Category Archives: Արվեստ

Արվեստ բաժնում մտեք «Հայկական Երաժշտություն» ենթաբաժինը:

Անմիացիոն ֆիլմ՝ Օլիմպիական խաղերում Վարազդատ թագավորի հաղթանակի մասին – Տեղեկանք՝ Օլիմպիական խաղերը որպես հեթանոսական ծես… Beeline-ը տեղեկացրել է «Eurasia Mobile Challenge» մրցույթի մասին…

Անմիացիոն ֆիլմ՝ Օլիմպիական խաղերում Վարազդատ թագավորի հաղթանակի մասին

«Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» անիմացիոն ստուդիան աշխատում է «Օլիպիկոս» լիամետրաժ ֆիլմի վրա, որը պատմելու է 4-րդ դարում Վարազդատ թագավորի օլիմպիական խաղերում հաղթանակի մասին: Panorama.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ստուդիայի ղեկավար, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:

«Այն չի լինելու շատ լուրջ ֆիլմ: Լինելու է հումոր, արկած, հատկապես որ պատմությունը քիչ է այդ փաստի մասին: Մենք ինքներս ենք հորինել մի պատմություն, որը, կարծում ենք, կլինի հետաքրքիր: Որոշեցինք անդրադառնալ այս թեմային, քանի որ փաստը շատ կարեւոր է, նաեւ եւս մեկ անգամ հիշեցնել հայ ազգին, Հայաստանի սահմաններից դուրս մեր թագավորի հաջողությունների մասին»,- նշեց նա՝ հավելելով, որ նման ֆիլմ ստեղծելու գաղափար դեռեւս 2009-ին են ունեցել, սակայն չէին կարողանում գտնել ֆորմատը:

Դավիթ Սահակյանցը կարծում է, որ 2018թ. վերջում ֆիլմն արդեն պատրաստ կլինի ու մեծ էկրան դուրս կգա: Ֆիլմն արվում է պետական ֆինանսավորմամբ, նաեւ աջակցություն է ցույց տալիս «Շարմ հոլդինգ»-ը:

Օլիմպիական թանգարանում (Օլիմպիա քաղաքում) պահպանվել է հնագույն ժամանակների Օլիմպիական խաղերի հաղթողների մարմարե անվանատախտակը, որտեղ նշված է, որ Հայոց Վարազդատ թագավորը վերջին Օլիմպիական խաղերում կռփամարտի (բռնցքամարտ) մրցումների հաղթողն է: Արդեն մեր ժամանակներում՝ 1998թ. Օլիմպիայում, որտեղ կայացել են հին հունական Օլիմպիական խաղերը, կանգնեցվել է հայ թագավորի մարմարե կիսանդրին:

Խոսելով «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն»-ի նկարահանած «Անահիտ» լիամետրաժ երաժշտական անիմացիոն ֆիլմի մասին, որը մեծ էկրան էր բարձրացել 2014-ի վերջին, նշվել է, որ ֆիլմը մասնակցել է մի շարք փառատոների, արժանացել մրցանակների, ցուցադրվել է ֆրանսիական 4 քաղաքում՝ հայ համայնքի համար, նաեւ Հայաստանի մարզերում: «Մեր սպասումներն այս մուլտֆիլմի հետ կապված, լիովին արդարացվել են: Միայն այն փաստը, որ մեկ տարի մնացել է էկրանին, արդեն խոսում է հաջողության մասին, քանի որ անիմացիոն ֆիլմերն այդքան երկար չեն մնում մեծ էկրաններին»,- նշել է նա:

Դ.ավիթ Սահակյանցը տեղեկացրեց, որ առաջիկայում իրենք բացելու են անիմացիայի մանկական ստուդիա, որտեղ երեխաները հնարավորություն կունենան նկարահանել իրենց ֆիլմերը, կլինի նաեւ կինոթատրոն, որտեղ կցուցադրվեն անմիացիոն ֆիլմեր: «Անցած տարի նախագահի հրահանգով մեզ տարածք է տրվել այդ ստուդիայի համար: Այժմ պետք է գտնել ֆինանս մնացած փուլերի կազմակերպման համար: Մասնավոր սեկտորից մենք որեւէ աջակցություն չունենք»,- ասաց նա: Ըստ մուլտիպլիկատորի, մշակույթի ցանկացած ճյուղ, որը հավատ է ներշնչում եւ կարելի է համարել կայացած, մասնավոր հատվածի, պետության աջակցությունը պետք է ունենա:

Տեղեկանք – Օլիմպիական խաղեր

Օլիմպիական խաղերը հնագույն եւ առավել տարածված համահունական տոնախմբությունների եւ մրցությունների ընդհանուր անվանումն է, որոնք կազմակերպվում էին Հին Հունաստանի Օլիմպիա քաղաքում՝ 4 տարին մեկ` ի պատիվ Զեւս աստծու…  Continue reading →

Ազգային հարստություն – (7-րդ մաս) – Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Նշաձողի վերեւում՝ գենոֆոնդի պահպանումը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)…

Սկիզբը՝ թիվ 40-44-ում (2015թ.) եւ թիվ 1-ում (2016թ.)

http://www.hayary.org/wph/?p=5342 – Ազգային հարստություն – (6-րդ մաս)- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Հարստության շտեմարան, որ ավելին է, քան (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

http://www.hayary.org/wph/?p=5271 – Ազգային հարստություն – (5-րդ մաս).- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Հայաստանի իշխանը արտաքին շուկաներում թանկարժեք ձկնատեսակներից է… Հեռանկարներ, շուկաներ, հնարավորություններ…

http://www.hayary.org/wph/?p=5242 – Ազգային հարստություն.- (4-րդ մաս) – Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Պետությունը չի թաքցնում, բայց պաշտոնյան իրեն ոչ ադեկվատ է պահում…

http://www.hayary.org/wph/?p=5228 – Ազգային հարստություն – (3-րդ մաս) Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – ԳԱԱ–ն խոսում է դրական ու բացասական կողմերից (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

http://www.hayary.org/wph/?p=5214 – Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (2-րդ մաս) – Բնապահպանները բարձրաձայնում են ռիսկերը… Եթե ազոտն ու ֆոսֆորը լիճ թափվեն… Եթե ձկները ցանցավանդակներում բուծվեն…

http://www.hayary.org/wph/?p=5200 – Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (1-ին մաս) – Հարց, որի ճիշտ պատասխանը կդառնա փրկօղակը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)… Նոր գազային էլկայան կունենանք…

Այսպիսով, 6 մասից բաղկացած հոդվածաշարս ավարտել կարող էի նախորդիվ, եթե ձեռքիս չհայտնվեր Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Կենսաբանության եւ դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանի խոսքը նախորդ տարվա դեկտեմբերի 15-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ:

Ստորեւ պարզապես բառացի մեջբերում եմ «ԷկոԼուր»-ում տպագրվածը:
Continue reading →

Բաց նամակ երկրի նախագահ Սերժ Սարգսյանին – Ինչու մոռացվեց Կարմիր բլուրը… Եվ թե ինչու մշակույթի նախարարը խաբեց երկրի նախագահին…

Չեմ հերքում, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, գիտակցելով մեր ժողովրդի պատմական մշակութային արժեքների կարեւորությունը, զգալի նշանակություն է տալիս դրանց պահպանմանն ու նորերի հայտնաբերմանը: Նա էլ է բազմիցս այդ մասին ասել եւ հայտարարել: Ամիսներ առաջ երկրի ղեկավարը ցանկություն էր հայտնել անձամբ ծանոթանալ մայրաքաղաքի մոտակայքում գտնվող այդպիսի տարածքների հնավայրերի հետ: Այդ շրջագայության ժամանակ նրան ուղեցում էին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, բնագավառի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Երկրի ղեկավարին ներկայացրեցին մայրաքաղաքի արեւմտյան մասում՝ Հրազդան գետի ձախափնյա բարձրադիր տարածքում գտնվող «Շենգավիթ» պատմամշակութային հնավայրը, փոքրիկ թանգարանում գտնվող արժեքավոր հանածոները: Ապա խումբը եղավ Արարատի մարզի Լուսառատ համայնքի տարածքում գտնվող Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատի պեղումների վայրում: Այցելեցին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Այստեղ մանրամասն քննարկում ծավալվեց: Էական ուշադրություն դարձվեց հնագիտության ժառանգության պահպանման բարելավման, գտածոների վերականգնման, տարածքի բարելավման եւ բնագավառին վերաբերող կարեւոր շատ այլ հարցեր: Նպատակը մեկն էր. լինելով աշխարհի հնագույններից հնագույնը, հենց մեր պատմամշակութային կենտրոններով աշխարհին ցույց տանք հայ ժողովրդի դարավոր գոյության փաստը:

Սա դեռ կարեւոր հարցի մի կողմն է: Մյուս կարեւոր գործոնն այն է, որ հայտնաբերելով աշխարհահռչակ պատմամշակութային կենտրոներ, արժեքավոր գտածոներ, տեղանքը բարեկարգելով ու որոշ անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելով՝ կարող ենք մեր երկիրը համաշխարհային զբոսաշրջության կենտրոններից մեկը դարձնել: Սա բազմակի կգերազանցի բոլոր կարգի ներդրումները եւ մեր երկրին հսկայական օգուտներ կբերի: Ասում ենք, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Ուրեմն՝ մենք պե՛տք է կարողանանք այդ հնություններն ու հնագիտական արժեքները արժանի ձեւով ներկայացնել օտարին: Իսկ սրա համար պետք է երկարատեւ ու ջանասիրաբար աշխատել: Մեր նախագահը համակարգի պատասխանատուների ուշադրությունը հրավիրեց ա՛յս խնդիրների վրա:  Continue reading →

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության – Խնձորտուն-Ջամբուդվիպա… Հունվարի 31-ին Հայաստանի բնակիչները հնարավորություն կունենան տեսնելու այսպես կոչված Մոլորակների շքերթը…

Հնդկական համարվող առասպելաբանությունում Հնդկաստանը երբեմն անվանել են Ջամբուդվիպա (jambydvipa)՝ «Խնձորների երկիր», բայց այն լայն տարածում չի գտել թերակղզի Հնդկաստանում:

Ըստ Ռենե Գենոնի, այս անվանումը վերաբերում է ոչ թե այժմյան Հնդկաստանին, այլ՝ Հյուսիսային երկրին՝ Հիպերբորեային: Իսկ Հիպերբորեան, Դրախտը, ինչպես բազմիցս ցույց ենք տվել «Լուսանցք»-ի էջերում, դա Հայաստան-Հնդկաստանն է:

Զարմանալի չէ, որ «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան»-ում ունենք յոթ տասնյակից ավելի տեղանուններ «խնձոր» բառով, որոնց թվում նաեւ՝ Խնձորտուն (Խնձորեստան)- գյուղ Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառում: Այժմ կոչվում է Խնձրիստան (Արցախում):

Խնձոր-ով շատ հետաքրքիր անվանումների ենք հանդիպում: Օրինակ՝ Խնձորկին, Խնձորկուտ, Խնձորգլուխ: Հենց Խնձրիստան գյուղում է գտնվում մի մեծ կաթսայաձեւ հուշարձան, որ նախկինում վկայված է իբրեւ «Սուլալ քար» մարդաձեւ ժայռ եւ որի հետ է կապված քարացած կնոջ մասին ավանդությունը:

Գորիսի տարածքում են գտնվում Խնձորեսկ բերդը եւ Խնձորեսկ գյուղը: Հին Խնձորեսկի մասին Մարտիրոս Սարյանն ասել է. «Հին Խնձորեսկը պետք է պահել ու պաշտպանել որպես հնությունների խոշորագույն թանգարան-այդպիսի հրաշքային տեղ աշխարհում քիչ կա»:

Որոտան գետի ձախակողմյան գետակը կոչվում է Խնձորեսկի գետակ:  Continue reading →

Տարվա տանուտերը Կարիճն է, ոչ թե Կապիկը – Տարեփոխությունը եւս կատարում ենք այլոց հավատալիքներին ու պատկերացումներին համապատասխան՝ հրեական, հնդկական, չինական… մինչեւ ե՞րբ ենք անտեսելու հայկականը…

«Լուսանցք»-ը վերստին անդրադառնում է տարվա տանուտերի ընտրության բնակարգին: Մշտապես արծարծում ենք թեման այն հույսով, որ մի օր հայը կկանգնի ի՛ր՝ հայկական բնարմատին եւ յուրաքանչյուր դեպքում կհենվի ի՛ր ակունքին: Անհանդուրժելի է անկախ երկրում ապրելով, շարունակել լինել օտարի կենցաղի ու բարքերի կրողը, օտարի ավանդույթի ու պատմության քարոզիչը: Իսկ այն՝ սա արվում է կամա, թե ակամա, այլեւս նշանակություն չունի՝ վնասարար է ու ապազգային:

Բազմաթիվ ոլորտներ են մնացել օտարի թելադրանքի տակ, եւ ապազգայնությունը թոթափելն էլ ունի ազգային ու հանրային մեծ նշանակություն:

Դժվար է ազգային երկիր կառուցել, ապագային ավելի ամուր կառչել, եթե հավատդ հայկական չէ, ազգային չէ՝ միջազգային է ու օտարի աստվածային համակարգին հենված… Դժվար է, երբ կառուցածդ պետությունն ու ընդունածդ օրենքներն ազգային չեն՝ ենթակա են միջազգային ապազգայնությանը… Դժվար է, եթե վարք ու բարքդ քո կամքից անկախ սանձարձակ են ու հակաբնական… Դժվար է, երբ մարդ լինելու համար պիտի հակամարդ դառնալ՝ մարդակեր կամ երկոտանի անասուն հաճախ…

Ինչ մնում է մեր ազգային տոնացույցին, ապա դա առավելապես եկեղեցական է (անգամ ոչ բուն հոգեւոր) եւ իրականում՝ ապազգային: Սա է պատճառը, որ վաղուց «չինացի են դարձել» տարվա տանուտերի հետեւորդները… Տարեփոխությունը եւս կատարում ենք այլոց հավատալիքներին ու պատկերացումներին համապատասխան:  Continue reading →

Նժդեհ-130. Նժդեհյան տոնական օրերը Հայաստանում – Հայ արիները հունվարի 1-ին նշում են Նժդեհի սուրբ ծնունդը – Նժդեհը ծնվեց որպես Հայամարդ, ապրեց ինչպես Ցեղամարդ եւ հեռացավ որպես Աստվածամարդ… Ձմեռային արեւադարձին՝ Միհր Աստծո տոնն է…

Հունվարի 1-ին Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է: Շնորհավո՛ր սուրբ ծնունդդ, մեծ հայորդի. ասում են հայ արիները եւ վայելում առաջին կենացը. «Նժդեհը ծնվեց որպես Հայամարդ, ապրեց ինչպես Ցեղամարդ եւ հեռացավ որպես Աստվածամարդ»:

Հայ արիների եւ համախմբված ազգայնականների առաջնորդ Արմեն Ավետիսյանը դիմելով քրիստոնյա հայերին՝ ասում է. «Այսօր դուք ձեր սրբին՝ Հիսուս Քրիստոսին եք փառաբանում, մենք՝ հեթանոս-արիադավան հայերս մեր սրբին՝ Գարեգին Նժդեհին, եւ խնդիր չկա առճակատվելու, քանզի մեր առճակատվելու տեղը արտաքին թշնամիների բանակի դեմ է՝ ինչպես այսօր, այնպես էլ ամեն օր: Եվ յուրաքանչյուրը թող իր հավատի ու սրբի զորությամբ կռվի ու նվիրաբերվի Հային ու Հայքին: Սա՛ է մեր հավատի ճշմարտությունն ու սրբի հզորությունը ապացուցելու առհավատչյան»:

Բազմաթիվ հայեր, այդ թվում՝ հայ արիականները եւ հեթանոս ազգայնականները հունվարի 1-ին շնորհավորում են միմյանց եւ հայությանը՝ Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա առթիվ:

Եկող 2016-ի հունվարի 1-ին կլրանա մեծ հայորդու 130-ամյակը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին էլ կլրանա Նժդեհի՝ Գարեգին Տեր-Հարությունյանի մահվան 61-րդ տարին:

…Երբ Նժդեհը կյանքից հեռացավ եւ գնաց դեպ հավերժություն, նա գնաց իր ցեղակրոն ուսմունքի գծած հետքերով, գնաց տիեզերական այն աշխարհը, որտեղ Հայ Աստվածներն են: Նա գիտեր՝ ուր է գնալու, երբ դեռ ցեղակրոնի երդում տվեց՝ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի աջի վրա եւ խոսեց Հայ Աստվածների հետ Սյունիքի լեռներում…

Հունվարի 14-ին էլ հայ արիներն ու հեթանոս ազգայնականները կնշեն Ցեղակրոնի (Ցեղակրոնության) օրը եւ կերդվեն մնալ հավատարիմ ազգային ուխտի եւ հայության նպատակներին:
Continue reading →

Տեսանյութեր համացանցից

Նկարներ համացանցից…

Հայը՝ Մարդատեսակ, որ Աստվածներ եւ Ազգային Պատկանելություն ունի – Հայերն Արարչածին 7 Ազգատեսակներից մեկն են, որ ունեն ինչպես Երկրային, այնպես էլ Երկնային Զորություններ… / Հայ Տեսակի Արարման տոնը՝ Արարատյան դաշտում՝ Մասիսների հայացքի ներքո – Հայկական Լեռնաշխարհի Բնիկները Հայերն են, այն միայն Հայերիս Հայրենիքն է…

Հայ Տեսակի Արարման տոնը՝ Արարատյան դաշտում՝ Մասիսների հայացքի ներքո – Հայկական Լեռնաշխարհի բնիկները հայերն են, այն միայն հայերիս հայրենիքն է…

Նոյեմբերի 10-ին հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները հերթական անգամ նշեցին Հայ Տեսակի Արարման տոնը:

Հայ արիական քրմերը լուսաբացին, ավանդույթի համաձայն, ռազմի ու արդար ուժի հաղթական ծես կատարեցին Վահագն Աստծո հուշարձանի մոտ՝ փառաբանելով Հայոց զորության եւ ռազմի Աստված Վահագնին, որ Հայոց Զորեղ Աստվածն ինչպես նախկինում, այնպես էլ այսուհետ եւ միշտ լինի հայ զորականի կողքին: Որ Վահագնը իր հրեղեն տիեզերական ուժով դառնա ապավենը մեր բանակի ու հաղթանակների:

Հայ արիական քրմերը ծիսական արարողությամբ փառաբանեցին նաեւ բոլոր հայ նահատակներին, հերոսներին բոլոր, որ նրանց հոգիներն այսօր սատարեն ներկայիս Հայաստանի (հայ արիները Արցախը վերամիավորված են համարում) սահմանները քաջաբար պաշտպանող հայորդիներին:  Continue reading →

Արեւապաշտությունը բնապաշտություն է, վերկրոնակա՛ն երեւույթ – առաքելական եկեղեցու քահանան եզդիների հավատը խառնում է սատանայապաշտության հետ… Հայ արիները արեւապաշտությունը լուսավոր հավատ են ընկալում… Հայաստանյայց (Հայաստան այցելած) առաքելական եկեղեցին յոգան աղանդ է համարում…

Նոյեմբերի սկզբին տեղեկություն տարածվեց, թե Եսայի քահանա Արթենյանը, ով հոգեւորական է, վիրավորել է եզդիներին: Եզդիները բողոքել են, որ հայ հոգեւորականը, ով հաստատ իր կրթության ընթացքում ուսումնասիրել է նաեւ այլ կրոններ ու հավատներ, պետք է իմանար, որ եզդիները արեւապաշտ չեն, արեւը աստծո խորհրդանիշն է եզդիական կրոնում: Եզդի համայնքի ներկայացուցիչները համեմատության համար նշել են, թե արդյո՞ք այդ մտածելակերպով կարելի է ասել՝ քրիստոնյաները խաչապաշտ են, մուսուլմանները՝ լուսնապաշտ եւ այլն:

Եկեղեցական հոգեւորականը նաեւ ասել է, թե՝ «եզդիական սրբավայր մտնելիս տեսնում ենք սատանայի արձանը»: Եթե խոսքը՝ «Տաուսե Մալաքի» կերպարը խորհրդանշող սիրամարգ-հրեշտակի խորհրդանիշի մասին է, ապա դա անհասկանալի է եզդիների համար: Նրանք անգամ նշել են, որ այդ խորհրդանշանը սատանա են համարել միայն «Իսլամական պետության» ահաբեկիչները, որի պատճառով էլ սպանում են հարյուրավոր եզդիների:

Եզդի ներկայացուցիչների կարծիքով՝ այս քահանան աստվածաբանությունից տարրական պատկերացում չունի, չգիտի, որ եզդիական կրոնում սատանա գոյություն չունի, քանզի իրենք գտնում են, որ եւ՛ լավը, եւ՛ վատը հենց մարդու մեջ է, ու հենց մարդն է ընտրում՝ որ ճանապարհով գնալ, բարի լինել, թե չար… Եվ քահանային խորհուրդ են տալիս, մեղմ ասած, ոչ գիտակ լինելով, չզբաղվել եզդիների հետ կապված հարցերով: Անգամ զարմացած են, որ Աստվածաշնչի համաձայն հանդուրժող չգտնվելով՝ քահանան մեղք է գործել… Պարզապես պետք է ընդունի իր սխալը եւ ներողություն խնդրի եզդի ժողովրդից՝ նրա կրոնական զգացմունքները վիրավորելու համար: Նման կարծիք է հայտնել նաեւ «Միջէթնիկ եւ միջմշակութային համագործակցությունների կենտրոն» հ/կ նախագահ Սաշիկ Սուլթանյանը:  Continue reading →

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Ո՛ր Հնդկաստանը չի նվաճել Մակեդոնացին… (2-րդ մաս) – «Հայաստան» եւ «հայեր» բառերից խուսափելով՝ իրական անցյալը, միեւնույնն է, չի սրբագրվի…

Սկիզբը՝ թիվ 38-ում

http://www.hayary.org/wph/?p=5180 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության. – Ո՛ր Հնդկաստանը չի նվաճել Մակեդոնացին – Երբ տեղեկությունների մեծ մասը լսածի հաշվին է (մաս 1-ին)… Հնդկաստան-Հնդստան-Հայաստան եզրույթին «Լուսանցք»-ն անդրադարձել է…

Բոնգարդ-Լեւինը եւ նրա համահեղինակը, ինչպես միշտ, փորձում են խեղաթյուրել Հայոց պատմությունը եւ խուսափելով «հայեր», «Հայաստան» բառերից, Գավգամելայի ճակատամարտին մասնակցած հայկական զորքը կանխամտածված ներկայացնում են որպես հնդկական զորք կամ հնդիկ վարձկաններ:

Իսկ Արրիանոսի այն վկայության վերաբերյալ, որ «ճակատամարտում պարսիկների դաշնակիցներն էին հնդիկները, որոնք ապրում էին Ինդոսի արեւմտյան սահմանամերձ շրջաններում», կարծիք են հայտնում, որ սահմանի անցկացումը Ինդոսով կրում է պայմանական բնույթ:

Իսկ մենք համարում ենք, որ այն ոչ մի պայմանական բնույթ էլ չի կրում: Ապացույցը սուրբ Հերոնիմոսի քարտեզին վերաբերող տեքստն է, որտեղ պարզ ասվում է, որ Գանգես (Ճորոխ) եւ Ինդոս գետերը սկիզբ են առնում Կովկասյան լեռներում, եւ որ Ինդոսը թափվում է Տիգրիս գետը, այսինքն՝ Գանգեսն ու Ինդոսը գտնվում են Հայկական լեռնաշխարհում:

Ենթադրվում է, որ Ինդոս է կոչվել Մեծ Զաբը, որը թափվում է Տիգրիս գետը:

Նշված հեղինակները մի կողմից գրում են, որ Հնդկաստանում բացակայել է պատմական գիտությունը, եւ որ հնդիկները ոչ մի բան չեն իմացել Հին Հնդկաստանի մասին, իսկ մյուս կողմից, պարզվում է, որ հնդկական գիտության նվաճումները եւ գրական ստեղծագործությունները հայտնի են եղել արաբներին:

Նկատի ունենանք, որ արաբական աշխարհում հայտնի են եղել հայկական գիտության նվաճումները եւ գրական ստեղծագործությունները, այլ՝ ոչ թե ինդոսների: Արաբներին հայտնի է եղել նույնիսկ մեր նախահայր Թորգոմի ծածկանունը՝ Լանթա:
Continue reading →

Մշակութային եւ կենցաղային լուրեր… Հայտնի Hermes ապրանքանիշի տղամարդկանց հավաքածուն ստեղծվում է հայ կնոջ կողմից… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից՝ hayary.org-ից… Կարդացեք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Hermes-ի հավաքածուի ստեղծողը՝ հայուհի

Ֆրանսիական հայտնի Hermes ապրանքանիշի տղամարդկանց հավաքածուն ստեղծվում է հայ կնոջ՝ Վերոնիկա Նիշանյանի կողմից:

Նա աշխարհում սակավաթիվ կանանցից է, ովքեր մոդելավորում են հագուստ տղամարդկանց համար: Հայուհին ծնվել է 1954թ. մայիսի 3-ին, Փարիզի արեւմտյան արվարձաններից մեկում: Նա իր կոչումը գտավ երիտասարդ տարիներին, երբ սովորում էր դիզայնի ֆրանսիական դպրոցներում:

Մասնագիտական կրթություն ստանալով՝ աշխատանքի է անցել Cerruti, ապա 1988-ից Hermes ընկերությունում: «Hermes-ում ես աշխատանքի անցա որպես սովորական դիզայներ, պատրաստում էի տարբեր բաներ, աքսեսուարներ: Այնքան նվիրվեցի ընկերությանը, որ երբեք գլխումս միտք չի ծագել նորաձեւության սեփական տունն ունենալու մասին»,- ասել է Վերոնիկա Նիշանյանը:

Նորաձեւության ոլորտում հաջողություններից ու ճանաչումից հետո նա սկսել է աշխատել Hermes-ի տղամարդկանց հագուստի վրա, իսկ 2009-ին արդեն այդ ուղղության կրեատիվ տնօրենն էր: Նրա հավաքածուներում ներկայացվում է ֆրանսիական էլեգանտությունը:

«Ես հուզվում եմ ամեն ցուցադրությունից առաջ, կարծես դա իմ առաջին բեմելն է: Ես միշտ հիշում եմ, թե ինձ ինչ ասացին, երբ առաջին օրը եկա Hermes. «Դուք ունեք քարտ բլանշ ամեն ինչի համար, այդ պատճառով զգացեք Ձեզ ինչպես տանը: Ես հպարտ եմ, որ այս բիզնեսում հաջողությունների եմ հասել: Տղամարդիկ չէին սպասում, որ ես կարող եմ հաստատել իմ ոճն ու այն թելադրել համաշխարհային նորաձեւության մեջ: Սակայն ես դա արեցի, ու արդյունքները ձեր առջեւ են»,- լրատվամիջոցին պատմել է նա:

Աղբյուրը նշում է, որ Hermes-ի երկրպագու տղամարդկանց թվում են Արքայազն Ուիլյամը, Մոնակոյի արքայազնը, Միշել Պլատինին եւ այլք:

Շիկահերը սեւամորթ է ունեցել

Ջենիֆեր Քրէմբլը իր ընկերուհու Ամանդա Զինկոնի հետ մասին իրենց ամուսնական կյանքի 7-րդ տարում որոշել են աղջիկ երեխա ունենալ: Նրանց պարագայում երկու տարբերակ է եղել՝ որդեգրել, ինչը այդքան էլ դյուրին չի եղել կամ արհեստական բեղմնավորման կուրս անցնել: Կանայք ընտրել են երկրորդ տարբերակը եւ դիմել սերմնահեղուկի բանկ:  Continue reading →

Հայ Տեսակի Արարման տոնը՝ Արարատյան դաշտում՝ Մասիսների հայացքի ներքո – Հայկական Լեռնաշխարհի բնիկները հայերն են, այն միայն հայերիս հայրենիքն է…

Նոյեմբերի 10-ին հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները հերթական անգամ նշեցին Հայ Տեսակի Արարման տոնը:

Հայ արիական քրմերը լուսաբացին, ավանդույթի համաձայն, ռազմի ու արդար ուժի հաղթական ծես կատարեցին Վահագն Աստծո հուշարձանի մոտ՝ փառաբանելով Հայոց զորության եւ ռազմի Աստված Վահագնին, որ Հայոց Զորեղ Աստվածն ինչպես նախկինում, այնպես էլ այսուհետ եւ միշտ լինի հայ զորականի կողքին: Որ Վահագնը իր հրեղեն տիեզերական ուժով դառնա ապավենը մեր բանակի ու հաղթանակների:

Հայ արիական քրմերը ծիսական արարողությամբ փառաբանեցին նաեւ բոլոր հայ նահատակներին, հերոսներին բոլոր, որ նրանց հոգիներն այսօր սատարեն ներկայիս Հայաստանի (հայ արիները Արցախը վերամիավորված են համարում) սահմանները քաջաբար պաշտպանող հայորդիներին:

Հայ արիական քրմերը Վահագն Աստծուն եւ բոլոր Հայ Աստվածներին հավաստեցին, որ միշտ լինելու են հայկական բանակի կողքին եւ, ըստ անհրաժեշտության, առաջին շարքերում, ինչպես Արցախյան պատերազմում:   Continue reading →

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության. – Ո՛ր Հնդկաստանը չի նվաճել Մակեդոնացին – Երբ տեղեկությունների մեծ մասը լսածի հաշվին է (մաս 1-ին)… Հնդկաստան-Հնդստան-Հայաստան եզրույթին «Լուսանցք»-ն անդրադարձել է…

Որոշ պատմաբանների կարծիքով, Հնդկաստանի եւ անտիկ աշխարհի երկրների միջեւ հարաբերություններում կարեւոր իրադարձություն էր Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքը Հնդկաստան, բայց պարզ չէ՝ խոսքը ո՛ր Հնդկաստանի մասին է:

Ստրաբոնը, բնութագրելով գրական աղբյուրները Հնդկաստանի մասին, որոնցից ինքը օգտվել է, խոստովանում է. «Ընթերցողները ստիպված են հանդուրժողականությամբ ընդունել տեղեկությունները այդ երկրի մասին, որովհետեւ այն գտնվում է մեզանից շատ հեռու, եւ մեր ժամանակներում քչերին է հաջողվել տեսնել այդ երկիրը: Նրանք, ովքեր տեսել են այդ երկիրը, տեսել են նրա մի մասը միայն, իսկ տեղեկությունների մեծ մասը լսածի հիման վրա է: Ավելին՝ նույնիսկ այն, ինչ հպանցիկ տեսել են արշավանքների ժամանակ, նրանք իմացել են թռուցիկ: Այդ պատճառով է, որ նրանք նույն առարկայի մասին հաղորդում են հակասական տեղեկություններ, բայց, գրի առնելիս, բոլոր փաստերը ներկայացրել են իբրեւ հանգամանալից ստուգված: Այնուամենայնիվ, այդ գրողները հաճախ հակասում են միմյանց: Ու եթե նրանք իրենց զեկույցներում այդքան տարակարծիք են իրենց տեսածների վերաբերյալ, ապա ինչ կարելի է մտածել այն տեղեկությունների մասին, որոնք լսել են ուրիշներից» (XV. 1.2):

Այստեղից կարելի է հետեւություն անել, որ հույները աղոտ պատկերացում են ունեցել ոչ միայն հեռավոր Հնդկաստանի՝ Քուշանաց թագավորության եւ թերակղզի Հնդկաստանի մասին, այլ նաեւ իրենց մոտ գտնվող Հնդկաստանի՝ Հայաստանի մասին (Հնդկաստան–Հնդստան–Հայաստան եզրույթի մասին «Լուսանցք»-ը խոսել է եւ ոչ մեկ անգամ,-խմբ.):

Հին հույների աղավաղումներին է անդրադարձել Լ. Ելնիցկին («Հին հյուսիսային երկրների գիտելիքները»), ով գրում է. «Հին հույների հոգեբանությունում սովորություն է արմատացած եղել՝ հեռավոր հին ժողովուրդների նախնիների ծագումը վերագրել սեփական հերոսական նախնիներին՝ նրանց հետագա ձուլման նպատակով: Այդպես պարսիկների, մեդացիների ծագումը կապել են Հելիոս–Արեգակի հետ, սկյութական ժողովուրդների ծագումը՝ Զեւսի կամ Հերակլեսի հետ, հայերինը՝ արգոնավորդ Արմենոս Թեսալացու:
Continue reading →

Հայկական խոհանոց – Հնդկաձավարով կողիկ (կոտլետ)… Մշակութային լուրեր… Աշխարհի մարզական հեւքից… Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը-www.hayary.org տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – ներկայացնում է Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Հնդկաձավարով կողիկ (կոտլետ)

Բաղադրությունը – Բլղուր կամ հնդկաձավար – 1 բաժակ, տավարի միս – 0.5 կգ, գլուխ սոխ – 300 գ, կարագ – 50 գ, սեւ պղպեղ, աղ, ձու – 5 հատ:

Պատրաստման եղանակը – Բլղուրը կամ հնդկաձավարը նախապես թրջել: Միսը սոխի հետ աղալ, խառնել կարագը, սեւ պղպեղով ու աղով համեմել: Սրան ավելացնել բլղուրը, վրան ջարդել 1 ձու եւ հունցել: Մնացած 4 ձվերը հարել: Մսային զանգվածին կոտլետի ձեւ տալ, գցել հարած ձվերի մեջ (կամ՝ ալյուրի) եւ տապակել բուսայուղով:

Մուշեղ Գալշոյանի թանգարան–հուշահամալիրը բացվեց ծննդավայր Կաթնաղբյուրում

Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում բացվել է ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ կառուցված արձակագիր, լրագրող, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր Մուշեղ Գալշոյանի թանգարան-հուշահամալիրը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ԱԺ պատգամավորներ, պետական ու հասարակական տարբեր կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ եւ Գալշոյանի արձակի հարյուրավոր երկրպագուներ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև Մուշեղ Գալշոյանի այրին եւ զավակները:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կաթնաղբյուրում նախ ծաղիկներ է խոնարհել գրողի շիրիմին: Թանգարան-հուշահամալիրի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ու արձակագրի դստերը՝ Սիրանուշ Գալշոյանին:
«Մուշեղ Գալշոյանի թանգարան-հուշահամալիրի նախաձեռնության, կառուցման հեղինակը մեր երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն է: Տարիներ առաջ, 2001թ.-ին, ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հայրենի Արեգ գյուղ այցի ժամանակ Կաթնաղբյուրով անցնելիս վարչապետը ցույց տվեց այս լանջն ասելով, որ սա Մուշեղի ամենասիրված վայրերից մեկն է»,- ներկայացնելով թանգարանի ստեղծման նախապատմությունը՝ ասել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ  Կամո Արեյանն՝  ավելացնելով, որ հենց այդ այցելությանն է հետևել վարչապետի հանձնարարականը՝  սկսելու երկու կարևոր շինարարություն՝ Թալինի բերդի վերականգնումն ու այդ լանջին Մուշեղ Գալշոյանի հուշահամալիրի ստեղծումը:
«Ճիշտ կլինի, որ կառույցների ճարտարապետներից գոնե մեկը սասունցի լինի»,- հորդորել է վարչապետն ու շինարարության սկզբից սկսած ամեն անգամ Իրինդ այցելելիս անպայման նաեւ շինհրապարակում է եղել, նայել, նաեւ խորհուրդներ տվել:  Continue reading →