Daily Archives: September 23, 2017

Հին աշխարհակարգի նոր սպասարկուները – Ալենդալեսականների գործը դժվարանում է (Հրանտ Բագրատյան – Էդուարդ Շարմազանով եւ այլք ու նաեւ «Լուսանցք»-ը)… Ոչինչ չի փոխվել այն աշխարհակարգի կանոններից, որի սկիզբը դրվեց 1945թ.՝ 2-րդ աշխարհամարտի ավարտից հետո – Ընդդեմ ազգի գործելը մրցանակներ է բերում… Եկեղեցուն հիշում են, երբ պարտադրվում է… Մեկի եկեղեցամերժությունը, մյուսի՝ կղերականությունը… Մեգաէկոնոմիկայի «հիմնադիրը» լեզվին է տալիս… Էդուարդ Շարմազանովը հոգնել է քաղաքականությունից եւ ցանկանում է հոգեւոր ոլորտ տեղափոխվել… Հայը՝ ծածկագիր է – Այդպես էլ նաեւ Հայաստանն են Արմենիա ասում՝ Արի Մարդկանց Բնօրրան…

Ոչինչ չի փոխվել այն աշխարհակարգի կանոններից, որի սկիզբը դրվեց 1945թ.՝ 2-րդ աշխարհամարտի ավարտից հետո, երբ հայտնի գաղտնի ուժերը սպառված համարեցին ազգային-ազգայնական Եվրամիությունը: Այսինքն՝ նացիստական ու ֆաշիստական Եվրոպայի եւ նացիոնալ-սոցիալիստական խորհրդային կայսրության առճակատումը աշխարհին կանգնեցրեց նոր վերաբաժանան շեմին… 1945թ. սկիզբ դրվեց հիտլերականությունը մերժող ժողովրդավարական-ազատական Եվրոպական Միության եւ ստալինականությունը մերժող ինտերնացիոնալ-սոցիալիստական Խորհրդային Միության բեւեռացմանը:

Եվ առ այսօր այժմեական է այդ աշխարհակարգը՝ տարբերությամբ, որ Եվրոպական Միություն եւ Խորհրդային Միություն հակամարտող կողմերից մեկին փոխարինեց Ռուսաստանի Դաշնությունը (ԱՊՀ-ի տեսքով)՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, եւ ապա սկիզբ դրվեց Եվրոմիություն-Եվրասիամիություն երկբեւեռ աշխարհակարգին:

Բայց ժողովրդավարական կոչվող արժեհամակարգը արդեն սպառվել է, ինչը երկբեւեռ աշխարհի հիմնասյունն էր, եւ առաջ է եկել նոր աշխարհակարգի տեսլականը: Այն վերստին կարող է ազգային-ազգայնական երանգներ ստանալ ի դեմս ֆրանսիական, գերմանական, իտալական եւ այլ եվրոպական ու ամերիկյան նացիոնալիստական շարժումների: Նման ուղի կարող է ընտրել նաեւ մյուս համաշխարհային բեւեռը՝ ռուսական կամ զուգահեռ սլավոնական ազգայնական շարժումների առաջ քաշմամբ, ինչն արդեն որոշակիորեն կիրառվում է ռուսաստանյան քաղաքական ոլորտում…   Continue reading

Համահայկական հավաք. Հայաստանը՝ հայոց նպատակների առաջադրողն ու առաջնորդը.- Հայաստանի մայրաքաղաքն այս օրերին ընդունել է աշխարհի հայության այն հատվածին, ովքեր եկել էին մասնակցելու Հայաստան-Սփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովին… Հայաստանում էին նաեւ «Ծագումով հայեր»  հաղորդաշարի տարբեր երկրներում հայտնի հայերը…

Հայաստանի մայրաքաղաքն այս օրերին ընդունել է աշխարհի հայության այն հատվածին, ովքեր եկել էին մասնակցելու Հայաստան-Սփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովին: Հայաստանը հյուրընկալում էր նաեւ աշխարհահռչակ հայերի, ովքեր հրավիրվել էին մասնակցելու «Ծագումով հայեր» հաղորդաշարի գործունեության 10-ամյակի միջոցառումներին: Վստահաբար՝ սա հարմար առիթ էր իրենց հայությունը վերագտածներին ծանոթանալու եւ՛ միմյանց, եւ՛ աշխարհի հայության ներկայացուցիչների հետ:

Մեր այսպես կոչված հարեւանների համար էլ նշենք, որ սփյուռքյան գործիչներին եւ իրենց ծագումը բացահայտած հայտնի հայերին չի սարսափեցրել ադրբեջանական «սեւ ցուցակը», եւ նրանք հումորով են մոտեցել այդ հարցադրմանը, իսկ նրանցից շատերն այցելել են Արցախ:

Կարեւոր համարելով Հայաստան-Սփյուռք 6-րդ Համահայկական համաժողովի բոլոր ելույթները, առաջարկները եւ քննարկումները՝ այնուամենայնիվ այստեղ կանդրադառնանք ամենագլխավորին՝ Համահայկական խորհրդի ստեղծման գործընթացին:

«Ծագումով հայեր» հաղորդաշարի հեղինակ Մանանա Հակոբյանի հրավերով աշխարհի տարբեր երկրներից Հայրենիք են ժամանել հաղորդման բոլոր տարիների ավելի քան 110 հերոսներ, ինչպես նաեւ հաղորդաշարի անվանի բարեկամներ՝ դերասանուհի Օրնելլա Մուտտին (Իտալիա), աշխարհահռչակ խոհարար Ժերար Գեխարոն (ԱՄՆ), կինոարտադրող Քրիստիան Աղդանը  (Ֆրանսիա) եւ այլոք։ Պատվավոր հյուրերի շարքում են հանրահայտ Միշել Լեգրանը (Ֆրանսիա) եւ Գարո Փալյանը (Թուրքիա)։   Continue reading

Թուրքը միշտ է մնում է թուրք.- Իսկ հայաստանահայ առեւտրականները դեռ գովերգում են – ոմանք էլ Ստամբուլում բնավորվել ու թուրք եղբայրների հետ բիզնես են անում՝ հանուն Թուրքիայի բյուջեի ավելացման… թուրք ազգայնամոլների խումբը քարերով հարձակվել է եկեղեցուց դուրս եկող պոլսահայերի վրա ու բղավել «մա՛հ ձեզ»…

Ստամբուլի հայկական եկեղեցիներից մեկի մուտքի մոտ ազգայնամոլների խումբը քարերով հարձակվել է եկեղեցուց դուրս եկող հայերի վրա ու բղավել «Մա՛հ ձեզ»:, հաղորդում է թուրքական artigercek.com կայքը: Այս մասին հայտնել է նաեւ պոլսահայ գործիչ Երվանդ Օզուզունը՝ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանի հայրը:

http://www.hayary.org/wph/?p=3407 Թուրքիայում բնակվող ազգերը՝ վաղուց գաղտնածածկագրված (հայերին, հույներին եւ հրեաներին կոդավորել են)…Էրդողանը խոստացել է չմեկուսացնել ալեւիներին

http://www.hayary.org/wph/?p=4801 – Անկարան դեռ քննարկումների հույս ունի – Իսկ Թուրքիայում այսօր էլ կոդավորված են 3 ազգեր (հայերը, հույները, հրեաները), որոնց մասին բոլոր տվյալները գաղտնի հավաքվում են…

http://www.hayary.org/wph/?p=6164Քոչվորները դեռ շահույթ են ստանում հայաստեղծ արժեքներից – Հայկական բնական եւ պատմական հարստությունները, մշակութային գանձերը, այլ արժեքները, որոնք գտնվում են ներկայիս Թուրքիայի եւ Ադրբեջանի զավթած տարածքներում, ճանաչվում են այդ երկրների «ազգային արժեք»… Ծիծաղելի է, բայց 1000 տարվա կյանք չունեցող թյուրքական տարրը դառնում է 4-5, 7-8 կամ 12 հազարամյա կամ ավելի հին պատմական եւ այլ արժեքների կրող սեփականատեր…

http://www.hayary.org/wph/?p=2799  Հայաթափումը՝ թուրք-հրեական գործա՞րք – Այս ծրագրով նոսրացավ տարածաշրջանի հզոր հայկական համայնքը… Վտանգավոր գործընկերության դասերը…

Ստամբուլի Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցու մուտքի մոտ քարկոծված պոլսահայերը եկեղեցի էին եկել Խաչվերացի տոնի առթիվ երեկոյան կազմակերպված պատարագին:   Continue reading

Միավորված ազգերի կազմակերպությունն էլ կբարեփոխեն – Մեր երկրի նախագահի ելույթը դիվանագիտական առումով կարեւոր հնչերանգներ է պարունակել, ինչը ավելի կմեծացնի մեր պետության դերն ու նշանակությունը միջազգային տարաբնույթ կառույցներում… Դոնալդ Թրանփի ներկայացրած հռչակագիրը կազմված է 10 կետից… Վլադիմիր Պուտինը ժամանակ չի ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին մասնակցելու…

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ: Նախագահը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով: Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Նյու Յորքում նա նաեւ այլ երկկողմ հանդիպումներ է ունեցել:

Մեր երկրի նախագահի ելույթը դիվանագիտական առումով կարեւոր հնչերանգներ է պարունակել, ինչը ավելի կմեծացնի մեր պետության դերն ու նշանակությունը միջազգային տարաբնույթ կառույցներում, շարունակական կդարձնի Հայաստանի մասնակցությունը խաղաղասիրական ու մարդասիրական միջոցառումներին, կնպաստի պաշտոնական Երեւանի արտաքին փոխլրացնող քաղաքականության հետագա ծավալմանը, արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքների հաստատմանը, հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական խնդիրների պարզաբանմամը եւ այլն (Հայաստանի նախագահի ելույթի առանցքային կետերին, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահի պատասխան հիստերիային «Լուսանցք»-ը դեռ կանդրադառնա):   Continue reading

Սխալ հասցեագրու՞մ, թե՞ հայոց բթամտություն – ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը գտնում է, որ բացասական արձագանքը սխալ է հասցեագրված, սկսած Դաշնակցությունից եւ նախարարի անձից, խեղաթյուրվում է խնդիրը… Իսկ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը դեմ է ռուսաց լեզվի խորացված դասավանդման հայեցակարգին եւ ասել է. «Դա հայոց բթամտությունն է…

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովին Tert.am-ի հետ զրույցում կարեւորել է այսպիսի համաժողովների իրականացումը, քանի որ այն համախմբում է բոլորին: Նրա մեկնաբանությամբ, այնպես չէ, որ Հայաստանը իշխանությունների անունից մեկ ձայնով կարող է խոսել եւ ոչ էլ այնպես է, որ Սփյուռքն է կարող մեկ ձայնով բոլորի անունից խոսել:

«Շատ հիմնախնդիրներ կան, բայց չի կարելի ասել, որ բոլորն են այստեղ բարձրաձայնվում, մի շարք հիմնախնդիրներ բարձրացվում են որոշներն էլ՝ ոչ: Չեմ կարծում՝ սա այն ֆորմատն է, որ ներքին խնդիրները բարձրացվեն, բայց կարելի է այնպես անել, որ որոշ չափով դրանք եւս ներկայացվեին»,- ասել է նա եւ նշել, որ համագումարը համախոհություն ձեւավորելու նպատակ ունի:

Խոսելով իր կուսակից նախարար Լեւոն Մկրտչյանի գլխավորած՝ գիտության եւ կրթության ոլորտի մասին, նա անդրադարձել է ռուսերեն լեզվի հայեցակարգին եւ դիտարկմանը, որ մեղադրանքները հնչում են, որ հենց դաշնակցական նախարարի կողմից է դա իրականացվում:   Continue reading

Նախնյաց տոնն է՝ մեր նախնիների հիշատակի օրը – Արիադավան հայերն ու համախմբված հեթանոս ազգայնականները սրբազան տոնի ծիսական արարողությունը կանցկացնեն Արա լեռան գագաթին՝ ծիսական կրակը վառելով Արեւի ճառագայթների ջերմությամբ… Կհիշվեն նաեւ սեպտեմբերի 2-ի (Արցախի Հանրապետության) եւ 21-ի (Հայաստանի Հանրապետության) անկախության տոները – կկարեւորվեն նաեւ Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովը Երեւանում եւ հայության շարունակական անխախտ ու նպատակային կապը…

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացրել են Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից, սեպտեմբերի 23-ին Հայ արիական տոնացույցով Նախնյաց հիշատակի օրն է, եւ արեւածագին հայ արիներն ինչպես միշտ նշելու են Նախնյաց ավանդական տոնը:

Արիադավան հայերն ու համախմբված հեթանոս ազգայնականները սրբազան տոնի ծիսական արարողությունը կանցկացնեն Արա լեռան գագաթին՝ ծիսական կրակը վառելով Արեւի ճառագայթների ջերմությամբ:

«Կրակը կգտնվի շրջանի մեջ, որում խորհրդապաշտական կապ կլինի դրված՝ հողե բլրասարերով կազմված… Հողերը որպես մասունքներ բերվել են Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանից, Արեւմտյան Հայաստանի, Արեւելյան Հայաստանի, Արցախի, Ջավախքի, Նախիջեւանի տարածքներից:

Շրջանաձեւ բլրասարերից առաջ՝ եռանկյունաձեւ կառուցվածքով կպատրաստվեն խորհրդանշական փոքր երեք լճեր, որտեղ ջուր կլցվի՝ բերված Սեւանա, Վանա եւ Ուրմիա լճերից…   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Բագրատունիների հրեական ծագման առասպելը (1-ին մաս) – Սկսեցին հնչել անարդար մեղադրանքներ Խորենացու հասցեին, նրան նույնիսկ կեղծարար եւ գրագող անվանեցին՝ կասկածելով նաեւ նրա՝ 5-րդ դարի պատմիչ լինելու փաստը, չնայած այն բանի, որ դարեր շարունակ Խորենացին հայոց մեջ ճանաչված է եղել որպես բացառիկ հեղինակություն եւ ճշմարիտ պատմագիր…

Հայտնի է, որ Մովսես Խորենացուն են վերագրում հետեւյալ տողերը. «Բագրատունիները սերում են հրեա Շամբատից, որի շառավիղներից Շամբատ Բագարատին Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը տվել է թագադրի եւ ասպետի պաշտոն, նշանակել Հայաստանի արեւմտյան մասի կուսակալ եւ տոհմը կոչել նրա անունով՝ Բագրատունի»:

Մինչեւ 18-րդ դարի սկիզբը Խորենացու «Հայոց պատմության» վերաբերյալ ոչ մի քննադատական դիտողություն չի եղել, բայց հանկարծ այդ ժամանակից ի վեր «Հայոց պատմության» շուրջ ծավալվեցին բուռն վիճաբանություններ եւ քննադատություններ, ինչը մեր օրերում եւս շարունակվում է:

Հայ եւ օտար հեղինակները Պատմահոր մահից հետո վերահրատարակված «Հայոց պատմության» օրինակների մեջ, որոնք մի քանի տասնյակի էին հասնում, հայտնաբերեցին անճշտություններ, հակասություններ, անաքրոնիզմ եւ այլն…

Սկսեցին հնչել անարդար մեղադրանքներ Խորենացու հասցեին, նրան նույնիսկ կեղծարար եւ գրագող անվանեցին՝ կասկածելով նաեւ նրա՝ 5-րդ դարի պատմիչ լինելու փաստը, չնայած այն բանի, որ դարեր շարունակ Խորենացին հայոց մեջ ճանաչված է եղել որպես բացառիկ հեղինակություն եւ ճշմարիտ պատմագիր:

Ցավալի է, բայց ամենազայրագին քննադատների թվում էին նաեւ որոշ հայ հեղինակներ, որոնց անունները նույնիսկ չարժե հիշատակել:

Հարց է ծագում՝ այդ ինչպե՞ս պատահեց, որ նախորդ դարերի պատմիչները չեն նկատել «Հայոց պատմության» մեջ անճշտություններ եւ աղավաղումներ ու միայն հետագա դարերի «խելացիները» այդ ամենը բացահայտեցին, «չհավատացին», որ հանճարեղ Խորենացին չէր կարող կեղծ տեղեկությունների հեղինակը լինել:   Continue reading

Ախուրյանի ջրավազանային տարածք – Թուրքիան ավելի շատ օգտվելով Արաքսից՝ մեզ ավելի լուրջ խնդրի առաջ է կանգնեցնելու (մաս 3-րդ)… Ջրառաջարկի ձեւավորման հիմնական խնդիրներից է գետավազանի ազատ ջրահոսքի կուտակումը… Մեր ամեն կաթիլ ջրառը պետք է խիստ հիմնավորված լինի – պետությունը պիտի շատ խիստ լինի՝ ջրառի նպատակահարմարության հարցին նայի ոչ թե մասնավորի շահագործական տեսանկյունից, այլ՝ ազգայինի կարեւորությունից…

Սկիզբը՝ թիվ 31-32-ում

http://www.hayary.org/wph/?p=6517Ախուրյանի ջրավազանային տարածք.- Եթե տնտեսության զարգացումը բնապահպանության շղթայում դիտարկենք (մաս 2-րդ)… Ախուրյանի ջրավազանային տարածքը արդյունավետ կառավարելու համար անհրաժեշտ ու պարտադիր պայման է պաշարների վերագնահատումը – Ինչ կառույցներ կան այս տարածքում եւ ինչքան են ջուր քամում…

http://www.hayary.org/wph/?p=6505Ախուրյանի ջրավազանային տարածք – Երբ խնդիրները շատ են, մոտեցումն էլ՝ զուտ սպառողական (մաս 1-ին)… Ստորերկրյա ջրերը կազմում են Արարատյան արտեզյան ավազանի մասը եւ համարվում են Հայաստանի խմելու ջրի ռազմավարական պաշար…Այդ պաշարների վերագնահատումը անհրաժեշտ եւ պարտադիր պայման է՝ հենց այդ պաշարների ռացիոնալ կառավարման համար…

Ինչ միջոցառումներ է նախատեսում գործադիրը՝ ի դեմս բնապահպանության նախարարության, որպեսզի Ախուրյանի ջրավազանային տարածքում հավասարակշռի ջրային պաշարների առաջարկն ու պահանջարկը, որպեսզի ճիշտ ժամանակին բացահայտի արտակարգ իրավիճակների ռիսկերն ու կանխարգելի ճիշտ պահին: Այս մասին կխոսենք այսօր իբրեւ ամփոփում այն թեմայի, թե ինչ վիճակում է Ախուրյանի ջրավազանային տարածքը, ինչ խնդիրներ են առկա եւ ինչի կհանգեցնեն դրանք՝ չլուծվելու պարագայում:   Continue reading

Հայկական խոհանոց – Դդմիկով եւ հորթի մսով ուտեստ… Հայկական գորգը՝ ազգային հպարտություն – ցուցադրություն Երեւանի բնակելի շենքերի պատուհաններից… Համահայկական պար՝ Գյումրու կենտրոնում… Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – 2024-ին ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում… Սերժ Սարգսյանը մասնակցեց Ասիական 5-րդ խաղերի բացմանը… Տարոն Մարգարյանը մասնակցել է «Երեւան Օփեն 2017» շախմատի միջազգային մրցաշարի բացմանը… Ստեփանակերտի 94-րդ տարեդարձին նվիրված ֆուտբոլի միջազգային մրցաշարում հաղթել է Արցախի թիմը… Լեւոն Արոնյանը շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում… Ֆուտբոլի, բասկետբոլի, ըմբշամարտի, ծանրամարտի, հեծանվասպորտի, մարմնամարզության եւ այլ մարզական լուրեր…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Դդմիկով եւ հորթի մսով ուտեստ

Բաղադրությունը –  Դդմիկ – 2 կգ, հորթի միս – 0.5 գ, սոխ – 2 գլուխ, ձու – 4 հատ, կարագ – 100 գ, բուսայուղ – 50 գ, մաղադանոս – 1 կապ, սեւ պղպեղ, աղ, հալչող պանիր – 200 գ, թթվասեր – 200 գ:

Պատրաստման եղանակը – Աղացած միսը դնել թույլ կրակին, ջուրը ցամաքելուց հետո կտրտած սոխը լցնել մսին: Ավելացնել կարագ, եթե միսը յուղոտ չէ: Պղպեղով համեմել: Սպասել՝ մինչեւ սոխը տապակվի եւ վերցնել կրակի վրայից:

Ջեռոցի թավայի մեջ բուսայուղ քսել եւ շերտ -շերտ դնել կտրտած եւ ձվի մեջ թաթախված դդմիկները: Հետո լցնել միսը, կրկին դնել դդմիկները: Երեսին քսել թթվասեր, դնել ջեռոցը 20 րոպե (180 աստճան): Հենց երեսը կարմրի, հանել, վրան լցնել հալչող պանիր:

Հետո նորից դնել ջեռոցը 5 րոպե: Ասենք, որ մաղադանոսն էլ պետք է լցնել շերտ-շերտ կամ վերեւի շերտին՝ ըստ ցանկության: Բարի ախորժակ:

Հայկական գորգը՝ ազգային հպարտություն

Սեպտեմբերի 20-ին վաղ առավոտից մինչ ուշ երեկո Երեւանի տարբեր հատվածների բնակելի շենքերի պատուհաններից, տարբեր հաստատությունների պատշգամբներից երեւում էին հայկական գորգեր: Ինչպես տեղեկացնում են SPRING PR-ընկերությունից՝ տեղի է ունեցել «Հայկական գորգը ազգային հպարտությունն է»  ֆլեշմոբ։ Մեկնարկը տրվել է Շառլ Ազնավուրի անվան հրապարակում՝ «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքում:

Յուրաքանչյուր անձ, ով հայկական գորգ կամ ձեռագործ կարպետ ուներ, միացել է՝ իր պատուհանը կամ պատշգամբը զարդարելով հայկական գորգերով եւ կարպետներով:

«ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԸ ԱԶԳԱՅԻՆ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է» ֆլեշմոբի՝ որպես զանգվածային միջոցառման նպատակն է ազգային գորգի եւ գորգարվեստի արժեւորումը, գորգագործության ավանդույթների պահպանման հիմնախնդրի բարձրաձայնումը, լայն հանրության իրազեկումը հայկական գորրգի ինքնատիպ մշակույթի առանձնահատկությունների վերաբերյալ։ Միջոցառման գաղափարի եւ իրականացման հեղինակն ու նախաձեռնողն է հայկական գորգի ազգային կենտրոնը՝ մշակույթի նախարարության աջակցությամբ: Այս կենտրոնի նպատակն է յուրօրինակ ձեւաչափով, ազգային ֆլեշմոբի միջոցով վերականգնել ազգային ավանդույթները, պահպանել հայկական ժառանգությունը, հայկական գորգը ճանաչելի դարձնել աշխարհին:

Համահայկական պար՝ Գյումրու կենտրոնում

Մեկ այլ՝ «Պարենք հայերով» համահայկական ավանդական ֆլեշմոբ էլ կազմակերպվեց Գյումրու Վարդանանց հրապարակում: «Հրայրք» պարի խումբը, տարբեր մշակութային ու կրթական հաստատությունների ներկայացուցիչները համախմբվել են մեկ գաղափարի ու նպատակի շուրջ՝ պահպանել ավանդական երգն ու պարը:

Միջոցառման ընթացքում պարի խմբերը համալրվել են պատահական անցորդներով, ովքեր այդ պահին պարելու ցանկություն են ունեցել: Ֆլեշմոբը հետագայում տեղադրվելու է համացանցում եւ ի տես աշխարհի տարածելու է ազգային երգն ու պարը:

* * *

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

2024-ին ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում

2024թ. ամառային Օլիմպիական խաղերն անցկացվելու են Փարիզում, իսկ Լոս Անջելեսը 2028-ին է ընդունելու Խաղերը: Այս մասին հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեն Լիմայում համաժողովի ժամանակ: Փարիզն ու Լոս Անջելեսը դեռեւս հուլիսի սկզբին էին հաստատվել 2024-ի եւ 2028-ի ամառային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքներ, բայց այդ ժամանակ դեռ որոշված չէր, թե քաղաքներից որն առաջինը կընդունի խաղերը: Հավակնորդները պետք է իրենք որոշեին:   Continue reading

Նախնյաց տոնն է՝ հայ արիները նշում են մեր նախնիների հիշատակի օրը…

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին Հայ արիական տոնացույցով Նախնյաց հիշատակի օրն է, եւ արեւածագին հայ արիները, եւ նրանց միացած համախմբված հայ ազգայնականները, ինչպես միշտ, նշել են Նախնյաց ավանդական տոնը:

Արիադավան հայերն ու համախմբված հեթանոս ազգայնականները սրբազան տոնի ծիսական արարողությունը անցկացրել են Արա լեռան գագաթին՝ ծիսական կրակը վառելով Արեւի ճառագայթների ջերմությամբ (խոշորացույցի օգնությամբ):

Կրակը գտնվել է շրջանի մեջ, որում խորհրդապաշտական կապ էր դրված՝ հողե բլրակներով կազմված, որ խորհրդանշում են Հայկական լեռնաշխարհի սարերըՀողերը որպես մասունքներ բերվել են Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանից, Արեւմտյան Հայաստանի, Արեւելյան Հայաստանի, Արցախի, Ջավախքի, Նախիջեւանի տարածքներից:

Շրջանաձեւ բլրակներից առաջ՝ եռանկյունաձեւ կառուցվածքով պատրաստվել են խորհրդանշական փոքր երեք լճեր, որտեղ ջուր է լցվել՝ բերված Սեւանա, Վանա եւ Ուրմիա լճերից…   Continue reading