Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի (5-րդ մաս) – Ոգի-Հոգի-Գեն – Մարդ արարած եւ Աստված… Աթեիստ գիտնականներն ապացուցել են,  որ Աստված գոյություն ունի…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Սկիզբը՝ թիվ 23-26-ում

http://www.hayary.org/wph/?p=4960Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի (4-րդ մաս) – Դժոխք եւ Դրախտ – Տիեզերաաշխարհներ, որտեղ հայտնվում են մարդկանց հոգիները – Տիեզերաաշխարհներ, որտեղ շարունակում են ապրել մարդկանց հոգիները…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=4944 - Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի (3-րդ մաս)… Այսօրվա հավատը կամ անհավատությունը… Սատանայի իշխանության վերջը մոտ է… Սատանայի իշխանության վերջը մոտ է… – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=4929Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի (2-րդ մաս)- Սատանա. առասպե՞լ, թե՞ իրականություն… Սատանան սատանայի զավակից տարբեր է… ,Հանդերձյալ աշխարհե… Միջնադարյան սնապաշտությունը…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=4913Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի – ՄեկԱրարչական սկզբունքներից են սնվում ու գոյատեւում Բարին ու Չարը (1-ին մաս)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Աստվածային Համակարգերում եւս կան Տիեզերաաշխարհներ, Հայկական Աստվածային Համակարգը նույնպես ունի իր բնատարածքը, որի մանրակերտը Հայկական բնաշխարհն է Երկրում: Դա էլ այն Հոգեւոր Հայրենիքն է, որ պիտի հոգում ունենա յուրաքանչյուր հայ, բացի Հայրենիք-Բնօրրանից:

Մարդու կյանքը ինչպես արարման, այնպես էլ քայքայման դանդաղ գործընթաց է ծննդի ու մահվան միջեւ: Ինչ որ այդ պահին անում ես, հնարավոր է՝ քո վերջին արարքն է:

Կյանքը գործունեության ասպարեզ է, որ տրված է սահմանափակ ժամանակով: Պետք է ընտրել ինչ-որ բան եւ այն անվանել սկիզբ, այնուհետեւ գիտակցել հետագա յուրաքանչյուր գործողությունը: Սա անչափ կարեւոր է, որի գիտակցումը երկրում արդեն մարդուն մոտեցնում է Աստծուն (Աստվածներին): Անցյալը, ներկան եւ ապագան մի ամբողջություն է, Ոգու դրսեւորման ու կատարելագործման հարատեւ ընթացք եւ այն հասկանալու ու զգալու պարտականություն ունի մարդը:

Աստվածային Տիեզերաաշխարհներում կան նաեւ Ազգային Տիեզերաաշխարհներ, որտեղ հանգրվանում են այն հոգիները, ովքեր ապրել, գործել ու զոհվել կամ մեռել են ոչ միայն անձնական, այլեւ համազգային բարրօրության եւ հայոց հավատի համար: Այստեղ կարող են հանդիպել տասնյակ հազարամյակների ու երեկվա մեռյալների հոգիները, եթե իհարկե նրանք ապրել ու գործել են նույն նպատակների համար:  

Սա այն աշխարհն է, որ մոտ է Աստվածների Աշխարհին…

Իսկ Աստվածների Աշխարհում կարող են հայտնվել միայն այն հոգիները, ովքեր ոգեղենացել են մարմնական-մտավոր-հոգեւոր երրորդության համադրությամբ:

Ոգի - Բացարձակ հուրի տեսակային (անհատական) ամբողջություն: Լեզվաբանորեն կազմված է՝ վ-(գերագույն, բացարձակ) հունչարմատով, ագ(օգ) բառարմատով եւ ի-տեսակային ամբողջություն արտահայտող հունչարմատով՝ վ-օգ(ագ)-ի:

Ըստ այդմ, Ոգի՝ նշանակում է տեսակային (անհատական) բացարձակ հուր: Փաստորեն Ոգին  աննյութ, հրե մարմնով Հոգին է, իսկ Հոգին նյութականացված մարմնով՝ Ոգին է:

Հոգի - Տեսակային (անհատական) ամբողջության հուրի հաստատում: Լեզվաբանորեն կազմված է՝ հ-(հաստատում) հունչարմատով, ագ(օգ) բառարմատով եւ ի-տեսակային ամբողջություն արտահայտող հունչարմատով՝ հ-օգ (ագ)-ի:

Ըստ այդմ, Հոգի – նշանակում է տեսակային (անհատական) մարմնավորված հուր: Փաստորեն, Հոգի-ն նյութականացված մարմնով Ոգին է, իսկ Ոգի-ն աննյութ, հրե մարմնով Հոգին է:

Գեն – Կյանք (Գյանք) խորհրդի  եզակի արտահայտությունն է: Լեզվաբանորեն կազմված է՝ գ-(արտահայտություն) հունչարմատով եւ ան(ծնունդ) բառարմատով՝ գ-էն (ան):

(Մարդ)արարած - Արարչագործության խորհուրդ է: Լեզվաբանորեն կազմված է արար-կրկնավոր արմատով եւ ած-(բռնել, պահել) բառարմատով: Արարած-ը արարումի եւ ծնումի համատեղ արարչագործության պտուղն է: Ըստ այդմ՝ արարած-ը Արարչի Որդին է՝ Արորդի, եւ ժառանգաբար կրում է Արարող Հոր բնական որակները:

Աստված - Գերագույն Խորհուրդն իր մեջ կրող: Լեզվաբանորեն կազմված է՝ աստ-(գերագույն խորհուրդ) բառով, վ-կրավորական մասնիկով եւ ած-(բերել, պահել) արմատով: Նույն օրինաչափությամբ՝ սերված, ծնված, արարված

Ըստ այդմ, անհրաժեշտ է զանազանել Արարիչ եւ Աստված հասկացությունները: Արարիչը մեկն է՝ Տիեզերքի Արարող Զորությունը: Իսկ Աստվածները Արարչի Զավակներն են՝ հստակ գործառույթներով արարչատուր բնական որակները կրող խորհուրդներ ունեն: Եվ ամեն Աստված կրում է բնական որեւէ Գերագույն Խորհուրդ՝ Հոր, Մոր, Սիրո, Զորության, Իմաստության, Արդարադատության, Ողջախոհության, Հյուրընկալության եւ Օջախի…

Աստվածների Աշխարհ հասնում են նոր ու հզոր մարմնով, հոգու երկրային հավատի պայծառության ու մտքի անվարան արագության զորությամբ…

Տիեզերքում չկա մտքի արագությունից ավելի արագ ոչինչ… եւ միայն միտքը կարող է արարչատուր հրաշքներ գործել ու բարի եւ հավատավոր հոգուն հասցնել Աստվածների Օրրան…

Յուրաքանչյուր մարդու տրված է ընտրության ազատություն եւ իրավունք: Լինել բարի, թե չարի: Հավատալ կամ չհավատալ Աստվածներին: Հասկանալ կամ չհասկանա Արարչին ու Արարումների շղթան… Ապրել ու արարել  Տիեզերակարգով, թե գոյատեւել «կեցությունն է թելադրում գիտակցությունը» կարգախոսով: Ապրել որպես մարմին-միտք-հոգի արարչածին երրորդություն, թե լափող-անհավատ-նյութախեղդ մարմնական գոյակցություն: Ի վերջո՝ դրսեւորվել որպես մարդ արարած, թե անբարո, անասնակիրք եւ հակամարդ ու հակազգային մի անորոշ ու անդեմ երկոտանի երեւույթ…

…Բայց Երբ մարդիկ չար ու դաժան են միայն իրավիճակի թելադրանքով, դեռ  ամեն ինչ չէ որ կորած է: Դեռ ինքնատիրապետելու, ինքնակարգավորվելու եւ ինքնամաքրվելու տեղ կա: Սակայն, մահը սարսափեցնում է շատերին, եւ վճռականությունը, կամքը եւ գենետիկ կարողությունները հաճախ մնում են նիրհած…

Եվ չարը գործի է անցնում: Թե երկրային, թե երկնային չարերը լավ գիտեն իրենց գործը: Սատանայական գործն էլ մահով սարսափեցնելն է: Ով ընկճվեց՝ տրվում է չարին…

Պարզապես պետք է հասկանալ, գիտակցել եւ ընդունել, որ մահը թշնամի չէ՛, այն մարտահրավեր է, արժանի հակառակորդ: Երբ ձգտես ապագային՝ կավելացնես ներուժդ ու չես խուսափի նայել ճշմարտության աչքերին: Նաեւ՝ մահվան աչքերին: Ճշմարտությունը ուժեղների մենաշնորհն է: Իսկ ուժեղը հաղթում է նաեւ մահին… Ու այնժամ նրա հոգին հայտնվում է այն կենսունակ ու նպատակային Տիեզերաաշխարհում, որտեղ մարդը նոր կյանքով է ապրում (այլ հարթության. տարածության ու ժամանակի մեջ)՝ մտնելով հավերժական կյանքի շղթայի պտույտների առանցք…

Ուժեղ մարդը նաեւ բացարձակ ազատ է: Եվ եթե ազատ ես մահվան երկյուղից, ապա այս եւ այն կյանքում կլինես ազատ ու անպարտ: Մահը տրված է մարդուն այն հաղթահարելու, ոչ՝ սպասելու ու ողբալով տրվելու համար: Ուստի՝ հայ արիներն ասում են. «Վաղվա գործդ արա՛ այսօր, հաջորդ կյանքին նախապատրաստվիր ա՛յս կյանքում: Դրանից կշահեն եւ՛ ընտանիքդ, եւ՛ ազգդ, եւ՛ մոլորակդ, նաեւ՛ Տիեզերքդ»: Եթե ձգտում ես «Երկնային արքայության», ապա ապրի՛ր արքայավայել՝ ինչպես հզոր, բարեպաշտ ու իմաստուն արքաները, եւ ո՛չ որպես տգետ ստրուկ, քանզի՝ ինչ ցանես, այն էլ կհնձես: Իսկ «հունձը» տեսանելի է արդեն երկնային կյանքում. «Ո՜վ մարդ արարած, ճակատիդ երկու գիր ունես. «Ես եմ, որ եմ» եւ «Առաքելություն»: Առաջինը լրացուցիչ ճիգ ու ջանք չի պահանջում եւ հասցնում է մակերեսային ու վաղանցիկ երջանկության, երկրորդը պահանջում է որոշակի զրկանք ու զոհողություն եւ հասցնում է հարատեւ երջանկության.- Ընտրությունը քոնն է»,- ասվում է հայ արիական հավատատեսությամբ: Այդ ընտրությունը ոչ միայն երկրային կյանքով արդար ապրելու, այլեւ՝ երկնային կյանքում արժանավայել տեղ գտնելու համար է…

Ուստի, Աստծո հանդեպ վախ սերմանող կրոնները, ինչը որ անում են նաեւ Սատանայի հանդեպ սերմանելու համար, շեղում են մարդուն ոչ միայն մարդավայել երկրային կյանքից: Դրա համար էլ հայ արիների կենսադրույթներում արձանագրված է. «Մի՛ նվաստացիր անգամ քո Աստծո առաջ»: Աստված (Աստվածները) չեն կարող իրապես սիրել ու ընդունել շողոքորթին, նվաստին կամ վախկոտին, դրանք աստվածային հասկացություններ չեն: Ուստի՝ մի՛ մոլորվիր Աստծո երեւակայական դրսեւորումներով, «այլ գիտակցի՛ր Աստվածայինի արտահայտամիջոցները. ջրի մեջ՝ մաքրագործությունը, հողի մեջ՝ բերրիությունը, օդի մեջ՝ թթվածինը, հրի մեջ՝ ջերմությունը, եթերի մեջ՝ լույսի անսպառությունը, արարածի մեջ՝ առաքելությունը, պսակի մեջ՝ ընտանիքը, սեռայինի մեջ՝ սերն ու սիրո պտուղ՝ ուշիմ երեխաներ ունենալը, կյանքի մեջ՝ երջանկությունը, հյուրընկալության մեջ՝ օթեւանը, ցերեկվա մեջ՝ արարումը, գիշերվա մեջ՝ քունը, գաղտնիքի մեջ՝ լռությունը…

Եղի՛ր ինքնաճանաչ, որ ճանաչես Էությունդ: Եղիր Էաճանաչ, որ ճանաչես Բնությունդ: Եղի՛ր բնաճանաչ, որ ճանաչես Ցեղդ: Եղի՛ր ցեղաճանաչ, որ ճանաչես Տիեզերքը: Եղի՛ր տիեզերաճանաչ, որ ճանաչես Գերագույն Էությունը: Ճանաչելով Գերագույն Էությունը՝ բացարձակ կդառնաս տարածության եւ ժամանակի մեջ: Դա թույլ կտա հասկանալ, որ նյութեղեն է այն, ինչ զգայական է (ընդհուպ մինչեւ գենետիկ-ծինաբանական հիշողության երեւակումները): Իսկ Տիեզերքը նյութ է եւ լողում է Գերիմաստության հոգեւոր անեզրության մեջ: Գերիմաստության հոգեւոր անեզրությունն անսկիզբ է եւ անվերջ, այն հավերժ է: Հավերժը Գերիմաստության Առաքելությունն է: Այս Առաքելության մեջ Արարչածին ու Աստվածազարմ Մարդը ունի ի՛ր Առաքելությունը…

Եվ միշտ պարտադիր է հիշել, որ «Տիեզերքն ամփոփված է մտքի մեջ, իսկ միտքը սփռված է Տեզերքով մեկ: Ուստի՝ տիրապետի՛ր մտքիդ, հետեւի՛ր մտքիդ ընթացքին, այլապես նա կպատժի քեզ, քանզի ով իշխում է մտքին՝ նա նրա բարեկամն է, ով չի իշխում՝ միտքը դառնում է նրա մեծագույն թշնամին»: Արարող ուժը նաեւ ավերող է՝ նայած թե որ տեսանկյունից է դիտարկվում գործառույթի բնույթը՝ բարի՞, թե՞ չարի… Մի բան հստակ է՝ ոչինչ պատահական չէ՛ ու անհետեւանք չի՛ ավարտվում…

Ուստի՝ որտեղ նահանջում է ոգեղենությունը, այնտեղ իմաստազրկվում է բանականությունը: Որտեղ իմաստազրկվում է բանականությունը, այնտեղ տկարանում է մարմինը: Երրորդություն-մարդ որակը նախապայման է Գերագույն Էության ընկալման:

Ազատվիր՛ նախապաշարումներից եւ կվերականգնես Ցեղային լիարժեքության գիտակցությունդ, կատարելագործի՛ր անձդ եւ կպաշտպանես քո անհատականությունը: Զանազանի՛ր պատրանքը իրականությունից: Մի վարանի՛ր, տու՛ր, ինչ կարող ես, ստացի՛ր, ինչ կարող են տալ եւ տու՛ր ինչպես Արեւը, որ Արիները դրանից զորանան, չարիները՝ մոխրանան: Եվ գող է նա, ով կարողացածը չի տալիս…

Կյանքում հավատա՛ եւ գործիր՝ մշտապես ունենալով քո լրացուցիչ տարբերակը: Որտեղ անզոր է գիտակցությունդ, ապավինի՛ր սրտիդ: Լսի՛ր ինքդ քեզ, վստահի՛ր ներքին ձայնիդ: Դա հիմքն է, որից կարող է ծնվել ցանկացած հայտնագործություն: Ոչ մի ձեւով, չափով, ժամանակով մի՛ պակասեցրու սթափությունդ: Զգայարաններդ բանեցրու՝ զգալու եւ ո՛չ ցանկանալու համար: Մշտապես մարզի՛ր զգայարաններդ, որ լիարժեք հաղորդվես Գերագույն Էությանը: Իսկ մարզման ենթակա զգայարաններն են՝ տեսողությունը, լսողությունը, հոտառությունը, համի զգացողությունը, շոշափելիքը, ներզգացողությունը, հիշողությունը:

Կոփի՛ր մարմինդ, միտքդ, ոգիդ եւ դրանց ներդաշնակ զարգացմամբ կհասնես մարմնական զորության, հոգեւոր իմաստության: Տհաճ երեւույթը, ձայնը, հոտը, համը, միտքը, ինչպեսեւ՝ տագնապը, վախը, սարսափը, հնացած սնունդը ազդում են արյան վրա եւ թուլացնում Գենը:

Հ.Գ. – Բարի – Արիական (Արի) ծագում ունեցող:

Բարին համապատասխանում է Ազնիվ խորհրդին: Լեզվաբանորեն կազմված է՝ Բ-հաստատական հունչարմատով եւ ԱՐԻ խորհրդով: Ըստ այդմ, Բարի-ն չի նշանակում՝ լավ, իսկ Չարի-ն՝ վատ:

Չարի՝ ոչ արի – Արիական ծագում չունեցող:

Բարի խորհրդի արտահայտություն են նաեւ ռուսերեն Բարին-ը ու ֆրանսերեն Բարոն-ը, որոնք Ազնվականության (այս դեպքում՝ ծագում ունեցողի) միեւնույն խորհուրդն են: Ի դեպ, հենց հայերեն Բարի խորհրդի ֆրանսիական Բարոն արտահայտությունն է, որ Պարոն չգիտակցված ու փոփոխված ձեւով այսօր գործածվում է մեզանում:

Արի – Որոշակի ծագումնային – տեսակային ամբողջության՝ Ցեղի  անուն, նաեւ Աստված: Լեզվաբանորեն կազմված է՝ ար-(ծագում, սերում) կենսակերտ արմատով եւ ի-տեսակային ամբողջության իմաստ արտահայտող հունչարմատով:

Ըստ ավանդության, նաեւ գիտական ապացույցների, Արարիչը Արարատում է Արարել առաջին երկրային մարդ-տեսակին: Մարդն այդ՝ Հայ Աստվածների Զարմից է՝ Աստվածամարդ: Արին եւ Արփին Աստվածային արյուն ունեն եւ արարվել են որպես երկրային աստվածներ…

…Արիից ու Արփիից (նաեւ մյուս արի զույգերից) առաջացած սերունդները կոչվեցին Արիներ (Արիացիներ) կամ Արմեն-Արմաններ (Արի Մարդիկ՝ Աստվածամարդիկ):

Ըստ այդմ, Արի Ցեղը միջանկյալ մի Տեսակ է Աստվածների ու Մարդկանց միջեւ՝ կրելով եւ՛ մարդկային, եւ՛ աստվածային որակներ:

Եվ ԱՐԻ-ն հոմանիշ է ՀԱՅ-ին (ով ունի Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ)…

* * *

Աթեիստ գիտնականներն ապացուցել են,  որ Աստված գոյություն ունի

Ամփոփելով նաեւ այս հոդվածաշարը՝ նշենք, որ այն Աստվածային Համակարգերը ներկայացնելուց հետո եկավ ցույց տալու նաեւ Բարի ուժերի հավերժական հակառակորդին՝ Չար ուժերին (կամ ինչպես ասում են՝ Սատանային), նրանց բնական գոյությունն ու առաքելությունը: Եվ այս առումով ամբողջական չէր լինի, եթե չանդրադառնայի նաեւ անհավատների վերջնական տեսակետին, որը վերջին ժամանակներում կտրուկ փոփոխության է ենթարկվել:

Միջազգային ասպարեզում հայտնի գիտնական եւ աթեիզմի հենասյուներից մեկը համարվող Էնթոնի Ֆլյուի ելույթը ցնցել է գիտական աշխարհը: 80-ամյա աթեիստ գիտնականը հայտարարել է, որ ինքը սխալվում էր նախկինում, եւ տիեզերքը չէր կարող հայտնվել ինքն իրեն, ակնհայտ է, որ այն ստեղծվել է մի զորեղ ուժի կողմից, որի հզորության աստիճանը մեզ համար անհայտ է; Նրա խոսքերով՝ նախկինում ինքը, ինչպես եւ բոլոր աթեիստները, վստահ էր, որ շատ վաղ ժամանակներում մահացած մատերիայից պարզապես հայտնվել է կենսունակ մատերիա: «Այսօր հնարավոր չէ պատկերացնել, որ մահացած մատերիայից կարող է կենդանի օրգանիզմ առաջանալ»,- նշել է գիտնականը:

Ըստ նրա՝ ԴՆԹ-ի կառուցվածքի վերաբերյալ ժամանակակից տվյալները վկայում են, որ այն չէր կարող առաջանալ ինքն իրեն, այն ինչ-որ մեկի կողմից մշակված ծրագիր է: Գենետիկ կոդը եւ մոլեկուլում պարունակվող գրեթե հանրագիտական տեղեկությունները լիովին ժխտում են հասարակ համընկնման վարկածը: Մեկ այլ գիտնական, բրիտանացի ֆիզիկոս Մարտին Ջոն Ռիսը դարձավ Թեմփլթոնի մրցանակի դափնեկիր իր գիտական աշխատության համար, որում ապացուցում է Աստծո գոյությունը: Ի դեպ, բրիտանացի ֆիզիկոսը նույնպես նախկին աթեիստ է: Տեսական ու կիրառական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Անատոլի Ակիմովի խոսքերով՝ Աստծո գոյությունն ապացուցվել է բացառապես գիտական մեթոդներով: «Աստված կա, եւ մենք կարող ենք տեսնել նրա կամքի դրսեւորումները: Սա բազմաթիվ գիտնականների համոզմունք է, ովքեր ոչ թե պարզապես հավատում են Աստծուն, այլ հիմնվում են գիտական տվյալների վրա».- ասել է նա:

Գիտնականը նաեւ նշել է, որ անցյալ դարերում նույնպես շատ գիտնական-ֆիզիկոսներ հավատում էին Աստծուն: Ավելին՝ մինչեւ Իսահակ Նյուտոնը կրոնի ու գիտության մեջ բաժանարար չկար, գիտությամբ զբաղվում էին քահանաները, քանի որ իրենք էին հասարակության առավել գրագետ հատվածը: Նյուտոնն ինքը աստվածաբանական կրթություն ուներ եւ հաճախ կրկնում էր. «Մեխանիկայի օրենքները ես ստանում եմ Աստծո օրենքներից»:

Երբ գիտնականները հայտնաբերեցին մանրադիտակն ու սկսեցին ուսումնասիրել, թե բազմացման ինչ գործընթացներ են իրականանում բջիջի ներսում, նրանց զարմանքն անսահման էր. «Նման բան չէր կարող լինել, եթե դա նախապես ծրագրավորված չլիներ Աստծո կողմից»: «Իսկապես, եթե հավատանք այն վարկածին, որ մարդն առաջացել է էվոլյուցիայի արդյունքում, ապա հաշվի առնելով մուտացիաների եւ կենսաքիմիական փոփոխությունների արագությունը, մարդու ստեղծման համար ավելի շատ ժամանակ կպահանջվեր, քան բուն տիեզերքի տարիքն է»,- նշում է ակադեմիկոս Ակիմովը: Հայտնի ֆիզիկոսը կնքվել է 55 տարեկանում: «Դուք հավատացի՞ք Աստծուն» քահանայի հարցին, նա պատասխանել է՝ «Ոչ, ես հասկացել եմ, որ Նա պարզապես չի կարող գոյություն չունենալ»:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4708#more-4708 - Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ… Հայ Աստվածները – Հայոց Աստվածային Համակարգ.- 1. Հայր Արա – Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն – ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ – սիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր – արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8. Վանատուր – հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) Աստված… …Աստվածների անունները նույնպես Արարչի կամքի արտահայտություն են, չնայած անունները հստակորեն կարող են պարզաբանվել մեր լեզվամտածողությամբ: Հատկապես՝ մեր հին լեզվամտածողությամբ…

http://www.hayary.org/wph/?p=4892Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները  – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ… Նախորդ պարզաբանումներում նշեցի (,Հայ Աստվածների փնտրտուքը՝բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծինե, ,Լուսանցքե թիվ 2-8, 2015թ.), որ Հայ Արիական Միաբանությունը վաղուց է հայտարարել Բնածին 7 Երկրային Ազգերի ի սկզբանե գոյության մասին: Նշեցի նաեւ, որ ,Տիեզերական հայելային արտացոլանքիե մեկնությամբ այդ Ազգերը, որպես Մարդ Տեսակի բազմազանություն, Արարվել են Տիեզերքի Արարչի կողմից, կրում են Տիեզերական Գենը, քանզի Արարչի Արարված 7 Աստվածությունների Զարմից են եւ յուրաքանչյուրն իր Տեսակի Առաքինություններն ու Առաքելությունն ունի որդեգրած…

«Լուսանցք» թիվ 27 (373), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։