Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 4-րդ(2)) – Արեւապաշտական կազմաբանություն – Առաջին քառյակը լուծում էր երկնային եւ երկրային, իսկ երկրորդ քառյակը՝ հայրենյաց խնդիրները…

Սկիզբը՝ թիվ 12-17-ում

http://www.hayary.org/wph/?p=5599Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 3-րդ(3) եւ մաս 4-րդ (1)) – Արեւապաշտական կազմաբանություն – Մեր նախնիները տվել են Մեծ պայթյունի պատասխանը (Արամ  Մկրտչյան, Գերմանիա)…

http://www.hayary.org/wph/?p=5581  Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության. (մաս 3-րդ(2))- Արեւապաշտական կազմաբանություն – Մերժելի է որեւէ Աստծու կողմից Արարչի տեղի «գրավումը» (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

- http://www.hayary.org/wph/?p=5569  Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 2-րդ(2)) եւ մաս 3-րդ(1) Արեւապաշտական կազմաբանություն – Որ չզրկվենք Արարչական գաղափարախոսության կրողի բացառիկ իրավունքից (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

- http://www.hayary.org/wph/?p=5553 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 2-րդ(1)) Արեւապաշտական կազմաբանություն Ինչ էր ուզում Մակեդոնացին Հայոց բարձրագույն դասից (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

- http://www.hayary.org/wph/?p=5539 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին(2)) Արեւապաշտական տիեզերաշինություն – Ու «Արեգակն արդար» դիմելաձեւը դարձավ «Հայր մեր»… Արեւապաշտություն եւ Լուսնապաշտություն…

- http://www.hayary.org/wph/?p=5524 -Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին(1)) Արեւապաշտական տիեզերաշինություն – Քառակողմ կառավարման մոդելով աշխարհն ապրել է մինչեւ… Արարիչը որպես սկիզբ՝ ձեւավորում է անեզրականը (Արամ Մկրտչյան, Գերմանիա)

Կարող ենք փաստել, որ հայոց արեւապաշտական կազմաբանություն մեջ Մեկ էություն՝ Միտքը ներկայացված է որպես սկիզբ՝արեւ, արարիչ ամենակալ, հայր արա, Արամազդ, աստված, որտեղ՝

– «Արարիչ ամենակալ» եզրույթի մեջ «ար ար» կրկնություն է՝ դուալիզմ՝ «արի միջից ար հանող կամ ստեղծող» իմաստով,

– «հայր արա» գործելաոճը մեր նախնիները եւ մենք ընկալում ենք որպես պահանջ հորից՝ երկնքում, իսկ «արա գեղեցիկ» գործելաոճը մեր նախնիները եւ մենք ընկալում ենք որպես պահանջ երկնքից՝ արեւապաշտ մարդուց,

– Արամազդը հայոց լեզվի ընկալումներով նույնպես արտահայտում է պահանջ՝ արեւ տուր, հավերժական հուր մեզ»,

– Աստված հայոց լեզվի ընկալումներով արտահայտում է ասի կողմից տրված, առաջինի կողմից տրված

Ունենք դուալիզմ՝

– Հայր Արա՝ երկնքում

– Արա Գեղեցիկ՝ երկրում

Ունենք եռամիասնություն եւ դուալիզմ՝

– Մեկ էություն-միտք/նյութ

– Հայր Արա – երկնքում/երկրում

– Արա Գեղեցիկ – երկրում/մարդու համար

Գրաֆիկական պատկերով

– Եռամիասնությունը դուալիզմի մոդելով ներկայանում է որպես երկու եռանկյունի՝ սուր ծայրերով միացած իրար, պատկերագրում է հոգեւորի ու նյութականի համադրումը՝ արարումը,

– երկու եռանկյունիները սեղմած իրար մեջ՝ հոգեւորի ու նյութականի համադրումն է՝ Դավթի նշանը (այն այդպես կոչել են հրեաները, իրականում բոլոր խորհրդանշանները տիեզերախորհուրդ են,-խմբ.),

– երկու եռանկյունիները իրար վրա դրված՝ պատկերագրում է թվաբանական ութը,

– երկու եռանկյունիները հորիզոնական դիրքով պատկերագրում է հավերժությունը:  

Հայոց աստվածաբանությունը պարտավոր է ընդունել.

– Սկիզբը, Հայր Արան, Արամազդը, Աստվածը, Արարիչը, Ամենակալ Արարիչը, արեւապաշտական գաղափարախսության եւ կազմաբանության մեջ համարժեք են Մեկ էությանը՝ Մտքին՝ ամրագրված հայոց խոհափիլիսոփայության մեջ որպես անեզրականի, եզրականի՝ սահմանափակի եւ տիեզերականի՝ լուսավոր սահմանափակի ամբողջականություն։

– Մեկ էությունը՝ Միտքը, որպես գործելաձեւ, հայոց արեւապաշտական գաղափարախոսության մեջ ամրագրված է հրամայական գործողություն՝ հայր արա՝ որպես գործող անձ երկնքում՝ Հայր Արա, երկրի վրա որպես գործելաձեւ՝ արա գեղեցիկ եւ որպես գործող անձ՝ Արա Գեղեցիկ:

Հայոց աստվածաբանությունը պարտավոր է ճանաչել.

Մեկ էություն՝ Միտքը հայոց խոհափիլիսոփայության մեջ համարժեք է Սկզբին, Բացարձակին, Անեզրականին Արարիչ Ամենակալին, ովքեր որպես հավաքականություն եւ բացարձակ կամքի մարմնավորում՝ ներկայանում են որպես գործող անձ երկնքում՝ Հայր Արա։

  1. Առաջին Աստված

Իսկ ինչով էր առանձնանում Հայր Արայից՝ «Ի սկզբանէ էր Բանն, եւ Բանն էր առ Աստուած, եւ Աստուած էր Բանն» Առաջին Աստվածը, եւ ով էր նա: Առաջին Աստվածը թվաբանական համակարգի մեջ ներկայանում է որպես «թիվ – 1, սկիզբ, նա անկրկնելի է եւ տիեզերական է, հանդես է գալիս որպես Արարիչ Աստված» – «Exotericos» (հրապարակված «Լուսանցք», 2010թ): Առաջին Աստծո խնդիրը ճիշտ ընկալելու համար կարեւոր է նաեւ հասկանալ «մեկ եւ առաջին» տերմինների ներքին գաղափարական պարունակությունը հայերենում։ «Մեկ»՝ նա, ով իր գալով ապահովում է միացում, «առաջին» – բառացիորեն «առ աջին» կամ վերցրու քեզանից աջ գտնվողին՝ թվաբանական իմաստով քանակին կամ մեկը վերցնում է երկուսին, երկուսը երեքին եւ այլն։ Մեկը ընկալում ենք սկիզբ, առաջինը՝ որպես գործողություն, «վերցրու քեզանից աջ գտնվողին», իսկ գաղափարախոսական ընկալման մեջ որպես բան (նյութ), սա համարժեք է «Ի սկզբանէ էր Բանն, եւ Բանն էր առ Աստուած, եւ Աստուած էր Բանն» ձեւակերպմանը։

Թվաբանական մոդելավորման մեջ «վերցրու քեզանից աջ գտնվողին»-ը ձեւավորում է ութի համակարգը, որը իր հերթին մարդու արարման ընթացքի թվաբանական մոդելավորումն է.

0-սկիզբ, համարժեքը՝ Մեկ էություն՝ Միտք (շումերական Ան)

1-համարժեքը՝ առաջին աստված՝ Էնկի-Հայա

2-արարված մարդ Էնկի-Հայայի կողմից

3-արարված մարդ Էնկի-Հայայի կողմից

4-արարված մարդ Էնկի-Հայայի կողմից

5-արարված մարդ Էնկի-Հայայի կողմից

6-արարված մարդ Էնկի-Հայայի կողմից

7-արարված մարդ Էնկի-Հայայի կողմից, անունը՝ Լուլու

8-ծնված կիսաստված մարդը Էնկի-Հայայից՝ անունը Ադապ,

– Մեկ էություն՝ Միտքը (շումերական Ան) սկիզբն է երկնքում,

– Երկրի Մեկ էություն՝ Մտքի (շումերական Ան) զավակ Էնկի/Հայան առաջին աստվածն է

– Առաջին աստված Էնկի/Հայան արարեց մարդուն՝ Լուլուին,

– Առաջին աստված Էնկի/Հայան ծնեց կիսաստված մարդ Ադապին (տես՝ Հայա Աստծո գենեզիսը, «Լուսանցք» 39-42 (170-173), 2010): 3500-ամյա շումերական կոչվող մշակույթը, խիստ կանոնակարգված եւ հիմնավորված, մեզ է փոխանցել այս համակարգը:

Հիշեցման կարգով՝ բարձրագույնի կամ Մեկ էություն՝ Մտքի (շումերական Ան) պատվերով Էնկի/Հայան, որպես Առաջին Աստված, արարեց մարդուն յոթերորդ փորձից եւ տվեց նրան Լուլու անունը, Էնկի/Հայայից ծնվեց կիսաստված մարդը՝ Ադապը (արարչի դեմքով արարված պատկեր):

Այսպիսով հարկ եմ համարում նորից անդրադառնալ, որ աստվածաբանության մեջ՝

– անեզրականը Մեկ Էություն՝ Միտքն է սահմանափակը (տարածություն, մարմնացում-Բել) Էնկին է, լուսավոր եզրականը  (ժամանակ, մարմնացում-Հայկ) Էնկի/Հայան է,

– Մեկ Էության՝ Մտքի եւ «առաջին աստծո» հակասությունը միտումնավոր է, իսկ նրանց առանձնացնող սահմանի վերացումը՝ դիտավորություն,

– Առաջին Աստված, Արարիչ տերմինները պատկանում են Էնկի/Հայային, նրան, ով ստեղծել է մարդուն՝ Լուլուին եւ ծնել է կիսաստվածին՝ Ադապին,

– Էնկի/Հայան ներկայացնում է Մեկ Էությունը՝ Միտքը եւ նրա առաքելությունը երկրի վրա՝ որպես Արեւակիր:

Ութ զույգ աստվածներ

Համաձայն իմաստասիրության՝ «արի միջից ար հանող կամ ստեղծող» Էնկի/Հայան, որպես Արարիչ եւ արեւակիր Առաջին Աստված, իր իրավունքները երկրի վրա պետք է ներկայացներ այն ութնյակի միջոցով, ում ընդունված է կոչել Աստուած (Աստված), բառացիորեն այն, ինչ տրված է կամ տրված է առաջինից: Ութ զույգ աստվածների համակարգը մեր նախնիները կառուցել են պարզ եւ մատչելի, որը ներկայացված է երկու քառյակով. յուրաքանչյուր քառյակ կազմված է չորս զույգ աստվածներից:

* * *

Առաջին զույգ (քառյակ – քառէակ քառակողմ էակ)

Արամազդ եւ Անահիտ,

Վահագն եւ Աստղիկ:

Միհր եւ Նանե,

Տիր եւ Գիսանե:

Առաջին զույգ՝ Արամազդ եւ Անահիտ

Արեւակիր աստված Արամազդը հայոց լեզվի ընկալումներով արտահայտում է պահանջ՝ «արեւ տուր, հավերժական հուր մեզ»: Ներկայացնում է երկրի վրա Հայր Արային եւ նրա կամքը՝ արա գեղեցիկ, բոլոր աստվածների հայրն է։

Արամազդի զույգը Անահիտն է: Անահիտը հայոց լեզվի ընկալումներով արտահայտում է որակ՝ «բարձրագույն Ան աստծո մաքրություն», բոլոր աստվածների մայրն է։ Իրանական ծագումը եւ համանման մեկնաբանությունները, այդ թվում Անահիտի ան-ը ժխտականով ներկայացնելը սխալ է։ Մեր թվարկության 301 թվականի կրոնական հաջորդ ռեֆորմի ժամանակ Անահիտ աստվածուհու ավանդական պաշտամունքը վերափոխվեց եւ վերաիմաստավորված մարմնավորվեց Մարիամ Աստվածածնի կերպարում:

Երկրորդ զույգ՝ Վահագն եւ Աստղիկ

Վահագնը ռազմի արեւակիր աստվածն է, ներկայացնում է արեւի հզորությունը՝ հրի, կրակի, լույսի եւ ջերմության միջոցով։ Վահագնի զույգը Աստղիկն է: Աստղիկը սիրո եւ գեղեցկության աստվածուհին է, տոնը նշել են հուլիսի կեսին, տոնը կոչվում է Վարդավառ։

Երրորդ զույգ՝ Միհր եւ Նանե

Միհրը հավասարության եւ իրավունքի արեւակիր աստվածն է, նստավայրը, ըստ Ավեսթայի, գտնվում է Մասիս սարի վրա: Միհրի զույգն է Նանեն: Նանեն իմաստության եւ ողջախոհության աստվածուհին է։

Չորրորդ զույգ՝ Տիր եւ Գիսանե

Տիրը դպրության, պերճախոսության, գիտությունների ու արվեստների արեւակիր աստվածն է։ Տիրի զույգն է Գիսանեն: Գիսանեն ներկայացնում է պերճախոսությունը, գիտությունը ու արվեստները՝ մեկ աստիճան ցածր։

Աստիճանի մասին է հուշում Գիսանե տերմինի իմաստաբանությունը՝ լուսավորված հետք։

* * *

Երկրորդ զույգ քառյակը ներկայացնում են՝

Տորք եւ Հայկանուշ/Մարե

Անգեղ/Վահե եւ Ծովինար

Վանատուր եւ Արուսյակ

Ամանոր եւ Նարե

Եթե առաջին քառյակը լուծում էր կազմաբանական եւ երկնային եւ երկրային խնդիրները, ապա երկրորդ քառյակը առաջին քառյակի օգնությամբ լուծում է միայն երկրային՝ հայրենյաց խնդիրները:

Առաջին զույգ՝ Տորք եւ Հայկանուշ/Մարե

Տորքը սահմանների պահապան, հողմի ու ամպրոպի աստվածն է։ Տորքի զույգն է Հայկանուշ/Մարեն։ Հայկանուշ/Մարեի մասին քիչ նյութ կա պահպանված, բայց այն բավարար է կարծիք կազմելու համար։ Մարեն/Հայկանուշը մեր էպոսի արտատերն է, հողի տերը եւ պահապանը։

Երկրորդ զույգ՝ Անգեղ/Վահե եւ Ծովինար

Անգեղ/Վահեն շանթի աստվածն է: Այս գեղեցիկ եւ առնական աստծո կողքին ցանկանում էին իրենց տեսնել բոլորը: Անգեղ/Վահեի զույգն է փայլակի կամ կայծակի աստվածուհի Ծովինարը, Հրեղեն էակ է, մայրն է Սանասարի եւ Բաղդասարի:

Երրորդ զույգ՝ Վանատուր եւ Արուսյակ

Վանատուրը օթեւան տվող, հյուրընկալող աստված է։ Վանատուրի զույգն է Արուսյակը (այլ հայերեն անվանումներ՝ Լուսաբեր, Աստղիկ, Այգաբեր, Այգաստղ, Գիշերավար, Լուսաստղ, Առավոտյան աստղ, Երեկոյան աստղ):

Չորրորդ զույգ՝ Ամանոր եւ Նարե

Ամանորը նոր տարվա աստվածն է՝ «նոր պտուղների ամենաբեր», հայոց հին տոմարով նոր տարին համընկնում էր հուլիսի վերջերին եւ օգոստոսի սկզբներին՝ երբ հասունանում էին նոր մրգերն ու պտուղները։ Ամանորի՝ նոր տարվա զույգն է Նանեն՝ օջախի պահապան աստվածուհին:

Ներկայացված մոդելը, որպես կիրառական համակարգ, դոգմատիկ է, եթե չի գործում այս համակարգը, ապա չի գործում նաեւ արեւապաշտությունը որպես կենսակերպ: Մոդելի մեջ թե՛ գործնական եւ թե՛ գաղափարական առումով փոխհարաբերությունները համակարգված են, նրանք այսպիսին են.

– անեզրական-Մեկ Էություն՝ Միտք

– սահմանափակ՝ Էնլիլ-տարածություն (մարմնացում-Բել)

– լուսավոր եզրական՝ Էնկի/Հայա-ժամանակ (մարմնացում-Հայկ)

– Լուլու-Էնկի/Հայայի կողմից արարված մարդ

– Ադապ -Էնկի/Հայայի ծնած կիսաստված:

Այսպիսով՝ արեւապաշտական կազմաբանությունը եւ գաղափարախսությունը, ութ զույգ աստվածների համակարգը հավասարանիստ քառակողմ բուրգի երկու մոդելով իրականացնում է փոխհարաբերությունների կառավարումը:

Այս կառավարման երկրոդ աստիճանը Արեգակի եւ աստղատների համակարգն է՝ որպես 360 աստիճանից կազմված շրջան, բաժանված 12 մասերի եւ հայտնի է մեզ Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ (Օձակալ), Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս, Ձկներ անուններով:

Շարունակելի

Արամ Մկրտչյան, Գերմանիա

03.04.2016թ.

«Լուսանցք» թիվ 18 (408), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։