Աշխարհակարգի ապագան եւ հայկական գործոնը – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ) – Աշխարհի հերթական վերաբաժանումը կամ նոր աշխարհակարգի հաստատումը բոլոր դեպքերում խաչվում է ինչպես տարածքային, այնպես էլ գաղափարա-քաղաքական ու հոգեւոր-մշակութային առումներով…

Նկատել եմ, որ «Լուսանցք»-ն իր հատկապես նախորդ մի քանի թողարկումներում պարբերաբար եւ ըստ էության անդրադարձել է ներկայիս աշխարհակարգի հնարավոր ձեւափոխմանը, ինչպեսեւ դրան նպաստող կամ դեպի այդ փոփոխությունները տանող հաջորդական քայլերին, նախաձեռնված գործընթացներին: Աշխարհակարգի ակնառու փոփոխության ցնցումները Եվրամիության կազմաքանդմանն ուղղված հստակ քայլերն էին: Սկզբում այդ ամենը հերթական քաղաքական իրավիճակային երեւույթ էր դիտարկվում, սակայն հետագա գործողությունները թերեւս հավաստում են, որ Եվրամիության ժողովրդավարական ապագան խիստ հարցականի տակ է: Բայց փլուզման վտանգի տակ է ո՛չ միայն եվրոպական ժողովրդավարական արժեհամակարգը, այլեւ՝ եվրոպական քրիստոնեական կրոնի միանձնյա իշխող դիրքը, որտեղ առաջնությունը, չնայած քրիստոնեական բազմազանությանը, ցայսօր Վատիկանի ձեռքերում է:

Իսկ Եվրոպային սպառնացող անկախության՝ պետությունները մասնատման տանող թաքնված ներուժը, այնպիսի մի փոթորիկ կառաջացնի, որի կասեցումն այլեւս անհնարին կլինի: Եվ նման ծավալումները զարթոնքի ժանապարհին են: Անկախության համար մղվող շարժումներն ի վերջո վերածվում են ազգային-ազատագրական պայքարի, որն էլ առաջնորդող ուժի տեսնում է յուրաքանչյուր ազգի կամ պետության ընդգծված ազգային ուժերին՝ ազգայնականությանը:

«Լուսանցք»-ի թիվ 23 (286) 2013թ. թողարկման «Անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհը» հոդվածում հնարավորինս ներկայացրել էի աշխարհում առկա անջատողական նպատակներ հետապնդող տարածքները, անկախության ձգտող ազգերին կամ ազգային միավորումներին: Այդ թվում՝ եվրոպական: Իսկ դրանք կարող են ոչ միայն ցնցել հին աշխարհամասը, այլեւ՝ համաշխարհային գործող կարգերը:  

Այս դեպքում աշխարհակարգի տերերը կա՛մ պիտի գնան սուր առճակատման, ինչը չի կարող բացառել նաեւ նրանց կործանումը, կա՛մ պիտի գնան ձեւափոխումների եւ այդպիսով նաեւ որոշակի զիջումների: Կա նաեւ երրորդ տարբերակը, որը կարող է ժամանակավորապես փրկել ներկայիս աշխարհակարգի տերերին ու տիրող իրավիճակը՝ եթե աշխարհի վերաբաժանման ընթացքը սկսեն հենց ազգային-ազգայնական (նացիոնալիստական) առողջ տեսլականի արծարծմամբ, բայց, իրականում գործածեն ազգայնամոլական ու այլամերժական (շովինիստական) ուժերին: Այդպիսով՝ ապահովելով աշխարհի կարգավիճակը փոխելու պատրաստ համաշխարհային հատվածի ցանկության սին իրականացումը, քանի դեռ այդ ուժերը չեն հասցրել միավորվել: Միաժամանակ, դա հաջողելու դեպքում, ընթացքում՝ ազգայնամոլական դրսեւորումներով կվարկաբեկեն ազգայնական ճշմարիտ նպատակներն ու գաղափարաբանությունը…

Սա հաջողելու դեպքում աշխարհի ներկայիս տերերը կարող են առժամանակ դիմագրավել անկախության տանող ազգային-ազատագրական պայքարներին, ինչ-որ ժամանակով երկարացնելով համաշխարհային գաղտնի կառավարության կյանքը… Բայց վերոնշյալ մյուս տարբերակները կարող են կյանքի իրավունք ձեռք բերել, եթե համաշխարհային ազգայնական միավորումն ընթանա բնախոսական ու ազգակենտրոն սկզբունքների առաջնորդությամբ:

Փորձեր կարվեն ոչ միայն գաղափարա-քաղաքական, այլեւ հոգեւոր-մշակութային ու այլ ոլորտներում, հատկապես ազգերին բարոյազրկման տանող… Գաղափարա-քաղաքական առումով խոսեցի վերեւում, կխոսեմ նաեւ ստորեւ ներկայացված նյութում, բարոյազրկման եւ ապազգայնացման տանելու առումով ընտրված է տարբեր երկրներում ԼԳԲՏ եւ նման այլ համայնքների ձեւավորման փորձը, իսկ հոգեւոր-մշակութային ոլորտում, բացի աղանդավորական ներխուժումներից, Եվրոպան ինչ-որ ուժերի կողմից նպատակայնորեն ապաքրիստոնեացման ճանապարհը բռնեց: Ասածներիս հիմնավորումն այսպիսին է, տասնամյակներ շարունակ ավելի քան 50 եվրոպական քրիստոնեական երկրների հետ կար ընդամենը 1 իսլամական երկիր՝ Ալբանիան (թուրքերն անգամ «քրիստոնեական ակումբ» անվանեցին Եվրոպան, երբ մերժվեց նրանց Եվրամիություն մտնելու հերթական ցանկությունը), բայց վերջին տարիներին իսլամական երկրների քանակը հասավ 3-ի՝ ավելացան Բոսնիան եւ Հերցեգովինան ու նաեւ սերբական Արցախը՝ Կոսովոն: Այսպես՝ Եվրոպայի ապաքրիստոնեացումը սկսվել է Բալկաններից: Սրան էլ հավելենք, որ քրիստոնեական մյուս երկրների բնակչության կազմում իսլամականները սկսել են աճ ապահովել, ինչը հետզհետե խնդիր է դառնում անգամ Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի նման երկրների համար: Իսլամական տարրի աճ է ապահովվում նաեւ Աֆրիկայից ու Ասիայից միլիոնավոր գաղթյալների հոսքից, ինչը կատարվում է էժան աշխատուժ ունենալու եւ բնակչության թվաքանակն արհեստականորեն մեծացնելու նպատակով, իսկ հետագայում վերածվում է աղետի՝  քրիստոնեություն-մահմեդականություն մարտադաշտի…

Այս ամենը եւ այլ վաղուց նշված փաստարկներ եւս մղում են, որ հայ ազգայնականները փորձեն այլ երկրների դասական ազգայնական ուժերի հետ միասին կանխել բնական կենսակերպի կողմնակից իրական ազգայնականության նոր վարկաբեկումը համաշխարհային մակարդակով: Հայ Արիական Միաբանությունը դրա կանխման նպատակով նախաձեռնել է Համահայկական (համաշխարհային) ազգայնական միավորումը եւ Համաարիական (համաշխարհային) դաշինքի ձեւավորումը:

Իսկ աշխարհակարգի փոփոխություններն այլեւս ընթացքի մեջ են՝

  1. Եվրամիության ձեւափոխման գործընթացն սկսվել է եւ Մեծ Բրիտանիայի՝ այդ միությունից դուրս գալու հանրաքվեն թերեւս շեղող նպատակ ունի: Իրականում Եվրամիության կազմաքանդման ու նոր միության ստեղծման ճանապարհը հարթելու են ֆրանսիական (այսօր որոշակիորեն նաեւ ԵՄ ու ԵԽ երկրների) ազգայնականության առաջնորդ Մարին Լը Պենը եւ ռուսական (որոշակիորեն նաեւ ԱՊՀ-ԵԱՏՄ-ական երկրների) ազգայնականության առաջնորդ Վլադիրմի Ժիրինովսկին:

Չի բացառվում, որ այս ամենին նպաստող քայլեր անի նաեւ ԱՄՆ նորընտիր նախագահը եւ իզուր չէ, որ Եվրամիության ղեկավարները հավաքվել ու քննարկել են եվրոպական անվտանգության խնդիրները, նաեւ զգուշացրել են Դոնալդ Թրամփին, որ նա դեռ լավ չգիտի Եվրոպան եւ եվրոպացիները նրան դեռ ցույց կտան Եվրոպայի նշանակությունը…

  1. Ազգայնականության համաշխարհային բեւեռացումը պիտի դարձնեն երկբեւեռ, ինչպես բոլոր մյուս դեպքերում: Յուրաքանչյուր բեւեռում պիտի փորձեն տեղավորել միմյանց հակառակ տեսլականներով ուժերին: Երրորդ տարբերակը պիտի պախարակվի համաշխարհային զլմ-ների ցանցի գործադրմամբ, ինչպես 1945-ին դա հայտարարվեց ու արվեց ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրեն Ալեն Դալեսի՝ ԱՄՆ Կոնգրեսում հնչած ելույթից հետո (հատվածներ այդ ելույթից).«…Քաոս սփռելով, մենք աննկատ, իրենց իրական արժեքները կփոխենք կեղծերով եւ կստիպենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին…», «Պետության ղեկավարությունում մենք քաոս եւ անկարգություն կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվ եւ մշտապես, կօժանդակենք չինովնիկների հիմարությունը, կաշառակերությունը, անսկզբունքայնությունը: Ազնվությունն ու օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլեւս պետք չեն լինի…», «Ստահակությունն ու հանդգնությունը, սուտն ու կեղծիքը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, դավաճանությունն ու ժողովուրդների թշնամությունը մենք ճարպկորեն ու աննկատորեն կսերմանենք: Եվ միայն քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք խեղկատակ: Կգտնենք միջոցներ՝ նրանց զրպարտելու եւ հասարակության տականք հայտարարելու…»:
  2. Քրիստոնեական կրոնի ազդեցության սահմանափակումներ կլինեն որոշակի, առավելապես էկումենիկ ուղեգծի հուդա-քրիստոնեական պարտադրանքների մասով, ինչը թույլ կտա հուդա-քրիստոնեության շղարշը ժամանակավորապես ետ քաշել՝ ազգային-քրիստոնեական կոչված եկեղեցիների ձեւավորման համար…

Եվ այսպես համաշխարհային կարգերը կփոփոխվեն եռակարգ համակարգով՝ ինչպես մարմնական (Եվրամիության տարածքային նոր ձեւավորում), այնպես էլ՝ մտավոր (ազգային-ազգայնական գաղափարաբանության հենքի վրա հակառակ տեսության՝ ազգայնամոլության հաստատում) եւ հոգեւոր (հուդա-քրիստոնեության կրոնական անցում՝ ազգային քրիստոնեական եկեղեցիների) ոլորտներում…

Ահա նման մի ռազմա-քաղաքական ճակատագիր է սպասվում շահագրգիռ երկրների ազգայնական այն կառույցներին, որ կգնան աշխարհակարգի իրական թե ձեւական փոփոխության ճանապարհով: Կողմնորոշվել է պետք՝ անկախ այն հանգամանքից, որ «քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում… նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք խեղկատակ… կգտնենք միջոցներ՝ նրանց զրպարտելու եւ հասարակության (հանրության) տականք հայտարարելու…»:

Եվ քրիստոնեություն-մահմեդականություն հակամարտությունն էլ առավել մարտական բնույթ կստանա: Եթե իսլամական ծայրահեղականներին հատուկ միջնորդություններ պետք չեն զինյալ պայքարի անցնելու, ապա քրիստոնյաներին պետք է ազգային գաղափարա-հոգեւոր ասպարեզ տեղափոխել, որպեսզի նորօրյա խաչակրաց արշավանքները գործի դրվեն: Ազգային քրիստոնեական նորացված հավատամքը ավելի զորավոր կգտնվի ապազգային իսլամական ծայրահեղականության նկատմամբ: Եթե ներկայիս ապազգային կրոնների՝ քրիստոնեություն-մահմեդականություն հակամարտությունում առավելությունը ծայրահեղական իսլամականների կողմն է, ապա  ազգային-ազատագրական պայքարի դրոշի տակ հայտնված քրիստոնեությունը բոլորովին այլ՝ խնդիր է լուծելու դանդաղորեն բացվող մարտադաշտում:

Սա Հայաստանի համար նոր Ավարայր չէ, քանի որ համաշխարհային գործընթաց է եւ կդառնա նոր խաչակրաց արշավանք, որի կենտրոնում կլինի մեր երկիրը: Ուրեմն՝ պետք է հասկանալ եւ լինել գործող կողմ եւ ոչ՝ գործիք: Միեւնույնն է նման գործընթացի նախաձեռնումը մենք չենք կարող կանգնեցնել: Պարզապես գործող կողմ դառնալով՝ պիտի ունենանք եւ առաջ մղենք մեր կարգավիճակի բարձրացման հարցը տարածաշրջանում: Այն է՝ հայկական պահանջատիրությամբ պետք է դառնալ մասնատվող Թուրքիայի փոխարինողը տարածաշրջանում՝ վերատիրելով հայկական բոլոր տարածքներին: Այլապես դա կարող է անել երբեւէ չգոյ Քրդստանը: Բայց համաքրիստոնեական արշավանքը պիտի բացառի նաեւ իսլամական Քրդստանի առաջացումը…

Այստեղ էլ պիտի համաձայնեմ «Լուսանցք»-ի այն վերլուծություններին, որ համաքիրստոնեական համախմբման գործում պետք է ի հայտ գար համապատասխան մի կառույց, որի հայտնվելը կոչնակի պես մի բան լիներ («Լուսանցք» թիվ 36 (426), 2016թ., «Համաքրիստոնեական քայլերի անհրաժեշտություն, որին կհամադրվեն ազգային շահերը», «Մեր պատմության մի հատվածում կրկին Մալթան էր», «Գործածվել են մալթայական խաչն ու տամպլիերների օրդենի կնիքը»,- խմբ.), ինչը եղավ պետական այցով Հայաստան ժամանած Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան եւ Մեծ Վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգի տեսքով… Առաջին մարտական Ուխտի իշխանի այցը քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած երկիր՝ ամբողջությամբ տեղավորվում է ազգային-քրիստոնեական տեսլականի մեջ եւ համահունչ է քրիստոնեության մարտականացման (ռազմա)քաղաքական ուղուն:

Իսկ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայանպաստ գործունեությունը Վատիկանում, ապաեւ՝ պաշտոնական այցը Հայաստան, ամրագրեց մեր երկրի կարգավիճակը քրիստոնեական աշխարհում: Հատկապես՝ Հայոց ցեղասպանության միլիոնավոր զոհերի սրբադասման կարգից հետո: Համաքրիստոնեական համախմբման ճանապարհին էլ վերջերս Նյու-Յորքում տեղի ունեցավ Հայաստանյայց առաքելական եկեղեցու կառույցների համատեղ ժողովը հայկական բարեգործական խոշոր հիմնադրամների հետ: Այստեղ ծնվեց նաեւ «Գլոբալ հայերի ապագան այսօր է» նախաձեռնությունը: Այս առումով՝ կարեւոր է նաեւ այն փաստը, որ օրերս Վատիկանում հանդիպել են Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա. Կաթողիկոսը եւ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը: Կաթողիկոսարանի հաղորդմամբ. «Վեհափառ Հայրապետը իր ջերմ շնորհակալությունը հայտնեց Սրբազան Պապին, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով հրապարակային ելույթներ եղան Վատիկանում ու Երեւանում»… ինչը նշանակում է, որ կրկին կարեւորվել է մեր պահանջատիրության հարցը: Հիշեցնենք, որ Արամ Ա կաթողիկոսը արդեն դիմել է պաշտոնական Անկարային՝ Կիլիկիո թեմի նստավայրի վերաբացման հարցով, ինչն արդեն պահանջատիրական քայլ է: Հաջորդ քայլը կլինի միջազգային դատական ատյանին դիմելը: Քննարկվել են նաեւ Միջին Արեւելքում քրիստոնյաների վիճակը եւ ընդհանրապէս միջկրոնական, հատկապէս քրիստոնեա-իսլամական երկխոսության հարցեր:

Ասենք ավելին՝ Հայաստանն այսօր քրիստոնեության միակ հանգրվանն է Եվրոպա-Ասիա երկարատեւ ճանապարհին, հատկապես՝ ռազմականացված իսլամականության տարածք դարձած Մերձավորարեւելյան ու Միջինասիական տարածաշրջաններում: Նույնն է Կովկասում, քանի որ վրացական ուղղափառ քրիստոնեությունը երբեք չի կարող իր երկրից դուրս որեւէ քայլի հավակնել: Իսկ հայկական սփյուռքը տալիս է այդ հնարավորությունը Հայաստանին («Լուսանցք» թիվ 37 (427), 2016թ., «Հայ-ամերիկյան զուգադիպությու՞ն, թե՞ համադրություն («Գլոբալ հայերի ապագան այսօր է» նախաձեռնությունը)», «Հայաստանյայց առաքելական եկեղեցին՝ համաքրիստոնեական քայլերին ընդառաջ»,- խմբ.):

Եթե թուրքերը Հայաստանն անվանել են «անիծյալ սեպ» համաթուրանականության ճանապարհին, ինչը վերստին ի հայտ կգա հայ-թուրքական արձանագրությունների վերհանմամբ («Լուսանցք» թիվ 37 (427), 2016թ. «Կվերադարձվե՞ն հայ-թուրքական արձանագրությունները քաղաքական օրակարգ»,- խմբ.), ապա նույնն է քրիստոնեության պարագայում՝ ընդդեմ համաիսլամականության՝ Հայաստանը պարզապես մխրճված է իսլամական հսկայական հորձանուտում:

Սա է նաեւ պատճառը, որ Հայ Արիական Միաբանությունը շտապում է ստեղծել Համաարիական մի տարածաշրջանային կառույց (հետո՝ համաշխարհային), որը կարող է Հայաստանը որոշակիորեն չեզոք պահել քիրստոնեություն-մահմեդականություն սուր հակամարտության ժամանակ: Եվ հետաքրքիր իրավիճակ է նաեւ հին հավատների ու դրանց վրա հիմնված ազգայնականության ասպարեզում: Այստեղ եւս Հայաստանն առաջինն է այս տեսակի մեջ եւ հայ արիականները փորձում են համաարիական միավորման կենտրոն դարձնել մեր երկիրը, որը Հնդկաստանից մինչեւ Հունաստան եւ Հռոմ հին աշխարհակարգի ճանապարհին (Երկրի Կենաց Գոտում) եղել ու մնում է բնական խաչմերուկն ու կենտրոնը: Այսօր էլ Սրբազան Արարատյան Աշխարհը իրավացիորեն հավակնում է լինել այդ կենտրոնատեղին, հատկապես, որ Գառնիի արիադավան-հեթանոսական տաճարը եզակի է մեր տարածաշրջանում եւ կարող է լինել ո՛չ միայն հայ արորդիների հոգեւոր կենտրոն:

Եթե նախորդ ազգայնական-արիական Եվրամիությունը նացիզմի ու ֆաշիզմի այլամերժական ճնշման տակ էր եւ Հայաստանը չէր դիտարկվում որպես մարդկության արարման օրրան (չնայած Գարեգին Նժդեհի, Հայկ Ասատրյանի ու Դրաստամատ Կանայանի՝ Գերմանիայում գործադրած ջանքերին), ապա այսօր այլ պատմա-քաղաքական իրավիճակ է միջազգային ասպարեզում, իսկ Հայաստանն էլ անկախ երկիր է՝ առանց խորհրդային բարդույթների ու ստորացումների…

Երկբեւեռ համաշխարհային ազգայնական կառույցը միանշանակ կդառնա մի նոր նացիստական Եվրամիություն, որտեղ երեկվա ժողովրդավարները կլինեն նորօրյա հիտլերներ, մուսոլինիներ, ֆրանկոներ… Այսպես եղավ նաեւ ԽՍՀՄ կազմաքանդման ընթացքում եւ դրանից հետո: Նախկին խորհրդային երկրներում այլամերժ կոմունիստները շատ արագ դարձան ազատ ժողովրդավարներ, իսկ իրենց անհավատ աստվածամերժ կարգավիճակից անցան խիստ քրիստոնեական հավատացյալի կեցակարգի…

Սրանք էլ հենց համաշխարհային ազգային-ազգայնական կարգերի հաստատման ճանապարհին կտեղավորվեն «մարինլըպենյան» ու «վլադիմիրժիրինովսկյան» ճակատներից մեկում եւ հանդես կգան որպես իրենց երկրների ազգայնական ուժեր՝ աշխարհի հերթական վերաձեւման ժամանակ («Լուսանցք» թիվ 38 (428), 2016թ., «Դոնալդ Թրամփի հաղթանակը եւ աշխարհակարգի ապագան», «Անսպասելի հաղթանա՞կ, թե՞ համաշխարհային փոփոխությունների սկիզբ»,- խմբ.):

«Գլոբալ հայերի ապագան այսօր է» նախաձեռնությունը կարեւոր է այսօրվա հայահամախմբման համար, սակայն ապագայում կարող է անգամ վնասել, եթե չփոխի իր բացառիկ քրիստոնեական հենքը: Դա Հայաստանի ու հայության պատմությունը տանում է մինչեւ 2000 տարի, ինչը չի կարող հայոց ծագման ու հայի երկրի առաջացման հարցում «վիճաբանել» մեր հայրենիքը բռնազավթած եւ բռնազավթելու միտում ունեցող այլազգիների հետ… Սա վտանգավոր հետեւանքների կհանգեցնի հետո: Իզուր չէ, որ Համահայկական գաղտնի (համաշխարհային) կառավարության տեսլականը առաջ քաշվեց Հայ Արիական Միաբանության կողմից, որը հենված է հայի ու Հայքի բազմահազարամյա արմատին ու ակունքին…

Դառնալով Եվրոպան ազգայնացնելու գործընթացին, հավելենք, որ այն դիտարկելով որպես ապագա եվրանացիզմի ու այլամերժության միություն, նկատի ունեմ արդեն սկսված քայլերը: Նախ դրանք ի հայտ եկան եվրոպական ու ռուսական սափրագլուխների այլամերժակամ շարժումներով, ապա ձեւավորեցին այդ գաղափարներին հենված քաղաքական ու հասարակական ուժեր: Հիշեցնենք, որ նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, ով, ներկայացավ որպես ազգայնական, տարիներ առաջ Նորվեգիայի պատմության մեջ կատարեց աննախադեպ ահաբեկչություններ՝ սպանելով տասնյակ մարդկանց… Նա իր «Անկախության մասին եվրոպական հռչակագրում» եւ «Տամպլիերներ 2083» տեսահոլովակում գործածել է նաեւ վերջինների խորհրդանշանները, չնայած Երուսաղեմի տաճարի ասպետական (տամպլիերների) գերագույն օթյակի գերմանական ճյուղի անդամները հրապարակայնորեն մերժեցին նորվեգացու հետ կապը: Գերմանիայի օթյակի Մեծ առաջնորդ Էլկե Բրունսն էլ մեղադրեց Անդերս Բրեյվիկին։ Բայց, սա որքան կարող է ճշմարիտ լինել, այնքան էլ հավանական է, որ խաղ լինի… Հիշեցնենք նաեւ, որ այս դեպքից տարիներ առաջ գերմանական Բավարիայի Մյունխեն քաղաքում տեղի ունեցած հրաձգությունը, որի ժամանակ եւս զոհեր եղան, կապում են Նորվեգիայի ահաբեկչության հետ: Մյունխենյան հրաձիգը թիրախ էր ընտրել երեխաներին եւ ահաբեկչության պահին բաղավել՝ ես գերմանացի եմ, ինչպես Բրեյվիկն էր գոռացել, թե նորվեգացի է…

Այս բոլորը հավաստում են, որ ազգայնականության անվան տակ հաստատ գործելու է ազգայնամոլական այլամերժական սկզբունքը եւ մարդկանց փորձելու են հեռու վանել իրական  ազգայնականությունից, որը  բնախոսական երեւույթ է: Առիթով ասել եմ՝ ազգայնականին այլաբանորեն պիտի դիտարկել որպես մի երեխայի, ով բոլորից շատ սիրում է իր իր ազգը՝ ինչպես իր մորը, բայց չի ատում այլ ազգերին կամ մայրերին: Որպես մի զինվորի՝ ով բոլորից շատ սիրում է իր հայրենիքը, բայց չի ատում այլոց հայրենիքները եւ այսպես շարունակ: Ինչը ազգայնամոլության պարագայում հակառակն է, բացի իր ունեցածից՝ մերժվում է ամեն բան…

Բնախոսական հավատակարգով ազգայնականը նախանձախնդիր է իր տեսակի պահպանման հարցում, եւ չի մերժում մյուս տեսակների կյանքի իրավունքը: Այսպես է նաեւ բնության մեջ՝ առյուծը, վագրը եւ կատուն կատվազգիներ են, սակայն երբեք չեն փորձում համատեղել իրենց կյանքն ու կենսատարածքները, ինչպես ասենք՝ սպիտակ, գորշ եւ սեւ արջերը կամ միեւնույն ցեղախմբի այլ կենդանիները… Բայց այս ամենը չի կարելի այլամերժություն կոչել. տեսակի պահպանության խնդիրը աստվածային շնորհ է: Անգամ կենդանական աշխարհում իր գինն ունի ցեղական շունը, կատուն կամ այլ կենդանի, քան՝ ոչ ցեղականը…

Դառնալով անկախական շարժումներին, հիշեցնենք, որ այդ խնդիրն ունեն եվրոպական շատ երկրներ եւս՝ Դանիան (փորձում է անկախանալ աշխարհի ամենամեծ կղզին՝ Գրենլանդիան, ինչպես դա արեց Ֆարերյան կղզիները), Բելգիան (անկախական ձգտումներ ունեն Արեւմտյան ու Արեւելյան Ֆլանդրիաները, ինչի դեպքում Բելգիան կկտրվի Հյուսիսային ծովից), Մեծ Բրիտանիան (Հյուսիսային Իռլանդիան եւ Շոտլանդիան բռնել են անկախության ճանապարը, Ուելսը դեռ հաստատ կմիանա եւ Անգլիան կմնա որպես առանձին պետություն), Իսպանիան (այս երկիրն ունի 17 ինքնավար մարզեր, ինչպես ԽՍՀՄ-ն ուներ 15 հանրապետություններ եւ տասնյակ ինքնավար մարզեր ու շրջաններ, իսկ անկախության ուղին առայժմ բռնել են Կատալոնիան, Բասկերի երկիրը-Բասկոնիան եւ Գալիցիան), Գերմանիան (այստեղ կա Բավարիայի անկախության հարցը, բավարացիները սեփական դրոշն ավելի են նախընտրում ամենուր, քան՝ գերմանականը) եւ այլն: Կազմաքանդման վտանգը առկա է Ռուսաստանի Դաշնության համար, դա կարող է լինել եւ՛ Կովկասի տարածաշրջանում (Չեչնիա, Դաղստան եւ այլն), եւ՛ կենտրոնական շրջաններում՝ ի դեմս Թաթարստանի, Բաշկորտոստանի եւ այլն, Ճապոնիայի հետ կա Կուրիլյան կղզիների, անգամ Սախալինի վեճը, տարածքային մանր հարցեր կան նաեւ Չինաստանի ու Մոնղոլիայի հետ:

Անկախական շարժումներից բացի կան նաեւ վերամիավորման շարժումներ. Արեւմուտքի բռնի միջամտությամբ երբեմնի ծովային երկիր Հարավսլավիայից մի կերպ որպես հիմք մնաց Սերբիան, որին էլ մասնատեցին՝ առանց ծովային սահմանների թողնելով: Բայց Բելգրադը ինչպես Կոսովոյի, այնպես էլ որոշ այլ տարածքների հարցում դեռ վերամիավորման փորձեր կանի… Տարածքային վեճեր կա ամբողջ Եվրոպայում՝ չլուծված խնդիրներ ունեն Ֆրանսիան եւ Գերմանիան, Գերմանիան եւ Լեհաստանը, Չեխիան եւ Գերմանիան, Ռումինիան եւ Մոլդովան, Հունգարիան եւ Ռումինիան, Ավստրիան եւ Հունգարիան, Հունաստանը եւ Թուրքիան, Կիպրոսը եւ Թուրքիան, Բուլղարիան եւ Թուրքիան, Հունաստանն ու Մակեդոնիան, հարավսլավական երկրները՝ միմյանցից (Սերբիա, Կոսովո, Սլովենիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Խորվաթիա, Մակեդոնիա եւ Մոնտենեգրո), Ալբանիան եւ Սերբիան, Լեհաստանն ու Ռուսաստանը, Լեհաստանը՝ Լիտվայի ու Լատվիայի հետ, Բելառուսն ու Լեհաստանը, Ռուսաստանն ու Ֆինլանդիան… Նաեւ Հայաստանը՝ Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի (որոշակի հարցեր՝ նաեւ Իրանի) հետ:

Այսքան խնդիրները վաղուց առաջացրել են աշխարհի վերաձեւման մի նոր գործընթաց, բայց քանի որ ունեն ազգային-ազատագրական բնույթ, ապա վերոնշյալ ազգայնական Եվրամիության նախաձեռնումը դառնում է օրակարգային հարց, որպեսզի՝ կա՛մ սին ազգայնականությամբ կոտրեն ազգային-ազատագրական պայքարների ոգին, կա՛մ իսկապես որոշակի զիջումներով փոխեն աշխարհակարգի բնույթը: Այս վերջինի դեպքում Հայաստանն ունի հստակ անելիքներ եւ այսօր եւ վաղը…

Իսկ Եվրամիության ապագայի հարցն ընթացքի մեջ է: Սա է պատճառը, որ հին աշխարհի կողմնակիցները Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում շարունակում են նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ցույցերը: Նրանք նշում են, որ ԱՄՆ-ի նախագահը չի կարող նման կեցվածք ունենալ, որպես ազատ աշխարհի առաջնորդ երկիր: Կան հարյուրավոր բերման ենթարկվածներ, իսկ որոշ քաղաքներում ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել երթեւեկության խաթարմանը միտված ցուցարարների փորձերին ու կիրառել հատուկ միջոցներ:

Նշենք, որ Մեծ Բրիտանիայում եւս կան հին աշխարհակարգի կողմնակիցներ եւ Բրիտանական խորհրդարանի անդամները հանդես եկան Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ կրկնակի հանրաքվեի անցկացման օգտին: Ավելի վաղ՝ Լոնդոնի Գերագույն դատարանը վճռել էր, որ Brexit-ը կարող է գործարկվել միայն Բրիտանիայի խորհրդարանի հավանության դեպքում: Խորհրդարանի ավելի քան 80 պատգամավորներ մտադիր են նման քվեարկություն նախաձեռնել: Գաղափարի հեղինակը լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Թիմ Ֆերոնն է: Նա նաեւ հայտարարել է, որ Լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածը, որի համաձայն պետք է գործարկվի Եվրամիությունից երկրի դուրս գալու գործընթացը, կկիրառվի միայն խորհրդարանի պայմաններով, եւ եթե «Բրիտանիայի ժողովրդի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերվի», ապա խորհրդարանը կառավարության դեմ հանդես կգա:

«Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը կարող է ձգվել մինչեւ 2017թ. վերջը, հաղորդել են բրիտանական զլմ-ները, որոնցում մասնավորապես նշվում է. «Այժմ նախարարները կարծում են, որ Brexit-ի մեկնարկը կարող է հետաձգվել մինչեւ մյուս տարվա ի աշուն: Նրանք չունեն ենթակառուցվածքներ այն մարդկանց համար, որոնց պիտի վարձեն: Ինչպես նրանք ասել են, անգամ չունեն ճիշտ հարցեր, որոնք պետք է տրվեն, երբ վերջնական արդյունքներով կսկսեն գործարքը Եվրոպայի հետ»: Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ստեղծել է Եվրամիությունից դուրս գալու հատուկ նախարարություն, սակայն նրա կարողացել են գտնել աշխատակիցների միայն կեսին: Բացի այս, Բրիտանիայի դուրս գալու բանակցային գործընթացին կարող են ազդեցություն ունենալ 2017-ի ապրիլին Ֆրանսիայում եւ հեկտեմբերին Գերմանիայում նախատեսված նախագահական ընտրությունները:

Ֆրանսիական ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լե Պենը խոստացել է հանրաքվե անցկացնել Ֆրանսիայի՝ Եվրամիության անդամակցության հարցի վերաբերյալ, եթե 2017թ. նախագահի ընտրություններում ընտրվի երկրի նախագահ:

Հիշեցնենք, որ բրիտանացիների մեծ մասը՝ 51,9%ը, հունիսի 23-ին կայացած հանրաքվեում, որը կրում էր Brexit անունը, կողմ քվեարկեցին Եվրամիությունից դուրս գալուն: 41,8%-ն էլ դեմ է արահայտվել: Մասնակցությունը եղել է 72%: Ընդհանուր առմամաբ, հանրքավեին մասնակցել է 33,5 մլն. մարդ: «Բրիտանացիները ընտրեցին իրենց ճակատագիրը՝ որոշելով լքել այդ միությունը: Նրանք անկախ են որոշումը կայացրել: Ես հանրաքվե կկազմակերպեմ Ֆրանսիայում այդ հարցով, քանի որ ֆրանսիացիները եւս ունեք արտահայտվելու իրավունք»,- իր կողմնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է Մարին Լը Պենը:

Իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Լոնդունում հանդիպել է Իռլանդիայի վարչապետ Էնդ Քեննի հետ՝ բանակցություններ անցկացնելու համար: Այսպիսով, վարչապետը շարունակում է հանդիպումների շարքը՝ Մեծ Բրիտանիայի շրջանների ղեկավարների հետ: Ավելի վաղ նա այցելել էր Հյուսիսային Իռլանդիա, որպեսզի քննարկի երկրի՝ Եվրամիությունից դուրս գալու պայմանները: Նշենք, որ Իռլանդիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Շոտլանդիայի, Ուելսի, Մեն, Ջերսի եւ Գերնսի կղզիները անցկացրել են արտահերթ բրիտանա-իռլանդական գագաթնաժողով՝ Քարդիֆում: Հյուսիսային Իռլանդիան եւ Շոտլանդիան աջակցում են Եվրամիության անդամակցության պահպանմանը, իսկ Անգլիան եւ Ուելսը քվեարկել են միությունից դուրս գալու օգտին: Հունիսի  23-ին անցկացված հանրաքվեի արդյունքները պատճառ են հանդիսացել, որպեսզի Շոտլանդիան հայտարարի նոր անկախության հանրաքվե անցկացնելու մասին (նշվել է, որ Շոտլանդիան Եվրամիության կազմում մնալու տարբերակներ կփնտրի), իսկ Իռլանիան եւ Հյուսիսային Իռլանդիան էլ միավորվելու հնարավորության մասին:

Մեծ Բրիտանիայի վարչապետը Գերմանիայի կանցլերին ու Ֆրանսիայի նախագահին ասել է, որ չի պատրաստվում վերանայել Brexit-ի արդյունքները: Սակայն նրա կառավարությանը ժամանակ է անհրաժեշտ, մինչ պատրաստ կլինի Եվրամիությունից դուրս գալու բանակցություններին: Բայց միեւնույնն է՝ Եվրամիության առաջնորդները շտապեցնում են բանակցություններ սկսել Brexit-ի շուրջ; Նման կոչով դիմել են նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Ճապոնիայի նախարարիների կաբիների գլխավոր քարտուղար՝ Թսիխիդե Սուգան եւ Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը՝ հասկացնելով, որ «անորոշ վիճակին երկար ձգձգվել չեն կարող թույլ տալ»: Դեմ է արտահայտվել նաեւ ԱՄՆ-ի ադեն նախկին նախագահ Բարաք Օբաման: Վաշինգտոնն ու Արժույթի միջազգային հիմնադրամը անգամ վերջին զգուշացումն էին արել Մեծ Բրիտանիային՝ Եվրամիության կազմից դուրս գալու բացասական հետեւանքների մասին: Կրկին խոսել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնը, ով հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո հրաժարական էր տվել, նա կրկին դեմ է արտահայտվել Եվրամիության կազմից դուրս գալուն, նշելով, որ տնտեսական աղետներն անխուսափելի կլինեն, եթե այդպես լինի:

Brexit-ի դեմ հանդես եկողների առանցքային հիմնավորումը եղել է տնտեսական գործոնը… Մեծ Բրիտանիայի արտահանման ավելի քան 45%-ը բաժին է ընկնում Եվրամիության երկրներին: Իսկ դուրս գալն ըստ հաշվարկների՝ հնարավոր է կիսով չափ կրճատի օտարերկրյա ներդրումները, ֆինանսական շուկաների համալրումն օտարերկրյա կապիտալով: Արժույթի միջազգային հիմնադրամը Բրիտանիայում անցկացված խորհրդակցություններից հետո հրապարակված հատուկ հաշվետվությունում նշել է բրիտանական ու եվրոպական երկրների տնտեսությունների վրա այս քայլի հետեւանքով ծառացած հնարավոր ռիսկերը: Մասնավորապես 2016թ. սպասվում է Բրիտանիայի ՀՆԱ-ի 1,9% աճ, իսկ 2017թ.՝ 2,2% աճ: Հաշվետվության մեջ հատկապես նշվել է, որ պահպանելով աշխարհում ամենահզոր տնտեսություններից մեկի կարգավիճակը բրիտանական տնտեսությունը Եվրամիության կազմում երկրի կարգավիճակի շուրջ անորոշության պատճառով դանդաղեցրել է իր աճը: Դուրս գալու հետեւանքով հարվածի տակ են երկրի ֆինանսական շուկաները, կխաթարվեն եվրոպական ընդհանուր շուկայի հետ բազմամյա առեւտրային հարաբերությունները: Նոր հարաբերությունների ստեղծումն էլ իր հերթին կպահանջի որոշակի ժամանակ: Այս ամենի հետեւանքով Միացյալ թագավորության իշխանություններին ու Անգլիայի բանկին դժվար կլինի կյանքի կոչել նախապես նշված ծրագրերը:

Բայց մի հետաքրքիր դիտարկում կա արված, որ Մեծ Բրիտանիան լքում է Եվրամիությունը 43 տարի անընդմեջ՝ լինելով այդ միության առաջնային անդամներից մեկը… Սա գուցե նախկին աշխարհակարգը պահպանելու կողմնակիցների ցանկությունն է նաեւ, բայց ներկայումս համաքիրստոնեական կազմավորման նախաձեռնության առաջնորդ՝ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կարծում է, որ Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշմանը պիտի հաջորդեն բարօրության ապահովման երաշխիքները Մեծ Բրիտանիայի եւ տարածաշրջանի երկրների համար. «Պետք է հարգել Մեծ Բրիտանիայի ժողովրդի պահանջը»,- ասել է Պապը:

Իսկ գործընթացները կարծես արագանում են, ԱՄՆ-ի նորընտիր  նախագահ Դոնալդ Թրամփը դեռ նախընտրական ժամանակ հանդես էր եկել նախաձեռնությամբ՝ հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եւ այն կրկնեց հաղթանակից հետո՝ հանդիպել անգամ նախքան իր երդմնակալության արարողությունը: Հանդիպում առայժմ չեղավ, սակայն հեռախոսազրույց կայացավ երկու երկրների նախագահների միջեւ:

Իմիջիայլոց, այս փոփոխություններից մտահոգ է պաշտոնական Թեհրանը: Իրանի փոխնախագահ, ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հույս է հայտնել, որ Դոնալդ Թրամփի ընտրությունը, ով փորձում է ջերմացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց միաժամանակ ընդվզումներ է առաջացնում Եվրոպայում, չի սպառնա միջուկային համաձայնությանը, որը ձեռք է բերվել տարիների համատեղ աշխատանքի ընթացղքում: Իսկ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, ԱՄՆ-ին քննադատելով միջուկային համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները ոչ լիարժեք կատարելու մեջ, մասնավորապես ասել է. «Եթե այնպես ստացվի, որ մանր գործարքները, ինչպիսին ինքնաթիռների գնումն է, նույնպես խոչընդոտվեն ԱՄՆ-ի կողմից, ապա Իրանը համապատասխան լուրջ որոշումներ կկայացնի»:

Այս դեպքում՝ վստահաբար իր հակաիրանական (այս դեպքում՝ հակամիջուկային) քաղաքականությունը կվերսկսի Իսրայելը, ինչը կարող է նոր ջլատումներ առաջացնել իսլամական աշխարհում: Հիշեցնենք, որ Իրանի դեմ են հանդես գալիս արաբական մի շարք երկրներ, իսկ այդ պայքարը ղեկավարում է Սաուդյան Արաբիան, որ ԱՄՆ-ի դաշնակիցն է: Սա գուցե պահուստային ծրագիր լինի՝ քրիստոնեություն-մահմեդականություն հակամարտության համապատկերում: Այստեղ եւս չի բացառվում երկրների մասնատման գործընթացը (Իրաք, Սիրիա, Իրան, չի բացառվում՝ նաեւ Թուրքիա եւ Ադրբեջան, քանի որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համաթուրանականության եւ նորօսմանականության արծարծումը անհանգստացնում է բոլորին):

Այսինքն՝ աշխարհի հերթական վերաբաժանումը կամ նոր աշխարհակարգի հաստատումը բոլոր դեպքերում խաչվում է ինչպես տարածքային, այնպես էլ գաղափարա-քաղաքական ու հոգեւոր-մշակութային առումներով, անկախ այն հանգամանքից, թե որ ոլորտից սկիզբ կառնի գործընթացը:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 39 (429), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

http://www.hayary.org/wph/?p=3028Համաշխարհային մութ ուժերի դեմ՝ Համահայկական գաղտնի կառավարություն. - Հայկական համաշխարհային  գաղտնի կառավարության տեսլականըԸնդդեմ խառնածինների ավերիչ աշխարհակարգի

http://www.hayary.org/wph/?p=4111Համաշխարհային ավերիչ մամլիչին կարող է դիմակայել միայն Համաարիական արարիչ բռունցքըՄիջազգային գաղտնի ուժերին՝ համազգային դիմակայություն

http://www.hayary.org/wph/?p=5684Անհոգի ամեն բան կկործանվի… Հայը կարո՛ղ է ու պիտի՛ փոխի այս պատմության ընթացքը – Համահայկական գաղտնի կառավարության ստեղծումն ընթացքի մեջ է…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=5880#more-5880Համաքրիստոնեական քայլերի անհրաժեշտություն, որին կհամադրվեն ազգային շահերը… Այս խոսքերը համարենք նշան, որ նման այցերը նպաստեն, որ աշխարհի վերաբաժանմանը՝ Մասիսները հայկական հողերի հետ այլեւս հասանելի լինեն, ոչ թե միայն տեսանելի…

http://www.hayary.org/wph/?p=5879#more-5879«Մեր պատմության մի հատվածում կրկին Մալթան էր – Նրանք մասոնական օթյակի անդամներ էին՝ դրանով իսկ պաշտպանված անգամ Հայոց ցեղասպանությունից հետո… «Մալթայական օրդեն»-ը ներկա էր ԽՍՀՄ քանդմանը, չի բացառվում, որ ներկա կլինի նաեւ Թուրքիայի ու Ռուսաստանի քանդմանը…

http://www.hayary.org/wph/?p=5878Գործածվել են մալթայական խաչն ու տամպլիերների օրդենի կնիքը (նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի կողմից)… ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը եվրոպական ազգայնամոլական որոշ դեպքեր կապում է միմյանց հետ… Փորձում են ազգայնականության հերթական վարկաբեկմամբ նոր աշխարհակարգ ձեւավորել…

http://www.hayary.org/wph/?p=5896 - Հայ-ամերիկյան զուգադիպությու՞ն, թե՞ համադրություն – «Գլոբալ հայերի ապագան այսօր է» նախաձեռնությունը եւ մինչ այդ՝ Համահայկական գաղտնի (համաշխարհային) կառավարության տեսլականը (քննարկում հայ արիակաների առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ)… Հայ-ամերիկյան համագործակցությունը՝ պաշտպանական բնագավառում…

http://www.hayary.org/wph/?p=5895Հայաստանյայց առաքելական եկեղեցին՝ համաքրիստոնեական քայլերին ընդառաջ… Եկեղեցական կառույցների եւ ՀԲԸՄ  միացյալ ժողովին հաջորդեց «Գլոբալ հայերի» կոչը՝ որպես պատմական հնարավորություն՝ հայերի միավորման եւ Հայաստանի ապագան միասնաբար կերտելու համար…

http://www.hayary.org/wph/?p=5894Կվերադարձվե՞ն հայ-թուրքական արձանագրությունները քաղաքական օրակարգ… Ռուս-թուրքական եւ հայ-ամերիկյան հարաբերություններ – Այս օրերին Ռուսաստանն ու Ադրբեջանը նոր համաձայնագրեր են ստորագրել…

http://www.hayary.org/wph/?p=5911Դոնալդ Թրամփի հաղթանակը եւ աշխարհակարգի ապագան – «աշխարհն ազգայնանում է»,- ասել է  դեռ Գարեգին Նժդեհը… Համաշխարհային վերադասավորում ազգայնակա՞ն, թե՞ ազգայնամոլական գաղափարներո՞վ…

http://www.hayary.org/wph/?p=5910Անսպասելի հաղթանա՞կ, թե՞ համաշխարհային փոփոխությունների սկիզբ – Հայաստանի համար կարեւոր է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը Մոսկվայի հետ լինեն համագործակցող կողմ, բայց երբեք տուրք չտան բացարձակ վստահությանը…

http://www.hayary.org/wph/?p=5507Հայաստանը պետք է վերանայի իր ռազմավարական դաշնակիցներին ու գուցե կարիք առաջանա նոր դաշինքների մեջ միավորվելու ու համահայկական նպատակները միջազգային ասպարեզում առաջնային դարձնելուՌուսական քաղաքականությունը խոզություն է բառիս խորքային իմաստով

http://www.hayary.org/wph/?p=5594Սերժ Սարգսյանը պիտի կրկնի Վազգեն Սարգսյանին՝ շուռ տա երկիրըԱյսպես այլեւս չի՛ կարելի… – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան(Հարցազրույցի 1-ին մաս -Սերժ Սարգսյանը պիտի կրկնի Վազգեն Սարգսյանին՝ շուռ տա երկիրըՀայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն ԱվետիսյանՀարցազրույցի 2-րդ մաս – Գլխավոր շտաբի պետին՝ Խաչատուրովին պիտի  առաջին պատի  տակ  գնդակահարել, եթե…- Հայ Արիական Միաբանության  առաջնորդ  Արմեն  Ավետիսյան)

http://www.hayary.org/wph/?p=5587Հայ ազգայնականի մտորումները (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) – Պատերազմը անխնա է, անխնա են նաեւ մեր բառակազմությունները, որ գալիս են մեր լեզվամտածողությունից…

http://www.hayary.org/wph/?p=5094Ազգային Սահմանադրություն է մեզ պետք՝ ազգային արժեհամակարգից սնվողԱզգային իրավունքը Հայաստանում պիտի գերակա լինի միջազգային իրավունքի վրա Եվրասիական համագործակցության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Հասմիկ Բակունցը հարցազրույց է վերցրել Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանից, որը թարգմանաբար եւ կրճատված տարբերակով տպագրվել է Եվրասիական համագործակցության հիմնադրամի կայքում

http://www.hayary.org/wph/?p=58551. Ազգը բնակա՛ն ծագում ունի եւ բնակա՛ն օրենքների հետեւորդ է – Կազմաքանդվող Ուկրաինան է՛լ բանուգործ չունի՞… ԼԳԲՏ համայնքն է երկրից առաջնայի՞ն… Հայաստանից էլ էին գնացել ազգի ու պետության կազմաքանդման դասերը լավ սերտելու… 2. Անբարոն ապազգային է, ապազգայինից դավաճանությունն էլ՝ կես քայլ… 3. Ժողովուրդների կործանման ծրագիրը – «Մենք նրանցից կպատրաստենք լրտեսներ»…

- Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛ պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ - http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն ՏիեզերաաշխարհներինՓա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին… www.hayary.org

http://www.hayary.org/wph/?p=5866Հայոց հավատի ու գաղափարախոսության պետականացումը՝ այլեւս անհրաժեշտություն – Հայ արիականները բանակցում են երկրի աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների հետ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։