Monthly Archives: January 2013

Հայոց բնաշխարհը հոգեկերտվածքն է հայի –

Բնապահպանները եւ երկրի տնտեսությունը զարգացողները Հայոց երկիրն ու բնությունը պաշտպանել պիտի իմանան®

®Որովհետեւ մենք մեր երկիրը ու մեր բնաշխարհը առավելապես պիտի սիրենք: Ու պիտի ճիշտ սիրենք, որպեսզի բնապահպանությունը բիզնես չդառնա ու չհակադրի իր շահերը տնտեսությանը®

Continue reading

– Հայկական խոհանոց – Ձմեռային ճաշ…

– 2013-ը Առյուծի տարի է հայկակա՛ն կենդանաշրջանով …

– Հայկական խոհանոց – Ձմեռային ճաշ…

– Շաբաթվա մարզական կյանքից…

2013-ը Առյուծի տարի է, ոչ թե՝ Օձի Այսպես է հայկակա՛ն կենդանաշրջանով

Հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը՝ թերթի նախորդ՝ 2013թ. 1-ին թողարկումում թույլ տրված անճշտության համար:

Հաշվիչի տեխնիկական անսարքության պատճառով սխալ հաշվարկ է տեղի ունեցել եւ տարեփոխման մասին «2013-ը Երկվորյակների տարի է, ոչ թե՝ սեւ ջրային Օձի» հոդվածում սխալմամբ 2013-ի տանուտեր է նշվել Երկվորյակը, մինչդեռ պետք է լինի Առյուծը:

«Լուսանցք»-ը նշել էր, որ չինական կենդանակերպի (Մուկ, Կով, Վագր, Նապաստակ (Կատու), Վիշապ, Օձ, Ձի, Ոչխար, Կապիկ, Աքաղաղ (Հավ), Շուն եւ Խոզ) փոխարեն հայերն ունեն եւ առաջնորդվել են ավանդական կենդանաշրջանով, որ ներկայացնում է Արեգակի 12 աստղատները՝ Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ (Օձակալ), Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս եւ Ձկներ:

Continue reading

Վերականգնենք Հայկական Լեռնաշխարհը՝ Արիների Բնօրրանը Տաճար առ Տաճար…

Հայն իր արմատադարձի (իմա՝ բնածին տիեզերահաս զորություններին դառնալու) համար պետք է վերականգի Հայոց արադավան հավատը, Արարչական Տիեզերակարգը, հոգով ու կեցակարգով ապահովի Հայ Աստվածների վերադարձը… եւ ապացուցի աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Ակունք-Արմատներին:

Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը եւ սկիզբը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով:

Կարող եք կատարել նվիրատվություններ՝ դիմելով ՀԱՄ Գերագույն Խորհրդին…

Հայտարարություն-կոչ

Հայությու՛ն.  
Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ), Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) ու “Լուսանցք” շաբաթաթերթը ամիսներ առաջ հայտարարեցին Հայաստանի մայրաքաղաք Երեւանում Արիական Մայր տաճար  կառուցելու մասին: Այս քայլն արվեց՝ արդեն վաղուց գործող Գառնո Հեթանոսական տաճարի հետ Հայաստանը Համաարիական կենտրոն դարձնելու նպատակով: Հայտարարությանը հետեւեցին հետեւյալ քայլերը՝
1. Երեւանում գտնվող բանկերից “Էյչ-Էս-Բի-Սի”-ում բացվեց հաշվեհամար Արիական Մայր Տաճարի կառուցելու համար,
2. Ստեղծվեց Հոգեւոր դաս, որն աշխատանքներ է ծավալում Հայաստանում եւ Սփյուռքում Քրմական դաս  ձեւավորելու ուղղությամբ:
3. Բանակցություններ են ընթանում հայազգի եւ այլազգի (արիական ազգերի) պաշտոնատար եւ գործարար շրջանակների հետ` Երեւանում Համաարիական կենտրոն ստեղծելու առումով (Արիական Մայր Տաճար` Քրմական դասով, Արիական իմաստության եւ մարտարվեստների կենտրոն ու դպրոց եւ այլն):
Եվ այսպե՛ս հայեր.
Այս նախաձեռնությունն ընթացքի մեջ է եւ կարիք ունի բոլորիդ աջակցության եւ մասնակցության: Մասնակցի՛ր, ով հայորդի, եւ քո լուման բե՛ր այս սրբազան գործին, որի հաջողությունը վեր կհանի Հայոց Ինքնությունն ու Առաքելությունը, կվերականգնի Հայոց միասնական Հայրենիքը:
Ուրե՛մն հայեր.
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով:
Հիշեցե՛ք հայեր.  Continue reading

Ուղղում է «Լուսանցք»-ը. – 2013-ը Առյուծի տարի է, ոչ թե՝ սեւ ջրային Օձի – Այսպես է հայկական կենդանաշրջանով

Հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը՝ «Լուսանցք»-ի նախորդ՝ 2013թ. 1-ին թողարկմանը թույլ տրված անճշտության համար: Մաթեմատիկական տեխնիկական (հաշվիչի անսարքության պատճառով) սխալ հաշվարկ է եղել եւ տարեփոխման մասին «2013-ը Երկվորյակների տարի է, ոչ թե՝ սեւ ջրային Օձի» հոդվածում սխալմամբ 2013-ի տանուտեր է նշվել Երկվորյակը, այնինչ պետք է լինի՝ Առյուծը:
«Լուսանցք»-ը նշել է, որ չինական կենդանակերպի (Մուկ, Կով, Վագր, Նապաստակ (Կատու), Վիշապ, Օձ, Ձի, Ոչխար, Կապիկ, Աքաղաղ (Հավ), Շուն եւ Խոզ) փոխարեն հայերն ունեն եւ առաջնորդվել են ավանդական կենդանաշրջանով, որ ներկայացնում է Արեգակի 12 աստղատները՝ Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ (Օձակալ), Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս եւ Ձկներ: Եվ տանուտերը կրկնվում է յուրաքանչյուր 12 տարին մեկ: Տարվա տանուտերին գտնելու համար ներկա թվականից պետք է հանել 4 եւ բաժանել 12-ի վրա: Բաժանումից ստացած մնացորդը ցույց է տալիս տանուտերի հերթական տեղը կենդանաշրջանում:
Այժմ 2013թ. հայկական կենդանաշրջանով տարվա տանուտերը Առյուծն է (2013-4=2009:12=167 եւ մնացորդ՝ 5): Իսկ 5-րդը հայկական կենդանաշրջանով Առյուծն է՝ Խոյից, Ցուլից, Երկվորյակներից եւ Խեցգետնից հետո:
Եվս մեկ անգամ հայցում ենք թերթի եւ տարբեր կայքէջերի ընթերցողների ներողամտությունը:

Վահագն Նանյան

Թիվ 264 – 305, 2013

  1. Թիվ 264 , 18 հունվար – 24 հունվար
  2. Թիվ 265 , 25 հունվար – 31 հունվար
  3. Թիվ 266 , 1 փետրվար – 7 փետրվար
  4. Թիվ 267 , 8 փետրվար – 14 փետրվար
  5. Թիվ 268 , 15 փետրվար – 21 փետրվար
  6. Թիվ 269 , 22 փետրվար – 1 մարտ
  7. Թիվ 270 , 2 մարտ – 8 մարտ
  8. Թիվ 271 , 9 մարտ – 15 մարտ
  9. Թիվ 272 , 16 մարտ – 22 մարտ
  10. Թիվ 273 , 23 մարտ – 29 մարտ
  11. Թիվ 274 , 29 մարտ – 4 ապրիլ
  12. Թիվ 275 , 5 ապրիլ – 11 ապրիլ
  13. Թիվ 276 , 12 ապրիլ – 18 ապրիլ
  14. Թիվ 277, 19 ապրիլ – 25 ապրիլ
  15. Թիվ 278, 26 ապրիլ – 2 մայիս
  16. Թիվ 279, 3 մայիս – 9 մայիս
  17. Թիվ 280, 17 մայիս – 23 մայիս
  18. Թիվ 281, 24 մայիս – 30 մայիս
  19. Թիվ 282, 31 մայիս – 6 հունիս
  20. Թիվ 283, 7 հունիս – 13 հունիս
  21. Թիվ 284, 14 հունիս – 20 հունիս
  22. Թիվ 285, 21 հունիս – 27 հունիս
  23. Թիվ 286, 28 հունիս – 4 հուլիս
  24. Թիվ 287, 5 հուլիս – 11 հուլիս
  25. Թիվ 288, 12 հուլիս – 18 հուլիս
  26. Թիվ 289, 19 հուլիս – 25 հուլիս
  27. Թիվ 290, 6 սեպտեմբեր – 12 սեպտեմբեր
  28. Թիվ 291, 13 սեպտեմբեր – 19 սեպտեմբեր
  29. Թիվ 292, 20 սեպտեմբեր – 26 սեպտեմբեր
  30. Թիվ 293, 27 սեպտեմբեր – 3 հոկտեմբեր
  31. Թիվ 294, 4 հոկտեմբեր – 10 հոկտեմբեր
  32. Թիվ 295, 11 հոկտեմբեր – 17 հոկտեմբեր
  33. Թիվ 296, 18 հոկտեմբեր – 24 հոկտեմբեր
  34. Թիվ 297, 25 հոկտեմբեր – 31 հոկտեմբեր
  35. Թիվ 298, 1 նոյեմբեր – 7 նոյեմբեր
  36. Թիվ 299, 8 նոյեմբեր – 14 նոյեմբեր
  37. Թիվ 300, 15 նոյեմբեր – 21 նոյեմբեր
  38. Թիվ 301, 22 նոյեմբեր – 28 նոյեմբեր
  39. Թիվ 302, 29 նոյեմբեր – 5 դեկտեմբեր
  40. Թիվ 303, 6 դեկտեմբեր – 12 դեկտեմբեր
  41. Թիվ 304, 13 դեկտեմբեր – 19 դեկտեմբեր
  42. Թիվ 305, 20 դեկտեմբեր – 26 դեկտեմբեր

Լուսանցքի թիվ 264-ի հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան)

1. 2013-ը Երկվորյակների տարի է, ոչ թե՝ սեւ ջրային Օձի – Այսպես է հայկական կենդանաշրջանով… Հունվարի 14-ը՝ Հայ Ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օր…
2. 50-ամյա հոբելյանին մաղթում ենք նաեւ կյանքի դարաշրջանային ամփոփում – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…
3. Զավեշտը ընտրվածին անլուրջ է դարձնում – ՀՀ նախագահի ընտրությունը պետք է խստագույնս կանոնակարգվի…
4. Նախագահախաղ՝ օլիմպիական կարգախոսո՞վ – Արդեն ընտրախախտումնե՞ր կան… Ու՞ր մնացին խոստումները… 8-ն էլ կմնա՞ն – Ասում է՝ մի մնացեք…
5. Ինչո՞ւ է աճել ընտրողների թիվը… Դիտորդներն անցել են գործի… Ուժայինները կգործեն օրենքի շրջանակներում… Եթերաժամի տրամադրման կարգը…
6. Վարչապետ Իվանիշվիլի – վրացական հետախուզությու՞ն… Երեւանում Փանջիկիձեին այդ հարցը չտվե՞ց Նալբանդյանը…
7. Հայկական խոհանոց… 2012-ի մարզական արձագանքները… www.hayary.org-ը տրամադրում է գովազդի տեղ… Կարդացեք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք»…

2013-ը Երկվորյակների տարի է, ոչ թե՝ սեւ ջրային Օձի – Այսպես է հայկական կենդանաշրջանով

– Հունվարի 14-ը՝ Հայ Ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օր…

Ուղղում է «Լուսանցք»-ը. – 2013-ը Առյուծի տարի է, ոչ թե՝ սեւ ջրային Օձի – Այսպես է հայկական կենդանաշրջանով

Հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը՝ «Լուսանցք»-ի նախորդ՝ 2013թ. 1-ին թողարկմանը թույլ տրված անճշտության համար: Մաթեմատիկական տեխնիկական (հաշվիչի անսարքության պատճառով) սխալ հաշվարկ է եղել եւ տարեփոխման մասին «2013-ը Երկվորյակների տարի է, ոչ թե՝ սեւ ջրային Օձի» հոդվածում սխալմամբ 2013-ի տանուտեր է նշվել Երկվորյակը, այնինչ պետք է լինի՝ Առյուծը:
«Լուսանցք»-ը նշել է, որ չինական կենդանակերպի (Մուկ, Կով, Վագր, Նապաստակ (Կատու), Վիշապ, Օձ, Ձի, Ոչխար, Կապիկ, Աքաղաղ (Հավ), Շուն եւ Խոզ) փոխարեն հայերն ունեն եւ առաջնորդվել են ավանդական կենդանաշրջանով, որ ներկայացնում է Արեգակի 12 աստղատները՝ Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ (Օձակալ), Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս եւ Ձկներ: Եվ տանուտերը կրկնվում է յուրաքանչյուր 12 տարին մեկ: Տարվա տանուտերին գտնելու համար ներկա թվականից պետք է հանել 4 եւ բաժանել 12-ի վրա: Բաժանումից ստացած մնացորդը ցույց է տալիս տանուտերի հերթական տեղը կենդանաշրջանում:
Այժմ 2013թ. հայկական կենդանաշրջանով տարվա տանուտերը Առյուծն է (2013-4=2009:12=167 եւ մնացորդ՝ 5): Իսկ 5-րդը հայկական կենդանաշրջանով Առյուծն է՝ Խոյից, Ցուլից, Երկվորյակներից եւ Խեցգետնից հետո:
Եվս մեկ անգամ հայցում ենք թերթի եւ տարբեր կայքէջերի ընթերցողների ներողամտությունը:

Վահագն Նանյան

———————————-

Նախորդ տարին մեզանում շատերն այդպես էլ տոնեցին որպես Վիշապի տարի: Եվ «Լուսանցք»-ը գրեց, որ վաղուց է, ինչ մեր կյանքի ու կենցաղի շատ խորհուրդներ եւ կենսադրույթներ կատարվում են այլոց հավատալիքներին ու պատկերացումներին համապատասխան, եւ տարեփոխումներն էլ են հաճախ օտարահաճ դարձնում: Ոմանց համար սա նորմալ է՝ միայն թե չլինի հայկականը:

Continue reading

Զավեշտը ընտրվածին անլուրջ է դարձնում – ՀՀ նախագահի ընտրությունը պետք է խստագույնս կանոնակարգվի…

Մեր ինքնահաստատվող երկրում զավեշտների պակաս չի զգացվում, հատկապես լրջագույն հարցերում, բայց որ այն կհասնի ՀՀ նախագահի ընտրություններին, անհավատալի էր թվում: Ի վերջո սա ինչպես ընտրվող նախագահի (անկախ նրա ով լինելը), գործող իշխանության եւ ներկա ընդդիմության, այնպես էլ չեզոք ընտրազանգվածների համար վիրավորական է, քանզի պետության եւ պետական ղեկավարի վարկանիշին, ուրեմնեւ՝ երկրի ամբողջ բնակչության վարկանիշին է վերաբերում:

Continue reading

Նախագահախաղ՝ օլիմպիական կարգախոսո՞վ

– Արդեն ընտրախախտումնե՞ր կան… – Ու՞ր մնացին խոստումները… – 8-ն էլ կմնա՞ն – Ասում է՝ մի մնացեք…

Նախագահական ընտրությունների վերաբերյալ աստղագետներից ոմանք արդեն հաշվել եւ պարզել են, թե ով է լինելու Հայաստանի նոր նախագահը, բայց խուսափում են իրենց իմացածը լսելի դարձնել մարդկանց: Նրանք միայն հայտնել են, որ «Տիեզերքը խառնվում է բոլորի գործերին» եւ, հնարավոր է, նրանք, ովքեր այսօր մեծ հաջողություններ ունեն, մի քանի տարի հետո դժվարությունների հանդիպեն, եւ դրա մասին իրենք տեղյակ չեն: Ոմանց համար էլ անակնկալներ կլինեն:

Continue reading

Ինչո՞ւ է աճել ընտրողների թիվը… Միջազգային դիտորդներն անցել են գործի… Մեր ուժայինները կգործեն օրենքի շրջանակներում… Հստակ է թեկնածուների եթերաժամի տրամադրման կարգը…

Որոշ ՀՀԿ-ականներ չեն բացառում, որ ԲՀԿ-ն կարող է պաշտոններ ստանալ, եթե ցանկություն հայտնի վերադառնալ կոալիցիա: Անգամ չի բացառվում, որ ԲՀԿ-ն ստվերային տարբերակով կաջակցի ՀՀԿ-ին, եւ այդպիսով կարժանանա պաշտոնների:

Նման խոսակցություններ կան նաեւ ՀՅԴ-ի առումով, որ ստվերային աջակցությունը պաշտոնների կբերի որոշ «նախկին» դաշնակցականների…

Continue reading

Վրացական հետախուզությու՞ն

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանաշվիլին, ով Փարիզից ժամանելով Թբիլիսի, ամիսներ առաջ փոխարինեց «Մեծ Արեւելք»-ի իր «եղբայր» Միխայիլ Սաակաշվիլուն եւ դարձավ Վրաստանի թիվ 1 իշխանավորը, երեկ ժամանել էր Երեւան:

«Սա իմ պաշտոնական առաջին հանդիպումն է բարեկամ եւ հարեւան երկրում: Չափազանց շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար»,- ասաց նա, ով մոռացել է, թե տակավին վերջերս, մինչեւ ինշխանության գալը, հայտարարել էր, թե լավ կլիներ, որ Վրաստանի հայերը գնան ու Հայաստանում ապրեն, քանզի եթե վրացիներին այդքան մոտ լիներ իրենց հայրենիքը՝ ապա նրանք կգնային… Այսինքն՝ Ջավախքի հայերը պետք է գան Հայաստան՝ բնակվելու, քանի որ Հայաստանը մոտիկ է հայերին եւ նրանք պետք է լքեն Վրաստանը (իմա՝ Ջավախքը)… Հետո իհարկե, այս վրացին, ինչպես մյուս վրացիները, փորձեց խաղեր տալ ու հերքել իր խոսքերը, իբր այլ բան է ասել ռուսական պարբերականին… Բայց ամեն բան պարզ էր:

Continue reading

Հայկական խոհանոց – Լեզոնով բլիթներ… 2012-ի մարզական արձագանքները…

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… «Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել…

 

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

 

– Լեզոնով բլիթներ

Continue reading

50-ամյա հոբելյանին մաղթում ենք նաեւ կյանքի դարաշրջանային ամփոփում – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

aՇնորհավորանք ՀԱՄ առաջնորդինՀայ Արիական Միաբանությունն իր կառույցներով (քաղաքական, հասարակական, հոգեւոր-քրմական, ազատամարտիկների, գիտա-մտավորական, մշակութային, լրատվական, երիտասարդական եւ այլ), տարածքային եւ սփյուռքյան մասնաճյուղերով շնորհավորում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին՝ հունվարի 15-ին՝ ծննդյան 50-ամյակի առթիվ:

Շնորհավորանքին միանում է Հայ Ազգայնականների Համախմբման խորհուրդը: Հայ արիականներն ու ազգայնականները Արմեն Ավետիսյանին մաղթում են առողջություն, երջանկություն, հաջողություններ անձնական կյանքում, ազգային եւ արիադավան հոգեւոր գործունեությունում, որոնք միշտ էլ անբաժանելի են մնացել միմյանցից:50-ամյա հոբելյարին կամենում են առավել հոգեւոր-տիեզերահաս իմաստնություն, անդրդվելի կամք ու զորություն, նպատակասլացության եւ հաղթանակի հասնելու առավելագույն կարողություններ: Թո՛ղ Հայ Աստվածներն ու Տիեզերքի Արարիչը լինեն պահապան ՀԱՄ առաջնորդին եւ նրա գործին… Հայ փառահեղ նախնիք էլ՝ ապավեն…

Քաղաքականության ազգային եւ հոգեւոր նրբերանգները –

Նախագահական ընտրությունների նախընտրական թոհուբոհը առիթ դարձավ, որպեսզի մեկ անգամ եւս խորհենք մեր քաղաքական դաշտի չկայացած լինելու եւ անլրջության պատճառների մասին: Ովքե՞ր են ուզում նախագահ դառնալ՝ գործազրկությամբ պարծեցողները, Նժդեհին «պաշտելով»՝ նրանից երկու տող անգամ մեջբերում անել չկարողացողը, Տիեզերքի անունից խոսողը, ասուլիսներում ճամարտակելով հպարտացողը, մատը մատին չտալով թիմի սպասողը… Թող Հայ Աստվածներն ինձ զորավիգ լինեն, որպեսզի երբեւէ չխենթանամ այս աստիճան… Թող Տիեզերքի Տերն ի վերջո «անդրադառնա» այս մարդկային հակամարդությանը…

Continue reading

ՀԱՄ առաջնորդը 50 տարեկան է

aa

Հայ Արիական Միաբանությունն իր բոլոր կառույցներով (քաղաքական, հասարակական, հոգեւոր-քրմական, ազատամարտիկների, գիտա-մտավորական, մշակութային, լրատվական, ուսանողական-երիտասարդական, եւ այլ), տարածքային եւ սփյուռքյան մասնաճյուղերով հանդերձ շնորհավորում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին` ծննդյան 50-ամյակի առթիվ, որը լրացավ հունվարի 15-ին:

ՀԱՄ առաջնորդին մաղթում ենք առողջություն, երջանկություն, հաջողություններ անձնական եւ ազգային կյանքերում, որոնք միշտ էլ անբաժանելի են մնացել միմյանցից:

50-ամյա հոբելյարին կամենում ենք առավել հոգեւոր իմաստնություն, անդրդվելի կամք ու զորություն, նպատակասլացության եւ հաղթանակի հասնելու առավելագույն կարողություններ:

Հայ Աստվածներն ու Տիեզերքի Արարիչը պահապան Արմեն Ավետիսյանին եւ նրա գործին…
Շնորհավորանքներին միանում է նաեւ Հայ Ազգայնականների Համախմբման Խորհուրդը` իր բոլոր կառույցներով: