ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

                                          …Բագինների լույսը մարած,    
                                     Խարխափելով ցուրտ խավարում,     
                                     ճամփա ընկանք խաչը վերցրած,   
                                     Ապավինած օտար աստծուն…    
        
                                     Աստվածներին մեր ուրացած,    
                                     Տաճարները թողած ավեր,    
                                     Այլոց մեղքը լու՜ռ  շալակած՝  
                                     Խաչ բարձրացանք ազգովին մեր:     
                 
                                     Ոչ աստվածը գթաց օտար,     
                                     Ոչ էլ որդին այդ աստծո,      
                                     Երկինք հառնած աղոթքն ազգիս,     
                                     Հասու չեղավ աստծուն անգո:      
         
                                     Խարխափելով այսքան դարեր      
                                     Խավարի մեջ ազգն իմ Հայկյան,     
                                     Այսօր արդեն հառնելով վեր,     
                                     Գենն է պեղում ԱՐԻԱԿԱՆ…     

                                                           

Սվետլանա  Մարգարյան 
                                                      08.11.2008
թ.    
                                                        
Բելգիա          

Continue reading

Գարնան վերազարթոնք է՝ Արիական Նոր Տարի

Հիմն Վահագնին
Երկնի ու Երկրի միաձույլ բոցից
Վահա՜գն է ծնվում՝ Հրե Պատանի,
Վահա՜գն է ծնվում՝ Որդին Արայի,
Վահա՜գն է ծնվում՝ փրկության Աստված,
Վահա՜գն է ծնվում՝ Զորության Արքա.
Մեր Երկրի համար՝ ուժի ներշնչանք,
Արեգի համար՝ հրե զորություն,
Աստղերի համար՝ լուսե պատանի,
Լուսնյակի համար՝ սիրո մեղեդի,
Երկնքի համար՝ սիրասուն մանկիկ,

Արիի համար՝ հրեղեն եղբայր,
Իսկ Վիշապի համար՝ դաժան ախոյան,
Նա՝ Վիշապաքա՜ղ:

Այսօր՝ մարտի 21-ին, ժամը 13:00-ին, Գառնո արիական-հեթանոսական տաճարում կայացավ Արիական Նոր Տարվա եւ Հայոց Զորության ու Ռազմի Աստված Վահագնի վերածննդի տոնակատարությունը:

Տոնական ծեսը վարեցին «Արորդիների Ուխտե-ի քրմերը: Այնուհետեւ եղավ համերգ եւ տոնախմբություն:

Հայ-Արիները փառաբանեցին Գարնան վերազարթոնքը, Վահագն Աստծուն, Հայ Աստվածներին եւ Տիեզերքի Արարչին:

Ամանորյա միջոցառումը կազմակերպել էին «Արորդիների Ուխտե-ը, Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը:

Շնորհավոր Նոր Տարի եւ փա՜ռք Վահագնին:

Թող Տիեզերական Գարունն էլ վերազարթոնք բերի աշխարհի բոլոր Արիներին:


Continue reading

ՀՀ նախագահի եւ 48 կուսակցապետերի հանդիպման մասին


Մարտի 20-ին Երեւանի մարզահամերգային համալիրի «Հայաստան» սրահում կայացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ քաղաքական կուսակցությունների ղեկավարների 2-րդ հանդիպումը: Ավելի քան 70 կուսակցապետերից հրավիրվել էին 63-ը, սակայն հրավերն ընդունել էին 48-ը: Հիշեցնենք, որ 1-ին հանդիպմանը նույնպես շուրջ 50 կուսակցությունների ղեկավարներ էին մասնակցել եւ քննարկել էին Արցախի հիմնախնդիրը:
2-րդ հանդիպմանը ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը նույնպես մասնակցեց: Այս անգամ քննարկվեց «Համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը եւ Հայաստանը» թեման:
Հավաքի ավարտից հետո 
www.hayary.org-ը հարցեր ուղղեց ՀԱՄ առաջնորդին եւ ստորեւ ներկայացնում ենք նրա պատասխանները:
– Ի՞նչ կարծիքի եք նման հանդիպումների մասին: Արդյո՞ք այսպիսի հանդիպումներն օգտակար են, թե՞ ոմանց կարծիքի համաձայն՝ քաղաքական շոուներ են: Եղա՞ն քննադատություններ վարչապետի հասցեին, թե՞ ամեն ինչ խաղաղ անցավ: Ի՞նչ հարցադրումներ եւ առաջարկներ արեցիք Դուք:
 – Սկսեմ հարցադրման վերջից: Այո, վարչապետի հասցեին եղան քննադատություններ, որոնց մեծ մասը վերաբերում էր վաղուց սպասվելիք ճգնաժամի վատ նախապատրաստմանը: Այս տնտեսական ճգնաժամը մեկ օրում կամ անսպասելի՝ միանգամից չեղավ, եւ մեր երկրի պես փոքր երկիրը կարող էր եւ ավելի լավ նախապատրաստվել:

Continue reading

Հայտարարություն ինքնության տոնի հետ կապված

Մարտի 21-ին, ժամը 13:00-ին Գառնո արիական-հեթանոսական տաճարում կտոնվի Արիական Նոր Տարին եւ Հայոց զորության Աստված Վահագնի վերածնունդը:

***

Հայտարարություն


Ինչպես հայտնի է՝ ԱԺ-ում վերջերս նախագիծ ներկայացվեց «ՀՀ տոների մասին» օրենքում փոփոխություն մտցնելու եւ օգոստոսի 11-ը՝ Հայկի՝ Բելի դեմ տարած հաղթանակի օրը «Հայ ազգային ինքության տոն», իսկ տոնին նախորդող 5 օրերը՝ «Նավասարդյան խաղերի օրեր» հռչակելու մասին: Նախագիծը նախնական տեսքով քննարկվել եւ առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է: Թվում էր, թե շուտով օրինագիծը վերջնական տեսքի կբերվի եւ ԱԺ-ում կհաստատվի, եւ մենք վերջնականապես մեր տոնացույցում պետության կողմից օրենքով հաստատված գեթ մեկ՝ բուն իմաստով ազգային, ազգի էությունից եկող տոն կունենանք (ԱԺ կողմից հաստատված մյուս տոները այդպիսիք չեն, դրանք եկեղեցական կամ պետական-քաղաքական տոներ են):

Բայց Հայաստանյայց առաքելական եկեղեցին քնած չէ, որ ԱԺ-ն իր վճռին տեր կանգնի ու ազգին իր կողմից հաստատված ինքնության տոն պարգեւի: Ինչպես վկայում են հավաստի լուրերը, եկեղեցին կտրականապես դեմ է Հայկյան հաղթանակի օրը հայ ինքնության տոն հռչակելուն: Ըստ որի, ինչպես հայտնի է, հայ ինքնությունը 301թ.-ից է գալիս, դրանից առաջ հայը՝ հայ, Հայաստանն էլ՝ Հայաստան չի եղել եւ, հետեւաբար, այդ ժամանակներին վերաբերող ի~նչ ազգային ինքության տոնի մասին կարող է խոսք լինել: Եկեղեցին կողմ է տոնի՝ Նավասարդյան տոն վերացական ձեւակերպումին, որը պետք է տոնվի ոչ թե բուն հաղթանակի օրը, այլ՝ եկեղեցական ինչ-որ տոներից մեկի օրը… Դե եթե եկեղեցին դեմ է, ԱԺ-ն քանի գլխանի է… Եթե պետությունն իր իսկ կամքով (մեկ այլ նախագծով) պատրաստվում է կրոնապետության վերածվել, էլ ո՞վ եղավ, որ ինքնուրույն ու ազգօգուտ քայլեր ձեռնարկի: Պատահական չէ, որ ԱԺ-ից ստացած «ինքնագլուխ» նախաձեռնության մասին լուրն առնելուն պես եկեղեցին խառնվեց իրար եւ ամեն ինչ անում է, ամբողջ հունարը օգտագործում է պատգամավորներին «խելքի բերելու» համար: Բացի այդ՝ եկեղեցին ոտքի է հանել իր կառքին լծված «հայ» խղճուկ «մտավորականներին»: Վերջիններս փրփրուրը բերաններին ինչ անհեթեթություններ ասես չեն «ապացուցում». դիցուկ՝ որ Հայկը Հիսուսից շատ ու շատ առաջ քրիստոնյա է եղել եւ, հետեւաբար, նրա հաղթանակի օրը պետք է տոնել որպես քրիստոնեության հաղթանակի օր. կամ որ 301թ. այն կողմ հայը բնավ չի եղել եւ, հետեւաբար, հայի ինքնությունը (նրա ինքնության տոնը) Գրիգորիսի՝ հրով ու սրով քրիստոնեւությունը Հայաստանում տարածելու ժամանակների հետ պետք է կապել. կամ էլ, որ հայ ինքնությունը (տոնը) պետք է կապել օտար գրքերի թարգմանության (Թարգմանչաց տոնի) հետ. եւ նման անհեթեթ «ապացույցներ»:

Այս առումով մեկընդմիշտ պարզաբանենք, որ մեր փառահեղ նախնին՝ Հայկը, մեր արիադավան-հեթանոս նահապետներից մեկն է եղել եւ որեւէ առնչություն չունի քրիստոնեության ու առավել եւս՝ եհովայապաշտության հետ: Հայկի հաղթանակը շարունակությունն էր իր նահապետների հաղթանակների, որոնք պարբերաբար վերահաստատում են Հայ Աստվածների Օրենքը Հայոց Բնօրրանում…

Continue reading

Լուսանցքի թիվ 95-ի հոդվածներ

  1. Համաշխարհային ճգնաժամի պատճառները
  2. Թռուցիկապայքար
  3. Մարտիմեկյան դեպքերի միակ արձագանքը
  4. Ի վերջո ունեցանք Հանրային խորհուրդ
  5. Հայ-վրացական եղբայրության ճգնաժամը
  6. Ճգնաժամը ստիպեց վերաբաշխել ծախսերը
  7. Հայաստանի ժամային գոտին սխալ է
  8. Ցեղասպանության հարցը նաեւ ռազմավարական խնդիր է
  9. Կարեւորենք մեր դերը

Continue reading

Համաշխարհային ճգնաժամի պատճառները

Հաղթահարել կարելի է միայն նոր գաղափարա-քաղաքականությամբ

Արդի համաշխարհային տնտեսական ճգնաժամը շատերն իրավացիորեն կապում են «Աշխարհի գաղտնի կառավարության» հերթական աշխարհաքաղաքական նպատակների իրականացման հետ: Առաջին հայացքից թվում է, թե անտրամաբանական է այս կապը. ի՞նչ նոր գործընթացների անհրաժեշտություն կա, երբ առանց այն էլ համաշխարհային հզոր լծակները գտնվում են «Աշխարհի գաղտնի կառավարության» անդամների ձեռքում:

Սակայն, համաշխարհային պատմությունն արձանագրել է նման դեպքեր: Դիցուկ՝ հենց վերջերս՝ ԽՍՀՄ փլուզումը, որը նույն այդ ուժերի որոշման հետեւանք էր… ԽՍՀՄը ստեղծվեց 1922թ., երբ սիոնիստա-մասոնական ուժերը մասոն Լենինի գլխավորությամբ 1917-1918թթ. իրականացրեցին Ռուսական միապետության տապալումը եւ ստեղծեցին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» հայտնի կարգախոսով առաջնորդվող բանվորա-գյուղացիական հասարակություն, պետություն: Հիշեցնենք, որ Լենինը գերմանական հրեա-մասոնական օթյակների ծրագրով ժամանեց Ռուսաստան եւ ֆինանսավորվեց հենց նրանց կողմից: Եվ նա էլ, հենց Բրեստ-Լիտովսկի պայմանագրով, մեծ ծառայություն մատուցեց Գերմանիային, եւ ընդհակառակը՝ անտեսեց ռուսական պետականության շահերը: Հիշեցնենք նաեւ, որ Լենինի (հրեա մոր աղջկական ազգանունը՝ Բլանկ) ստեղծած ԽՍՀՄի կառավարության շուրջ 90%-ը ազգությամբ հրեաներ էին ու մասոններ՝ բացահայտ կամ ծպտված (հետո բացահայտված): Այս մասին կա հարուստ ռուսերեն եւ անգլերեն գրականություն: Թեմային անդրադարձել են նաեւ հայկական զլմ-ները (օրինակ՝ «Հայ-Արիներ» թիվ 9 (36)-բացառիկ, 2004թ., «Հայեր» թիվ 8-բացառիկ, 2005թ. եւ «Լուսանցք» թիվ 8, 2007թ.):

Continue reading

Թռուցիկապայքար

Օրերս մի խումբ երիտասարդներ Երեւանում թռուցիկներ էին փակցրել, որոնց վրա տարբեր բուհերի դասախոսների նկարներ էին, իսկ տակը գրած էր՝ կաշառակեր:

Ճիշտ այդպես, մի ժամանակ առաջ պայքարում էին հասարակական ու քաղաքական մի շարք ուժեր, որոնք իրենց բողոքն էին հայտնում աղանդների ապազգային գործունեության դեմ եւ անբարո տարբեր երեւույթների նկատմամբ: Այս պայքարի մեջ ամենաեռանդունը «Մեկ ազգ» կուսակցությունն էր: Սակայն, կարծես թե այդ ձեւի ՕԳԳ-ն այնքան էլ արդյունավետ չեղավ, եւ այդ թռուցիկները հետզհետե անհետացան մայրաքաղաքի տարբեր շինությունների պատերից ու սյուների վրայից:

Իսկ այժմ, մի նոր թռուցիկապայքարային ալիք է առաջացել, որն իր թիրախն ընտրել է կաշառակերությունը: Այս շարժումը որդեգրել է «Միասին» անունը եւ իրեն հայտարարում է երիտասարդական շարժում՝ «որը սկսել է կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր Երեւանի մի շարք բուհերում: Ծրագրի նպատակն է բուհերի ուսանողության ուժերով վեր հանել բուհերում տեղի ունեցող բոլոր կոռուպցիոն երեւույթները եւ հրապարակել բոլոր կոռումպացված դասախոսների, ինչպես նաեւ ուսանողների ու բուհերի աշխատակիցների անունները»:

Continue reading

Մարտիմեկյան դեպքերի միակ արձագանքը

«7-ի գործ»-ով դատավարությունը՝ փորձաքար կողմերի համար

Անցյալ տարվա մարտիմեկյան իրադարձությունների արձագանքը այլեւս մնացել է «7-ի գործ»-

ով անցնող դատավարության ծիրում: Հատկապես, երբ վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց արմատական եւ հեղափոխական գործողություններից, այս հիշյալ դատական գործով է պայմանավորված, թե ինչ հանգուցալուծում կստանա ավելի քան մեկտարյա վաղեմության ողբերգականը: Առանձին անձանց մասով դատավարությունները, չնայած փորձերին, նույն աղմուկը չեն ապահովում, ինչքան «7-ի գործ»-ը: Այս առումով՝ այդ գործի նկատմամբ հետաքրքրություն կա նաեւ ԵԽԽՎ՝ Հայաստանի մասով վերջին «վճռական» բանաձեւում:

Իսկ սույն դատական գործը ձգձգվում է արդեն ամիսներ ու կարծես վերջաբանն էլ չի երեւակվում:

Օրերս Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում շարունակվող դատավարությունը վերստին ընդհատվեց: Մինչ այդ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, թե «Վարդաշեն» ՔԿՀից գրություն է ստացվել, որ Շանթ Հարությունյանը վերջին օրերին վատառողջ է եղել, հրաժարվել է սննդից, բուժօգնությունից եւ չի շփվել հիմնարկի աշխատակիցների հետ: Նա հայտնեց նաեւ, որ ՔԿՀի հոգեբուժական բաժանմունքի պետ Գաբրիել Ահարոնյանի կարծիքով, Շ. Հարությունյանի մոտ նկատվում է հոգեկան խանգարում, եւ փորձաքննության կարիք է զգացվում:

Continue reading

Ի վերջո ունեցանք Հանրային խորհուրդ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջապես կարգադրություն է ստորագրել Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու եւ Հանրային խորհրդի անդամներ նշանակելու մասին:

Հանրային խորհրդի անդամներ են նշանակվել Ռոբերտ Ամիրխանյանը, Աննա Ասատրյանը, Լիլիթ Ասատրյանը, Կարեն Բեքարյանը, Էմիլ Գաբրիելյանը, Անելկա Գրիգորյանը, Աստղիկ Գեւորգյանը, Հայկ Դեմոյանը, Հովհաննես Զանազանյանը, Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը եւ Վլադիմիր Մովսիսյանը:

Համաձայն հաստատված կանոնադրության, Հանրային խորհուրդը ՀՀ Նախագահի կողմից կազմավորվող խորհրդակցական մարմին է, որն ունի 36 անդամ: Խորհրդի մնացած 24 անդամները կընտրվեն կանոնադրությամբ նախատեսված ընթացակարգով եւ ժամկետում:

Continue reading

Հայ-վրացական եղբայրության ճգնաժամը

Մեծ-մեծ փրթող նախագահի բերանով

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ «ողբալի է այն երկրների վիճակը, որոնք իրենց բացարձակ կախման մեջ են դրել Ռուսաստանից»: Այս ցանկում նա նշել է նաեւ Հայաստանի անունը:

Նրա խոսքով, մեր երկրի տնտեսության «կրախը տեղի է ունեցել այն պատճառով, որ Հայաստանն իրեն ամբողջությամբ կախման մեջ է դրել Ռուսաստանից: Երբ ռուսական շուկան փլուզվեց, ապա նույն բախտին արժանացավ նաեւ Հայաստանը»:

Մ. Սահակաշվիլին ասել է, որ Վրաստանի հարեւան երկրների տնտեսություններում դժվարություններ են ծագել, սակայն «Վրաստանը կանգուն կմնա, Վրաստանը կփրկվի նույնիսկ ամենածանր պայմաններում, եթե մեզ մոտ լինի քաղաքական կայունություն»: Բանից պարզվում է՝ Վրաստանի նախագահը ոչ միայն կանխատեսումներ է անում, այլեւ՝ գյուտարար է, քանզի «գյուտել» է, որ անհրաժեշտ է կայուն երկիր ունենալ… որպեսզի հնարավոր լինի զարգանալ: Այնուհետեւ հավելել է, որ իր իշխանության համար առաջնահերթությունը տնտեսության փլուզման կանխումն է. «Ռուսաստանը 3 տարի առաջ դուրս է մղել Վրաստանին իր շուկայից, սակայն դրանից հետո Վրաստանը ժամանակին կատարել է բարեփոխումներ, ինչն էլ օգնում է հիմա կայուն մնալ»:

Համաձայն aysor.am-ի եւ panorama.am-ի տվյալների, մի քանի օր Հայաստանում ճգնաժամ էին «պրպտում» վրացական 2 հեռուստաընկերությունների նկարահանող խմբեր:

Continue reading

Ճգնաժամը ստիպեց վերաբաշխել ծախսերը

Կառավարությունը երեկվա նիստում քննարկեց միջազգային ճգնաժամի պայմաններում պետբյուջեի ծախսերի կատարմանն առնչվող խնդիրը:

Հստակեցվեց, որ բյուջեն ոչ թե կրճատվելու է, այլ՝ ծախսերի վերաբաշխում է լինելու: Որոշումը կայացվել է՝ ելնելով այն անհրաժեշտությունից, որ այս տարվա հունվարին ՀՆԱ-ի ցուցանիշները կտրուկ վատացել են, մեծացել են ճեղքվածքները, ուստի հարկ կա անցնելու եռամսյակային բյուջետային ծրագրավորման: Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով, պետք է խնայենք եւ ծախսենք այնքան, ինչքան եկամուտներն են: Պետք է պատրաստ լինել վատթարագույն սցենարներին, որովհետեւ ճգնաժամի տեւողության կանխատեսումներն առայժմ անորոշ են:

Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը տեղեկացրեց, որ պետբյուջեի ծավալի 20%-ը, որ 252 մլրդ դրամ է եւ որ սոցիալական ծախսերն են, կատարվելու են հստակ եւ՝ ըստ ժամանակացույցի: Այս առումով որեւէ փոփոխություն չի լինի: Բայց կան որոշ ծախսեր, որոնք տեղափոխվել են տարեվերջ՝ 4-րդ եռամսյակ: Դրանք այն ծախսերն են, որոնք առաջնահերթ չեն, օրինակ՝ գույքի եւ ավտոմեքենաների ձեռքբերումը, գործուղումները: Այսինքն՝ վերադասավորումներ լինելու են բացառապես ոչ առաջնահերթ ծախսերի մասով: Ի դեպ, ինչ վերաբերում է համահայկական ծրագրերին (նոր ԱԷԿ-ի կառուցում, ենթակառուցվածքների զարգացում, համահայկական բանկի ստեղծում), ապա Տ. Դավթյանի հավաստմամբ, դրանք կիրականացվեն՝ բյուջետային միջոցներով կամ այդ միջոցների մասնակցությամբ:

Continue reading

Հայաստանի ժամային գոտին սխալ է

Մեր երկրի ժամային գոտին խախտված է եւ անհրաժեշտություն կա այն ուղղելու:

Բանն այն է« որ ըստ Երեւանով անցնող միջօրեականի, մենք Գրինվիչից (Լոնդոն) առաջ ենք 3 ժամով« այսինքն« եթե այնտեղ ժամը 12-ն է« ապա մեզ մոտ պետք է լինի ժամը 15-ը եւ ոչ թե 16-ը« ինչպես հիմա է« ինչը կոպիտ սխալ է: Այդ սխալը գալիս է դեռ խորհրդային տարիներից« երբ Անդրկովկասի երեք հանրապետությունների համար սահմանվել էր միասնական ժամային գոտի« իրականից մեկ ժամ առաջ: Հայտնի չէ« թե ինչ տրամաբանությամբ կամ դիտավորությամբ էր դա արվել« քանի որ այդպիսի ժամային գոտի գրեթե չկար Խորհրդային Միության այլ մասերում եւ Ռուսաստանի ամբողջ եվրոպական մասը Մոսկվայի ժամանակով էր ապրում« իսկ Անդրկովկասը մեկ ժամով առաջ էր« թեեւ նույն ժամային գոտում էր:

Հայաստանի անկախացումից հետո առաջին հերթին պետք է ճշտվեր ժամային գոտին« սակայն դրան խանգարեցին մութ ու ցուրտ տարիները: Ավելին« 1997թ. դեկտեմբերին ԱԺ-ն օրենք ընդունեց ժամային գոտու վերաբերյալ« որը չէր կարելի անել« ինչը կարող է խանգարող հանգամանք լինել խնդրի լուծման համար: Մեր հարեւան Վրաստանում նույնպես անկախացումից հետո խառնաշփոթ էր, եւ հարցի լուծումը հետաձգվում էր: Ի պատիվ Ջավախքի հայ բնակչության պետք է ասել« որ նրանք« հետեւելով իրենց առողջ բնազդին« դադարեցրին գարնանը ժամացույցի սլաքը առաջ տալ: Հետագայում Վրաստանի ղեկավարությունը կատարեց ժամային գոտու ուղղում, եւ հիմա Վրաստանը մեկ ժամով ետ է Հայաստանից:

Continue reading

Ցեղասպանության հարցը նաեւ ռազմավարական խնդիր է

«Նահատակ ազգերի միջազգային դաշինք»-

ը օրերս բաց նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ ԱՄՆ կոնգրեսին: Նամակում կոչ է ուղղված՝ ճանաչելու Թուրքիայի կողմից իրականացրած հայերի, քրդերի, ասորիների եւ պոնտացի հույների ցեղասպանությունները, որոնք տեղի են ունեցել 1915-1923թթ. ժամանակահատվածում: Դաշինքի պատասխանատուները ԱՄՆ-ի նորընտիր նախագահին համարելով արդարության մեծ ջահակիր՝ հույս են հայտնում, որ ամերիկյան ժողովրդավարությունը մոտ ապագայում հաղթանակ կարձանագրի սույն ցեղասպանությունները ճանաչելու գործում: Բացի այդ, ըստ նրանց, ուշադրության է արժանի դաշինքի կողմից հրատարակված «Թուրք-թուրանական ծավալապաշտությունը եւ 70 նահատակ ազգերը» գրքի ներածականն ու վերջաբանը, որտեղ ամփոփված են թուրքական ցեղերի կողմից Ասիայում, Աֆրիկայում ու Եվրոպայում իրականացված 50 մլն. մարդու ցեղասպանությունների ամբողջական պատմությունը:

Նամակի հեղինակները վստահություն են հայտնել, թե ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից ցեղասպանությունների ճանաչման դեպքում վերջ կդրվի պատմական անարդարությունների վերաբերյալ շահարկումներին, ինչպես նաեւ կկանխի հետագայում դրանց կրկնությունը, ազգամիջյան արյունոտ բախումներն ու պատերազմները:


Continue reading

Կարեւորենք մեր դերը

Վերստին արծարծվում է Իրան-Հայաստան նավթամուղի հարցը: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, որ 2009թ. սկսվելու է Թավրիզ-Երասխ նավթամուղի շինարարությունը: Այս ծրագիրը լուրջ հակազդեցություն է առաջացրել Ադրբեջանում: Նավթամուղի Թավրիզ-Մեղրի-Երասխ ուղին դուր չի գալիս ադրբեջանցիներին, եւ նրանք մտահոգված են, որ բացի Հայաստանի պահանջները բավարարելուց, այս նավթամուղը կարող է նաեւ տարանցիկ դառնալ: Մեր մյուս հարեւանին՝ Վրաստանին, այս ծրագիրը, ինչպես նաեւ Իրան-Հայաստան երկաթգծի կամ գազամուղի հնարավոր տարանցիկության հարցը կամ էլ էներգետիկ ոլորտի միասնական ծրագրերը չեն հուզում, քանզի ինքն ամեն դեպքում օգտվում է եւ ունենում է այլընտրանքային տարբերակներ:

Continue reading

ԱՎԱ՜Ղ…

Ավա՜ղ ասեմ ես ձեզ,

Արորդիներ հազար,Արորդիներ բազում,

Որ մոռացաք Խորհուրդն Արարչական լույսի,

Որ ծնկեցիք առաջն օտարածին մարդու,

Որ պաշտեցիք նրան, որպես Աստված հույսի:

Ավա՜ղ ասեմ ես ձեզ,

Որ մարեցիք հոժար հուրը Աստվածային

Այն սուրբ Բագինների ձեր լույս տաճարներում,

Որ ուրացաք լույսը Հայոց Արեգական,

ՈՒ պաշտեցիք, ավա՜ղ, այն խեղճ Եբրայեցուն…

Օ՜, դու ծաղր դաժան, օտար Եբրայեցու,

Կիսաստվածներն ահա, ծնկի իջած քո դեմ,

Իրենց Հավատքն հզոր՝ Արեգակով օծված,

ՈՒրացումի դավով մատաղել են քո դեմ…

Սվետլանա Մարգարյան,

Բելգիա, 09.11.2008թ.

Continue reading