Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Հայ Արիական Միաբանությունը շնորհավորում է համայն հայությանը՝ Հայոց Ամանորի եւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի Երկրային Վերածննդի առթիվ

Գարուն է եւ Հայոց Գենի նոր պարբերափուլը – Հավերժական Պարբերաշրջանի Ավետիսն արդեն եղել է… Տիեզերական Գարնան Ավետաբեր Կանչը սկսել է Տիեզերական Ձմռան Մեծ Հալոցքը… Եվ սա ավետիս է բոլոր արիական ազգերին, առավել եւս Արիական Տեսակի Նախահայրենիքի՝ Հայք–Հայաստանի Բնիկների՝ Հայերիս համար…

http://www.hayary.org/wph/?p=4712#more-4712 – Հայոց Ամանորի Վահագնականչը՝ Արեւելյան ու Արեւմտյան Հայաստան-ներ-ում…

Գարունն արդեն հալեցնում է նաեւ մարդկանց «սառած ուղեղները» ամենուր… Աշխարհում կատարվելու են շատ նոր բաներ, լինելու են բնախոսական լուրջ փոփոխություններ, որոնք անդրադառնալու են համաշխարհային գործընթացների վրա… իսկ դրանք նախաձեռնողներն անգամ չեն կռահելու, թե ինչու հիմա եւ ինչի համար են դրանք արվում…   Continue reading →

Հայոց Ամանորի Վահագնականչը՝ Արեւելյան ու Արեւմտյան Հայաստան-ներ-ում…

Մարտի 21-ին Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները Հայոց Ամանորի օրը խմբերի բաժանված ծիսական արարողություն կատարեցին Արեւմտյան Հայաստանի Մշո գավառի Աստղկա բերդի տարածքում եւ Արեւելյան Հայաստանի Գեղամա լեռնաշղթայի Աստղոնք լեռան վրա:  Յուրաքանչյուր վայրում ծեսն արեցին երեքական քրմեր:

Այգաբացին Աստղկա բերդից տիեզերահաղորդ սրբազան ծեսը Աստղիկ Աստվածուհու սիրո ուժով ուղղորդվվեց դեպի Աստղոնք լեռը, որտեղ հայ արիները Վահագնականչով շարունակեցին հաղորդակցվել Տիեզերաազդակ Ծեսին՝ այն վերածելով Գարնանային տոնի՝ Ամանորի:

Աստղկա բերդից Աստղոնք լեռ. զուգահեռ սբազան ծեսը Աստղիկ Աստվածուհու սերը նոր ուժով կտա Վահագն Աստծուն՝ ի զորություն Ռազմի Աստծո եւ ի զորակցություն Հայոց աշխարհի, հատկապես՝ Հայ ռազմիկների: Ծեսն ամբողջ ընթացքում ուղղորդվեց վիշապազարդ գավերից գինըմպումով՝ ի նշան Վահագնի կողմից վիշապի հերթական սանձահարման, հնազանդեցման:

Զուգահեռ նույն աստիճանի թեքումով բարձրացվեցին թրերը՝ ի անխախտ պաշտպանություն Հայոց երկրի:

Հայ արի քրմերը ծեսով Ռազմի Աստծո զորությունը հղեցին ներկայիս Հայաստանի սահմաններում հայկական դիրքերը անառիկ պահող զինվորին՝ Վահագն Աստծուց խնդրելով զինվորի համար մտքի ու բազկի համադրելի զորությունը: Հատուկ ծես արվեց նաեւ մարտական գործողություններում նահատակված եւ մասնակից հայորդիների համար:

Այսպես՝ Հայարիական Ամանորը տոնեցին յուրահատուկ ծեսով եւ հայրենատիրության ու ազգահավաքի կանչով:   Continue reading →

Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (ամբողջական հոդվածը)  – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

…Հայ Աստվածները – Հայոց Աստվածային Համակարգ.- 1. Հայր Արա – Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն – ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ – սիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր – արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8. Վանատուր – հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) Աստված…

…Աստվածների անունները նույնպես Արարչի կամքի արտահայտություն են, չնայած անունները հստակորեն կարող են պարզաբանվել մեր լեզվամտածողությամբ: Հատկապես՝ մեր հին լեզվամտածողությամբ…   Continue reading →

Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (7-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Սկիզբը՝ թիվ 2-7-ում

http://www.hayary.org/wph/?p=4693 – Հայ Աստվածների փնտրտոքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (6-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=4674 – Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (5-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=4659 – Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (4-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=4641 – Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (3-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ… Տիեզերքի մոդելավորման համակարգ են ստեղծել…

http://www.hayary.org/wph/?p=4625 – Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (2-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=4611 – Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Բոլոր պատմիչներն էլ վկայում են, որ «Հայաստանում քրիստոնեության բռնի տարածման շրջանում ոչնչացվել են հեթանոս Աստվածներին նվիրված արձաններն ու քանդակները, մեհենական արժեքները, մատյանները, ինչպես նաեւ տաճարները, բագինները…»: Հայտնի է միայն, որ պահպանվել են Մայր Անահիտի պղնձաձույլ արձանի գլուխն ու նրա պատկերով մի մեդալիոն, Գառնիի հեթանոսական տաճարը։ Բայց վերջին ժամանակներում մի շարք հնավայրերի պեղումների ժամանակ հայտնաբերվել են հեթանոսական մշակույթի նորանոր արժեքներ, Հայ Աստվածներին նվիրված տարբեր իրեր եւ այլն։ Հուդա-քրիստոնեությունը Հայաստանում հրով ու ավերով պետական կրոն հռչակելուց հետո հեթանոս հավատի Աստվածներին նվիրված որոշ սովորույթներին, պաշտամունքային տարրերին, տոն-ծեսերին «քրիստոնեական շունչ» է հաղորդվել՝ կապելով Հայաստանյայց եկեղեցու տարբեր տոների կամ արարողությունների, անգամ տոնվող օրերի հետ։ Դա արվեց, որպեսզի օտարի կրոնն ու սովորույթները կարողանան ավանդականի կողքին գոյատեւել՝ ընթացքում աղավաղելով դրանց հայկական բնույթը… Ցայսօր եկեղեցին չի կարողանում Տրնդեզի ծիսական կրակ վառելը, Վարդավառի ջրով միմյանց ցողելը, Զատիկի ձվախաղն ու ձվերը գունագեղ ներկելը՝ կասեցնել, չնայած ամեն տարի, արդեն ավելի քան 1700 տարի խոսում է այդ մասին: Հայկական դիցարանին վերաբերող բացառիկ ու արժեքավոր տեղեկություններ են պահպանվել (չնայած մեծամասամբ գրաքննվել ու ոչնչացվել են քրիստոնյա գրաքննիչների կողմից) Ագաթանգեղոսի, Մովսես Խորենացու, Զենոբ Գլակի, Փավստոս Բուզանդի եւ այլ հայ ու օտար (Ստրաբոն, Պլուտարքոս եւ ուրիշներ) պատմիչների ու հեղինակների աշխատություններում։ Հայության հնագույն հավատքի մասին պատկերացում է տալիս նաեւ «Սասնա ծռեր» էպոսը: Մեր էպոսը, ինչպեսեւ բոլոր առասպելները, ասքերն ու դյուցազնավեպերը, հեքիաթները քրմական գրվածքներ են, որ պարզ ու մատչելի ներկայացրել են հայ մարդկանց՝ հայոց հավատի, կյանքի ու կենցաղի սկզբունքները, 7 երկինք վերեւ, 7 սար այն կողմ կամ 3 ճանապարհներից մեկի ընտրելը ու նման պատմությունները, որոնք խորը իմաստ ունեն եւ հետագայում ավելի բարդ բացատրություններ են ակնկալել… Հայոց նախաքրիստոնեական կրոնի ուսումնասիրության առումով մեծ արժեք ունի Հայոց տոմարը։   Continue reading →

Արցախի վերամիավորումը՝ օրախնդիր – Անկախության ճանաչումը ժամանականց է՝ միայն վերամիավորման վերաճանաչումը կստիպի հաշվի նստել հայկական կողմի եւ հայկական շահերի հետ…

Ադրբեջանը չի դադարեցնում սահմանային լարումներն Արցախի հետ, չնայած ամեն անգամ իր կրած մարդկային կորուստները մի քանի անգամ ավելի են լինում: ԵԱՀԿ ՄԽ միջնորդների հայտարարություններն այլեւս որեւէ օգուտ չեն բերում այս հարցում: Չնայած վերջին հայտարարություններում առաջվա երկկողմանի խորհուրդներ տալու ձեւին փոխարինվել էր Ադրբեջանին որոշակի մեղադրելու ձեւը, կրկին նույն իրավիճակն է մնում: ԵԱՀԿ-ն այդպես էլ չի ընտրում մեղավորին պատժամիջոցներով սպառնալու տարբերակը, որի դեպքում գոնե կարելի էր ակնկալել ինչ-որ դրական փոփոխություն:

Մարտի սկզբներին ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել, այս անգամ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիս-արեւմտյան ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը (Ուկրաինա) եւ ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա), ինչպես նաեւ ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ղեկավար գնդապետ Մարկուս Վիդմերը (Շվեյցարիա): Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը եւ նրա դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ինչպես նաեւ ԵԱՀԿ ԲՄՊԽ ներկայացուցիչ գնդապետ Թունկայ Շեվիմը (Թուրքիա): Արցախի իշխանությունները պատրաստակամությամբ են աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել են ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Ինչպես այս դիտարկումները, այնպես էլ ադրբեջանական կողմի անհավասարակշիռ պահվածքը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին կարծես բերել են այն գիտակցմանը, որ խնդրի լուծումը կախված է ոչ այնքան Հայաստանի ու Ադրբեջանի ցանկությունից, որքան ԼՂՀ իշխանության ու քաղաքացիների կամքից:

Continue reading →

Ահաբեկիչների հարցում էլ են երկակի դատու՞մ – Արդյո՞ք Արեւմուտքի կամ Ռուսաստանի շահերից է բխում ահաբեկիչների կամ դիվերսանտների մասին մտահոգվելը… Գերիների հարցով Ադրբեջանի հետ երբեք լեզու չենք գտել…

ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քրեական գործով պարզված ծանրակշիռ ապացույցների հիման վրա 2014թ. դեկտեմբերի 29-ի դատավճռով մեղավոր էր ճանաչել ԼՂՀ պետական սահմանը հանցավոր նպատակով ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի 2 անդամներին՝ ամբաստանյալներ Շահբազ Գուլիեւին եւ Դիլհամ Ասքերովին: Ընդգծենք, որ դատավճիռն արդեն կայացված է եւ, դատելով առկա փաստերից, փաստական հանգամանքներից, փոփոխության ենթակա չէ: Հատուկ նպատակով Արցախում հայտնված այդ դիվերսանտները դատապարտվել են առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար: Ընդ որում, խոսքը նաեւ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, մարդուն բացահայտ առեւանգելու, կազմակերպված խմբի կողմից, մարդուն առեւանգելով զուգորդված, ինչպես նաեւ ազգային ատելության շարժառիթով սպանությունների (այդ թվում՝ անչափահասի) մասին է, այսինքն՝ հանցանքների, որոնց նկատմամբ վերաբերմունքը խիստ է աշխարհի բոլոր երկրներում:

Սկզբից եւեթ ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներ փորձեցին աղավաղված ներկայացնել իրողությունը, ստվերել ԼՂՀ-ում ընթացող դատական գործընթացը՝ այն ներկայացնելով աչառու, իսկ ահաբեկչության մեջ մեղադրվողներին՝ գերիներ: Սա ոչ թե ադրբեջանական ԶԼՄ-ների մասնավոր դիրքորոշումն էր տվյալ հարցում, այլ հենց Ադրբեջանի, որպես պետության, իսկ նպատակն այն է, որ Ժնեւի կոնվենցիայի ու համապատասխան արձանագրությունների ընձեռած հնարավորություններից օգտվելով, միջազգային պատկան ատյաններում բարձրացնեն նրանց փոխանակման կամ փոխանցման հարցը: Մինչդեռ, հայտնի եւ անժխտելի փաստ է, որ այդ սրիկաները ոչ թե գերեվարվել են, այլ ձերբակալվել ռազմական գործողությունների եւ հանցագործություն կատարելու ժամանակ:

Դատելով առկա փաստերով՝ դատապարտյալներն Ադրբեջանի բանակի կամ հատուկ ծառայության սովորական անդամներ չեն, ոչ էլ ինքնագործունեությամբ հանդես եկած դիվերսանտներ, քանի որ մեր թշնամի հարեւանը ջանք ու եռանդ չի խնայում նրանց ազատմանը կամ իրեն հանձնելուն հասնելու համար: Սակայն, Ադրբեջանի վարած քաղաքականությանն ու էությանը բնորոշ եւ այդ առումով կանխատեսելի հիշյալ ջանքերին չէ, որ պիտի ուշադրություն դարձնել, այլ հօգուտ ոճրագործների կատարվող Արեւմուտքի բարեխոսություններին: Այս իրավիճակում ԼՂՀ եւ ՀՀ իշխանություններն Արեւմուտքին պետք է առավելագույնս հասկացնեն (եթե, իհարկե, մինչեւ հիմա չեն հասկացել), որ ոճրագործներին մեղադրանքն առաջադրվել, դատավարությունն ընթացել ու նրանք դատապարտվել են ԼՂՀ քրեական, քրեական դատավարության օրենսգրքերի ու միջազգային օրենսդրության համաձայն:

Continue reading →

Կքանդվի՞ հայ-հրեական «գորդյան» հանգույցը… Ինչը չի կարելի ասել արտաքին աշխարհին, պիտի արծարծել ներքին շրջանակներում… – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Երբ հայն զգում է իր ինքնությունը՝ հասկանում է իր արարման էությունը եւ տեսնում է իր տիեզերական առաքելության սկիզբն ու վերջը: Սա նաեւ երկրային ճանապարհ ունի անցնելու եւ մարդկության տիեզերահաս հատվածը հասկանում է այս տիեզերախորհուրդ իրողության անկասելիությունը… Ով չի հասկանում՝ «աշխարհի վերջ»-ը նրա(նց) համար է գալիս, ա՛յս աշխարհի վերջն է գալիս՝ ա՛յլ աշխարհի վերականգնման համար…

Սա հասկացողը պիտի զգացած լինի նաեւ, որ եղել է Տիեզերական Գարնան Ավետիսն այս մասին:

Այս ամենը հասու է բնածին ազգերին եւ արհեստածին ազգերի այն հատվածին, որի ներկայացուցիչները ունեն բնածինների (որոնցից սերվել են ի սկզբանե) գոնե կես-գեն հիշողությունը…

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

Այսօր ամենախճճված հարաբերությունների պարզաբանման մի փուլ է նախանշվում. հայ-հրեական հարաբերությունների, որը վաղուց չի կարելի բարեկամական համարել, անգամ երկկողմանի լուրջ հարաբերությունների մասին խոսելն է ավելորդ: Խնդիրը նոր չէ, այն դարերի զայրույթ ունի իր մեջ:

Խոսքը միայն հզոր ու միասնական Հայաստանի թագավորների եւ ժամանակի հրեական իշխանությունների բախումների ու արյունահեղությունների մասին չէ: Դրանք հիմնականում եղել են պատերազմներ՝ աշխարհի ուժեղագույնը լինելու ճանապարհին, մեծ ու հզոր բանակների բախումներ են եղել, բայց ո՛չ ժողովուրդների սպանդների: Իհարկե, եղել են որոշակի ջարդեր բնակչության նկատմամբ կիրառված, բայց դա ծրագրված ու բացահայտ ոչնչացում չի՛ եղել… Այդպես եղել է ինչպես հայերի ու հրեաների, այնպես էլ հայերի եւ հույների, պարսիկների, եգիպտացիների, հնդիկների, բաբելոնցիների, ասորիների, հռոմեացիների կամ բյուզանդացիների, մոնղոլ-թաթարական կամ չինական արշավանքների առաջնորդների, հետո էլ վրացա-կովկասյան կամ արաբական, անգամ տափաստանածին թյուրքական ներխուժողների եւ այլոց միջեւ…

Սակայն, այն ինչ եղավ 19-րդ դարի վերջերին եւ 20-րդ դարի առաջին կեսին՝ անհամեմատելի է որեւէ լուրջ մարտական գործողության կամ տեւական պատերազմի հետեւանքների հետ: Դա պետք է ներկայացնել որպես հայոց անցյալի «սեւ 30-ամյակ», որը կարող է «համեմատվել» միայն 301-ի հայկական բացահայտ սպանդի հետ… որ շարունակվեց հարյուրամյակներ…  Այս ամենի մասին շատ է խոսվել: Երկու ահասարսուռ ոճիրների հետեւում էլ հրեական տարր կա թաքնված եւ սպառիչ ու ամոքիչ պատասխաններ պիտի տրվեն դեռ: Գուցե նաեւ հրապարակավ:

Continue reading →

Անցում՝ ազգիշխանական համակարգի – Ժողովրդավարությունը վերածվել է ամբոխավարության, ինչը անբնական համակարգի վերջնակետն է… Ճիշտը նոր կուսակցություն հռչակելն է…

Անցում՝ ազգիշխանական համակարգի…

Այն, որ ժողովրդավարությունն արհեստածին քաղաքական երեւույթ է, դրանում կարելի է համոզվել բնական օրենքների ամենապարզ ուսումնասիրությամբ: Ժողովուրդը կամ զանգվածը, առավել եւս ամբոխը, անբնական երեւույթներ են եւ չեն կարող իրական ու արդարադատ համակարգ ունենալ: Խոսքը ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական, իրավական կամ կեցական, թե այլ համակարգերի մասին է նաեւ:

Ժողովրդավարությունն իսկապես վերածվել է ամբոխավարության, քանզի երկրորդը առաջինի վերջնակետն է իսկզբանե: Անբնական համակարգը կարող է գոյատեւել միայն խմբակային, ինչպես ասում են այժմ՝ թայֆայական, կամ նման այլ բաժանումների միջոցով: Այժմ ոմանք նաեւ ասում են, թե քաղաքական կառույցները պետք է լուծարել եւ ժողովուրդը պիտի լինի միակ քաղաքական ուժը, իշխանությունը, ինչը ամբոխավարության վերջին հանգրվանն է:

Իսկ ինչպե՞ս են պատկերացնում երկրի կառավարումը՝ ամենժամյա հանրաքվեների կամ հանրահավաքների միջոցով, թե՞ երկրում ամեն բան ինքնիրեն տեղի է ունենալու եւ հայությունը Ազատության հրապարակում հավաքված, առանց աշխատելու, ստեղծագործելու եւ արարելու պիտի ապրի հրապարակի կենտրոնում:

Այսպես վերջերս Ուկրաինայում էր, երբ «Մայդանը» դարձավ իշխանություն, ընտրական տեղամաս եւ ռազմա-քաղաքական հայտարարությունների վայր… Հետո, երբ ոմանք՝ գործարար-դրամատերերի մի նեղ մասնագիտացված ու միջազգային պատվեր կատարող խմբակ հասավ իշխանափոխության, «Մայդանը» դարձավ ավելորդ օղակ, այն պարզապես դուրս շպրտեցին Կիեւի կոնտրոնից: Իսկ «Մայդանը» արդեն նոր իշխանություններից էր դժգոհում…

Սա ամբոխավարության վերջին շրջանն է, որից հետո գալիս է ժողովրդավարական բռնապետության հաստատումը, երբ «հեղափոխության զավակները» արդեն խժռում են միմյանց եւ, ի վերջո, ժողովրդավարական բռնապետությունը արտաքին հրահանգներով վերածվում է բոլորին խժռած խմբի քաղաքական պատկերացումների համակարգի:

Ժողովրդավարությունն անգամ ժողովրդաիշխանության տարր չունի իր ներսում: Ժողովրդաիշխանության համակարգը հավաստում է ժողովրդի կողմից ընտրված իշխանություն ունենալու ձգտումը, իսկ ժողովրդավարությունը եղել ու մնում է մի խմբի կամ խմբերի իշխանության համակարգ՝ ամբոխավարական հեռանկարով: Continue reading →

Եվրապարտատոմսեր. Հայաստանի պերճա՞նքը, թե՞ թշվառությունը… Անխիղճ բանկերից պրծում չկա… Ալյուրի հարստացում. առողջությու՞ն կպարգեւի, թե՞ կխլի այն…

Եվրապարտատոմսեր. Հայաստանի պերճա՞նքը, թե՞ թշվառությունը

Խեղդողը ռուսակա՞նն էր

Եվրապարտատոմսերի առաջին թողարկումից հետո ասացինք, թե լավ է իհարկե, որ ՀՀ կառավարությունը եվրապարտատոմսերի վաճառքից եկած գումարով միանգամից 2013թ. մարեց ռուսական 500 մլն դոլար վարկը եւ, ընդ որում, մարեց ամբողջությամբ: Թե չէ Ռուսաստանն այդ վարկի պատճառով մեր քթից բռնած ինչ իմանաս ինչեր էր ուզելու: Տնտեսական լեզվով ասած՝ տարեկան 44 մլն դոլար ավել վճարելուց պրծանք: Ավելի պարզ՝ Հայաստանը վաղաժամկետ եւ փաստորեն ամբողջությամբ երկու տարի առաջ մարեց ռուսական վարկը, ավելի ստույգ՝ 500 մլն դոլար վարկի մնացորդը՝ 440 մլն դոլար, որը ներառում է ինչպես մայր գումարի մնացորդի, այնպես էլ հաշվարկված տոկոսների պարտքը: Գուցե կրկնվում ենք, բայց այդ վարկը մարվեց հենց սեպտեմբերի 18-ին թողարկած 700 մլն դոլարի եվրապարտատոմսերի հաշվին։ Հիշեցնենք, որ վարկը Ռուսաստանից վերցրել էինք 2009թ.՝ 15 տարի ժամկետով, լիբոր+3 տոկոսադրույքով։ Եվ պիտի տարեկան մոտ 44 մլն դոլար վճարեինք մայր գումարի մարման նպատակով։ Դարձյալ կրկնվենք, բայց քաղաքական լեզվով ասած՝ մենք տվեցինք պարտքը մի երկրի, որ հարյուրավոր միլիոններ ներեց աֆրիկյան երկրներին, բայց իր այսպես ասած ռազմավարական գործընկեր ու դաշնակից Հայաստանի պարտքը չներեց: Ու թե այդ լիբոր+3-ն էլ 15 տարում վրաներս ինչ կնստեր, պարզ չէ:

Մի խնդիր էլ կար. բանն այն է, որ ՀՀ-ն միջազգային ֆինանսական կառույցների կողմից (ումից վարկեր է վերցնում) արդեն դասվում է միջին եկամուտ ունեցող երկրների շարքին: Սա նշանակում է, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները դադարեցնում են Հայաստանին արտոնյալ պայմաններով փոխառությունների տրամադրումը, ինչն էլ իր հերթին ընդգծում էր այդ օրերին եվրապարտատոմսերի թողարկման անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ քանի որ Հայաստանն այլեւս արտոնյալ պայմաններով վարկեր չի ստանալու ոչ Արժույթի միջազգային հիմնադրամից, ոչ Համաշխարհային բանկից, ոչ այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունից, պետք է ինքնուրույն ֆինանսավորում հայթայթեր (եթե նախկինում այդ կազմակերպությունները վարկ տրամադրում էին, որպես կանոն, 10 տարի արտոնյալ մարման ժամկետով, 0,75% տարեկան տոկոսադրույքով, ապա 2007թ. սկսած արտոնյալ վարկերը նվազել են, սկսել են ավելի թանկ պայմաններով առաջարկել)։ Սրանով էլ բացատրվում է եվրապարտատոմսերի թողարկումը:

Դրանք, ի դեպ, շատ արագ սպառվեցին: Սեպտեմբերի 18-ին թողարկվեցին, եւ սեպտեմբերի 30-ին ամբողջ գումարը տեղափոխվեց ՀՀ կառավարության հաշվեհամարներին: Եվրապարտատոմսերը ձեռք են բերել 152 ներդրողներ՝ աշխարհի բոլոր ֆինանսական կենտրոններից։ Հիմա կրկին ուզում ենք եվրապարտատոմսեր թողարկել, բայց, հնարավոր է, առաջինի նման դրանք չսպառվեն, քանզի ռիսկերն ավելի են մեծանում:

Continue reading →

Մեր մարզիկները կմասնակցե՞ն Բաքվի խաղերին – Գագիկ Ծառուկյանը ՀԱՕԿ-ը քաղաքական կառույց չի համարել եւ հայասպան թշնամուն սպորտի հետ կապ չունեցող է դիտարկել… Հայաստանի մասնակցությունը՝ աննպատակ եւ անիմաստ…

Մեր մարզիկները կմասնակցե՞ն Բաքվի խաղերին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի որոշմամբ մեր մարզիկները կմասնակցեն ամռանը Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական մարզական խաղերին եւ հանդես կգան 6 մարզաձեւերում (սամբո, հրաձգություն, ձյուդո, ընբշամարտ, բռնցքամարտ, թաեքվանդո): Ճիշտ է, գործադիր կոմիտեն նաեւ մեկ վերապահումով է որոշում կայացրել, ըստ որի յուրաքանչյուր մարզիկ ինքն է վերջնական որոշում կայացնելու մասնակցել-չմասնակցելու հարցում:

Մի՞թե ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երկար ժամանակ լինելով քաղաքականության մեջ՝ այդպես էլ չիմացավ, որ Բաքուն Ադրբեջանի մայրաքաղաքն է: Իսկ Ադրբեջանն այն պետությունն է, որը մեզ բացահայտ թշնամի երկիր է ու ամեն օր խախտում է թե՛ մեր պետության, թե՛ ազատագրված Արցախի սահմանները: Մի երկիր է, որ տարիներ առաջ թյուրք-հունգարական բանտից 3 մլրդ. դոլարով ազատեց ու հերոսացրեց Ռամիլ Սաֆարովին, ով իր հետ ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարեց քնած: Կարիք կա՞ քիչ ավելի հեռու գնալու… Պարզապես հիշեցնենք, որ անցյալ տարի նոյեմբերին 12-ին, երբ հրթիռակոծեցին Արցախում վարժական թռիչք իրականացնող հայկական անզեն ուղղաթիռը, Ադրբեջանի ղեկավարությունը, որ եվրոպական ամառային օլիմպիադա է կազմակերպում, օրեր շարունակ թույլ չէր տալիս հայկական կողմին վերցնել խոցված ուղղաթիռի անձնակազմի աճյունները, մինչեւ որ հայկական կողմը դա չարեց հատուկ ռազմական գործողությամբ՝ վտանգելով մասնակիցների կյանքը, բայց իրականացնելով երկրի պարտականությունը զոհված զինվորների նկատմամբ:

Բայց ՀԱՕԿ-ը քվեարկությամբ որոշել է մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի օլիմպիադային: Չնայած միջազգային մի շարք կազմակերպությունների բողոքներին՝ Ադրբեջանում մարդու իրավունքների եւ խոսքի ազատության ճնշումների վերաբերյալ, եվրոպական երկրները անարձագանք են թողնում այս ամենը: Նրանց եւս չի անհանգստացնում, որ Ադրբեջանը ամեն օր վտանգում է հազարավոր հայ զինծառայողների եւ խաղաղ բնակիչների կյանքը՝ դիվերսիոն հարձակումներ գործելով հայկական սահմանամերձ բնակավայրերի, դիրքերի վրա, կրակահերթի տակ պահելով գյուղերը: Դիպուկահարների միջոցով զոհվել են բազմաթիվ զինծառայողներ եւ բնակիչներ: Միայն 2015թ. մեկնարկից Ադրբեջանի սադրանքների զոհ է դարձել մեկուկես տասնյակ զինծառայող, մի քանի խաղաղ բնակիչ:   Continue reading →

Հայկական խոհանոց – Տանձով թխվածքաբլիթ… Աշխարհի մարզական հեւքից… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Տանձով թխվածքաբլիթ

Բաղադրությունը – Ձու – 5 հատ, շաքարավազ – 1 բաժակ, ալյուր – 1 բաժակ, փխրեցուցիչ – 1 թեյի գդալ:

միջուկի համար՝ տանձ – 4 հատ, օսլա – 1 ճաշի գդալ, շաքարավազ – 3 ճաշի գդալ:

թթվասերի թանձրուկի համար՝ թթվասեր – 200 գ, մեղր – 1 ճաշի դալ, դարչին – 0.5 թեյի գդալ:

Պատրաստման եղանակը – Ձուն ու շաքարավազը հարել՝ մինչեւ թանձրանա: Ալյուրի մեջ լցնել փխրեցուցիչը, խառնել եւ ավելացնել հարած ձվին ու շաքարավազին: Մաքրած ու կտրտած տանձին ավելացնել շաքարավազն ու օսլան ու շարել ջեռոցի տակդիրի մեջ:

Վրան էլ լցնել հարած զանգվածը, ու տակդիրը դնել ջեռոցը՝ թխվածքաբլիթը եփելով 2000-ի տակ 20 րոպե: Հանելուց հետո կտրատել եւ մատուցել շաքարի փոշիով կամ թթվասերի թանձրուկով:

Ի դեպ, թանձրուկը պատրաստելու համար հարկ է խառնել թթվասերը, մեղրն ու դարչինը՝ նշված չափաբաժիններով: Անու՛շ արեք՝ քաղցրացնելով Ձեր կյանքը:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Հաստատվեց մարմնամարզիկ Վահագն Դավթյանի անվան տարրը

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի համապատասխան հանձնախումբը հաստատել ու տարրերի դասակարգման ցանկում գրանցել է հայաստանցի մարմնամարզիկ Վահագն Դավթյանի անունով նոր տարրը:

Անցած տարի Քաթարում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում Վահագն Դավթյանը օղակների վրա վարժությունում աշխարհում առաջինը կատարեց կախ վիճակից ուղիղ մարմնով, ուժով առաջ շրջումով խաչ տարրը:

Նախկինում նմանատիպ հաջողություն եւ անվանական գրանցում են ստացել Հրանտ Շահինյանի (նժույգթափ), Ալբերտ Ազարյանի (օղակների վրա), Արթուր Հակոբյանի (հենացատկ) եւ Վահագն Ստեփանյանի (նժույգթափ) անունով տարրերը:   Continue reading →

Հայ Աստվածների փնտրտոքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (6-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Սկիզբը՝ թիվ 2-6-ում

http://www.hayary.org/wph/?p=4674 – Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (5-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=4659 – Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (4-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=4641 – Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (3-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ… Տիեզերքի մոդելավորման համակարգ են ստեղծել…

http://www.hayary.org/wph/?p=4625 – Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (2-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=4611 – Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Հայկական դիցարանում պաշտվել են նաեւ այլ աստվածություններ, որոնք իրականում դուրս են Հայկական Աստվածային համակարգից (որում հստակ 8 Աստվածներ կան): Նշեմ մի քանիսին՝ Դեմետր (մահացող եւ հարություն առնող աստվածություն), Գիսանե (հայկական դիցաբանության երկարամազ աստվածոհի, Դեմետրի քույրը), Բարշամ կամ Բարսամ («երկնքի որդի», ի սկզբանե եղել է սեմական աստվածություն) եւ այլն: Զենոբ Գլակի հաղորդմամբ՝ Դեմետրի տաճարը եղել է Կուառս ավանի մոտ, իսկ Գիսանեինը՝ հենց Կուառսում։ Դեմետր աստծո անոնով է հավանաբար իր անոնը ստացել Արձան քրմապետի որդի Դեմետրը։ Կործանելով տաճարները՝ Գրիգոր Խավարիչը վանք է կառոցել Դեմետրի տաճարի տեղում եւ վանահայր նշանակել Զենոբ Գլակին, որի անոնով էլ վանքը կոչվել է Գլակավանք։ Ըստ որոշ տեղեկությունների, Գիսանեն եւ նրա եղբայր Դեմետրը Հնդկաստանից Հայաստան փախած ու Տարոն գավառում հաստատված արքայորդիներ էին… Ըստ Մովսես Խորենացու, հնագույն ժամանակներում Բարշամը եղել է հայոց Արամ նահապետի հակառակորդը։ Հետագայում ասորիների կողմից աստվածացվում է իբրեւ ասորիների աստվածային նախնի Բարշամ, ումից հայոց Վահագնը իբր հարդ է գողանում ու հետքը թողնում երկնքում (Հարդագողի ճանապարհ)։ Երկու դեպքում էլ նա հայերին հակառակորդ է, որի պաշտամունքը, սակայն, ներմուծվում է Հայաստան, ինչպես շատ օտար աստվածություններինը:

Անգամ 100-ից ավելի աստվածություններ են «հայտնաբերել» ոմանք եւ դեռ հպարտանում են՝ չհասկանալով, որ օտարների կուռքերին են փառաբանում եւ «հայացնում»… Եղել է նաեւ տեսակետ՝ իբր Հայոց Գլխավոր Աստվածը մի քանի աստվածոթյունների տեսքով է ներկայանում, անգամ ներկայիս հեթանոս հայերից ոմանց մոտ կա այդ սխալ տեսակետը, թե հայերն ոնեն 4 Աստված՝ Հայր Արա, Մայր Անահիտ, Վահագն եւ Աստղիկ, իսկ Միհրը, Տիրը, Նանեն ու Վանատորը իբր Հայր Արայի գործառույթների աստվածացումներ են… Հավելենք, որ բացի արեւի կամ լուսնի աստվածություններից եղել են նաեւ արշալույսի-արեւածագի, վաղ առավոտյան երկնքի դռները բացող եւ երեկոյան փակող, ծիածանի, ծովերի ու լճերի, գետերի ակունքների հովանավոր, հողերի պարարտացման, երկրագործոթյան հովանավոր, վար ու ցանքի հովանավոր, անասնապահոթյան հովանավոր, թռչունների տիրակալ, ընտանի թռչունների հովանավոր, ջուլհակության, երկրաշարժեր առաջացնող, կրակի ու հրաբուխների, շինարարոթյան (շեների ու բնակավայրերի), քարայրների ու անձավների տիրակալ, մարդկանց տեղն ու դիրքը սահմանող ու հովանավորող, նվիրատվության, մարդկանց բանականոթյոնը մթագնող եւ խելազրկոթյան նոպա առաջ բերող, արյան ու վրեժխնդրոթյան, թաղումների ծիսակատարոթյոնը սահմանող, ծովային խոթերի տիրակալ աստվածություններ ու այսպես շարունակ:

Continue reading →

Ով է ուզում դառնալ ընդդիմադիր առաջնորդ… Ռուսաստանը Հայաստանում իշխանափոխություն չի ուզու՞մ… Այլեւս անթույլատրելի է մարտիմեկյան զոհերի հիշատակը շահարկումը…

Ով է ուզում դառնալ ընդդիմադիր առաջնորդ

ԲՀԿ-ից շարունակվում է մեծ արտահոսքը: Տեղեկություն է հրապարակվել անգամ, որ Շիրակի կառույցի ղեկավար Մարտուն Գրիգորյանը պատրաստ է ընդհանրապես լուծարել տարածքային կառույցը եւ դուրս գալ կուսակցությունից: Կուսակցությունից դուրս եկած մի շարք պատգամավորների մասին արդեն գրել ենք, բայց «հերթի մեջ» էլի կան:

Այն ինչ կատարվում է ԲՀԿ-ի հետ, համարժեքորեն չի արձագանքվում Գագիկ Ծառուկյանի կողմից, ինչը հավաստեց, որ նա հեռանում է ոչ միայն պատգամավորությունից (չնայած կարող է դեռ մնալ), այլեւ՝ քաղաքականությունից:

Եվ ԲՀԿ-ի խմբակցությունում ներգրավված քաղաքական գործիչները հայտնվեցին շփոթության ու անելանելի վիճակի մեջ: Մարդիկ դեռ հստակ չգիտեն իրենց անելիքը, իսկ նրանց երկար ժամանակ սարեր էին խոստացել: Անգամ խոսում էին, թե ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջեւ եղել է պայմանավորվածություն, որ իշխանափոխությունից հետո ԲՀԿ ղեկավարը պետք է դառնա նախագահ, ՀՀ 1-ին նախագահը՝ Աժ նախագահ: Բայց նման իշխանափոխությանը դեմ էին ոչ միայն ՀՀԿ-ականները, այլ ընդդիմադիրների մի խումբ, որոնց անունները հետո հնչեցին՝ ԱԺ ԲՀԿ պատգամավորներ Վահե Հովհաննիսյանն ու Ստեփան Մարգարյանը են, ինչպես նաեւ «7օր» կայքի խմբագիր Անդրանիկ Թեւանյանն ու «zham.am» կայքի խմբագիր Երվանդ Բոզոյանը: Հստակ է, որ ընդդիմության ներսում ներքին կեղեքումներն ու խառնակչությունները առավելապես հրահրվում են իշխանությունների կողմից, բայց սա կարծես թե ընդդիմության ներքին ընդդիմությունն էր եւ միակը չէր… Անգամ ՀԱԿ-ի պատգամավորներից կան ընդդիմադիրներ այս դաշինքին: Այդ ժամանակ դեռ խոսում էին, թե ԲՀԿ-ն շարունակելու է պահանջել նախագահի արտահերթ ընտրություններ:

Իսկ առկա քաղաքական անորոշությունը արդեն ճնշում է շատերին: Երբ Սերժ Սարգսյանը չարիք հռչակեց Գագիկ Ծառուկյանին, ոչ թե ԲՀԿ-ին, հասկանալի էր, որ «չարիքի» հեռանալուց հետո ԲՀԿ-ն կարող է շարունակել գործել: Հատկապես, որ ՀՀ 2-րդ նախագահը եւս շահագրգռված է դրանում: Սակայն ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով, դեռ հայտնի չէ: Երեւի իշխող կուսակցությունը կհուշի նաեւ միջոցների մասին…

Իսկ իշխող կուսակցության ներսում խոսում են նաեւ վարչապետի հնարավոր փոփոխության մասին: Կարծիք կա, որ Հովիկ Աբրահամյանին կներկայացնեն որպես խոստումը չկատարած ՀՀԿ-ականի, ով չկարողացավ զսպել ընդդիմադիր դարձած խնամի Գագիկ Ծառուկյանի քաղաքական ախորժակը: Մի այլ տարբերակ էլ կա, որ Հովիկ Աբրահամյանն այսպիսով ազատ կլինի եւ կդառնա ԲՀԿ հովանավորն ու միջոցներ գտնող-տրամադրողը, ինչը թույլ կտա կառույցը պահել գոնե կիսով չափ եւ աշխատեցնել: Սա եւս հավանական է, չնայած խոսում են նաեւ Ռոբերտ Քոչարյանի կողմից նշանակվող մեկ այլ թեկնածուի մասին, ով կին է եւ ՀՀ 2-րդ նախագահի եղբոր դուստրը:   Continue reading →

Հեռանում է, որ եկեղեցի կառուցի – Մի համագումար, որը կմնա մեր քաղաքական պատմության մեջ որպես ամենախայտառակը… Ո՛չ մի նմանություն՝ այս գործարար-գործիչների մեջ…

Կայացավ ԲՀԿ արտահերթ համագումարը եւ եղավ այն, ինչին բոլորն էին սպասում: Եղավ այն, ինչ ասում էինք երկար ժամանակ՝ ՀՀ 3 նախագահների օրոք իր միլիարդները դիզած անձը չէր կարող լինել հեղափոխական՝ բառի իսկական իմաստով: Եթե այդքան կարողության տեր մարդը անգամ իսկական իմաստով բարերար չէ, ինչպե՞ս էր դառնալու առաջնորդ…

Ինչեւէ, եղավ մի համագումար. որ կազմակերպել էր Հայաստանի իբր 2-րդ քաղաքական ուժը, եւ այս համագումարը կմնա մեր քաղաքական պատմության մեջ, որպես ամենախայտառակ արտահերթ համագումարը: Որպես կուսակցության ղեկավար պարզապես ի ցույց բոլորի խոստովանեց, որ ինքը «չարիք» է երկրի համար, «հանցագործ» է, ով խուսափել է հարկերից եւ թալանել է ազգային հարստությունը, «դոդի Գագո» է, ով քաջ Նազարի նման հասավ իր գահին ու տապալվեց: Իհարկե, դեռ միլիարդների մեջ է, բայց ո՞վ գիտի…

Ինչեւէ, անդրադառնանք այդ խայտառակ համագումարին, իսկ մնացյալը կորոշի ընթերցողը:

Նախապես նշենք, որ ԲՀԿ նախագահ է ընտրվել այդ կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւ ԲՀԿ-ն իրեն առաջին անգամ հայտարարել է ընդդիմություն: Բայց սա արդեն հերթական մի ընդդիմադիր կուսակցություններից մեկն է ու անգամ ԲՀԿ-ի նախկին հավակնությունների բեռը չի կարող մնացյալից առաջ մղել այս կառույցին:

Իսկ Գագիկ Ծառուկյանը համագումարում հանդես է եկել հայտարարությամբ: Վերը նշեցինք, որ սա լավ պատմա-քաղաքական դաս է բոլոր քաղաքական ուժերի համար, ուստի ամբողջությամբ (այսօր առանց մեկնաբանության) տպագրում ենք հայտարարությունը:

– «Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնց հետ միասին երկար ճանապարհ ենք անցել, տեսել ենք ուրախության, տխրության, հիասթափության, ցնծության պահեր: Ես միշտ աշխատել եմ ձեզ հետ լինել անկեղծ ու բաց: Եթե աշխատանքի ընթացքում ծագել են լարվածության, իրար չհասկանալու պահեր, ես միշտ աշխատել եմ արագ հարթել դրանք, որպեսզի չմնա որեւէ նստվածք կամ հետին միտք: Մեզ միասին հաջողվեց ստեղծել թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս լուրջ կշիռ ունեցող, մեծ հեղինակություն վայելող կուսակցություն: Ձեզնից յուրաքանչյուրն այդ գործում ունի իր ավանդը:

Continue reading →

Կարիքավոր երկրի նախագահները – նրանք տնօրինում են երկրի քաղաքական ոլորտը, ունեն ամեն ինչ եւ մի բան չունեն՝ այն, որ ոչ մի բանի կարիք չունեն… Մեր ամենահարուստ եւ հարուստ նախարարները…

Կարիքավոր երկրի նախագահները

ԱԺ-ում բուռն քննարկվեցին «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքների նախագծերը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը նշեց, որ օրենքների ընդունումից հետո նախագահներին գրասենյակը, բնակարանը, ավտոմեքենան կտրամադրվի ցմահ, կենսաթոշակն էլ կլինի հատուկ: «Ինչու հատուկ, քանի որ իրանք շատ հատուկ մարդիկ են»,- բացատրեց պատգամավորը:

Ճիշտ է երկրի նախագահի պաշտոնաթողությունից հետո նրան գործելու, աշխատելու հնարավորություն տալը, սակայն մեր երկրում առկա խնդիրներն այնքան շատ են, որ այս հարցը պետք է «հատուկ» հերթի դրվի: Ինչու հատուկ, որովհետեւ այդ «հատուկ» մարդիկ կամա, թե ակամա մեղավոր են մեր երկրի այսօրվա վիճակի համար… Եվ պիտի որ չհրաժարվեն իրենց հարցը հերթի դնելու համար:

Ինչեւէ, պատգամավորը մեծ առաջընթաց համարեց այն, որ քաղաքական ուժերը սկսել են խոսել սահմանադրական բարեփոխումների արդյունքում ապագա նախագահի սոցիալական երաշխիքների մասին: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նույնպես «հատուկ» հարց ուղղեց. «Եթե նախագահների կենսաթոշակը համարում եք հատուկ եւ դոշով էլ պաշտպանում եք, այո, դոշով, այս դեպքում դոշն է կարեւոր, ապա այդ դեպքում ինչպե՞ս եք պարզելու՝ նախկին նախագահները նշանակվել են որեւէ այլ տեղ աշխատանքի, վարձատրություն ստանու՞մ են, թե՞ ոչ: Ինչո՞ւ եք նսեմացնում այս դիրքը: Օրինակ, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքում դա ինչպե՞ս պետք է պարզեք, հարցում եք անելու Մոսկվա եւ պարզեք՝ այնտեղ որեւէ աշխատանքի նշանակվա՞ծ է, թե ո՞չ: Հարցերն էլ պետք է տրամաբանական լինեն: Եթե խոսում ենք նախագահի ինստիտուտը պահելու մասին, ուրեմն արժանապատիվ համակարգ ներդնենք»:

Ի պատասխան Հակոբ Հակոբյանն ասաց. «Ցավում եմ, պարոն Մինասյան, որ դուք մինչեւ հիմա չգիտեք, որ թոշակ ստացողներին ուղղակիորեն չենք հարցնում՝ դրսում ի՞նչ եք ստանում, աշխատում եք, թե ոչ: Դուք ձեր չափով ուրիշներին մի չափեք»: Ա. Մինասյանի արձագանքը չուշացավ. «Ցավոք, դուք մինչեւ հիմա չեք տիրապետում, որ օրինակ՝ դատավորների, զինվորականների, նախարարների դեպքում կատարվում է նման հարցում: Իսկ իմ չափը ես գիտեմ ինչքան է ու իմ արժանիքն էլ գիտեմ, ի տարբերություն շատերի»:

ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը եւս խոսեց պաշտոնաթող նախագահների կենսաթոշակի եւ այլ արտոնությունների մասին: Հայտարարեց, որ մեր նախագահները խիստ պահանջարկված են մեր հասարակական-քաղաքական կյանքում, ու հենց սա է այս օրենսդրական փոփոխությունների մեխը. «Սա է պատասխանը միջազգային հանրությանը, որ ՀՀ-ում չկա թշնամանք մեր երկրի ներսում: Անձնական խնդիրներն այս պարագայում հետին պլան են մղվում, երբ հարցը վերաբերում է պետականությանը, ու հիշեք՝ եթե քար ենք նետում դեպի անցյալ, ապա ապագան թնդանոթով կպատասխանի: Կուզեմ, որ մենք էլ ԱՄՆ-ի նման մեր պաշտոնաթող նախագահներին ցմահ դիմենք «պարոն նախագահ» եզրույթով»: Նախագծի հաջորդ պաշտպանը ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էր. «Այս նախագծերը պետականության հասունության ուղերձ են նաեւ, ու այստեղ ոչ թե անձերի խնդիր է, այլ՝ պատմական կերպարների»: Նա նաեւ ժպտալով հետարքրքվեց՝ արդյոք չկան բոնուսներ նաեւ այն քաղաքական գործիչների դեպքում, որոնք իրենց են համարում ընտրված նախագահներ… «Շնորհակալություն, պարոն Ֆարմանյան, կառուցողական ելույթի համար, սակայն չի բացառվում, որ ձեր ելույթից հետո հայտնվեն մարդիկ, որ ասեն՝ իրենք էլ են ընտրվել»,- կատակեց արդեն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:   Continue reading →