Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Շահեր որսալու պահը… Ազատ գոտու քաղաքական ուղին… Մոսկվան դժվարանու՞մ է ասել… Արցախի, Նախիջեւանի ու Ջավախքի հայապատկանության խնդիրը պետք է լուծել…

Մեր իշխանությունները անարձագանք են թողել Իրանի կողմից արվող հայտարարությունները: Թեհրանը երեք կարեւոր հայտարարություն է արել. նավթի նախարարը հայտարարել է, որ պատրաստակամ են Եվրոպային գազ մատակարարել եւ, որպես երկրորդ ճանապարհ, տեսնում են Հայաստանը: Առաջինը Թուրքիան է, սակայն այդ տարբերակն իրենց սրտով չէ: Այս դեպքում Հայաստանի էներգետիկ անվտանգությունը մի նոր մակարդակի կբարձրանա:

Մյուս հայտարարությունն Իրանի ազատ գոտիների հարցով պատասխանատու անձն է արել, վերաբերում է Հայաստան-Նախիջեւան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտի ստեղծելուն:

Հաջորդ հայտարարությունը վերաբերում է Իրան-Հայաստան երկաթուղու գործարկմանը:

Հասկանալի է, որ Ռուսաստանը ամեն կերպ փորձում է խոչընդոտել Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացումը, քանի որ դա սպառնում է ռուսական շահերին: Դա սպառնում է հատկապես Ռուսաստանի էներգետիկ շահերին, քանի որ ներկայումս Եվրոպան, որպես ռուսական գազի այլընտրանք, տեսնում է իրանական գազը:

Ադրբեջանականն այլընտրանքային չի կարող լինել ոչ բավարար ծավալ ունենալու առումով, ինչի մասին գրել է «Լուսանցք»-ը:

Հայաստանը պետք է նույնպես քայլեր նախաձեռնի Նախիջեւանի սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծմանն ուղղված: Երկաթգծի շահագործումը եւս կարող է դառնալ ռազմա-քաղաքական խնդիր: Երկաթուղին եթե աշխատի, ապա պետք է լինի ապահով, իսկ ապահովությունը պետք է երաշխավորվի բոլոր երկրների կողմից, ինչը նաեւ քայլ է Հայաստանը տարանցիկ տարածաշրջանային երկիր դարձնելու գործում:

Կա նաեւ զուտ ռազմա-քաղաքական խնդիր: Եթե տնտեսական գոտին աշխուժանա Նախիջեւանի հատվածում, ապա Հայաստան-Նախիջեւան սահմանը՝ հանդիսանալով նաեւ ՀԱՊԿ սահման, նոր ներդրումներ անելու հարցեր է առաջ բերելու: Ինչպես տարածաշրջանի մյուս հատվածներում, այնպես էլ այստեղ նույնպես Ռուսաստանի Դաշնության, Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների ընդհանուր շահերի բախում է տեղի ունենում, ինչը բնականաբար Հայաստանի շահերն առաջ տանելու նոր հեռանկարներ է բացում:

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ապագայում կարող է դառնալ Եվրասիական տնտեսական միության ռազմական բաղադրիչը,- Մինսկում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հավելելով,- ԵՏՄ անդամ երկրներին ապագայում լուրջ ինտեգրացիա է սպասվում, եւ քաղաքական, եւ ռազմական ինտեգրացիա, քանի որ տնտեությունն ամեն ինչի հիմքն է: Եթե կա տնտեսություն, եթե այն միավորում է մարդկանց, ապա անպայման մենք նաեւ պաշտպանելու ենք այդ տնտեսությունն ու շահերը»: Հայտնի է, որ ՆԱՏՕ-ն էլ ԵՄ շահերը պաշտպանող ռազմական ուժ է, իսկ Եվրամիությունը վաղուց է ստանձնել տնտեսական, քաղաքական կամ ռազմական ինտեգրացիան:

Continue reading →

Իրավիճակը նաեւ ստեղծել է պետք – «տեղում մնալը» հաստատ հայկական շահերին չի ծառայելու… Պարտքն ավելացավ, գործերը մնացին – «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի քաշքշուկները…

Իրավիճակը նաեւ ստեղծել է պետք

Հայ-ադրբեջանական սահմաններին ուժգնացող լարումները հերթական փորձն են Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու, ինչը կարծես հաղթահարվում է: Արցախի եւ Նախիջեւանի ճակատներում հայկական զինուժն ապացուցում է իր կայացած լինելու փաստը: Ավելին՝ թշնամին երբեմն ընկնում է իր իսկ փորած փոսը: Երեւանն ապացուցել է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում սադրիչն ու խախտողը ադրբեջանական կողմն է: Դա երեւաց նաեւ ԵԽԽՎ հերթական խորհրդաժողովում Իլհամ Ալիեւին տրված հարցերից ու նրա բարկացած պատասխաններից: Եվրոպացիները կարծես հոգնել են Բաքվի խավիարային ու նավթադոլարային խեղկատակություններից:

Բայց պաշտոնական Երեւանը մի քայլ էլ պետք է անի, որպեսզի ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան երեւա իր անվստահելիության ամբողջ հմայքով… Հայ-թուրքական արձանագրություններում դրված հայկական կողմի ստորագրությունը պետք է հետ կանչվի: Մոտ ապագայում այն կյանքի չի կոչվի, իսկ «տեղում մնալը» հաստատ հայկական շահերին չի ծառայելու:

Այդ արձանագրությունների չվավերացման տապալման ամբողջ մեղքը Անկարայի վրա է, բայց դա չի արձանագրվում, քանզի սառեցված վիճակը թույլ չի տալիս մեղադրել թուրքերին: Ետկանչը միանշանակ նոր իրավիճակ կստեղծի եւ մասնակից պետությունները պետք է «գտնեն» մեղավորին:

Անկարան չի կարող նոր խաղեր տալ, Հայաստանը հայտարարել է, որ չի հանդուրծի նախապայմաններ. իսկ Ադրբեջանը առանց նախապայմանների թույլ չի տա, որ իր ավագ եղբայրը բացի ՀՀ-ի հետ սահմանները…

Իսկ փակ սահմանների նոր հավաստման դեպքում Երեւանը նորովի կպնդի միջազգային հանրությանը՝ Իրանի հետ երկաթգծի եւ գազի տարանցիկ ճանապարհ նախաձեռնելու համար: Առավել եւս, որ սա շրջանցում է Մոսկվայի շահերը, ինչը Արեւմուտքի սրտով է:

Պարտքն ավելացավ, գործերը մնացին

Տարանցիկ երկիր դառնալու ճանապարհին շատ կարեւոր է  ներքին ենթակառուցվածքների բարվոք վիճակին, արդիականացմանն ու նորերի կառուցմանը հետեւելը: Ինչը սակայն համապատասխան նախարարությունը չի կարողանում ապահովել:

Continue reading →

Խցակից իշխանությունն ու ընդդիմությունը – Ասում են մենք այժմ Հայաստանի Հանրապետություն ենք՝ Համամոլորակային գաղութի 285-րդ խուցը…

Իշխանությունները հավաստել են, որ ընդդիմադիր քառյակի պահանջներին կտրվի պատասխան: «12 կետից որեւէ կետ անպատասխան չի մնա, բայց կողմնակից չեմ, որ տրվում են վերջնաժամկետներ»,- ասել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Ըստ իշխանության ներկայացուցչի, իր խոսքը պետք չէ հասկանալ այնպես, որ այն ամենը, ինչ գրված է այդ կետերում, պետք է կատարվի իշխանության կողմից:

Որոշ ընդդիմադիրներ համոզված են, որ իշխանությունը քաղաքական կամք չի դրսեւորի քառյակի պահանջները կատարելու համար: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի գնահատմամբ՝ 2013թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումը ԱԺ-ում ձեւական բնույթ էր կրում, քանի որ կառավարությունը, որն այդ բյուջեն կատարել էր, հրաժարական էր տվել՝ ԱԺ ոչ իշխանական ուժերի պայքարի ու պահանջների արդյունքում: Սրանում համոզված է ընդդիմադիր պատգամավորը, ինչը հերքել են իշխանության ներկայացուցիչները՝ նշելով, թե խնդիրը լուծվել է ներկուսակցական ոլորտում՝ Տիգրան Սարգսյանի դիմումի համաձայն:

Անդրադառնալով քառյակի պահանջներին՝ «Ժառանգության» ներկայացուցիչը համոզմունք է հայտնել, որ մինչեւ սեպտեմբերի 30-ը, ցանկության դեպքում, հանգիստ կարող են իրականացվել դրանք, եթե վերջապես քաղաքական կամք դրսեւորվի: Աշնանը ընդդիմության հանրահավաքում արդեն ավելի հստակ գնահատականներ կտրվեն:

«Երկու դեպքում էլ իշխանությունը խնդիր կունենա՝ եթե կատարի քառյակի պահանջները, եւ եթե չկատարի»,- ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա հավելել է, որ չնայած ստորագրել են ընդհանուր փաստաթուղթը, բայց իրենց կուսակցության պահանջը նույնն է. «Իշխանափոխության մեջ ենք տեսնում լուծումը: Եվ եթե արտագաղթը չկասեցվի, ապա ժամանակի ընթացքում իշխանափոխություն պահանջող էլ քիչ կմնա»: Ուստի՝ իրենք աշխատում են այն ուղղությամբ, որ սեպտեմբերին իրենց պես մտածողների թիվն ավելանա: «Դանդաղ, բայց զգալի արդյունք է այն, որ հունվարից հետո քառյակը կարողացավ ՀՀԿ-ի ձայները հասցնել 66-ի»,- նշել է ՀԱԿ պատգամավորը ու համոզմունք հայտնել, թե «ժամանակ կգա, եւ ՀՀԿ-ից շատերը կհեռանան, երես կթեքեն»… «Սերժ Սարգսյանը ինքն է օգնում ընդդիմությանն իր քաղաքականությամբ: Ո՞ր երկիրը, օրինակ, թույլ կտար, որ չգիտես ով գա ու նման պոռոտաբանությամբ զբաղվի մեր խորհրդարանում եւ ոչ մեկը դրան չպատասխանի»,- նշել է նա՝ մատնանշելով ոմն Կիսելյովի հակահայ հայտարարությունը եւ դրա շուրջ առաջացած աղմուկը: ՀԱԿ պատգամավորը, այնուամենայնիվ, տեսականորեն համաձայն է, որ կարող են կատարել քառյակի պահանջները, եթե դրա ցանկությունն ունեն, բայց…

Continue reading →

Կադրային քայլեր՝ Հայաստանից դուրս վերահսկվող… ՀԱԿ-ը չի՞ ուզում հանդիպել ՕԵԿ-ի հետ… Քաղաքական դաշտը դեռ չի կայացել – Իսկ Վերահսկիչ պալատը կարո՞ղ է տրվել ընդդիմությանը…

Կադրային քայլեր՝ Հայաստանից դուրս վերահսկվող

Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը վերադարձավ ԱՄՆ-ից, հրապարակումներ եղան, թե «Ժառանգություն»-ում այնքան էլ ուրախ չեն նրա վերադառնալու փաստից, քանի որ նա կուսակիցներին նոր ֆինանսական միջոցներով ապահովելու հարցը չէր լուծել: Կուսակիցները նաեւ անհանգիստ են դարձել իրենց առաջնորդի փոփոխական տրամադրությունից, ով երբեմն խոսում է կտրուկ փողոցային ցույցերի անցնելու, հետո՝ դասական հացադուլի կամ ծոմապահական տարբերակների մասին, հետո էլ մի այլ ցանկություն է առաջ քաշում… իսկ կուսակիցների հետ շփման ժամանակ երբեմն էլ բղավում է:

Այս ընթացքում հայտնի դարձավ, որ «Ժառանգություն»-ը գնալու է ներքին փոփոխությունների ճանապարհով: Ստյոպա Սաֆարյանը դուրս է գալիս կուսակցության վարչության կազմից եւ պետք է զբաղվի հասարակական ոլորտի հետ շփումներով: Չնայած խոսք կա նաեւ կուսակցությունից հեռանալու մասին: Ըստ իր պարզաբանումների, նա գործունեություն է ծավալելու իր հիմնադրած «Միջազգային եւ անվտանգության հարցերի ինստիտուտ»-ում, շարունակելու է նաեւ Երեւանի ավագանու գործունեությունը:

Հիշեցնենք, որ կարճ ժամանակ առաջ պատգամավոր Թեւան Պողոսյանն էր մանդատից հրաժարվելու քայլը կատարել, ինչին հետեւելու էր «Ժառանգություն»-ից հեռանալու քայլը, սակայն կուսակցության ղեկավարին հաջողվեց ետ պահել նրան այդ քայլերից: Բայց այս անգամ կարծես ավելի լուրջ խոսակցություններ կան, որ «Ժառանգության» ղեկավար մարմնում փոփոխություններ են սպասվում, ինչը կհստակեցվի առաջիկա համագումարին, որտեղ էլ հենց Ստյոպա Սաֆարյանը հրաժեշտ է տալու գլխավոր քարտուղարի պաշտոնին:

ԱՄՆ-ից դժգոհ վերադարձած Րաֆֆի Հովհաննիսյանին հնարավոր է հակակշիռ հայտնվի, ով կարեւորագույն դիրք է գրավելու կուսակցությունում: Դա ԱՄՆ-ում ամիսներ շարունակ «վերապատրաստվող» Զարուհի Փոստանջյանն է լինելու: Բացառված չէ նույնիսկ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մնա սոսկ կուսակցության առաջնորդ՝ չգլխավորելով վարչությունը, ինչը եւ կդառնա Զարուհի Փոստանջյանի մենաշնորհը, ում, վերապատրաստումից հետո, համարում են առավել հեռանկարային: Խոսքն ամերիկյան հրահանգները կատարելու հեռանկարի մասին է հաստատ:

Իսկ Զարուհի Փոստանջյանը վաղուց է ապացուցել, որ պատրաստ է ՀՀ իշխանությունների դեմ (անկախ այն բանից, որ դա օտարները երկրի դեմ են գործածում) գործել եվրոպական կառույցներում, անգամ թուրք եւ ադրբեջանցի պատգամավորների հետ ուս-ուսի տված՝ նույնիսկ չխորհրդակցելով կուսակիցների հետ: Վերջերս իզուր չէր, որ հենց ԱՄՆ-ից «Ժառանգության» հնարավոր նախագահացուն խիստ տոնով քննադատեց ընդդիմադիր քառյակին՝ միայն իր կուսակցությանը համարելով ճշմարիտ ընդդիմություն:

Continue reading →

Հայկական խոհանոց – Դանդուռով ձվածեղ… Աշխարհի մարզական հեւքից – Աշխարհի չեմպիոնի պարտությունը Հայաստանում խորհուրդ ունի… www.hayary.org-ը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը (հեռ` 531-027, 531-028)- (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Դանդուռով ձվածեղ

Բաղադրությունը – Դանդուռ – 1 կապ, հավկիթ – 2 հատ, սոխ – 1 գլուխ, սամիթ եւ համեմ – ըստ ճաշակի, բուսայուղ – 30 գ, աղ:

Պատրաստման եղանակը – Դանդուռի ցողունները լվանալ աղաջրում, հետո սառը ջրում թողնել երկու րոպեի չափ: Այնուհետեւ աղաջրում խաշել, աղաջրից հանել եւ գցել սառցաջրի մեջ: Ջրքամել եւ մանր կտրատել:

Բուսայուղը լցնել թավայի մեջ, պատրաստել սոխառած: Վրան լցնել մանր կտրտած դանդուռը, սամիթն ու համեմը: Սրանց վրա էլ լցնել հարած ձուն: Կափարիչով փակել եւ մարմանդ կրակին թողնել չորս րոպե: Մատուցել սխտոր-մածունով: Անու՜շ լինի:

Աշխարհի մարզական հեւքից.-

Երկաթե եւ առասպելական Տիգրանը

Տիգրան Վարդանի Պետրոսյան (հունիս 17, 1929թ.-օգոստոս 13, 1984թ.)։ Շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն։ Մականունն էր «Երկաթե Տիգրան»՝ իր գրեթե անխորտակելի պաշտպանության համար։ Միջազգային կարգի գրոսմայստեր (1952թ.), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960թ.), շախմատային տեսաբան եւ վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր (1963-1966թթ.), «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (1968-1977թթ.), փիլիսոփայական գիտությունների թեկնածու։ Շախմատով սկսել է զբաղվել 1940-ական թթ., Թբիլիսիի Պիոներների պալատում, որտեղ իր վարպետությունը կատարելագործել է Էբրալիձեի գլխավորությամբ։ Առաջին հաջողություններն արձանագրել է Համամիութենական պատանեկան առաջնություններում։ Սպորտի վարպետի նորման լրացրել է 1947թ. ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակչում։ Երկրի 1949թ. առաջնության եզրափակչում գրավել է 16-րդ տեղը։ Մոսկվա տեղափոխվելուց հետո հիանալի արդյունքների է հասել։ 1950թ. ԽՍՀՄ առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ 1951 եւ 1956 թթ. մրցաշարերում մրցակցությունից դուրս էր։ 1951թ. առաջնությունում ցուցադրել է խաղի գրոսմայստերական վարպետություն (2-3-րդ տեղեր) եւ 1952թ. միջփնջային մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճել։ Այդ առաջնությունում նույնպես բաժանել է 2-3-րդ տեղերը։ Սկսած այդ ժամանակից՝ աշխարհի առաջնությունների անփոփոխ մասնակից է։ 1953թ. հավակնորդների մրցաշարում գրավել է 5-րդ տեղը։ 1955թ. միջփնջային մրցաշարում 4-րդն էր, 1958թ.՝ 3-4-րդը, 1962թ՝ 2-3-րդը։ 1959թ. հավակնորդների մրցաշարում գրավել է 3-րդ տեղը։ 1962թ. հաղթելով հավակնորդների մրցաշարում՝ Տիգրան Պետրոսյանն իրավունք է ստացել Միխայիլ Բոտվիննիկի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը։ Հայ շախմատիստը հաղթեց 1963թ. եւ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։ 1966թ. պահպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ հաղթելով Բորիս Սպասկիին, իսկ 1969թ. շախմատի աշխարհի առաջնության ժամանակ պարտվեց  նրան։ 1971-1980թթ. շարունակել է պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար։ ԽՍՀՄ հավաքականի կազմում 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում։

Էջմիածնի եկեղեցական թանգարանում են պահվում Տիգրան Պետրոսյանի թագն ու թիկնոցը, որոնք աշխարհի չեմպիոնը ժամանակին ընծայաբերել է երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսին:

Continue reading →

Հունիսի 22-ին Հայոց ողջախոհության Նանե Աստվածուհու տոնն է – Աստվածուհուն փառաբանում են Արարչակարգի պահպանման եւ բնության բարիքներով մարդկանց ապահովելու համար…

301-ի հուդա-քրիստոնեության ներխուժումից, հայոց հավատի ու հետեւորդների սպանդից հետո հայ արիները տարիների ընթացքում վերականգնել են Հայ Աստվածներին նվիրված տոներն ու ծեսերը: Արիադավան-հեթանոսական հավատի, տոների ու ծեսերի ավելի քան 20-ամյա վերականգնումից հետո, մի քանի տարի է, որ Հայ Աստվածային համակարգի բոլոր 8 Աստվածներն էլ փառաբանվում են իրենց գործառույթներին համապատասխան, վերականգնվել են Արարչին, Տիեզերակարգին ու Բնակարգին, Հայ Տեսակին (Աստվածներ – Հոգի-Ոգիներ – Մարդիկ) նվիրված եւ այլ տոներ եւս:

Մինչ հայ–արիական տոնացույցի կազմումը, նշվում էր Հայ 4 Աստվածների՝ ռազմի ու զորության Աստված Վահագնի (միաժամանակ՝ Հայոց Ամանորի), սիրո Աստվածուհի Աստղիկի (Հայոց Վարդավառի), արդարադատության Աստված Միհրի (Հայոց Արդարամտության) ու Մայր Անահիտի (Հայոց Զատիկի) տոները, սակայն տոնացույցը 2012թ.-ից վերականգնեց Հայոց Գերագույն Աստված՝ Աստվածահայր Արայի, ինչպեսեւ հյուրընկալության Աստված Վանատուրի, իմաստության Աստված Տիրի եւ ողջախոհության Աստվածուհի Նանեի տոները:

Հայ արիների հյուրընկալության-լիառատության եւ վարդավառի-սիրո տոների միջեւ նշվում է ողջախոհության Աստվածուհու տոնը եւ արորդիները փառաբանում են Նանե Աստվածուհուն՝ ակնկալելով որ Նա իր ողջախոհությամբ կօգնի նաեւ տարվա հաջորդ կեսն անցկացնել առավել կազմակերպված եւ նպատակային, նաեւ գալիք ձմռանը դիմակայելու պատրաստ:

Հունիսի 22-ը նաեւ ամառային արեւադարձի օրն է եւ հայահավատ մարդիկ ողջախոհության Աստվածուհուն փառաբանում են Բնական Կարգի՝ Արարչակարգի պահպանման եւ բնության բարիքներով մարդկանց ապահովելու համար:

Continue reading →

Գառնին սրբություն է, ոչ թե խնջույքի ու կերուխումի վայր – Ովքեր են թքում հայոց պատմության ու արժեքների վրա հենց մեր տանը… Ոմանք այդպես էլ մնացին ստամոքսով մտածողներ ու հետույքով տրամաբանողներ…

Նախորդ տարվա վերջից առ այսօր «Լուսանցք»-ն անդրադառնում է Գառնո տաճարի նկատմամբ սրբապղծություն նախաձեռնած մշակույթի նախարարության գործողություններին ու դրա դեմ հանդես եկող հազարավոր մարդկանց, տասնյակ մտավորականների ու գիտնականների, պետական, քաղաքական ու հասարակական գործիչների, արիադավան-հեթանոս հավատի հետեւորդների, կազմակերպությունների ու հանրային նախաձեռնությունների բողոքի քայլերին: Ի վերջո, այդ հզոր ալիքը կասեցրեց սրճարանաշինությունը պատմական հուշարձանի տարածքում: Առայժմ հնարավոր եղավ փրկել հայկական հինավուրց մշակութային արժեքը մեր մշակույթի թուրքաբարո նախարարության ճանկերից:

Խոսքը սրճարանի կառուցման մասին է, որ նախարար Հասմիկ Պողոսյանն ու նրա խամաճիկը՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանները պահպանող ծառայության» տնօրեն Վլադիմիր Պողոսյանը շահադիտական նպատակներով ցանկանում են ամեն գնով կառուցել: Պարզվել էր, որ մի ռուսաստանաբնակ հայ փող է ներդրել ու հիմա պահանջում է իր սրճարանը: Հիմա պիտի ենթադրել՝ կամ այդ փողերը այլեւս չկան ու չեն կարող ետ տրվել… ու պիտի ամեն կերպ կառուցվի սրճարանը… կամ՝ էլի ինչ-որ նոր շահագրգռություններ են ի հայտ եկել…

Եվ ահա, ընդամենը 1 օր առաջ մշակույթի նախարարի թողտվությամբ արդեն բացահայտ կերուխում է կազմակերպվում տաճարի տարածքում: Սրանով փորձ է արվում ցույց տալ, թե նախարար Հասմիկ Պողոսյանը թքած ունի մեր պատմական արժեքների ու նրա պաշտպանների վրա…

ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը այս անգամ այսպես պատասխանեց, որ ամեն բան ասված է եւ՛ Տաճարի, եւ՛ Հայոց հավատի եւ՛ ազգային ու ծիսական սրբությունների մասին, այժմ սպասում է վարչապետի պատասխանին, ում գրել է եւս մեկ անգամ: Պատասխանից հետո էլ կանի իր քայլերը, պատասխան չլինելու դեպքում կանի ավելի համարժեք քայլեր… «Էդ կնիկը մշակույթի նախարարությունը գոմի է վերածել, ցանկանում է հին տաճարների հաշվին ընտանեկան անասնապահությունը զարգացնել ու ակնկալում է Հայաստանի գլխավոր կթվորուհու պաշտոնն առնել Գառնո տաճարը ոչնչացնելու հաշվին… Կամ էլ՝ էդ կնիկը ազգուրաց մեկն է, որին պիտի անհապաղ մեկուսացնել իր մի քանի խամաճիկների հետ… Ես պաշտոնապես զգուշացրել եմ երկրի նախագահին, վարչապետին ու ԱԺ նախագահին՝ սրճարանը խանգարելու է հայ արիադավան տոների ու ծեսերի անցկացմանը եւ ԿՐԿՆՈւՄ ԵՄ՝ ԱՐՅՈւ՛Ն Է ԹԱՓՎԵԼՈւ…»:

Continue reading →

«Էդ կնիկը մշակույթի նախարարությունը գոմի է վերածել… պիտի անհապաղ մեկուսացնել իր մի քանի խամաճիկների հետ»… Հունիսի 15-ը՝ ՀՀ պետական խորհրդանիշների օր… Հայոց ողջախոհության Նանե Աստվածուհու տոնն է… Ազգային մշակույթների փառատոն է…

«Էդ կնիկը մշակույթի նախարարությունը գոմի է վերածել… էդ կնիկը ազգուրաց մեկն է, որին պիտի անհապաղ մեկուսացնել իր մի քանի խամաճիկների հետ»… Ոմանք այդպես էլ մնացին ստամոքսով մտածողներ ու հետույքով տրամաբանողներ

Նախորդ տարվա վերջից առ այսօր «Լուսանցք»-ն անդրադառնում է Գառնո տաճարի նկատմամբ սրբապղծություն նախաձեռնած մշակույթի նախարարության գործողություններին ու դրա դեմ հանդես եկող հազարավոր մարդկանց, տասնյակ մտավորականների ու գիտնականների, պետական, քաղաքական ու հասարակական գործիչների, արիադավան-հեթանոս հավատի հետեւորդների, կազմակերպությունների ու հանրային նախաձեռնությունների բողոքի քայլերին: Ի վերջո, այդ հզոր ալիքը կասեցրեց սրճարանաշինությունը պատմական հուշարձանի տարածքում: Առայժմ հնարավոր եղավ փրկել հայկական հինավուրց մշակութային արժեքը մեր մշակույթի թուրքաբարո նախարարության ճանկերից:

Խոսքը սրճարանի կառուցման մասին է, որ նախարար Հասմիկ Պողոսյանն ու նրա խամաճիկը՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանները պահպանող ծառայության» տնօրեն Վլադիմիր Պողոսյանը շահադիտական նպատակներով ցանկանում են ամեն գնով կառուցել: Պարզվել էր, որ մի ռուսաստանաբնակ հայ փող է ներդրել ու հիմա պահանջում է իր սրճարանը: Հիմա պիտի ենթադրել՝ կամ այդ փողերը այլեւս չկան ու չեն կարող ետ տրվել… ու պիտի ամեն կերպ կառուցվի սրճարանը… կամ՝ էլի ինչ-որ նոր շահագրգռություններ են ի հայտ եկել…

Եվ ահա, ընդամենը 1 օր առաջ մշակույթի նախարարի թողտվությամբ արդեն բացահայտ կերուխում է կազմակերպվում տաճարի տարածքում: Սրանով փորձ է արվում ցույց տալ, թե նախարար Հասմիկ Պողոսյանը թքած ունի մեր պատմական արժեքների ու նրա պաշտպանների վրա…

ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը այս անգամ այսպես պատասխանեց, որ ամեն բան ասված է եւ՛ Տաճարի, եւ՛ Հայոց հավատի եւ՛ ազգային ու ծիսական սրբությունների մասին, այժմ սպասում է վարչապետի պատասխանին, ում գրել է եւս մեկ անգամ: Պատասխանից հետո էլ կանի իր քայլերը, պատասխան չլինելու դեպքում կանի ավելի համարժեք քայլեր… «Էդ կնիկը մշակույթի նախարարությունը գոմի է վերածել, ցանկանում է հին տաճարների հաշվին ընտանեկան անասնապահությունը զարգացնել ու ակնկալում է Հայաստանի գլխավոր կթվորուհու պաշտոնն առնել Գառնո տաճարը ոչնչացնելու հաշվին… Կամ էլ՝ էդ կնիկը ազգուրաց մեկն է, որին պիտի անհապաղ մեկուսացնել իր մի քանի խամաճիկների հետ… Ես պաշտոնապես զգուշացրել եմ երկրի նախագահին, վարչապետին ու ԱԺ նախագահին՝ սրճարանը խանգարելու է հայ արիադավան տոների ու ծեսերի անցկացմանը եւ ԿՐԿՆՈւՄ ԵՄ՝ ԱՐՅՈւ՜Ն Է ԹԱՓՎԵԼՈւ…»:

Հերիք եղավ, Գառնին սրբություն է, ասում են նաեւ հնեաբանները, արվեստագետները, քաղաքական ու հասարակական գործիչները, ԱԺ պատգամավորները եւ պարզապես հայոց պատմությամբ ու մշակույթով մտահոգ հազարավոր մարդիկ…

Մշակույթի նախարարությունը Զվարթնոցի տաճարը եւս հանձնել է «շահագործման»… Հերթը կհասնի մյուս հինավուրց տաճարներին ու հուշարձաններին, եթե հակամշակութային եւ հակազգային մարդիկ շարունակեն մնալ այս ոլորտում…

Վահագն Նանյան

Հունիսի 15-ը՝ ՀՀ պետական խորհրդանիշների օր

Continue reading →

Մեր ավանդապատումները – Երեւան – Ավարտվեց «Մեր ավանդապատումները» հոդվածաշարը, որը կարծում ենք որոշակի տեղեկություն եւ հետաքրքրություն հաղորդեց մեր ընթերցողներին՝ հայոց ավանդապատումների նկատմամբ…

Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ.) եւ թիվ 1-20-ում – Ավարտվեց  «Մեր ավանդապատումները» հոդվածաշարը, որը կարծում ենք որոշակի տեղեկություն եւ հետաքրքրություն հաղորդեց մեր ընթերցողներին՝ հայոց ավանդապատումների նկատմամբ

http://www.hayary.org/wph/?p=4206 – Մեր ավանդապատումները շարքից – Երեւան – …ընթերցվում են նաեւ Իրպունի, Էրբունի, Երեբունի ձեւերով… Պաշտող ցեղի՝ արի կամ Էրի (ցեղի) աւան իմաստն ունի…

http://www.hayary.org/wph/?p=4135 – Մեր ավանդապատումները – Գեղարքունիք.- Սեւանա լճի տեղում ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով… Վանեցիները գաղթում եւ վերաբնակվում են Սեւանի ափերին…

http://www.hayary.org/wph/?p=4155 – Մեր ավանդապատումները շարքից – Երեւան… Գոյություն ունեն Երեւան անունը մեկնող բազմաթիվ բացատրություններ եւ ավանդություններ…

http://www.hayary.org/wph/?p=4175 – Մեր ավանդապատումները.- Արին–բերդ բլուրում հայտնաբերված արձանագրությունը պարզաբանել է Երեւանի հիմնադրման եւ տեղադրման հարցերը… Երեւան անունը բխեցնելով Էրիա /արիա/ ցեղի ու երկրի անունից…

Ուրարտական սեպագրերում ebani-ն երկիր, բնակավայր իմաստներն ունի: Ուսումնասիրողները նույնիմաստ բառեր են համարում հայերեն աւանը եւ ուրարտական արձանագրություններից հայտնի ebani-ն: Ինչպես տեսնում ենք, այս դեպքում էլ Էրեբունին կարելի է կարդալ իբրեւ արի կամ էրի (ցեղի) աւան: Ավելորդ չէ հիշել, որ օտարերկրյա ճանապարհորդների ուղեգրություններում Երեւանը պարսկական տարբերակով հիշատակվում է Իրիվան, Իրեւան, Իրվան, Իրավան, Էրիվան, ձեւերով: Հայաստանի հնագույն հարեւան ու ազգակից իրանցիների կողմից օգտագործվող Երեւան անվան իրանական տարբերակը եւս վկայում է, որ Երեւան անունը արի կամ Էրի (ցեղի) ավան իմաստն ունի: Համեմատության համար հիշենք Իրան անունը, երբ իրանցիների մոտ Ար-ը հանդես է գալիս Իր- ձեւով: Իսկ ուսումնասիրողներից մեկը (Անքետիլ) նույնիսկ ենթադրում է, որ Երեւան անունը նմանություն ունի «Զենդ Ավեստա»-ում հիշատակվող արիների նախահայրենիքի՝ Eerien Veedjo կամ Iran Vedj անվան հետ:

Այսպիսով՝ հայոց մայրաքաղաքի Երեւան անունը արի կամ Էրի (ցեղի) աւան, արիների բնակավայր իմաստն ունի:

Continue reading →

Բավարար ուժ եւ կարողություններ կա՛ն արդեն – Մի պատմություն էլ՝ Նախիջեւանի վերամիավորմանն առնչվող… Ըստ ՀԱԲ-ի մարտիկների՝ 1990-ին Նախիջեւանը մերը կլիներ, եթե…

«Մերոնք գրավել են ադրբեջանական հենակետը»,- գրեցին մեր լրատվամիջոցները: Նույն ոճով այս լուրը հայտնեցին ադրբեջանական զլմ-ները, թե «հայկական զինուժը Նախիջեւանի ուղղությամբ գրավել է կարեւոր ռազմական հենակետ, իսկ մոտակա ադրբեջանական գյուղի բնակիչները խուճապահար լքել են իրենց բնակավայրը»:

Երբ մենք «գրավում» ենք մեր հողերը, ապա հենց ինքներս էլ մեզ «ագրեսոր» ենք հռչակում:

Այդ «գրավման» լրատվության ժամանակ «Լուսանցք»-ի խմբագրությունում զրուցում էինք նախկին ՀԱԲ-ի երեք ազատամարտիկների հետ, ովքեր հաճույքով հիշեցին, որ 1990թ., երբ Նախիջեւանի ամբողջ սահմանով մեկ (Արարատի մարզից մինչեւ Մեղրիի շրջան) հայկական կամավորական ջոկատները, հիմնականում՝ ՀԱԲ-ը (ավելի քան 100-հազարանոց կամավորական բանակ էր), «անցան գրոհի, ու մտանք Նախիջեւան՝ մեր հողը, եւ այս կամ այն գյուղում շատերս լսեցինք, թե ինչպես է որոշ տներում միացրած թողած հեռուստացույցերից (լուրերն էր հաղորդվում) լսվում տները լքած ադրբեջանցիների շնագայլային կաղկանձը՝ «ՀԱԲ գյալդի»… Փախել, կուտակվել էին Թուրքիայի ու Իրանի սահմանների մոտ ու պատրաստ էին անգամ փշալարերի վրայով անցնել»…

– Բա հետո՞,- զարմացա ես (այս մասին չէի լսել երբեք ու շտապեցի իմանալ, թե ինչու՞ չհասանք վերջնական հաջողության):

<Սահմանի երկայնքով ջոկատներից ոմանք՝ 1-2, ոմանք էլ 3-4 կիլոմետր խորացել էին, հաստատ 1990-ին Նախիջեւանը մերը կլիներ, բայց սովետական այս կամ այն գույնի բերետավոր զինվորականները հանկարծ հայտնվեցին մեր կամավորական տղերքի դեմ-դիմաց՝ տանկերով, զրահամեքենաներով, գնդացիրներով, ինքնաձիգերով… Իսկ մենք որսորդական կամ ՏՕԶ-ի հրացաններով, ատրճանակներով էինք ու մեր գործարաններում սարքած պայթուցիկներով ու նռնակներով… Օրինակ՝ Վայքի շրջանի Խնձորուտի ու Բարձրունիի կողմից ՀԱԲ-ի Աբովյանի տղաներն էին մտել… իսկ նրանց դիմաց կանգնել էր հատուկ պատրաստվածությամբ բերետավորների մի խումբ՝ մինչեւ ատամները զինված ու զինտեխնիկայով հանդերձ: ՀԱԲ-ի հազարապետ եւ «Կոտայք» գնդի հրամանատար Արմեն Ավետիսյանին առաջարկել էին դադարեցնել առաջխաղացումը, քանի որ ինչպես իրենք են նշել, որսորդական «պոլի փայտերով» հնարավոր չէ հրասայլերի ու զրահամեքենաների դեմն առնել>:

– Իսկ ինչպե՞ս է, որ ոչ ոք չի տուժել,- զարմանքս լսելով՝ նշեցին, թե՝ «Արմեն Ավետիսյանն ասել էր, որ միայն ՀԱԲ-ի հրամանով կնահանջեն եւ հեռակապով խոսել էր Ռազմիկ Վասիլյանի ու Վարդան Վարդանյանի հետ: ՀԱԲ-ի գլխավոր հրամանատարն ու կոմիսարը նշել էին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը մեզ էլի ծախեց… պետության կողմից օգնություն չի լինի, անգամ «ժերտվա» կտան: Դուք էլ հայտնեք բոլոր ուղղություններին: Սա սովետական զորքն է, ադրբեջանցիները չեն, տղաներին մի տարեք տանկերի դեմ կոտորվելու… Նախիջեւանի հարցը նորից կհասունանա, իսկ մենք դեռ կռիվ ունենք անելու…»:

ՀԱԲ-ի տղաները «մեր պապական տարածքի» կորստի հիշողությունից հուզված շարունակեցին, որ այդ սովետական հատուկ ջոկատայինների հրամանատարն իր ենթակա զինվորներից քիչ հեռանալով՝ «Կոտայք» գնդի հրամանատարի հետ զրույցում նշել է. «Ես գիտեմ, որ Արցախն էլ է ձերը, Նախիջեւանն էլ, պատմություն էլ գիտեմ, հայ ընկերներ էլ ունեմ, որոնց շատ հարգում եմ, դրա համար ձեզ չեմ ուզում վնասել: Տեսնում եմ՝ դուխով տղերք եք, գնացեք, մենք հրաման ունենք ձեզ ոչնչացնելու… Եվ իմացեք, որ ձեր կռիվը շուտով այլ ուղղությամբ կլինի՝ Արցախի, գնացեք պատրաստվեք տղերք, ափսոս եք հիմա…»…

Եվ հիմա նորից Նախիջեւանի հարցը: Ինչպե՞ս կարելի է հայոց Նախիջեւանի որեւէ հողատարածք հետ վերցնել ու հայտարարել, թե՝ «Գրավել ենք»:

Ամբողջ Նախիջեւանի ազատագրումն անգամ չի կարող գրավում դիտարկվել մեր կողմից: Օտարն ինչ ուզի՝ կասի, առավել եւս՝ զավթարար թշնամին, իսկ մե՞նք: Մեզ համար ինչպե՞ս կարող է գրավյալ կոչվել մեր կողմից ազատագրված Նախիջեւանը կամ Ջավախքը:

Continue reading →

(3-րդ մաս) Խոսում են հայ արիականներն ու ազգայնականները – Երբ պատրաստվում ես հայրենամարտի… Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման համատեղ նիստի քննարկումից…

Հատված՝ Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ղեկավար կազմերի 15.05.2014թ. խորհրդատվական նիստի «Միջազգային առկա իրավիճակի եւ Հայաստանի դերակատարման ու քայլերի մասին» համատեղ քննարկումից

«Լուսանցք»-ը ներկայացնում է այդ թեմաները՝ առանց մեկնաբանության

Սկիզբը՝ թիվ 17-18-ում

http://www.hayary.org/wph/?p=4145 – (1-ին մաս) Խոսում են հայ արիականներն ու ազգայնականները – Ռուսաստան. թշնամի՞, թե՞բարեկամերկիր («Միջազգային առկա վիճակի եւ Հայաստանի դերակատարման ու քայլերի մասին»)… 

http://www.hayary.org/wph/?p=4162 – (2-րդ մաս) – Խոսում են հայ արիականներն ու ազգայնականները – Հայաստան-Արեւմուտք. անդեմ եւ անբարո  «զարգանալու» հեռանկարը…

ՀՀ-ի ներքին կայունությունն ու հզորությունը մեծապես կախված է արտաքին աշխարհի հետ հարաբերությունների ճշգրտմամբ ու վստահ քաղաքականությամբ: Ուստի՝ Հայաստանը մշտապես պետք է լինի լուրջ աշխարհաքաղաքական գործոն՝ ինքնուրույն շահերով ու դերակատարությամբ:

Միայն այս կամ այն աշխարհաքաղաքական բեւեռին միանալը կամ համագործակցելը բավարար պայման չէ՝ սեփական նպատակներին հասնելու համար:

Միայն աշխարհի վերաձեւման գործընթացին մասնակցելը բավարար չէ՝ սեփական խնդիրների առաջադրմանն ու լուծմանը հասնելու համար:

Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանային խաղացո՛ղ՝ ո՛չ խաղի մասնակից, որ կառաջադրի վերաձեւման տարբերակներ կամ առաջարկված տարբերակներում կլինի որոշիչ գործոն (Կովկաս – Մերձավոր Արեւելք տարածաշրջանների միջեւ եղել է, կա ու պիտի շարունակի մնալ Հայկական Լեռնաշխարհ տարածաշրջանը՝ իր ինքնուրույն եւ հայերի բնիկությամբ պայմանավորված գործոն լինելով):

Ուստի՝ պետք է հստակեցնել, որոշակիորեն նաեւ հրապարակել հայկական տեսանկյունը՝ համաշխարհային քաղաքականության ասպարեզում:

Արցախ.

Ներկայումս կարեւորագույնն Արցախի հիմնախնդիրն է: Այն որքան ճակատագրական է հայերիս առաքելության մեջ, նույնքան էլ կարեւոր է մեր թշնամիների ու գերուժերի ծավալապաշտական նկրտումներում: Թշնամիների համար՝ հայության Բնա-պատմական Հայրենիքը հիմնավորապես «սեփականաշնորհելու», գերտերությունների համար՝ աշխարհա-քաղաքական շահերի տեսանկյունից:

Արցախյան խնդիրն ավելի քան բարդ է քաղաքականապես՝ հատկապես մեր հակառակորդների համար: Մենք դարեր սպասումից հետո խոսում ենք հաղթողի դիրքից, ուստի՝ թելադրող կողմ ենք, ինչքան էլ ոմանք փորձեն նսեմացնել այդ բացահայտ ճշմարտությունը: Հակառակն «ապացուցողը» թուրք է (կապ չունի՝ ներքին, թե արտաքին), որը բացի թշնամու կերպարից, մեզ համար նաեւ հայհոյանք է… Մեզ համար թուրք է նաեւ որեւէ երրորդ պարտադրող կողմ:

Արցախի հարցի քննարկումն իսկ Ադրբեջանի կազմում կամ «ընդհանուր պետության» սահմաններում՝ անընդունելի է, որքան էլ «լավագույն» տարբերակներ առաջարկվեն: Եթե նույնիսկ Միացյալ Արցախի գաղափարն առաջարկվի (ԼՂՀ+Դաշտային Արցախ (Գանձակ, Շահումյանի շրջան եւ այլն)) Ադրբեջանի կազմում: Որեւէ զիջում, այդ թվում՝ ազատագրված տարածքներից, կհամարվի դավաճանություն: Փախստականների, տարածքների, փոխզիջումների մասին զրույցները պիտի զրույցներ էլ մնան:

Արցախի խնդիրը համայն հայության հարցն է եւ այստեղ էլ հակառակը պնդողն ուղղակի ներազգային հակամարտություն առաջացնելու, Հայոց Պետականությունը թուլացնելու միտում ունի, ուստի նույնպես մեզ թշնամի է… 

Արցախը, ազատագրված եւ ազատագրվելիք (Հայկական Բարձրավանդակ) միասնական տարածքը հայ ազգի Արարչական Բնօրրանն է եւ Հայկական (Նահատակ Նախնյաց) Արյան սնուցիչ «Մարմին»-ը: Այն Հավաքական Հայրենիք է, եւ ոչ մեկ անհատի՝ առավել եւս ստոր դավաճանի սեփական օգտագործման հողակտորը չէ: Արցախը եւ ազատագրված տարածքները հայրենատիրության լոկ առաջին քայլերն են՝ Դաշտային Արցախ, Նախիջեւան, Ջավախք եւ Արեւմտյան Հայաստան վրիժառության ճանապարհին…

Continue reading →

Խորքային փոփոխության խաբկանքը – Չի փոխվում ներքին կյանքի էությունը… ՀՀ 3 նախագահների սպասվելիք երկխոսություն չի կարող լինել, թերեւս կա ու կմնա միայն 2 նախագահների երկխոսությունը…

Հայաստանի քաղաքական դաշտի թեժացման համար, ինչ-որ մի պահի, մեկ էլ հանկարծ ՀՀ 3 նախագահներից մեկը մյուսի, կամ՝ մյուսների մասին տեսակետներ է հայտնում, եւ ըստ այդ տեսակետի աջակիցների ու հակառակորդների, հստակեցվում են քաղաքական ասպարեզի գործող ուժերի կողմնորոշումը, հնարավոր քայլերը: Սա, իհարկե ներքին սպառման խնդիր էլ է լուծում, բայց առավելապես անհրաժեշտ է լինում օտար ուժերին, երբ նրանք միջազգային իրավիճակի որոշակի սրումների ժամանակ տարբեր երկրներում փնտրում են աջակիցներ, նաեւ ցանկանում են տեսնել հնարավոր ընդդիմացողների քանակը…

Եվ ահա նորից իր մասին հիշեցնել տվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով Սերժ Սարգսյանին նորից  մեղադրեց գործած ու չգործած մեղքերի մեջ: Հիշեցնենք, որ վերջերս նաեւ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ խիստ քննադատությամբ, որով մեղադրեց գործող նախագահին Աստանայում Արցախի հարցը  որպես հայոց պետության անբաժան մաս չդիտարկելու համար: Իսկ հարցը Եվրասիական միության համաժողովում կասկածի տակ առնելու տպավորություն ստեղծելն էլ Ադրբեջանի նախագահի նպատակն է եղել… Բայց սա այլ թեմա է:

Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ ասել, որ նա առանցքային դեմքերից է երկրի թալանի ու ընտրակեղծարարության հարցում: Վարչապետը դեմ է այդ մեկնաբանությանը, բայց համաձայն է այն մասով, որ ինքը երկրի առանցքային դեմքերից է: Իսկ ՀՀ 1-ին նախագահի հոդվածին անդրադառնալիս նշել է. «Մեր գործունեությամբ ավելի քիչ տարածք ենք թողնելու նման ցնդաբանությունների համար… Մաղձ, նենգություն, մաղձ ու կրկին մաղձ: Մարդիկ իրենց կյանքում մեծությունների, սիմվոլների կարիք ունեն, միթե՞ կարելի է այդքան իջեցնել պաշտոնաթող նախագահի ինստիտուտը: Տարիներ առաջ նա իջել է ՀՀ նախկին նախագահի պատվանդանից եւ առայսօր չի կարողանում բարձրանալ այդտեղ: Ինչ-որ մի երկուսի կողմից գրված եւ միայն նույն երկուսի կողմից ընթերցված գրվածքների վրա հղումներ անելով բազմաթիվ ստեր շարադրել, որպեսզի վերջում կառավարությանը պիտակավորի թալանի մեղադրանքներով»: Վարչապետը խոսքը ավարտել է ժողովրդական ձեւով. «Աղվեսն իր պոչն է վկա բերում: Թալանի նախահայրը ամենուր թալան է փնտրում, որ սեփական մանր շահերը առաջ տանի: Ամոթ է: Չի ստացվելու»:

Պարզ էր, որ ՀՀԿ-ն չէր կարող չանդրադառնալ, ինչը եւ կատարվեց միահամուռ կերպով: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ շատ կոշտ գնահատականներով կբնորոշեր ՀՀ 1-ին նախագահին, եթե չհարգեր վերջինիս տարիքն ու վաստակը: Նա հայտարարեց, որ ամենեւին էլ չի կիսում հարցազրույցում արտահայտած մտքերը, ու հատկապես համաձայն չէ այն պնդման հետ, թե Սերժ Սարգսյանը պետք է հեռանա: Հետաքրքիր է, «ժամանակներն անցնում են, մարդիկ մտածում են, որ ամեն ինչ մոռացվել է»,- ասել է ԱԺ նախագահը՝ նկատի ունենալով սովի, ցրտի ու մթի տարիների ալան-թալանն ու ազգադավ քաղաքականությունը:

Continue reading →

Գենետիկ ապարատի խախտում, որ մահապատիժ չէ… չարորակն ու բարորակը նույն նորմալ բջիջներն են – Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենը չվախենալու եւ պայքարելու կոչ է անում…

Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը ստեղծվել է 1946թ.« երբ Երեւանում բացվեց 80 մահճակալանոց Ռենտգենաբանության եւ ռադիոլոգիայի ինստիտուտը։

1977թ. ինստիտուտն անվանվեց հիմնադիր ակադեմիկոս Վ.Ա. Ֆանարջյանի անվամբ։

1981թ. ինստիտուտը տեղափոխվեց նորակառույց 9 հարկանի 500 մահճակալանոց շենքերի համալիր« որտեղ գործում էին 15 վիրաբուժական« քիմիաթերապեւտիկ« ռադիոթերապիայի եւ 10 ախտորոշիչ բաժանմունքներ« պոլիկլինիկա« զանազան օժանդակ ծառայություններ։

1985թ. ինստիտուտը վերանվանվեց Ուռուցքաբանության գիտական կենտրոն« իսկ 2004թ.-ից՝ հանրապետական հակաուռուցքային դիսպանսերի հետ միաձուլվելուց հետո« կոչվեց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն (ՈւԱԿ)։

Այստեղ այժմ 160 բժիշկներ են աշխատում, որոնցից մեծ մասը բժշկական գիտությունների դոկտորներ եւ թեկնածուներ են:

* * *

Առողջապահությունն այն ոլորտն է, որի զարգացումն ուղղակիորեն կախված է երկրի տնտեսական վիճակից: Քանզի բուժման առաջադեմ մեթոդներ ունենալու համար հարկավոր է գումար ծախսել, շա՜տ գումար ծախսել: Հարուստ երկրներում առողջապահության ոլորտի նկատմամբ պետական հոգածությունը մեծ է (բացառիկ դեպքեր կան, իհարկե): Այս առումով, հասկանալի է, մենք գլուխ գովել չենք կարող: Եվ ցավոտ տեղ է ուռուցքաբանության ճյուղը: Քաղցկեղը դարի ամենատարածված հիվանդություններից է« որի ահագնացող չափերի դեմ պայքարը ոչ միայն մեր առողջապահության ոլորտի խնդիրն է« այլեւ՝ այլ երկրների: Համայն մարդկության խնդիրն է սա: Ի՞նչ վիճակ է մեզ մոտ, ինչպե՞ս ենք պայքարում մենք, ի՞նչ խնդիրներ ունենք եւ որո՞նք են լուծման ուղիները: Այս հարցերի պատասխանը ստանալու համար դիմեցինք Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանին՝ ակնկալելով անկեղծ եւ հնարավորինս ոչ մասնագիտական զրույց, քանզի ճշմարտությունն է, որ լավագույնս ի ցույց կդնի ոլորտի զարգացման խոչընդոտները (այս հրապարակումը մասամբ տպագրվել է «ՀՀ»-ում:):

Հիվանդության «դիմանկարը»

 – Ի՞նչ է, ի  վերջո, չարորակ ուռուցքը: Պայքարելու համար նախ հասկանալ է պետք:

– Չարորակ ուռուցքը օրգանիզմի նույն բջիջներն են, դրանք նոր բջիջներ չեն: Սակայն նորմալ բջիջների կենսագործունեությունը ունի երեք հիմնական փուլ՝ բջջի գոյացում, զարգացում (երիտասարդ տարիք, հասունացում, տրոհում) եւ մահ: Փաստորեն, բոլոր փուլերը կան՝ ծնունդ, հասունացում, կիսվել՝ իր նմանը ծնել եւ մահանալ: Նույնը կենդանական աշխարհն է, մարդկային օրգանիզմն է՝ ծնվել, հասունանալ, պտուղ տալ եւ մահանալ: Բջիջը ամբողջ օրգանիզմի պատկերը կրկնում է իր մեջ: Նորմալ պայմաններում նորմալ բջիջը անցնում է այս փուլերը: Ընդ որում, անցնում է որոշակի գենետիկ ապարատի հսկողությամբ, նրա թելադրանքով, որպեսզի իր գործը, ինչպես ասում են, արած լինի իր կյանքում: Զանազան այլ պատճառներով հսկող մեխանիզմը խաթարվում է, այն՝ որ բջիջը պետք է հասունանար եւ հետո մահանար, բջջի կորիզի գենետիկ ապարատի խաթարման հետեւանքով բջիջը արդեն չի անցնում իր գործունեության բոլոր փուլերը: Եվ նա երիտասարդ տարիքում է կիսվում, տրոհվում եւ արդյունքում բազմանում է անվերահսկելի: Այսինքն՝ բջջի գործունեությունը վերահսկող ապարատը խաթարվում է, եւ դրա հետեւանքով բջիջը չի անցնում իր զարգացման բոլոր փուլերը: Ամեն մի նոր ծնված բջիջ կիսվում է, առաջացնում երկուսը, երկուսն իրենց հերթին՝ չորսը, չորսը՝ ութը եւ այդպես անսահման աճ, անսահման եւ անվերահսկելի:

Բարորակի դեպքում էլ նույն մեխանիզմն է: Կրկնում եմ՝ չարորակն ու բարորակը նույն նորմալ բջիջներն են, որոնք զանազան ազդակների ազդեցության ներքո, դրանք կլինեն արտաքին, թե ներքին գործոններ, խաթարվում են, խաթարվում է գենետիկ ապարատը եւ ստանում ենք այդպիսի պատկեր: Բարորակ ուռուցքից ժողովուրդը չի վախենում, բայց չարորակի նկատմամբ ունի իր սարսափը, տագնապը: Բարորակ ուռուցքն ինքը նույնպես կարող է մահվան պատճառ դառնալ, որովհետեւ նրա բջիջերի բազմացումը նույնպես դարձել է անվերահսկելի: Սակայն նա չունի մի այլ՝ շատ կարեւոր հատկանիշ, ինչը ունի չարորակը: Բարորակը զուրկ է ճյուղեր տալու, այլ օրգաններ տեղափոխվելու հնարավորությունից: Իսկ չարորակը կարող է: Բջիջների մեջ գոյություն ունի մի կապ, նորմալ բջիջները շաղկապված են, եւ շատ մեծ ուժ է հարկավոր, որպեսզի այդ նորմալ բջիջներն իրարից անջատեն: Չարորակ ուռուցքի մեջ այդ կապերը թուլանում են: Եվ ավիշի միջոցով, արյունատար կամ մանր ավշատար անոթների միջոցով, մազանոթներով տեղափոխվում են այլ օրգաններ, ճյուղեր է տալիս, մետաստազներ է տալիս: Այլ օրգան տեղափոխված բջիջը կամ բջիջների մի խումբը կարող է նորից պատճառ դառնալ նոր ուռուցքի գոյացման: Մինչդեռ նա մայր ուռուցքի, այսպես ասենք, դուստր ուռուցքն է: Եվ նա էլ իր հերթին անվերահսկելի է ու շարունակում է կիսվել, զարգանալ, շատանալ, եւ այդ երկրորդը իր հերթին կարող է պատճառ դառնալ երրորդ օրգանի ուռուցքի: Ինչպես մայր ուռուցքից կարող են բջիջները տեղափոխվել այլ օրգաններ, այնպես էլ դուստր ուռուցքներից: Եվ սա արդեն կոչվում է ուռուցքային պրոցեսի գեներալիզացիա՝ տարածում ամբողջ օրգանիզմում: Եվ ուռուցքը իր կենսագործունեության ընթացքում առաջացնում է զանազան թունավոր նյութեր, որոնք ներծծվում են օրգանիզմում եւ ազդում սրտի, թոքերի, լյարդի եւ երիկամների, բոլոր օրգանների վրա: Բարորակ ուռուցքը չունի այդ ճյուղեր տալու հատկանիշը, բայց տեղում է մեծանում, կարող է հսկա չափերի հասնել եւ խանգարել մյուս օրգանների, հարեւան օրգանների նորմալ ֆունկցիան: Նա կարող է իր աճի հետեւանքով քայքայել հարեւան օրգանները: Սա է դրանց հիմնական տարբերությունը: Բայց բարորակն էլ պետք է կանխարգելել:

Continue reading →

Հայկական խոհանոց – Կանաչ լոբով աղցան… Աշխարհի մարզական հեւքից… Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… «Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Կանաչ լոբով աղցան

Բաղադրությունը – Կանաչ լոբով աղցան, Կանաչ լոբի – 0.5 կգ, գունավոր տաքդեղ – 2 հատ, սխտոր – 2 պճեղ, սամիթ – 0.5 կապ, բուսայուղ – 50 գ, գինու քացախ – 30 գ, շաքարավազ – 1 թեյի գդալ, աղ, սպիտակ պղպեղ:

Պատրաստման եղանակը – Լոբին լվանալ, կտրատել, գցել եռացող ջրի մեջ եւ եփել 3 րոպե: Հետո ջրքամել եւ գցել սառցաջրի մեջ: Առանձին ափսեի մեջ լցնել գինու քացախը, սպիտակ պղպեղը, աղը, բուսայուղը, շաքարավազը, աղ եւ 0.5 բաժակ ջուր:

Սա եռացնել եւ այդ ընթացքում վրան լցնել գունավոր տաքդեղը՝ կտրտած:

Թողնել 2 րոպե, կրակի վրայից վերցնել: Սրան էլ ավելացնել սառցաջրի միջից հանած լոբին: Սառելուց հետո վրան լցնել ծեծած սխտորը եւ կտրտած սամիթը: Անու՛շ լինի:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Բրազիլիայում ֆուտբոլի կախարդներն են – Բայց բոլորը չէ, որ մեկ էին

2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը կայացավ Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի Կորինտիանս Արենա մարզադաշտում: Հազարավոր երկրպագուներ աշխարհի տարբեր երկրներից ժամանել էին տոնական միջոցառմանը՝ ողջունելու մարզական այս գեղեցիկ տոնը: Բացմանը մասնակցեցին նաեւ մարմնամարզիկներ, դերասաններ, արվեստի գործիչներ եւ տարբեր կատարողեր: 25 րոպե տեւողությամբ արարողությանը մասնակցել է 600 մարդ: «We are one»՝ «Բոլորս մեկ ենք» երգի կատարմամբ էլ Ջենիֆեր Լոպեսը, Պիթ Բուլը եւ Կլաուդիա Լեյտեն եզրափակել են բացման հանդիսավոր արարողությունը, ինչից անմիջապես հետո տրվել է Բրազիլիա-Խորվաթիա հանդիպման մեկնարկը: Հանդիպումը առավել տեսարժան է համարվել, քան 2010թ. առաջնության բացման՝ Հարավաֆրիկյան Հանրապետության եւ Մեքսիկայի խաղը:

Հաղթողի թիվ 1 հավակնորդ համարվող Բրազիլիայի դեմ Խորվաթիան հրաշալի խաղ ցույց տվեց՝ լարվածությունը պահելով գրեթե մինչեւ խաղավարտ, իսկ հանդիպումն ավարտվեց բրազիլացիների հաղթանակով՝ 3:1:

Չնայած Բրազիլիան համարվում է ֆուտբոլի երկիր, իսկ բրազիլացիները՝ մոլի երկրպագուներ, այնուամենայնիվ, բոլորը չէ, որ մեկ եղան, սոցիալական խնդիրները ձուլվել են այս առաջնության կազմակերպման հետ, եւ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը զուգահեռ ընթանում են բողոքի զանգվածային ցույցեր:

Խոշոր քաղաքների փողոցներ են դուրս գալիս հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր պահանջում են առաջնության վրա ծախսվող գումարները ներդնել կրթության եւ առողջապահության ոլորտում: Բրազիլիայի իշխանությունը խոստացել է առանց միջադեպերի անցկացնել խաղերը, բայց լարվածությունը մնում է: Մյուս կողմից երկրում կան շատ մարդիկ, ովքեր անհամբեր սպասում էին առաջնությանը, չնայած իրենք էլ չեն հերքում, որ կյանքը վատանում է, ու թերեւս որոշակի չարդարացված ծախսեր են կատարվում:

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տվեց նաեւ իր առաջին զոհը… Չինաստանի Սունչժոու քաղաքի բնակիչը մահացել է ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը դիտելիս: 25-ամյա ֆուտբոլասերի դին հայտնաբերել են նրա բնակարանում, հեռուստացույցի առջեւ: Բժիշկների կարծիքով՝ մահվան պատճառ է դարձել անքնությունը, քանի որ ժամային գոտիների տարբերության պատճառով աշխարհի առաջնության խաղերը Չինաստանում հեռարձակվում են կեսգիշերից մինչեւ վաղ առավոտ: Մեկ այլ վարկածով՝ ֆուտբոլասերը մահացել է կամ կաթվածից, կամ էլ գերհոգնածությունից:

Continue reading →

Հայի տեսակ, որ պահանջված է այսօր եւ առմիշտ… Եվ միտքն է շարժում մարմինը Երկրում, ինչպես հոգին՝ այսպես կոչված բաց Տիեզերքում…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հայաստանի Հանրապետությունը հայերի բնօրրանի մի չնչին մասն է, որն իր փոքր տարածքով ու թույլ տնտեսությամբ հայտնվել է աշխարհի ուժեղների ընկերակցությունից դուրս, իսկ քաղաքական, տնտեսական, հոգեւոր-մշակութային եւ այլ առումներով՝ ոչ նպաստավոր պայմաններում:

Առկա այս ճահճում հայ ազգը, որպես Արարչածին Հայ Գենի (Աստվածներ եւ Մարդիկ, նաեւ Երկնային Հոգե–Ոգեղեն Էակներ) մի մասնիկ եւ ծինաբանական ժառանգորդ, փորձում է վերագտնել իր հիմնական՝ արարչատուր տեղն ԱրԷգԱկ–ի եւ ԱրԱրԱտ–ի հովանու ներքո: Եվ այդ գործընթացի մեջ, միջազգային ու ներազգային խրթին ու բազմաբնույթ քաղաքականության խաչմերուկում, տեղի է ունենում հզոր պետությունների ռազմա-քաղաքական, սոցիալ-տնտեսական, հոգեւոր-գաղափարախոսական, լեզվա-մշակութային ու այլ տարաբնույթ շահերի բախում, որն ընթանում է Երկրագնդի աշխարհաքաղաքական քարտեզի հերթական ու պարբերաբար վերաձեւման համար…

Այս հանգամանքներում վերստին ծագել է անհրաժեշտություն՝ վերհիշելու անցած, ճշտելու ներկա եւ հստակեցնելու ապագա ուղիներն ու նպատակները, ըստ այդմ էլ կառուցելու եւ վարելու հստակ ու հաստատուն, միահյուսված արտաքին ու ներքին քաղաքականություն:

Հայաստանի Հանրապետության իշխանություններն ամեն կերպ պետք է ձգտեն հզոր պետությունների հետ վարել ճկուն եւ փոխլրացնող երկկողմանի շահավետ քաղաքականություն՝ ստեղծելով հնարավորինս անկախ բազմաոլորտային քաղաքականությամբ առաջնորդվելու հնարավորություն: Այլապես, դառնալով որեւէ հզոր պետության կամ համաշխարհային ինչ-որ խմբավորման կցորդ, կստորագրենք մեր ինքնադատապարտման մահախոսականը՝ օտարին ծառայելով մինչեւ ուժերի վերջնական սպառումը…

Արիական՝ «Արդար ուժն է ծնում բնական իրավունք» կենսակարգից դուրս են շպրտվել «արդար» եւ «բնական» էությունները, եւ այսօր աշխարհում իշխում է «Ուժն է ծնում իրավունք» հասկացողությունը: Միայն Հայ Աստվածային Համակարգում է առկա Ուժի եւ Սիրո համադրումը, ինչը, որպես Արարչի Կամք եւ Տիեզերական Գործառույթ, իրականացվում է Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի եւ Սիրո ու գեղեցկության Աստվածուհի Աստղիկի հավիտենական միասնությամբ: Ոչ մի այլ Աստվածային Համակարգ չունի նման ներհամակարգային համադրություն, ինչը Հայ Գենի արդարադատ, կենսունակ ու հարատեւ լինելու գրավականն է: Ուժն առանց սիրո վերածվում է բռնության, սերն առանց ուժի՝ տարփանքի: Եվ հենց այսպես է առաջնորդվում ներկայիս աշխարհակարգը՝ ապազգային, անբարո եւ անհոգի իր պարտադրանքներով:

Սա չի կարող խոչընդոտ դիտարկվել հայոց նպատակների իրականացման համար: Ամեն խանգարիչ կամ քայքայիչ երեւույթ պիտի ընդունել որպես մարտահրավեր, հաղթահարել այն, ինչը կկրկնապատկի հավատը սեփական ուժի նկատմամբ եւ կզորացնի կամքը՝ վերջնական հաղթանակին ուղղված:

Հզոր Հայաստանի վերաստեղծումը մեր բոլոր սերունդների ամենաառաջնային խնդիրն ու սուրբ պարտականությունն է: Դրա համար պետք է հասնել համազգային ու համապետական միասնության, ինչը կարող է իրականանալ հայոց ազգային պետության եւ օրենսդրության դեպքում:

Այդ պետությունը համայն հայության պաշտպանն ու տունը պիտի դառնա: Համահայկական օրենքներ, բանակ, դրամատուն եւ այլ կառույցներ պետք է գործեն այդժամ: Սա թույլ կտա Հայկական լեռնաշխարհի, բնական ու պատմական Հայաստանի ամբողջական տարածքի, պատմության ընթացքում ստեղծված բոլոր պետական (եւ այլ) կազմավորումների միակ իրավաժառանգորդը լինելու իրավունքը գործնականում միջազգայնացնել:

Այսպես էլ հայ ազգը բազում հազարամյակներ հայոց պատմության, ավանդական ու սովորութական, հոգեւոր ու մշակութային, գիտական, լեզվա-կրթական ու բոլոր այլ արժեքների, հարստությունների տերն ու իրավաժառանգորդը լինելով, կդառնա պահանջատեր միջազգային ասպարեզում:

Իսկ Հայաստանի ազգային պետության կառավարությունը, որպես Հայք-Հայաստանի (Ուրարտու, Հայասա, Արատտա եւ այլ անվանումներով նաեւ) բոլոր իշխանությունների ու թագավորական հարստությունների իրավաժառանգորդ, կներկայացնի իր համազգային ու միջազգային ծրագրերը՝ վասն իրագործման:

Continue reading →