Արտագաղթը՝ արհավիրք… Նաեւ ազգային արժեհամակարգի կորստի հետեւանք… Նոր տրամադրություններ համացանցում… Նախագահը հետեւում է համացանցին…

Արտագաղթը՝ արհավիրք – Արտագաղթի տեմպերը՝ նաեւ ազգային արժեհամակարգի կորստի հետեւանք

Քաղաքական ուժերը եւս իրենց վերլուծություններն են ներկայացնում հանրությանը, որոնցում ներկայացված են ինչպես 2012-2013թթ. ընտրությունների, այնպես էլ վերջին 20 տարիների ընթացքում տեղի ունեցած ընտրությունների քննարկումներն ու արդյունքները, դրանց հետեւանքները: Եզրակացությունը տարաբնույթ է, ինչը հասկանալի է, սակայն գրեթե բոլոր տեսակետներում ամրագրված է այն մտածելակերպը, թե «ժողովրդավարական ճանապարհով ժողովուրդը իշխանություն փոխելու հնարավորություն չունի»: Իհարկե, այս հնարավորության բացառումը չի առնչվում միայն գործող նախագահի ժամանակահատվածին, այլ ինչպես վերը նշվեց՝ ավելիքան 2 տասնամյակի պատմություն ունի: Եվ մի կարեւոր հարց է առաջ քաշվում, ո՞վ կունենա այն համարձակությունը, որ վերջ կտա այս իրողությանը եւ վերջապես իրական ընտրությունները կորոշեն ՀՀ նախագահին ու խորհրդարանի կազմը, տեղական ինքնակառավարման մարմիններին ու այդ ընտրակարգը կփոխանցվի նաեւ քաղաքական, հանրային ու հասարակական ոլորտ, այլ բնագավառների ընտրաբազա:

Ընդդիմադիր որոշ գործիչներ ավելի տխուր են ներկայացնում իրավիճակը… որ թիվ 1 խնդիրը տեսնում են ՀՀ 3 նախագահներին քաղաքականությունից դուրս մղելը, քանի որ «երկրում տիրող գորշ մթնոլորտը պայմանավորված է նրանց գործունեությամբ»:

Քաղաքական ուժերը սա կարեւոր են համարում՝ հատկապես արտագաղթի «արհավիրքային վիճակը» կանխելու համար: Դեմ չեն, որ համատեղ՝ նաեւ իշխանամետ ուժերի հետ, այս խնդիրը բարձրաձայնվի ինչպես հասարակության, այնպես էլ երկրի նախագահի առջեւ: Ընդդիմադիրներից ոմանց մոտ համոզմունք կա, որ այս տեմպերով արտագաղթը վերածվում է պետության համար իսկական արհավիրքի, իսկ «2013թ.-ի աննախադեպ արտագաղթի չափերը ցույց են տալիս, որ մենք այլեւս նահանջելու տեղ չունենք»: Չնայած կառավարությունը ասում է, որ իրենք ամեն ինչ ճիշտ են անում, սակայն, ըստ ընդդիմախոսների, դա այդպես չէ, քանի որ, եթե ամեն ինչ ճիշտ արվեր, արտագաղթը այս մակարդակի չէր հասնի: Արտագաղթի մեկ այլ խնդիր էլ առաջ է եկել, երբ հայկական արժեհամակարգին սպառնացող վտանգները բացահայտ ներխուժում են եւ կենցաղային հոգսերից երկիրը չլքած մարդիկ չեն հանդուրժում անբարո եւ ապազգային իրողությունները: Աղմուկ հանած գենդերային օրենքը այդ վտանգներից մեկն է, որ ապականում է արժեհամակարգը, ուղղված է ազգային մտածելակերպի դեմ: Խտրականության դեմ եւ յուվենալ արդարադատության վերաբերյալ օրենքներն ուղղակի խայտառակություն են մեր ազգի եւ հայընտանիքի համար, ինչն անգամ սոցիալական դժվարություններին դիմացող նորմալ մարդուն է վանում երկրից:

Continue reading

Հայաստանը կարող է դառնալ նավթի տարանցիկ ուղի… Ռուսական ավտոգործարաններին՝ հայկական ուժակուտակիչներ… Մարտի 10-ին՝ էլի մի քննարկում… Կամ՝ գնաճ կլինի, կամ՝ չի լինի…

Հայաստանը կարող է դառնալ նավթի տարանցիկ ուղի

Պաշտոնական Մոսկվան համաձայնել է Իրանում ռուսական ընկերությունների կողմից կառուցվող երկաթուղու շինարարության դիմաց Թեհրանի կողմից նավթով վճարելու պայմանին, եւ մարտի 21-ին Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք կժամանի Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը: Այդ համաձայնագրով Հայաստանը կարող է իրանական նավթամթերքներ գնել Ռուսաստանից:

Իսկ Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանաին հայտարարել է, որ ներկայումս ընթանում են բանակցություններ՝ Իրանից Ռուսաստան օրական 500 հազար տոննա նավթ առաքելու համար տարանացիկ ուղիների ընտրության հարցով: Ակնհայտ է, որ չի ասվում ուղի, նշվում է՝ ուղիներ: Եվ Հայաստանն այստեղ պետք է իր քայլն անի, առավել եւս, որ երկու երկրներն էլ Հայաստանին բարեկամ ու գործընկեր են համարում: Հիշեցնենք նաեւ, որ դեռ օրակարգում է Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցելու մտադրությունը:

Եթե Հայաստանից նույնիսկ նավթամթերքների վերաարտահանման հնարավորություն չլինի, ապա գոնե ներքին շուկայի պահանջները լիովին կբավարարվեն: Չի բացառվում, որ այս հարցում Ռուսաստան-Իրան բանակցություններում քննարկվում է նաեւ Հայաստանի ներքին շուկայի նավթամթերքների պահանջարկը: Սա կարեւոր է, քանզի հաջողված քայլը կարող է վերջինը չլինելեւ այլ երկրներ ու այլ ծրագրեր նույնպես չշրջանցեն Հայաստանը:

Անի Մարության

Ռուսական ավտոգործարաններին՝ հայկական ուժակուտակիչներ

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը տեղեկացրեց, որ ռուսական ավտոգործարանները հետաքրքրվում են հայկական արտադրության ուժակուտակիչներով: Փետրվարի 4-5-ին Միասնական տնտեսական հանձնաժողովի տնտեսական բաժնի ղեկավարներն աշխատանքային հանդիպման նպատակով այցելել էին Երեւան: «Մենք մեր արտադրողների հետ նրանց հանդիպումը կազմակերպեցինք, այդ թվում՝«Էլբատ» ուժակուտակիչների գործարանում: Արդեն պայմանավորվածություններ կան ռուսական գործարաններում ուժակուտակիչների օգտագործման մասին: Կան նաեւ այլ ապրանքներ, որոնց համար հեռանկարային շուկա կարող են դառնալ Բելառուսն ու Ղազախստանը»:

Continue reading

Ցավոտ կետեր – Մաքսային միությունը ապագա ունի՞ – Հարցին ուղղակի պատասխան գրեթե չի հնչում… Այնուամենայնիվ, ինչքա՞ն կկազմի գնաճը, եթե բացառություններ չլինեն…

Ինչքա՞ն կկազմի Հայաստանում գնաճը Մաքսային միությանն անդամակցելուց հետո:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին  Մելքոնյանը, ով նաեւ ՀՀ-ի ՄՄ-ին անդամակցության համապատկերում «Սակագնային կանոնակարգման» եւ «Առեւտրի համաշխարհային կազմակերպության եւ երրորդ երկրների միջեւ առեւտրային քաղաքականության հարցերով» աշխատանքային խմբերի  ղեկավարն է, անիմաստ է համարում ներկա փուլում խոսել այն մասին, թե որքան կկազմի գնաճը ՄՄ-ին անդամակցությունից հետո. «Մենք ունենք որոշում, որ լինելու են բացառություններ, բացառվում է, որ բացառություններ չլինեն, որովհետեւ դրույքաչափերի կտրուկ փոփոխությունը մեծ ազդեցություն կունենա տնտեսության վրա»,- ասաց նա կառավարությունում հրավիրված մամլո ասուլիսում:

Լրագրողները նկատեցին, որ, այնուամենայնիվ, նախարար Վահրամ Ավանեսյանը վերջերս լրագրողների հետ հանդիպմանը ընդգծել էր, որ ամեն պարագայում ՄՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ-ում գնաճը 1.5%-ով միայն կարող է ավելանալ: Գարեգին Մելքոնյանը բացատրեց այն տրամաբանությունը, թե ինչու է նախարարը դա ասել: «Նախարարի նշած թիվը հետեւյալ տրամաբանությունն ունի. հաշվարկված է, թե այսօրվա դրույքաչափերով ինչքան գումար է մտնում բյուջե, եւ երրորդ երկրներից ներկրված ապրանքների նկատմամբ ՄՄ-ի դրույքաչափերով հաշվարկելու դեպքում տեսականորեն ինչքան գումար կգանձվեր: Այդ երկու թվերի տարբերությունը 140 մլն դոլար է, սակայն այն դեպքում, եթե ոչ մի բացառություն չլինի»,- պարզաբանեց փոխնախարարը: Բացի այդ՝ գնաճին ճիշտ կլինի անդրադառնալ բանակցությունների ավարտի փաթեթի հիման վրա:

Այնուամենայնիվ, ինչքա՞ն կկազմի գնաճը, եթե բացառություններ չլինեն, եթե ՄՄ անդամ երկրները չցանկանան ՀՀին տալ այդ բացառությունները: Փոխնախարար Գարեգին Մելքոնյանը լրագրողների հարցադրումներին ի պատասխան խորհուրդ տվեց եթե-ներով չխոսել:

Դիտարկեցի, որ «եթե-ներով հարցերն ինքնանպատակ չեն, որովհետեւ ՌԴ-ն, օրինակ, պետական բյուջեից զատ ունենում է այլընտրանքային բյուջեի մեկ կամ երկու տարբերակ՝ հնարավոր, սպասվող, կամ ենթադրվող անսպասելի զարգացումների գործոնը հաշվի առած: Ճիշտ չի՞ լինի, որ ՀՀ-ն էլ մի քանի տարբերակներ քննարկի»: Ի պատասխան պրն. Մելքոնյանը վստահեցրեց, որ «համապատասխան կետն արդեն մտցված է, եւ պետք է համաձայնության գանք որոշակի ապրանքների շուրջ: Դրա համար էլ եթե-ները բացառված են, եւ բացառություններ անխոս լինելու են»:

Continue reading

Մեր ավանդապատումները շարքից – Արմավիրի մարզ… Աշխարհի մարզական հեւքից.- Օլիմպիադան չի լռեցրել մեր հակառակորդին կամ՝ որակազուրկ թրքության դեմքը…

Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ.) եւ թիվ 1-4-ում

Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով:

Եզակի հուշարձան է Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը (Պարիս Հերունին այն ավելի հին էր համարում,-խմբ.): Պատմական մեծ արժեք են ներկայացնում ու(ա)րարտական քաղաք Արգիշթիխինիլիի ավերակները:

Դրանց հարեւանությամբ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը՝ Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական ու մշակութային խոշոր կենտրոն ու մնացել է այդպիսին մինչեւ նոր մայրաքաղաքի՝ Արտաշատի հիմնադրումը:

Դրանից քիչ արեւմուտք՝ Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում նշմարվում են այլ նշանավոր քաղաքի՝ Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի՝ Երվանդաշատի փլատակները: Պատմաճարտարապետական մեծագույն արժեք է նաեւ Սարդարապատի հուշահամալիրը:

* * *

Կաթնաղբյուր Էջմիածնից  Օշական տանող ճանապարհին է: Երբ Մեսրոպ Մաշտոցը վախճանվում է Էջմիածնում, Վահան Ամատունին համաձայնություն է ստանում նրան իր հայրենի Օշականում թաղելու: Ճանապարհին նեղվելով շոգից ու ծարավից՝ հուղարկավորողները դագաղը իջեցնում են գետնին՝ մի փոքր հանգստանալու: Հանկարծ հրաշքով պատռվում է այնտեղ ընկած քարը եւ միջից սկսում է մի զուլալ ու կաթնահամ ջուր բխել: Բոլոր հուղարկավորները խմում են այդ ջրից եւ հագեցնում ծարավը: Այդ աղբյուրին Կաթնաղբյուր են ասում:

ԽաթունԱրխ  գտնվում է Էջմիածնի շրջանում: Առաջներում Խաթունարխ գյուղի տեղում անապատ է եղել, ուր ապրել են միայն օձեր ու կարիճներ: Ժամանակին այստեղով անցնում է մի ձիավոր երիտասարդ‘Խաթուն անունով սիրած աղջիկը գավակին: Աղջիկը սաստիկ ծարավում է: Երիտասարդը ջուր է փնտրում, բայց ոչ մի տեղ չի կարողանում գտնել, եւ Խաթունը ծարավից նվազում է սիրածի գրկում: Երիտասարդը որոշում է նրա հիշատակին ջրանցք կառուցել: Ծախսում է ամբողջ կարողությունը, կառուցում է ջրանցքը եւ Խաթունի անունով կոչում Խաթուն-արխ:

Շարունակելի

Կազմեց Գարիկ Ավետիսյանը

Աշխարհի մարզական հեւքից. – Օլիմպիադան չի լռեցրել մեր հակառակորդին կամ՝ որակազուրկ թրքության դեմքը

Ինչպես հայտնի է՝ հնուց ավանդույթ կա ձեւավորված, որ Օլիմպիական խաղերի ժամանակ դադարեցվել են պատերազմներն ու առճակատումները եւ նույնիսկ թշնամի երկրների մարզիկները մրցակցել են միմյանց հետ հանուն օլիմպիական նվաճումների:

Continue reading

Հայկական խոհանոց – Ճնճղապաշարով աղցան… Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

* Ճնճղապաշարով աղցան

Բաղադրությունը  – Ճնճղապաշար – 250 գ, փիփերթ – 50 գ, հազարատերեւ – 50 գ, եղինջ- 150 գ, ձիթայուղ – 20 գ, աղ – 20 գ, կարմիր պղպեղ – 20 գ, գունավոր տաքդեղ – 1 հատ, նուշի քերուկ – 15 գ, խնձորի քացախ – 2 ճաշի գդալ:

Պատրաստման եղանակըԿանաչեղենը աղաջրով լվանալ, մանր կտրատել ձեռքով (սննդարար հատկությունները չկորցնելու համար), ավելացնել բարակ կտրատած տաքդեղը:

Խնձորի քացախը աղով ու պղպեղով համեմել, լցնել բուսայուղը: Խառնել, լցնել կանաչիների վրա: Վերջում ավելացնել քերուկը:

Առջեւում գարուն է, եւ օրգանիզմը առողջարար աղցաններով բեռնաթափելու հիանալի հնարավորություն կա: Անու՛շ լինի:

* * *

Հայ Արիական Միաբանության (Armenian Aryan Order, Армяно Арийский Орден) պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org կամ hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.orgի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝      54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝      52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանց» թիվ 5 (310), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 4-ի (309) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223

1. Պարտվում ենք պատմամշակութային պատերազմում՝ հենց մեր մեղքով (ազգովի փրկե՛նք Գառնո տաճարը) – Հայ արիներն ու ազգայնականները կպահանջե՞ն մշակույթի նախարարի պաշտոնանկությունը…

2. Հայոց Տրնդեզ. Երկրային ԱրԷգԱկ-ի հետ՝ դեպի Տիեզերքի Արարիչը… Ձոներ՝ առ Տիեզերքի Արարչը… Հայկական խոհանոց – Հայոց Տրնդեզին ընդառաջ…

3. Երբ սուտը ո՛չ միայն հացիվ է – Եկեղեցու սպասավորներն ամեն անգամ մի նոր հակահեթանոսական բան են բստրում… Հա՞վն է ավելի շուտ առաջացել, թե՞ ձուն… Մեր ավանդապատումները շարքից – Արարատ…

4. Ապաստաններ բաշխելով՝ մե՛զ ենք վտանգում – Թշնամուն գովաբանող հոդվածները հայաստանահայերը չեն ընդունում… Իսկ մենք ստանու՞մ ենք անվճար զենք…

5. Արտաքին ու ներքին բացահայտումներ.- Թմրամոլ թուրքն ու դավաճան ոստիկանը – Կարեւոր է՝ հնարավորինս ավելի բաց աշխատելը… Երկու վախը մի մահ է…

6. Ամենակայացած կառույցը մեր վահանն է – Հաղթանակած հայոց բանակի ոգին ու մարտունակությունը բարձր պահելը բոլորիս պարտքն է…

7. Երբ հեղափոխության դրոշները օտարինն են… Յուրահատուկ հայկական ռեկորդ՝ օլիմպիական 100-ամյա պատմության մեջ… ՀԱՄ www.hayary.org-ը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

8. Ցավոտ կետեր – Կվերականգնե՛նք «Մասիս»-ի համբավը – «Հայկական կոշիկ» ապրանքանիշը լուրջ հայտ կարող է ներկայացնել… Սոցիալական լարում կառաջանա… Դեռ ինչե՛ր պիդի ըլլան… Վարկային ճամպրու՞կ, թե՞ շահումով լոտո…

Պարտվում ենք պատմամշակութային պատերազմում՝ հենց մեր մեղքով (ազգովի փրկե՛նք Գառնո տաճարը) – Հայ արիներն ու ազգայնականները կպահանջե՞ն մշակույթի նախարարի պաշտոնանկությունը…

Օրերս մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կրկին խոսեց մեր պատմամշակութային եւ բնական ժառանգության մասին, եւ նորից դարակազմիկ այն միտքն արտահայտեց, թե այդ արժեքները «պետք է աշխատեն ի շահ զբոսաշրջության զարգացման»: Իսկ պատմամշակութային մի արժեքի համար, որ միակն է տարածաշրջանում նաեւ իր պատմա-հոգեւոր էությամբ, նախարարը պահպանումը զբոսաշրջության մեջ է տեսնում միայն: Իսկ կարգավորումը տեսնում է սրճարան կառուցելու մեջ: Խոսքը Գառնու հեթանոսական տաճարի մասին է, որի տարածքում փորձում են կառուցել այդ սրճարանը: «Լուսանցք»-ը հարցազրույց արեց ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ, ով արդեն բաց նամակ է հրապարակել՝ ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Գառնու տաճարի տարածքում սրճարան կառուցելու անթույլատրելիության մասին: Ինչպես նամակին, այնպես էլ այլ պատասխաններն այս հոդվածում կարծարծենք նյութի բովանդակության կառուցվածքին համահունչ:

Բայց, նախ նշենք, թե ինչ նոր հիմնավորումներ է տալիս մշակույթի նախարարը, որը նախորդից չի տարբերվում բոլորովին: «Մենք այլ ճանապարհ չունենք: Հայաստանն այսօր իր զարգացման գործընթացներում մեծապես հույսը պետք է դնի զբոսաշրջության զարգացման վրա: Հենց այս նպատակով էլ նախարարությունը որոշել է վարձակալության հանձնել Վայոց ձորի մարզի Մագելանի քարանձավը եւ Գառնու տաճարի հարեւանությամբ կառուցել սեզոնային սրճարան»: Իսկ նախապես խոսք կար նաեւ Զվարթնոցի տաճարի եւ այլ հինավուրց վայրերի առումով, սակայն բարձրացված աղմուկի պատճառով երեւի ժամանակավորապես քչացրել են անունների շարքը:

Մի դիտարկում էլ ՀԱՄ առաջնորդի հարցազրույցից ներկայացնենք: Ըստ Արմեն Ավետիսյանի, նախարարի այս մեկնաբանությունը «բացարձակապես ոչ մշակութային է, թերեւս քաղաքական ու տնտեսական ոլորտներին է առնչվում, ինչն այս դեպքում, մեղմ ասած, մի թույլ տեսակետ է՝ կառավարության անդամի մակարդակին ոչ հարիր: Նա ասել է, թե «Հայաստանն այսօր իր զարգացման գործընթացներում մեծապես հույսը պետք է դնի զբոսաշրջության զարգացման վրա»: Հետաքրքիր է՝ կառավարության բոլո՞ր անդամներն են այս կարծիքին, թե՞ յուրաքանչյուր նախարար վստահ է, որ Հայաստանի զարգացումն իր ղեկավարած նախարարությանն է առնչվում: Գուցե բացառապես սպորտի զարգացմա՞մբ իրականացվի հայության առաջընթացի երազանքը, ի՞նչ կասի սպորտի նախարար Յուրի Վարդանյանն այս մասին: Կամ էլ… Իհարկե բոլոր նախարարություններն էլ կարեւոր են, եւ բոլորի գործառույթների բացարձակ իրականացմամբ է, որ պետությունը շնչում եւ առաջընթաց է ունենում, այդպիսով՝ այդ պետությունը ապահովում է իր բնակչության կարիքները (ինչը մեր կառավարության դեպքում շա՛տ հեռու է բացարձակ իրականացնելու առումով): Բայց, որ պետությունը «մեծապես հույսը պետք է դնի զբոսաշրջության զարգացման վրա», առնվազն տարակուսելի է: Սա կառավարության անդամի պետական մտածողություն չի կարող լինել, սա սեփական շահերն ու նպատակները հետապնդելու մարմաջ է: Երբ ամեն մեկը պետության անունից իր անձի համար է սկսում խոսել, այդ պետության վարկանիշը ոչ միայն սեփական ժողովրդի, այլեւ այլոց աչքին է մանրանում ու անլուրջ դառնում: Անգամ տարրական կրթություն չունեցեղ մարդն է հասկանում, որ պետության եւ բնակչության զարգացման հույսը մեծապես պետք է դնել տնտեսության արդյունաբերության եւ տարաբնույթ արտադրությունների (գյուղատնտեսականը եւս) զարգացման վրա (այստեղ է, որ  աշխատանքն ու աշխատատեղերը ավելանալու միտում ունեն միշտ): Բայց չէ՛, մեր երկիրը դարձել է առավելապես օտարին սպասարկող կազմակերպություն՝ «Հայաստան» ՍՊԸ, իսկ վարչապետը նախարարների ու այլոց հետ՝ այդ սահմանափակ (այս դեպքում՝ խիստ սահմանափակ) պատասխանատվությամբ ընկերության գործադիր մարմինը: Իրական տերերը՝ ՍՊԸ բաժնետերերը, դրսից են: Ու քանի որ ներդրումները նրանք են կատարում ու իրենց ձեռնտու է միայն սպասարկող «Հայաստան»-ը (ինչը եւ իրականացնում են հայաստանյան աշխատակիցները), ապա մեր՝ այսպես կոչված նախարարների  հայտարարությունները սպասարկում են պատվիրատուի նպատակները… (եթե այսպես չէ, ուրեմն վարչապետը պետք է պատժի մշակույթի նախարարին) Այլապես ոչ մի լուրջ պետական գործիչ Հայաստանի ապագան չի կարող տեսնել սպասարկման մեջ: Դա է պատճառը, որ միջազգային հիմնական ներդրումները ՀՀ-ում հյուրանոցներ ու հանգստյան վայրեր, խաղատներ ու վայելքների տեղեր՝ «մամառոզաներով» կարգավորվող անտես բոզանոցներ, քաղաքների փողոցներն ու այգիները «սեփականաշնորհած» անբարոյականներ, աղանդավորականներ…ու նման «զարգացումներ» են պարտադրում: Անգամ ճանապարհաշինությունը զարգանում է այս ամենն սպասարկելու համար: Եթե զբոսաշրջության այսպիսի սպասարկումն էլ ավելացվի, «Հայաստան» ՍՊԸ-ի օտար բաժնետերերը դրամաշնորհա-կերական (իբր ձրի տրվող, իրականում՝ բացահայտ կաշառք, որի մի մասն ամեն դեպքում գործի մեջ է դրվում) ծրագրերով կկերցնեն մշակույթի նախարարությանը եւ հասկանալի է՝ էլ ում…»: Մեր անկախության առաջին տարիներին էլ երկիրը նման էր սովետական մեծ ԺԵԿ-ի (տնային կառավարչության), մենք էլ ԺԵԿ-ի պետ էինք ընտրում՝ որպես նախագահ:

Continue reading

Հայոց Տրնդեզ. Երկրային ԱրԷգԱկ-ի հետ՝ դեպի Տիեզերքի Արարիչը… Ձոներ՝ առ Տիեզերքի Արարչը… Հայկական խոհանոց – Հայոց Տրնդեզին ընդառաջ…

Հայոց Տրնդեզ. Երկրային ԱրԷգԱկ-ի հետ՝ դեպի Տիեզերքի Արարիչը

Այսօր Երեւանի Կարմիր բլուր պատմական տարածքում Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները կկատարեն Հայոց Տրնդեզի ծիսական ու տոնական արարողություն: Ծիսական կարգն ու տոնական մասը կանցկացնեն ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի ներկայացուցիչները՝ քրմեր Արմոգը, Արամը եւ Արեգը:

Արարողությանը կմասնակցի նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ով կներկայացնի Հայոց Տրնդեզի՝ Տերն ընդ առաջի հավիտենական խորհուրդն ու տիեզերահաս իմաստը:  Տրնդեզ – Տիառն ընդ առաջի տոն, Տերն ընդ առաջ՝ Տիրոջն առաջ գնալու տոն:

Այդ օրը կրակներ վառելը, Տրնդեզ անելը՝ խորհուրդ ունեցող կրակ վառելը (կրակե դեզ վառելը)՝ Երկնային Արէգակի Երկրային արտացոլանքի խորհուրդն է նախանշում, եւ Արէգակը (Արական ու Է(Ի)գական Ակունքը)՝ որպես Երկրի Կյանքի Պահապան-Ակունք է փառաբանվում:

Սա է պատճառը, որ արի մարդիկ հաճախ Տերն ընդ առաջը նաեւ որպես Տրնդեզ են նշում: Իսկ Տիեզերքի (Ամենայնի) միակ Արարողն ու Տերը՝ Արարիչն է, ում էլ փառաբանում են արիական հայերն ու հեթանոս-արիադավան ազգայնականները:

Յուրաքանչյուր տոն նորոգումի իր խորհուրդն ունի եւ վերածնումվերանորոգումվերականգնում է կապը Տիեզերական Իրականության եւ Օրինաչափությունների հետ: Բնական ազգերի համար ծիսական տոները կյանքի անբաժան մաս են կազմում:

Այսօր կփառաբանվի Տիեզերքի Տերը՝ Արարիչը, Ամենայն Ստեղծին՝ Ամենայն Ակունքի Արարողը, Ում արարած մարդիկ Արէգակի խորհուրդ կրակներով ընդառաջ կգնան Նրան՝ իրենց սերն ու երախտագիտությունը հայտնելով, Երկրային Գարնան (Կյանքի) Վերածննդի սպասումով…

Խորհուրդ Երդումի

Հա՛յր իմ ԱրԱրիչ,

Մա՛յր իմ Բնություն,

Տու՛ն իմ Տիեզերք.

Սիրու՜մ եմ ես Ձեզ,

Գալի՜ս եմ ես Ձեզ,

Կհասնե՜մ ես Ձեզ…

Հայ արիների մի խումբ էլ ծիսական արարողակարգ կանցկացնի Արարատի մարզի Ազատավան բնակավայրում:

Մասիսների հայացքի ներքո կվառվի Ծիսական Կրակը՝ Արեգակի խորհրդանիշը Երկրում, եւ հայ արիների քուրմ Մանուկը եւ քրմի թեկնածու Աշոտը կկատարեն հոգու ծես՝ փառաբանելով Տիեզերքի Տիրոջը՝ Արարչին, նաեւ Հայ Աստվածներին ու Հայոց փառահեղ նախնյաց: Կփառաբանեն նաեւ հեռվից շողացող Մասիսներին ու Հայրենիքը Հայոց, որ պիտի դառնա Միացյալ Հայաստան – Հայք:

Continue reading

Երբ սուտը ո՛չ միայն հացիվ է – Եկեղեցու սպասավորներն ամեն անգամ մի նոր հակահեթանոսական բան են բստրում… Հա՞վն է ավելի շուտ առաջացել, թե՞ ձուն… Մեր ավանդապատումները շարքից – Արարատ…

Երբ սուտը ո՛չ միայն հացիվ է

Հայաստանյայց առաքելական եկեղեցու սպասավորներն ամեն անգամ յուրաքանչյուր ավանդական տոնից առաջ մի նոր (իրականում՝ հնացած) հակահեթանոսական բան է բստրում: Իհարկե, եվրոպական եկեղեցականներից որոշակի բան են սովորել՝ երկակի ստանդարտներով են հայտարարություններ անում: Մի մասը նշում է, թե քրիստոնեական շատ տոներ ու ծեսեր հիմնված են հեթանոսական այս կամ այն տոնի ու արարողակարգի վրա, իսկ մյուս մասն էլ՝ իրեն չխնայելով փորձում է Հայաստանում ի վերջո հաստատել քրիստոնեությունը, որը 301թ. ցայսօր իր տեղը չի գտնում մեր հայրենիքում: Պետական կրոն է հռչակվել իհարկե, այսօր էլ են հռչակել, բայց այդպես էլ ազգային չի դառնում:

Եվ չի էլ կարող դառնալ, քանզի, ինչպես բազմիցս նշել է «Լուսանցք»-ը, Եհովա հրեական Աստծով եւ նրա հրեա Հիսուս որդով, Հիսուսի հրեա աշակերտ-մարգարեներով ու առաքյալներով, հրեական «Թալմուդ»-ի վրա հիմնված «Հին Կտակարան»-ով եւ էլի այսպիսի բաներով հայկական չեն լինում… Այս ամենով հուդաքրիստոնեական կրոնը երբեք հայ ազգային հավատ չի դառնա: Երբեք չի կարող գրավել հայ արիադավան (հեթանոսական, այս անունն էլ են մեզ կպցրել քրիստոնյաները՝ հայ հավատի հետեւորդներին հեթանոսէթնոսազգային ասելով՝ իրենց ապազգայնությունը ակամա խոստովանելով) հավատի տեղը: Հիմա էլ չեն կարող, հատկապես՝ երբ կրոնների վախճանն է սկսվել ու գալիս են հավատադարձի ժամանակները…

Եվ Տրնդեզից առաջ «Գրիգոր Լուսավորիչ» (հեթանոս հայերիս համար՝ Խավարիչ) եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը հայտնել է, թե տոնը լավ առիթ է՝ հասկանալու, թե որքանով ենք ընդառաջ գնում Աստծուն, ճշմարտությանը եւ հասկանալու, թե որտեղ ենք թերացել:

Continue reading

Ապաստաններ բաշխելով՝ մե՛զ ենք վտանգում – Թշնամուն գովաբանող հոդվածները հայաստանահայերը չեն ընդունում… Իսկ մենք ստանու՞մ ենք անվճար զենք…

Մեզ թշնամի պետությունն այսօր ոչ միայն արտաքին աշխարհի հետ է զբաղված ապատեղեկատվական քարոզչությամբ, որպեսզի գոնե ժամանակավոր հաջողություն արձանագրի իր հակահայ քաղաքականության մեջ, այլեւ տոտալ քարոզչության պատվեր է իջեցրել ադրբեջանական զլմ-ներին՝ երկրի բնակչությանը «ազդեցության տակ» պահելու համար. «Ամեն ինչում մեղադրանքի սլաքները պետք է ուղղել Հայաստանի կողմը, ի վերջո, հայերն են մեղավոր, որ ներքին խնդիրներ են ստեղծված Ադրբեջանում»: Հատկապես հակամարտության գոտիներում ադրբեջանական սադրանքներից «ստացած» սեփական զոհերն ու վիրավորները ներկայացվում են որպես կենցաղային պայմաններում սպանվածներ կամ վնասվածներ, եւ միայն չգոյ հաղթական բարբաջանքներն են տեղ գտնում զլմ-ներում:

(Իսկ Հայաստանում՝ հարցման արդյունքներով պարզվել է, որ բնակչության մեծամասնությունը կողմ է, որ բանակի, այնտեղ կատարվող դեպքերի մասին տրվի սպառիչ տեղեկատվություն, ինչը կդադարեցնի նաեւ անհարկի շահարկումները: Բայց կան անձեռնմխելի թեմաներ, որ չպիտի քարոզվեն, դա թշնամիների մասին գովաբանությունները եւ մեր մասով թերարժեքություն սերմանող դրսեւորումներն են: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանն օրինակ, պատրաստ չէ լսել ադրբեջանցի ժողովրդի մասին որեւէ դրական խոսք, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին էլ հաճելի չէ հանուն հայաստանցու բարեկեցության «Ղարաբաղն Ադրբեջանին թողնելու» թեման։)

Իհարկե ադրբեջանական ներքին սինաբանություններին կարիք չկա մեծ տեղ հատկացնելու, սակայն միջազգային ասպարեզում պետք է անմիջապես արձագանքել եւ ի դերեւ հանել Բաքվի ստերը: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը պարբերաբար ներկայացնում է հայկական կողմի պատասխաններն ու տեսակետները: Վերջերս հանդիպել է  ԵԽԽՎ նոր ընտրված նախագահ Անն Բրասերի հետ եւ քննարկել հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցեր: Ադրբեջանը սադրանքները փորձում է կոծկել Արցախա-ադրբեջանական սահմանագիծը մոլորված լինելու պատճառով  հատած երիտասարդ զինվորական (Ադրբեջանում հայ ռազմագերի համարվող) Հակոբ Ինջիղուլյանի եւ Հայաստանա-ադրբեջանական սահմանն անցած՝ Վերին Կարմիր Աղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի (ավելի քան 70-ամյա) «դիվերսանտներ» լինելու շահարկումով: Սակայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակը բանակցություններ է վարում Ադրբեջանի իշխանությունների հետ եւ հասկացել է, որ 2 հայ մոլորյալներն էլ ոչ մի կապ չունեն «դիվերսանտության» հետ:

Continue reading

Արտաքին ու ներքին բացահայտումներ.- Թմրամոլ թուրքն ու դավաճան ոստիկանը – Կարեւոր է՝ հնարավորինս ավելի բաց աշխատելը… Երկու վախը մի մահ է…

Թմրամոլ թուրքն ու դավաճան ոստիկանը

Հայաստանի ԱԱԾ-ն դեռ ամբողջական մեկնաբանություն չի տվել Թուրքիայի ԱԱԾ աշխատակցի՝ մեր երկիր գալու մասին, եւ հանկարծ մի նոր անակնկալ է ի հայտ գալիս. ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության գնդապետ Խաչիկ Մարտիրոսյանը կալանավորված է դավաճանության մեղադրանքով:

Մինչեւ այս հարցին անցնելը, խոսենք թուրքական թեմայի մասին: Ստամբուլի թմրանյութերի դեմ պայքարի վարչությունը օրերս ԱԱԾ հայ գործընկերների հետ կապ հաստատելով՝ թուրք վարորդին հարցաքննելու պայմանավորվածություն էր ձեռք բերել, ով թմրանյութերի տեղափոխմամբ է զբաղվել: Ermenihaber-ը վկայակոչելով թուրքական TRThaber լրատվական կայքին՝ գրել է, որ թուրքական ԱԱԾ-ն իր աշխատակիցներից մեկին կուղարկի Հայաստան՝ անձամբ հարցաքննելու վարորդին:

Մեր Ազգային անվտանգության ծառայության լրատվական կենտրոնի պատասխանատուն չի մեկնաբանել այդ տեղեկությունները՝ ասելով, որ նման լուրերի չեն անդրադառնում: Սա գուցեեւ ճիշտ է՝ հատկապես այս օրերի համար:

Ինչեւէ, հայկական Panorama. am-ն էր տեղեկացրել, որ 2014թ. հունվարի 18-ին ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում Երեւան քաղաքում ձերբակալվել է Հայաստանի ու Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա 927 կգ թմրամիջոցի տեղափոխման կազմակերպիչներից, 1973թ. ծնված Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլուն: Պարզվել է, որ բեռնատար ավտոմեքենայի թափքում, թմրամիջոց տեղափոխելու նպատակով, դեռ ամիսներ առաջ, հենց նրա անմիջական մասնակցությամբ, Թուրքիայի տարածքում, նախապատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ամեն դեպքում մի ուրախալի բան կա, որ չնայած վտանգավոր լուրերի առատությանը, նաեւ բացահայտումներ են լինում, ինչը անչափ կարեւոր է մեզանում ներքին խուճապ չառաջացնելու համար: Իսկ նման տրամադրություններ կարող են սերմանել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին թշնամիները: Կարեւոր է նաեւ, որ մեր անվտանգության համակարգը սկսել է թույլատրելիության սահմաններում ավելի բաց աշխատել, ինչը կիրառվում է նաեւ բանակի համակարգում եւ ոստիկանությունում: Այսպիսով՝ տեղեկությունները հնարավորինս հասանելի են դառնում, եւ չնայած առաջին հայացքից թվում է՝ դրանք շատացել են, բայց իրականում՝ նախկինում դրանց մասին չեն խոսել, մենք էլ չենք իմացել: Այժմ խոսում են ու երբ լուծումներ են լինում նաեւ, ավելի հանգիստ իրավիճակ է պահպանվում: Մարդիկ, այնուամենայնիվ համոզվում են, որ ինչպես երկրի սահմաններում, այնպես էլ սահմաններից ներս կիրառվում են պաշտպանության եւ անվտանգության միջոցառումներ:

Continue reading

Ամենակայացած կառույցը մեր վահանն է – Հաղթանակած հայոց բանակի ոգին ու մարտունակությունը բարձր պահելը բոլորիս պարտքն է…

Վերջերս ավելացել են արցախյան հակամարտությանն առնչվող ռազմատենչ խոսակցությունները եւ պաշտոնական Բաքվին որոշակի հաջողվել է այն դարձնել միջազգային քննարկումների թեմա: Ադրբեջանում լավ հասկանում են, որ եթե անգամ իրապես պատրաստ լինեն ու ցանկանան վերսկսել պատերազմը, պետք է դրա համար գոնե մեկ շահագրգիռ կողմ գտնեն, որ «իրավասություն» ունենա պատերազմական գործողություններ հրահրելու տարածաշրջանում: Հասկանալի է, որ այդպիսի 2 կողմեր կան՝ Արեւմուտքն ու Ռուսաստանը, որոնք կարող են նման քայլի դիմել: Բայց ռազմա-քաղաքական այդ ուղղությունները ԵԱՀԿ ՄԽ եռանախագահներն են ու նրանց հայտարարությունները, քայլերը գոնե առայժմ հակապատերազմական են:

Հակառակը՝ ավելի կտրուկ է դարձել ռուսական կողմը եւ հայտարարել, թե ռազմական գործողությունների վերսկսման դեպքում պայմանագրային անմիջական պարտավորություն ունի ստանձնած նաեւ Ռուսաստանը: ՌԴ նախագահին առնընթեր Ազգամիջյան խորհրդի անդամ Ալեքսանդր Սոկոլովն ավելի բաց է արտահայտվել. «Եթե նույնիսկ մեկ արկ ընկնի Հայաստանի տարածքում՝ դա որպես ագրեսիա կդիտվի, իսկ այդ դեպքում ՀԱՊԿ-ն կգործի ըստ սահմանված դրույթների»:

Արեւմուտքը թեեւ ավելի հանգիստ տոնով, բայց շատ հստակ հասկացրել է, որ պատերազմը վերսկսողը ճակատում եւ իր հետագա քայլերում կմնա մենակ:

Ինչեւէ, պատերազմին նախապատրաստվել պետք է, քանզի այս խաղաղությունը խաբուսիկ է, իսկ գերտերություններին լիարժեք վստահելը՝ կործանարար (պատմության դասերից գիտենք):

Նշենք, որ Ադրբեջանը 2006-2012թթ. զենքի արտերկրի շուկաներից 23.156 միավոր թեթեւ հրաձգային զենք է գնել, եւ սա ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների մասին ռեգիստրի տվյալներն են, որում գաղտնի գործարքները  չեն նկատված: Ըստ աղբյուրի, ձեռքբերված զենքերից 19.420-ն ինքնաձիգներ են, 3.120-ը՝ ատրճանակներ, իսկ մնացածը՝ այլ զենքեր, ընդ որում՝ ինքնաձիգերի մեծ մասը՝ 19.000-ը, ներկրվել է Ուկրաինայից: Հիշեցնենք, որ Ադրբեջանը ռազմական համագործակցությունը մեծացրել է ինչպես իր եղբայրական Թուրքիայի, այնպես էլ մեր բարեկամական Ռուսաստանի ու Բելառուսի հետ: Եվ խաղաղությունից ամեն օր խոսող Ֆրանսիայի ու Իտալիայի հետ են համագործակցության համաձայնագրեր կնքվել եւ… այս ցանկը կարելի է դեռ շարունակել:

Իհարկե, հետ չեն մնում նաեւ Հայաստանում (այդպես էլ պիտի լինի): ՀՀ նախագահն ու վարչապետը դեռ անցյալ տարեվերջին հայտարարեցին մեր զինուժի՝ արդիական զենքերով համալրվելու մասին: Եվ Տիգրան Սարգսյանը նշել է. «2014թ. բանակին մատակարարելու ենք ժամանակակից զենք, այնպիսին, որը դեռեւս չենք ունեցել»: Երկրի ղեկավարությունն ավելի հաճախ է այցելում զորամասեր, ծանոթանում զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցում նրանց հետաքրքրող հարցերի շուրջ: Եվ 2014թ. հայկական բանակը նույնպես կստանա ժամանակակից եւ նորագույն զենքեր, «որովհետեւ պարտավոր ենք զինվորներին զինել այնպիսի զինամթերքով, որը կապահովի բանակի մարտունակությունը, միեւնույն ժամանակ, բանակի առջեւ կդնի նոր խնդիրներ ու մարտահրավերներ»,- ասել է կառավարության ղեկավարը:

Continue reading

Երբ հեղափոխության դրոշները օտարինն են… Յուրահատուկ հայկական ռեկորդ՝ օլիմպիական 100-ամյա պատմության մեջ… ՀԱՄ www.hayary.org-ը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Երբ հեղափոխության դրոշները օտարինն են

Վարչապետի հրաժարականի հարցը կրկին ընդդիմադիրների առաջնային թեման է: 2013-ի անհաջող փորձերը մի կողմ թողած, Աժ ոչ իշխանական 4 ուժերն արդեն միասնական օրակարգում են տեղավորել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Երեկվա նիստից հետո լրագրողները ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից այս առումով կարծիք հարցրեցին:

«Կառավարությունը չափից ավելի պատասխանատու պետական մարմին է, որպեսզի քաղաքական շահարկումների կամ նեղ կուսակցական հաշվարկների բավարարման հիման վրա քայլեր ձեռնարկի ու տրվի ինչ-որ քաղաքական ու տնտեսական հիմքեր չունեցող գործընթացի»,- այսպես երկարաշունչ պատասխանեց նախարարը: Ավելին՝ նշեց, որ նույնիսկ Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականի դեպքում հաջորդ կառավարությունը նույնպես ձեւավորելու են ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը: Եվ հավելեց, թե որքանով տեղյակ է, դեռ միասնականություն ընդդիմադիր խորհրդարանական ուժերի միջեւ չկա: Հասկանալի չէ, թե ի՞նչ շահեր են հետապնդում՝ «Եթե ուզում են իշխանության ներսում ինչ-որ խնդիրներ լուծել, դա ուրիշ բան, եթե այդպես է, ապա ցավալի է, քանի որ ընդհանրապես չունենք ընդդիմություն»: Նա համոզված է, որ «այդ կուսակցությունները այսօր փորձում են սոցիալական խնդիրների միջոցով իրենց շահերն առաջ տանել»:

Ոչ իշխանական 4 ուժերի այդ նախաձեռնությունը ինչպես շատ ՀՀԿ-ականների, այնպես էլ ԿԳ նախարարին մտածելու տեղիք է տվել, եւ նա նշել է մեկ տարբերակ. «Կարող է մեջները կան քաղաքական ուժեր, որոնք ուզում են վերադառնալ կոալիցիա, բայց վարչապետի անհատական կերպա՞րն է նրանց խոչընդոտում»:

Անդրադարձ եղավ նաեւ մարտի 1-ին Ազատության հրապարակում ՀԱԿ կուսակցության հրավիրած հանրահավաքին. «Ափսոսում եմ, որ ՀԱԿ-ը 6 տարիների ընթացքում այլ քաղաքական կապիտալ իր համար չի կուտակել, քան ողբերգական դեպքերի ժամանակ զոհվածների արյունն ու հիշատակն է…»:

Continue reading

Ցավոտ կետեր – Կվերականգնե՛նք «Մասիս»-ի համբավը – «Հայկական կոշիկ» ապրանքանիշը լուրջ հայտ կարող է ներկայացնել… Սոցիալական լարում կառաջանա… Դեռ ինչե՛ր պիդի ըլլան… Վարկային ճամպրու՞կ, թե՞ շահումով լոտո…

Կվերականգնե՛նք «Մասիս»-ի համբավը

Սկիզբը՝ թիվ 2,3-ում

Մեր երկրում կոշիկի արտադրության ոլորտի շարժերը հույս են ներշնչում, որ կարող ենք համաշխարհային շուկայում տեղ զբաղեցնել եւ վերականգնել հայկական կոշիկի համբավը: Հասկանալու համար, թե այդ տեղն ունենալու համար ինչ քայլեր է պետք ձեռնարկել, նախ հարկ է խոսել կոշիկի շուկայի գլոբալ միտումներից:

2011թ. տվյալներով կոշիկի համընդհանուր արտադրությունը գնահատվել է շուրջ 21 մլրդ. զույգ: Ասիան 90% մասնաբաժնով շարունակում է պահպանել իր գերակշիռ դիրքը կոշիկի համաշխարհային արտադրությունում: Միայն Հնդկաստանն ու Չինաստանը միասին կոշիկի արտադրության 70%-ն են ապահովում: Եվրոպական երկրներից միայն Իտալիան է առաջատար տասնյակի կազմում՝ տարեկան մոտ 210 մլն. զույգ կոշիկի արտադրությամբ: Ի դեպ, կոշիկի արտադրությունն այն ոլորտն է, որ խիստ միջազգայնացված է: Յուրաքանչյուր արտադրված 4 զույգ կոշիկից 3-ն արտահանվել է (նշված ժամանակահատվածում): Արժեքային արտահայտությամբ կոշիկի արտահանումը ավելացել է տարեկան մոտ 10%-ով՝ բացառությամբ, իհարկե, 2009թ.-ի: Չնայած բնական կաշվից կոշիկների կշիռը նվազել է արտահանման կառուցվածքում, այդ խմբի արտահանումն աճել է տարեկան 7%-ով: 2011թ. արտահանվել է 2.2 մլրդ զույգ կաշվե կոշիկ:  Կոշիկի արտահանման մեկ զույգի միջին գինը վերջին 10 տարիներին 2,7%-ով թանկացել է: Կաշվե կոշիկների միջին գինն ավելացել է ավելի արագ, քան այլ նյութերից կարված կոշիկներինը՝ կազմելով 23,7 դոլար:

Կոշիկի միջին բարձր գինը բարձր է հիմնականում զարգացած երկրների դեպքում, սակայն որոշ զարգացող երկներ աստիճանաբար անցել են բարձր գնային հատվածների: Մասնավորապես, Վիետնամի արտահանման միջին գինը 2003թ. 11 դոլարից հասել է 31 դոլարի 2011թ.: Նույն միտումն է նկատվել նաեւ Արեւելյան Եվրոպայի երկրներում: ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ Հայաստանի արտահանման միջին գինը կազմել է 22.8 դոլար 2012թ. եւ գտնվում է միջինից բարձր գնային սեգմենտում:

Խոշոր արտահանողներից Չինաստանը, Հնդկաստանը, Թայլանդը եւ Թուրքիան են առաջարկում առավել ցածր գին: Կոշիկի համաշխարհային վաճառքի 40%-ը բաժին է ընկնում Հյուսիսային Ամերիկային եւ Եվրոպային: ԱՄՆ եւ եվրոպական զարգացած երկրները կոշիկի խորշորագույն ներմուծողներ են: Կոշիկի ներմուծման քանակով 10 խոշորագույն երկրների թվում են նաեւ Ճապոնիան, Հոնկոնգը եւ Ռուսաստանը:  Կոշիկի ներմուծման աճի տեմպերով աշխարհի բացարձակ առաջատարը ԱՊՀ-ն է՝ 20.8% տարեկան միջին աճի տեմպով: ԱՊՀ-ի  ներմուծման 75%-ից ավելին բաժին է ընկնում Ռուսաստանին: Հաջորդ խոշոր ներմուծողները Ղազախստանն ու Ուկրաինան են, սակայն նրանց ներմուծման ծավալները մոտ 10 անգամ զիջում են Ռուսաստանի ցուցանիշին: Ռուսաստան արտահանման դեպքում հայ արտադրողներն ազատված են 10% վճարումից: Ռուսական որոշ սպառողների շրջանում հայկական կոշիկները վայելում են դեռեւս խորհրդային ժամանակներին ձեւավորված դրական համբավը: Բացի այդ՝ Ռուսաստանի կոշիկի մեծածախ եւ  մանրածախ առեւտրի ոլորտում ներգրավված են հայազգի գործարարներ: 2012թ. դրությամբ Ռուսաստանում կոշիկի տարեկան սպառումը կազմել է ավելի քան 300 մլն. զույգ: Վերջին տարիներին բնակչության եկամուտների աճին զուգընթաց, կոշիկի սպառումը այստեղ կայուն տեմպերով աճել է՝ տարեկան 8-10%: ՌԴ-ում սպառվող կոշիկների միայն մոտավորապես 17%-ն է տեղական արտադրանք: Զանգվածային սպառման կոշիկի արտադրությունը ՌԴ-ում համեմատաբար թույլ է զարգացած: Գործող արտադրողներից ոչ մեկի մասնաբաժինը ներքին շուկայում չի գերազանցում 1%-ը: Ռուսական ընկերությունների արտադրանքի մեծ մասը բաժին է ընկնում պետական ուժային կառույցների կողմից պատվերներին եւ մասնագիտական կոշիկներին (տվյալը ռուսական աղբյուրի է՝ «Ռուսական կոշիկի շուկան», 2011թ.): Վերջին տասնամյակի ընթացքում, Ռուսաստան ներմուծվող կոշիկի ծավալները կայուն տեմպերով աճել են՝ անկում գրանցելով միայն ճգնաժամային տարում՝ 2009թ.: Ներմուծված կոշիկի կառուցվածքի մեջ ամենամեծ բաժինը պատկանում է ռետինե այլ կոշիկներին (ավելի քան 55% 2012 թ. դրությամբ): Երկրորդ տեղում կաշվե կոշիկներն են, սակայն վերջինիս մասնաբաժինը վերջին 5 տարիներին նվազման միտում ունի (մոտավորապես 26% 2012թ. համեմատած  45% 2007թ.): 2012թ. դրությամբ ՌԴ է ներմուծվել 82 մլն. զույգ կաշվե կոշիկ:

Continue reading

Հայոց Տրնդեզ. Երկրային ԱրԷգԱկ-ի հետ դեպի Տիեզերքի Արարիչը – Հայ Արիները տոնեցին Հայոց Տրնդեզը…

Փետրվարի 14-ի արեւածագին՝ Երեւանի Կարմիր բլուր պատմական տարածքում Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները կատարեցին Հայոց Տրնդեզի ծիսական ու տոնական արարողություն: Ծիսական կարգն ու տոնական մասն անցկացրեցին ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի ներկայացուցիչները՝ քրմեր Արմոգը, Արամը եւ Արեգը:

Արարողությանը մասնակցեց նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ով ներկայացրեց Հայոց Տրնդեզի՝ Տերն ընդ առաջի հավիտենական խորհուրդն ու տիեզերահաս իմաստը:  Տրնդեզ – Տիառն ընդ առաջի տոն, Տերն ընդ առաջ՝ Տիրոջն առաջ գնալու տոն: Այդ օրը կրակներ վառելը, Տրնդեզ անելը՝ խորհուրդ ունեցող կրակ վառելը (կրակե դեզ վառելը)՝ Երկնային Արէգակի Երկրային արտացոլանքի խորհուրդն է նախանշում, եւ Արէգակը (Արական ու Է(Ի)գական Ակունքը)՝ որպես Երկրի Կյանքի Պահապան-Ակունք է փառաբանվում: Սա է պատճառը, որ արի մարդիկ հաճախ Տերն ընդ առաջը նաեւ որպես Տրնդեզ են նշում: Իսկ Տիեզերքի (Ամենայնի) միակ Արարողն ու Տերը՝ Արարիչն է, ում էլ փառաբանում են արիական հայերն ու հեթանոս-արիադավան ազգայնականները:

Յուրաքանչյուր տոն նորոգումի իր խորհուրդն ունի եւ վերածնումվերանորոգումվերականգնում է կապը Տիեզերական Իրականության եւ Օրինաչափությունների հետ: Բնական ազգերի համար ծիսական տոները կյանքի անբաժան մաս են կազմում:

Փառաբանվեց Տիեզերքի Տերը՝ Արարիչը, Ամենայն Ստեղծին՝ Ամենայն Ակունքի Արարողը, Ում արարած մարդիկ Արէգակի խորհուրդ կրակներով ընդառաջ գնացին Նրան՝ իրենց սերն ու երախտագիտությունը հայտնելով, Երկրային Գարնան (Կյանքի) Վերածննդի սպասումով…

Խորհուրդ Երդումի

Հա՛յր իմ ԱրԱրիչ,

Մա՛յր իմ Բնություն,

Տու՛ն իմ Տիեզերք.

Սիրու՜մ եմ ես Ձեզ,

Գալի՜ս եմ ես Ձեզ,

Կհասնե՜մ ես Ձեզ…

– Հայ արիների մի խումբ էլ ծիսական արարողակարգ անցկացրեց Արարատի մարզի Ազատավան բնակավայրում:

Continue reading