Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Ո՛ր Հնդկաստանը չի նվաճել Մակեդոնացին… (2-րդ մաս) – «Հայաստան» եւ «հայեր» բառերից խուսափելով՝ իրական անցյալը, միեւնույնն է, չի սրբագրվի…

Սկիզբը՝ թիվ 38-ում

http://www.hayary.org/wph/?p=5180Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության. – Ո՛ր Հնդկաստանը չի նվաճել Մակեդոնացին – Երբ տեղեկությունների մեծ մասը լսածի հաշվին է (մաս 1-ին)… Հնդկաստան-Հնդստան-Հայաստան եզրույթին «Լուսանցք»-ն անդրադարձել է…

Բոնգարդ-Լեւինը եւ նրա համահեղինակը, ինչպես միշտ, փորձում են խեղաթյուրել Հայոց պատմությունը եւ խուսափելով «հայեր», «Հայաստան» բառերից, Գավգամելայի ճակատամարտին մասնակցած հայկական զորքը կանխամտածված ներկայացնում են որպես հնդկական զորք կամ հնդիկ վարձկաններ:

Իսկ Արրիանոսի այն վկայության վերաբերյալ, որ «ճակատամարտում պարսիկների դաշնակիցներն էին հնդիկները, որոնք ապրում էին Ինդոսի արեւմտյան սահմանամերձ շրջաններում», կարծիք են հայտնում, որ սահմանի անցկացումը Ինդոսով կրում է պայմանական բնույթ:

Իսկ մենք համարում ենք, որ այն ոչ մի պայմանական բնույթ էլ չի կրում: Ապացույցը սուրբ Հերոնիմոսի քարտեզին վերաբերող տեքստն է, որտեղ պարզ ասվում է, որ Գանգես (Ճորոխ) եւ Ինդոս գետերը սկիզբ են առնում Կովկասյան լեռներում, եւ որ Ինդոսը թափվում է Տիգրիս գետը, այսինքն՝ Գանգեսն ու Ինդոսը գտնվում են Հայկական լեռնաշխարհում:

Ենթադրվում է, որ Ինդոս է կոչվել Մեծ Զաբը, որը թափվում է Տիգրիս գետը:

Նշված հեղինակները մի կողմից գրում են, որ Հնդկաստանում բացակայել է պատմական գիտությունը, եւ որ հնդիկները ոչ մի բան չեն իմացել Հին Հնդկաստանի մասին, իսկ մյուս կողմից, պարզվում է, որ հնդկական գիտության նվաճումները եւ գրական ստեղծագործությունները հայտնի են եղել արաբներին:

Նկատի ունենանք, որ արաբական աշխարհում հայտնի են եղել հայկական գիտության նվաճումները եւ գրական ստեղծագործությունները, այլ՝ ոչ թե ինդոսների: Արաբներին հայտնի է եղել նույնիսկ մեր նախահայր Թորգոմի ծածկանունը՝ Լանթա:

Հույն հեղինակները համեմատաբար շատ են գրել մ.թ.ա. 4-րդ դարի Հայաստան-Հնդկաստանի մասին, այլ ոչ թե թերակղզի Հնդկաստանի մասին, որտեղ իրոք սատրապություններ գոյություն չեն ունեցել, ինչի պատճառով ոչ մի տեղեկություն չեն հաղորդում այդ ժամանակ գոյություն ունեցած հնդկական սատրապությունների մասին:

http://www.hayary.org/wph/?p=4403Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 5-րդ. ամփոփում) – Հնդկաստան անվանումը առաջացել է հայերենից եւ «հնդեվրոպական լեզուներ» տերմինը ավելի ճիշտ կլինի փոխարինել «հայեվրոպական լեզուներ» տերմինով…

http://www.hayary.org/wph/?p=4386 – Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 4-րդ) – Հնդկաստան անվանումը ըստ մեր հին առասպելների եւ բազմաթիվ այլ աղբյուրների օգտագործվել է ամենատարբեր երկրներ անվանելու համար… Հնդու քաղաք՝ հայ առասպելաբանությունում…

- http://www.hayary.org/wph/?p=4370 – Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 3-րդ) – մ.թ IVդ. դեռ օգտագործման մեջ է եղել «թռչնի լեզուն», ըստ բազմաթիվ էզոթերիկ աղբյուրների, թռչունը Երկնքի եւ Արեւի համամարդկային խորհրդանիշն է…

- http://www.hayary.org/wph/?p=4356 – Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 2-րդ) – Առաջին անգամ մարդկության պատմության մեջ այս չորս կայսրությունները կապված էին իրար հետ… Հիշատակում է նաեւ երկու Եթովպիաների գոյության մասին…

- http://www.hayary.org/wph/?p=4342 – Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (1-ին մաս) – …հեղինակները խոսում են «Հնդկաստանների» մասին, իսկ որտեղի՞ց է ծագել եւ ի՞նչ է նշանակում Հնդկաստան անվանումը… Միջնադարյան հայերեն քարտեզը եւ «Աշխարհք Հնդկաց­ը»…

Սատրապություններ են եղել Պարսկաստանում: Ինչպես հայտնի է, Դարեհ 1-ին օրոք (մ.թ.ա. 522-486) բռնկվել է հայերի, մարերի եւ այլ ցեղերի ու ժողովուրդների միաժամանակյա ապստամբություն, որի ճնշումից հետո Դարեհ 1-ինը Մարաստանը եւ Հայաստանը թուլացնելու նպատակով նրանց տարածքների մի մասում ստեղծվեց 18-րդ սատրապությունը (ՀՍՀ, 7), իսկ մ.թ.ա. 201թ. Անտիոքս III-ը Մեծ Հայքի Ծոփք աշխարհը, որպես սատրապություն, միացրեց իր պետությանը (Ռ. Իշխանյան, «Պատկերազարդ պատմություն հայոց»):

Ե. Բլավատսկայան գրում է. «Պատմությունը Մակեդոնացու Հյուսիսային Հնդկաստան հաղթարշավի մասին օրեցօր դառնում է ավելի ու ավելի կասկածելի: Հնդկաստանի ամբողջ լայնությամբ եւ երկայնությամբ ինդոսական ազգային տարեգրությունում նույնիսկ չնչին հետք չկա այդպիսի ներխուժման մասին»:

Հետք չկա, որովհետեւ Մակեդոնացին իրոք չի նվաճել Հայաստան-Հնդկաստանը, իսկ ինդոսական համարվող ազգային տարեգրությունը եւ այնտեղ հայտնված հին գրականությունը, նախ, իրենց սեփականությունը չէ, այլ՝ ուրիշներից ստացած ժառանգություն: Երկրորդը՝ ինչպես նշվեց, Ինդոսների մոտ բացակայել է պատմական գիտությունը:

Ինչպես նշում են Բոնգարդ-Լեւինը եւ Իլյինը, միայն 18-րդ դարում անգլիացի Ու. Ջոնսը հնդկագիտության հիմք է դրել այդ երկրում:

Որոշ հեղինակներ էլ համարում են, որ հնդկական պատմական գիտությունը անգլիականի մաս է կազմում:

Այստեղ տեղին է նշել հայտնի հնդիկ հնագետ եւ պատմաբան Ս.Կ.Դիքշիտի կարծիքը. «Առաջին հերթին մենք չպետք է մոռանանք, որ հնագույն վավերագրերը, կապված արիացիների հետ, ծագել են Հայաստանում» («Հնագիտության ներածություն»):

Կարծում ենք՝ վավերագրերի մի մասը տարվել է հեռավոր Տիբեթ եւ Հյուսիսային Հնդկաստան՝ միգրացիաների ժամանակ, իսկ մյուսը՝ ավելի ուշ՝ նախօրոք է այնտեղ տեղափոխվել, որպեսզի փրկեն քրիստոնեական վանդալիզմից:

Արեւելագետների կարծիքը համարելով վարկած՝ Ե. Բլավատսկայան գրում է. «Արեւելագետների մոտ հաստատվել է ընդհանուր տեսակետ, որ արիացիները Ք.ա. 3-րդ հազարամյակում դեռ գտնվում էին Կասպից ծովի արեւելյան կողմերում եւ միավորված են եղել…

Հ. Ռաուլինսոնը համարում է, որ նրանք «հորդեցին դեպի Արեւելք» Հայաստանից, որպես ընդհանուր կենտրոնից, մինչդեռ մյուս երկու ազգակցական խմբերից առաջինը շարժվեց Կովկասի վրայով հյուսիս, իսկ մյուսը՝ փոքր Ասիա եւ Եվրոպա: Նա այն կարծիքին է, որ մ.թ.ա. 1500թ. նախորդող ժամանակաշրջանում նրանք բնակություն են հաստատել Վերին Ինդոսով ողողվող հողերում:

Այստեղից վեդական արիացիները տեղափոխվեցին Փենջաբ, իսկ զենդական արիացիները շարժվեցին դեպի Արեւմուտք՝ հիմնադրելով պատմական երկրներ (Ե. Բլավատսկայա, «Բացահայտված Իզիդան»):

Մեկ ուրիշ արեւելագետ՝ հնդկագետ Մաքս Մուլերը համոզված է, որ զրադաշտականները եւ նրանց նախնիները դուրս են եկել Հնդկաստանից վեդայական ժամանակաշրջանում:

Սա եւս կարելի է համարել հերթական արժեքավոր փաստ, որով հաստատվում է, որ Սյունիքը հին ժամանակներում կոչվել է Հնդկաստան, որտեղ իրոք ծնվել է Զրադաշտը (սրա մասին «Լուսանցք»-ում մանրամասն խոսվել է):

Հովիկ Ներսիսյանը «Հայկական լեռնաշխարհը ըստ Զրադաշտն ու իր Ավեսթան» գրքում ցույց է տալիս, որ Զրադաշտը ծնվել է Արրիանա Վաեջայում (Հայաստանում) Դարեջա (Դար) գետի ափին Վանգուհի Դաիթիա (Որոտան) գետի ջրերով սնվող երկրում:

Այստեղից պարզ է դառնում, թե ինչու Սյունիքում ծնված Իսրայել Օրուն անվանել են հնդկաստանցի: Ուրեմն՝ ժողովրդի հիշողությունից չի ջնջվել Հնդկաստան անվանումը:

Բագրատ Ուլուբաբյանն իր «Մովսես Խորենացու «Հայոց պատմության» նոր թարգմանություն» գրքում գրում է. «Հայ հին հեղինակները, ըստ Էմինի, Թետալիա են կոչել Բակտրիան կամ Քուշանաց երկիրը՝ Հնդկաց Արշակունի տոհմի երկիրը»:

Իսկ Հայկական սովետական հանրագիտարանում կարդում ենք. «Ինչպես հայտնի է, մ.թ. 224-ին Սասանյանները տապալեցին պարթեւ Արշակունիներին, որից հետո սկսվեց նրանց պայքարը հայ Արշակունիների դեմ: Այդ ժամանակ Արշակունիները սերտ կապեր են հաստատում Հռոմի եւ Քուշանների թագավորության հետ: Վաղարշ Բ-ից սկսած հայ Արշակունիները իրենց համարում էին Արշակունի երեք արքայատների (Քուշանական, Մասքթաց եւ Հայկական) մեջ առաջինը (ՀՍՀ, 7)»:

Հատկապես քուշանական ժամանակաշրջանում՝ համաշխարհային պատմության մեջ բացվել է առաջին անդրմայրցամաքային մետաքսի Մեծ ճանապարհը, որը չինական Խան (ղՈվՖ) կայսրությունից անցնելով Քուշանական եւ Պարթեւական թագավորություններով, հասնում էր մինչեւ հռոմեական Միջերկրականը:

Քուշանաց թագավորության հայ վաճառականներն են հաճախ հանդես եկել որպես միջնորդ Արեւելքի եւ Արեւմուտքի, Կենտրոնական Ասիայի եւ Հռոմի միջեւ, այլ ոչ թե հնդիկները, ինչպես փորձում են ներկայացնել Բոնգարդ-Լեւինը եւ Իլյինը:

Գավգամելայի ճակատամարտի ընթացքին եւ զարգացմանը մանրամասն անդրադարձել է Արամ Մկրտչյանը «Հակամարտություն» հոդվածում («Լուսանցք», 20, 28 հունիսի, 2012թ.), որտեղից կանենք անհրաժեշտ մեջբերումներ.

– Մակեդոնացու դեմ Արեւապաշտական Համադաշնությունը դուրս էր բերել իր ամբողջ զինուժը՝ կազմված 312 հազար մարդուց, որտեղ պարթեւները առաջինն էին, մարերը՝ երկրորդը, հայերը՝ երրորդը:

– Ինչպես ցույց է տալիս Գավգամելայի ճակատամարտի վերլուծության մեր տեսանկյունը, Ալեքսանդրը այդ ճակատամարտի ժամանակ պարզաբանեց մի շատ կարեւոր խնդիր. Դարեհին օրհասական պահին կօժանդակի հայկական կողմը:

– Գավգամելայի ճակատամարտում խափանվեց Ալեքսանդրի դոկտրինը, ու խափանման հիմնական պատճառը դարձավ հայկական կողմի զորաշարժը:

– Ըստ էության, հունա-հելլենական աշխարհը արեւելքում պատրաստվում էր հայկական կողմին ապացուցել իր գերակայությունը, հետո ճանաչվել հայկական կողմից որպես աշխարհակալ, նաեւ՝ որպես արեւապաշտական խորհրդանշանների կրող եւ նրա ներքո միանձնյա հանդես գալ որպես բացառիկ իրավունքի տեր:

– Մեծ Հայքի եւ Փոքր Հայքի անկախ գոյության գլխավոր գրավականը այդ ժամանակաշրջանում պետք է համարել այն, որ հայկական արքունիքը եւ բանակը միանպատակ էին եւ ունեին անքակտելի հեղինակություն, աշխարհը ճանաչում էր արեւապաշտական գաղափարախոսության գլխավոր ժառանգորդի՝ հայկական էթնոսի իրավունքները:

Ալեքսանդրին հաջողվեց նվաճել ամբողջ աշխարհը, բայց այն, ինչի համար նա մտավ համադաշնություն, չկարողացավ ստանալ. արեւապաշտական գերագույն խորհրդանշանները, ինչպես նաեւ Արքայից Արքա բարձրագույն տիտղոսը, մնաց պատմական տերերի՝ Հայկական արքունիքի ձեռքերում:

Ի դեպ, որեւէ ցանկություն չկա թերագնահատելու Ալեքսանդրի զինվորական նվաճումները, բայց ակնհայտ է մի բան. որ Ալեքսանդրը չի նվաճել Հայաստան աշխարհը: Ոչ մի հեղինակ նրա հաղթական նվաճումների երթուղում չի նշում Մեծ Հայքը»:

Այդպես էլ կա. Մակեդոնացին չի նվաճել Մեծ Հայքը կամ Մեծ Հնդկաստանը:

Իսկ անտիկ ավանդույթում մեծ համբավ վայելած սյուժեն՝ Մակեդոնացու բանավեճը հնդկական (իմա՝ հայկական) իմաստունների հետ, նկարագրված է Մերուժան Տեր-Գուլանյանի «Ընկած թուղթը» վեպում, ու չնայած այն փաստագրական չէ, այնուամենայնիվ, կցանկանայինք, իբրեւ ամփոփում, այնտեղից մի փոքրիկ հատված մեջբերել.

– Ալեքսանդրը երկար, ակնդետ նայում էր քրմին, հետո հանեց ոսկեզօծ, ցցունքին փետրափնջերով զարդարված սաղավարտը եւ ուշադիր նայելով շուրջը՝ երկար ուսումնասիրում քարանձավ-տաճարը՝ այդպես էլ չհասկանալով, թե որտեղից է լուսավորվում: Վերջում նայելով քրմի սպիտակամորուս դեմքին եւ կենդանի աչքերին՝ հարցրեց.

– Ովքե՞ր են այս մարդիկ, քո ծառանե՞րն են:

Քուրմը շրջվեց, նայեց իր սեւազգյաց շքախմբին, հետո ցածր, խորհրդավոր ձայնով ասաց.

– Ո՛չ, արքա՛, նրանք իմ ծառաները չեն, նրանք մեր տաճարի յոթ իմաստուններն են, որ շուտով գնալու են բնակելի աշխարհը լուսավորելու, նրանք սրբազան լեռան պատգամախոսներն են:

– Իսկ ի՞նչ գիտեն նրանք, որ բնակելի աշխարհը չգիտի:

Քուրմը հայրաբար ժպտաց, աջ ձեռքով խաղալով կրծքին կախված ոսկյա կեռխաչի հետ եւ նայելով Ալեքսանդրին՝ ասաց.

– Քո թուրը, արքա՛, եւ քո ընկերների թրերն ու փայլուն զրահները այս երկրի ծնունդն են, որը Մարդու երկիրն է եւ քո հայրենիքը նաեւ…»…

Գոհար Պալյան

«Լուսանցք» թիվ 39 (385), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։