Հայի լեզուն հայի գենետիկ հիշողությունն է, իսկ այն մեռցնել փորձողին սատկացնելն էլ քիչ է
Օտարալեզու դպրոցների վերաբացման դավադրության սփյուռքյան արձագանգները
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնած, կառավարության հաստատած ու ԱԺ առաջին քվեարկությամբ իրագործման ճանապարհի վրա դրված «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում մտցված չարափոխումների արձագանքը հայկական սփյուռքը (ՀՀ վարչապետի այնքա՜ն սիրած Հայկական աշխարհի հիմնական հատվածը) առանց որեւէ բացառության ընդունեց բացահայտ վրդովմունքով: Դրա արտահայտությունն են Սփյուռքի պարբերական մամուլում այս նախաձեռնության անդրադարձները: Նյութերի ծավալի հսկայական լինելու պատճառով, կբավարարվենք հիմնականում լիբանանահայ մամուլում լույս տեսած հրապարակումներով: Դրանք կարելի է դասակարգել երեք բաժիններում` տեղեկատվական բնույթի հրապարակումներ, հարցազրույցներ, վերլուծական հոդվածներ: Նշենք, որ նյութերի մի մասի հեղինակները կամ գլխավոր դեմ-քերը հայրենաբնակ կամ արտագաղթած մտավորականներ ու արվեստի գործիչներ են:




