Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- Փոխոստիկանապետն ասեց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյանի սպանnւթյան գործով մեղադրյալ
- Սամվել Կարապետյանը ձեզ համար մեծն բարերար էր մինչեւ եկեղեցուն պաշտպանելը. Խամոյան
- Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ
- Կոնջորյանը, Բաղդասարյանն ու Սանդիկովը մեկնում են Թուրքմենբաշի՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու
- Շիրակում ՌՈ աշխատակիցները բերման են ենթարկել լրագրողի, ստիպել են ջնջել սննդի մասին գրառումը. Իրավապաշտպան (վիդեո)
- Մասկը պատիվ է համարել Nvidia-ի ղեկավարին աշխատանքի ընդունելու հնարավորությունը
- Եղանակը Հայաստանում. տաքացում
- Շամիրամի կախովի այգիները Շանհայում. ժամանակակից ճարտարապետության հրաշքը
- Քիշնևում ներկայացվել է ԱԲ ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը
- ԵՄ-ում ակնկալում են, որ Մակրոնի հեռանալուց հետո Եվրոպական քաղաքական համայնքը կլուծարվի․ Politico
Ա1պլյուս- 4 քաղաքական ուժերի ղեկավարները ճաղերի հետևում են, և դա իշխանության համար քաղաքական հետապնդում չի՞ (տեսանյութ)
- Իրավապաշտպան կազմակերպությունները փաստում են, որ դատական համակարգն անկախ չէ․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
- Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
- Սեռական բռնությունից տուժած երեխանե՞րն են հաղորդում տալու, թե՞ ծնողները․ Քոչարյան (տեսանյութ)
- ՀՀ-ում կիբեռբուլինգի դեպքեր կա՞ն, ինտերնետային խաղերը կարո՞ղ են երեխաներին ներքաշել պոռնկության մեջ (տեսանյութ)
- Շատ ծանր հարց է, ինձ գրում են՝ տարոսը քո երեխային․ Գալյանը հուզվեց և հեռացավ ճեպազրույցից (տեսանյութ)
- Երբեմն երեխային պետք է պաշտպանել սեփական ծնողից, օրինագծով հարցը լուծվո՞ւմ է․ Խամոյան (տեսանյութ)
- 16 տարին լրացած երեխային պոռնկության մեջ ներգրավվելը քրեորեն կպատժվի (տեսանյութ)
- ՀԱՊԿ-ի դիրքորոշումն անընդունելի է. Սոնա Ղազարյանի ճեպազրույցը (տեսանյութ)
- Հանձնի՛ր արյուն, փրկի՛ր կյանքեր․ հերթական ակցիան՝ ԶՊՄԿ մասնակցությամբ (տեսանյութ)
Category Archives: Հոդվածներ
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Բագրատունիների հրեական ծագման առասպելը (Մաս 2-րդ)… Սակայն Խորենացին միաժամանակ հայտնում է, որ գոյություն ունի երկրորդ ավանդությունը կամ զրույցը, որը Բագրատունիներին համարում է սերված Հայկի սերնդից… Բագրատունիների պատմության ասպարեզից անհետանալուց հետո «Հայոց պատմության» կեղծված օրինակը ընկել է նոր կեղծարարների ձեռքը…
Սկիզբը՝ թիվ 33-ում
http://www.hayary.org/wph/?p=6536 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Բագրատունիների հրեական ծագման առասպելը (1-ին մաս) – Սկսեցին հնչել անարդար մեղադրանքներ Խորենացու հասցեին, նրան նույնիսկ կեղծարար եւ գրագող անվանեցին՝ կասկածելով նաեւ նրա՝ 5-րդ դարի պատմիչ լինելու փաստը, չնայած այն բանի, որ դարեր շարունակ Խորենացին հայոց մեջ ճանաչված է եղել որպես բացառիկ հեղինակություն եւ ճշմարիտ պատմագիր…
Զ. Սոլականը «Ուրարտու՞ ոչ Առարդա, Նաիրի. Բի-յայնա» գրքում (մեջբերումներ անելիս ոչ մի ուղղում՝ նույնիսկ կետադրական, չենք անում,- խմբ.) «Բագրատունիք» վերնագրի ներքո գրում է. «Բի-յայնա Դավթե-փուլուշիներում պահպանվել է եւ քաղաքանուն, եւ մարդու մասնագիտություն Հու-Բագ վանկով սկզբնավորված: Bag-ra-di-ni նշանակում է «բագրադիով լինի», «կրակարարով, կրակադիրով, լուսարարով լինի»:
Ինչպես տեսնում ենք, «հուր», «կրակ» բառը Բագրատունիների տոհմանվան բաղադրիչ մասն է կազմում, ինչը վկայում է Հայկ-Վահագնի (Հավ-ագն-ի) հրեղեն բնույթի մասին, որից սերում են Բագրատունիները:
Նույն գրքում հեղինակը Շանբատ անունով աստղը արդեն վերագրում է Սանատրուկին, միայն այն բանից ելնելով, որ նա, ըստ Խորենացու, ծնվել է ձմռան մի բուք օր, եւ նրան փրկել է ճերմակ շունը՝ Սանբատը, Շանբատը:
Կարծում եմ՝ ոչ թե ժայռագրություններն են աղաղակում (ինչպես նախորդիվ մեջվերել ենք Սոլականի ասածը), այլ հենց ինքը՝ հեղինակը, ով իրեն է վերապահում «պատմական ճշմարտության» վերականգնման իրավունքը՝ չունենալով դրա համար լուրջ փաստարկներ, եւ խոսում է այնպիսի վստահությամբ, որ միայն զարմանք եւ ծիծաղ է առաջացնում:
Ըստ Սոլականի, Հրվ. Եռանկյուն համաստեղությունը (Triangulum Australe) կրել է Հայկ Հաբեթոսթե անունը:
Այժմ տեսնենք՝ այս առումով ինչ է գրում Արմեն Դավթյանը «Հայոց աստղային երկինք» գրքում. «Այս համաստեղության այժմյան «Եռանյունի» անունը գալիս է Պտղոմեոսից, որ արդեն չգիտի, ի տարբերություն հայերի եւ շումերների, որ եռանկյունի հիշեցնող գծապատկերը «արոր» է: Շումերերեն այն կոչվում է mulAPIN (URU, ENGAR)-«գութան, արոր, խոփ»-Եռանկյունի+Անդրոմեդայի գամմա: ENGAR-«գութան»-անճար գութան (նախագութան, նախաարորագութան) Continue reading
Սպանդանոցներ.- ինչ է անում աշխարհը եւ ինչ ենք անելու մենք… Իսկ Սպանդունիներին կարգեց սպանդանոցների վրա… Աշխարհիկի ու կրոնականի բաժանումներով – Առանց անզգայացման մորթը Ֆրանսիայում թույլատրվում է այն սպանդանոցներում, որտեղ մորթը հուդայական կամ մուսուլմանական կանոններով է… Մսամթերքի անվտանգության պահանջներից ելնելով՝ պետք է անցնենք սպանդանոցային մորթի…
Պատմաբան եւ թարգմանիչ Սիմոն Կրկյաշարյանի գրվածքներից մեկից (Նախարարներն ու նախարարությունները Հին Հայաստանում) տեղեկանում ենք, որ Հին Հայաստանում գոյություն են ունեցել «նաեւ աղբյուրներում վկայված ու չվկայված տարբեր պաշտոններ»: Օրինակ՝ Մովսես Խորենացին վկայում է, որ Վաղարշակը կարգեց – արքունական որսերի վրա՝ Դատին, ձիերի երամակների վրա՝ Գաբաղին, սեղանատան սպասների եւ գահերի վրա՝ Աբելին։ Ձյունականներին՝ ամառանոցների պահապաններ եւ ձյունակիրներ կարգեց, իսկ Սպանդունիներին կարգեց սպանդանոցների վրա…
Այժմ, նոր Հայաստանում, սպանդանոցային գործի վրա մեկ նախարար չէ, որ կարգված է. այս մասով գործառույթներ ունեն թե գյուղատնտեսության, թե ներդրումների եւ տնտեսական զարգացման նախարարները եւ թե սննդի անվտանգության պետական ծառայության պետը: Նրանք ամեն ինչ պետք է անեն, որպեսզի Հայաստանը լիովին անցնի անասունների սպանդանոցային մորթին:
Հայաստանում պետք է բակային մորթին վերջ դնել եւ անցնել քաղաքակիրթ՝ սպանդանոցային տարբերակի: Այս դեպքում զարգացած երկրները քաղաքակիրթ ասելով նկատի են ունենում նախ եւ առաջ անասունի արագ եւ անցավ մորթը: Ու որպեսզի բակային մորթին վերջ դնելու գործը շուտ սկսվի, Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություն արվեց: Ըստ որի՝ բակային մորթ անողը կտուգանվի 100 հազար դրամով՝ եթե պաշտոնատար անձ է եւ 20 հազար դրամով՝ եթե ֆիզիկական անձ է:
Այս տարվա մարտին կառավարությունը որոշում ընդունեց, համաձայն որի՝ կենդանիների մորթ պետք է կատարվի բացառապես սպանդանոցային պայմաններում: Պետական գնումների համար պահանջն ուժի մեջ է մտել 2017թ. մայիսի 1-ից: Տեղական մսամթերքի եւ մսի արտադրողների ու արտահանողների համար այն կգործի նոյեմբերի 1-ից: 2018թ. մարտի 1-ից արդեն պահանջն ուժի մեջ կմտնի շուկաների համար, ապրիլի 1-ից՝ մայրաքաղաքում առկա հասարակական սննդի կետերի համար։ Իսկ 2018թ. հուլիսի 1-ից միս միայն սպանդանոցներից պետք է գնեն մարզերում գործող հասարակական սննդի կետերը։ Ի դեպ, սպանդանոցում պարտադիր մորթի պահանջը չի վերաբերում անձնական կամ ծիսակատարությունների նպատակով օգտագործման դեպքերին: Ուստի այս նպատակով բակային մորթ անողը չի տուգանվի: Տուգանքի պահով խոսքը վերաբերում է ոչ սպանդանոցային պայմաններում կենդանիների մորթից գոյացած մթերք կամ կենդանական ծագման հումք վերամշակողին, իրացնողին, վաճառողին, մատակարարողին կամ ներմուծողին: Continue reading
Երեւանում բացվեց հայկական վիշապագորգի խճանկարը – Վիշապագորգ՝ չարին սանձելու խորհրդանիշը… Վիշապագորգերը հայերիս համար ուրույն նշանակություն ունեն – այն հաղթության խորհրդանիշ է – Հայոց ռազմի ու զորության Աստծուն՝ Վահագնին վիշապաքաղ ենք ասում, այսինքն՝ վիշապին՝ չարին, քաղող, սանձող, հնազանդեցնող…
Երեւանում 2 օր առաջ մի միջոցառում եղավ, որ ստիպեց մի պահ վայելել կյանքը ու զերծ մնալ քաղաքական, կուսակցական եւ այլ թոհուբոհերից:
Երեւանի քաղաքապետարանի առաջարկությամբ «Մեգերյան կարպետ» ընկերության կողմից մայրաքաղաքի Կարապի լճի հարեւանությամբ բացվեց հայկական վիշապագորգի խճանկարը: Բացմանը ներկա էր նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Այս խճանկարը պատրաստված է գույնզգույն եւ, որ ուշագրավ է, կիսաթանկարժեք քարերով:
Վիշապագորգի խճանկարը պատրաստվել է շուրջ 900 հազար կտոր քարերից, որոնք ներառում են մարմար, գրանիտ, ազուրիտ, տուֆ-ավազաքար:
«Մեգերյան կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանը ողջույնի իր խոսքում շնորհակալություն հայտնեց Երեւանի քաղաքապետին՝ ընկերության ծրագրերին մշտապես աջակցելու համար՝ ընդգծելով, որ քաղաքապետարանի այս առաջարկը յուրօրինակ քայլ, ինչպես նաեւ եւս մեկ հնարավորություն է հայկական մշակութային ժառանգությունը նաեւ այս կերպ ներկայացնելու համար:
Երեւանի քաղաքապետի խորհրդական, Երեւան քաղաքի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին էլ նշել է, որ սա Երեւանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության եւս մեկ հաջողված օրինակ է, ինչն ունենալու է նաեւ շարունակություն: Continue reading
Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… «Միսս Արմենիա 2017» մրցույթի հաղթողն առանց թագի մնաց… Մշակութային տեղեկատվություն – լուրեր հայկական կինոաշխարհից…
Հայ գեղեցկուհին՝ առանց թագի՞
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 24-ին կայացած «Միսս Արմենիա 2017» մրցույթում հաղթող ճանաչվեց 17-ամյա Լիլի Սարգսյանը՝ Երեւանից, ով մասնագիտությամբ դիզայներ է։ Հաղթողի թագը պատրաստել է ոսկերչական հայտնի ընկերություններից մեկը, որն այն նվեր է արել՝ պայմանով, որ թագը դնելիս անպայման հայտարարվի պատրաստողի անունը։ Սակայն կազմակերպիչները չհայտարարեցին որեւէ անուն, եւ պատրաստողները զայրացած այդ վերաբերմունքից, գիշերն այցելել են հաղթողին ու հետ վերցրել թագը։
Մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանը հաստատեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ թագը պատրաստած «Արտյոմս» ոսկերչական ընկերության կողմից դժգոհություններ են եղել իրենց քիչ լուսաբանելու պատճառով: Ընկերությունը հրաժարվել է որեւէ մեկնաբանություն անել:
Զարմանալի է, բայց տարիներ անց վերականգնելով այս մրցույթը (դեռ ինչ որ դատական գործընթացներ կան հակառակ կողմի հետ, որը վիճարկում է մրցույթի անցկացման իրավունքը), այսպիսի տխուր իրավիճակի ենք հանդիպում, երբ հաղթողից ետ են վերցնում ստացած թագը…
Պետք է նշենք նաեւ, որ կազմակերպիչներն ամեն բան արել էին, որ մրցոյթը պատշաճ կերպով անցնի, բայց անգամ հաղորդավարները, որ հանրությանը հայտնի հայեր էին ՀՀ-ից եւ ԱՄՆ-ից, շատ կաշկանդված էին անցկացնում միջոցառումը, որն անհարկի ձգձգվում էր նաեւ այս կամ այն թղթածրարի ուշացման պատճառով:
Իսկ այն հանգամանքը, որ մեր հաղորդավարները կամ համերգավարները (սա արդեն անցել է հարսանյաց հանդեսները վարողներին) յուրաքանչյույ 5 րոպեն մեկ ծափահարություններ են կորզում արհեստականորեն, արդեն լավ չի դիտվում: Այստեղ եւս այդպես էր: Ծափահարությունները ինքնաբուխ են լինում, ոչ թե պահանջով կամ խնդրանքով, որ լցնում են միջոցառումների ժամանակի գրեթե կեսը…
«Միսս Հայաստան 1998» տիտղոսակիր, մրցույթի կազմակերպիչ եւ ժյուրիի նախագահ Գոհար Հարությունյանը նշել է հետեւյալը. «Աշխատեցինք այնպես անել, որ մրցանակները բաշխվեն բոլոր գեղեցկուհիների միջեւ: Միայն թագը բավականին մեծ գումար արժե, պատրաստված է արծաթից եւ կիսաթանկարժեք քարերից: Եթե այս տարվա պես մյուս տարի էլ ունենանք հովանավոր, կաշխատենք, որ թագը մնա գեղեցկուհուն: Առհասարակ, կարծում եմ՝ ճիշտ է, երբ թագը մնում է հաղթողի մոտ»: Թագի ետ վերցնելու կապակցությամբ նա նշեց, որ հնարավոր է բանակցությունները լավ ընթանան եւ խնդիրը կարգավորվի։ Միաժամանակ հավելեց, թե մեր գեղեցկուհին այնքան համեստ, բարի, հասկացող աղջիկ է, որ այդ թագն իրեն չի հետաքրքրում, ինքը շատ ուրախ է իր հաղթանակի համար, բայց, միեւնույն է, մենք կփորձենք հարցը լուծել: BRAVO.am-ին տված հարցազրույցում Լիլի Սարգսյանը պատմել է, թե ինչ է զգացել Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում.«Պահն ինձ համար շատ ինտրիգային չէր: Ես հետ տվեցի, չեմ հուզվել, որովհետեւ կարեւորն ինձ համար հաղթանակն էր։ Թագի խնդիրը լուծվում է, Գոհար Հարությունյանը բանակցել է, շուտով այն կրկին կլինի ինձ մոտ»։
Ժյուրիի անդամները կարծում են, որ չնայած հաղթանակին, 17-ամյա Լիլի Սարգսյանի հետ աշխատելու անհրաժեշտություն կա, ինչպես քայլելու, այնպես էլ ազատ խոսելու եւ այլ առումներով: Հուսանք, մինչեւ «Միսս Աշխարհ 2017»-ը ամեն բան կարգավորված կլինի, իսկ հաջորդիվ մրցույթները կանցնեն աավելի բարձր մակարդակով: Continue reading
Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Հայկական շախմատի առաջատարը՝ աշխարհի գավաթակիր… Լեւոն Արոնյանը եւ՛ երջանիկ է եւ՛ ամուսնանում է… Հայաստանի բանակային ըմբիշների հաջողությունը… Ամբողջ Հայաստանը Արոնյանից սպասում է Տիգրան Պետրոսյանի փառավոր հաջողության կրկնությանը… Կարեն Գրիգորյանը՝ «Երեւան Օփենի» միանձնյա առաջատար… Գյուղական խաղերի եզրափակիչ փուլը՝ Վանաձորում… Ֆուտբոլի Սուպերգավաթ՝ առանց հրավառության… Ֆուտբոլի, ըմբշամարտի, ծանրամարտի, մուայթայի, գեղասահքի եւ այլ մարզաձեւերի մասին լրատվություն…
Հայկական շախմատի առաջատարը՝ աշխարհի գավաթակիր
Թբիլիսում ավարտվեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Եզրափակիչում Լեւոն Արոնյանը մրցում էր չին շախմատիստ Դին Լիժենի հետ: Դասական 4 խաղից հետո շախմատիստներն ունեին 2-ական միավոր եւ որոշիչ եղավ թայ-բրեյքը: Արագ շախմատում մեր շախմատիստը գերազանցեց մրցակցին՝ հավաքելով 4 միավոր՝ Լեւոն Արոնյանը 12 տարի անց կրկին դարձավ աշխարհի գավաթակիր: Նա աշխարհում առաջին շախմատիստն է, ով հաղթում է աշխարհի գավաթը 2-րդ անգամ:
Մրցաշարն անցկացվում էր նոկաուտ համակարգով՝ մրցախաղում պարտվողը դուրս էր մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում էին 128 շախմատիստ: Մեր առաջատարը իրավունք է ստացել մասնակցելու 2018թ. մարտի 10-28-ը Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարին: Լեւոն Արոնյանը աշխարհի գավաթակիր էր դարձել դեռեւս 2005թ.: Հայ գրոսմայստերը շախմատային օլիմպիադայի եռակի, շախմատի աշխարհի թիմային առաջնության հաղթող է:
Լեւոն Արոնյանը եւ՛ երջանիկ է եւ՛ ամուսնանում է
«Ես պարզպես երջանիկ եմ, որ հայտնվել եմ հավակնորդների մրցաշարում»,- chess-news.ru-ի հաղորդմամբ Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին հաղթելուց եւ եզրափակիչ անցնելուց հետո ասել էր Լեւոն Արոնյանը:
Նա խոստովանել է, որ ինչքան երկար մնա Թբիլիսում, այնքան քիչ է հնարավորությունը, որ կզբաղվի հարսանիքի կազմակերպչական հարցերով: Ավելի վաղ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտնել էր, որ սեպտեմբերի 30-ին Երեւանում տեղի կունենա իր հարսանիքը: Նրա հարսնացու Արիանա Կաոլին ավստրալուհի շախմատիստ է, ՖԻԴԵ-ի վարպետ, կրում է «շախմատային Աննա Կուրնիկովա» տիտղոսը, միաժամանակ, կրթությամբ տնտեսագետ է եւ վերջերս Երեւանում հրատարակում է «Ճամփորդ» անվճար շաբաթաթերթը: Այստեղ տպագրված հոդվածում նա նշել է, որ առաջին որդուն կանվանակոչի Մոնթե։ Նա նման ցանկություն է հայտնել, երբ այցելել է Արցախ ու ծանոթացել այսօր առաջնագծում կանգնած տղաների հետ՝ միաժամանակ զգալով լեգենդար հրամանատար Ավոյի՝ Մոնթե Մելքոնյանի ներկայությունը։
Լեւոն Արոնյանի հարսանիքի քավորը նախագահ Սերժ Սարգսյանն է
Սեպտեմբերի 30-ին շախմատի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի հարսանիքն է, ով ընդամենը օրեր առաջ հերթական հաղթանակը պարգեւեց իր համակիրներին։ Նրա ընտրյալը՝ Արիանա Կաոլին, ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի է, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ։ Հարսանիքը կկայանա «Ռեդիսոն Բլյու» ռեստորանային համալիրում, պսակադրությունը՝ Սաղմոսավանքում։
Նորապսակների քավորը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է, հարսանիքին հրավիրված են բազմաթիվ պաշտոնյաներ, հայտնի անձինք։ Ի դեպ, Լեւոնի կինը հարսանիքից առաջ նախաամուսնական խնջույք է կազմակերպել, որի լուսանկարներն արդեն հայտնվել են համացանցում։
* * *
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ընթացիկ մրցաշրջանում հերթական փառահեղ նվաճմանը հասավ՝ 2-րդ անգամ դառնալով աշխարհի գավաթակիր: Թբիլիսիում անցկացված շախմատի աշխարհի գավաթի եզրափակչում կայացած արագ շախմատի մրցախաղում նա իրեն գերազանց դրսեւորեց՝ 2 խաղերում էլ պարտության մատնելով չինացի Դին Լիժենին եւ վճռելով մրցակցության ելքը: Հիշեցնենք, որ մինչ այդ կայացած դասական շախմատի 4 խաղերն էլ խաղաղ ելք էին ունեցել:
Աշխարհի գավաթը նվաճելու համար Արոնյանն արժանացավ 96 հազար դոլար պարգեւավճարի: Դին Լիժենի պարգեւավճարը 64 հազար դոլար է:
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանն առաջին անգամ աշխարհի գավաթակիր էր դարձել 2005թ. Խանտի Մանսիյսկում՝ եզրափակչում 3-1 հաշվով հաղթելով ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ռուսլան Պոնոմարյովին: Continue reading
Հին աշխարհակարգի նոր սպասարկուները – Ալենդալեսականների գործը դժվարանում է (Հրանտ Բագրատյան – Էդուարդ Շարմազանով եւ այլք ու նաեւ «Լուսանցք»-ը)… Ոչինչ չի փոխվել այն աշխարհակարգի կանոններից, որի սկիզբը դրվեց 1945թ.՝ 2-րդ աշխարհամարտի ավարտից հետո – Ընդդեմ ազգի գործելը մրցանակներ է բերում… Եկեղեցուն հիշում են, երբ պարտադրվում է… Մեկի եկեղեցամերժությունը, մյուսի՝ կղերականությունը… Մեգաէկոնոմիկայի «հիմնադիրը» լեզվին է տալիս… Էդուարդ Շարմազանովը հոգնել է քաղաքականությունից եւ ցանկանում է հոգեւոր ոլորտ տեղափոխվել… Հայը՝ ծածկագիր է – Այդպես էլ նաեւ Հայաստանն են Արմենիա ասում՝ Արի Մարդկանց Բնօրրան…
Ոչինչ չի փոխվել այն աշխարհակարգի կանոններից, որի սկիզբը դրվեց 1945թ.՝ 2-րդ աշխարհամարտի ավարտից հետո, երբ հայտնի գաղտնի ուժերը սպառված համարեցին ազգային-ազգայնական Եվրամիությունը: Այսինքն՝ նացիստական ու ֆաշիստական Եվրոպայի եւ նացիոնալ-սոցիալիստական խորհրդային կայսրության առճակատումը աշխարհին կանգնեցրեց նոր վերաբաժանան շեմին… 1945թ. սկիզբ դրվեց հիտլերականությունը մերժող ժողովրդավարական-ազատական Եվրոպական Միության եւ ստալինականությունը մերժող ինտերնացիոնալ-սոցիալիստական Խորհրդային Միության բեւեռացմանը:
Եվ առ այսօր այժմեական է այդ աշխարհակարգը՝ տարբերությամբ, որ Եվրոպական Միություն եւ Խորհրդային Միություն հակամարտող կողմերից մեկին փոխարինեց Ռուսաստանի Դաշնությունը (ԱՊՀ-ի տեսքով)՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, եւ ապա սկիզբ դրվեց Եվրոմիություն-Եվրասիամիություն երկբեւեռ աշխարհակարգին:
Բայց ժողովրդավարական կոչվող արժեհամակարգը արդեն սպառվել է, ինչը երկբեւեռ աշխարհի հիմնասյունն էր, եւ առաջ է եկել նոր աշխարհակարգի տեսլականը: Այն վերստին կարող է ազգային-ազգայնական երանգներ ստանալ ի դեմս ֆրանսիական, գերմանական, իտալական եւ այլ եվրոպական ու ամերիկյան նացիոնալիստական շարժումների: Նման ուղի կարող է ընտրել նաեւ մյուս համաշխարհային բեւեռը՝ ռուսական կամ զուգահեռ սլավոնական ազգայնական շարժումների առաջ քաշմամբ, ինչն արդեն որոշակիորեն կիրառվում է ռուսաստանյան քաղաքական ոլորտում… Continue reading
Համահայկական հավաք. Հայաստանը՝ հայոց նպատակների առաջադրողն ու առաջնորդը.- Հայաստանի մայրաքաղաքն այս օրերին ընդունել է աշխարհի հայության այն հատվածին, ովքեր եկել էին մասնակցելու Հայաստան-Սփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովին… Հայաստանում էին նաեւ «Ծագումով հայեր» հաղորդաշարի տարբեր երկրներում հայտնի հայերը…
Հայաստանի մայրաքաղաքն այս օրերին ընդունել է աշխարհի հայության այն հատվածին, ովքեր եկել էին մասնակցելու Հայաստան-Սփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովին: Հայաստանը հյուրընկալում էր նաեւ աշխարհահռչակ հայերի, ովքեր հրավիրվել էին մասնակցելու «Ծագումով հայեր» հաղորդաշարի գործունեության 10-ամյակի միջոցառումներին: Վստահաբար՝ սա հարմար առիթ էր իրենց հայությունը վերագտածներին ծանոթանալու եւ՛ միմյանց, եւ՛ աշխարհի հայության ներկայացուցիչների հետ:
Մեր այսպես կոչված հարեւանների համար էլ նշենք, որ սփյուռքյան գործիչներին եւ իրենց ծագումը բացահայտած հայտնի հայերին չի սարսափեցրել ադրբեջանական «սեւ ցուցակը», եւ նրանք հումորով են մոտեցել այդ հարցադրմանը, իսկ նրանցից շատերն այցելել են Արցախ:
Կարեւոր համարելով Հայաստան-Սփյուռք 6-րդ Համահայկական համաժողովի բոլոր ելույթները, առաջարկները եւ քննարկումները՝ այնուամենայնիվ այստեղ կանդրադառնանք ամենագլխավորին՝ Համահայկական խորհրդի ստեղծման գործընթացին:
«Ծագումով հայեր» հաղորդաշարի հեղինակ Մանանա Հակոբյանի հրավերով աշխարհի տարբեր երկրներից Հայրենիք են ժամանել հաղորդման բոլոր տարիների ավելի քան 110 հերոսներ, ինչպես նաեւ հաղորդաշարի անվանի բարեկամներ՝ դերասանուհի Օրնելլա Մուտտին (Իտալիա), աշխարհահռչակ խոհարար Ժերար Գեխարոն (ԱՄՆ), կինոարտադրող Քրիստիան Աղդանը (Ֆրանսիա) եւ այլոք։ Պատվավոր հյուրերի շարքում են հանրահայտ Միշել Լեգրանը (Ֆրանսիա) եւ Գարո Փալյանը (Թուրքիա)։ Continue reading
Թուրքը միշտ է մնում է թուրք.- Իսկ հայաստանահայ առեւտրականները դեռ գովերգում են – ոմանք էլ Ստամբուլում բնավորվել ու թուրք եղբայրների հետ բիզնես են անում՝ հանուն Թուրքիայի բյուջեի ավելացման… թուրք ազգայնամոլների խումբը քարերով հարձակվել է եկեղեցուց դուրս եկող պոլսահայերի վրա ու բղավել «մա՛հ ձեզ»…
Ստամբուլի հայկական եկեղեցիներից մեկի մուտքի մոտ ազգայնամոլների խումբը քարերով հարձակվել է եկեղեցուց դուրս եկող հայերի վրա ու բղավել «Մա՛հ ձեզ»:, հաղորդում է թուրքական artigercek.com կայքը: Այս մասին հայտնել է նաեւ պոլսահայ գործիչ Երվանդ Օզուզունը՝ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանի հայրը:
http://www.hayary.org/wph/?p=3407 – Թուրքիայում բնակվող ազգերը՝ վաղուց գաղտնածածկագրված (հայերին, հույներին եւ հրեաներին կոդավորել են)…Էրդողանը խոստացել է չմեկուսացնել ալեւիներին…
http://www.hayary.org/wph/?p=4801 – Անկարան դեռ քննարկումների հույս ունի – Իսկ Թուրքիայում այսօր էլ կոդավորված են 3 ազգեր (հայերը, հույները, հրեաները), որոնց մասին բոլոր տվյալները գաղտնի հավաքվում են…
http://www.hayary.org/wph/?p=6164 – Քոչվորները դեռ շահույթ են ստանում հայաստեղծ արժեքներից – Հայկական բնական եւ պատմական հարստությունները, մշակութային գանձերը, այլ արժեքները, որոնք գտնվում են ներկայիս Թուրքիայի եւ Ադրբեջանի զավթած տարածքներում, ճանաչվում են այդ երկրների «ազգային արժեք»… Ծիծաղելի է, բայց 1000 տարվա կյանք չունեցող թյուրքական տարրը դառնում է 4-5, 7-8 կամ 12 հազարամյա կամ ավելի հին պատմական եւ այլ արժեքների կրող սեփականատեր…
http://www.hayary.org/wph/?p=2799 – Հայաթափումը՝ թուրք-հրեական գործա՞րք – Այս ծրագրով նոսրացավ տարածաշրջանի հզոր հայկական համայնքը… Վտանգավոր գործընկերության դասերը…
Ստամբուլի Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցու մուտքի մոտ քարկոծված պոլսահայերը եկեղեցի էին եկել Խաչվերացի տոնի առթիվ երեկոյան կազմակերպված պատարագին: Continue reading
Միավորված ազգերի կազմակերպությունն էլ կբարեփոխեն – Մեր երկրի նախագահի ելույթը դիվանագիտական առումով կարեւոր հնչերանգներ է պարունակել, ինչը ավելի կմեծացնի մեր պետության դերն ու նշանակությունը միջազգային տարաբնույթ կառույցներում… Դոնալդ Թրանփի ներկայացրած հռչակագիրը կազմված է 10 կետից… Վլադիմիր Պուտինը ժամանակ չի ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին մասնակցելու…
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ: Նախագահը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով: Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:
Նյու Յորքում նա նաեւ այլ երկկողմ հանդիպումներ է ունեցել:
Մեր երկրի նախագահի ելույթը դիվանագիտական առումով կարեւոր հնչերանգներ է պարունակել, ինչը ավելի կմեծացնի մեր պետության դերն ու նշանակությունը միջազգային տարաբնույթ կառույցներում, շարունակական կդարձնի Հայաստանի մասնակցությունը խաղաղասիրական ու մարդասիրական միջոցառումներին, կնպաստի պաշտոնական Երեւանի արտաքին փոխլրացնող քաղաքականության հետագա ծավալմանը, արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքների հաստատմանը, հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական խնդիրների պարզաբանմամը եւ այլն (Հայաստանի նախագահի ելույթի առանցքային կետերին, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահի պատասխան հիստերիային «Լուսանցք»-ը դեռ կանդրադառնա): Continue reading
Սխալ հասցեագրու՞մ, թե՞ հայոց բթամտություն – ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը գտնում է, որ բացասական արձագանքը սխալ է հասցեագրված, սկսած Դաշնակցությունից եւ նախարարի անձից, խեղաթյուրվում է խնդիրը… Իսկ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը դեմ է ռուսաց լեզվի խորացված դասավանդման հայեցակարգին եւ ասել է. «Դա հայոց բթամտությունն է…
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովին Tert.am-ի հետ զրույցում կարեւորել է այսպիսի համաժողովների իրականացումը, քանի որ այն համախմբում է բոլորին: Նրա մեկնաբանությամբ, այնպես չէ, որ Հայաստանը իշխանությունների անունից մեկ ձայնով կարող է խոսել եւ ոչ էլ այնպես է, որ Սփյուռքն է կարող մեկ ձայնով բոլորի անունից խոսել:
«Շատ հիմնախնդիրներ կան, բայց չի կարելի ասել, որ բոլորն են այստեղ բարձրաձայնվում, մի շարք հիմնախնդիրներ բարձրացվում են որոշներն էլ՝ ոչ: Չեմ կարծում՝ սա այն ֆորմատն է, որ ներքին խնդիրները բարձրացվեն, բայց կարելի է այնպես անել, որ որոշ չափով դրանք եւս ներկայացվեին»,- ասել է նա եւ նշել, որ համագումարը համախոհություն ձեւավորելու նպատակ ունի:
Խոսելով իր կուսակից նախարար Լեւոն Մկրտչյանի գլխավորած՝ գիտության եւ կրթության ոլորտի մասին, նա անդրադարձել է ռուսերեն լեզվի հայեցակարգին եւ դիտարկմանը, որ մեղադրանքները հնչում են, որ հենց դաշնակցական նախարարի կողմից է դա իրականացվում: Continue reading
Նախնյաց տոնն է՝ մեր նախնիների հիշատակի օրը – Արիադավան հայերն ու համախմբված հեթանոս ազգայնականները սրբազան տոնի ծիսական արարողությունը կանցկացնեն Արա լեռան գագաթին՝ ծիսական կրակը վառելով Արեւի ճառագայթների ջերմությամբ… Կհիշվեն նաեւ սեպտեմբերի 2-ի (Արցախի Հանրապետության) եւ 21-ի (Հայաստանի Հանրապետության) անկախության տոները – կկարեւորվեն նաեւ Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովը Երեւանում եւ հայության շարունակական անխախտ ու նպատակային կապը…
Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացրել են Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից, սեպտեմբերի 23-ին Հայ արիական տոնացույցով Նախնյաց հիշատակի օրն է, եւ արեւածագին հայ արիներն ինչպես միշտ նշելու են Նախնյաց ավանդական տոնը:
Արիադավան հայերն ու համախմբված հեթանոս ազգայնականները սրբազան տոնի ծիսական արարողությունը կանցկացնեն Արա լեռան գագաթին՝ ծիսական կրակը վառելով Արեւի ճառագայթների ջերմությամբ:
«Կրակը կգտնվի շրջանի մեջ, որում խորհրդապաշտական կապ կլինի դրված՝ հողե բլրասարերով կազմված… Հողերը որպես մասունքներ բերվել են Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանից, Արեւմտյան Հայաստանի, Արեւելյան Հայաստանի, Արցախի, Ջավախքի, Նախիջեւանի տարածքներից:
Շրջանաձեւ բլրասարերից առաջ՝ եռանկյունաձեւ կառուցվածքով կպատրաստվեն խորհրդանշական փոքր երեք լճեր, որտեղ ջուր կլցվի՝ բերված Սեւանա, Վանա եւ Ուրմիա լճերից… Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Բագրատունիների հրեական ծագման առասպելը (1-ին մաս) – Սկսեցին հնչել անարդար մեղադրանքներ Խորենացու հասցեին, նրան նույնիսկ կեղծարար եւ գրագող անվանեցին՝ կասկածելով նաեւ նրա՝ 5-րդ դարի պատմիչ լինելու փաստը, չնայած այն բանի, որ դարեր շարունակ Խորենացին հայոց մեջ ճանաչված է եղել որպես բացառիկ հեղինակություն եւ ճշմարիտ պատմագիր…
Հայտնի է, որ Մովսես Խորենացուն են վերագրում հետեւյալ տողերը. «Բագրատունիները սերում են հրեա Շամբատից, որի շառավիղներից Շամբատ Բագարատին Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը տվել է թագադրի եւ ասպետի պաշտոն, նշանակել Հայաստանի արեւմտյան մասի կուսակալ եւ տոհմը կոչել նրա անունով՝ Բագրատունի»:
Մինչեւ 18-րդ դարի սկիզբը Խորենացու «Հայոց պատմության» վերաբերյալ ոչ մի քննադատական դիտողություն չի եղել, բայց հանկարծ այդ ժամանակից ի վեր «Հայոց պատմության» շուրջ ծավալվեցին բուռն վիճաբանություններ եւ քննադատություններ, ինչը մեր օրերում եւս շարունակվում է:
Հայ եւ օտար հեղինակները Պատմահոր մահից հետո վերահրատարակված «Հայոց պատմության» օրինակների մեջ, որոնք մի քանի տասնյակի էին հասնում, հայտնաբերեցին անճշտություններ, հակասություններ, անաքրոնիզմ եւ այլն…
Սկսեցին հնչել անարդար մեղադրանքներ Խորենացու հասցեին, նրան նույնիսկ կեղծարար եւ գրագող անվանեցին՝ կասկածելով նաեւ նրա՝ 5-րդ դարի պատմիչ լինելու փաստը, չնայած այն բանի, որ դարեր շարունակ Խորենացին հայոց մեջ ճանաչված է եղել որպես բացառիկ հեղինակություն եւ ճշմարիտ պատմագիր:
Ցավալի է, բայց ամենազայրագին քննադատների թվում էին նաեւ որոշ հայ հեղինակներ, որոնց անունները նույնիսկ չարժե հիշատակել:
Հարց է ծագում՝ այդ ինչպե՞ս պատահեց, որ նախորդ դարերի պատմիչները չեն նկատել «Հայոց պատմության» մեջ անճշտություններ եւ աղավաղումներ ու միայն հետագա դարերի «խելացիները» այդ ամենը բացահայտեցին, «չհավատացին», որ հանճարեղ Խորենացին չէր կարող կեղծ տեղեկությունների հեղինակը լինել: Continue reading
Ախուրյանի ջրավազանային տարածք – Թուրքիան ավելի շատ օգտվելով Արաքսից՝ մեզ ավելի լուրջ խնդրի առաջ է կանգնեցնելու (մաս 3-րդ)… Ջրառաջարկի ձեւավորման հիմնական խնդիրներից է գետավազանի ազատ ջրահոսքի կուտակումը… Մեր ամեն կաթիլ ջրառը պետք է խիստ հիմնավորված լինի – պետությունը պիտի շատ խիստ լինի՝ ջրառի նպատակահարմարության հարցին նայի ոչ թե մասնավորի շահագործական տեսանկյունից, այլ՝ ազգայինի կարեւորությունից…
Սկիզբը՝ թիվ 31-32-ում
http://www.hayary.org/wph/?p=6517 – Ախուրյանի ջրավազանային տարածք.- Եթե տնտեսության զարգացումը բնապահպանության շղթայում դիտարկենք (մաս 2-րդ)… Ախուրյանի ջրավազանային տարածքը արդյունավետ կառավարելու համար անհրաժեշտ ու պարտադիր պայման է պաշարների վերագնահատումը – Ինչ կառույցներ կան այս տարածքում եւ ինչքան են ջուր քամում…
http://www.hayary.org/wph/?p=6505 – Ախուրյանի ջրավազանային տարածք – Երբ խնդիրները շատ են, մոտեցումն էլ՝ զուտ սպառողական (մաս 1-ին)… Ստորերկրյա ջրերը կազմում են Արարատյան արտեզյան ավազանի մասը եւ համարվում են Հայաստանի խմելու ջրի ռազմավարական պաշար…Այդ պաշարների վերագնահատումը անհրաժեշտ եւ պարտադիր պայման է՝ հենց այդ պաշարների ռացիոնալ կառավարման համար…
Ինչ միջոցառումներ է նախատեսում գործադիրը՝ ի դեմս բնապահպանության նախարարության, որպեսզի Ախուրյանի ջրավազանային տարածքում հավասարակշռի ջրային պաշարների առաջարկն ու պահանջարկը, որպեսզի ճիշտ ժամանակին բացահայտի արտակարգ իրավիճակների ռիսկերն ու կանխարգելի ճիշտ պահին: Այս մասին կխոսենք այսօր իբրեւ ամփոփում այն թեմայի, թե ինչ վիճակում է Ախուրյանի ջրավազանային տարածքը, ինչ խնդիրներ են առկա եւ ինչի կհանգեցնեն դրանք՝ չլուծվելու պարագայում: Continue reading
Հայկական խոհանոց – Դդմիկով եւ հորթի մսով ուտեստ… Հայկական գորգը՝ ազգային հպարտություն – ցուցադրություն Երեւանի բնակելի շենքերի պատուհաններից… Համահայկական պար՝ Գյումրու կենտրոնում… Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – 2024-ին ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում… Սերժ Սարգսյանը մասնակցեց Ասիական 5-րդ խաղերի բացմանը… Տարոն Մարգարյանը մասնակցել է «Երեւան Օփեն 2017» շախմատի միջազգային մրցաշարի բացմանը… Ստեփանակերտի 94-րդ տարեդարձին նվիրված ֆուտբոլի միջազգային մրցաշարում հաղթել է Արցախի թիմը… Լեւոն Արոնյանը շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում… Ֆուտբոլի, բասկետբոլի, ըմբշամարտի, ծանրամարտի, հեծանվասպորտի, մարմնամարզության եւ այլ մարզական լուրեր…
Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ Ռուզաննա Նահապետյանը:
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Դդմիկով եւ հորթի մսով ուտեստ
Բաղադրությունը – Դդմիկ – 2 կգ, հորթի միս – 0.5 գ, սոխ – 2 գլուխ, ձու – 4 հատ, կարագ – 100 գ, բուսայուղ – 50 գ, մաղադանոս – 1 կապ, սեւ պղպեղ, աղ, հալչող պանիր – 200 գ, թթվասեր – 200 գ:
Պատրաստման եղանակը – Աղացած միսը դնել թույլ կրակին, ջուրը ցամաքելուց հետո կտրտած սոխը լցնել մսին: Ավելացնել կարագ, եթե միսը յուղոտ չէ: Պղպեղով համեմել: Սպասել՝ մինչեւ սոխը տապակվի եւ վերցնել կրակի վրայից:
Ջեռոցի թավայի մեջ բուսայուղ քսել եւ շերտ -շերտ դնել կտրտած եւ ձվի մեջ թաթախված դդմիկները: Հետո լցնել միսը, կրկին դնել դդմիկները: Երեսին քսել թթվասեր, դնել ջեռոցը 20 րոպե (180 աստճան): Հենց երեսը կարմրի, հանել, վրան լցնել հալչող պանիր:
Հետո նորից դնել ջեռոցը 5 րոպե: Ասենք, որ մաղադանոսն էլ պետք է լցնել շերտ-շերտ կամ վերեւի շերտին՝ ըստ ցանկության: Բարի ախորժակ:
Հայկական գորգը՝ ազգային հպարտություն
Սեպտեմբերի 20-ին վաղ առավոտից մինչ ուշ երեկո Երեւանի տարբեր հատվածների բնակելի շենքերի պատուհաններից, տարբեր հաստատությունների պատշգամբներից երեւում էին հայկական գորգեր: Ինչպես տեղեկացնում են SPRING PR-ընկերությունից՝ տեղի է ունեցել «Հայկական գորգը ազգային հպարտությունն է» ֆլեշմոբ։ Մեկնարկը տրվել է Շառլ Ազնավուրի անվան հրապարակում՝ «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքում:
Յուրաքանչյուր անձ, ով հայկական գորգ կամ ձեռագործ կարպետ ուներ, միացել է՝ իր պատուհանը կամ պատշգամբը զարդարելով հայկական գորգերով եւ կարպետներով:
«ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԸ ԱԶԳԱՅԻՆ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է» ֆլեշմոբի՝ որպես զանգվածային միջոցառման նպատակն է ազգային գորգի եւ գորգարվեստի արժեւորումը, գորգագործության ավանդույթների պահպանման հիմնախնդրի բարձրաձայնումը, լայն հանրության իրազեկումը հայկական գորրգի ինքնատիպ մշակույթի առանձնահատկությունների վերաբերյալ։ Միջոցառման գաղափարի եւ իրականացման հեղինակն ու նախաձեռնողն է հայկական գորգի ազգային կենտրոնը՝ մշակույթի նախարարության աջակցությամբ: Այս կենտրոնի նպատակն է յուրօրինակ ձեւաչափով, ազգային ֆլեշմոբի միջոցով վերականգնել ազգային ավանդույթները, պահպանել հայկական ժառանգությունը, հայկական գորգը ճանաչելի դարձնել աշխարհին:
Համահայկական պար՝ Գյումրու կենտրոնում
Մեկ այլ՝ «Պարենք հայերով» համահայկական ավանդական ֆլեշմոբ էլ կազմակերպվեց Գյումրու Վարդանանց հրապարակում: «Հրայրք» պարի խումբը, տարբեր մշակութային ու կրթական հաստատությունների ներկայացուցիչները համախմբվել են մեկ գաղափարի ու նպատակի շուրջ՝ պահպանել ավանդական երգն ու պարը:
Միջոցառման ընթացքում պարի խմբերը համալրվել են պատահական անցորդներով, ովքեր այդ պահին պարելու ցանկություն են ունեցել: Ֆլեշմոբը հետագայում տեղադրվելու է համացանցում եւ ի տես աշխարհի տարածելու է ազգային երգն ու պարը:
* * *
Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում
2024-ին ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում
2024թ. ամառային Օլիմպիական խաղերն անցկացվելու են Փարիզում, իսկ Լոս Անջելեսը 2028-ին է ընդունելու Խաղերը: Այս մասին հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեն Լիմայում համաժողովի ժամանակ: Փարիզն ու Լոս Անջելեսը դեռեւս հուլիսի սկզբին էին հաստատվել 2024-ի եւ 2028-ի ամառային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքներ, բայց այդ ժամանակ դեռ որոշված չէր, թե քաղաքներից որն առաջինը կընդունի խաղերը: Հավակնորդները պետք է իրենք որոշեին: Continue reading
Նախնյաց տոնն է՝ հայ արիները նշում են մեր նախնիների հիշատակի օրը…
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին Հայ արիական տոնացույցով Նախնյաց հիշատակի օրն է, եւ արեւածագին հայ արիները, եւ նրանց միացած համախմբված հայ ազգայնականները, ինչպես միշտ, նշել են Նախնյաց ավանդական տոնը:
Արիադավան հայերն ու համախմբված հեթանոս ազգայնականները սրբազան տոնի ծիսական արարողությունը անցկացրել են Արա լեռան գագաթին՝ ծիսական կրակը վառելով Արեւի ճառագայթների ջերմությամբ (խոշորացույցի օգնությամբ):
Կրակը գտնվել է շրջանի մեջ, որում խորհրդապաշտական կապ էր դրված՝ հողե բլրակներով կազմված, որ խորհրդանշում են Հայկական լեռնաշխարհի սարերը… Հողերը որպես մասունքներ բերվել են Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանից, Արեւմտյան Հայաստանի, Արեւելյան Հայաստանի, Արցախի, Ջավախքի, Նախիջեւանի տարածքներից:
Շրջանաձեւ բլրակներից առաջ՝ եռանկյունաձեւ կառուցվածքով պատրաստվել են խորհրդանշական փոքր երեք լճեր, որտեղ ջուր է լցվել՝ բերված Սեւանա, Վանա եւ Ուրմիա լճերից… Continue reading


