Գառնին սրբություն է, ոչ թե խնջույքի ու կերուխումի վայր – Ովքեր են թքում հայոց պատմության ու արժեքների վրա հենց մեր տանը… Ոմանք այդպես էլ մնացին ստամոքսով մտածողներ ու հետույքով տրամաբանողներ…

Նախորդ տարվա վերջից առ այսօր «Լուսանցք»-ն անդրադառնում է Գառնո տաճարի նկատմամբ սրբապղծություն նախաձեռնած մշակույթի նախարարության գործողություններին ու դրա դեմ հանդես եկող հազարավոր մարդկանց, տասնյակ մտավորականների ու գիտնականների, պետական, քաղաքական ու հասարակական գործիչների, արիադավան-հեթանոս հավատի հետեւորդների, կազմակերպությունների ու հանրային նախաձեռնությունների բողոքի քայլերին: Ի վերջո, այդ հզոր ալիքը կասեցրեց սրճարանաշինությունը պատմական հուշարձանի տարածքում: Առայժմ հնարավոր եղավ փրկել հայկական հինավուրց մշակութային արժեքը մեր մշակույթի թուրքաբարո նախարարության ճանկերից:

Խոսքը սրճարանի կառուցման մասին է, որ նախարար Հասմիկ Պողոսյանն ու նրա խամաճիկը՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանները պահպանող ծառայության» տնօրեն Վլադիմիր Պողոսյանը շահադիտական նպատակներով ցանկանում են ամեն գնով կառուցել: Պարզվել էր, որ մի ռուսաստանաբնակ հայ փող է ներդրել ու հիմա պահանջում է իր սրճարանը: Հիմա պիտի ենթադրել՝ կամ այդ փողերը այլեւս չկան ու չեն կարող ետ տրվել… ու պիտի ամեն կերպ կառուցվի սրճարանը… կամ՝ էլի ինչ-որ նոր շահագրգռություններ են ի հայտ եկել…

Եվ ահա, ընդամենը 1 օր առաջ մշակույթի նախարարի թողտվությամբ արդեն բացահայտ կերուխում է կազմակերպվում տաճարի տարածքում: Սրանով փորձ է արվում ցույց տալ, թե նախարար Հասմիկ Պողոսյանը թքած ունի մեր պատմական արժեքների ու նրա պաշտպանների վրա…

ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը այս անգամ այսպես պատասխանեց, որ ամեն բան ասված է եւ՛ Տաճարի, եւ՛ Հայոց հավատի եւ՛ ազգային ու ծիսական սրբությունների մասին, այժմ սպասում է վարչապետի պատասխանին, ում գրել է եւս մեկ անգամ: Պատասխանից հետո էլ կանի իր քայլերը, պատասխան չլինելու դեպքում կանի ավելի համարժեք քայլեր… «Էդ կնիկը մշակույթի նախարարությունը գոմի է վերածել, ցանկանում է հին տաճարների հաշվին ընտանեկան անասնապահությունը զարգացնել ու ակնկալում է Հայաստանի գլխավոր կթվորուհու պաշտոնն առնել Գառնո տաճարը ոչնչացնելու հաշվին… Կամ էլ՝ էդ կնիկը ազգուրաց մեկն է, որին պիտի անհապաղ մեկուսացնել իր մի քանի խամաճիկների հետ… Ես պաշտոնապես զգուշացրել եմ երկրի նախագահին, վարչապետին ու ԱԺ նախագահին՝ սրճարանը խանգարելու է հայ արիադավան տոների ու ծեսերի անցկացմանը եւ ԿՐԿՆՈւՄ ԵՄ՝ ԱՐՅՈւ՛Ն Է ԹԱՓՎԵԼՈւ…»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը խստորեն դատապարտել է Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում խնջույքի անցկացումը, որը կազմակերպել էր Կենտրոնական բանկը: «Միլիոն տարի առաջ էր, երբ առաջին անգամ այցելեցի Գառնի-Գեղարդ, շատ փոքր էի, բայց շատ պարզ հիշում եմ առաջին տպավորությունս՝ սարսուռն էր, ակնածանքը, մի անբացատրելի վախ եւ թրթիռ… Ես փոքրիկ էի, իսկ Գառնու տաճարի սյուները՝ հսկա եւ անհասանելի… երկար ճանապարհ էինք անցել Երեւանից եւ մենք՝ ինձանից ավելի փոքր քույրս, եղբայրս ու ես քաղցած էինք, բայց մայրս մեզ արգելեց անգամ բուլկի ոտել տաճարի տարածքում. «Չի կարելի,- ասաց,- սա սուրբ վայր է, համբերեք»: Մենք երեխա էինք եւ համբերեցինք… Տարիներ անց, նաեւ այսօր, երբ Գառնի եմ գնում, հիշում եմ մորս ձայնը, ինձ համակած անբացատրելի սարսուռը եւ ակնածանքը.. Վերջին անգամ Գառնիում եմ եղել մեկ տարի առաջ… Սա, որպես հուշ, իսկ ավելի խիստ, ասելիքս այն է, որ հերիք եղավ, բավական է ամեն ինչ չափել փողով եւ փորով, հերիք եղավ անհարկի ու անտեղի փորձել ապացուցել, որ մարդը միայն հացիվ է եւ ոգու սովն է սպառնում.. հերիք եղավ, Գառնին սրբություն է, Գառնին պատմություն է, մշակույթ, հիշողություն, իսկ հիշողության վրա հաց չեն ուտում, հիշողությունը գուրգուրում են, փայփայում, խնամում եւ գնահատում…

Թե ով կամ որ կազմակերպությունն է նման միտք հղացել եւ իրականացրել Գառնու տաճարի մոտ կորպորատիվ կամ նման մի բան կազմակերպելը, արդեն կարեւոր էլ չէ՝ սա պետության կողմից պահպանվող հուշարձան է ու հենց պետությունը, այս դեպքում, կարծում եմ, մշակույթի նախարարությունը պետք է համարժեք պահվածք ունենար եւ մերժեր ցանկացած առաջարկ, անգամ եթե այդ առաջարկը գայթակղիչ է եւ շահեկան, ոչ ոք իրավունք չունի մեր պատմական հուշարձանների հետ վարվել վայրագի պես, մենք մեր հուշարձանների հանդեպ այսպիսի վերաբերմունք իրավունք չունենք ունենալ, մենք անցողիկ ենք, հուշարձանները՝ հավերժ (եթե կարողանանք պահպանել), եթե մենք մեր հողի վրա ենք այսպես անգրագետ եւ անխնա, ուրիշից ինչպես պահանջենք հարգել մեզ, մեր պատմությունը եւ մեր պատմական հուշարձանները… կարծում եմ, մեղավորները պատժի են արժանի, նորից այսպիսի սխալներն աններելի են…. Ես, որպես ԱԺ պատգամավոր դատապարտում եմ կատարվածը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը:

http://www.hayary.org/wph/?p=4208 - Այդ քայլը վաղուց են արել ՀՀ տասնյակ պաշտոնյաներՆույնը փորձում են անել Գառնո տաճարի հետ…- Ո՞վ է հովանավորել Հասմիկ Պողոսյանին եւ ինչու՞ չի պատասխանում Հովիկ Աբրահամյանը

http://www.hayary.org/wph/?p=4080 -ՀԱՄ-ն ու ՀԱՀ-ը չեն կարող այս կառավարությունը համարել ազգային՝ թեկուզ միայն այն պատճառով, որ կրկին մշակույթի նախարար նշանակվեց Հասմիկ Պողոսյանը… ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝  ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանից

http://www.hayary.org/wph/?p=3934 - Գառնին միավորեց բոլորին, բացի… – «Մենք դեմ կլինեինք, եթե այդ սրճարանը նաեւ եկեղեցու բակում կառուցվեր» – Սա նաեւ հարցախույզ էր հայոց հին պատմության, մշակույթի ու հավատի մասին
http://www.hayary.org/wph/?p=3894 – Ու՞մ պատվերն է կատարում մշակույթի նախարարը… Ծիծաղելի փաստարկներ՝ Գառնո տաճարը «փրկելու» համար… Հայ արիները սպառնում են նոր՝ բայց արիական 301 թվով… Ուզում են ուտելու տեղ սարքեն, թող սարքեն – լավ էլ խոտ է աճում, թող գան ուտեն գնան…
http://www.hayary.org/wph/?p=3802 - Մենք պարտվում ենք պատմամշակութային պատերազմում հենց մեր մեղքով (ազգովի փրկե՛նք Գառնո տաճարը) – Հայ արիականներն ու ազգայնականները կպահանջե՞ն մշակույթի նախարարի պաշտոնանկությունը…
http://www.panarmenian.net/arm/news/176636/ - Հանրությունը նորից հաղթեց՝ Գառնու տաճարի հարեւանությամբ սրճարան չի՛ կառուցվի… (այդ սրճարանի կառուցման հարցով երկրի նախագահ Սերժ Սարգսյանին նամակ էր գրել Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը` նշելով…

http://www.hayary.org/wph/?p=4102 - Ասա ով է մշակույթիդ նախարարը, ասեմ երկրիդ ապագան –Գրեթե բան չփոխվեց, իսկ ամենամեծ տարակուսանքը մշակույթի նախարարի վերանշանակումից եղավ…

Հերիքեղավ, Գառնին սրբություն է. ասում են նաեւ այլ պատգամավորներ: ԱԺ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը երեկ արտասահմանցի հյուրերիհետ չի կարողացել մտնել Գառնո տաճար: Մասնավոր պահնորդական ծառայության ներկայացուցիչները նրանց ասել են՝ չեք կարող մուտք գործել, որովհետեւ այն փակ է: Պատգամավորը պարզել է, որ մասնավոր ինչ-որ կազմակերպություն վարձակալել է Գառնու հեթանոսական տաճարը եւ կազմակերպել է բանկետ: Եվ ինչպես հայտարարվում էր, որեւէ բարձրաստիճան պատվիրակություն չի եղել՝ պարզել է պատգամավոր Ֆարմանյանը: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի միջամտությամբ հյուրերը, որոնց թվում նաեւ՝ հայտնի ռեժիսոր Նիկա Բաբայանը, կարողացել են մուտք գործել տաճար:

Ի դեպ, Սամվել Ֆարմանյանի ելույթն ընդհատեց Գալուստ Սահակյանը՝ ասելով, որ դա կանոնակարգի խախտում է (ի՞նչ է, իսկ ազգային արժեքների խախտումը կասեցնելու փորձը առանց հերթի չի անցնու՞մ-հեղ.) եւ հորդորել է հարցը դնել հանձնաժողովում քննարկման:

Նշենք, որ օրեր առաջ էլ համացանցում մեկ այլ բողոքի ալիք եղավ, ինչ-որ «բարեկամ երկրի» ռուսներ Զվարթնոցի տաճարն էին «սեփականացրել» եւ չեն թողել, որ գերմանացի հյուրերը ներս մտնեն…

Իսկ վճարի մասին ավելի լավ կասի «Պատմամշակութային արգելոց-թանգարանները պահպանող ծառայության» տնօրեն Վլադիմիր Պողոսյանը, ով հայտնել է, որ Գառնո տաճարում խնջույք կազմակերպելու համար Կենտրոնական բանկը վճարել է 1 մլն. 120 հազ. դրամ:

Վահագն Նանյան

http://www.panorama.am/am/interviews/2014/06/20/garni-zvartnoc-comments/ -Մշակույթի նախարարությունից տեղեկացրին, հաշվի առնելով, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպված միջոցառումների ընթացքում պատշաճ չեն վերահսկվել պայմանագրերում կնքված կետերը՝  ՀՀ մշակույթի նախարար ՀՊողոսյանի հրամանով  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ.Պողոսյանին հայտարարվել է խիստ նկատողություն: «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ Վ. Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից

http://www.tert.am/am/news/2014/06/18/samvel-karapetian/Աշխարհով մեկ քարոզում ենք մեր խավարը. հուշարձանագետը՝ Գառնու տաճարի ֆոնին շարժական ժամանակավոր ռեստորանի մասին

http://hetq.am/arm/news/55239/zvartnocy-karox-e-hanvel-yunesko-i-hamashkharhayin-zharangutyan-cankic-lusankarner.html - «Զվարթնոցը» կարող է հանվել ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկից (լուսանկարներ)…

«Լուսանցք» թիվ 21 (326), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։