Կռտածները, որոնք եզ դառնալուն չեն ձգում

Մեկ ամսից էլ շատ է, որ բնապահպան-ակտիվիստները բողոքում են, որ Գառնու ձորի տարածքում «Քարերի սիմֆոնիա»-ի նկատմամբ դարձյալ ոտնձգություն է արվել:

Continue reading

Մեր կամքն է մեր զենքը

Եվրա-ամերիկյան տկարամիտ երկակիությունը եւ ռուսական ապերախտ ռազմընկերությունը չպե՛տք է սասանեն հայկական շահերն ու նպատակները, չպե՛տք է վտանգեն հայոց հողահավաքի ու ազգահավաքի ծրագիրը

  Continue reading

Երեւանն ու Ստեփանակերտը մոտենու՞մ են հաղթական հանգուցալուծմանը

Նախագահ Սերժ Սարգսյանը «The Wall Street Journal»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Արցախի հարցում, այնուամենայնիվ, անհրաժեշտ է որոշման հանգել բանակցությունների միջոցով: «Ռազմական գործողությունների վերսկսումն անթույլատրելի է, քանի որ այն կվնասի Լեռնային Ղարաբաղին, Հայաստանին, բայց ավելի մեծ վնաս կկրի Ադրբեջանի ժողովուրդը»,- նախազգուշացրել է ՀՀ նախագահը՝ նշելով, որ հայկական ուժերը կդիմեն անհամաչափ հարվածի, եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները:

Continue reading

Սիրիապատում՝ երկբեւեռ հակամարտությամբ

Տարածաշրջանային հակամարտությունները հետզհետե ավելի ընդգրկուն են դառնում, եւ Հայաստանը պետք է ուսումնասիրի ու նախապատրաստվի բոլոր հնարավոր տարբերակներին: Վերջերս Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «21-րդ դարի մարտահրավերները եւ Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները» խորագրով քաղաքագետների ու միջազգայնագետների համահայկական համաժողովը: Ելույթով հանդես է եկել նաեւ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ անդրադարձ կատարելով պետության ազգային անվտանգության ռազմավարության, մասնավորապես՝ արտաքին անվտանգության հիմնական ուղղություններին, դրանց դեմ ուղղված արդի սպառնալիքներին ու մարտահրավերներին: Ըստ նրա, Հայաստանի ազգային անվտանգության համար առաջնային նշանակություն ունեցող հիմնական խնդիրներն են ռազմական, տնտեսական եւ սոցիալական ու դեմոգրաֆիական անվտանգության ապահովումը. «Պետությունը պետք է իր ռազմական եւ քաղաքական ինստիտուտներով պատրաստ լինի դիմակայել ցանկացած ոտնձգության կամ ռազմական ագրեսիայի: Մենք պետք է կարողանանք ապահովել էներգետիկ, պարենային, տրանսպորտային, տեղեկատվական անվտանգությունը»,- ասել է նա՝ անդրադառնալով նաեւ այս ուղղությամբ կատարված եւ կատարվելիք խնդիրներին, ինչպես նաեւ ներքին անվտանգության հարցերին, այդ թվում՝ բարեփոխումների ռազմավարական քաղաքականությանը, որոնք իրականացվում են Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակներում:

Continue reading

Ռուսաստանն այս անգամ նույնպես հաջողեց Թուրքիայի ձեռքով Եվրոպայի գլխին խաղ խաղալով

Թուրքիան այլեւս հետաքրքրված չէ «Նաբուկո» գազատարով եւ շահագրգիռ է «Trans Anadolu» (TANAP-«Տրանսանատոլիական») գազատարի նախագծով: Ավելին՝ Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը շեշտել է, թե «Նաբուկո»-ից ավելի կենսունակ է մեկ այլ նախագիծ՝ AGRI-ն (Ադրբեջան-Վրաստան-Ռումինիա – անգլերեն հապավումը): «Տրանսանատոլիական գազատար»-ով, ըստ էության, փաստվում է, որ Անկարան այս տարիների ընթացքում «Նաբուկո»-ով մատների վրա է խաղացրել Եվրոպային: Եվրոպան, անշուշտ, էշի ականջում քնած չէ, պարզապես նա էլ «Նաբուկո»-ով քաղաքական հարց է լուծում՝ Ռուսաստանին հասկացնելով, թե կարող է նրանից ավելի թույլ էներգետիկ կախվածություն ունենալ: Ռուսաստանն էլ է հասկանում սա, բայց այս խաղում հաղթաթուղթը վերջնականապես նրա ձեռքին հայտնվեց. արդեն հայտարարվել է, որ դեկտեմբերի 2-ից 7-ն ընկած ժամանակահատվածում «Հարավային հոսք»-ի շինարարությունը մեկնարկում է: Հիշեցնենք, որ «Հարվային հոսք»-ը «Նաբուկո»-ի մրցակից գազատարն էր: Այլեւս՝ է, եւ՝ առանց մրցակցության, քանզի այս ծրագիրը կյանքի կոչվեց, իսկ «Նաբուկո»-ն դեռ ընդամենը… խոսվում է:

Continue reading

Անհասկանալի ընտրախաղ՝ սիրախաղի օրենքներով

Նախագահական ընտրություններն առջեւում են, բայց հավանական թեկնածուներին զլմ-ներն արդեն անդրադառնում են:

ՀՀ-ում հեռարձակվող զլմ-ների կողմից ՀՀ 2013թ. նախագահական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը (2012թ. հոկտեմբերի 1 – նոյեմբերի 20) ներկայացնելիս Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանն ասել է, որ, ի տարբերություն նախորդ նախագահական ընտրությունների, 2013թ. ընտրություններից առաջ վիճակը բավականին այլ է, անորոշություն կա, քանի որ հստակեցված չէ, թե ովքեր են մասնակցելու նախագահական ընտրություններին: Նման անորոշությունն էլ իր ազդեցությունն է թողել նաեւ լրատվամիջոցների գործելակերպի վրա:

Continue reading

Հաղթողի հոգեբանությա՞մբ

ՀՀԿ համագումարի օրը՝ դեկտեմբերի 15-ին կուսակցության նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական ելույթ կունենա. նոյեմբերի 28-ին ՀՀԿ Գերագույն մարմնի նիստից հետո հայտարարել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Continue reading

Հայկական խոհանոց – Դդմի կորիզով եւ սամիթի սերմով հաց

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

  Continue reading

Շնորհավոր ծնու՛նդդ, Արմենուհի

Հայ Արիական Միաբանությունը, Հայ Ազգայնականների Համա- խմբումը  եւ «Լուսանցք» շաբաթաթերթի աշխատակազմը սրտանց շնորհավորում են Արմենուհի Մելքոնյանին՝ նոյեմբերի 29-ին՝ ծննդյան 37-ամյակի կապակցությամբ:

Մաղթում են անձնական, ընտանեկան եւ գործնական հաջողություններ, առողջություն եւ երջանկություն, ինչպեսեւ նպատակներին հասնելու կամք ու հնարավորություններ:

Թո՛ղ այսուհետ էլ Հայ Աստվածների օրհնությունն ու կամեցողությունը լինի քեզ հետ եւ ուղեկցի մինչեւ իղձերիդ կատարումն ու նպատակներիդ  հաղթանակը:

Թո՛ղ ընտանեկան կյանքում լինեն նոր համալրումներ եւ այս տարվա Վարդավառի տոնին ծնված Աստղիկ դստերը եղբայրներ ու քույրեր միանան հաջորդիվ:

Continue reading

Լուսանցքի թիվ 259-ի հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան)

1. Հայարիականությունը՝ որպես եռահամակարգ մարդու գոյակերպ – Արորդիների՝ «Լուսանցք»-ին ուղղված հարցերին պատասխանում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը
2. Արորդին՝ հոգե-ոգեղեն աշխարհների հավերժական ճամփորդ – Ջոնիկ Մելիքյանը հեռացավ երկրային կյանքից. Որոշ պատմավեպերի համառոտագրեր…
3. Հայաստանի զբոսաշրջային ներուժը  հեթանոսական շրջանի հետ է կապված… Եվ շրջանառության հարկ էլ մտցրին…
4. Ռուսական դիցաբանական հերոսների եւ կենտրոնական քաղաքների անունները կազմված են հայոց լեզվամտածողության շրջանակներում…
5. Սուրեն Այվազյանի «ուրվականը» հանգիստ չի տալիս – Վրացիները՝ խառնածին եւ քաղաքակրթական հիմք չունեցող ժողովուրդ…
6. Բազմաբեւեռ օրակարգի հետքերով… ԽՍՀՄ փլուզումից առաջացած էյֆորիան մարում է… Բելառուսական ընդդիմությունը՝ Լիտվայում…
7. Արտաքին մարտահրավերներ կան եւ նկատելի են – Մարտահրավերները ոչ միայն չե՛ն վերացել, այլ ավելացել են… Երբ միայն շահն է քաղաքական…
8. Ու՞մ ընդդիմությունն է մեր ընդդիմությունը իրականում… երկրի ընդդիմադիր դաշտի չկայացումը … աչքը դուրս տնկելու մոլուցքի հետեւանք է…
9. Թուրքի յաթաղանի իրավական խաղերը… Արցախը՝ ԽՍՀՄ-ԱՄՆ-ի ճգնաժամային դասերում… Մեղրի ՀԷԿ-ը Արաքսը չի աղտոտի… «Նաբուկո»-ին հաղթեցին…
10. Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդի տեղ… Բաժանորդագրվե՛ք եւ կարդացե՛ք «Լուսանցք»…

Հայարիականությունը՝ որպես եռահամակարգ մարդու գոյակերպ

Հայաստանի եւ Սփյուռքի շատ արորդիներ են դիմում մեզ՝ արիադավան-հեթանոսական տոնական ու ծիսական արարողությունները տեղերում կատարելու եւ փառաբանումներն ու ձոները ճիշտ մեկնելու համար:

Մեզ են դիմում, քանզի «Լուսանցք»-ը, հավատարիմ հայկական արժեհամակարգին, նաեւ հայոց հավատին առնչվող լուսաբանումներ է անում:

Continue reading

Արորդին՝ հոգե-ոգեղեն աշխարհների հավերժական ճամփորդ

Երկրային կյանքից հեռացավ Ջոնիկ Շահենի Մելիքյանը (ծնվել է 1938թ. Գյումրիում): Նա գնաց միանալու Հայկական Տիեզերաաշխարհների նախնյաց՝ այլեւս հոգեղեն կյանքով ապրելու եւ իր պատմավեպերի ոգեղեն հերոսներին ու Հայ Աստվածներին հանդիպելու…

Continue reading

Հայաստանի զբոսաշրջային ներուժը հեթանոսական շրջանի հետ է կապված

«Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում» ծրագիր կա, որը նպատակ ունի նպաստել կենսաբազմազանության պահպանմանը Հայաստանում: Ծրագիրը նաեւ մեր երկրի զբոսաշրջային ներուժից է խոսում՝ թե ո՛ր տարածքում զբոսաշրջության ո՛ր տեսակը կարելի է զարգացնել: Օրինակ, «Զանգեզուր» եւ նախատեսվող «Խուստուփ» արգելավայրերը էկոտուրիզմի հսկայական ներուժ ունեն (համապատասխան ուսումնասիրությունը Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղինն է եւ «ԱՄ փարթնըրզ քոնսալթինգ քամփնի»-ինը): Եթե հավելենք, որ Սյունյաց տարածքն էլ էթնոտուրիզմի զարգացման բավարար ներուժ ունի, ապա դրական պատկերն ակնհայտ կդառնա:

Continue reading

GERM RUS VAN

Ռուսական դիցաբանական հերոսների եւ կենտրոնական քաղաքների անունները կազմված են հայոց լեզվամտածողության շրջանակներում

Արեւմուտքում կամ Եվրոպայում «Վան» տերմինի մասին տեղեկություններ պահպանված են ավելի շատ հյուսիսային ավանդապատումներում, իսկ ավելի ամբողջական՝ Գերմանո-սկանդինավյան ավանդազրույցներում:

Վան կամ Vanir.- Գերմանո-սկանդինավյան աստվածներ են, ովքեր պարբերաբար հակամարտության մեջ են Ասերի հետ, ըստ ավանդույթի՝ Վաները ավելի իմաստուն են, քան Ասերը: Վանահայմ բնակավայրում ապրում են Վաները, իսկ Ասգարդում՝ Ասերը: Համաձայն գերմանո-սկանդինավյան դիցաբանության՝ այն, ինչ տեղի ունեցավ Վաների եւ Ասերի հետ, հետագայում պատիվ չբերեց ո՛չ աստվածներին եւ ո՛չ էլ մարդկանց: Գերմանո-սկադինավյան դիցաբանության հերոս Հայիմդալը կամ Հայիմդալիրը՝ կամուրջի պահապանը, չհամարձակվեց փակել Գուլլվեյգ անունով կնոջ ճանապարհը, նա ներս մտավ եւ բնակվեց Ասերի եւ Վաների մեջ: Այն վայրերով, որտեղով անցնում էր Գուլլվեյգը, առաջացնում էր անհանգստություն եւ թշնամանք:

Continue reading

Սուրեն Այվազյանի «ուրվականը» հանգիստ չի տալիս

Վրացիները՝ խառնածին եւ քաղաքակրթական հիմք չունեցող ժողովուրդ

Մի ուշագրավ օրինաչափությամբ վրացիները հավակնում են կեղծարարությունների եւ պատմահենության ոլորտում դառնալ անզուգական վարպետ:

Continue reading