Մեր ընտրանքն այլընտրանքն չունի


Վերջերս կարծես մի նոր թուրք-ամերիկյան հակասություն պիտի արձանագրվեր, բայց Սպիտակ տան ներկայացուցիչ Դեն Բերտոնը շատ արագ հերքեց այն տարածված տեղեկատվությունը, ըստ որի «ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերջնագիր է ներկայացրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողա-նին»: Բայց ինչպես ասում են՝ առանց կրակի ծուխ չի լինում:
Վերջնագրի մասին տեղեկատվությունը հայտնվել էր հենց ամերիկյան զլմ-ներում. «ԱՄՆ-ն մտադիր է սահմանափակել Թուրքիային տրամադր-վող զենքը, եթե առաջիկայում Անկարան չփոխի վերաբերմունքը Իսրայելի եւ Իրանի նկատմամբ»,- գրել էր «The Financial Times»-ը` վկայա-կոչելով նախագահականի իր աղբյուրներին:
Դ. Բերտոնն ընդգծել է, որ իրեն «ոչինչ հայտնի չէ այդ վերջնագրի մասին, ու Սպիտակ տանը չգիտեն, թե պարբերականը որտեղից է վերցրել այդ տեղեկատվությունը»:

Continue reading

Ադրբեջանը մեկնում է կործանման…

Մեր հարեւանի ներաշխարհը –
Մենք պետք է առավելագույնս օգտվենք դրանից

Ադրբեջանական զլմ-ներն ահազանգում են, որ բնակչությունը սովի է մատնվել: Այդ երկրի կենտրոնական շրջաններում մի քանի ամիս առաջ տե-ղի ունեցած ջրհեղեղի հետեւանով անօթեւան մնացած բնակչությունը ծանր վիճակում է, իսկ նորմալ փոխհատուցում ցայսօր չի տրամադր-վում: Տրվածն էլ նորմալ տեղ չի հասնում, իսկ բնակչությունն էլ քաղցում է: Ջրհեղեղի հետեւանքով ավելի քան 110 հզ հա տարածք, 20 հզ.-ից ավելի տներ մնացել էին ջրի տակ: Պատճառն այն էր, որ, ադրբեջանական զլմ-ների փոխանցմամբ, պետական որոշ պաշտոնյաներ վերջին 5 տարիներին մոտ 1 մլրդ. մանաթ (1,2 մլրդ դոլար) գումար են մսխել, այլ կերպ` ամբարտակներն ու գետերի հուները չեն ամրացվել:

Continue reading

,,Ժողովրդավար,, Թուրքիայի կերպարը

Մեր մյուս հարեւանի ներաշխարհը –

«Ժողովրդավար» Թուրքիա.
Թուրքահայերը կմասնակցեն որպես պատանդնե՞ր

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ անցկացնելու թուրքական շոուի մասին շատ է գրվել: Եվ ահա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ATV» հեռուստաընկերության ուղիղ եթերում նորից հիշատակել է Վանի Աղթամար կղզու Ս. Խաչ հայկական եկեղեցին:
Խոսելով Թուրքիայի վերջին 8 տարիների ժողովրդավարական ձեռքբերումների մասին՝ նա մատնանշել է Սուլեմա վանքի եւ Սուրբ Խաչ ե-կեղեցու հետ կապված վերջին զարգացումները: «Ասացինք՝ տարին մեկ անգամ թող գան եւ Սուլեմա վանքում կրոնական արարողություն կազմա-կերպեն: Նույնը կերպ վարվեցինք նաեւ Աղթամարի հայ առաքելական եկեղեցու դեպքում, որի վերականգնումն իրականացրել ենք պետական մի-ջոցներով»:

Continue reading

Ադրբեջանի իսլամական սին խաղերը…

Հայաստանում էլ նշեցին Ղոդսի միջազգային օրը

Ղոդսի միջազգային օրվա եւ մարդու իրավունքների վերանայման կապակցությամբ Ադրբեջանում Իսրայելի դեսպանության առջեւ տեղի ու-նեցած ցույցի ընթացքում Բաքվի ոստիկանները հարձակվել են ցուցարարների վրա եւ ձերբակալել շուրջ 20 քաղաքացու: Այս մասին հայտնել է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Ղոդսի օրը Ադրբեջանի իսլամական կուսակցության նախագահ Մոհսեն Սամադովը Բաքվում Իսրայելի դեսպանության առջեւ կազմակերպված ցույցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանում Իսրայելի դեսպանությունը պետք է ընդդմիշտ փակվի: Մահմեդականները Ռամազան ամսվա վերջին ուր-բաթ օրը նշում են որպես Ղոդսի օր՝ մահմեդականների միասնության եւ Պաղեստինի պաշտպանության օր:

Continue reading

Վրաստանն ու Ադրբեջանը կկորցնեն անկախությունը


Վրաստանը կօգնի՞ ՌԴ-ին

Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազի կենտրոնական շուկայի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ընդհանուր առմամբ տուժել է 191 մարդ: Վերջին տվյալներով, 122 մարդ դեռ գտնվում է հիվանդանոցներում, 17-ը տեղափոխվել է Մոսկվա: Այս մասին հայտնում է «Իզվեստիա.ռու» կայքը: Նշենք, որ պայթյունի հետեւանքով մահացել են 18 հոգի, այդ թվում նաեւ ահաբեկիչը: Հիշեցնենք, որ սեպ-տեմբերի 9-ի առավոտյան, Վլադիկավկազի կենտրոնական շուկայի մուտքի մոտ մահապարտ-ահաբեկիչը գործի է դրել 30 կգ տրոտիլի հզորության ռումբ, որը տեղադրված է եղել այնտեղ կայանված մեքենայի մեջ:
Դեպի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 205-րդ հոդվածով (ահաբեկչական գործողություն), 105 հոդվածի 2-րդ կետով (2 եւ ավելի մարդկանց սպանություն), 222-րդ հոդվածով (զենքի ապօրինի կիրառում):
* * *

Continue reading

Ազգային ներքին ու արտաքին հարցեր

Մեր միջազգային դատերը կհանգեցնե՞ն Հայոց ցեղասպանության դատապարտմանը

ԼՂՀ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանը, ով հարկադրաբար հեռացել է հայրենի գյուղից, դի-մել է միջազգային դատարան հայցով, որ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը (սեփականության պաշտպանության իրավունք), 8-րդ հոդվածը (անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունք), եւ 13-րդ հոդվածը (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք): Դիմումատուն փաստարկել է նաեւ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (անմարդկային կամ արժանապատ-վությունը նվաստացնող վերաբերմունքի արգելում), ինչպես նաեւ 8-րդ եւ 9-րդ հոդվածների (կրոնի ազատություն) խախտումը:

Continue reading

Լուսանցքի թիվ 161-Ի հոդվածները

Continue reading

Դիվանագիտական թերացումները կործանարար կլինեն

Ադրբեջանական կողմն ամիսներ շարունակ գնդակոծում եւ սադրիչ գործողություններ է անում Արցախի (նաեւ՝ Հայաստանի)  սահմանային գոտի-ներում` փորձելով որեւէ ազդեցություն գործել միջազգային հանրության վրա` հուսալով նաեւ, որ հայկական կողմի հակահարվածները նույնպես կանհանգստացնեն այս խնդրում երրորդ շահագրգիռ կողմերին:
Հայ-ռուսական հարաբերությունների եւ ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցության թեմաների վերջին քննարկումներն էլ են անհանգստացրել ադրբե-ջանցիներին, ովքեր փորձում են այս հանգամանքն էլ «բոբո» դարձնել միջազգային հանրության աչքին, հատկապես՝ ՌԴ հետ Գյումրիի ռազմաբազայի գործունեությունն առավել ընդգրկուն դարձնելու փաստաթղթի ստորագրման առումով:

Continue reading

Պաշտպանենք մեր զինվորներին, որ պաշտպանված լինենք

Հայաստան եւ Ադրբեջան. զինված ուժերի զուգահեռներ
Պաշտպանենք, որ պաշտպանվենք

Խոսե՛լ, գրե՛լ, քննադատե՛լ, բայց` միայն հան-ցա-վո-րին, այլ ոչ թե բանակին

Վերջին ժամանակներս շատ ու առավել բացահայտ գրվեց մեր բանակում կատարվող որոշ անարդարությունների եւ սպանությունների (նաեւ՝ ինքնասպանությունների) մասին: Իհարկե, բանակը մեր կյանքի բաղկացուցիչ մասն է, եւ այնտեղ էլ բնորոշ են առօրյա կյանքին հա-տուկ վարվելակերպն ու մտայնությունները, բայց զինվորական կյանքը հաստատ քաղաքացիական կյանք չէ, եւ հանրությունն ակնկալում է այն-տեղ առավելագույնս կարգ ու կանոն տեսնել (թեեւ կարգ ու կանոնն առհասարակ պետք է լինի թե՛ զինվորական, թե՛ քաղաքացիական կյանքի անբաժա-նելի ուղեկիցը):

Continue reading

Հիմա մշակույթը քաղաքականություն է, թե չէ.

Հայ ա՜զգ, հայ մտավորակա՜ն…

Ամիսներ առաջ թուրքական եւ հայկական զլմ-ները գրել էին, որ թուրքական ընկերությունները պատրաստվում են ձեռք բերել Ռուբեն Հախ-վերդյանի երգերի կատարման հեղինակային իրավունքը: Հայ երգիչը դեմ չէր արտահայտվել, սակայն տարաբնույթ խնդիրներ են առաջանում… կապված հայ-թուրքական հարաբերություններ ասվածի հետ:
Չի բացառվում նաեւ, որ սա հերթական թուրքական շոուն է (Վանի Ս. Խաչ եկեղեցու պատարագից առաջ մի փորձարկում): Վերջերս մեծ աղմուկ հա-նեց նաեւ հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանի հնարավոր այցը Թուրքիա եւ նախատեսված համերգների մասին լուրը: Հայ անվանի երա-ժիշտն էլ նշել էր, թե դեմ չէ, քանի որ մշակույթը քաղաքականության հետ չի խառնում… Բայց այս մի հայ մշակութային գործիչն էլ սխալվեց՝ թուրքերը բացահայտորեն ու քաղաքական նկատառումներով (համ էլ դուդուկը թուրքական գործիք են համարում) մերժեցին նրա հա-մերգներն իրենց երկրում եւ հաստատեցին, որ մշակույթն էլ քաղաքականություն է, ինչը համառորեն անտեսում են հայ մշակութային գործիչները:

Continue reading

Վրացական նոր ,,հայասիրություն,,.

Մեր ոխերիմ բարեկա՞մը

ԵՄ-ն երկար ժամանակ համոզում էր Հայաստանին փակել Մեծամորի ատոմակայանը, բայց դա ոչնչի չբերեց. Հայաստանում կկառուցվի՛ նոր ատո-մակայան:
Սա են միմյանց բառացիորեն գուժում թուրքական ու ադրբեջանական կայքերը: Նրանց միացել են վրացականները, մեր այն հարեւանները, որոնց հասցեին մեր պաշտոնյաները ամբողջ օրը բարեկամական խոսքեր են հղում: Ի դեպ, կայքերում զետեղված նյութերն ուսում-նասիրելիս պարզ է դառնում, որ դա պաշտոնական Թբիլիսիի տեսակետն է: Պարզապես նրանք դա անում են իբր անկախ էլեկտրոնային միջոց-ներով:

Continue reading

Ալիեւը երկնքից նշան է ստացել…


Ադրբեջանի շատ բնակիչներ մտահոգված են, կարելի է ասել մի տարօրինակ խուճապ է Բաքվում: Պետական դրոշի հրապարակում ադրբեջանական դրոշի 2-րդ անգամ պատռվելը, ինչպես նախորդի դեպքում, ընդունվել է որպես երկնքից տրված նշան: Ինչպես պարզվել է, ամրացված դրոշի պատռված մա-սը տոկոսային առումով հավասար է ԼՂ-ի տարածքին, եւ սնահավատ ադրբեջանցիները դա ընկալում են որպես ԼՂ-ն եւ հարակից տարածքները Ադր-բեջանի վերահսկողության ներքո վերադարձի հույսի վերջնական կորստի նշան: Ընդ որում` այս մասին միմյանց ականջին շշնջում են ու նամակներ են գրում ոչ միայն սովորական քաղաքացիները, այլեւ նման խոսակցություններ են շրջանառվում Ադրբեջանի քաղաքական է-լիտայի կուլիսներում՝ պաշտոնյանների աշխատասենյակներում ու տրանսպորտում, բլոգներում ու ֆորումներում:

Continue reading

Գիրք գրոց հայի ու հրեայի

Ու՞մ նոր տարին է հին

Աշխարհի հրեաներն օրերս տոնեցին իրենց Նոր տարին՝ 5771 թվականի սկիզբը: Նրանք կարծում եմ, որ այդ օրը, որը հաճախ կոչվում է «ա-րարման 6-րդ օր», Աստված ավարտեց աշխարհի ստեղծումը եւ արարեց առաջին մարդուն՝ Ադամին: (Խոսքն իհարկե հրեաների Աստծո մասին է եւ հո-ղածին Ադամի: Այս ամենը կապ չունի Հայ Աստվածների, հայերի ու հրածին արիների հետ… – Վ. Ն.):
Հրեական Նոր տարին՝ Ռոշ Աշանան, թարգմանավում է որպես «գլուխ, նոր տարվա սկիզբ»: Այդ օրերին նրանք շնորհավորում են միմյանց ու մաղթում. «Թող ձեր մասին միայն լավ բաներ գրանցվեն այս տարի»: Հրեական հին ավանդույթն ասում է, որ երկնքում կա մի հաստ Գիրք, ո-րի մեջ գրված են Երկիր մոլորակի վրա բնակվող բոլոր մարդկանց անունները: Եվ այդ օրերին Աստված այդ գրքում նշումներ է անում՝ թե ինչ ճակատագիր է սպասվում մարդկանց, «ով կապրի, ով կմահանա, ում է հանգիստ կյանք սպասվում, ում՝ դժվարություններով լի, ում է սպասվում աղքատություն եւ ում՝ հարստություն»:

Continue reading

Ներքին լուրեր եւ խնդիրներ

Համերաշխություն` գոնե հարաբերական ազատությամբ

Սեպտեմբերի 8-ը լրագրողների համերաշխության միջազգային օրն էր: Այս օրը նշվում է 1958թ.-ից՝ ի հիշատակ 1943թ. Բուխարեստում նացիստական Գերմանիայի կողմից մահապատժի ենթարկված չեխ լրագրող Յուլիս Ֆուչիկի:
Չնայած այսօր Հայաստանում խոսում են համերաշխության բացակայությունից, բայց գոնե լրագրողական աշխարհում այդ համերաշխութ-յունը հնարավորինս նկատելի է: Անկախ այն հանգամանքից, թե ինչ քաղաքական ճամբարում են գտնվում զլմ-ները: Ու որպեսզի այս մտքի հետ կապված թյուրըմբռնում չլինի, ասեմ, որ եթե զլմ-ները միմյանց հետ հաշտ չեն, ապա դրա պատճառը ոչ թե տարբեր ճամբարներում աշ-խատող լրագրողներն ու խմբագիրներն են, այլ` զլմ-ների պատվիրատուները: Սեփական փորձից եմ ասում: Երբ մի հարցով կամ որպես լրագ-րող կամ որպես խմբագիր դիմում եմ գործընկերներիս, նրանք  եթե ստիպված են լինում մերժել, ապա անկեղծորեն խոստովանում են. «Թույլ չեն տա, հետո խնդիրներ կունենանք»: Հասկանում եմ եւ բնավ չեմ նեղանում: Նեղվում եմ:

Continue reading

Արտաքին լուրեր եւ հարցեր

«Նաբուկո»-ն հաջողության քիչ հնարավորություններ ունի

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հեգնանքով է խոսել Կասպից ծովի հատակով անցկացվելիք «Նաբուկո» գազատարի վերաբերյալ, որն եվրոպական երկր-ներին ապահովելու է բնական գազի մատակարարմամբ, շրջանցելով Ռուսաստանը: Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, Պու-տինն իր դիտարկումներն արել է արեւմտյան եւ ռուսաստանցի քաղաքագետներին միավորող «Վալդայ» ակումբի հերթական հավաքի ժամանակ: ««Նա-բուկո»-ի հիմնական խնդիրը երաշխավորված ծավալների բացակայությունն է, արտահանվող անհրաժեշտ մթերքի քանակի ու ծրագրի իրագործման աղբյուրների սակավությունը»,- ասել է Պուտինը: Ռուսաստանն այնտեղ ոչինչ չի առաքի, Իրանում հանքատեղերը դեռեւս շահագործված չեն, Ադրբեջանի ծավալները քիչ են, բացի այդ էլ ադրբեջանցիները պայմանագիր են ստորագրել Ռուսաստանի հետ գազի առաքման վերաբերյալ»,- հայտա-րարել է Պուտինը:

Continue reading