Օրվա պահոցը. Հոկտեմբեր 15, 2025

Մեծ Նպատակն է տանում իր հետեւից…

Մեծ Նպատակը Գենետիկ Հիշողության Առանցքն է, ոչ Անցյալի Կանչ է եւ Ապագայի Տեսլական․․․

Պե՛տք է հիշել, երբ չկա Մեծ Նպատակ, փոքր նպատակները, անգամ հաղթական, մնում են առանց սնուցման, քանզի ԳԵՐՆՊԱՏԱԿՆ է ճառագում որպես Սնուցիչ ԱրԷգԱկ…

…եվ այո՛, սնուցվող փոքր հաղթանակներն են հանգեցնելու Մեծ Հաղթանակի` Հայոց Հաղթության֊Հաղթարշավի` Հայի ու Հայքի վերադարձի֊վերատիրման ու վերականգնման ամրագրմանը…

Հայահավա՛ք եւ Հողահավա՛ք…

(Արմեն Ավետիսյան. Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Ազգայնացում․․․

…երբ որեւէ կառույց, քաղաքական կուսակցություն, հանրային֊հասարակական կամ հայրենակցական, թե կրոնա֊հավատամքային, կրթա֊մշակութային … եւ այլաբնույթ կազմակերպություն մոտենում է ԱԶԳ֊ի խնդիրներին … – …ձուլվում է ԱԶԳ֊ին եւ դառնում ԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԻԿ… / …եւ այդ ՄԱՍՆԻԿ֊ներն են ԱԶԳԱՅՆԱՑՆՈւՄ (ՑԵՂՈւՄ) ժողովրդին…

(Արմեն Ավետիսյան

Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ

Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) համակարգող)

Թշամուդ եւ հակառակորդիտ ներիր միայն պատժելուց հետո… Ներումը լինում է նաեւ հետմահու…

Չպե՛տք է հանդուրժել շարունակվող Սպիտակ Եղեռնի ընթացքը… Երբ հայտնի են եղեռնագործները…