Դոնալդ Թրամփի հաղթանակը եւ աշխարհակարգի ապագան – «աշխարհն ազգայնանում է»,- ասել է  դեռ Գարեգին Նժդեհը… Համաշխարհային վերադասավորում ազգայնակա՞ն, թե՞ ազգայնամոլական գաղափարներո՞վ…

Դոնալդ Թրամփի՝ շատերի համար անսպասելի հաղթանակը թերեւս սպասելի էր մեզ համար, ինչի մասին կասենք ստորեւ: Այդ նպատակով կատարենք մի փոքր պտույտ «Լուսանցք»-ի վերջին թողարկումների մեջ: Մեր պարբերականը մշտապես անդրադառնում է աշխարհա-քաղաքական բեւեռների այս կամ այն ծավալումներին, ինչը վերջին ժամանակներս առավել հայանպաստ բնույթ է ատացել թերեւս, երբ համեմատության մեջ ենք դիտարկում մեր առաջնային հիմնախնդիրները՝ նախկին համաշխարհային ծավալումների ու աշխարհի վերաձեւման ծրագրերի հոլովույթում:

Մեր վերջին թողարկումներում իզուր չէ, որ կարեւորել էինք ինչպես ռազմա-քաղաքական, այնպես էլ հոգեւոր-կրոնական ոլորտների նոր անցումային քայլերը: Այս տեսակետից էլ թերթի էջերում տեղ հատկացրեցինք համաքրիստոնեական այն քայլերի լուսաբանմանը, որոնք դիտարկեցինք նաեւ հայկական ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից…

Հետաքրքիր է նաեւ այս օրերին Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան եւ Մեծ Վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգի այցը Հայաստան, ինչը կարող է նպաստել Հայոց ցեղասպանության ոճրագործների հարցի պարզաբանմանը եւս: Իսկ սա լուրջ ուղի կհարթի Հայոց պահանջատիրության եւ հայրենատիրության համապատկերում:

Մենք արդեն նշել ենք նախորդ թողարկումներում, որ «Մեր պատմության մի հատվածում կրկին «Մալթայական օրդեն»-ն էր առաջնագծում, որ անմիջական առնչություններ ուներ նաեւ Հայոց ցեղասպանությունից հետո թուրք ոճրագործների դատավարության եւ անգլիացիների կողմից նրանց մի մասին Մալթա տեղափոխելու՝ մասոնական երդմանը հավատարիմ՝ պատսպարելու առումով…

«Մալթայական օրդեն»-ի ներկայությունը կար նաեւ Խորհրդային Միության քանդման ժամանակ, ինչը նպաստեց, որ ցայսօր այդ օթյակի-միաբանության անդամներ են Ռուսաստանի նախկին եւ ներկա բազմաթիվ բարձրաստիճան իշխանավորներ ու գործարարներ… Չի բացառվում, որ «Մալթայական օրդեն»-ը ներկա կլինի նաեւ Ռուսաստանի Դաշնության կազմաքանդմանը…  

Ըստ աշխարհա-քաղաքական ծավալումների ուղղության, չի բացառվում նաեւ, որ հիշյալ օթյակի-միաբանության ներկայությունը կզգացվի նաեւ Թուրքիայի (հնարավոր է նաեւ Ադրբեջանի) մասնատման ընթացքում… Հատկապես, որ սկսում է ջերմանալ ինչպես ռուս-թուրքական, այնպես էլ ռուս-ադրբեջանական համագործակցությունը…

Սրան զուգահեռ՝ ջերմանում են հայ-ամերիկյան կապերը, եւ վերջերս՝ «Գլոբալ հայերի ապագան այսօր է» նախաձեռնության մասին նույնօրյա հրապարակումը «New York Times»-ում եւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, չի կարող պատահական լինել… Այս օրերին վերանայվեց նաեւ հայ-ամերիկյան համագործակցությունը պաշտպանական բնագավառում, երբ Երեւան այցելեց ԱՄՆ պաշտպանության փոխնախարարը եւ հանդիպեց Հայաստանի նախագահի հետ:

Մինչ վերոնշյալ իրադարձությունները, Հայաստան այցելեց Վատիկանի առաջնորդը՝ Հռոմի Պապը, ով իր էկումենիկ կեցվածքով եւ ելույթներով առաջադրեց մեկ այլ հոգեւոր-քաղաքական գիծ, որ հայանպաստ է ու հնարավորություն ընձեռող՝ միջազգային ասպարեզում Հայոց ցեղասպանության հարցը դնել պահանջատիրական հիմքերի վրա:

Սա եւս հավաստում է, որ քրիստոնյա աշխարհն ինչ-որ լուրջ բանի է նախապատրաստվում եւ այդժամ քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած պետություն՝ Հայաստան է այցելում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան եւ Մեծ Վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգը, ով առաջնորդն է մի Երդման՝ Ուխտի, որն առաջինն է իր տեսակի մեջ՝ որպես Մարտական Ուխտ, որպես խաչակրաց արշավանքների նախկին (թերեւս նաեւ ներկա) ջատագով:

Համաքրիստոնեական այցերը եւ հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ ամրացրին մեր այն համոզմունքը, որ քրիստոնյա աշխարհը պատրաստվում է նոր խաչակրաց արշավանքի՝ ընդդեմ ծայրահեղ ու ռազմատենչ մահմեդականության:

Այստեղից էլ բխեց Հայաստանյայց առաքելական եկեղեցու՝ համաքրիստոնեական քայլերին ընդառաջ համատեղ ժողովը Նյու-Յորքում, որին մասնակցեցին եկեղեցական կառույցները եւ հայկական բարեգործական խոշոր հիմնադրամները: Եվ ծնվեց նաեւ «Գլոբալ հայերի ապագան այսօր է» նախաձեռնությունը:

Այս ընթացքում, «Լուսանցք»-ը բազմիցս նշել է, որ «աշխարհն ազգայնանում է», ինչպես իր ժամանակին նշել է նվիրյալ հայորդին՝ Գարեգին Նժդեհը: Այս առումներով էլ պիտի դիտարկել ԱՄՆ նախագահի Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակը ընտրություններում: Ցայսօր նորընտիր նախագահին չսիրողները նրան ծայրահեղական են կոչում, ինչը մշտապես կարելի է լսել ազգայնական քաղաքական ուժերի մասին եւս… Այդ թվում՝ հայ ազգայնականների:

Եթե ԱՄՆ նախագահը շարունակի իր հայացքների ու նախընտրական ընթացքում հնչեցրած մտքերի ծավալումները, ուրեմն աշխարհի գաղտնի խորխորատներում որոշում կայացնողները հաստատ սկսել են նոր աշխարհակարգի ձեւավորումը… Այս ամենը կգա լրացնելու Եվրամիությունը վերափոխման տանող ֆրանսիական ազգայնականների առաջնորդ Մարին Լը Պենի եւ Ռուսաստանի Դաշնությունը նոր համաշխարհային կարգերին համապատասխանեցնելու ցանկություն ունեցող՝ ռուսական ազգայնականության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու գործունեությունը…

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր նախընտրական ելույթներում հայտարարել էր, որ հաղթանակի դեպքում կհանդիպի ռուս գործընկերոջ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը կդառնա այսօրվա աշխարհը վերափոխելու սկիզբ:

Այստեղ էլ «Գլոբալ հայերի ապագան այսօր է» նախաձեռնության հետ մեկտեղ կկարեւորվի հայ ազգայնականության ամենագործուն կառույցի՝ Հայ Արիական միաբանության նախաձեռնած Համահայկական գաղտնի (համաշխարհային) կառավարության ձեւավորման ընթացքը, որն արդեն սկսվել է «Հայկական աշխարհում»՝ Հայրենիք-Սփյուռք ամբողջության ծիրի մեջ…

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 38 (428), 2016թ.

http://www.hayary.org/wph/?p=5880#more-5880Համաքրիստոնեական քայլերի անհրաժեշտություն, որին կհամադրվեն ազգային շահերը… Այս խոսքերը համարենք նշան, որ նման այցերը նպաստեն, որ աշխարհի վերաբաժանմանը՝ Մասիսները հայկական հողերի հետ այլեւս հասանելի լինեն, ոչ թե միայն տեսանելի…

http://www.hayary.org/wph/?p=5879#more-5879«Մեր պատմության մի հատվածում կրկին Մալթան էր – Նրանք մասոնական օթյակի անդամներ էին՝ դրանով իսկ պաշտպանված անգամ Հայոց ցեղասպանությունից հետո… «Մալթայական օրդեն»-ը ներկա էր ԽՍՀՄ քանդմանը, չի բացառվում, որ ներկա կլինի նաեւ Թուրքիայի ու Ռուսաստանի քանդմանը…

http://www.hayary.org/wph/?p=5878Գործածվել են մալթայական խաչն ու տամպլիերների օրդենի կնիքը (նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի կողմից)… ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը եվրոպական ազգայնամոլական որոշ դեպքեր կապում է միմյանց հետ… Փորձում են ազգայնականության հերթական վարկաբեկմամբ նոր աշխարհակարգ ձեւավորել…

http://www.hayary.org/wph/?p=5896 - Հայ-ամերիկյան զուգադիպությու՞ն, թե՞ համադրություն – «Գլոբալ հայերի ապագան այսօր է» նախաձեռնությունը եւ մինչ այդ՝ Համահայկական գաղտնի (համաշխարհային) կառավարության տեսլականը (քննարկում հայ արիակաների առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ)… Հայ-ամերիկյան համագործակցությունը՝ պաշտպանական բնագավառում…

http://www.hayary.org/wph/?p=5895Հայաստանյայց առաքելական եկեղեցին՝ համաքրիստոնեական քայլերին ընդառաջ… Եկեղեցական կառույցների եւ ՀԲԸՄ  միացյալ ժողովին հաջորդեց «Գլոբալ հայերի» կոչը՝ որպես պատմական հնարավորություն՝ հայերի միավորման եւ Հայաստանի ապագան միասնաբար կերտելու համար…

http://www.hayary.org/wph/?p=5894Կվերադարձվե՞ն հայ-թուրքական արձանագրությունները քաղաքական օրակարգ… Ռուս-թուրքական եւ հայ-ամերիկյան հարաբերություններ – Այս օրերին Ռուսաստանն ու Ադրբեջանը նոր համաձայնագրեր են ստորագրել…

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։