Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (7-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Սկիզբը՝ թիվ 2-7-ում

http://www.hayary.org/wph/?p=4693Հայ Աստվածների փնտրտոքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (6-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=4674Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (5-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=4659Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (4-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4641Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (3-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ… Տիեզերքի մոդելավորման համակարգ են ստեղծել…

http://www.hayary.org/wph/?p=4625  Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (2-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4611  Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Բոլոր պատմիչներն էլ վկայում են, որ «Հայաստանում քրիստոնեության բռնի տարածման շրջանում ոչնչացվել են հեթանոս Աստվածներին նվիրված արձաններն ու քանդակները, մեհենական արժեքները, մատյանները, ինչպես նաեւ տաճարները, բագինները…»: Հայտնի է միայն, որ պահպանվել են Մայր Անահիտի պղնձաձույլ արձանի գլուխն ու նրա պատկերով մի մեդալիոն, Գառնիի հեթանոսական տաճարը։ Բայց վերջին ժամանակներում մի շարք հնավայրերի պեղումների ժամանակ հայտնաբերվել են հեթանոսական մշակույթի նորանոր արժեքներ, Հայ Աստվածներին նվիրված տարբեր իրեր եւ այլն։ Հուդա-քրիստոնեությունը Հայաստանում հրով ու ավերով պետական կրոն հռչակելուց հետո հեթանոս հավատի Աստվածներին նվիրված որոշ սովորույթներին, պաշտամունքային տարրերին, տոն-ծեսերին «քրիստոնեական շունչ» է հաղորդվել՝ կապելով Հայաստանյայց եկեղեցու տարբեր տոների կամ արարողությունների, անգամ տոնվող օրերի հետ։ Դա արվեց, որպեսզի օտարի կրոնն ու սովորույթները կարողանան ավանդականի կողքին գոյատեւել՝ ընթացքում աղավաղելով դրանց հայկական բնույթը… Ցայսօր եկեղեցին չի կարողանում Տրնդեզի ծիսական կրակ վառելը, Վարդավառի ջրով միմյանց ցողելը, Զատիկի ձվախաղն ու ձվերը գունագեղ ներկելը՝ կասեցնել, չնայած ամեն տարի, արդեն ավելի քան 1700 տարի խոսում է այդ մասին: Հայկական դիցարանին վերաբերող բացառիկ ու արժեքավոր տեղեկություններ են պահպանվել (չնայած մեծամասամբ գրաքննվել ու ոչնչացվել են քրիստոնյա գրաքննիչների կողմից) Ագաթանգեղոսի, Մովսես Խորենացու, Զենոբ Գլակի, Փավստոս Բուզանդի եւ այլ հայ ու օտար (Ստրաբոն, Պլուտարքոս եւ ուրիշներ) պատմիչների ու հեղինակների աշխատություններում։ Հայության հնագույն հավատքի մասին պատկերացում է տալիս նաեւ «Սասնա ծռեր» էպոսը: Մեր էպոսը, ինչպեսեւ բոլոր առասպելները, ասքերն ու դյուցազնավեպերը, հեքիաթները քրմական գրվածքներ են, որ պարզ ու մատչելի ներկայացրել են հայ մարդկանց՝ հայոց հավատի, կյանքի ու կենցաղի սկզբունքները, 7 երկինք վերեւ, 7 սար այն կողմ կամ 3 ճանապարհներից մեկի ընտրելը ու նման պատմությունները, որոնք խորը իմաստ ունեն եւ հետագայում ավելի բարդ բացատրություններ են ակնկալել… Հայոց նախաքրիստոնեական կրոնի ուսումնասիրության առումով մեծ արժեք ունի Հայոց տոմարը։  

Հնագույն հայերի համոզմունքները կապված են եղել հիմնականում նախնիների, երկնային մարմինների պաշտամունքի (արեւի, լուսնի) եւ որոշակի արարածների երկրպագության (առյուծի, արծվի, ցուլի, այծի…) հետ: Սակայն հիմնական պաշտամունքը եղել են եւ ցայսօր էլ մնում են (ու կմնան) Հայկական Պանթեոնի Աստվածները:

ՀԱՎԱՏ – Հաստատուն հոգեւոր ընկալում: Լեզվաբանորեն կազմված է՝ Հ-հունչարմատով, ԱՎ (հոգի) եւ ԱՏ (տեղ, տեղադրում) բառարմատներով՝ Հ-ԱՎ-ԱՏ:

ՀԱՎԱՏՔ – Հոգեւոր Բացարձակ Խորհուրդ: Լեզվաբանորեն կազմված է ՀԱՎԱՏ խորհրդով եւ Ք հոգնակիակերտ ածանցով: Ըստ այդմ, ՀԱՎԱՏՔ-ը բազմախորհուրդ հոգեւոր ընկալումների համակարգ է: ՀԱՎԱՏՔ-ը խիստ տարբեր է ԿՐՈՆ-ից: ՀԱՎԱՏՔ-ը ներքին զգացողությամբ բնական օրինաչափությունների համակարգի վերապրված խորհուրդ է՝ ազգային է: Իսկ ԿՐՈՆ-ը արտաքին ներգործության կրումն է մարդու մեջ՝ ապազգային է: Ըստ այդմ, միայն ՀԱՎԱՏՔ-ն է Ազգային (Ցեղային), իսկ ԿՐՈՆ-ը անպայման անհատական է՝ զուրկ ազգային պատկանելությունից: Ազգային Հավատքը Ազգի հոգեւոր էության արտահայտությունն է եւ անպայման Ցեղային Հավատքի մասնավոր դրսեւորումն է:

Այժմ Արիական Ազգերի մեջ կան եւ՛ Հավատքներ, եւ՛ Կրոններ: Ազգային ՀԱՎԱՏՔ են՝ Բրահմայականը Հնդկաստանում, Սինտոյականը Ճապոնիայում, Արիականը (Հայարիականը)՝ Հայաստանում: ԿՐՈՆ են՝ Բուդդայականությունը, Զրադաշտականությունը, Հուդայականությունը, Մահմեդականությունը, Կրիշնայականությունը,  Քրիստոնեությունը:

ՀԵԹԱՆՈՍ (ասորերեն՝ Գրիգորիս Խավարիչի հարազատ լեզվով) - հունարեն ԷԹՆՈՍ խորհուրդն է, որ նշանակում է ԱԶԳ, ՑԵՂ: ՀԵԹԱՆՈՍ-ն օգտագործվում է ՑԵՂԱՅԻՆ (ԱԶԳԱՅԻՆ) ՀԱՎԱՏՔ իմաստով: Ռուսերեն ՀԵԹԱՆՈՍ-ը կոչվում է ՅԱԶԻՉՆԻԿ, որը նույնպես ԱԶԳ-ը կրել, Ազգի Գենը կրել է նշանակում:

Հայերեն այն կոչվում է ՑԵՂԱԿՐՈՆ կամ ՑԵՂԱՀԱՎԱՏՔ: ՑԵՂԱԿՐՈՆ նշանակում է Ցեղը իր մեջ կրել՝ իր մեջ ունենալ իր ծագումի զգացողությունը, իր արյունի, իր հոգեւոր եւ այլ որակների զգացողությունը: Ըստ այդմ, ՀԵԹԱՆՈՍՈւԹՅՈւՆ-ը, որպես ՑԵՂԱԿՐՈՆ, Ազգի (Ցեղի) հոգեւոր էությունն է: Որպես այդպիսին, ՀԵԹԱՆՈՍՈւԹՅՈւՆ-ը հատուկ է բոլոր Ցեղերին: Բայց ամեն մի Ազգ (Ցեղ) ունի իր առանձնահատուկ ՀԵԹԱՆՈՍՈւԹՅՈւՆ-ը, որի հիմքում ընկած է Ազգի (Ցեղի) ծագումնաբանական որոշակի ըմբռնումը, նրա որակական հատկությունների զգացողությունը: Եվ ամեն Ցեղի ՀԵԹԱՆՈՍՈւԹՅՈւՆ-ը իր անունն ունի: Արիների ՀԵԹԱՆՈՍՈւԹՅՈւՆ-ը կոչվում է ԱՐՈՐԴԻ կամ ԱՐԵՎՈՐԴԻ, որ նշանակում է Արարչի որդի՝ Արարչածին: ՀԵԹԱՆՈՍՈւԹՅՈւՆ-ը, որպես որոշակի Ցեղի հոգեւոր էություն, անպայման իր որոշակի Ցեղային պատկանելությունն ունի: Մարդ չի կարող լինել ընդհանրապես ՀԵԹԱՆՈՍ կամ ՑԵՂԱԿՐՈՆ. նա լինում է Չինական կամ Մոնղոլական Հեթանոս, Սեմական Հեթանոս, Նեգրական Հեթանոս… կամ Արիական Հեթանոս, որ իր անունն ունի՝ ԱՐՈՐԴԻ, որի ԱՐՄԱՏ-ական ձեւը՝ Հայորդին է...

ՑԵՂԱԿՐՈՆ – Ցեղը իր մեջ կրել: Լեզվաբանորեն կազմված է ՑԵՂ եւ ԿՐՈՆ (կրել) բառերով (ինչպես՝ մաքրա-կրոն): ՑԵՂԱԿՐՈՆ խորհուրդը բացահայտել է Գարեգին Նժդեհը: ՑԵՂԱԿՐՈՆ-ը ընդհանրական խորհուրդ է եւ վերացական ՑԵՂԱԿՐՈՆ գոյություն չունի: Ամեն մի Ցեղ ունի իր առանձնահատուկ ՑԵՂԱԿՐՈՆ-ը, որի հիմքում ընկած է Ցեղի ծագումնային, հոգեբանական, բարոյական, կենսաձեւի… զգացողությունը որպես Հավատք: Եվ ամեն Ցեղի ՑԵՂԱԿՐՈՆ իր անունն ունի: Արի Ցեղի ՑԵՂԱԿՐՈՆ-ը կոչվում է Արորդի կամ Արեւորդի, որ նշանակում է Արայի որդի՝ Արարչածին: Ըստ այդմ, Հայը, որպես Ցեղակրոն, անպայման Արորդի է եւ իր մեջ կրում է Արի Ցեղի որակական զգացողությունների համակարգը որպես Հավատք:

ԼԵԶՈւ - Ազգային խորհուրդների համակարգ: Լեզվաբանորեն կազմված է՝ Լ եւ Ու չգիտակցված հունչարմատներով եւ ԱԶ (ծագում) բառարմատով՝ Լ-ԷԶ(ԱԶ)-Ու: Լեզուն ազգային ներքին ծագումնային որակ է: Ազգը ի սկզբանե զգալով իր ծագումը՝ իր որակները, իր բնօրրանը, բնական զորությունները… յուրովի ընկալում է դրանց խորհուրդները: Եվ Ազգային Լեզուն – ազգային խորհուրդների համակարգ է: Ըստ այդմ, Ազգային Լեզուն իր Ազգի մեջ ներկայանում է որպես ներքին ծագումնային որակ, իսկ ուրիշ Ազգերի մեջ՝ որպես արտաքին հաղորդակցման միջոց:

Ինչպես չկա վերացական Ազգ, այնպես էլ չկա վերացական Ազգային Լեզու: Եթե Ազգը Ցեղի օրգանական մաս է, ուրեմն Ազգային Լեզուն էլ Ցեղի Լեզվի օրգանական մաս է: Եվ պատահական չէ, որ աշխարհի բոլոր Լեզուները խմբավորվում են ըստ իրենց ծագումնաբանական ընդհանրության՝ Արիական (Հայեվրոպական) Լեզուներ, Չինական, Սեմական, Պարսկական եւ այլ ծագում ունեցող Լեզուներ: Ըստ այդմ, փաստորեն Ազգային Լեզուները իրենց Ցեղային Լեզվի մասնավոր դրսեւորումներն են՝ բարբառները: Լեզուն Գենի արտահայտչամիջոցն է՝ Գենի Ձայնը…

Արիական Ցեղալեզուն ձեւավորվել է Արարատում եւ հենց Արարատյան Աշխարհից էլ տարածվել է աշխարհով մեկ: Բոլոր Արիական Ազգային Լեզուները Արիական Ցեղալեզվի, այսինքն՝ Հայոց Լեզվի բարբառներ են, որ այնուհետեւ զարգացել են ինքնուրույնաբար եւ տարբեր պայմաններում: Դա հիմնավորվում է հենց այն իրողությամբ, որ Արիական այլ Լեզուների շատ արմատական խորհուրդներ բացատրվում են Հայերեն (երբեմն՝ միա՛յն Հայերեն):

ՕՐԵՆ – Արարումը պահպանող: Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐ եւ ԱՆ բառարմատներով՝ ՕՐ (ԱՐ) – ԷՆ (ԱՆ): ՕՐԵՆՔ-ը  ՕՐԵՆ-ի բազմազան արտահայտությունների համակարգ է: Օրինաչափությունը ՕՐԵՆ-ի արտահայտությունն է բնական հարաբերությունների մեջ: Ըստ այդմ, օրինաչափությունը Աստվածադիր ՕՐԵՆՔ-ն է: Օրինաչափությունը (որ օրինականությունն է) Արարչից է գալիս: ՕՐԵՆՔՆԵՐ են ստեղծում նաեւ մարդիկ եւ մարդկային ՕՐԵՆՔ-ը կենսական է ու օգտակար, եթե օրինաչափության արտահայտությունն է Ազգի մեջ: Իսկ եթե ՕՐԵՆՔ-ը օրինաչափության արտահայտություն չէ, դառնում է չարիք: Ըստ այդմ, արդար կամ անարդար ՕՐԵՆՔՆԵՐ չեն լինում: ՕՐԵՆՔՆԵՐ-ը  լինում են բնական կամ անբնական: Բնական ՕՐԵՆՔ-ը օրինաչափության պահպանումն է Ազգի մեջ, իսկ անբնական ՕՐԵՆՔ-ը՝ օրինաչափության ժխտումը:

ԲԱՆ (ի սկզբանե ԲԱՆ-ն էր) – Էություն, որակ: Լեզվաբանորեն կազմված է՝ Բ-հաստատական հունչարմատով եւ ԱՆ (ծնունդ, ծագում) բառարմատով:

ԲՈւՆ – Ծագումի հիմք, արմատ: Լեզվաբանորեն կազմված է Բ հաստատական հունչարմատով եւ ՈւՆ (ԱՆ) բառարմատով:

ԲՆՈւԹՅՈՒՆ – Հիմքային արարչական ամբողջական համակարգ:

ԲՆԱԿԱՆ – Հիմքի ակունքից բխող օրինաչափություն: Լեզվաբանորեն կազմված է ԲՈւՆ բառով եւ ԱԿ (ակունք), ԱՆ (ծնունդ) բառարմատներով:

ԲՆԱԶԴ – Բնական ազդակ, բնականի արտահայտություն: Լեզվաբանորեն կազմված է ԲՈՒՆ (արմատ, հիմք) եւ ԱԶԴ (հաստատում) բառերով: Ըստ այդմ, Բնազդը անհատական հոգեմտային որակ է: Եվ անհատական բնազդը զարգանալով ազգային Բանականության մեջ, վերաճում է իմաստության: Իսկ եթե անհատական բնազդը զարգանում է ազգային Բանականությունց դուրս, արտաքին իմացական հիմքի վրա, վերաճում է դատողության:

ԱՐՄԱՏ – Զորությունը, կենսունակությունը պահպանող: Լեզվաբանորեն կազմված է ԱՐ (զորություն, սերում) արմատով եւ ՄԱՏ (պահպանել) բառով:

ԱՐՅՈւՆ – Զորությունը սնող, պահպանող: Լեզվաբանորենորեն կազմված է ԱՐ (զորություն) եւ ԱՆ (ծնող, սնող, պահպանող) արմատներով՝ ԱՐ-ՈւՆ (ԱՆ)՝ ԱՐՅՈւՆ:

ՑԵՂ – Ծագումնային նախահիմք, Տեսակ: Լեզվաբանորեն կազմված է՝ Ց-հունչարմատով եւ ԱՂ (զարմ) բառարմատով՝ Ց-ԵՂ (ԱՂ): Ըստ այդմ, ՑԵՂ-ը մարդկային բնական Տեսակ է, որպես ազգերի ծագումնային նախահիմք: Եվ վերացական Ազգ գոյություն չունի: Բոլոր Ազգերը իրենց ծագումով պատկանում են այս կամ այն բնական Տեսակին՝ ՑԵՂ-ին: ՑԵՂ-ը մի բնական մարմին-օրգանիզմ է, որն ունի իր օրգանական մասերը՝ իր Ազգերը: Միաժամանակ ՑԵՂ-ն էլ օրգանական մաս է ավելի մեծ բնական օրգանիզմի՝ Մարդկային Տեսակի մեջ: Եվ որքան ՑԵՂ-ի կենսունակությունը կախված է իր բոլոր օրգանական մասերի՝ Ազգերի կենսունակությունից, նույնքան էլ Մարդկային Տեսակի կենսունակությունը կախված է իր բոլոր օրգանական մասերի՝ ՑԵՂԵՐ-ի կենսունակությունից: Ըստ այդմ, որքան վտանգավոր է ազգային ու ցեղային անհանդուրժողականությունը, նույնքան էլ վտանգավոր է ազգայինի ու ցեղայինի ժխտումը:

ԱԶԳ – Արյունակցական Որակական Ամբողջություն: Լեզվաբանորեն բաղադրյալ բառ է՝ կազմված է ԱԶ (ծագում) բառարմատով եւ Գ հունչարմատով, որն ունի արտահայտության, մարմնավորումի իմաստ: Նույն ԱԶ-արիական արմատով են կազմված նաեւ ռուսերեն Յազիցա եւ լատիներեն Նացիա խորհուրդները:

Որպես Արյունակցական Որակական Ամբողջություն, Ազգը մի բնական օրգանիզմ է եւ ունի իր բնական օրգանական մասերը՝ Տոհմերը, դրանք էլ իրենց հերթին՝ Ընտանիքները… Միաժամանակ Ազգը ինքն էլ մի բնական օրգանական մաս է մեկ այլ բնական ամբողջության՝ Մարդկային որոշակի Տեսակի՝ Ցեղի մեջ: Ըստ այդմ, Ցեղը Ազգի ծագումնային հիմքն է: Եվ վերացական Ազգ գոյություն չունի. կան Արիական ծագում ունեցող Ազգեր, Չինական-Շեղաչյաների, Սեմական, Սեւական եւ այլ ծագում ունեցող Ազգեր (որոնց մեծ մասն արհեստածին է…): Արիական Ազգերը բնական ճյուղերն են Արիական Ցեղածառի, որի Արմատը գտնվում է Արարատում՝ Հայկական լեռնաշխարհում:

Ըստ ավանդության, Հայեվրոպական (այսօր կիրառվում է աշխարհագրական տարածումը ցույց տվող անումը՝ Հնդեվրոպական) Ազգերը հեռացել են Արարատյան աշխարհից… Ավանդույթն ասում է, որ Հնդարիական Ազգերը առաջացել են Արամի որդի Ինդրայից: Արեշից առաջացել են Իրանական Ազգերը: Ալանից առաջացել են Հյուսիս-Կովկասյան Ազգերը: Զեւսից առաջացել են Հունական Ազգերը: Գերմանական Ազգերը գալիս են Հայկի սերունդներից, քանզի նրանք արդյունք են Արարատից ավելի ուշ արտագաղթի, երբ արդեն Արարատյան Արիները կոչվում էին Արմեն, իսկ Արարատը՝ Արմենիա: Դա է վկայում նրանց անունը՝ (Գ)էրման կամ Ալեման: Ավելին՝ «Անգլո-Սաքսոն Տարեգրության» մեջ գրված է. «Այս կղզու առաջին բնակիչները եղել են Բրիտոնները, որոնք եկել են Արմենիայից»: Այդպես Ամերիկյան մայրցամաք տեղափոխվածներն են հետո դարձել Լատինական Ազգեր, Բասկերն ու Բավարացիները դարձել են իսպանացի ու գերմանացի, Էտրուսկները՝ իտալացի… այնուհետեւ՝ Հայ-Գերմանների եւ Ալանների միախառնվելուց առաջացել են Սլավոնական Ազգերը եւ այսպես շարունակ: Այլ տեսակետներ էլ կան… բայց հիմքը՝ տարածումն աշխարհում եղել ու մնում է Արարատյան Աշխարհից…

ԲՈԳ (ԲԱԳ) – Հուրի հաստատում, Աստված: Լեզվաբանորեն կազմված է՝ Բ հաստատական հունչարմատով եւ ԱԳ (ՕԳ) բառարմատով: Հայոց լեզվի մեջ գործածվում է ԲԱԳ ձեւը եւ այն էլ՝ բաղադրություններում՝ Բագին, Բագրատ, Բագավան, Բագրեւանդ:

ՏԱՃԱՐ – Մեծ զորություն, մեծ ուխտ՝ Ուխտատեղի: Լեզվաբանորեն կազմված է՝ Տ-հաստատական հունչարմատով, ԱՃ (մեծ, բարձր) եւ ԱՐ (զորություն, ուխտ) բառարմատներով՝ Տ-ԱՃ-ԱՐ: Ըստ այդմ՝ ՏԱՃԱՐ հենց նշանակում է Ուխտատեղի: Եվ հենց Ուխտատեղերում էին մեր նախնիները հանդիպել նախնյաց ոգիների հետ: Հետագայում այդ Ուխտատեղերում կառուցված շինությունները նույնպես կոչվեցին ՏԱՃԱՐ: Ուստի ՏԱՃԱՐ են միայն Ուխտատեղերում կառուցված եւ Գերագույն Խորհուրդներին նվիրված շինությունները: (Աշխարհի 7 հրաշալիքների մեջ մտնող հնդկական ՏԱՃ ՄԱՀԱԼ դամբարանը ունի հենց հայերեն խորհուրդ՝ Գերագույն Ոգու Ուխտ՝ ՏԱՃ (բարձր, մեծ) – ՄԱՀ (ոգի) – ԱՐ (ուխտ):

ՄԵՀՅԱՆ – Ոգու պահպանում, Ոգու Օթեւան: Լեզվաբանորեն կազմված է՝ ՄԱՀ (ոգի) բառով եւ ԱՆ (պահպանում) արմատով: ՄԵՀՅԱՆ-ը որպես Ոգիների Օթեւան, նախնյաց ոգիների հետ հանդիպման, հարաբերման վայր է: ՄԵՀՅԱՆ-ներում են հավաքվում մեր նախնյաց ոգիները, եւ նրանց հետ էլ մենք հարաբերվում ենք այդտեղ ու նորոգում, զորացնում ենք մեր հոգիները: Մեր նախնյաց ոգիներն ավելի մոտ են Աստվածներին, եւ Աստվածների հետ մենք հաճախ հարաբերվում ենք մեր նախնյաց ոգիների միջոցով: Գուցե սա է պատճառը, որ ավանդապաշտ ճապոնացիների մոտ Նախնիների պաշտամունքը գերազանցում է նույնիսկ Աստվածների պաշտամունքին, ինչն իհարկե, առավելապես զգացական պոռթկում է… Ըստ այդմ, մենք Տաճար ենք շինում որպես ՄԵՀՅԱՆ՝ մեր նախնյաց ոգիների Օթեւան: Եվ ամեն Տաճար Մեհյան չի կարող լինել, եւ ամեն տեղ ՄԵՀՅԱՆ կառուցել չի լինի: ՄԵՀՅԱՆ կառուցվում է միայն այն վայրերում, ուր հավաքվում են մեր նախնյաց ոգիները:

Ազգին հոգեպես տկարացնելու, կործանելու համար բավական է նրան կտրել իր նախնյաց ոգիներից, Աստվածներից: Ահա թե ինչու ամբողջ Հայաստանում կործանել են բոլոր ՄԵՀՅԱՆՆԵՐ-ը եւ հենց նրանց տեղում կառուցել են օտար ոգիների հետ հարաբերվելու Տաճարներ, Եկեղեցիներ: Բայց ազգային ոգիները երբեք չեն հեռանում իրենց Հայրենիքից, ուստի օտարազգի ոգիները երբեք չեն գալիս Հայաստան ու չեն մտնում այդ Տաճարները: Հարազատ ոգիներն էլ հեռացել են այդտեղից: Ուստի Հայաստանում կառուցված քրիստոնեական կամ այլ կրոնական շինություններում ոչ մի ոգի չկա: Եվ այդ անոգի Տաճարներում ամբողջ ծիսակատարությունը զուտ անբովանդակ թատերական ներկայացում է, որտեղից մարդը դուրս է գալիս առավել դատարկված ու ընկճված:

Հայաստանում միակ պահպանված ՄԵՀՅԱՆ-ը վերականգնված ԳԱՌՆՈ Արիադավան Տաճարն է, որտեղ մեր նվիրումի շնորհիվ պիտի հավաքենք մեր նախնիների ցրված ոգիներին, այդպիսով՝ նաեւ Հայ Աստվածներին:

ԹԱԳ – Հրե պսակ: Լեզվաբանորեն կազմված է Թ(Տ) հաստատական հունչարմատով եւ ԱԳ (հուր) բառարմատով: Թագը կրել են Հայոց Արքաները…

ԱՐՔԱ - Ըստ երեւույթին դա ԱՐԳԱՀ խորհուրդն է, որ նշանակում է Արարող զորության արտահայտություն, խորհրդանիշ: Լեզվաբանորեն կազմված է ԱՐ (արարում) արմատով եւ ԳԱՀ (զորության արտահայտություն) բառով՝ ԱՐ-ԳԱՀ: Ա՛-Բացարձակ Ձայնը չեզոքացրել է Հ-հնչյունը, իսկ Գ-ն հնչյունափոխվել է Ք-ի:

ՔՈւՐՄ – Հուրը, զորությունը պահպանող: Լեզվաբանորեն կազմված է՝ Ք-չգիտակցված հունչարմատով, ԱՐ (զորություն) բառարմատով եւ Մ (պահել) հունչարմատով՝ Ք-ՈւՐ(ԱՐ)-Մ: ՔՈւՐՄ-ը Արիների հոգեւոր առաջնորդ է՝ Արիների մեջ Հուրը, Զորությունը պահպանող: Համեմատած Չարի Ցեղերի, Արիների մեջ գերազանցում է Հուրի տարրը: Ըստ այդմ, Արի սերունդները մշտապես իրենց ներքին Հուրի տարրը սնում են տիեզերական Հուրի արտահայտություններով: Եվ սերունդների այդ Հուրի սնումը եւ պահպանումը իրագործում են ու առաջնորդում ՔՈւՐՄԵՐ-ը:

ՔՈւՐՄ-ի հոմանիշն է ՄՈԳ խորհուրդը, որ գործածվում է Արիական շատ լեզուներում: Երկու զուգահեռ խորհուրդներն էլ ունեն նույն իմաստը՝ Հուրը պահպանող: Քրմությունը (Մոգությունը) իմաստության խորհուրդ է, որ ժառանգաբար պահպանվում է Քրմական Տոհմերի մեջ: Ըստ այդմ, Քրմական Տոհմերից ընտրվում եւ Գերագույն Քրմապետի կողմից օծվում է հոգեւոր առաջնորդ՝ ՔՈւՐՄ:

ՀԱՅ ՔՐՄԵՐ – Վերջին Քրմապետը Հայոց՝ ԱՐՁԱՆ ՔՐՄԱՊԵՏ:

- Արձան: Հայ քրմապետ 3-րդ դարի վերջում եւ 4-րդ դարի սկզբում, ով կենաց մահու կռիվ տվեց Հայոց Հավատի եւ Հայ Աստվածների պաշտպանության համար… Քրմապետ, ով զինվորն էր հավատի ու հայրենիքի, ում կիսատ գործը դեռ ավարտին կհասցնի նոր արիադավան սերունդը…

Ըստ պատմիչ Զենոբ Գլակի, Տարոն գավառի քրմական ուժերը (6946 մարդ) քրմապետ Արձանի եւ նրա որդի Դեմետրի առաջնորդությամբ, երբ Մեծ Հայքում քրիստոնեությունը պետական կրոն էր հռչակվում, երկու անգամ ճակատամարտել են կենտրոնական իշխանության զորքերի դեմ՝ Աշտիշատի գլխավոր մեհյանը պահպանելու համար։ «Տրդատ Գ Մեծ թագավորը ու Գրիգոր Ա Լուսավորիչը արյունալի պատերազմով կործանել են մեհյանը եւ տեղը հիմնել եկեղեցի։ Արձանը սպանվել է Անգեղտան իշխանի հետ մենամարտում»։

- Դեմետր: Քուրմ Տարոն գավառի Կուառս ավանում։ Ծառայել է Գիսանե եւ Դեմետր աստվածներին (որոնց մասին նշեցի վերեւում՝ որպես ոչ Հայ Աստվածների)։ Վերջինիս անունով էլ հավանաբար կոչվել է Դեմետր։ Հոր՝ Արձան քրմապետի մահից հետո ղեկավարել է Կուառսի ճակատամարտի քրմական ուժերը։ Զոհվել է Տիրոց Արծրունու հետ մենամարտում։

- Մաժան քրմապետ: Մ.թ.ա. 2-րդ դարի հեթանոս քուրմ, հայոց արքայազն։ Արտաշես Ա-ի՝ իր հոր կողմից նշանակվել է Անի-Կամախի Արամազդի տաճարի քրմապետ։ Ըստ Մովսես Խորենացու, երբ Հռոմի Տրայանոս կայսրը հարձակվում է Հայաստանի վրա, Մաժանը նրան ընդառաջ է գնում եւ ասում. Գիտցիր, ով թագավոր, եթե Արտավազդին ու Տիրանին երկրից դուրս չքշես եւ հայոց զորքերը Զարեհին չվստահես՝ հարկերն առանց դժվարության չեն հասնի քեզ (Մովսես Խորենացի, գիրք Բ, ԾԵ):

Սակայն չլսելով Մաժանին՝ Տրայանոսը հետ է դառնում, իսկ Արտավազդն ու Տիրանը իմանալով իրենց եղբոր դավաճանության մասին, սպանում են նրան։ Մաժանը թաղվում է Բագավանում, ինչպես բոլոր հայոց քրմապետերը։ Բնականաբար Խորենացու մոտ կա ժամանակագրական անճշտություն, քանի որ Տրայանոսը գահակալել է մ.թ. 2-րդ դարում։ Հավանաբար Տրայանոսին պատմահայրը շփոթում է որեւէ այլ հռոմեացի զորավարի հետ։

- Ողյումպ կամ Ողյումպ քուրմ: Մ.թ. I-II դարերի հայ պատմագիր, կենսագրական որեւէ տվյալ նրա մասին չի պահպանվել։ Հիշատակվում է միայն Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ում, որը նրան է վերագրում «Մեհենական պատմություն» անունով երկը։ Ըստ պատմահոր՝ Ողյումպը Դարանաղի գավառի Անի ամրոցի տաճարի քուրմ էր եւ իր պատմությունում նկարագրում է Երվանդ Դ-ի ու Արտաշես Ա-ի ժամանակաշրջանի իրադարձությունները։

Հայ Քրմերի (նաեւ Քրմուհիների) պատմությունը եւ գործունեությունը դեռ վերհանվելու կարիք ունի եւ արդեն ընթացքում է…

Հայ արիները Սեպտեմբերի 23-ին նշում են Նախնյաց տոնը: Տոնը նշվում է աշնանային գիշերահավասարին, եւ այդ օրը հայ արիները հիշում են են բոլոր նախնիներին՝ դրանով իրենց մեջ նորոգելով հավերժության ընթացքը, հայ տեսակի առաքելությունն ու շարունակականությունը նախնյաց հետ փառաբանելով: Այդ օրը հայ արիները շփվում են նախնյաց բոլոր հոգիների հետ (իմիջիայլոց, վերջին աստվածամարդը որ ապրում է Երկնային կյանքով՝ Գարեգին Նժդեհն է, ըստ հայ-արիական դիցակարգի): Իսկ նոյեմբերի առաջին շաբաթվա մեջ նշվում է Հայ Տեսակի Արարման տոնը: Այդ օրը հայերը փառաբանում են Տիեզերքի Արարչին՝ Հայ տեսակի Արարման համար եւ նվիրվածությունն են հայտնում Արարչին: Տիեզերաաշխարհներում Հայ Աստվածների, Հայ Հոգի-Ոգիների եւ Հայ Մարդկանց Արարումը Արարչի Կամքի եւ Սիրո Արգասիք է, եւ հայերը, փառաբանելով Տիեզերքի Միակ Տիրոջը՝ հավաստում են հավատարիմ մնալ Տիեզերակարգին եւ Հայ Տեսակի Առաքելությանը: Հայերը փառաբանում են Արարչին՝ նաեւ Հայ Աստվածներ եւ Հայկական Տիեզերաաշխարհներ պարգեւելու, Արարչական Գենով Օծելու համար:

Մեր պատմությունը ահավոր գրաքննության է ենթարկվել եւ աղճատվել է հայի նկարագիրը, ինքնությունն ու առաքելությունը… հայի ճակատագիրը: Աշակերտական նստարանին նստած պետք է այլեւս սերտել, որ հեթանոս՝ արիական հայերը Հայ Աստվածներին նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, մեհյաններ, նվիրատվություններ են արել եւ զոհաբերություններ… Աստվածների անուններով են կոչել հայ հնագույն տոմարի ամիսները, օրերը, տեղանուններ, անձնանուններ եւ այլն… Հայաստանում քրիստոնեության բռնի տարածման շրջանում, ինչպես ասացինք, անխնա ոչնչացվել են Հայոց Աստվածներին նվիրված արձաններն ու քանդակները, մեհենական արժեքները, քրմական մատյանները, ինչպեսեւ տաճարները, բագինները... Բայց Տիեզերական Պարբերականությամբ ամեն բան դառնում է ի շրջանս յուր… Փա՛ռք Տիեզերքի Արարչին եւ բարի վերադա՛րձ Հայ Աստվածներին:

Հայ Աստվածային Համակարգ

Ինչպես նշեցինք այս աշխատությունում, Հայ Աստվածները 8-ն են՝ Հավերժության Պտույտի 8 Թեւերը, որ համարժեք է Արարչի կողմից մեզ կնքած անվանը՝ ՀԱՅ, որը նշանակում է Հավերժական Առաքելություն Յուրաբնույթ……

Ըստ հայ-արիական մեկնության՝ Արարող Հոր եւ Ծնող Մոր բնական որակները Հայ Տեսակի մոտ Հայ Աստվածներից է գալիս եւ մենք ասում ենք՝

Օ՜ Հայոց Աստվածներ, Տիեզերքի Նվիրյալ Զավակներ, Զորության, Սիրո ու Բարու Աստվածներ, ԱրԱրչական Առաքինության ու Հայոց Առաքելության Աստվածներ…

Օ՜ Հայր Արա՝ Աստվածահայր մեր, որ Քո Աստվածային Սերմից ենք մենք եւ կրում ենք Քո Անմահ Գենը (Ծինը),

Օ՜ Մայր Անահիտ, որ Արգանդն ես Հայոց ԱրԱրման, Աստվածամայրը՝ Հայորդի-Արորդիների,

Օ՜ Վահագն, Հայոց Զորության տիրակալ, ոգու եւ բազկի Դու ապավեն, ռազմի, քաջության ու մարտունակության տիպար,

Օ՜ Աստղիկ, սիրո ու գեղեցկության հավերժական դիցուհի, մարդու եւ բնության ներդաշնակ գեղանք,

Օ՜ Միհր, արդարադատ եւ արեւատենչ, Հայոց ոգեղեն ու անշեջ կրակ,

Օ՜ Նանե, որ կերպարն ես մեր տեսակի ողջախոհության ու կեցվածքի ու կենսամաքրումի,

Օ՜ Տիր, Հայոց մտքի ու դպրության, իմաստության գանձարան, հայկականության անսպառ դպրանոց,

Օ՜ Վանատուր, հայ օջախի հյուրընկալության-հյուրասիրության շտեմարան, նվիրաբերվելու անհագ օրրան…

- Եղի՛ր ինքնաճանաչ, որ ճանաչես Էությունդ: Եղի՛ր Էաճանաչ, որ ճանաչես Բնությունդ: Եղի՛ր բնաճանաչ, որ ճանաչես Ցեղդ: Եղի՛ր ցեղաճանաչ, որ ճանաչես Տիեզերքը: Եղի՛ր տիեզերաճանաչ, որ ճանաչես Գերագույն Էությունը: Ճանաչելով Գերագույն Էությունը՝ բացարձակ կդառնաս տարածության եւ ժամանակի մեջ: (Հայ-Արիական)

- Ճանաչի՛ր օրգանիզմդ (մարմինդ) եւ դու կտիրե՛ս ամբողջ տիեզերքին: (Նյուտոն)

- Հիշի՛ր, որ քո մարմինն էլ Տիեզերք է, իր մեջ ունի բազմաթիվ կյանքեր ու մարմիններ: Դու՛ ես նրանց Արարիչը եւ սիրի՛ր այդ Մարմին-Տիեզերքը, ինչպես քո Արարիչն է սիրում քեզ եւ քո Տիեզերքը: (Հայ-Արիական)

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 8 (354), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։