Վասն վրիժառության արդարության եւ անմահության փառաբանման…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հավատս եւ սերս մեծ են եղել ու այդպիսին էլ մնում են ՀԱՀԳԲ(ASALA)-ի եղբայրներիս նկատմամբ: Ես դաստիարակվել եմ հայ վրիժառուների կյանքով ու գործերով, որը հետագայում լավագույնս օժանսդակել է ինչպես իմ ռազմական գործունեության, այնպես էլ քաղաքական եւ հանրային գործերում…

Իմ եւ հայ արիների հանդիպումները ՀԱՀԳԲ(ASALA)-ի տղաների հետ շարունակվել են տարիներ շարունակ, ինչը համարել ու համարում եմ ազգային պայքարի, հայրենատիրական ձգտումների եւ ազգին ու հայրենիքին անվերապահ ու առանց վնասելու ծառայելու հզոր փորձի կուտակում…

Աննկարագրելի ոգեղենությամբ էին անցնում մեր կազմակերպած հանդիպումները Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում, անգամ տներում էին հանդիպումներ լինում, երբ ՀԱՀԳԲ(ASALA)-ն դեռ նոր էր հաստատվում Հայաստանում: Իրապես կարոտում եմ այդ օրերին…

Էլի հուշեր կան, դրանք ԱՀԳԲ(ASALA)-ի մի շարք տղաների հետ են կապված, բայց հետո երեւի խոսեմ…  

Ֆրանսիայում թուրքական դեսպանատան դեմ «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը այն նվիրյալներից է, ում հետ պատիվ եմ ունեցել ծանոթանալ, մտերմանալ եւ վաղուց ինձ ընկեր եմ համարում: Նրա խոսքը, թե «Միշտ պատասխանում եմ՝ Գաղտնի բանակի կետերից մեկը, որ նշված է. Գաղտնի բանակը կդադարի գոյություն ունենալը, երբ որ Արեւմտյան Հայաստանը ազատագրվի ու վերադարձվի իրեն բնիկ ժողովուրդին»… վերստին փառավորում է ինձ, որ Արեւելյան Հայաստանի ճակատի ավարտը սկիզբն է դառնալու Արեւմտյան Հայաստանի վերաճակատագրակերտման…

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=150318195950506&id=100029169784366  

……………………………………………………………………….

* Հատված «Լուսանցք»-ի հետ իմ հերթական հարցազրույցից. «Պատանի-երիտասարդ տարիներիս, երբ լսեցի ԱՍԱԼԱ-ի մասին ու հետաքրքրվեցի Հայաստանի  ազատագրության հայ գաղտնի բանակով (ՀԱՀԳԲ-ԱՍԱԼԱ-ով), ինձ համար բացի վրիժառուական արդար պայքարի ճշմարիտ լինելուց՝ նաեւ ամենակարեւորը հայտնաբերեցիայն էր՝ հայ նվիրյալ, ինքնազոհողության պատրաստ մարտիկի համար առաջին սկզբունքը՝ Հայաստանի եւ հայազգի ներկայացուցչի դեմ չգործելն է:

ԱՍԱԼԱ-ն հրաշալի օրինակ է սերունդների համար: Այս վրիժառուական կառույցը զոհեր տվեց, բազմաթիվ նվիրյալներ նահատակվեցին, վիրավորվեցին, կորցրեցին իրենց առողջությունը, տարբեր երկրների բանտերում տարիներ կորցրեցին՝ միայնթուրքերին վնասելով կամ սպանելովՀստակ ցուցանելով հայի թշնամուն եւ մեր պահանջատիրության ուղղությունը… Նույնիսկ գործողություններն այնպես էին իրականացնում, որ այլազգիներին չվնասեն, տվյալ երկրին վնաս չտան: Ինձ համար սա հստակ սկզբունք էր դեռեւս պատանի տարիներին ու այդ սկզբունքը մինչեւ հիմա կենսունակ է ինձ համարԱյսօր էլ առաջնորդվում եմ թշնամու դեմ ամեն ինչով, ամեն հնարավոր ու անհնարին միջոցներով պայքարելու սկզբունքով, բայց նույնը չի կարող լկիրառվել Հայաստանի եւ հայի դեմ: Այստեղ կա քաղաքական, հանրային, քաղաքացիական, որոշ դեպքերում անգամ «տղայական» պայքար, սակայն ո՛չ զինյալ…  

Ժամանակին՝ Հայոց ազգային բանակի հզոր ընթացքը կասեցվեց դրսի ուժերի պատվերով, ցեղակրոն հայկական բանակը շատերին վախեցրեցԵվ մենք նորից կանգնած էինք ընտրության առջեւ: 1990-ական թվականներին ՀՀՇ-ն, գալով իշխանության, պատվերով սադրանքներ իրականացրեց ՀԱԲ-ի դեմ, եւ մենք, հարյուր հազարանոց կամավորական բանակ լինելով, չգնացինք մեր երկրի, պետության դեմ, նաեւ քաղաքացիական պատերազմի առիթ չտվեցինք, ինչի մասին երազում էին մեր թշնամիները… Ազգը չպիտի պառակտվեր այդ դաժան տարիներին, մթի, ցրտի ու սովի մեջ հայտնված, երկրաշարժից դեռ ուշքի չեկած., պատերազմի շեմին հայտնված

Մենք, գրեթե արտասվելով, ատամներս սեղմած մեր զենքերը վայր դրեցինք՝ շատ լավ իմանալով, որ մեզ հոշոտելու են: Այդպես էլ եղավ: Սակայն մենք գնացինք այդ քայլին եւ ոչ թե ոմանց վերացնելու ճանապարհով՝ ինչը քաղաքացիական կռիվ էր հրահրելու: Մենք նաեւ հասկանում էինք, որ դա սովետական զորքերի ձեռքերին է ազատություն տալու»…- www.hayary.org

…………………………………………………………

https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn Արմենուհի Մելքոնյան, ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ, ՀԱՄ պաշտոնական կայքիwww.hayary.org գլխավոր խմբագիր
– 
https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

 * * *

http://www.hayary.org/wph/?p=5712Հայաստանի ներսում զենք կիրառելը հայատյացության պես մի բան է – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան… Ամեն մարդ պիտի մտածի իր հայրենիքի մասին – ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյան…

http://www.hayary.org/wph/?p=3767#more-3767Երբ գա՛ հայ վրիժառու բազուկը – Հայ արիականներն ու ազգայնականները ողջունել են ASALA-ի հնարավոր վերածնունդը… ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ-ի) հուշակոթողը՝ սրբազան վրեժի ազդակ…

http://www.hayary.org/wph/?p=4601Գործ, որ կավարտենք – Հրանտ Դինքը ապրում է… ԱՍԱԼԱ-ն ահաբեկչություն չէ, հակաահաբեկչություն է – Հայ վրիժառուական կառույցը 40 տարեկան է («Հաղթանակը մե՛րն է լինելու»,- ԱՍԱԼԱ)…

http://www.hayary.org/wph/?p=4567Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի 40-ամյակին ընդառաջ – Վրիժառու ճանապարհ, որը դեռ արդիական է… Ով միայն ներողությամբ կբավարարվի՝ նա կնախաձեռնի մի նոր ցեղասպանություն…

http://www.hayary.org/wph/?p=2694ԱՍԱԼԱ-ն զգուշացնում է, իսկ «Հեզբալլահ»-ը՝ նախապատրաստվում

 * * *

Արդար պատիժը միակ պատասխանն է արդարության դեմ ելածների / Պատիժն էլ համարժեք է լինում…

ԱՍԱԼԱ-ն կդադարի գոյություն ունենալ, երբ Արեւմտյան Հայաստանը ազատագրվի.- Վազգեն Սիսլյան

https://www.a1plus.am/1655258.html / https://www.a1plus.am/1655226.htmlԴեկտեմբեր 24,2018թ.

Այսօր լրանում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի կնքահայր Գուրգեն Յանիկյանի 123-ամյակը: «Ա1+»-ը զրուցեց ԱՍԱԼԱ-ի լեգենդ Վազգեն Սիսլյանի հետ:

Գուրգեն Յանիկյանի մասին

«Նախ ասեմ, որ 1973 թ. ոչ մեկը ծանոթ չէր Գուրգեն Յանիկյանին: Ինչ վերաբերում է նրա գործունեությանը, ես հետագայում եմ ծանոթացել»,- ասում է Վազգեն Սիսլյանը:

Ըստ նրա՝ երբ որ Գուրգեն Յանիկյանը արդեն բանտում էր, իր գործը կատարել էր, կոչ էր անում երիտասարդությանը, մանավանդ, Գաղտնի բանակի անդամներին, որ չավարտված գործը շարունակեն: «Այդպես դարձավ այնպիսի մարդ, որ կարծես թե ամեն օր հետը շփվել էինք: Գաղափարապես, ծրագրայինով, ամեն ինչով այդ մարդը դարձավ Գաղտնի բանակի հոգևոր հայրը: Զինյալ ազատագրական պայքարի կայծ տվող մարդը»,- մանրամասնեց նա:

ԱՍԱԼԱ-ի գործունեությունը, առաքելությունը ավարտվա՞ծ եք համարում

Վազգեն Սիսլյանի խոսքով՝ իրեն շատ են հարցնում՝ ԱՍԱԼԱ-ի գործունեությունը ավարտվել է, թե՝ ոչ: «Ես միշտ պատասխանում եմ՝ Գաղտնի բանակի կետերից մեկը, որ նշված է. Գաղտնի բանակը կդադարի գոյություն ունենալը, երբ որ Արեւմտյան Հայաստանը ազատագրվի ու վերադարձվի իրեն բնիկ ժողովուրդին»,- ընդգծում է նա:

Եթե Գուրգեն Յանիկյանի ողջ լիներ, ի՞նչ կոչով հանդես կգար

«Նույն կոչը, ինչ որ ժամանակին բանտից արեց՝ «Պայքարե՛ք, մինչեւ  Արեւմտյան Հայաստանի եւ ձեր իրավունքների հասնելը»»,- պատասխանեց ԱՍԱԼԱ-ի մարտիկը:

Ներկա քաղաքական իրավիճակի մասին

Ասաց, որ ուզում է դրական վերաբերվել՝ համեմատելով նախկինին: «Սպասելիքներ, կարծում եմ ոչ թե ես, այլ՝ ամբողջ ժողովուրդը շատ բաներ ունի: Այո՛, հայ մարդը, հայ քաղաքացին. իր ուսերից ոնց որ ծանր բեռ իջած է՝ նախկին իշխանությունների փոխվելով»:

Վազգեն Սիսլյանի կարծիքով՝ ժամանակ է պետք նախկին դիկտատորական ռեժիմի տակ ապրելուց հետո տարբերությունը զգալու համար: «Ինձ համար հեղափոխությունը հաջողված կըլլա, երբ որ հայ քաղաքացին իրա կենցաղային պայմանները նորմալ ապահովված լինի»,- շեշտում է նա:

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։