Արցախյան թեմաներ

Երկար սպասված մշակութային ամառ Արցախում

ԼՂՀ մշակութային կյանքը վերջին մի քանի ամիսներին ակտիվացել է` շնորհիվ Եվրոպայից եկած մի շարք արվեստագետների, սակայն, այս ո-լորտի չլուծված խնդիրները դեռ շատ են, իսկ Խորհրդային ժամանակների բուռն մշակութային կյանքն այլեւս անցյալում է:
Բոլորովին վերջերս Ստեփանակերտում ելույթ ունեցավ աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, այնուհետեւ անցկացվեց դասական երաժշ-տության միջազգային փառատոն, որին մասնակցում էին երաժիշտներ ինչպես Հայաստանից ու Արցախից, այնպես էլ` Բելառուսից, Լատվիա-յից, Լիտվայից եւ Ֆինլանդիայից: Հուլիսին Ստեփանակերտ էր այցելել նաեւ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնը:

Continue reading

Վասն քաջության – Անդրանիկ Աթոյան

Մեր փոստից՝ ամենայն պարզությամբ

Քաջության քաղցից դավեր են նյութվել, հողեր են տրվել, կրոններ ծնվել,
ազգեր են մեռել:     

Քաջերի սահմանը գուցե զենքն է, բայց քաջությունը սահմաններ չունի:
Քաջությունը նյութամոլագար գիտակցությունում պայմաններ չունի:
Քաջության սահմանն անծայր-անեզր Ազատությունն է:
Քաջերը երբեք ստրուկ չեն լինում ու ստրուկ չեն ունենում:  
Քաջերը միշտ էլ իրենց կարիքը իրենք են հոգում:
Քաջերը երբեք չեն հիվանդանում:
 Քաջերը միայն վերքերն են բուժում:

Continue reading

Շաբաթվա մարզական կյանքից

Շախմատի առաջնություն. 1-ին խումբ
Վանաձորում անցկացվում է Հայաստանի շախմատի 71-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարը: 14 մասնակիցներ են պայքարում բարձրագույն խմբի 3 ուղեգրի համար: Մրցաշարը նվիրված է հայկական շախմատի վետերան Արծրուն Սարգսյանի հիշատակին: Խաղացված 9 փուլից հետո աղյու-սակը 7,5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը: 0,5-ական միավորով հետ է մնում գրոսմայստեր Արա Մինասյանը, ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Կարեն Հ. Գրիգորյանն ունի 6 միավոր:

Արոնյանը չհաջողեց այս անգամ
ՀՀ ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը «Chess Masters» մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր չնվաճեց: Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվող որակավորման մրցաշարում նա Վլ. Կրամնիկի հետ հավասար միավորներ հավաքեց, բայց լրացուցիչ «կայծակնային» մրցա-պայքարում զիջեց 1:2 հաշվով, եւ մրցաշարում գրավեց 3-րդ տեղը: Որակավորման մրցաշարում 1-2 տեղերը գրաված շախմատիստները աշխարհի չեմպիոն Վ. Անանդի (Հնդկաստան) եւ Մ. Կառլսենի (Նորվեգիա) հետ կմասնակցեն հոկտեմբերի 9-15-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում կայանա-լիք եզրափակիչ փուլին:

Continue reading

Հրանտ Դինքի դատական հայցը Թուրքիայի դեմ

Եվրոպական դատարանը բավարարել է Դինքի ընտանիքի ներկայացրած հայցը`
ընդդեմ թուրքական պետության

Թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի տեղեկացմամբ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հրանտ Դինքի ընտանիքի ներկա-յացրած հայցն ընդդեմ թուրքական պետության: Աղբյուրի հաղորդմամբ` դատարանը մեղավոր է ճանաչել Թուրքիային բազում սպառնալիքնե-րից հետո Հրանտ Դինքի անվտանգությունը հավուր պատշաճի չապահովելու եւ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նրան մեղադրե-լու համար: Դատարանը Թուրքիային դատապարտել է նաեւ Դինքի սպանության գործով դատավարությունն անարդյունավետ անցկացնելու համար:

Continue reading

Լուսանցքի թիվ 160-Ի հոդվածները

Continue reading

,,Լուսանցք,,-ը վերադարձավ արձակուրդից. Իսկ մենք պատրաստվենք պատերազմի, որ հաղթենք.

Բարեւ, ես Ձեր թերթն եմ

«Լուսանցք»-ը վերադառնում է մեկամսյա արձակուրդից հետո: Մենք, իհարկե, կուզեինք արձակուրդ չգնալ, քանի որ ասելիք միշտ էլ կա, իսկ արձակուրդը մի տեսակ խզում է ընթերցող-թերթ կապը: Բայցեւ ամենօրյա տքնաջան աշխատանքից հետո կարճատեւ հանգիստն անհրաժեշտություն է պարզապես:
Հիմա վերադառնում ենք այդ մեկամսյա ընթացքում անցած-դարձածի յուրօրինակ ամփոփումով, վերադառնում ենք յուրաքանչյուր ընթերցո-ղին ասելու. «Բարեւ, ես Ձեր թերթն եմ»:
Ձերն եմ, որովհետեւ իմն են Ձեր հոգսերը, տխրություններն ու ուրախությունները, հրճվանքը, հիասթափությունն ու հուսավա-ռությունը: Ձերն եմ, որովհետեւ Ձեզ համար են իմ շաբաթական, ամենօրյա ու ամենժամյա տքնանքները: Ձերն եմ, որովհետեւ սպասում եք ինձ` արձագանքելու իմ աշխատանքին:

Continue reading

Սեպտեմբերի 1. Նոր ուսումնական տարի.

Օրհնանքն ու երդումը չարեփոխումը բարեփոխում չե՛ն դարձնի

ՀՀ-ում 2010-11թթ. ուսումնական տարվա առաջին օրը իրենց դռները բացեցին 1404 դպրոց՝ 1313 հիմնական, 91՝ ավագ: Աշակերտների քանակը դեռ պարզ չէ, հայտնի կլինի միայն սեպտեմբերի 10-ից հետո: Իսկ ըստ կանխատեսումների, 1-ին դասարան կհաճախի մոտ 37.390 երեխա: 91 ավագ դպրոցներից 37-ը գործելու է Երեւանում, 11-ը՝ Կոտայքում, 9-ը՝ Շիրակում, 6-ը՝ Արմավիրում, 5-ական՝ Լոռիում եւ Գեղարքունի-քում, 4-ական՝ Սյունիքում ու Տավուշում, 3-ական՝ Արարատում, Վայոց Ձորում ու Արագածոտնում: ՀՀ-ում գործում է նաեւ 59 մասնավոր դպրոց, որոնց կրթական ծրագիրն ամբողջությամբ համապատասխանում է պետական դպրոցների ծրագրերին:

Continue reading

Օգոստոսի 11-ը Նավասարդի տոնն է. Հայկը նետահարեց Բելին.


Նավասարդյան ուրախություններ` հեթանոսաբար ու լիառատ

Օգոստոսի 11-ին Հայոց Նավասարդի տոնն էր: Ցավոք, այս անգամ էլ այն չնշվեց պետականորեն: Հայ արիները, ազգայնականները եւ մի շարք գիտա-մտավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ դեռ տարիներ առաջ առաջարկել էին այդ օրը ԱԺ կողմից հաստատել որպես Հայոց Ինքնության օր: Սակայն ցայսօր հարցը դրական լուծում չի ստացել: Ինչպես միշտ Հայ առաքելական եկեղեցին եւ որոշ քրիստոնյա հայեր ընդվզեցին, քանզի Ազգային Ինքնության օրը չէր առնչվում քրիստոնեությանը (հետաքրքիր է` ինչու՞ պիտի առնչվեր, ե-թե հայության տարիքը տասնյակ հազարամյակներ է հաշվվում, իսկ քրիստոնեականը շուրջ 2 հազարամյակ… ընդամենը):

Continue reading

Արցախը ո'չ Կոսովո է, ո'չ էլ Ադրբեջան.

Սեպտեմբերի 2-ին լրացավ Արցախի Հանրապետության հռչակման 19-րդ տարեդարձը:
Այդ առիթով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր: Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած քա-ջության համար «Արիության» մեդալով պարգեւատրվել են 7 հոգի, որից 6-ը` հետմահու: Մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիութ-յան համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել են 392 հոգի, որից 16-ը` հետմահու: Արցախի Հանրապետությանը մատուցած ծառա-յությունների համար «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրվել է 1 հոգի, «Երախտագիտություն» մեդալով` 3 հոգի, որից 1-ը` հետմահու:

Continue reading

Թուրքերը շահարկում են Վանի Ս. Խաչ եկեղեցու պատարագը.

Թուրքական խաղին ընդառա՞ջ.
Էջմիածնի համար կարեւորը ա՞զգն է, թե՞ կրոնը

Վանի Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին նախատեսված պատարագի արարողությանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի մասնակցի, բայց Մայր Աթոռից ներկա կլինեն 2 ներկայացուցիչ:
Ինչպես բազմաթիվ քաղաքական եւ հասարակական ուժեր, անհատներ, այնպես էլ ՀՀ հանրային խորհուրդը քննարկել եւ բացասական է գնահատել Աղթամարի Ս. Խաչ եկեղեցում թուրքական իշխանությունների նախաձեռնած միջոցառումը` այն անվանելով շոու եւ կոչ է արել հայությա-նը՝ հրաժարվել դրան մասնակցելուց: Այս թուրքական ձեռնարկը հետապնդում է նյութական ու քաղաքական շահեր եւ նպատակներ, որի մասին ար-դեն շատ է խոսվել: Կարծում ենք` Էջմիածինը ամենայն լրջությամբ կվերաբերի հայության տարբեր հատվածների մտահոգություններին եւ կհրաժարվի թուրքական այս կրոնախաղին մասնակցելուց:

Continue reading

Թուրքերը կթաղեն հայ լեռնագնացներին..

Թուրքիայի Աղրը նահանգի Առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Մեհմեթ Էրաթը մտահոգություն ու զայրույթ է հայտնել վեր-ջերս Մասիսի գագաթին հայ լեռնագնացների կողմից Հայաստանի եւ Արցախի դրոշները կանգնեցնելու փաստի առնչությամբ: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր» լրատվական կայքը՝ վկայակոչելով «Անկարա» լրատվական գործակալությանը:
Նա ասել է. «Եթե իրականում այդպես է, համոզված եմ` դա բոլոր աղրըցիներին խորապես կվշտացնի: Մենք չենք ուզում հավատալ, որ դրոշ-ները իրոք կանգնեցվել են: Այնումանայնիվ, եթե դա եղել է, ուրեմն ես եւ աղրըցիները այդ դրոշները կիջեցնենք եւ Հայաստանի կող-մից Արարատի գագաթին Թուրքիայի դրոշը կկանգնեցնենք»:
Մ. Էրաթը պնդելով, թե այդ` դրոշ կանգնեցնելու վարկածն առայժմ չի հաստատվել ոչ մեկի կողմից, ավելացրել է. «Աղրըցիները նման լուր ստանալու դեպքում այդ լեռնագնացներին հենց լեռան գլխին էլ կթաղեին»:

Continue reading

Հակամարտություն. Հայաստան-Ռուսաստան – Ադրբեջան-Թուրքիա.

Տա­րա­ծաշր­ջան եւ հա­կա­մար­տութ­յուն.
Ու՞մ ­սայրն է սուր` Հա­յաս­տան-Ռու­սաս­տա՞նի, թե՞ Ադր­բե­ջան-Թուր­քիա­յի

ՌԴ ­նա­խա­գահ Դմիտ­րի Մեդ­վե­դե­ւի օգս­տոս­յան 3-օր­յա այ­ցը ՀՀ ­շատ կա­րե­ւոր էր ՀՀ-ՌԴ ռազ­մա­վա­րա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի զար­գաց­ման ա­ռու­մով, քա­նզի 2 երկր­նե­րի ­ռազ­մա­վա­րա­կան փոխ­գոր­ծակ­ցութ­յու­նը մեր պե­տա­կան ան­վ­տ­ան­­գութ­յան բաղ­կա­ցու­ցիչ մա­սե­րից է. հա­մոզ­ված են ՀՀ ­նա­­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մում:
Բարձր մա­կար­դա­կով քննար­կ­­վեց Գյում­րիում ռու­սա­կան ռազ­մա­կա­յան­նե­րի ժամ­կե­տի եր­կա­րաձգ­ման հա­մա­ձայ­նագ­րի կնքու­մը, ինչ­պե­սեւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին, ռազ­մա­կան անվ­տան­գութ­յու­նը ե­րաշ­խա­վո­րե­լու նպա­տա­կով նույն ռազ­մա­կա­յա­նի՝ գոր­ծա­ռույթ­նե­րն­ ընդ­լայ­նե­լու մա­սին հա­մա­ձայ­նա­գի­րը:

Continue reading

Ներքին լուրեր.

Մարդը մոռացել է մարդուն

Հարգելի «Լուսանցք»-ի խմբագրություն: Ձեզ եմ դիմում՝ զրույցի ակնկալիքով: Ուզում եմ մի հարց տալ, որի պատասխանը գուցե միա-սին գտնենք, կամ էլ…
Ես ապրում եմ միջին երեւանցու պես: Միջին երեւանցին նշանակում է ոչ թե ինչպես արտասահմանում է՝ նորմալ աշխատավարձ, բնակարան, ավ-տոմեքենա, այլ՝ խորհրդային տարիներին ստացած բնակարան, հացը հացին հասցնող աշխատավարձ եւ 6-7 ձմեռը մեկ փոխող կոշիկներ: Սա նշանա-կում է, որ ես ռեստորաններ այցելել չեմ կարող՝ թեկուզ առիթից առիթ (վերջին անգամ ռեստորան եմ այցելել խորհրդային տարիներին՝ ԱՄՆ-ից ժամանած բարեկամուհուս հետ): Ահա այդ բարեկամուհիս կրկին Հայաստան եկավ այս տարվա հուլիսին: Ու քանի որ ինձ ու ընտանիքիս բերած նվերների առումով բավականին շռայլ էր գտնվել, ինչը բնորոշ չէ դրսերում ապրող մեր հայրենակիցներին, ամուսնուս հետ որոշե-ցինք լավությունը փոխհատուցել: Իմ թոշակն ու ամուսնուս կանխավ վերցրած աշխատավարձը (շինարարություն է անում օրական 2.500 դրամով) միացրեցինք ու որոշեցինք մեր հյուրին գոնե երեւանամերձ վայրերում պտտեցնել ու ռեստորանում ճաշի հրավիրել: Եվ գիտե՞ք ինչ եղավ: Արդի հայերենով ասած՝ կատարյալ քցոցի: Ներողություն եմ խնդրում իմ այն աշակերտներից (եթե իհարկե թերթ են կարդում), ում տա-րիներ շարունակ սովորեցրել եմ հնարավորինս ճիշտ խոսել հայերեն:

Continue reading

Արտաքին լուրեր.

Ադրբեջանն արգելել է Երեւան ուղեւորվող գերմանական ինքնաթիռի մուտքը իր օդային տարածք
Ադրբեջանը հրաժարվել է տրամադրել իր օդային տարածքի օգտագործման թույլատվությունը` Աֆղանստանից Երեւան ուղեւորվող գերմանական ինք-նաթիռին: Հայտնի է դարձել, որ ՆԱՏՕ-ի՝ Աֆղանստանի անվտանգության ապահովման միջազգային ուժերի գործողությունների համար փոխադ-րումներ կատարող մարդատար ինքնաթիռը Երեւան էր տեղափոխում Կունդուզի նահանգում գերմանական հրամանատարության ներքո իրենց ծառա-յությունը ավարտած հայ խաղաղապահների հերթափոխին: Այն հարկադրված է եղել այլ երթուղի ընտրել:
Հայաստանի պաշտպանության նախարարությունում այս միջադեպը գնահատվել է որպես Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի մատակարարման գործընթա-ցը խոչընդոտելու, ինչպես նաեւ դեպի Աֆղանստան փոխադրումների համար Հայաստանի օդային տարածքի եւ օդանավակայանների օգտագործման հնա-րավորությունները սահմանափակելու փորձ:

Continue reading

Մարզաշխարհը քաղաքականության մեջ.


Իրանի նախագահը` այս անգամ Պաուլին
ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադը «գուշակ» ութոտնուկ Պաուլին անվանել է արեւմտյան աշխարհի բարոյալքման խորհրդանիշ: Գերմանա-կան Օբերխաուզեն քաղաքի ջրաշխարհում բնակվող այս ութոտնուկը 2010թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցաշարում ճիշտ կանխագու-շակել էր Գերմանիայի հավաքականի մասնակցությամբ խաղերի ելքերն ու առաջնության կիսաեզրափակչի ու եզրափակչի արդյունքները, ին-չի պատճառով աննախադեպ հետաքրքրություն էր առաջացրել ամբողջ աշխարհում զբոսաշրջիկների ու ֆուտբոլասերների շրջանակում:
Իրանի նախագահը Թեհրանում մի ելույթի ժամանակ Պաուլին անվանել է «արեւմտյան քարոզչության ու նախապաշարմունքների խորհրդա-նիշ», եւ ասել, թե «ովքեր հավատում են նմանատիպ բաների, չեն կարող առաջ տանել իրենց ժողովուրդներին, ինչպես անում է Իրանը, որն ա-նընդհատ ձգտում է ինքնակատարելագործման ու հենվում իրական հոգեւոր արժեքների վրա»:

Continue reading