Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (7-րդ մաս) – Քոչարի-գոչարի. հայարիների համախմբման ծիսապարը… Ի՞նչ է ներկայացնում մեր քոչարին – Քոչարի պարին յուրհատուկ շարժումները պատկերված են Սյունիքի ժայռապատկերներում, որոնք առնվազն 12 հազար տարվա վաղեմություն ունեն…

Սկիզբը՝ թիվ 36, 37, 38, 39, 40, 41-ում

http://www.hayary.org/wph/?p=6640Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (6-րդ մաս) – Ուզուն Դարա. հայկական տիեզերաբանական պատկերացումների պահեստարանը… Կից նյութ՝ Ուզուն դարան՝ ադրբեջանական հերթական խանգարմունքի պատճառ…

http://www.hayary.org/wph/?p=6626Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (5-րդ մաս) – 1. Շիվհալանի. ոչ թե լաց ու կոծի, այլ՝ ուժի պար – Իշխանաց պարերի անվանաշարքին է պատկանում … 2. Գյոնդ, գյովընդ, գյովենդ, գովընդ. կյանքի շրջանի պարը – Հայերեն արմատական բառարանում «գյոնդ» բառի ստուգաբանությունը ներկայացնելիս բերում է «գունդ» բառի տարբեր իմաստներն ու նշանակությունները… Նյութին կից՝ մեր հինավուրց պարերը՝ մեկ գրքում (հատվածներ)…

http://www.hayary.org/wph/?p=6613Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (4-րդ մասս).- Հայոց պարն ի սկզբանե. ծիսական պար եւ պարադից… Համանման մոտեցմամբ հնարավոր է վերջնականապես ամրագրել «պար» բառի մշակութաբանական ծագումը եւ նրա ուղղակի կապը մեր ազգի հետ… «Պարադից» բառը ծնվել է Հայկական Պար լեռնաշխարհում, ուղղակիորեն Տիգրիս եւ Եփրատ գետերի հովտում: Այն Դիցերի աստղային պարն է… Աստեղաց պար» նշանակում է «լուսաւորեալների պար», իսկ ժամանակի ընկալումներում լուսավորյալները Դիցերն էին, Տի-եզրից եկածները… 2.  Կից նյութ՝ մոսկվաբնակ պարագետ եւ հոգեբան Իրինա Սիրոտկինայի մենագրությունից մի հատված՝ էթնոպարագետ Սրբուհի Լիսիցյանին վերաբերող մասից…

http://www.hayary.org/wph/?p=6599Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե. Իշխանաց պար, Շէխանի, Շերխանի (3-րդ մաս) – Ասել ենք՝ հայկական ծիսական պարերը հայ դիցերի պատգամն են, պատգոչը… Իշխանաց պարը էությամբ հզորների եւ ուժեղների պար է՝ Առյուծների պար, որը ներառում է Առյուծ դիցերի կամ դյուցազունների տիրոջ, այսինքն՝ իշխանական դասի, կամ քրմական դասի գաղափարը…

http://www.hayary.org/wph/?p=6583Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (2-րդ մաս) – Պատգոչ-բառը հայերենի հնախոսական եզրաբառ է, որը նշանակում է բանբեր, պատգամաբեր – Երկնային գոչ կամ գոչ պատ՝ երկնքից, Գոչ-գոռոչ-գոռոց իմաստաբանական հիմքից է կազմված Գոչ-Գոչարի-Քոչարի եզրաբառը… Ծեսը կապվում է բոլոր տեսակի ծիսական պարերի հետ՝ Իշխանաց պարերի, ռազմական, բնության, դիցական, ավանդական…

http://www.hayary.org/wph/?p=6570Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (1-ին մաս)… Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ ահազանգի խնդիր ունենք… Հայոց պարի մասնատուփից դուրս բերենք մասնագամերը, բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը…

Երբ այդ մարդիկ, այդ Հայերը, ձեռք ձեռքի են տալիս եւ ուս -ուսի տված դոփում գետնին թմբուկների ու ծիրանե գործիքների նվագի ներքո, ապա ավելի շուտ պալատիս սյուները փոշեհատիկի կվերածվեն, քան հնարավոր կլինի կանգնեցնել նրանց:

Հուլիոս Կեսար (Ք. ա. 100-44)

Հայոց պարը եւ պարաձեւը ազգային գաղափարախոսություն է, այն ներկայացնում է հայ ազգին հատուկ ծիսական արարողակարգ՝ խոսքի եւ նվագի ուղեկցությամբ: Պարը մարդու մարմնի, մտքի, հոգու ու ձայնի միաձուլումն է, երբ այդ չորս ելեւէջները դառնում են մեկ ամբողջություն, հասնում են կատարելության:

Հայ մտածողության մեջ պարը հայոց Արեւխաչ լեռների պարն է, Լեռնապարը, Աստեղեաց պարը, Դիցաց պարը՝ Պարադիցը:  

Հայոց ծիսական պարը կապված է հուր, արեւ, կրակ, ջերմություն եւ կլոր շրջան, արեգակ, լույս, կյանք հասկացությունների հետ եւ ունի բազում տարատեսակներ, որոնց մեջ առանձնակի տեղ են զբաղեցնում արեւապաշտական տոտեմների պարերը: Դրանց միջոցով ներկայացվում էր տիեզերքի արարման դիցաբանական արարողակարգերը, ամրագրում էր տաճարների, վանքերի, կամուրջների ամրությունն ու կայունությունը, ներկայացվում էր բնությունը, ծնունդը, պտղաբերությունը, հաստատում էր տոտեմի ռազմական եւ աստվածային էությունը:

* * *

Ի՞նչ է ներկայացնում մեր քոչարին:

«Քոչարի պարին յուրհատուկ շարժումները պատկերված են Սյունիքի ժայռապատկերներում, որոնք առնվազն 12 հազար տարվա վաղեմություն ունեն» (Համլետ Մարտիրոսյան):

Խոսենք քոչ -qhoti-Հայ-Խոյ-KOY- նույնարմատ եզրաբառերի գիտական փաստերից: Այդ բառերը նույնիմաստ են եւ ունեն նույն ծագումը:

Համեմատելով Հր. Աճառյանի, ՆՀԲ բառարանների մեջ տեղ գտած բնիկ հայերենի հնախոսական նույնարմատ kheti-qhoti-ghoti-hati բառերը՝ տեսնում ենք, որ այս եզրաբառերի մեջ պարզ ամրագրված է բառերի գաղափարական երեք շարք.

  1. kheti-qhoti-ghoti-hati -հա+յ+տի, հաթիթ-խաթիթ եզրաբառը
  2. qhoti-ghoti քոչ-գոչ երկնային ձայն իմաստով եզրաբառերը
  3. Ghott-God-Գոթ՝ Աստված իմաստաբանական եզրաբառերը, այս եզրաբառերն ունեն նույն արմատի կազմություն՝ a-o, k-g-q տառադարձություններով:

Կոպենհագենի համալսարանի դոկտոր (1897), պրոֆեսոր (1903-ից) Պեդերսենը (Pedersen), «հայ» բառը համեմատելով իռլանդերեն cit-citneit «խոյ» բառի հետ, «հայ» բառը հանում է qhoti -քոչ ձեւից:/Հր. Աճառյան 390 էջ/:

Հայ-Խոյ-koi-koyu-qhoti-Քոչ բառանունները, ըստ Պեդերսենի, ունեն նույն իմաստաբանական արժեքները, նույնիմաստ բառեր են /Հր. Աճառյան 390 էջ):

Խոյի կերպը ներկայացված է նաեւ Ս. Գրքի մեջ-Խոյ- խոյօգ- որն է խոյ-գոյ (Հրաչյա Աճառյան):

Խոյ-Կոյ-Հայ-Այ—ayus-կյանք Այծ-տոտեմ, նշանակում է արդեն սերունդ տվող այծ-արու եւ էգ, (սանսկրիտ Հրաչյա Աճառյան 165 էջ 2-րդ սյունակ )(ՆԲՀ):

2.-Lag Urgesche 734 էջում եբրայական Թալմուդի KOY-ԿՕՅ օտարազգի բառը համարում է հայերեն բառ: (Հրաչյա Աճառյան 390 էջ):

Ելնելով վերը նշված գիտական վերլուծություններից, ՆՀԲ եւ Հր.Աճառյանի բերած փաստերից՝ կարողանում ենք հաստատագրել մեկ ճշմարտություն՝ Հայերենի Քոչ-Գոչ-Կոչ բնաձայնական բառերը եւ qhoti—k+hett-Հայ-տի-G+hatti- Ghoti—Գոթ-անունները նույնարմատ բառերի համաձեւերն են, ունեն ծագումնաբանական եւ գաղափարախոսական նույնական արժեքը, կազմում են Քոչարի պարի գաղափարը:

Քոչ-Հայ Խոյ-Գոթ եզրաբառերը իմաստային հոմանիշներ են, նույն իմաստ պարունակող բառեր են, արտահայտում են Քոչարի պարանվան գաղափարական իմաստաբանությունը:

Մեկնաբանենք Քոչարի պարանվան երկրորդ Ար- Արի արմատը.

Ար- Արի բառի ճիշտ բացատրությունը կարող ենք ներկայացնել միայն հայերենով,

–Ա-Արեւն է, արեւապաշտական ժամանակաշրջանի Արեւի գաղափարագիրը:

-Ր-ն րոպեն է՝ ժամանակի հասկացությունը, Արեգակնային ժամանակ-Արեգակնային օրացույց հասկացությունը: Րոպեն հայերենում «Ր» տառով սկսվող միակ բառն է եւ ունի ժամանակ իմաստը: Մարդկության պատկերացումներում Աստված պատկերված է գավազանով, որը «Ր» տառի նմանակումն է: Ար-Րա խոսքը Հայկյան արեգակնային ժամանակաշրջանի գաղափարագիրն է: Ար եզրաբառը հիմք է դարձել Արիական գաղափարախոսության համար:

Հայ ազգը հազարամյակներ շարունակ ունենալով ամուր եւ հզոր ինքնագիտակցություն՝ կերտել է մի այնպիսի մշակույթ, որն ընդունված է անվանել արմենոիդական, իսկ մշակույթի ստեղծող մարդաբանական տեսակը ընդունված է անվանել Արմենոիդ: Արմենոիդ մարդաբանական տեսակի հնագույն պետական կազմավորումներից մեկը հայոց բնօրրանում Արրատտան էր, որտեղ արեւապաշտության եւ արիական գաղափարախոսության շրջանակներում ձեւավորում է Արեւի եւ Տիեզերքի՝ լուսավոր եզրականի, Արա՛ եւ Արա՛ Գեղեցի՛կ, Արամ արարչագործական արիական համակարգը:

Երբ հայոց արքաները իրենց ցանկալի հաղթանակը չէին ստանում հայոց բանախոսների միջոցով, այն ժամանակ դրված խնդիրները լուծում էր Հայոց զորքը՝ Արիները: Պատմությունից հայտնի է, որ հայոց զորքը միշտ մարտունակ է եղել: Հայոց զորքը միշտ հաղթանակել է իր արիականությամբ, հաղթել է նույնիսկ ուժով իրեն մի քանի անգամ գերազանցող հակառակորդին:

Հայոց բանակը հայոց արիականության գաղափարախոսության ժառանգորդն է:

* * *

Քոչարին Հայ Աստծո պատգամն է, Հայարիների համախմբվելու ծիսապարը:

Ավանդական Քոչարի պարաձեւը, Հայկական Լեռնաշխարհում ծնված հայ ազգի բնաշխարհիկ, ազգային ծիսական պար է: Քոչարին հայոց ազգային պարային մշակույթի մեջ ունի բազմաթիվ պարատեսակներ:

Քոչարի ծիսական պարի մեջ հայ էթնոսը ամրագրել է Խոյ տոտեմ առաջնորդի կերպարը, նրա միասնականության խոսքը՝ կոչը-գոչը Արիներին: Քոչարին հայոց ազգային խմբային ծիսական պարերից մեկն է, այն կատարվում է կլոր շրջանով կամ կիսաշրջանով, պարում են միայն տղամարդիկ, կամ՝ կանայք եւ տղամարդիկ՝ միասնաբար:

Այսպիսով, Քոչարի պարում հստակ տեսանելի են արեւապաշատական դիցական տոտեմ Խոյի, Ձիու, Առյուծի եւ Արեւի խորհրդանիշները, որն ըստ էության, միաժամանակ գոչ է արեւածին արիներին՝ միանալու եւ կատարելու առաջադրված խնդիրը:

Քոչարի պարի ծիսական շարժումները ներառում են ապրելու ու զորանալու աստվածային եւ մարդկային դրական փոխհարաբերությունների ՄԷ գաղափարը: Պարի մեջ այն արտահայտված է Արեւի լրիվ շրջանով կամ կիսաշրջանով, գոտիները կապելու, ձեռքերը բռնելու Մե-ՄԵՆՔ-միասնականության գաղափարով: Պարողներն ընդառաջելով Քոչ-Խոյ առաջնորդի գոչին՝ աստիճանաբար, հերթականությամբ համախմբվում են, շարքով միանում, անսասան շղթա են կազմում, բռնում են միմյանց ձեռք կամ դնում են ձեռքերը մեկը մյուսի ուսին, թեւկախ, ուսմեջք-գոտի, ուս-ուս, թեւ-թեւ պարային շարժումներով դառնում են մեկ միասնություն: Պարողները տոտեմ Խոյի պաշտամունքով կատարում են ծիսակարգ, ոտքերն ուժգին թափով զարկում են գետնին՝ վախեցնելու, հեռացնելու չարը, մաքրելով ծիսական տարածքը՝ կատարելու արեւապաշտական ծիսական արարողակարգ:

Պարի մեջ Խոյին նմանակումով ներկայացնում են Խոյ տոտեմի վարքագիծը՝ ժայռերի վրա վստահ վերուվար ցատկոտումն ու թռչկոտումը, սրընթաց հարձակողական շարժումները, որոնք արտահայտում են հաղթանակ, ձեռքբերում, պոզահարում, խոյահարում, կայացում եւ անպարտելիություն: Շարժումների նմանակումը առավել վառ արտահայտված է պարողների կտրուկ թափ առնելու, չոքերը կտրուկ շտկելով իրանը առաջ թեքելու մեջ: Գլուխները վեր պահած, սեւեռուն հայացքն ուղղած առաջ, հաջորդ քայլին՝ գլուխներն առաջ խոյած՝ նմանակելով խոյի պոզահարումը, ախոյանին կամ առաջացած արգելքը ծակելու, խոյահարելու եւ պատնեշը հաղթահարելու ծիսական գործողություն է կատարվում:

Քոչարին պարել են Հայ Աստվածները, կապել են գոթ, գոտիները՝ գոյ+տի, որը գոյության եւ տիեզերքի-լույսի խորհուրդն է կրում, որին անվանում են Ծիածան գոտի, Լույսի գոտին ու կամուրջը, երկինք ու երկիր կապող օղակ: Քոչարին Արեւի դիցերի պարն է, այն ունի միասնականության, վտանգի ահազանգի, թեւ ու թիկունք դառնալու, միասնական պայքարի, արեւի պաշտամունքի, հաղթանակի, նոր կյանքի ու բերկրանքի ծիսական արարողակարգ:

Քոչարի պարի ծիսական շարժումները արտահայտում են հայ ազգի միասնականությունը, նպատակասլացությունը, խորը ծիսականությունը, ապրելու ու զորանալու աստվածային եւ մարդկային հարաբերությունների ԴուԴուքի խոսքի եւ ՄԷ -Մենք հոգեւոր միասնականության փոխհարաբերության գաղափարը:

* * *

Քոչարի պարն ազդարարվում է քաջ-արի Խոյ առաջնորդի հե՜յ կոչով եւ նրա դաստակի մեջ առած ձիու կամ առյուծի բաշ-փաշի ճակատի կամ մեջքի մազափնջի՝ մի դաստա հուր-հեր-ճառագայթ դաստակի մեջ՝ խորհրդանշի թափահարումով, որի համար էլ պարի առաջնորդը կոչվում է Պարբաշի: Այս ավանդույթ դարձած մեկնաբանությունից կարելի է հստակորեն ենթադրել, որ Հայ Արի առաջնորդը, փաշը, քուրմը կամ Ռահը օժտված է եղել աստվածային հատկանիշներով եւ համախմբել ու գլխավորել է ազգին նոր արժեքների հաստատման Ռահ-ճանապարհին: Իսկ «մեկ դաստակ արեւաճառագայթը» փաշը դարձել է ռահվիրան, Ռահ-Ռայ դրոշակ Լույսը, որով առաջնորդել է ազգին: Ռայ-գրաբարում նշանակում է դրոշակ /Ա. Աբրահամյան/:

Առաջնորդի «Հե՜յ» գոչից անմիջապես հետո, ծիսակարգի սկիզբը ավետել են ազգային նվագակցական տարբեր գործիքները՝ հատկապես զուռնան, ծիրանափող-դուդուկը, դհոլը, թմբուկը եւ պարկապզուկը: Այս գործիքները աստվածային զորավոր խոսքը հաղորդում են ծիսական արարողակարգի մասնակիցներին:

Այս մեկնաբանությամբ մենք հաստատագրում ենք հետեւյալը. քոչարին արեւապաշտական գաղափարախոսության ծիսական պատգամներից մեկն է, որը ներկայացվում է Խոյ-Այծ տոտեմի մասնակցությամբ։ Խոյ-Այծ տոտեմը կրում եւ ներկայացնում է հայ դիցահամակարգի խորհուրդը:

* * *

Հայը մարդը պարել է Քոչարի պարը, երբ առաջադրվել է քաղաքակրթական նոր սկիզբ: Քոչ արիները խոյահարել, ջարդել են հին աշխարհը, գոչել-միացել, գոտեպնդելով  կառուցել են նոր աշխարհ:

Քոչարի անունը առաջինը կապված է Chat-al-Hayouk -Քաչար-Հայուկ քաղաքի անվան հետ: Chat-al-Hayouk -Քաչար-Հայուկ -քաղաքի անվան բացատրությունն է՝ ՔաջԱրՀայերի խումբ: 7500 տարվա վաղեմություն ունեցող այս քաղաքի անունը ուղղակի կապ ունի Խոյ տոտեմի եւ Քոչարի պարանվան հետ: Chatal-Hayouk՝ ՔաջԱրիԽոյեր եւ Քոչ արի բառակապակցությունները ունեն նույն իմաստը: Այս բացատրությամբ Քաջարի Խոյեր եւ Քոչ արի բառակապակցությունները ստանում են ազգային պատկանելություն:

-Hayouk-հոյուկ-Խոյուկ, հոյլք- բառը Նոր հայկազեան բառարանում ունի. -նոյն ընդ Բոյլք, բազմաստեղք, գունդ-գունդ, քերթողական պար իմաստները (ՆՀԲ էջ 505)

– Քոչարի անունը կապված է գոճ-գոչ, կոճազմ-գոճազմ Lapis Armenicus բառի հետ:

Քոչ-Գոճ: Համաձայն շումերական պատումների՝ Խոյ-Դումուզի-Թամմուզի մորուքը լազուրաթ-Lapis Armenicus վահանն է, վրան գրված են Աստվածային պատվիրաններ: Հայերենում Lapis Armenicus- քար վահանը կոչվել է կոճ- գոճ-գոչ, կոճազմ-գոճազմ ազնվական քարի անունով, որի վրա գրված են «երկնային ՄԷ իմաստության» խորհուրդները: Քոչ եզրաբառի իմաստաբանությունը կապված է կոճ գոճ-գոչ, կոճազմ-գոճազմ եզրաբառերի հետ գ-կ-ք բաղաձայնական տառադարձությամբ: Հայերենում աստվածների տոտեմներ Այծի-Խոյի մորուքը կոչվում է քոշամուրուս, Քոչամորուք: Այսինքն՝ Քոչարի պարի պատմությունը հասնում է մինչեւ Շումերական պատմագրություն:

– Քոչարի անունը կապված է Գոչասար/Գոչիսար/Կօչկիրի անվան հետ: Ք.ա. II դարի, Փոքր Հայքի Գոչասար/Գոչիսար/Կօչկիրի քաղաքը կրում է արիական գաղափարախոսության միասնական Քոչ-Գոչի, Կոչի անունը եւ գաղափարը: Գոչասար/Գոչիսար/Կօչկիրի իրենց նախնյաց հողում նորից հավաքվեցին, Քոչ արիներ արիական ցեղերը՝ հաթիթներ, հեթիթներ, խաթեր, հուրիներ, խուրիներ, արամեացիներ եւ տարածաշրջանը կոչվեց Զառա, Զ-արա՝ հանուն Արիների:

Քոչարի պարատեսակը եւ Գոչասար/Գոչ-Հիսար-Կօչկիրի տեղանունները ունեն նույն իմաստաբանությունը եւ միեւնույն գաղափարը: Քոչ-գոչ-կոչ-ի միջոցով քաջարիներին համախմբելու, միասնականության կոչով պետություն կառուցելու խնդիր էր դրված Գոչասար/ Գոչ-Հիսար-Կօչկիրի տեղանվան մեջ, եւ նույն Քոչ-գոչ-կոչ-ի միջոցով արիներին համախմբելու՝ պայքարի եւ հաղթանակի գաղափար է դրված Քոչարի պարանվան եւ պարի մեջ:

2016թ. ապրիլյան Արցախյան քառօրյա պատերազմական գործողությունը քաջարիականության խոսուն վկան է: Երբ Խոյ-Քաջարի մարտիկները Գոչ-կոչով հաղթեցին թվաքանակով մի քանի անգամ գերազանցող հակառակորդին, պայքարի առաջին հարվածները վերցրեցին իրենց վրա, դառնալով մահապարտ, դառնալով անմահներ, եւ ազգովի նորից պարեցին Քոչարին. «Ինչպես պարել էին մի օր, երբ հաղթել էր Հայկը Բելին. Ա. Սարոյան»:

Այսպիսով՝ Քոչարի պարի ծիսականությունը, իմաստաբանությունը բնութագրում է մարդաբանական տեսակի եւ մարդկության ծագումնաբանական պատմագրությունը:

Յուրաքանչյուր ազգային մշակույթ ունի իր մշակութային ազգային կոդը-գենը, որը մշակույթի փոխազդեցությունների ընթացքում նույնիսկ չի փոխանցվում այլ ազգերին:

Քոչարի պարը ասիմիլացիայի ենթարկվելով մեր հարեւանների կողմից՝ իր հետ տարել է սոսկ կենդանիների անունները, իհարկե որոշակի փոփոխված իմաստներով, քոչը դարձել է ոչխար, բեռ, ոչխարն էլ՝ քոչվորական ցեղերի անբաժանելի մաս:

Թյուրքալեզու քոչվորական ցեղերի մոտ հայերենից փոխառված հետեւյալ բառախմբումը Êî÷, Êîø (Qoch, Qosh): koc- koc-êîçà, Koc-qoc փոխառվել են որպես զուտ կենդանական անուն եւ իմաստ. դարձել են՝ ոչխար -քյուչ- քուչա- քրճ-քրջ, ռուսերենում եւ koc-êîçà-այծ:

Քոչարին ասիմիլացիայի ճանապարհին դարձել է քոչվորական պար:

Հայոց մշակույթը, ի սկզբանե լինելով տարածաշրջանում ամենակայունն ու շարունակականը, հարուստ ազգային ավանդներով, հանգամանքների բերումով մշտապես ազդեցություն է ունեցել հարեւան ցեղախմբերի վրա, որոնք շատ հաճախ վերցրել, ապա նաեւ սեփականել են մեր մշակութային արժեքները՝ վերացնելով կամ չհասկանալով ծագումնաբանական իմաստը։

Փոխառող ցեղախումբը զրկված է հայոց մշակույթից փոխառված արժեքը ամբողջապես սեփականացնելու հնարավորությունից, քանի որ մեր էթնիկական առանձնահատկությամբ ստեղծված մշակութային արժեքները կրում են մեր ազգային մշակույթի դրոշմը, այն անհասանելի է մյուս ազգերին:

Հիմնականում՝ մշակույթը փոխառող ցեղը իր չիմացությամբ փորձում է շատ արագ ծածկել, հեռացնել, վերացնելով փոխառված մշակույթի ազգային արմատական առանձնահատկությունները՝ մոռանալով, որ փոխառված արմատական ազգային առանձնահատկությունները ենթակա են միայն խեղաթյուրման։

Մեր տարածաշրջանի ժողովուրդներին այսօր վստահաբար կարող ենք բաժանել երկու խմբի՝ բնիկ ժողովուրդներ եւ քոչվորներ-եկվորներ։ Տարածաշրջանի քոչվորներ-եկվորներ են թյուրքախոս ցեղերը՝ ներկայիս թուրքերի եւ ադրբեջանցիների նախնիները, որոնք միայն 12-րդ դարում ներխուժեցին մեր տարածաշրջան։

Մեր տարածաշրջանի քոչվոր ժողովուրդները երբ հայտնվել են մեր հարեւանությամբ, ավերել են մեր մշակույթը կամ թալանել կամ փոխառել են՝ մասնակի:

Քոչարի ծիսական պարը սեփականել են վերջին մի քանի տասնամյակում, սակայն հայ մշակույթի Քոչարի ծիսական պարի փոխառողը չի կարող այն ամբողջապես սեփականացնել, քանի որ Քոչարի ծիսական պարում ամրագրված է անփոխարինելի եւ հզոր հայոց ազգային արիական դրոշմը:

Հենց այդ ազգային դրոշմը ստիպում է ծիսական պարը փոխառողներին՝ մշտապես ենթարկվել պարի կանոններին։ Ժամանակի ազդեցություններն ու հետագա շերտավորումները, նաեւ մեր զիջողականությունը, ինչպես նաեւ հարեւան երկրների համառությունը անկարող են ամբողջովին սեփականացնել «Քոչարի» պարի վաղնջական ձեւը, նրա տոտեմական համակարգը եւ, իհարկե, նրա բառակազմական իմաստաբանությունը:

Ժամանակին քրդերը հայերից իրավունք են ստացել պարել Քոչարի պարը՝ սակայն միայն հակառակ ուղղությամբ պտտվելու դեպքում, որի համար հին ժամանակներից սկսած հայերը քրդերի «Քոչարին» անվանել են «թարս քոչարի», միայն պարաձեւը եւ անվանումը արդեն ապացուցում են մշակույթի կրկնօրինակման տարբերակի եւ Տիրոջ իրավունքի ձեւաչափերը:

Մեր տարածաշրջանում թուրքերը, Կովկասի թուրքերը կամ ադրբեջանցիները նույնպես պարում են Քոչարին, բայց ո՛չ թուրքերը, եւ ո՛չ էլ Կովկասի թուրքերը կամ ադրբեջանցիները չեն կարող ներկայացնել «Քոչարի» պարի ծագումը, բուն էությունը, գաղափարական դրսեւորումը, այնպիսի բազում տարատեսակները եւ պարաձեւերը, ինչպիսին կարող ենք ներկայացնել մենք: Ելնելով մշակութային փոխազդեցությունների անխուսափելիությունից՝ մասնավորապես ներկայիս թուրքերը կամ թուրքերի ադրբեջանցի տեսակը, չէին կարող խուսափել մեր մշակույթի ազդեցությունից եւ չէին կարող ամբողջովին յուրացնել փոխառված մշակութային արժեքը, քանի որ փոխառված մշակույթն ընդգծված կրում է մշակութային արժեքը ստեղծողի՝ հայ տեսակի ազգային դրոշմը:

Ակնհայտ է, որ քյոչել-քոչել-քուչա բառախումբն ունի մեկ արմատական միասնականություն եւ ընդհանրություն, այն կապված է՝ 1-փողոցի-քուչի, 2- քոչ-բեռի, 3-տեղից-տեղ քոչ-բեռներով տեղափոխվելու հետ, 4. քրջ-քըռճ-խուրջ ցնցոտի իմաստով, որոնք էլ կազմավորում են քոչվոր բառիմաստը: Քույց-քուրց «պարկ», kurz-քուրչ-քրչ- քուրջ-քուրձ-քըռճ-խուրճ բառերը իրաներենից փոխառյալ բառեր են, որոնք նշանակում են ցնցոտիներ, շորեր: Քոչվորական բառախմբում «քոչ» բառը նշանակում է տնտեսական եւ կենդանական կապած բեռ՝ տեղից- տեղ տեղափոխվելու համար, որը բնորոշ է քոչվոր ցեղերին: Այսպիսով, «քոչվոր» բառով չի կարելի բացատրել կամ մեկնաբանել «Քոչարի» գաղափարանունը:

Քոչվոր բառը քոչ արմատից կազմած բառախումբը կամ բառիմաստները չեն կարող տալ եւ «Քոչ-Արի» պարանվան հիմքային ծագումնաբանական իմաստաբանությունը իրենց ազգային գաղափարախոսության միջոցով եւ չեն կարող ներկայացնել Քոչարի ծիսական պարի այնպիսի բազում պարաձեւեր եւ տարատեսակներ, ինչպիսիք ունի հայ մշակույթը:

Հետեւաբար, նոր ձեւավորվող էթնոտեսակները, մասնավորապես քրդերը, թուրքերը եւ ադրբեջանցիները, մշտապես կրելու են հայոց ազգային մշակույթի դրոշմը՝ անկախ բոլոր այն կեղծարարական փոփոխություններից, որոնք մեր հարեւանները կանեն մեր ազգային մշակութային արժեքների հետ:

Շարունակելի

Կարինե Հայրապետյան

Գիտությունների համահայկական միջազգային ակադեմիա

2017թ. հունիս, Գերմանիա, Մայնց

Հատուկ «Լուսանցքի» համար (լրացված տարբերակ)

«Լուսանցք» թիվ 42 (475), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։