Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- Արմեն Գրիգորյանը ընդդիմադիր դառնալու հա՞յտ է ներկայացնում. պարզաբանում է նրա թիմակիցը
- Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարի հետ
- Nvidia-ի տնօրենների խորհուրդը կարող է քննարկել Ջենսեն Հուանգի պաշտոնանկությունը․ WSJ
- Վանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար Gazel-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինս հոսպիտալացվել է
- «Նոր Զովք»-ի մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
- Սանկտ-Պետերբուրգում ռուս գնդապետի մեքենա է պայթեցվել. նա զոհվել է I ԼՈՒՐԵՐ I 12:00
- Գեղարքունիքի գյուղերից մեկից 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, շմոլ գազից թունավորմամբ տեղափոխվել են «Գավառ» ԲԿ
- ՀՀ-ն վերածվել է մեծ կալանավայրի, Գալյանն ու Վարդապետյանը անպատասխանատու վերաբերմունք են ցուցաբերում. Կոստանյան
- Անհայտ զինվորի գերեզմանի ժամապահը Հեգսեթին նկատողություն է արել ծիծաղելու և խոսելու համար․ CNN
- Հայաստանի հանրային հեռուստատեսությանը լրացուցիչ միջոցներ են հատկացվել
Ա1պլյուս- Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մաշտոցի պողոտայում
- Փոփոխություններ՝ անշարժ գույքի գրանցման գործընթացում․ ի՞նչ պետք է իմանան քաղաքացիները (տեսանյութ)
- Գործընկերների հետ պետք է բանակցենք, որ ՀՀ-ում ներդրումներն ազգային արժույթով անեն. ԿԲ նախագահ (տեսանյութ)
- ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «TRIPP»-ի հիմնադրման վերաբերյալ օրինագիծը (տեսանյութ)
- Կառավարության հերթական նիստը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- ԿԳՄՍՆ-ի և ՀԷՑ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր
- Քոչարյանի հետ այնքան էլ հեշտ չէ (տեսանյութ)
- Վարչապետը ժամանել է Դուբլին
- Օրացույց․ 11-ը նոյեմբերի․ Վանո Սիրադեղյանը ասուլիսի չեկավ, լրագրողները պարում են (տեսանյութ)
- Նոր ուժի մեջ մտած կարգ՝ ինքնակամ կառույցների մասով, ամեն բան տխուր է․ Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
Category Archives: Հոդվածներ
Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ – Աշտար-Աստղիկը ոչ միայն ջրի, գեղեցկության, մայրության դիցուհի է, այլ նաեւ՝ ժամանակի (1-ին մաս)… Հայտնաբերվել է էկզոմոլորակ… Հրեան սեւ խոռոչ է ստեղծել…
Մաս առաջին. Աշտար
Երբ կարդում ես հետեւյալ տողեը, թե «շախմատը ծագել է Հնդկաստանում, ընդունվել եւ տարածվել Իրանում, սիրվել ու գնահատվել Հայաստանում, այնուհետեւ սփռվել Եվրոպայում», անմիջապես ուզում ես հարց տալ՝ ո՞ր Հնդկաստանում՝ այժմյան թերակղզի Հնդկաստանու՞մ, թե՞ Հին Հնդկաստան-Հայաստանում (Հին Հնդկաստան-Հայաստան թեմայի հետ կապված «Լուսանցք»-ը հրապարակումներ արել է): Վերը նշված տողերի հեղինակն է բանասիրության թեկնածու (այդպես է տպագրված), դոցենտ Սաթենիկ Ավետիսյանը, ով խմբագրել է Հովսեփ Օրբելու եւ Կ. Տրեվերի «Շամրանգ՝ գիրք շախմատի մասին» գիրքը՝ հայերեն եւ ռուսերեն լեզուներով (Օրբելի եղբայրների տուն-թանգարան, Ծաղկաձոր, 2015): Հայերեն խմբագրությամբ գրքի անվանումն է «Ճատրակ Շամրանգ»:
Ի դեպ, Հ. Օրբելին իր գրքում ճատրակ բառն ընդհանրապես չի հիշատակում:
Ճատրակի մասին տեղեկությունները մեզանում սակավաթիվ են: Հայտնի է, որ Հին Հայաստանում շախմատը անվանվել է ճատրակ, երբեմն՝ ճատրկուց: Հնագիտական պեղումները ցույց են տվել, որ Հայկական լեռնաշխարհում ճատրակը հայտնի է եղել հնուց (ըստ Լ. Օրբելու՝ 9-րդ դ.):
Զարմանալին այն է, որ հայոց լեզվի բացատրական բառարաններում չկա ոչ մի տեղեկություն ճատրակ բառի ծագման վերաբերյալ: Ճատրակ բառի դիմաց ամենուրեք գրված է՝ տե՛ս շախմատ: Հ. Աճառյանի «Արմատական բառարան»-ում կարդում ենք. «Ճատրակ, վրացերեն՝ ճատրակի, սանսկրիտերեն՝ caturanga=catur (չորս) + anga (մաս), բուն նշանակությունը՝ քառանգամ»: Continue reading
Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (3-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… «Սիրելի՛ հայեր, միշտ հիշե՛ք, որ դուք լավագույնն եք, ես ձեզ սիրում եմ, որովհետեւ ես էլ ձեր մի մասն եմ. ունեմ հայ արյուն»…
Սկիզբը՝ թիվ 26-27-ում
http://www.hayary.org/wph/?p=5727 – Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (2-րդ մաս) – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի, բայցեւ ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… Արդի օլիմպիական խաղերին մասնակցած առաջին հայ մարզիկները…
http://www.hayary.org/wph/?p=5717 – Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- (1-ին մաս) – Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի… Մինչ դեպի նորագույն ժամանակներ «առաջադիմելը»՝ արժե պարզապես դիմել մի «կամրջող» համեմատության…
Իր ամբողջ պատմության ընթացքում մարդկությունն առավել լավ ոչինչ չի ստեղծել, քան՝ օլիմպիական խաղերը:
Սերգեյ Վայցեխովսկի (ԽՍՀՄ, կանանց աշտարակացատկի 1976թ. օլիմպիական չեմպիոն Ելենա Վայցեխովսկայայի հայր-մարզիչ)
Սկսենք ենթավերնագիրը հաստատող վերջից՝ երկու չեմպիոնների պատվին՝ բոլորիս ուղղված եռակի շնորհավորանքներով:
2016թ., Ռիո դե ժանեյրո
Արթուր Գեւորգի Ալեքսանյան (Հայաստան, ծնվել է 1991թ. հոկտեմբերի 21-ին, Գյումրիում), հունահռոմեական ըմբշամարտ, մինչեւ 98 կգ: Անկախ Հայաստանի առաջնեկ օլիմպիական չեմպիոնը, միակն աշխարհում, որ ծնվել է իր պետության անկախության հռչակման (1991թ. սեպտեմբերի 23) առաջին իսկ ամսում:
Յանա Կարապետի Եգորյան (Ռուսաստան, ծնվել է արցախյան գլխավոր ռազմահաղթանակների տարում՝ 1993թ. դեկտեմբերի 20-ին, Երեւանում), թրասուսեր, ազգությամբ էլ, ազգանվամբ էլ միակ հայուհին, որ կրկնահաղթել է եւ՛ անհատական, եւ՛ թիմային առաջնություններում: Անկախ Հայաստանի սերունդ ամենաերիտասարդ եւ միակ կրկնակի օլիմպիական չեմպիոնը:
Հիմա շարունակենք նախորդիվ կիսատ թողածը:
Օլգա Սերգեյի Հակոբյանը՝ ծնյալ Լեւինա (օլիմպիական չեմպիոն հռչակված՝ Ռուսաստանի կանանց ձեռնագնդակի հավաքականի կազմում), 2012թ. վերցրել է հայ ամուսնու՝ Վոլգոգրադի «Դինամո» թիմի պետ Էդուարդ Հակոբյանի ազգանունը: Ունեն դուստր:
Ալֆրեդ Հայոշի (Հունգարիա, 1896, լող, կրկնաչեմպիոն) հարցում ամեն ինչ ճիշտ է մարզական մասով, բայց նրա ծնյալ անուն-ազգանունն էր Առնոլդ Գուտման (ազգությամբ հրեա): Հույժ ուշագրավ է այն լեզվափաստը միայն, որ հետագայում նրա՝ հատուկ միտումով ընտրած ու վերադիրով արդարացրած մակազգանունը՝ Hajo՛s = Հայոշ, հունգարերեն նշանակում է «ծովային»՝ «հայ» արմատից: Continue reading
Օլիմպիադա. մարզական աշխարհի խաչմերուկում` մեկ հեւքով.- Ռիո-2016. Հայաստանը 42-րդն է մեդալներով… Հայաստանում պանծանքով դիմավորեցին մեր օլիմպիականներին… Ռիոյում՝ երկրի նախագահի մակարդակով… Օլիմպիական ոսկի՝ 20 տարվա դադարից հետո… Ռուսաստանի մատը՝ Միհրան Հարությունյանի գործում, ով մնաց որպես իրակա՛ն չեմպիոն…
Ռիո-2016. Հայաստանը 42-րդն է մեդալներով
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում ավարտվեցին 31-րդ ամառային օլիմպիական խաղերը: Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկով զբաղեցրեց 42-րդ տեղը 88 երկրների մեջ: Այդ հաշվարկով առաջինն ԱՄՆ- էր, որի հավաքականը թերեւս մրցակցությունից դուրս էր՝ ընդհանուր առմամբ շահելով 121 մեդալ, այդ թվում՝ 46 ոսկի: Ի դեպ. 2016թ. օգոստոսի 5-21-ը Ռիո Դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերում 33 մարզաձեւերում խաղարկվել է մեդալների 301 հավաքածու:
Հայաստանի մարզիկներից առավել հաջող հանդես եկան հունահռոմեական ոճի ըմբիշները: Արթուր Ալեքսանյանը զբաղեցրեց 1-ին տեղը եւ հռչակվեց օլիմպիական չեմպիոն, իսկ Միհրան Հարությունյանը հասավ եզրափակիչ եւ միայն մրցավարների անհիմն (ասենք՝ միտումնավոր) որոշումների պատճառով զրկվեց ոսկե մեդալից: Մարզաձեւում, այնուամենայնիվ, գրանցվեց լուրջ ձախողում, քանի որ 2015թ. աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պարտվեց արդեն առաջին մրցափուլում եւ դուրս մնաց պայքարից:
Հաջող հանդես եկան նաեւ մեր ծանրորդները: Նրանցից 2-ը՝ Սիմոն Մարտիրոսյանը եւ Գոռ Մինասյանը, իրենց քաշային կարգում գրավեցին 2-րդ տեղը եւ արժանացան արծաթե մեդալի: Այստեղ նույնպես լուրջ ձախողումներ ունեցանք: Անդրանիկ Կարապետյանը, ով պոկում վարժությունից հետո վստահ զբաղեցնում էր 2-րդ տեղը, հրում վարժության ժամանակ լուրջ վնասվածք ստացավ (ձեռքը դուրս ընկավ) եւ մրցանակային տեղից զրկվեց: Մրցումները չկարողացավ ավարտել նաեւ Առաքել Միրզոյանը, ով ոտքը վնասեց արդեն առաջին վարժության ժամանակ: Անհաջող հանդես չեկան նաեւ Նազիկ Ավդալյանը (5-րդ տեղ) եւ Ռուբեն Ալեքսանյանը (4-րդ տեղ), ով հնարավորություն ուներ բրոնզե մեդալ նվաճելու:
Բրոնզե մեդալին մոտ էր նաեւ մեր ազատ ոճային ըմբիշ Լեւան Բերիանիձեն, ում բախտը չբերեց այնքանով, որ կիսաեզրափակիչում հանդիպեց օլիմպիական խաղերի ապագա չեմպիոնի հետ եւ պարտվեց: 3-րդ տեղի համար մրցամարտի վերջում շատ կարեւոր 2 միավոր կորցրեց, մրցակցին թույլ տվեց հավասարեցնել հաշիվը եւ դառնալ մեդալակիր: Իսկ ահա մեր մյուս ազատ ոճայինները պարզապես հիասթափեցրին իրենց ելույթներով:
Ռիո-2016-ից Հայաստանի համար մեդալ կարող էր բերել նաեւ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը, ով հաջողությամբ հաղթահարեց որակավորման փուլը, սակայն եզրափակիչ մրցումներում իր հնարավորություններից ցածր հանդես եկավ եւ ի վերջո զբաղեցրեց նախավերջին 7-րդ տեղը:
Մեր բռնցքամարտիկները լիովին ձախողվեցին օլիմպիական խաղերում, թեեւ որոշակի սպասելիքներ կար նրանցից: Նրանք չկարողանալով հաղթահարել որակավորման փուլը՝ ժամանակից շուտ դուրս մնացին պայքարից: Ի դեպ, մերոնց մրցակիցներից ոչ մեկին չի հաջողվել հասնել եզրափակիչ, ինչը վկայում է այն մասին, որ հակառակորդներն այնքան էլ բարձր կարգի չէին:
Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմիյանը եւս դժգոհ է մնացել մեր աթլետների ելույթներից: Ավելին, հեռացատկորդ Գոռ Ներկարարյանը չի ներկայացել մրցմանը, եւ այդ մասին ոչինչ չի հայտնել Հայաստանի օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը (ըստ որոշ աղբյուրների, նա Ռիոյում առողջական խնդիրներ է ունեցել եւ չի հայտավորվել մրցմանը): Բրազիլիայում վնասվածք ստանալու պատճառով մրցուղի չի կարողացել դուրս գալ նաեւ մեր լողորդուհի Մոնիկա Վասիլյանը:
Ամփոփելով 31-րդ ամառային օլիմպիական խաղերում մեր մարզիկների ելույթները՝ կարելի է նշել, որ այն որոշակիորեն ստացված էր մեզ համար, սակայն չսպասված անհաջողություններն ավելի շատ էին: Continue reading
Նուդիստները մերկ խաղեր են կազմակերպել Ռիո Դե Ժանեյրոյի լողափին… Շվարցենեգերն առողջ ապրելակերպի կոչ է արել… Գինեսի ռեկորդ՝ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին… Գեբեշյանի անունով կկոչվի զուգափայտերի նոր հնարքը… 2 ոսկե մեդալ՝ շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունից… Ֆուտբոլ եւ ֆուտզալ… «Ուրարտու»-ն, «Արարատ»-ը եւ Գյումրիի բլոտի մրցաշարը…
Նուդիստները մերկ խաղեր են կազմակերպել Ռիո Դե Ժանեյրոյի լողափին
Ռիոյի լողափերից մեկում նուդիստների մի խումբ սեփական Օլիմպիական խաղերն է անցկացրել: Նրանք ֆուտբոլի, լողափի վոլեյբոլի, լողի եւ վազքի մրցույթներ են անցկացրել: Մերկ մարդիկ մրցել են նաեւ ճոպանի քաշման եւ սյորֆինգի մեջ:
Նուդիստ-սպորտսմենների խաղերի տեսագրությունը հայտնվել է համացանցում եւ մեծ թափով դիտումներ է հավաքում: Մի շարք օգտատերեր աշխարհի տարբեր ծայրերից այդ խաղերին մասնակցելու ցանկություն են հայտնել: Կազմակերպիչները դեմ չեն մասնակիցների համալրմանը:
Շվարցենեգերն առողջ ապրելակերպի կոչ է արել
Կալիֆորնիայի նախկին նահանգապետ, դերասան Առնոլդ Շվարցենեգերը երազում է առավել առողջ ու մարզական աշխարհի մասին: Նա ժամանել էր Հոնկոնգ՝ մասնակցելու՝ մարզական փառատոնին, որն ի պատիվ իրեն կոչվել է՝ Arnold Classic Asia Multi-Sport Festival: Փառատոնը մինչեւ օգոստոսի 21-ը տեւեց:
Ծրագրում ներառված էին յոգա, ձեռքի գնդակ, ծանրամարտ, շախմատ եւ այլ սպորտաձեւեր, ինչպես նաեւ Ռուբիկի խորանարդի հավաքմանը նվիրված միջոցառումներ:
«Ինձ համար կարեւոր է ոչ միայն աշխարհի չեմպիոն լինելը, ֆիլմերում նկարահանվելը եւ նահանգապետ լինելը, այլեւ օգտագործել իմ ազդեցությունն ամբողջ աշխարհում առողջ ապրելակերպի առաջխաղացման համար»,- ասել է Առնոլդ Շվարցենեգերը:
Թիմ Դանկանը հրաժարվել է Օբամայի հետ նույն ինքնաթիռով մեկնել Բրազիլիա
Այս մասին պատմել է «Սան Անտոնիո» բասկետբոլային ակումբում Դանկանի թիմակից Բրյուս Բոուենը: «Թիմը երբեք չի սիրել լինել համընդհանուր ուշադրության կենտրոնում, երբեք չի ուզել այն, ինչի համար մյուսներն են անհանգստացած: Նման մարդկանց հաճախ չես հանդիպի:
Նրան առաջարկեցին ԱՄՆ-ի նախագահի հետ նույն ինքնաթիռով մեկնել Ռիո: Նա դա քննարկեց ինձ հետ: Ես ասացի. «Դե, դու, իհարկե, կհամաձայնվես»: Իսկ Թիմը պատասխանեց. «Գիտես, ես նման բաների սիրահար չեմ»: Զարմանալի է, քանի որ ճնշող մեծամասնությունն ուրախությամբ կընդուներ այդպիսի առաջարկը, սակայն նման բաները Դանկանին չեն հետաքրքրում»,- Բոուենի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն: Ավելացնենք, որ Դանկանը հուլիսին հայտարարել է խաղացողի կարիերան ավարտելու մասին:
Օլիմպիական խաղերում ռուս բոլոր մրցանակակիրները սպիտակ BMW կստանան
Ռուսաստանի հավաքականի կազմում Օլիմպիական խաղերի հաղթողներն ու մրցանակակիրները ոչ միայն դրամական պարգևատրում կստանան, որի մասին արդեն հաղորդվել է: Ինչպես տեղեկացնում է «Սպորտ Էքսպրես»-ը, բոլոր մեդալակիրներին նաև սպիտակ BMW կհատկացվի:
Հիշեցնենք, որ ընդհանուր թիմային հաշվարկում Ռուսաստանի ընտրանին գրավել է 4-րդ տեղը՝ նվաճելով 56 մեդալ, որից 19-ը՝ ոսկե, 18-ը՝ արծաթե, 19-ը՝ բրոնզե:
Գեբեշյանի անունով կկոչվի զուգափայտերի նոր հնարքը
Totoexpert-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանը ներկայացնող միակ մարմնամարզուհի Հուրի Գեբեշյանն ասաց, որ Ռիոյում ամեն ինչ շատ լավ է, ինքը հիանալի ժամանակ է անցկացնում։ «Անչափ ոգեւորված եւ հպարտ եմ ներկայացնել Հայաստանը Օլիմպիական խաղերում»։
Հուրին հավելեց, որ գոհ է իր արդյունքներից, կարողացավ իրագործել իր ծրագրածը բոլոր վարժություններում։ «Կատարեցի նոր հնարք զուգափայտերի վրա, որը կանվանվի Գեբեշյան։ Շատ էի անհանգստանում հնարքը կատարելիս, քանի որ ընդամենը մեկ-երկու ամիս առաջ ենք մշակել, բայց համոզված էի, որ կհաջողեմ»,- ասել է նա։
Այն հարցին թե ինչու է համբուրում գործիքները ելույթների ավարտից հետո Հուրին պատասխանեց, որ սա իր վերջին մրցումներն են։ «Մարմնամարզությունն ինձ շատ բան է տվել, ես իմ ողջ կյանում զբաղվել եմ այս մարզաձևով։ Ուզում էի շնորհակալություն հայտնել այս մարզաձևին և միակ զգացմունքների արտահայտման միջոցը մնում էր գործիքներին գրկելն ու համբուրելը»։ Continue reading
Վստահել պետակա՞ն, թե՞ մասնավոր դպրոցին… 7-րդ դասարանում «Ազգային երգ ու պար» կդասավանդվի… Միշան 2-րդն է «Մանկական Նոր ալիք-2016»-ում… Ընտրվել է երեւակայական կիթառի առաջնության հաղթողը… «Օսկար»-ի է ներկայացվելու «Երկրաշարժ» ֆիլմը… Հայտնի է աշխարհի ամենաերիտասարդ ռեկորդակիր ճանապարհորդը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Վստահել պետակա՞ն, թե՞ մասնավոր դպրոցին
Որակյա՞լ է մեր կրթությունը. միանշանակ՝ այո՛ եւ միանշանակ՝ ոչ. պատասխանը պայմանավորված է այն հանգամանքով, թե ո՞ր կողմից ես խնդիրը դիտարկում: Օրինակ՝ այո, որովհետեւ մեր աշակերտները միջազգային օլիմպիադաներում փայլում են, ոչ, որովհետեւ, մեր դասագրքերի մի որոշ հատված, մեղմ ասած, հեռու է դասագիրք կոչվելուց: Խնդիրը բազմաշերտ է, եւ մենք դրան անդրադարձել ենք տարբեր առիթներով:
Հիմա, նոր ուստարվա հետ կապված, այլ խնդրի եմ ուզում ուշադրություն հրավիրել. լավ կրթություն հնարավո՞ր է ստանալ հանրակրթական դպրոցներում:
Հարցին մոտենամ որպես ապագա դպրոցականի ծնող: Կարող եմ մտածել, ո՛չ, հնարավոր չէ, հնարավոր լիներ, նախկին կրթության նախարար Արմեն Աշոտյանը իր երեխաներին մասնավոր կրթարան չէր ուղարկի: Եվ, ի դեպ, նա դա արել է կրթության նախարար եղած ժամանակ: Թեեւ մենք լրագրողներով հաճախ էինք կատակում, թե Աշոտյանով առաջնորդվել պետք չէ, որովհետեւ Աշոտյանը կրթական համակարգից տեղյակ չէ, ամբողջ օրը ֆ/բ-ում ստատուսագիր է աշխատում: Եթե այս վերջին տարբերակին լրիվ լուրջ վերաբերեմ, այնուամենայնիվ, մտահոգիչ մի բան կա. սեփական երեխային հանրակրթական դպրոց չտալով՝ կրթության նախկին նախարարը մի տեսակ հակագովազդ արեց այսպես ասած, պետական դպրոցներին:
Փոխարենը ճիշտ հակառակն արեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով իր բոլոր դպրոցահասակ երեխաներին վստահել է սովորական՝ Ավանի թիվ 177 դպրոցին: Սեպտեմբերի 1-ին էլ իր որդիներից մեկին ուղեկցեց առաջին դասարան: Քաղաքապետն իրեն կարո՞ղ էր թույլ տալ Աշոտյանի շռայլությունը՝ երեխաներին մասնավոր դպրոց տալով: Միանշանակ՝ այո: Եթե չի արել, ապա վստահում է հանրակրթական դպրոցի տված կրթությանը: Այս տարբերակին չհավատալ չեմ կարող, որովհետեւ մեկ անգամ չէ, որ ականտես եմ եղել, թե ինչպես մեր գյուղերից եկած երեխաները բուհեր են ընդունվում՝ ընդ որում՝ առանց կրկնուսույցների մոտ պարապելու նաեւ: Ասել կուզի՝ հանրակրթական դպրոցներում հիմքը դեռ լավ են դնում:
Ինչեւէ մեզ պետք է որակյալ ու մատչելի կրթություն:
Աստղինե Քարամյան
* * *
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ նպաստառու ընտանիքների 1-ին դասարան հաճախող երեխաներին կտրվի դրամական օգնություն:
1-ին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության 1-ին դասարան:
Հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը երեխայի` 1-ին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում, տարածքային սոցիալական աջակցության գործակալություն /բաժին/ պետք է ներկայացնի առաջին դասարան հաճախելու մասին տեղեկանք:
1-ին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է ընտանիքի` 1-ին դասարան ընդունվող յուրաքանչյուր երեխայի համար:
Երեխայի` 1-ին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության գումարը կազմում է 25.000 դրամ:
Հրատապ օգնությունը տրվում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն:
ԱՎԾ. Հանրապետությունում հաշվառվել է 8 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս
2015թ. տարեվերջի դրությամբ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից հաշվառվել է 8 մուրացիկ եւ թափառաշրջիկ անչափահաս: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, նրանք բոլորն էլ տղաներ են: 4-ը հաշվառվել են Երեւանում, 3-ը՝ Լոռիում, 1-ը՝ Շիրակում:
Նրանցից 5-ը մինչեւ 14 տարեկան են, մեկը՝ 14-15 տարեկան, երկուսը՝ 16-18 տարեկան: Ծառայության տվյալների համաձայն, վերջին 14 տարիների ընթացքում մուրացիկ եւ թափառաշրջիկ երեխաների թիվը հանրապետությունում նվազել է:
Եթե 2002-ին հաշվառվել է մուրացիկ եւ թափառաշրջիկ 111 երեխա (37-ը՝ աղջիկ), 2005-ին այդ թիվը հասել է 46-ի, 2010-ին՝ 20-ի, 2012-ին՝ 16, 2013-ին՝ 13: 2014-ին եւ 2015-ին մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասների թվում աղջիկներ չեն եղել:
7-րդ դասարանում «Ազգային երգ ու պար» կդասավանդվի
ՀՀ կրթության և գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է հանրակրթական հիմնական դպրոցի 7-րդ դասարանի «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագիրը: Ըստ այդմ՝ ծրագիրն իրականացնող դպրոցներում «Ազգային երգ ու պար» առարկային հատկացվում է շաբաթական 1,5 դասաժամ՝ տարեկան 51 դասաժամ, որը դպրոցը կարող է տրամադրել դպրոցական բաղադրիչին կամ «Ֆիզկուլտուրա» առարկային հատկացված դասաժամերից:
«Ազգային երգ ու պար» առարկայի 7-րդ դասարանի փորձնական ծրագրի հեղինակը «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, պարուսույց Գագիկ Գինոսյանն է: Ծրագիրը ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի կողմից ստացել է դրական եզրակացություն: Նշենք, որ «Ազգային երգ ու պար» առարկան ՀՀ հանրակրթական դպրոցներում ներդրվել է 2014-2015 ուսումնական տարվանից սկսած: Առարկայի ուսուցումն իրականացվում է 5-7-րդ դասարաններում: Այս տարի «Ազգային երգ ու պար» առարկայի դասավանդումը կիրականցվի 113 հանրակրթական դպրոցներում:
Հայ ուսանողները 7 մեդալ են շահել մաթեմատիկական միջազգային օլիմպիադայում
Բուլղարիայի Բլագոեւգրադ քաղաքում տեղի է ունեցել մաթեմատիկական միջազգային ուսանողական հերթական օլիմպիադան), որին մասնակցել են աշխարհի 72 համալսարանների թիմեր՝ ավելի քան 320 մասնակից, տեղեկացնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը: Հայաստանից մասնակցել են Երեւանի պետական, Հայաստանի Ամերիկյան եւ Սլավոնական համալսարանների թիմերը: Օլիմպիադան անցկացվել է եւ՛ անհատական, եւ՛ թիմային հաշվարկներով: Continue reading
Արցախի կենտրոնաձիգ պետական համակարգն ավելի ընդունելի է հայ արիականների համար – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
Ճիշտ է, Հայ Արիական Միաբանությունը տարիներ առաջ ԼՂՀ-ն հայտարարել է ՀՀ անբաժանելի մասը` հաշվի առնելով ԼՂ-ի եւ ՀՀ-ի 1988 եւ 1989 թթ. խորհրդարանների որոշումները, սակայն առկա իրավիճակում հասկանալի է, որ փաստացի Արցախը դեռ անկախ պետություն է եւ պետք է ունենա անկախ պետության գործառույթներ: Այլ իրավիճակ կլիներ, եթե անգամ հայ արիականների կոչին արձագանքեին քաղաքական ու հասարակական կազմակերպությունները, հայրենակցական ու մշակութային միությունները, հոգեւոր ու այլ կազմակերպությունները Հայաստանում եւ Սփյուռքում:
Այս դեպքում՝ ՀՀ-ԼՂՀ վերամիավորումը եւ Արցախի՝ Հայաստանի Հանրապետության 12-րդ մարզը, հայտարարելը այլ խորհուրդ կստանար եւ կազդեր ինչպես հայ քաղաքական մյուս ուժերի, այնպես էլ միջազգային կոչված հանրության վրա: Ինչեւէ, դեկտեմբերի 1-ին կլրանա Հայաստանի Գերագույն Խորհրդի՝ Արցախ-ԼՂ-ի հետ վերամիավորվելու որոշման 28-ամյակը, եւ արցախյան հարցի ներազգային ու միջազգային քննարկումները կարող են հանգեցնել այլ իրավիճակի: Իսկ Արցախ–ԼՂ–ի մարզային խորհրդի 1988թ. փետրվարի 20-ի՝ Հայաստանին վերամիավորվելու որոշման հիման վրա 1989թ. դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի կայացրած համանման որոշումն առ այսօր հայկական դիվանագիտությունում որեւէ լուրջ դերակատարում չի ունեցել, ինչը աններելի է:
ՀՀ սահմանադրական բարեփոխումների ժամանակ Հայ Արիական Միաբանությունն իր տեսակետների հետ ներկայացրել էր նաեւ ամբողջական Սահմանադրության նախագիծ, որտեղ ազգ եւ հայրենիք բնածին երեւույթները առաջնային դիրքում են, որից էլ բխում են մարդու եւ պետության իրավունքները: Մեր՝ հայ արիների Սահմանադրությունում, Հայաստանի տարածքում (որի մասն է նաեւ Արցախը) ազգային իրավունքն է գերակա միջազգային իրվունքի վրա՝ հակառակ ՀՀ եւ ԼՂՀ ներկա ու բարեփոխված սահմանդրությունների տարբերակների:
http://www.hayary.org/wph/?p=4941 – Սահմանադրության օրն է – …Հայ արիները հանդիպել են ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ… Հայ Արիական Միաբանության՝ Հայաստանի Ազգային Սահմանադրության նախագիծը…
Որ Հայ մարդը որպես Հայկյան ոգեկիր վերագտնի իրեն – Հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները նշեցին Նավասարդը…
Այս տարի եւս հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները Նավասարդի տոնը կամ Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած փառահեղ հաղթանակի օրը, նշեցին օգոստոսի 11-ի արեւածագին, քաղաքամայր Երեւանում՝ Հայկ Նահապետի արձանի մոտ:
Հայկ Դյուցազունն այս օրը, աշնանային արեւադարձից 40 օր առաջ հաղթեց Արարատյան Աշխարհ նենգորեն մտած Տիտանյան Բելին: Հայոց Աշխարհին ու դեռ ցաքուցրիվ հայությանը բերեց ազատ կյանք՝ ի փառս Հայքի վերատիրման ու Հայ Աստվածների կամքի հաստատման:
Հայ Արիական Միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները ռազմական ծեսով ձոներ հղեցին Հայ Աստվածներին եւ հետո դարձան մարդ–աստծուն՝ Հայկին՝ նրանից խնդրելով ուժ՝ գենետիկորեն մաքուր ապրելու, որպեսզի բելեր չծնվեն այլեւս, եւ Հայոց գենն անսասան ու անաղարտ մնա: Որպեսզի Հայոց գենն այլ ակունքից ջուր չխմի՝ այդպիսով թուլացնելով իրեն եւ զորացնելով դիմացինին:
Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները քրմերի մասնակցությամբ Հայկի արձանի մոտ ծիսական արարողության ավարտից հետո Նավասարդյան տոնը նշեցին Արարատյան դաշտում՝ Մասիսների հայացքի ներքո: Զոհաբերվեցին 8 աքլորներ՝ ի խորհուրդ հայկական ութանկյուն արեւխաչի: Եվ արեւխաչի միջոցով ձոներ ու հին երգեր հղվեցին Հայկ Նահապետին, Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին: Գինեձոներ հղվեցին առ այն, որ Հայը վերագտնի իր Գենետիկ զորությունները եւ վերատիրի Հայքին, որ Ազգը արթուն մնա եւ Հայի Գենից այլեւս միայն Հայկյաններ ծնվեն: Continue reading
Օգոստոսի 11-ը Ազգային նույնականացման օրն է (մինչդեռ պիտի ինքնության օրը կոչվեր)…
2011թ. օգոստոսի 11-ին Հայաստանի Ազգային Ժողովը միաձայն ընդունել է «Տոների եւ հիշարժան օրերի մասին» օրենքի փոփոխության ծրագիրը: Պատգամավորները որոշում են կայացրել օգոստոսի 11-ը հռչակել Ազգային նույնականացման օր: Հաշվի է առնվել այն փաստը, որ մ.թ.ա. 2492թ. օգոստոսի 11-ին հայերի նահապետ–նախահայր Հայկը հաղթել է տիտանյան Բելին՝ դրանով հնարավորություն տալով իր հետնորդներին պահպանել սեփական գոյությունը եւ զարգացումը:
Հիշեցնենք, որ այս օրը նախատեսվում էր նշել որպես ազգային ինքնության օր (հարցն Ազգային Ժողովում էր), սակայն ինչպես մյուս ազգային-ավանդական հարցերում, այստեղ էլ եկեղեցական կղերականությունը արգելք դարձավ… քանի որ հայի ազգային ինքնությունը պիտի կապվեր արիադավան-հեթանոսական ժամանակաշրջանի հետ, ինչը հուդա-քրիստոնեական եկեղեցին թույլ չէր կարող տալ (կզրկվեր այն սինաբանությունից, թե քրիստոնեությունն է հային ազգ դարձրել)… Փաստորեն, եթե օրենքով (սահմանադրորեն) եկեղեցին անջատ է պետությունից, ապա անօրեն (օրենքից դուրս)՝ պետությունը «մտցված» է եկեղեցու մեջ եւ միջազգային վերազգային կրոններից մեկն էլ պետական է կոչվում…
Իսկ ազգային իշխանություններ դեռ պիտի ձեւավորենք, որի համար հայի ծագումն ու պատմությունը, ինքնությունն ու էությունը, առաքինությունն ու առաքելությունը առավել առաջնային կդիտարկվեն…
Օգոստոսի 9-ին ՄԱԿ-ի որոշմամբ՝ աշխարհի բնիկ (ազգերի, ապագայում կշեշտվի՝ բնածին եւ բնիկ) ժողովուրդների տոնն է…
Համատեղ հայտարարությամբ Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորել են մեր մոլորակի 4 անկյուններում բնավորված հայությանը՝ բոլորին մաղթելով վերստին դառնալու միակ բնիկը Հայկական լեռնաշխարհի… Ոչ մի հայ չպիտի՛ մոռանա, որ իր հայրենիքը Հայաստա՛նն է եւ ինքը արիածի՛ն հայորդի է՝ ՀԱՅ՝ Հավերժական Առաքելություն Յուրաբնույթ…
Հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները բացի հայերից, շնորհավորել են նաեւ մյուս բնիկ` բնածին ազգերին:
ՄԱԿ-ն այս տոնը սահմանելուց բացի հռչակել է նաեւ «Աշխարհի բնիկ ժողովուրդների իրավունքները», ինչից, ցավոք ոչ մի բնիկ դեռ չի կարողացել իրականում օգտվել… Բայց եթե ոչ այսօր, ապա վաղն այդ իրավունքները հարգվելու են, եւ հայերս լիիրավ իրավունք ունենք առաջինն օգտվելու եւ պահանջելու մեր բնօրրանը, որին տիրել են քոչվոր արնախում տափաստանաստեղծ մարդանմանները…
Օգոստոսի 7-ը՝ Հայկական նորագույն ազատագրական պայքարի նահատակների օրն է – Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ՀԱՀԳԲ-ASALA) կարիքը այսօր էլ կա՛…
1982թ. օգոստոսի 7-ին Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ՀԱՀԳԲ-ASALA) «Խրիմյան Հայրիկ» անձնասպանական ջոկատը զինյալ հարձակում կատարելով Անկարայի «Էսենբողա» օդակայանի վրա, իրականացրեց պատմական «Կարին» գործողությունը: Այդ հերոսական գործողության ընթացքում զոհվեցին մեծ թվով թուրք զինվորականներ, որոնց թվում նաեւ Անկարայի ոստիկանության տնօրենը, անվտանգության ծառայության 8 սպաներ եւ շարքայիններ:
Ավելի ուշ անակնկալի եկած թուրքական զորքերը հակագրոհի անցան. հայ մարտիկները պատասխանեցին ձեռնառումբերով ու ավտոմատային կրակահերթերով: Թուրքական զորքերի արձակած գնդակներից մի քանի պատանդներ սպանվեցին ու վիրավորվեցին: Ջոկատի անդամներից ծանր վիրավորվեց եւ ուշագնաց վիճակում գերի ընկավ Լեւոն Էքմեկչյանը: Իսկ ջոկատի հրամանատար Զոհրապ Սարգսյանը, երբ զինամթերքն սպառվեց, ինքնասպան եղավ՝ չցանկանալով գերեվարվել թուրքին… Ջոկատի մյուս անդամներն անվտանգ վերադարձան իրենց խարիսխները:
Ամիսներ անց, թուրքական դատարանի կողմից մահվան դատապարտված Լեւոն Էքմեկչյանը կախաղան հանվեց…
Այնուհետ ՀԱՀԳԲ–ASALA–ի կողմից օգոստոսի 7-ը, հռչակվեց հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարի ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՕՐ:
Փա՜ռք Հայկական նորագույն ազատագրական պայքարի նահատակներին: Փա՜ռք հայության բոլո՛ր ժամանակների բոլո՛ր նահատակներին…
Ազգայնականության ներքին ու արտաքին մերժումները` տկարամտության ու նենգամտության հետեւանք.- 1. Ազգայնականության եւ անկախության համահունչ ազդակները… 2. Հայ ազգայնականությունը՝ կայացման փուլում… 3. Հայ ազգայնականությունը՝ միջազգային ասպարեզում… (Արմեն Ավետիսյան, ՀԱՄ առաջնորդ)…
- Ազգայնականության եւ անկախության համահունչ ազդակները
Քանիցս անդրադարձել եմ ազգայնականության խնդրին եւ դեռ անդրադառնալու կարիք կա, քանզի ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում շատերն են դեռ շփոթում ազգայնականութունը (նացիոնալիզմ) եւ ազգայնամոլությունը (շովինիզմ): Պատճառներն այս են.
- Ազգայնականությունը երկար ժամանակ է, ինչ հալածված տեսություն է համաշխարհային անդեմ հանրության կողմից (այդ թվում` այդ հանրության մաս կազմող հայ կոչվող անդեմների), ինչը հենց ազգայնականության եւ ազգայնամոլության շփոթի կամ միտումնավոր ու նպատակային նույնականացման հետեւանք է: Ինչն էլ հետադիմական է դարձնում ազգի արմատի եւ բնօրրան-հայրենիքի հիմքի վրա կառուցված գաղափարախոսությունը, որի մարդ-համամարդ, հայ մարդ-այլազգի մարդ եւ ազգ-մարդկություն բնական անցումները արհեստականորեն աղավաղված են:
- Որպես քաղաքական ուղղություն ազգայնականությունը հենված է ազգային գերգաղափարական սկզբունքների վրա, ինչի պատճառով էլ մերժված է ապազգային գերուժերի կողմից, որոնք քանակական եւ արհեստական խառնակչությամբ արգելափակում են ազգայնական տեսակի ինքնահաստատմանը միջազգային ասպարեզում:
- Ազգայնականությունը հասկանալու եւ ներկայացնելու համար անհրաժեշտ է ազգային պետություն, որի կերտումը կասեցվում է աշխարհի երկրների պետական ու ազգային օրենքների նկատմամբ` միջազգային օրենքների գերակայության հաստատմամբ:
- Որպես քաղաքական եւ գաղափարախոսական ուսմունք ազգայնականությունը չի կարող կայանալ, եթե մարդկային երրորդության նման (մարմին-միտք-հոգի) բնականոն չկառուցվի քաղաքականություն-գաղափարախոսություն-հավատատեսություն առանցքի վրա:
- Ազգայնականությունը նաեւ կեցակարգ է պահանջում իր սկզբունքներին համահունչ, ինչն է իր հերթին հետեւորդից կամային, արժեհամակարգային ու նպատակային կենսակերպ է պարտադրում:
- Ազգայնականության ճանաչողությունը ներկա իմացության պայմաններում տեսական ու կիրառական լուրջ կրթման կամ ինքնակրթման կարիք է զգում, որպեսզի իրապես ըմբռնելի լինի բնազդական, բնախոսական եւ բնապաշտական ընկալումներում:
- Ազգայնականությունը բնածին ազգերի բնահաղորդ սկզբունքների ամբողջականությունն է, ինչը արհեստածին ազգերի մոտ հանգեցրել է ազգայնամոլության:
Այստեղ վերջակետ դնենք եւ բացենք փակագծերը…
Հայ Արիական Միաբանությունը բազմիցս հայտարարել է բնածին 7 երկրային ազգերի ի սկզբանե գոյության մասին: Այս ազգերն էլ ապահովել են մարդ տեսակի բազմազանությունը: Բնածին ազգերն արարվել են Տիեզերքի Արարչի կողմից եւ միայն նրանք են կրում ՏիեզերաԳենը, միայն նրանք են Արարչի Արարած 7 Աստվածային Համակարգերից (յուրաքանչյուրն իր տեսակի) սերում, միայն նրանք են որպես երկրային տեսակ (ազգեր) կրում երկնային տեսակի (աստվածներ) Առաքինություններն ու Առաքելությունը: Continue reading
Ասին՝ չէ՜ էլի՛, նե՛տ – Բացառված է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լինի… Երեւանը Բեյրութ կամ Հալեպ չէ – Զենքով եւ բռնությամբ Հայաստանում հարցեր չեն լուծվելու… Ինչի՞ց է սկսվում մե՛ր Հայրենիքը – Պատրաստ է զոհաբերել կյանքը՝ Արցախի հարցի հայանպաստ տարբերակի համար…
Ասին՝ չէ՜ էլի՛, նե՛տ – Բացառված է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լինի…
Կառավարության երեկվա նիստից հետո ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը լրագրողների խնդրանքով կրկին անդրադարձավ Արցախի խնդրին՝ մասնավորապես երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի վերջին ելույթի համապատկերում: «Լեռնային Ղարաբաղի մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը տարբերվում էր իր ծայրաստիճան հստակությամբ»,- ասաց փոխարտգործնախարարը՝ միաժամանակ հավելելով. «Սերժ Սարգսյանը շատ հստակ ասել է. առաջինը՝ միակողմանի զիջումներ չեն լինելու: Երկրորդը՝ բացառված է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լինի»:
Ինչու՞ չեն կարողանում ասել՝ ընդհանրապե՛ս զիջումներ չեն լինելու… Գուցե միակողմանի բառը շահարկե՞լն էլ է քաղաքականության մի մաս, չեմ կարող ասել: Թեեւ մի բան հստակ է՝ եթե ընդհանրապես-ը ազգն իր ներսում դաջի, ոչ մի մադրիդյան կամ կազանյան փաստաթուղթ իրենից իր հողը խլել չի կարող…
Լրագրողները կրկին հարցեր հնչեցրին տարածքներ զիջելու հանրության մտահոգության մասին: «Տարածքներ զիջելու մասին երբեւիցե խոսք չի՛ եղել եւ չկա՛: Չի՛ կարող զիջում լինել: Ամեն ինչ շատ հստակ է՝ կա երկու հարթություն. մի հարթությունը վերաբերում է նրան, ինչ արձանագրվեց Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում։ Դա վերաբերում է նրան, որ վստահության որոշակի մթնոլորտ ստեղծվի, իսկ դա առաջին հերթին նշանակում է, որ չպետք է լինեն սադրանքներ, կրակոցներ եւ այլն…»։
Ինչի՞ց է սկսվում մե՛ր Հայրենիքը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 1-ին իր նստավայրում հանդիպում է ունեցել մշակույթի գործիչների, առողջապահության ոլորտի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, հասարակական, քաղաքական գործիչների, Հանրային խորհրդի անդամների, ինչպես նաեւ օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների, ՀՀ օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարների, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգեւոր դասի ներկայացուցիչների հետ: Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով: Ներկայացնում ենք հատվածներ: Continue reading
Միայն փաստական ստուգումներից հետո – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)…
ՊՊԾ գնդի գրավման օրերին խմբագրական գրեցի՝ վերնագրելով «Ներքին զսպանակը գործի՛ դրեք» (http://www.hayary.org/wph/?p=5711 – Ներքին զսպանակը գործի՛ դրեք – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)…): Արձագանքները հուշեցին, որ ինձանից դժգոհ են մնացել իմ գործընկերները, քաղաքական գործիչները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ պարզապես մարդիկ, ովքեր զանգելով խմբագրություն, ներկայանում էին ժողովրդի անունից: Իսկ դժգոհ էին, որովհետեւ ես, որպես գլխավոր խմբագիր, երկու կողմերին՝ զինված խմբին եւ իշխանություններին ու այդ երկու կողմերին հրահրողներին կոչ էի արել գործի դնել ներքին զսպանակները: Բացի այդ՝ դեպքերի հետ կապված գնահատական չէի հնչեցրել՝ նշելով, թե դա կարող եմ անել միայն այն ժամանակ, երբ կունենամ 15 հարցերի պատասխանները («Լուսանցք», թիվ 25 (415), հուլիսի 22-28, 2016թ.): Ինձ մտերիմ քաղաքական գործիչներից մեկը, ում իբրեւ մարդ հավանում եմ, բայց սկզբունքորեն դեմ եմ նրա քաղաքական գրեթե բոլոր քայլերին, զանգահարեց ինձ եւ անկեղծ հարցրեց. «Լավ, բա ոչ մի կողմի հանդեպ անձնական համակրանք չունե՞ս»: «Լսիր,- հանգիստ ասում եմ,- դու ինձ զանգիր այն ժամանակ, երբ քաղաքական դերիցդ դուրս կգաս»: Հետաքրքիր է, ես լրագրող եմ, ի՜նչ կապ ունի իմ անձնական համակրանքը, ես փաստերով պիտի խոսեմ:
Իսկ փաստերը հակասական են, ընդ որում՝ երկու կողմից էլ: Նշանակում է՝ այդ փաստերը ստուգել է պետք: Փաստերը ստուգելու տարբեր ձեւեր կան: Եվ միայն դրանից հետո կարելի է արտահայտել սեփական ցանկությունը, համակրանքը՝ հիմքում փաստական ապացույցներ դնելով: Տարիներ առաջ հիշու՞մ եք, թե Եվրոպան եւ Ռուսաստանը ինչպես էին հանդես գալիս հայկական ատոմակայանը փակելու օգտին: Նրանց միանում էր ներքին ցանկացողների խումբը: Ես դեմ էի հայկական ատոմակայանը փակելուն, բայց միայն չէի կարող գրել՝ դեմ եմ, որովհետեւ այն մեր անվտանգության երաշխիքն է: Ու այս կամ այն գործչին, մասնագետին հղում անելն էլ քիչ էր: Լծվեցի գործի՝ տարիներ շարունակ եւ ցայսօր: Ու սկսեցի: Այ Եվրոպան, որ մեզ ստիպում է (տարիներ եղան, որ կոշտացրել էր ոճը) փակել մեր ատոմակայանը, իր տարածքի այս ու այն ատոմակայանը այսպես է աշխատում, հապա ինչու՞ չի փակում: Կամ՝ Ռուսաստանը, որ միջուկային վառելիք մատակարարելու դիմաց այս ու այն իբր անվտանգության պահանջն էր դնում, ինչպե՜ս կարող է այդ պահանջը դնել, երբ մեր ԱԷԿ-ն ու ռուսական ԱԷԿ-ները նույն կառուցվածքն ունեն եւ այլն: Այնքան էի խորացել եւ ուսումնասիրել այդ թեման, որ մեր ատոմային էներգետիկայի շատ մասնագետներ ինձ կատակով ասում էին, որ հանգիստ կարող եմ փոխել մասնագիտությունս: Դա եղավ իմ տարիների չարչարանքի լավագույն գնահատականը: Եվ այսօր հանգիստ կարող եմ ասել, այո, ես անձնապես դեմ եմ հայկական ատոմակայանը փակելուն եւ անձնական համակրանք եմ տածում իմ տեսակետին համամիտների նկատմամբ: Կարո՛ ղ եմ: Որովհետեւ իմ անձնական կարծիքիս տակ մասնագիտական փաստարկներ ունեմ բազմաթիվ (տարիներ շարունակ դրանք հրապարակվել են «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում եւ «Լուսանցք» շաբաթաթերթում): Continue reading
Քաղաքական հանգուցալուծում՝ ներքին ու արտաքին բազմաշերտ հարցականներով.- Ո՞վ սպանեց ոստիկանին… Ալեքը ձերբակալվեց, Ալբերտը փոխվեց… Բոլորն էլ հորդորում էին ժողովրդին… Փող չունեք՝ տեղերում հավաքվեք… Տարբերակներ՝ զարմանազան ու զանազան… Ի՞նչ բալասան էր բերել Բալասանյանը… Ո՞վ էր իրական բեմադրիչը… Ո՞վ ու՞մ էր խաբել եւ ու՞մ սցենարով… Տղաների մահը պե՞տք էր ինչ-որ մեկին…
«Լուսանցք»-ը շարունակում է հնարավորինս ընդարձակ լուսաբանել ՀՀ Ոստիկանության պարեկապահակային (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման եւ դրա հետ կապված հետագա ծավալումները: Կփորձենք նաեւ որոշակի տեսակետ հայտնել տեղեկատվության ներկայացումից հետո, ինչպես մեր նախորդ թողարկումներում (թիվ 25 եւ 26): Մենք պատրաստ ենք տարածք տրամադրել տարբեր տեսակետների, միայն թե դրանք ատելություն չքարոզեն:
http://www.hayary.org/wph/?p=5720 – Երկրի առջեւ ծառացած լրջագույն հարցերը թողած՝ ներազգային գզվռտոցի ճահիճն ենք մտել.- Երբ Ալեքն ու Լեւոնը նույն հարթակում են… Հիմա՞ ինչ է պարուրում Պարույրը… Վիտալին ի՛նքը չի ուզում… Նախագահը պատրաստ է հիմնավորել… Երեքնուկով՝ ստում է-չի ստում… Հույսը ժողովուրդն է, որ ոչ մի ուժի չի սիրում…
http://www.hayary.org/wph/?p=5710 – Ապստամբությու՞ն, թե՞ ահաբեկչություն. մեր ներքին կյանքի սրած երկու սայրերը… ՊՊԾ գնդի տարածքի գրավումից առաջ… Մեկ գրավում՝ հոգնակիով ներկայացված… Պատանդ են վերցրել, որ ի՞նչ անեն… Որ իմանայի՝ հիշարժան օ՜ր է լինելու… Հովվի ասածը հոտի պետքը չէ… Մեղավորը ոստիկաներն են, որ կան… Խզմալյանը չհամոզե՞ց, թե՞ չվստահեցին… Ի զեն ներսու՞մ… Խմորը ջուր է ուզում…
Ո՞վ սպանեց ոստիկանին
Նախորդ թողարկումում մենք ցանկություն հայտնեցինք, որ հարցը տեսնենք հանգուցալուծված եւ առանց արյունահեղության, ինչը, ցավոք, տեղի չունեցավ լիարժեք: Հարցը հանգուցալուծվեց, բայց նոր վիրավորներ եղան եւ էլի մեկ ոստիկան զոհվեց դիպուկահարի կրակոցից: Սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մ հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986թ. ծնված Յուրա Տեպանոսյանը: Զինյալները հերքեցին, որ իրենք են սպանել ոստիկանին: «Ամենայն պատասխանատվությամբ տեղեկացնում ենք, որ ոստիկանը մեր կրակոցից չի սպանվել»,- ասել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը, եւ հավելել, որ տվյալ վայրը իրենց համար տեսանելի չէ եւ «ամենայն հավանականությամբ, նա սպանվել է հենց իրենց աջուձախ արձակած դիպուկահարի կրակոցից, չեմ ուզում ասել՝ միտումնավոր, բայց որ մեր կողմից չի եղել, վստահեցնում եմ»:
Տարբեր վնասվածքներ ստացան նաեւ ոստիկանության տասնյակ ծառայողներ ու ցուցարարներ՝ հերթական բախումների հետեւանքով: Երբ ցուցարարների երթը հասավ Բաղրամյան պողոտա, մի դաժան ինքնասպանության փորձ եղավ այնտեղ՝ Քաջիկ Գրիգորյանը ինքնակիզման փորձի դիմեց: Նրան տեղափոխեցին հիվանդանոց, սակայն Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոնից հայտնեցին, որ այրվածքներն անհամատեղելի են կյանքի հետ, եւ որոշ ժամանակ անց այրված տղամարդը մահացավ: Նրա ճանաչողները պնդում էին, որ այս ամենը կապ չունի ցույցերի հետ եւ այս մարդուն տնից դուրս են արել եւ նա իր բողոքը խառնել էր ընդհանուր բողոքի հետ: Հետո ավելի վտանգավոր հայտարարություն արեց բժշկական կենտրոնը, որ մահացածի արյան հետազոտումից պարզվել է, որ նա ՁԻԱՀ-ով հիվանդ է ու ովքեր փորձել են օգնել նրան, լավ կլինի, որ հետազոտվեն:…
Այս ընթացքում ՊՊԾ գնդի տարածքեց հաջողեցին փախչել պատանդ վերցրած շտապ օգնության աշխատակիցները եւ 2 զինյալներ, ովքեր պնդում են, որ իրենք ու եւս մի քանի հոգի տեղյակ չեն եղել այս հարձակման մասին եւ եկել են Երեւան՝ ցույցի մասնակցելու համար, որպեսզի Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակեն:
Իսկ ոստիկանությունը նոր հայտարարություն էր տարածել, որպեսզի դադարեցնեն անօրինական հանրահավաքներն ու երթերը, այլապես կդիմեն կտրուկ միջոցների, ինչն էլ հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Ոստիկանությունը պահանջել էր հավաքի փաստացի ղեկավարներից՝ սեղմ ժամկետում հավաքը տեղափոխել Խորենացի փողոցից մեկ այլ վայր, որտեղ «խաղաղ հավաքներին աջակցելու ոստիկանության պարտականությունների սահմաններում հնարավոր կլինի ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը»: Continue reading
Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (2-րդ մաս) – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի, բայցեւ ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… Արդի օլիմպիական խաղերին մասնակցած առաջին հայ մարզիկները…
Սկիզբը՝ թիվ 26-ում
http://www.hayary.org/wph/?p=5717 – Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- (1-ին մաս) – Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի… Մինչ դեպի նորագույն ժամանակներ «առաջադիմելը»՝ արժե պարզապես դիմել մի «կամրջող» համեմատության…
21-րդ դարում արդեն, Միքայել Իսպիրյանի «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պատմություն» բուհական դասագրքում հիշատակված անտիկ 2 եւ արդի 24 հայազգի օլիմպիական չեմպիոնների պատկերասրահը,- իրականում, ինչպես ստորեւ կներկայացնենք, վերջիններիս թիվը շատ ավելին է,- հարստացնելու եկան հետեւյալ մարզիկները:
2004թ., Աթենք
– Կարինա Բորիսի Ազնավուրյան (ծնվել է 1974թ. Բաքվում), Ռուսաստանի խոցասուսերորդուհիների թիմի կազմում երկրորդել է իր 2000թ. օլիմպիական հաղթանակը:
– Գեորգի Լեոնիդի Ասանիձե (Վրաստան, ծնվել է Սաչխերեում), ծանրամարտ, մինչեւ 85 կգ քաշակարգ: Ըստ հայագետ, վրացագետ, «Թիֆլիս. հայկական ճեպանկարներ» երկլեզու գրքի (Եր., 2013) հեղինակ Սարգիս Դարչինյանի՝ հայրը ժամանակին փոխել է սեփական հայեցի ազգանունը:
– Ալեքսանդր Դոխտուրիշվիլի (Ուզբեկստան), հունահռոմեական ոճի ըմբշամարտ, մինչեւ 74 կգ: Ծնվել է Թբիլիսիում, ուծացած-ձուլված Դոխտուրյանցների գերդաստանում (բարբառային «դոխտուր»՝ բժիշկ, հեքիմ հիմքից): Այս վաղեմի տոհմից են սերվում մասնավորապես Ռուսաստանի Կայսրության հետեւակազորի գեներալ, 1812 թ. Հայրենական պատերազմի հերոս Դմիտրի Դոխտուրովը, հեծելազորի գեներալներ Միխայիլ եւ Դմիտրի Դոխտուրովները: Ինչ վերաբերում է ազգանվան «-շվիլի» վերջավորությանը, ապա դա Վրաստանի հայերի հարկադիր կամ կամավոր վրացականացման «պաշտոնական» վերջնահանգրվանն է. տիպական օրինակներ են անձնավորում Խորհրդային Միության հայազգի հերոսներ Սուրեն Ասլամազաշվիլին (1944), Սոկրատ Գալուստաշվիլին (1944):
2008թ., Պեկին
– Արթուր Սուրենի Այվազյան (Ուկրաինա, Ղրիմ, ծնվել է 1973թ. Երեւանում), գնդակային հրաձգություն, հրացան, պառկած դրությունից՝ 50 մ:
– Բյուրակն Հախվերդյան (Հոլանդիա, ծնվել է 1985թ. Լեյդենում, Իրանից գաղթած հայերի ընտանքում), ջրագնդակ, կանանց հավաքականի կազմում: Continue reading


