Շնորհավորանք ՀԱՄ առաջնորդին – Հայ Արիական Միաբանությունն իր կառույցներով (քաղաքական, հասարակական, հոգեւոր-քրմական, ազատամարտիկների, գիտա-մտավորական, մշակութային, լրատվական, երիտասարդական եւ այլ), տարածքային եւ սփյուռքյան մասնաճյուղերով շնորհավորում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին՝ հունվարի 15-ին՝ ծննդյան 50-ամյակի առթիվ:
Շնորհավորանքին միանում է Հայ Ազգայնականների Համախմբման խորհուրդը: Հայ արիականներն ու ազգայնականները Արմեն Ավետիսյանին մաղթում են առողջություն, երջանկություն, հաջողություններ անձնական կյանքում, ազգային եւ արիադավան հոգեւոր գործունեությունում, որոնք միշտ էլ անբաժանելի են մնացել միմյանցից:50-ամյա հոբելյարին կամենում են առավել հոգեւոր-տիեզերահաս իմաստնություն, անդրդվելի կամք ու զորություն, նպատակասլացության եւ հաղթանակի հասնելու առավելագույն կարողություններ: Թո՛ղ Հայ Աստվածներն ու Տիեզերքի Արարիչը լինեն պահապան ՀԱՄ առաջնորդին եւ նրա գործին… Հայ փառահեղ նախնիք էլ՝ ապավեն…
Քաղաքականության ազգային եւ հոգեւոր նրբերանգները –
Նախագահական ընտրությունների նախընտրական թոհուբոհը առիթ դարձավ, որպեսզի մեկ անգամ եւս խորհենք մեր քաղաքական դաշտի չկայացած լինելու եւ անլրջության պատճառների մասին: Ովքե՞ր են ուզում նախագահ դառնալ՝ գործազրկությամբ պարծեցողները, Նժդեհին «պաշտելով»՝ նրանից երկու տող անգամ մեջբերում անել չկարողացողը, Տիեզերքի անունից խոսողը, ասուլիսներում ճամարտակելով հպարտացողը, մատը մատին չտալով թիմի սպասողը… Թող Հայ Աստվածներն ինձ զորավիգ լինեն, որպեսզի երբեւէ չխենթանամ այս աստիճան… Թող Տիեզերքի Տերն ի վերջո «անդրադառնա» այս մարդկային հակամարդությանը…








Իսկ աշխարհի վերջի ազդարարումը կրոնա-քաղաքական խեղկատակություն է

