբոլի Ավստրիայի առաջնության Ռեգիոնալ լիգայի նորեկներից մեկը, պարզվում է, կրում է «Ղարաբաղ» անվանումը: Դա Վիեննան ներկայացնող ակումբն է: Ինքնաբերաբար հարց է ծագում, թե ինչպե՞ս է եվրոպական երկրում նման անվանումով թիմ հայտնվել:

Շատ պարզ՝ 2014թ. ադրբեջանցի գործարարները ձեռք են բերել ավստրիական ՍՎ «Օտակրինգ» ֆուտբոլային ակումբը եւ անմիջապես վերանվանել «Ղարաբաղ»: Նրանք մեծ գումարներ են ներդրել թիմի վրա եւ 3 մրցաշրջանի ընթացքում Վիեննայի առաջնությունից հասցրել են Ավստրիայի Ռեգիոնալ լիգա, որն իր նշանակությամբ 3-րդ խումբն է: Եվ նրանց նպատակը Բունդեսլիգա մտնելն է:

Վիեննայի «Ղարաբաղ»-ում հիմնականում հանդես են գալիս ազգությամբ թուրք ֆուտբոլիստներ: Վերջին խաղացողը, ում ձեռք է բերել ակումբը, Ադրբեջանի քաղաքացի է: Նշենք նաեւ, որ ավստրիական ակումբը սերտորեն համագործակցում է թուրքական «Տրաբզոնսպորտ» ակումբի հետ: Վերջինիս տարբերանշանը անգամ պատկերված է վիեննական ակումբի պաշտոնական կայքէջում:

Այն, որ սույն նախագիծը քաղաքական նպատակ է հետապնդում, կասկած չի հարուցում: Որոշ երկրներում ֆուտբոլը վերածվել է քաղաքական ուժերի գործիքի: Մասնավորապես՝ մեր հարեւան երկրում տարիներ շարունակ օգնում են Աղդամի «Ղարաբաղ» ակումբին, որպեսզի այն միշտ մրցանակային տեղեր զբաղեցնի եւ եվրոպական մրցաշարերում ներկայանա Ադրբեջան անվան տակ: Հենց սա է հեռուն տանող, այսպես ասած, թուրքական դիվանագիտությունը, ինչը սակայն դեռ պտուղներ չի տալիս այս առումով:

Հայաստանի նախագահն ու Երեւանի քաղաքապետը՝ շախմատային դիրքերում

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցավ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսը, որը վարել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչ աշխատանքները սկսելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են անցած 4 տարիների ընթացքում կյանքից հեռացած ֆեդերացիայի իրենց գործընկերների՝ Աշոտ Անաստասյանի, Գագիկ Հովհաննիսյանի, Ստեփան Ավագյանի, Արմեն Նիկողոսյանի, Էդուարդ Մնացականյանի, Ռոբերտ Բունիաթյանի եւ Ալբերտ Արուտյունովի հիշատակը:

Օրակարգի շրջանակներում կոնֆերանսն ամփոփել է հաշվետու ժամանակահատվածում՝ 2013-2017թթ. ֆեդերացիայի կատարած աշխատանքները, առաջիկա անելիքներն ու հետագա ծչագրերը::

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում միաձայն վերընտրվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ընտրություններից հետո կայացել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նորընտիր նախագահության առաջին նիստը:

Նախագահությունը, ֆեդերացիայի կանոնադրության համաձայն, հաստատել է նախագահի տեղակալների, գործադիր տնօրենի, գլխավոր քարտուղարի թեկնածությունները, ովքեր մտնում են ֆեդերացիայի խորհրդի կազմի մեջ: Ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ է ընտրվել Սմբատ Լպուտյանը, տեղակալներ՝ Տարոն Մարգարյանը, Լեւոն Յոլյանը, գործադիր տնօրեն՝ Հրաչիկ Թավադյանը, գլխավոր քարտուղար՝ Միքայել Անդրիասյանը: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատվավոր նախագահ է վերընտրվել Վանիկ Զաքարյանը: Նիստում հաստատվել են նաեւ ֆեդերացիայի հանձնաժողովների ցուցակը եւ հանձնաժողովների նախագահների թեկնածությունները:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆեդերացիայի անունից Տիգրան Պետրոսյանի անվան ոսկե մեդալով պարգեւատրել է ֆեդերացիայի 2 վաստակաշատ վետերաններին՝ Յուրի Առուստամյանին եւ Ալյոշա Խաչատրյանին:

Հայաստանն ու Չինաստանը կհամագործակցեն մասսայական սպորտի զարգացման հարցում

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը եւ մեր երկրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը ստորագրել են պայմանագիր՝ Հայաստանում մասսայական սպորտի զարգացմանը Չինաստանի աջակցության վերաբերյալ: «Վստահ եմ, որ սա առայժմ մեր համագործակցության մեկնարկն է, որը լինելու է շարունակական եւ տալու է ցանկալի արդյունք՝ Հայաստանի բոլոր մարզերում զարգացնել մասսայական սպորտը եւ տարածել առողջ ապրելակերպի գաղափարները»,- ասել է Հրաչյա Ռոստոմյանը:

Դեսպան Թիան Էրլունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ Չինաստանում ավանդաբար մեծ նշանակություն է տրվել մասսայական սպորտին, եւ ինքն ուրախ է, որ այս համագործակցությունը կօգնի հատկապես Հայաստանի մարզերում մարզվողների թվի ավելացմանը եւ բնակչության շրջանում առողջ ապրելակերպի գաղափարների արմատավորմանը:   Continue reading →

Ի՞նչ ունեն կիսելու հայն ու հրեան – Հրեաները հետաքրքրվա՞ծ են Հայաստանով… Հնարավոր է նաեւ ոչ քաղաքական համագործակցություն, եթե հրեան իրապես նպաստի, որ հայինը տրվի հային…Իրականում հայն է մարդկության արարման եւ փրկության երկրի տերը, որտեղ խաչվում են Երկրի ու Երկնքի օրենքները… Հայ-հրեական հարաբերությունները ջե՞րմ են…

Այն, որ հային եւ հրեային դարեր շարունակ փորձում են նմանեցնել ինչ-ինչ հարցերում՝ նորություն չէ, թե՛ որպես հին եւ խելացի ազգեր, թե՛ որպես ճակատագրով բախտակիցներ, որ միշտ պայքարել են իրենց ինքնությունն ու գոյությունը պահպանելու համար, ի վերջո, թե՛ որպես ցեղասպանություն վերապրած ազգեր եւ այլն:

Մի ընկեր ունեմ, որ փոքրածավալ գործով է զբաղվում եւ գործի բերումով շփվել է նաեւ մեր երկրի հրեական եւ այլ համայնքների ներկայացուցիչների հետ: Ըստ նրա, իր ծանոթ հրեաների հետ եւս խոսել են այս մասին, բայց նրանք մի զարմանալի բան են ասել, որ բոլոր ազգերի մոտ այսպիսի մի տեսակետ կա, թե «այնտեղ, որտեղ հրեա կա, …-ի համար անելիք չկա  (բազմակետի տակ հասկանալ՝ ռուսի, թուրքի, չինացու, եգիպտացու, ֆրանսիացու, բրազիլացու …)», եւ միայն հայի դեպքում է այլ, «այնտեղ, որտեղ հայ կա, հրեայի համար անելիք չկա»… Ըստ այս «տեսության» էլ, նշածս հայաստանցի հայի եւ հրայի զրույցի տրամաբանությունը հանգեցրել է այն բանին, որ Հայաստանում անգամ հրեական համայնք չէր ձեւավորվում երկար ժամանակ, քանի որ քանակական առումով նույնիսկ 1000 հրեա չկար, որպեսզի օրենքի սահմաններում Հայաստանում գրանցվեր հրեական համայնքը: Այժմ երեւի թե կա, կամ էլ օրենքի փոփոխություն է եղել, քանի որ գրանցված համայնք կա, բայց երկար ժամանակ որպես հասարակական կազմակերպություն էին հանդես գալիս հայաստանյան համախմբված հրեաները…

Սա շատ կարեւոր բան է հուշում, որ հայի առաջնեկությունն ի բնե եղել ու շարունակվում է, ինչի դեմ էլ պայքար են մղել բոլոր հին, այդ թվում՝ հրեաները, ապաեւ՝ նորաթուխ ազգերը: Եվ հատկապես հրեաները, քանի որ նրանք այլ հակառակորդ չեն ունեցել, որը վերոնշյալ՝ հայաստանցի հայի ու հրեայի զրույցում պարզորոշ նշվել է՝ որպես հնից եկող խոսք… 

Ուրեմն՝ հայը կիսելու բան չունի, նա կորցրել է գրեթե ամբողջը եւ միայն իր գենետիկ զորության շնորհիվ է կանգուն մնացել եւ հասել այսօրվա տիեզերական գարնան զարթոնքին եւ այլեւս անկասելի ընթացող արդար դատաստանի օրվան…   Continue reading →

Ալիեւյան խրախճանք՝ երկամյա ադրբեջանցու զոհաբերությամբ – Չնայած հայկական կողմի դիվանագիտական մոտեցումներին, պաշտոնական Բաքուն կրկին սրում է իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գոտիներիում… Ադրբեջանը երբեք չի խորշել ու այսօր էլ չի խորշում քաղաքացիական բնակչությանն օգտագործել որպես վահան… Բակո Սահակյանը՝ Արցախի նախագահի թեկնածու…

Նախորդ ամիս ՀՀ ԱԳՆ-ում կայացան հերթական խորհրդակցությունները Հայաստանի եւ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ։ Արցախյան կողմի պատվիրակությունը ղեկավարել է ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը, հայաստանյան կողմից խորհրդակցություններին մասնակցել են ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը եւ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

Քննարկվել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համաձայնեցված քաղաքականության իրականացմանն առնչվող խնդիրներ։ Անդրադարձ է կատարվել նաեւ երկու գերատեսչությունների միջեւ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի եւ համատեղ քայլերի, որի ընթացքում պետք է արագ եւ համակողմանի արձագանքներ լինեն ադրբեջանական սադրանքների նկատմամբ:

Արցախյան հիմնախնդրի արծարծումներ են եղել նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վարշավա այցի ժամանակ՝ Վիշեգրադյան քառյակի եւ Արեւելյան գործընկերության մասնակից երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ:

Չնայած հայկական կողմի դիվանագիտական ակտիվացմանը, պաշտոնական Բաքուն կրկին սրում է իրավիճակը, ինչը նաեւ ԵԱՀԿ ՄԽ ոչ համարժեք արձագանքն է ադրբեջանական սադրանքների նկատմամբ: Վերջերս հակամարտությանն անդրադարձել էր նաեւ ՄԱԿ-ը, որը նույնպես երկակի եվրաստանդարտներից դուրս չէր եկել իր հայտարարության մեջ:   Continue reading →

Վտանգավոր նախադեպ՝ անկանխատեսելի հետեւանքներով – Ցանկացել է վրեժ լուծել Փարիզում վերջին տարիներին իսլամիստների կողմից իրականացված հարձակումների համար… Իհարկե մեր ազգն ու երկիրը կարող են ծնել վրիժառուներ նաեւ բարեկամ ազգերի ու երկրների համար, բայց ամեն բան այլեւս պիտի արվի հանուն պատմական եւ բնական արդարության վերականգնման համար…

Օրերս Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցավ մի միջադեպ, որը կարող էր Հայաստանի եւ հայության համար նոր ճակատ բացել… Փարիզի Կրետեյ շրջանում մի մարդ փորձել էր վրաերթի ենթարկել մզկիթի մոտ կանգնած մարդկանց:

Նա ձերբակալվել է, որից հետո ոստիկանությունը հաղորդել է, որ միջադեպի հետեւանքով որեւէ մեկը չի տուժել: Հարձակման շարժառիթները նախապես հայտնի չեն եղել, այդ մասին չի հայտարարվել նաեւ հետո: Այնուհետ Parisien թերթը հայտնել է, որ կասկածյալը հայկական ծագում ունի եւ հայտարարել է, որ ցանկացել է վրեժ լուծել Փարիզում վերջին տարիներին իսլամիստների կողմից իրականացված հարձակումների համար:

Ֆրանսիայում 2015թ. Փարիզում հարձակումից հետո գործում է արտակարգ դրության ռեժիմ: Չնայած ուժեղացված անվտանգությանը, ֆրանսիական իշխանություններին չի հաջողվել կանխել մի քանի լուրջ ահաբեկչություններ, որոնց հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել:

Հիշեցնենք, որ Փարիզում այդ տարի հարձակումների պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Առաջադեմ աշխարհը Ֆրանսիայի հետ սգում էր, այդ ժամանակ սպանվել էր 11 մարդ:   Continue reading →

Հայի անփոփոխ գենը եւ աստվածային լեզուն – Հեռու չէ այն օրը, երբ արդեն օտարը կհաստատի հայ գենի արարչակնիք բացառիկությունը՝ հայի գենը չի ոչնչանում եւ չի ծերանում… Թերի մարդը չի կարող անթերին ընկալել… Դանիայի Բնական պատմության թանգարանի Երկրագենետիկայի կենտրոնի հետազոտողները պարզել են՝ հայուհիների միտոքոնդրիումային ԴՆԹ-ն վերջին 8 հազար տարիներին գործնականում չի փոխվել… Այլազգի գիտնականները հավաստում են՝ հայերը Հայկական լեռնաշխարհի միակ բնիկներն են… Հայերենը համարվել է ինչպես քրմական լեզու, որ ծածկագրերի բնական հիմք ունի, այնպես էլ աստվածների հետ խոսելու լեզու…

«Լուսանցք»-ի առանցքային թեմաներից է հայոց ինքնության վերաիմաստավորումն ու ինքնաճանաչողության նպաստումը, ինչը պարբերականն անում է իր առաջին համարից սկսած: Հայոց գենը՝ ծինը, այդ բացահայտումների համապատկերում ամենակարեւորներից է, եւ միշտ տեղ ունի թերթի էջերում:

Հատկապես Հայ Արիական Միաբանության տեսակետները առանձնակի են ներկայացվել, որում արժեւորվել է ոչ միայն հայկական գենի ինքնատիպությունը-բացառիկությունը, այլեւ դրանից բխող իրողությունները մարդու, ազգի եւ պետության կյանքում, ազգային եւ միջազգային հարաբերություններում: Պատասխաններ են հնչել, թե ինչի է ընդունակ զտարյուն գենը (իմա՝ տիեզերագենը) եւ ինչի՝ խառնագենը:

Երբ հայն է ներկայացնում իր գենի բացառիկությունը եւ արարչակնիք լինելը, օտարներից առաջ որոշ հայեր են իրենց «մեյդան» նետում այդ ամենը մերժելու համար, կարծես հակահայի կաղապարի մեջ են հայտնվել… Մեզ համար դա հստակ պատասխան ունի՝ գենապիղծ զանգվածն իր կամքից անկախ նույնիսկ կընդդիմանա այն ամենին, ինչը բնածին մաքուր հայի տեսլականն է ի հայտ բերում… Մեզ մեղադրում են հայ տեսակի ծագման եւ բնածին արժեքային համակարգի գերագնահատման մեջ (ինչն իրենց բարդույթի հետեւանք է պարզապես), իսկ իրենք իրականում տասնապատիկ անգամ թերագնահատման մեջ են ընկղմված… Նրանք նույնիսկ օտարների ճշմարիտ դիրքորոշումներն են միտումնավոր հայամետ համարում եւ ընդդիմանում, չնայած ոչ ամպագոռգոռ խոսքերով են բավարարվում այս դեպքում, իսկ չընդդիմանալ չեն կարողանում հենց խառնագեն լինելու հանգամանքով պայմանավորված…

Թերի մարդը չի կարող անթերին ընկալել…

Հայի գենի առանձնահատկությունների  մասին պարբերաբար խոսում են աշխարհի գիտնականները այս կամ այն մայրցամաքի պատմական ու հնագիտական ուսումնասիրություններից տվյալներ վերցնելով, կամ հենց հայի՝ հազարամյակների շունչ ունեցող հնածոների հետազոտման արդյունքներից ելնելով:   Continue reading →

Եղավ ինչպես միշտ – Մեր ԱԺ պատգամավորներից քանիսի՞ ուղեղում հարց ծագեց, թե կա՞ն արդյոք հաշվարկներ, թե այդ 100 մլն-ն քանի՞ միլիոնի էկոհամակարգ է փչացնելու… Ինչպե՞ս են ներկայացրել հարցը վարչապետին, պատասխանատվությա՞մբ են ներկայացրել, կամ՝ այդ ի՞նչ շահ է, որ գերադասվել է ազգային արժեքի՝ Սեւանի նկատմամբ շահից… Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության համակարգող խորհրդից հայտնել են՝ Սեւանը լուրջ էկոհամակարգ է, որը լուրջ ազդեցություն ունի մեր պետության ու տարածաշրջանի բնական համակարգերի վրա…

http://www.hayary.org/wph/?p=6406 – Սեւան. մեր հպարտությունն ու մեր ամոթը – Ոռոգման նպատակներով նախատեսվում է Սեւանա լճից 270 միլիոն խմ ջուր բաց թողնել, որը անցնում է տարեկան առավելագույն քանակի օրենքով թույլատրելի սահմանը (170 մլն խմ) եւ կարող է տանել ճահճացման… Եկեք տե՛ր կանգնենք (Էդուարդ Իսաբեկյան) – Սեւանի գոյության համար փաստորեն պարտական ենք, այսպես ասած, բնության քմահաճույքին…

http://www.hayary.org/wph/?p=6405 – «S.O.S. Սեւան»-ը պետական այրերից պահանջում է – Այս մասին ահազանգում են եւ՛ բնապահպանները եւ՛ – «S.O.S. Սեւան» նախաձեռնությունը ներկայացնում է 72 կազմակերպություն… Ստորագրահավաք՝ ընդդեմ Սեւանա լճի ջրառի – Միացե՛ք Սեւանա լիճը փրկելու եւ Ազգային ժողովի կողմից օրենքի նախագիծը մերժվելու պահանջին…

ԱԺ-ն երեկ երկրորդ ընթերցմամբ ընդունեց Սեւանա լճից 100 միլիոն խմ լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին նախագիծը: «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» հարցը ԱԺ-ն ընդունեց 77 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ: Նախագծին դեմ քվեարկեց միայն «Ելք» խմբակցությունը: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Ծառուկյան» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները կողմ քվեարկեցին օրենքի նախագծին:   Continue reading →

Սողանքը լեռնոտ երկրների մշտական ուղեկիցն է.- Կառավարման պլանը կկառավարի՞ աղետը – Քաղաքակրթությունը, որ ներառել է համատարած ճանապարհաշինությունը, անտառահատումները, տվել է իր «արդյունքը». բնությունը սկսել է պատժել մարդուն՝ բնությունից ոչ թե օգտվելու, այլ՝ շահագործելու համար… Իսկ եթե բնակավայրը սահմանամերձ է ու պետության համար ռազմավարական նշանակություն ունի… Թե՛ մեր եւ թե՛ արտերկրի մասնագետներն էլ ասում են, որ սողանքները կանխարգելելը շատ ավելի էժան է, քան հետո դրանց դեմ պայքարելը…

Ընդհանրապես սողանքը լեռնոտ երկրների մշտական ուղեկիցն է։ Մասնագետները սիրում են կրկնել, որ փոխվել է նաեւ սողանքի «կենսագրությունը». նախկինում դա եղել է բնական երեւույթների՝ երկրաշարժի, հրաբխի հետեւանք, իսկ հետո մարդու գործոնն է սկսել էական դեր խաղալ։ Քաղաքակրթությունը, որ ներառել է համատարած ճանապարհաշինությունը (հաճախ առանց տեղանքի խորը ուսումնասիրության), անտառահատումները, տվել է իր «արդյունքը». բնությունը սկսել է պատժել մարդուն՝ բնությունից ոչ թե օգտվելու, այլ՝ շահագործելու համար։ Ու… սկսել է փախչել-սահել՝ բառիս ամենաուղիղ իմաստով։

Հայաստանը բացառություն չեղավ։ Բայց եթե շատ երկրներ կարող են իրենց շռայլություն թույլ տալ՝ ասենք սողանքային տարածքից մարդկանց տարհանելով եւ այլ տարածք տեղափոխելով, մեր պարագայում դա լուծում լինել չի կարող։ Պատճառները ավելի քան հասկանալի են։

Մենք մշտապես ուշադրության կենտրոնում է պահել սողանքային խնդիրը, ժամանակ առ ժամանակ պատկան մարմինների եւ գիտական հանրույթի կողմից առաջարկվող լուծումներն ենք ներկայացրել։ Սողանքային հարցերի հետ կապված հերթական որոշումը գործադիրը մայիսի վերջին կայացրեց, որն իրականում կառավարման պլան է։ Մինչ հասկանալը, թե ինչ է ենթադրում այդ պլանը, ինչ քայլեր է նախանշում, ինչքանով է լուծելու սողանքային խնդիրը, եւ արդյոք այդ կառավարումը լուծում լինելու է, նախ կխոսենք կարեւոր մի հարցի մասին. ինչ պատկեր ունենք այսօր, ինչի առաջ ենք կանգնած։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ մեր երկրի տարածքի մեծ մասը սողանքավտանգ է դառնում, հին օջախներին ավելանում են նորերը, հները վտանգավոր են դառնում։

Տասնամյակներ առաջ հսկայական գումարներ են ծախսվել Հայաստանի սողանքավտանգ տարածքներն ուսումնասիրելու համար, սակայն արդեն համարյա պատրաստի լուծումները երբեւէ կիրառում չեն գտել։ Հասկանալի է, որ անկախանալուց հետո մեր երկրի կառավարությունը երկար ժամանակ համապատասխան միջոցներ չի կարողացել տրամադրել այս ոլորտին։ Երբեմն էլ երբ որոշակի հնարավորություն եղել է թեկուզ մեկ սողանքավտանգ հատվածի սահքը կանխարգելելու, չի արվել՝ համարելով դա քամուն տրվելիք գումար, քանզի բնության երեւույթի դեմ ոչինչ անել հնարավոր չէ։ Սա կարող է տեղավորվել տրամաբանության շրջանակներում, եթե, իհարկե, աշխարհն այլ փորձ չունենար, եւ մեր մասնագետներն այլ բան չպնդեին։ Ինչեւէ, մենք այս հարցերն էլ չենք մանրամասնի, քանզի «Լուսանցք»-ը ե՛ւ աշխարհի փորձին է անդրադարձել, ե՛ւ մեր մասնագետների տեսակետներն է ներկայացրել։ Եթե պետությունը մեծ ներդրումներ չանի սողանքների կանխարգելման առումով, Հայաստանի տնտեսությունը մոտ ապագայում շատ կտուժի։ Ասել, թե քայլեր չենք արել, սխալ կլինի, մենք դեռ 2001թ. սողանքային երեւույթների կանխարգելման հայեցակարգ ունեինք եւ կարգ, որով հնարավոր է դարձել լուծելու նաեւ բնակչության խնդիրները։ Տարի է եղել, որ վտանգավոր շրջանների բնակիչների տեղահանման եւ նրանց բնակարաններ տրամադրելու նպատակով պետբյուջեից 200 մլն-ից ավելի դրամ է հատկացվել։ Բայց սա էլ լուծում չի եղել կամ այսրոպեական լուծում է եղել։ 2011 եւ 2012 թթ. սողանքները մեզ ստիպեցին խնդրի լուծման եղանակներին կրկին անդրադառնալ։   Continue reading →

Պահե՛նք մեզ պահողին (5-րդ մաս) – Լուծումներ, որոնք տեղից կշարժեն գյուղատնտեսության բնագավառը.- Պահանջվում է ապահովագրական համակարգ… Երբ ոռոգենք կաթիլ առ կաթիլ… Ու ճիշտ պահին բռնենք կարկուտը… Մնաց գտնենք երանելի գումարը… Ուստի՝ պետք է ամեն հնարավոր ու անհնարին բան անել երկիրը պահողին լավ պահելու համար…

Սկիզբը՝ թիվ 22-25-ում

http://www.hayary.org/wph/?p=6352 – Գյուղատնտեսություն. Պահե՛նք մեզ պահողին (1-ին մաս) – Վնասների կանխարգելումը պետք է որ փոխի համակարգը… Գուցե տարօրինակ հնչի, բայց խնդրի էությունը հասկանալու համար նախ պետք է աղետների «գույքագրում» անենք… Որպեսզի հասկանանք, թե այս ամենից ինչպես ենք դուրս գալու, այստեղ էլ պիտի վնասների որոշակի «գույքագրում» անենք՝ իրավիճակը եւ, ըստ այդմ, հետագա քայլերը ճիշտ գնահատելու համար…

http://www.hayary.org/wph/?p=6366 – Պահե՛նք մեզ պահողին (2-րդ մաս).- Առանց համալիր լուծման 100 տոկոսանոց արդյունք՝ չիք… Գյուղատնտեսությունը ռիսկային է բոլոր երկրներում, մերում՝ առավելապես – Քանզի ոլորտում ոչ ապահովագրական համակարգ ունենք, ոչ էլ կարողանում ենք վնասները նորմալ փոխհատուցել… Գանք կարկտահարության դեմ պայքարի միջազգային փորձին՝ խոսելով մեզ մոտ դրա ձեւերի կիրառման նպատակահարմարությունից… Միջազգային պերճանքի հայկական հնարավորությունը – Եվ ձեռնտու տարբերակը…

http://www.hayary.org/wph/?p=6389 – Պահե՛նք մեզ պահողին.- (3-րդ մաս) – Այլապես կոտրած տաշտակը մեր գոգից չենք գցի… Մեր գյուղատնտեսությանը վնասում է ոչ միայն կարկուտը, այլեւ՝ երաշտը, ջրհեղեղը, սելավը, ցրտահարությունը – կարկուտի դեմ ինչ պայքար են տանում զարգացած եւ զարգացող երկրներում, որ եղանակների կիրառումն է նպատակահարմար մեր երկրում…

http://www.hayary.org/wph/?p=6404 – Պահե՛նք մեզ պահողին.- (4-րդ մաս) – Ապահովագրական համակարգի որ տարբերակը կընտրենք մենք… Գյուղատնտեսությանը տարբեր ռիսկեր են վնասում՝ բնակլիմայական, սանիտարական, շուկայական, օրենսդրական, մարդկային գործոնով պայմանավորված ռիսկեր… Թե ինչպես կտեղայնացնենք միջազգային այդ փորձը, առայժմ հստակ չէ…

Հոդվածաշարում անդրադառնալով այն խնդրին, թե բնակլիմայական աղետներից ինչպես են ապահովագրում գյուղատնտեսությունը այլ երկրներում, որն ձեւն ինչքանով է արդյունավետ կամ հակառակը, խոստացել էինք ներկայացնել նաեւ, թե այդ աղետներից վնասների կանխարգելման ինչ հիմնական ուղղություններ է ընտրել մեր գործադիրը՝ ի դեմս գյուղատնտեսության նախարարության, եւ ինչ լուծումներ է առաջարկում: Հասկանալի է, որ այդ կանխարգելման ուղղությունները տարբեր են՝ կախված տեխնոլոգիական եւ տնտեսական հնարավորություններից, ոլորտի ու նաեւ տարածաշրջանային առանձնահատկություններից: Ըստ այդմ, Հայաստանը 9 ուղղություն է ընտրել:   Continue reading →

Ընտանիքում ապրելու իրավունքը պետք է ոչ թե որպես կարգախոս հնչի, այլ լինի առարկայական (ինչպեսեւ՝ երեխաների պաշտպանությունն ու տարեցների խնամքը)… «Բարեկամություն» պարախումբը մասնակցելու է Dbayeh միջազգային փառատոնին… ՀՀ սահմանդրության եւ ՀՀ պետական խորհրդանշաններին նվիրված տոնական քայլերթ… Զոհվածների հերթական հուշարձանը… Հարկման բազայի քայքայումը կանխելու կոնվենցիան կստորագրի նաեւ Հայաստանը… Գիտությունների պետական կոմիտեն ոտնահարել է գիտնականների իրավունքները… Ոստիկանությունը կոչ է անում չտարածել չճշտված լուրեր եւ լինել անկողմնակալ… Այլ լուրեր…

Ընտանիքում ապրելու իրավունքը պետք է ոչ թե որպես լոզունգ հնչի, այլ լինի առարկայական

«Ապաինստիտուցիոնալացումը եւ երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքը պետք է ոչ թե որպես լոզունգ հնչի, այլ լինի առարկայական, ունենա համապատասխան ենթակառուցվածքներ, զարգացած այլընտրանքային ծառայություններ, ընտանիքներին աջակցության փաթեթներ»,- այս մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում:  Նա վստահություն հայտնեց, որ  այս առումով գործընկեր կազմակերպությունները կանգնելու են բարփոխումների կողքին:

«Քանի որ դուք հասարակության լայն շերտերի կարծիք եք ներկայացնում, մենք շատ ավելի շահագրգիռ ենք, որպեսզի դուք՝ որպես խորհրդի անդամներ, առավել ակտիվ մասնակցություն ունենալով այն հիմնական բարեփոխումներին, որոնք այսօր իրականացվում են սոցիալական պաշտպանության ոլորտում, ձեր անմիջական ու առարկայական ներդրումն ունենաք»,- նշել է  նախարարը:

Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել է Խորհրդի երկամյա գործունեության ծրագիրը, որը խորհրդի աշխատանքները դարձնելու է կանոնակարգված եւ հնարավորինս մոբիլ ու աշխատունակ: Անդրադառնալով օրակարգում ներառված երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հարցին, նախարարը նշել է, որ այսօր այդ աշխատանքները լայն թափով ընթանում են եւ յուրաքանչյուրի ներդրումը, առաջարկություններն ու առարկությունները չափազանց կարեւոր են այդ փուլում:

Այնուհետեւ նախարարի տեղակալ Աշոտ Մարգարյանը, ներկայացնելով երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու առկա իրավիճակը, նշել է, որ երեխաների իրավունքների պաշտպանության ռազմավարությունը մշակելիս նախարարությունն աշխատել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ եւ հնարավորինս բոլոր կարծիքներն ու առաջարկները տեղ են գտել ռազմավարության մեջ:

«Ամրագրված տեսլականը շրջադարձային փոփոխություն է բերելու երեխաների պաշտպանության ոլորտում, մասնավորապես որդեգրվել է մարզ առ մարզ մոտեցումը, այս պահին սկսել ենք Լոռու մարզից»,- նշել է նախարարի տեղակալը:   Continue reading →

Աշխարհի մարզական հեւքից.– Հայկական բասկետբոլային խաչմերուկ… Հայկական ֆուտբոլը եվրախաղերում… Գերմանիան հաղթեց Չիլիին եւ նվաճեց Կոնֆեդերացիաների գավաթը… Տիգրան Պետրոսյանը՝ «World Open»-ի հաղթող… Լեւոն Արոնյանը Grand Chess Tour-ում բաժանել է 5-6-րդ տեղերը… Գարի Կասպարովը կվերսկսի կարիերան… Մառա Բաղդասարյանը՝ Վլադիմիր Պուտինի մոտ… Դպրոցական ֆիզկուլտուրան՝ ուշադրության կենտրոնում… Մարզական այլ լուրեր…

Մարզաշխարհի խաչմերուկներում.-

Բասկետբոլի տղամարդկանց ազգային հավաքականը կպատրաստվի աշխարհի առաջնության ընտրական փուլին

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը մի քանի օր է Երեւանում է: Նոր մարզչի գլխավորւթյամբ ազգային թիմը շուտով կսկսի պատրաստվել աշխարհի առաջնության ընտրական փուլին: Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցներն են` Բոսնիա եւ Հերցեգովինան, Շվեդիան եւ Սլովակիան:

Նիկշա Բավցեւիչը ՀԱՕԿ լրատվականի հետ հարցազրույցում խոսել է իր առաջին տպավորությունների եւ աշխարհի առաջնությունում մեր շանսերի մասին:

– Պարո՛ն Բավցեւիչ, բարի գալուստ Հայաստան: Ինչպիսի՞ տպավորություններ ունեք մեր երկրից:

– Առաջին անգամ եմ Հայաստանում: Հասցրել եմ մի փոքր ծանոթանալ քաղաքին: Հայաստանի մասին ունեցածս տեղեկությունը համացանցից է: Ես գիտեմ, որ շատ հին երկիր է` հայրենասեր մարդկանցով, ինչը շատ լավ է: Մարդիկ շփվող են, ընկերասեր եւ օգնելու պատրաստակամ: Ես հաճելիորեն զարմացա, երբ իմացա, որ ուտելը ձեզ մոտ ազգային հոբի է: Դա շատ համեղ հոբի է (ծիծաղում է,- խմբ):

Երեւանը հակասություներով լի քաղաք է: Կարծես, այստեղ հին ավանդույթների եւ ժամանակակից կյանքի պայքար լինի: եւս մեկ առանձնահատկություն եմ նկատել. շատ եմ ճամփորդել, բայց երբեք ոչ մի քաղաքում այդքան վարդեր չեմ տեսել: Ինձ գրավել են նաեւ որմնանախշերը: Հայաստանն առաջին քրիստոնեական երկիրն է, հետեւաբար՝ այստեղ ուսումնասիրելու բազմաթիվ վայրեր կան:

– Ինչո՞ւ որոշեցիք գլխավորել Հայաստանի հավաքականը:

– Իմ գործակալ Սեւակ Կեւուչյանը հայ է եւ նա է ինձ ասել այս շանսի մասին: Ինձ համար նոր մարտահրավեր էր գլխավորել ազգային հավաքական: Հետո, հայրս աշխարհագրագետ է, նա ինձ պատմել էր Հայաստանի պատմության, ցեղասպանության մասին, ինչը խթանեց, որ ես ընդունեմ առաջարկը: Ցանկացած մարզչի համար պատիվ է գլխավորել ազգային հավաքական:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ցանկանում է այս մարզաձեւը վերադարձնել եվրոպական նախկին մակարդակին: Վերջին 3 ամիսների ընթացքում ամեն օր կապի մեջ եմ եղել ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ: Նրանք մեծ խանդավառությամբ են վերաբերում բասկետբոլը զարգացնելու գործին:

Մ 20 տարեկանների հավաքականը մեծ ներուժ ունի: Հաճելիորեն զարմացա, երբ տեսա խաղացողների, որոնք կարող են խաղալ եվրոպական մակարդակով: Ֆեդերացիան անհավատալի էներգիա եւ գումար է ներդնում, որոնք փոխկապակցված են:

Դուք ունեք կանանց եւ տղամարդկանց տարիքային հավաքականներ: Ինձ ասացին, որ սա զարգացման եւ ուժեղ թիմ ունենալու առաջին քայլն է: Առաջիկայում ֆեդերացիան պատրաստվում է նաեւ ներքին առաջնություն ստեղծել: Ինձ համար մեծ հաճույք է լինել այս ամենի մասնիկը:

– Արդեն ծանոթացե՞լ եք բասկետբոլիստների հետ:   Continue reading →

Նաե՛ւ երկնային պատիժ՝ Թուրքիան կործանելու համար – Թուրքիայի անվտանգության մարմիններն արգելել են այս ամենի մասին խոսել, նման բաներ ասել, քանի որ խուճապ կառաջանա անվերահսկելի… Որպես բոլոր թուրքերի հայր կրկին մրցում են՝ Աթաթուրքը, Աթաթաթարը, Թուրքմենբաշին եւ Ալիեւօղլին – իսկ սուլթան Էրդողանին կհակադրվի՞ նորսուլթան Նազարբաեւը… Թուրք գործարարներն էլ վախենում են ներդրումներ անել Արեւմտյան Հայաստանում, քանի որ վստահ չեն, թե իրենցն է մնալու…

Վերջին ժամանակներս Թուրքիայում կատարվում են բաներ, որ որեւէ բացատրություն չեն ստանում, անգամ վերլուծությունները ճշմարտությանը մոտ պատասխան չունեն դեռ:

Թուրքիայում սննդային ծանր թունավորում ախտորոշումով հազարավոր զինծառայողներ են հայտնվել հիվանդանոցներում: Իշխանությունները ձերբակալել են զորամասեր մթերք մատակարարող ընկերությունների մի քանի տասնյակ աշխատակցի: Բայց թունավորումների ընթացքը չի կասեցվել: Զինվորների զանգվածային թունավորման գործի շրջանակներում նաեւ հրամկազմի ծառայողներ են ազատվել պաշտոնից, բայց…

Ինչեւէ, թուրքական ոստիկանության տվյալների համաձայն՝ զինվորները թունավորվել են ոչ պատշաճ ճանապարհով պատրաստված սննդից: Իսկ սննդի մատակարարման ընկերության աշխատակիցներից մեկը պնդել էր, որ զինվորները թունավորվել են, քանի, որ նրանց մատուցվում է թափելու ենթակա սնունդը:

Շուտով այս անորսալի իրողությունը եւս կստանա «սա հայերի երկնային պատիժն է» ձեւակերպումը, ինչպես դա եղավ Արեւմտյան Հայաստանի տարածքում շատ գյուղերի գյուղատնտեսական ապրանքների ոչնչացման, անբերքության դեպքում… Կամ նույն այդ տարածքներում մարդկանց անսպասելի կորստի դեպքում…

Այս ամենի մասին թուրքական անվտանգության մարմինները լռել են տալիս, սակայն ամեն բան հետզհետե ջրի երես է դուրս գալիս:   Continue reading →

Ոչնչանու՞մ է Դաեշը, թե՞ հեռանում.- Սա ավելի է սրել տարածաշրջանի աղդեցության լծակներին տիրանալու միջազգային պայքարը – Աշխարհի վերաբաժանումն այս անգամ չի կարող ընթանալ միա՛յն երկրային որոշմամբ՝ առանց մարդկության փրկության վերհառնող ծրագրի… ՄԱԿ-ը՝ Արցախյան հակամարտության շուրջ…

Ոչնչանու՞մ է Դաեշը, թե՞ հեռանում

Հայտարարված հակաահաբեկչական համաշխարհային պայքարը կարծես մտնում է ավարտական փուլ: Սա ցույց է տալիս նաեւ այն հանգամանքը, որ հերթով հայտարարվում է «Իսլամական պետության» այս կամ այն կարեւորության ահաբեկչի ոչնչացման մասին: Իհարկե, սա կարող է եւ ճշմարիտ լինել եւ ապատեղեկատվություն, հատկապես վերջինի ժամանակ դա կարող են անել հենց ահաբեկիչները, որոնք զգալով պարտության վտանգը՝ սպանվելու հայտարարությամբ կփորձեն ապահովել իրենց փախուստը…

Հիշեցնենք, երբ ամերիկյան զինուժը ոչնչացրեց «Ալ-Քաիդա» ահաբեկչական կառույցի ղեկավար, մոլորակի թիվ 1 ահաբեկիչ Ուսամա բեն Լադենին, շատերն անգամ տեսագրությունը նայելով, թե ինչպես են ջրասույյզ անում նրա անկենդան մարմինը, դեռ կասկածներ ունեին… Երկար ժամանակ տեսա եւ ֆոտո ապացույցները շարունակում էին ցուցադրվել ամբողջ աշխարհում, մինչեւ հաստատվեց վերջնական համոզումը:

Հիմա արդյո՞ք վերացվել է «Իսլամական պետության» թիվ 1 ահաբեկիչը: Այս մասին պնդում են ռուսական բարձրաստիճան այրերը, որ Դաեշ-ի ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադին վերացվել է ռուսական ռազմական ուժերի հրթիռակոծման ժամանակ: Վստահեցնում են նաեւ Ռուսաստանի օրենսդիրները:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ Ռաքքայի հրթիռակոծման ժամանակ սպանվել է Դաեշ-ի ղեկավարը, սակայն առայժմ չկա որեւէ ապացույց այս պնդումը հաստատելու համար: Միացյալ Նահանգները հայտարարել է, որ դեռեւս չի կարող հաստատել այս տեղեկությունը: Աբու Բաքր ալ Բաղդադիի սպանության մասին տեղեկությունը չեն հաստատում նաեւ տարածաշրջանային մյուս երկրների ներկայացուցիչները:

2014թ. ի վեր բազմաթիվ անգամ է հայտարարվել այս ահաբեկչի ոչնչացման մասին (ինչպես Ուսամա բեն Լադենի դեպքում էր դա լինում), սակայն ամեն անգամ այդ տեղեկությունները հերքվել են: Նրա վերացումը զգալի կորուստ կլինի Դաեշ-ի համար եւ կթուլացնի ահաբեկչական խմբավորումը, որն արդեն տարածքային կորուստներ է գրանցում Իրաքում ու Սիրիայում:

Վերջերս պայթյուն է գրանցվել այն մզկիթում, ուր Աբու Բաքր ալ Բաղդադին հռչակել էր Դաեշ-ը: Իրաքյան զորքերը դրանում մեղադրում են խմբավորման զինյալներին, որը տեղի է ունեցել Մոսուլի ավերման ժամանակ՝ քաղաքի շրջակայքում ընթացող մարտերի ընթացքում: Սակայն մեկ այլ տեսակետ էլ կա, որ դա արել են «Իսլամական պետության» ահաբեկիչները, որովհետեւ արդեն հաշտվել են սպասվող պարտության հետ ու չեն ցանկացել, որ Դաեշ-ի հռչակման մզկիթը մնա իրենց թշնամիների ձեռքում… Սա եւս դիտարկվում է հակաահաբեկչական պայքարի ավարտական փուլի համապատկերում:

Նշենք, որ ամիսներ առաջ էլ հայտարարվել էր, թե ավիահարվածների արդյունքում «Իսլամական պետության» առաջնորդից հետո իր կարեւորությամբ 2-րդ մարդն է սպանվել Իրաքում, առաջնորդի մերձավոր Այադ ալ-Ջումաիլին: Այս ահաբեկիչ եղել է Դաեշ-ի անվտանգության հարցերով ղեկավարը:   Continue reading →

Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունը՝ Էրդողանից անկա՞խ – Նոր պատրիարքի ընտրությունը տարբեր պատճառներով,հիմնականում թուրքական կողմի խոչընդոտությամբ, պարբերաբար հետաձգվում էր… Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը Ստամբուլում կհանդիպի ու կծանոթանա թուրքական իշխանությունների հետ…

Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունում Պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Պոլսո հայոց պատրիարքի ընտրության անցկացման հետ կապված դիմում է հանձնել Ստամբուլի նահանգապետարան:

«Ակոս»-ը գրել է, որ դիմումում նշված է, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը հիվանդության պատճառով չի կարողանում կատարել իր պարտականությունները:

Նշվում է նաեւ, որ ստեղծվելու է պատրիարքի ընտրությունները կազմակերպող հանձնաժողով, որի անդամների ցանկը կներկայացվի նահանգապետարան:

Հիշեցնենք, որ ալցհեյմերի հիվանդության պատճառով Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը 2008թ. ի վեր գտնվում է կոմայի մեջ:   Continue reading →

Հայեցակարգային ճշմարտության գինը – Քաղաքական մեր վերնախավը, որին ընտրանի չես անվանի, բնավ էլ չգիտի քաղաքակրթական հասկացությունները, աշխարհաքաղաքական իրողությունները, ռազմավարական սկզբունքները, եւ, ամենագլխավորը, չի վարում ինքնուրույն եւ նախաձեռնողական քաղաքականություն…

Ազգի համար խիստ կարեւոր են հայեցակարգը եւ ռազմավարությունը, որոնք որոշում են նրա անվտանգությունը եւ հետագա ճակատագիրը: Այս առումով հայերս լուրջ հիմնախնդիրներ ունենք, քանի որ մեր պետության կառուցումն ընթանում է խոտոր ճանապարհով: Խնդիրն այն է, որ քաղաքական մեր գործիչները մոռացել են շատ բան՝ Հայոց ազգային համակարգը, Հայոց քաղաքակրթությունը, ազգային արժեքները եւ այլն, եւ կառուցում են եվրոպական ու աշխարհաքաղաքական անհասկանալի մի պետություն:

Այժմ խոսենք կոնկրետ խնդիրների վերաբերյալ:

Սկսենք այն բանից, որ մեզանում իսպառ բացակայում է հայեցակարգային իշխանությունը: Չկա իմաստունների խորհուրդը, որը կարող էր մեր երկիրը հանել բազմաթիվ խոչ ու խութերից: Ասպարեզում իշխում են օտար հայեցակարգերը եւ արժեքները:

Քաղաքական մեր վերնախավը, որին ընտրանի չես անվանի, բնավ էլ չգիտի քաղաքակրթական հասկացությունները, աշխարհաքաղաքական իրողությունները, ռազմավարական սկզբունքները, եւ, ամենագլխավորը, չի վարում ինքնուրույն եւ նախաձեռնողական քաղաքականություն: Անտեղյակության եւ ազգային ռազմավարության բացակայության հետեւանք է այն տխուր իրողությունը, որ մենք չունենք պատմական հայրենիքի գիտակցությունը:    Continue reading →

Սեւան. մեր հպարտությունն ու մեր ամոթը – Ոռոգման նպատակներով նախատեսվում է Սեւանա լճից 270 միլիոն խմ ջուր բաց թողնել, որը անցնում է տարեկան առավելագույն քանակի օրենքով թույլատրելի սահմանը (170 մլն խմ) եւ կարող է տանել ճահճացման… Եկեք տե՛ր կանգնենք (Էդուարդ Իսաբեկյան) – Սեւանի գոյության համար փաստորեն պարտական ենք, այսպես ասած, բնության քմահաճույքին…

Այս տարի ոռոգման նպատակներով նախատեսվում է Սեւանա լճից 270 միլիոն խմ ջուր բաց թողնել, որը անցնում է տարեկան առավելագույն քանակի օրենքով թույլատրելի սահմանը (170 մլն խմ) եւ կարող է տանել ճահճացման: Այս մասին ահազանգում են բնապահպանները եւ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:

Ողբերգորեն ծիծաղելի իրավիճակում ենք հայտնվել. բանն այն է, որ ոռոգման խնդիրը մշտառկա է մեր երկրում, եւ մենք ամեն անգամ այդ խնդիրը լուծելու դյուրին ճանապարհ ենք «գտնում»՝ Սեւանա լիճը: Ոռոգման խնդիրը գնալով ավելի է սրվելու եւ ի՞նչ, ոչնչացնելու՞ ենք լիճը:

Ըստ Բարդուղ Գաբրիելյանի, վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ի հաշիվ լվացվող ափերի՝ Սեւանա լճում կենսածին տարրերը եւ օրգանական նյութերն ավելացել են: Վիճակը մոտ է 1970- ական թվականներին, երբ տեղի էր ունենում լճի ճահճացում: Այսօր ճահճացումից փրկում է միայն ջրի մակարդակի բարձրացումը: Եթե Սեւանի մակարդակն իջնի, կխթանենք ճահճացման գործընթացը: Տարիների աշխատանքը ջուրը կլցվի: Բացի այդ՝ կունենանք ջրի որակի եւ ձկնաբուծական միջոցառումների վատացում: Մենք պետք է թեկուզ մի քանի սանտիմետրով բարձրացնենք Սեւանը:

Կառավարության հիմնավորումը, թե Սեւանը չի վնասվի ավելորդ ջրբացթողումից, մեղմ ասած, համոզիչ չէ: Նախագծում մասնավորապես ասված է, թե ծրագրի հիմնական նպատակն է՝ «Սեւան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակի ապահովումը»:   Continue reading →