Category Archives: Արվեստ

Արվեստ բաժնում մտեք «Հայկական Երաժշտություն» ենթաբաժինը:

Մեր էպոսի ազգային ու գիտական միտքը – «Սասնա ծռեր»-ի այժմեականությունը… Հայոց Անին՝ 10 լավագույն հնավայրերի ցանկում… Եվ 5 կորած քաղաքների շարքում…

Մեր էպոսի ազգային ու գիտական միտքը

«Սասնա ծռեր» էպոսին նվիրված փառատոնի ծրագրի շրջանակում՝ ««Սասնա տուն» քաղաքացիական հասարակության զարգացմանն աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունը, սեպտեմբերի 6-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում անցկացրել է ««Սասնա ծռեր» էպոսը եւ հայ ժողովրդի ազգային ազատագրական շարժումը» խորագրով գիտաժողովը:

Գիտական համաժողովին մասնակցել եւ ելույթ են ունեցել էպոսագետներ, պատմաբաններ, ազգագրագետներ ու բանասերներ, որոնց զեկուցումներում արծարծվել են էպոսի կերպարների եւ ազգային ազատագրական շարժման հերոսների ընդհանրությունները:

Բովանդակալից զեկուցումներով հանդես են եկել գրականագետ Ազատ Եղիազարյանը, բանագետ Թամար Հայրապետյանը, ազգագրագետ Հարություն Մարությանը, պատմաբան Երվանդ Մարգարյանը, բանասեր Կարո Վարդանյանը, ինչպես նաեւ շոտլանդանցի լեզաբան, բանասեր Պիտեր Քաուին:

Սեփ. լրատվություն

Հայոց Անին՝ 10 լավագույն հնավայրերի ցանկում

The Guardian պարբերականը կազմել է «Ավերակ հնավայրերի լավագույն 10-ի» ցուցակը: Կամբոջայի Կոհ Կեր տաճարի, Պերուի Չոկեկիրաո ինկերի քաղաքի, պորտուգալական Կոնիմբրիգա հռոմեական բնակավայրի եւ մյուսների կողքին հայտնվել է նաեւ հայկական Անին:  Continue reading →

Արեւմուտքը՝ դարվինիզմից ավելի ցածր մակարդակու՞մ – Սահմանադրական փոփոխությունները – հայ ընտանիքն ու հայկական արժեհամակարգը… Էլի Ջրհեղե՞ղ – Էլի՞ Մասիսների (Արարատ աշխարհի) հույսին մնացին…

Արեւմուտքը՝ դարվինիզմից ավելի ցածր մակարդակու՞մ

Եթե Չարլզ Դարվինն իր պատվիրված մարդատեսության (այսպես կոչված «էվոլուցիոն» տեսության) մեջ մարդուն կապիկ էր սարքել ու հետո կապիկից էլ մարդ, ապա այսօրվա հոգեխեղ ու սեռախեղ եվրատեսաբանները առհասարակ մերժում են մարդ երեւույթը որպես բնածին արարածի… Եթե դարվինիզմը գոնե Աստծո գոյությունը չէր մերժում՝ կապիկին բնածին համարելով, ապա եվրատեսաբանները մերծում են արարչածին մարդու իրողությունը՝ աստվածայինը նսեմացնելով հակամարդու կամ երկոտանի անասունի իրավունքների առջեւ…

Երկու տեսություններն էլ սին են ու մարդակուլ, ազգամերժ են ու հակաբնական: Կապիկից այսօր էլ մարդ չի ծնվում, ինչպես հակամարդուց՝ մարդու իրավունքներ ու ազատություններ: Բայց պետք է խոստովանել, որ կապկանմաններ այսօր էլ կան, որոնք էլ մարդու սանձարձակությունները փորձում են հրամցնել որպես մարդկային ազատությունների դրսեւորում…

Այսպիսի մարդը, ում հակամարդ պիտի ասել, որեւէ կապ չունի Արարչի ու Աստվածների հետ: Իսկ այդպիսի հակամարդը չի կարող մարդու իրավունքներից խոսել, առավել եւս բնածին ազգերի համար օրինակ լինել: Էլ չենք խոսում նման հակամարդու ազգային պատկանելության եւ իրավունքների մասին, որը գոյություն չունի ու նա երդվյալ ազգամերժ ու հայրենիքամերժ է: Անազգը նաեւ անհայրենիք է լինում: Աշխարհի ավելի քան 200 պետությունները հայրենիքներ չեն, միայն բնածին ազգերն ունեն հայրենիքներ՝ բնօրրաններ:

Հակամարդը նպատակադրվել է աշխարհում «մեկ պետություն»-«մեկ ազգ» կերտել, ինչը հակաբնական է, ուստի՝ դատապարտված է կործանման: Եվ կործանվողի հետեւից գնալը կամ նրան օրինակելը ինքնակործանում է:

Սահմանադրական բարեփոխումների թեման այսօր ոչ միայն հայ քաղաքական ոլորտի ամենաքննարկվողն նյութն է, այն հուզում է հայության բոլոր հատվածներին՝ ամենուր: Սա լավ է: Ուրեմն՝ մենք դեռ համահայկական մտածողություն եւ համազգային գործունեության հետեւորդներ ենք:

Նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրական փոփոխությունների առիթով ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ներկայացուցիչներին: Այս միջազգային հանձնաժողովը Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակման գործընթացում մասնագիտական օժանդակության է ցուցաբերել՝ կարեւորելով դրա նշանակությունը երկրում ընթացող իրավական բարեփոխումների գործում:  Continue reading →

Սերունդը փորձարարական նյութ չէ – Դպրոցական ծրագիրը բանի պետք չէ՞… Ներառական կրթության ամենամեծ խնդիրը… Մեկ հուշում՝ նախարարին… Այդ մեծ ու զզվելի խախտումը… Պատկերը՝ թվերի լեզվով… Կլինե՞ն նոր փորձարարություններ… Հանուն ֆիզիկական եւ հոգեկան առողջության… Ազգային երգ ու պարը դպրոցում…

Երբ համեմատականներ էին անցկացվում խորհրդային կրթակարգի եւ մեր նորանկախ երկրում 10, 11 կամ 12-ամյա կրթակարգի նորամուծություննների միջեւ, նորաթուխ կրթգիտատեսաբանները հայտարարում էին, թե համեմատելու խնդիր չկա, քանզի նոր կրթակարգը միանշանակ կատարյալ է…

Պարզվեց, սակայն, որ տարիներ շարունակ արվող փորձարկումները չեն հաստատում լավատեսական կարծիքները, չնայած ամեն անգամ մեր դպրոցականների այս կամ այն միջազգային օլիմպիադայում հաղթելու հանգամանքը միշտ թմբկահարվում է որպես փաստ:

Հարց է ծագում՝ ի՞նչ է խորհրդային համակարգի տարիներին հայ երեխաները չէին հաղթու՞մ, իհարկե հաղթու՛մ էին, ինչպես ԽԱՀՄ օլիմպիադաներում, այնպես էլ՝ միջազգային: Եթե խորհրդային կրթահամակարգով անցած հայերը ցայսօր հիշում են իրենց դպրոցական տարիներն ու գիտելիքները, իմիջիայլոց՝ բոլոր առարկաներից, ապա նոր սերունդը հետզհետե եւ հիմնականում դառնում է թեստային համակարգի գիտելիքների կրող: Իսկ սա նշանակում է՝ գիտելիքների առնվազն կեսը պատահականության սկզբունքի հիմքով է…

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Ճապոնիայում դպրոցականների միջազգային օլիմպիադայի ժամանակ մի հետաքրքիր դեպք էր արձանագրվել: Աշակերտների՝ մաթեմատիկայի հարցերի պատասխանները գրելու ժամանակ լսարանը հոսանքազրկվել է կարճ միացումից, ինչը սարսափեցրել է Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի մասնակիցներին, քանի որ առանց էլեկտրոնային հաշվիչների նրանք անգամ բազմապատկման աղյուսակը չեն իմացել անգիր… ԽՍՀՄ դպրոցականներին այդ անսարքությունը չի խանգարել, կարողացել են արագ ավարտել իրենց աշխատանքները եւ հաղթել…

Ճապոնիայի կրթական համակարգի պատասխանատուներից մեկը չէր թաքցրել իր հիացմունքը խորհրդային աշակերտների իմացության առումով, իսկ լսարանի հոսանքազրկումը մեկ անգամ եւս ապացուցեց, որ նոր սերունդն ամբողջապես կախված է էլեկտրոնային օժանդակ սարքերից ու համակարգչից, ինչի չգոյությունը եթե չզրոյացնի նրանց գիտելիքները, ապա հաստատ թերուս կդարձնի:
Continue reading →

«Երեւանյան ամառ 2015»-ը եզրափակվեց… Մեկնարկեց «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը… Ոչ թե հեքիաթներ, այլ իրական պատմություններ… «Ինչ, որտեղ, երբ» խաղը Հայաստանում… Գիտելիքի օր՝ «Հայբուսակ» համալսարանում… Մեզ հայտնի առաջին հայ գիտնականը… Դայանա Դավթյանը գեղեցկության մրցույթում կներկայացնի Հայաստանը…

«Երեւանյան ամառ 2015»-ը եզրափակվեց

Այս եռամսյա ծրագիրի եզրափակիչ միջոցառումը Կարապի լճի մոտ էր: Այստեղ են ամռան ընթացքում տեղի ունեցել ծրագրի ամենամասշտաբային միջոցառումներից ու փառատոներից շատերը։ Ծրագրի գրեթե բոլոր միջոցառումները բացօթյա էին. 6 տասնյակից ավելի ավանդական ու նորույթ, հետաքրքիր ու տոնական ծրագրային օրեր՝ փառատոներ, ցուցահանդեսներ, համերգներ, կրկես, մարզական մրցույթներ՝ մեծահասակների ու երեխաների համար, ինչպես նաեւ պետական, հոգեւոր, ազգային ու միջազգային օրացուցային տոներ ու օրեր։

Ավարտական՝ «Ցտեսություն, ամա՛ռ» խորագրով համերգը ջազային էր։ Ելույթ ունեցան Արամոն, Ռադիկ Գաբրիելյանը, Անահիտ Շահբազյանը, Մարբեյը (Մարինե Հակոբյան)՝ Արմեն Հյուսնունցի ղեկավաությամբ Հայաստանի պետական ջազ-նվագախմբի ուղեկցությամբ, ինչպես նաեւ Արփին՝ «Hayway» բենդի հետ։ Հնչել են հայ ու արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ, ջազային երգեր ու գործիքային ստեղծագործություններ Երեւանի մասին։

Հայաստանն ընդունելու է անհավանական հյուրերի. «Երեւանյան հեռանկարներ»

«Երեւանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշրջանի մեկնարկը կտրվի մեծ իրադարձային համերգով. սեպտեմբերի 3-ին հայ հանդիսատեսի համար ելույթ է ունենալու աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը՝ Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Զուբին Մեթա: Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը: «Անհավանական փաստ է, որ մի քանի օրից մենք Երեւանում կհյուրընկալենք լեգենդար երաժիշտ եւ դիրիժոր Զուբին Մեթային ու Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբին: Ամբողջ տարածաշրջանի համար իրադարձություն է, նման կարգի նվագախումբ եւ դիրիժոր այս ամբողջ տարածաշրջան այցելում են Հայաստանի միջոցով»,- նշել է նա:  Continue reading →

Նավասարդի տոնն է – Իրականում Հայ Աստվածների կամոք Հայկը վերադարձավ նվաճված Հայք եւ վերանվաճեց իր Նախնյաց Երկիրը…

Օգոստոսի 11-ի վաղ առավոտյան հայ արիներն ու արիադավան-հեթանոս ազգայնականները հերթական անգամ նշեցին Նավասարդի ավանդական տոնը: Այս օրը հավիտյանս փառաբանվում է Դյուցազուն Հայկի՝ Տիտանյան Բելի դեմ տարած հաղթանակի համար: Մեր փառահեղ Նախնի Հայկը, ինչպես Հայոց էպոսի Սասնա Դավիթը, Տիեզերքի Արարչի եւ Հայ Աստվածների կամոք վերադառնում է Հայոց Երկիր, որ ազատագրի այն՝ Հայ Սերմից զորացած ու մեր երկիրը նվաճած տիտաններից… Այդ օրը Հայկը հաղթեց Հայոց Արարատը նենգորեն զավթած Բելին, վերատիրեց Հայոց Բնօրրան֊Երկիրը ու հային բերեց ազատ կյանք: Նահապետը հայ ազգի հիմնադիրը չէ, ինչպես շարունակում են պնդել հայի տարիքը նվազեցնելու միտում ունեցողները: Հայ Ազգը Արարչի Արարած 7 Բնածին Ազգերից մեկն է՝ հենց Առաջինն Արարված, եւ Հայոց Փառահեղ Նախնին Հայ Ազգի այն ներկայացուցիչներից է, ով Աստվածամարդ էություններից մեկն է, որ այդ ժամանակահատվածում կատարեց իր եւ Հայ Տիեզերատեսակի Առաքելությունը… Եվ Հայկը կատարեց իր Երկնային Առաջադրանքը, որ Երկրային Առաքելությունն էր իր՝ վերակագնվեց Հայի Իշխանությունը Հայոց Հավիտենական Հայրենիքում՝ Հայքում՝ Հայկի (Հայերի) Նախապապերի Երկրում:  Continue reading →

Արժեքավոր ծատառեսակները չեն վնասվել – Միասին վերականգնենք Երեւանի բուսաբանական այգին… Տեղադրեք ձեր գովազդը ՀԱՄ պաշտոնական կայքում՝ www.hayary.org-ում… «Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել…

ԳԱԱ Բուսաբանական այգում օրեր առաջ բռնկված ուժգին հրդեհի հետեւանքով մոտ 15 հեկտարի վրա ոչնչացվել են թփեր, որեւէ արժեքավոր ծառատեսակ չի վնասվել: Այս մասին հայտնել է Բուսաբանական այգու տնօրեն Ժիրայր Վարդանյանը: «Հրդեհ բռնկված տարածքում ծառեր չկան, հիմնականում խոտեր են, թփեր: Այգու 80 հեկտար տարածքից վնասվել է 15 հեկտարը: Դա չի ազդում մեր այգու արժեքի, հեղինակության վրա»,- նշել է նա, ում խոսքով աշնանն այդ հատվածում կարելի է ծառատունկ անել: Ըստ տնօրենի, հիմա որեւէ բան չի լինի անել, պարզապես պետք է շարունակեն ուշի-ուշով հետեւել, որ հանկարծ նոր հրդեհ չբռնկվի այս անակնկալ շոգերի ընթացքում. «Նրանք, ովքեր ուզում են մեզ օգնել, աշնանը հրավիրում ենք մասնակցել ծառատունկին»:

Հրդեհի բռնկման պատճառների մասին Բուսաբանական այգու տնօրենը նշել է, որ դա աղետ է, այժմ երկրի տարածքում հրդեհավտանգ իրավիճակ է եւ այս օրերին ցանկացած տեղ հրդեհ է բռնկվում: Նա չի բացառել նաեւ, որ որեւէ մեկն արած լինի. «Բայց կոնկրետ որեւէ մեկին չենք կասկածում»:

Բուսաբանական այգին լավ վերաբերմունքի կարիք ունի, այգու ղեկավարությունն այս առումով աղմուկ է բարձրացրել, դրա մասին գիտեն Գիտությունների ազգային ակադեմիայում, կառավարությունում, փորձում են ավելի լավ վերաբերմունքի արժանացնել մեր այս այգուն, որ եզակի է: Ստեղծվել է «Միասին վերականգնենք Երեւանի բուսաբանական այգին» ֆեյսբուքյան նախաձեռնություն, որի անդամները ցանկանում են աջակցել բուսաբանական այգու վերականգնմանը: «Մենք պետք է հնարավորինս հետամուտ լինենք, որպեսզի տարածքը վերականգնվի եւ շարունակի ծառայել որպես բուսաբանական այգի»,- ընդգծել է տնօրենը եւ հայտնել, որ օգնության նախաձեռնության պատրաստակամները օգոստոսի 1-ին հանդիպելու են Մաշտոցի պուրակում:

Երեւանի Բուսաբանական այգին գտնվում է կիսաանապատային գոտում եւ ինքնատիպ ազգային արժեք է, նաեւ գիտական, էկոկրթական հաստատություն է, որը ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի գիտական գործունեության շրջանակներում իրականացնում է բույսերի կենսաբազմազանության ցուցադրական գիտական հավաքածուների ստեղծումը, ուսումնասիրությունն ու պահպանությունը:

Երեւանի Բուսաբանական այգին ստեղծվել է 1935թ. 80 հա տարածքով, իր գոյության 80-ամյա պատմության ընթացքում զբաղվում է Երկրագնդի տարբեր բուսա-աշխարհագրական տարածաշրջաններից, առաջին հերթին Հայաստանի ֆլորայի արժեքավոր եւ հազվագյուտ բուսատեսակների ներմուծմամբ, դրանց ցուցադրական գիտական հավաքածուների ստեղծմամբ: Այգին իր գիտական գործունեությամբ, բուսական հավաքածուների կազմով ու բնույթով, գիտական կապերով ունի միջազգային մեծ ճանաչում եւ համարվում է տարածաշրջանի առաջատար գիտական հաստատություններից մեկը:   Continue reading →

Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=4708#more-4708 – (կարդալ ամբողջը) – Հայ Աստվածները – Հայոց Աստվածային Համակարգ.- 1. Հայր Արա – Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն – ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ – սիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր – արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8. Վանատուր – հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) Աստված… Աստվածների անունները նույնպես Արարչի կամքի արտահայտություն են, չնայած անունները հստակորեն կարող են պարզաբանվել մեր լեզվամտածողությամբ: Հատկապես՝ մեր հին լեզվամտածողությամբ…

Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=4892 – (կարդալ ամբողջը) – Հայ Արիական Միաբանությունը վաղուց է հայտարարել Բնածին 7 Երկրային Ազգերի ի սկզբանե գոյության մասին: Նշեցի նաեւ, որ «Տիեզերական հայելային արտացոլանքի» մեկնությամբ այդ Ազգերը, որպես Մարդ Տեսակի բազմազանություն, Արարվել են Տիեզերքի Արարչի կողմից, կրում են Տիեզերական Գենը, քանզի Արարչի Արարված 7 Աստվածությունների Զարմից են եւ յուրաքանչյուրն իր Տեսակի Առաքինություններն ու Առաքելությունն ունի որդեգրած…

Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=4981 – (կարդալ ամբողջը) – ՄեկԱրարչական սկզբունքներից են սնվում ու գոյատեւում Բարին ու Չարը… Բարիներն ու Չարիները Տիեզերական բեւեռներ են, որ հստակ կատարում են Արարչի կամքը… Որ պահին գերակշռում է Չարին, տկարանում է Բարին (նույնն է թե՝ Արին) եւ հակառակը, երբ իր դիրքերում է Արարիչ բեւեռը, Ավերիչ կողմը տկարանում է: Պայքարն ինչպես Տիեզերական անչափելի տարածքում է ընթանում, այնպես էլ Տիեզերական յուրաքանչյուր մարմնում, այդ թվում՝ Երկրում: Համատիեզերական Սկզբունք է եւ յուրաքանչյուրի գիտակցումից ու հոգեւոր մակարդակից է կախված որեւէ բեւեռին սնելը, ուժ տալն ու հզորացնելը… Մի առիթով ասել եմ, որ ՄեկԱրարչական Բազմաստվածության Համակարգը, որտեղից սկիզբ է առնում Արարչակարգը, որ հենց Տիեզերակարգն է, Կյանքի հավասարազոր պայմաններում են Ծնունդն ու Մահը…

Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (ամբողջական հոդվածը)  – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=4708#more-4708 – Հայ Աստվածները – Հայոց Աստվածային Համակարգ.- 1. Հայր Արա – Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն – ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ – սիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր – արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8. Վանատուր – հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) Աստված… Աստվածների անունները նույնպես Արարչի կամքի արտահայտություն են, չնայած անունները հստակորեն կարող են պարզաբանվել մեր լեզվամտածողությամբ, hատկապես՝ մեր հին լեզվամտածողությամբ…

Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի – ՄեկԱրարչական սկզբունքներից են սնվում ու գոյատեւում Բարին ու Չարը… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Սիրում եմ քեզ կյա՛նք, քանզի արարչական ես ու անգնահատելի, սրբազան ժամանակահատված ես ծննդի եւ մահվան միջեւ, մի լուսեղեն ժամանակահատված՝ ազգիս նվիրաբերվելու եւ անդադրում գործելու…

Սիրում եմ քեզ մա՛հ, քանզի բնական ես ու անգերազանցելի, տանում ես հոգիս հանուն ազգիս բնության հետ ձուլելու, ուրեմնեւ՝ հավերժության գիրկը…

* * *

Աստվածաբանական իմ աշխատություններում չար ուժերի թեմային նույնպես անդրադարձել եմ: Սա մի կարեւոր հոգեւոր առանցք է, որ հետաքրքրում է մարդկությանն այնքան, որքան արարչական երեւույթները, Աստվածները: Այո, սա հոգեւոր առանցք է, քանզի այլ հարթության մեջ անհնար է հասկանալ այս երեւույթն ամբողջապես: Առանցքը բացասական, բայց արարչական է, այսինքն՝ բնածին ու բնականոն գործառույթներով է օժտված եւ ունի հստակ ուղղություն եւ առաքելություն, որ ամրագրված է Տիեզերակարգով: «Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին» («Լուսանցք» թիվ 2-8, 2015թ.) եւ «Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները» («Լուսանցք» թիվ 9-13 (355-359) եւ 15-21 (361-367), 2015թ.) հոդվածաշարերում եւս Չարիների, չար ուժերի մասին խոսել եմ:

Բարիներն ու Չարիները Տիեզերական բեւեռներ են, որ հստակ կատարում են Արարչի կամքը:

Արարիչ ուժերին, որոնց մեջ են նաեւ Աստվածները, հակակշռում են Ավերիչ ուժերը, ինչը հավերժական է դարձնում Բարիների եւ Չարիների հակամարտությունը: Սա հայոց մեջ ամրագրված է Վահագնի ու Վիշապի հավերժական հակամարտությամբ, եւ ի փառս Հայոց ռազմի ու զորության Աստծու, նա միշտ հաղթում ու սանձում է Վիշապին՝ պահպանելով Բարի Առանցքի տիեզերական ազդեցությունը: Դա Երկրում նշվում է որպես գարնան գալստի տոն՝ նոր տարեփոխություն՝ ամանոր… միաժամանակ նաեւ Վահագնի Վերածննդի օր է նշվում՝ ի փառս հերթական հաղթանակի…

Որ պահին գերակշռում է Չարին, տկարանում է Բարին (նույնն է թե՝ Արին) եւ հակառակը, երբ իր դիրքերում է Արարիչ բեւեռը, Ավերիչ կողմը տկարանում է: Պայքարն ինչպես Տիեզերական անչափելի տարածքում է ընթանում, այնպես էլ Տիեզերական յուրաքանչյուր մարմնում, այդ թվում՝ Երկրում: Համատիեզերական Սկզբունք է եւ յուրաքանչյուրի գիտակցումից ու հոգեւոր մակարդակից է կախված որեւէ բեւեռին սնելը, ուժ տալն ու հզորացնելը…

Մի առիթով ասել եմ, որ ՄեկԱրարչական Բազմաստվածության Համակարգը, որտեղից սկիզբ է առնում Արարչակարգը, որ հենց Տիեզերակարգն է, Կյանքի հավասարազոր պայմաններում են Ծնունդն ու Մահը… Առհասարակ կյանքը մի ժամանակահատված է, որ գոյատեւում է ծննդի ու մահվան միջեւ: ՄեկԱրարչական Սկզբունքներից են սնվում ու գոյատեւում նաեւ Բարին ու Չարը… Այստեղ կողք-կողքի են նաեւ Սպիտակն ու Սեւը, Լույսն ու Խավարը… Եվ այս ամենը մի բան է նշանակում՝ Ակունքը բոլորի համար է, եթե յուրաքանչյուրն իր գործառույթն է իրականացնում՝ ըստ Արարչի Կամքի. Բարին՝ բարի, Չարին՝ չար… Բոլորն էլ Արարչի Արարմունքներն են, որ պիտի կատարեն իրենց բեւեռների գործերը…

Մի հետաքրքիր դիտարկում, որին հանդիպել եմ ուսումնասիրությունների արդյունքում, եթե Բարին կամա, թե ակամա կարող է նաեւ չար գործեր անել (նախանձը, խանդը, չկամեցողությունը եւ նմանատիպ երեւույթները եւս չար գործեր են), ապա Չարին երբեք չի անում բարի գործեր: Ի տարբերություն երկրային չարի, տիեզերածին չարը անգամ չի ժպտում, քանզի ժպիտն իսկ սնում է Բարի Առանցքը… Թերեւս հենց սա է պատճառը, որ Չարը կարողանում է երկար իշխել այն վայրերում, որտեղ թուլացել է արարչականը, այդ թվում՝ Երկրում: Իհարկե, գործառույթը խախտողները պատժվում են անկախ այն հանգամանքից՝ բարի են, թե չարի, բայց առավելապես կամ հիմնականում պատժվում են բարի ուժերը, ինչը ամրապնդում է ինչպես Տիեզերական, այնպես էլ Երկրային չարիների դիրքերը:

Երկրում չարի իշխանությանը նպաստում է նաեւ արհեստածինների, խառնածինների, արյունապիղծների, սեռապիղծների ու նմանների քանակական աճը: Միշտ բարին դժվարությամբ է համախմբվում, քանզի այստեղ առկա է անհատականությունների դաշինքը, ինչը այս պայմաններում դժվար գործ է: Չարիները խմբակային, ոչ թե անհատակամ մոտեցում ունեն, ինչը թեթեւացնում է նրանց միասնության խնդիրը: Չարի, բացասականի կամ ավերողի հոգեբանությունն ու մտածողությունը հոտային է նաեւ Երկրում:

Չարի իշխանությունը Երկրում ամրագրվեց այն ժամանակներից, երբ Արարչահաղորդ եւ Տիեզերահաս արիադավանությունը մասնատվեց ու վերածվեց ազգային այնպիսի հավատների (նաեւ արհեստածին ազգերը ստեղծեցին հավատներ), որոնցում եղավ հրաժարում ՄեկԱրարչականությունից եւ Բազմաստվածային Համակարգերում յուրաքանչյուր Աստվածային Համակարգ Արարիչ կարգեց իր Գերագույն Աստծուն… Այսպես սկիզբ դրվեց Երկրի Արարիչ Համակարգի փլուզմանը եւ Ավերիչ Համակարգի ծավալմանը…   Continue reading →

Տղամարդը եւ կինը հավասար չեն՝ բնությամբ ու բնույթով – Ըստ հայ արիների տեսակետների, բնության օրենքներով տղամարդն ու կինը բոլորովին այլ բնույթ ունեն, այլ կենսական գործառույթներով են օժտված…

Սահմանադրության հնարավոր փոփոխման շեմին նոր հարձակման են անցել արեւմուտքի բազմասեռներն ու բազմասերները: ԼԳԲՏ հակաբնական կազմակերպությունը հարցումներով լցրել է ՀՀ պետական կառույցների առօրյան: Այսպես նրանք փորձում են թղթեր հավաքել, որ հետո այդ թղթերի վրա գործեր մոգոնելով եվրակառույցներին զեկուցեն, թե Հայաստանում իրենց նմանները ճնշումների են ենթարկվում եւ Հայաստանում առկա է այլամերժություն եւ խտրականություն: Սա բազմիցս փորձված թղթախաղ է, բայց իրապես թուղթ հավաքելու իմաստով…

«ՀՀ օրենսդրության մեջ առկա են անհրաժեշտ նախադրյալներ՝ խտրականության որեւէ դրսեւորում բացառելու համար»,- այսպես են պատասխանել ՀՀ նախագահի աշխատակազմի նամակում՝ ի պատասխան «ՓԻՆՔ Արմենիա» ՀԿ-ի կոչին, որով կազմակերպությունը պետական բարձրաստիճան այրերին հորդորում է կատարել իրենց պարտավորությունները՝ պաշտպանելու Հայաստանում ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց իրավունքները: «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ մայիսի 17-ին hոմոֆոբիայի եւ տրանֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով «ՓԻՆՔ Արմենիա»-ն ՀՀ նախագահին, մի քանի նախարարություններին ու պատգամավորներին ուղարկված նամակով հորդորել էր սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության հիմքով խտրականության բացառման դեմ օրենսդրական կարգավորումներ ապահովել եւ մշտադիտարկել նրանց նկատմամբ խտրականության դեպքերը:

Հետաքրքիր է, որ այսօրինակ «իրավապաշտպան» կազմակերպությունները կամ խմբերը հատուկ ակտիվանում են ընտրությունների, հանրաքվեների կամ օրեսդրական փոփոխությունների նախաշեմին՝ փորձելով տեղում՝ մեր դեպքում Հայաստանում, իրականացնել միջազգային պատվիրատուների պահանջները, որոնք «պաշտպանվում են» ոչ միայն այս կամ այն եվրակառույցի արձագանքներով, այլեւ՝ «օրինական կաշառքով»՝ դրամաշնորհներով:

Երկրի նախագահի աշխատակազմից այս դիմումնատուներին հիշեցրել են, որ «եթե առկա է հավելյալ օրենսդրական կարգավորումների անհրաժեշտություն, ապա հարկ է նշել, որ ՀՀ նախագահը օրենսդրական նախաձեռնության իրավունքով օժտված չէ»: Նախագահականից այնքան դիվանագիտական ու իրավական պատասխան են տվել, որ ԼԳԲՏ-ները դժվար կարողանան այդ նամակից բողոքի թուղթ սարքել… Սակայն, «ՓԻՆՔ Արմենիա»-ն չի նահանջել, հետեւում ունենալով մի մեծ չափաբաժին եվրաարժեքներ: Կազմակերպությունն իր նամակում Սերժ Սարգսյանին նաեւ հորդորել է պետական նշանակության մեդալով չպարգեւատրել այն անձանց ու կազմակերպություններին, որոնք ԼԳԲՏ անձանց եւ նրանց իրավապաշտպանների դեմ ատելության կոչեր են տարածում:   Continue reading →

Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի (5-րդ մաս) – Ոգի-Հոգի-Գեն – Մարդ արարած եւ Աստված… Աթեիստ գիտնականներն ապացուցել են,  որ Աստված գոյություն ունի…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Սկիզբը՝ թիվ 23-26-ում

http://www.hayary.org/wph/?p=4960 – Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի (4-րդ մաս) – Դժոխք եւ Դրախտ – Տիեզերաաշխարհներ, որտեղ հայտնվում են մարդկանց հոգիները – Տիեզերաաշխարհներ, որտեղ շարունակում են ապրել մարդկանց հոգիները…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=4944 – Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի (3-րդ մաս)… Այսօրվա հավատը կամ անհավատությունը… Սատանայի իշխանության վերջը մոտ է… Սատանայի իշխանության վերջը մոտ է… – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=4929 – Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի (2-րդ մաս)- Սատանա. առասպե՞լ, թե՞ իրականություն… Սատանան սատանայի զավակից տարբեր է… ,Հանդերձյալ աշխարհե… Միջնադարյան սնապաշտությունը…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=4913 – Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի – ՄեկԱրարչական սկզբունքներից են սնվում ու գոյատեւում Բարին ու Չարը (1-ին մաս)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Աստվածային Համակարգերում եւս կան Տիեզերաաշխարհներ, Հայկական Աստվածային Համակարգը նույնպես ունի իր բնատարածքը, որի մանրակերտը Հայկական բնաշխարհն է Երկրում: Դա էլ այն Հոգեւոր Հայրենիքն է, որ պիտի հոգում ունենա յուրաքանչյուր հայ, բացի Հայրենիք-Բնօրրանից:

Մարդու կյանքը ինչպես արարման, այնպես էլ քայքայման դանդաղ գործընթաց է ծննդի ու մահվան միջեւ: Ինչ որ այդ պահին անում ես, հնարավոր է՝ քո վերջին արարքն է:

Կյանքը գործունեության ասպարեզ է, որ տրված է սահմանափակ ժամանակով: Պետք է ընտրել ինչ-որ բան եւ այն անվանել սկիզբ, այնուհետեւ գիտակցել հետագա յուրաքանչյուր գործողությունը: Սա անչափ կարեւոր է, որի գիտակցումը երկրում արդեն մարդուն մոտեցնում է Աստծուն (Աստվածներին): Անցյալը, ներկան եւ ապագան մի ամբողջություն է, Ոգու դրսեւորման ու կատարելագործման հարատեւ ընթացք եւ այն հասկանալու ու զգալու պարտականություն ունի մարդը:

Աստվածային Տիեզերաաշխարհներում կան նաեւ Ազգային Տիեզերաաշխարհներ, որտեղ հանգրվանում են այն հոգիները, ովքեր ապրել, գործել ու զոհվել կամ մեռել են ոչ միայն անձնական, այլեւ համազգային բարրօրության եւ հայոց հավատի համար: Այստեղ կարող են հանդիպել տասնյակ հազարամյակների ու երեկվա մեռյալների հոգիները, եթե իհարկե նրանք ապրել ու գործել են նույն նպատակների համար:   Continue reading →

Կինոփառատոն՝ ծիրանի գույնի ու մոգական թվի աշխարհում… Աստվածների հանգրվանը՝ անփոփոխ – Գետն ունի միլիոն երգ… «Ոսկե Ծիրան»-ի մրցանակակիրները…

Կինոփառատոն՝ ծիրանի գույնի ու մոգական թվի աշխարհում

Ավարտվեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոափառատոնը: Մրցանակներ, նվերներ, դիպլոմներ. սա բոլոր կինոփառատոներին է բնորոշ: Բայց փառատոններն ունեն իրենց բնորոշիչը, կենսոլորտը, որով տարբերվում են մյուսներից: Մերն ուներ նաեւ իրեն բնորոշ գույնն ու թիվը՝ ծիրանագույնն ու 7-ը, որով էլ տարբերվում է աշխարհում գոյություն ունեցող 900 նմանատիպ փառատոններից:

Ծիրանի գույնը, որ հուշում է կինոփառատոնի պատկանելությունը եւ յոթը, որ գալիս է պատմելու, թե ճիշտ այդքան օրերի ընթացքում է արեւահամ պտուղը  հասնում:

Յոթ օր Երեւանն ընկղմվեց համաշխարհային փառքի հասած կինոների գիրկը: Այսքան օր էլ մեր երկրի մայրաքաղաք ժամանած հյուրերը վայելեցին հայոց աշխարհի այս՝ Հայաստանի Հանրապետություն անվանմամբ մասնիկը: Ի դեպ, սա էլ է արվեստ, եթե ճիշտ է կազմակերպվում: Մի խոսքով, քաղաքում իրարանցում, ֆիլմերի հերթափոխ, օրերն արագ են հեռանում, նույնիսկ չես նկատում, թե ինչպես է այն ավարտին հասնում:

Հանդիսատեսը ֆիլմերի արանքում քննարկումներ է սկսում է, կամ քննարկումը վերածում քաղաքական վեճի: Հաճախ չես հասկանում, թե, ասենք, այս կամ այն ֆիլմի որ հատվածը նրանց բերեց քաղաքական դաշտ: Ավելի խորը քննարկում են մանագիտական աչքերը, ովքեր գիտեն կինոյի լեզուն:

Հայկական ֆիլմերի թեման շատ էր եւ բազմաժանր: Ուշագրավ էին նաեւ նրանց մասին վեճերը: Օրինակ, քննարկվում էր, որ մենք մեր վերքերը շատ ենք սիրում, փայփայում ենք ու լավ պահում եւ ամեն առիթվ ցույց տալիս բոլորին: Մինչդեռ ոչ ոք չի փորձում վերքերը բուժողների մասին ֆիլմ նկարել: Օրինակ՝ ֆիլմ նկարել Աղբյուր Սերոբի, Գարեգին Նժդեհի (առաջնեկը կա, թող ծնվեն երկրորդը, երրորդը…),  Անդրանիկի մասին: Բանը հասավ նրան, որ նույնիսկ հարցնում էին, թե ինչու չի կիրառվում խորհրդային մոդելը. ասել կուզի՝  Լենինի դերակատարը ուրիշ դեր չպիտի խաղար, որպեսզի հանդիսատեսի մոտ չփլուզվեր կերպարը: Այն է՝ մեր օրերում սերիալում մականունավոր լորդի կերպարը խաղացողը Նժդեհ չպիտի կերտեր: Մյուսները ծիծաղելի էին համարում այս տեսակետը, եւ կրքերը բորբոքվում էին: Խորհրդային մոդելը գուցե արդարացված էր այդ տարիներին, երբ մեր ծնողների սերունդը կարծում էր, թե ուսուցիչները զուգարան չեն գնում: Ներկայումս շատ բան է փոխված ու շատ բան արդեն անհեթեթ է հնչում: Դերասանը տարբեր դերեր կերտելու համար է:   Continue reading →

ՅՈՒՆԵՍԿՕ-ն պնդում է, որ Հայաստանի տունն է – Ու մեր ստեղծածն ամրագրում է իբրեւ զավթիչի մշակութային արժեք… Մեր երկրում եւս մշակույթը պաշտպանելու խնդիր ունենք… Նախաքրիստոնեական եւ քրիստոնեական դարաշրջանների համադրման երկիրը…

Այս օրերին Հայաստանի մայրաքաղաքը դարձավ միջազգային մշակութային կենտրոն, որտեղ քննարկվեցին համաշխարհային մշակութային քաղաքականությանը վերաբերող տարաբնույթ հարցեր: 2015թ. հուլիսի 11-13-ը, Երեւանում կայացավ «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «ԵՏ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային համաժողովը՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին: Ժամանել էին պատվիրակներ 45 երկրից եւ միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ, ԱՊՀ երկրների մշակույթի նախարարներ եւ այլ բարձրաստիճան հյուրեր:

Երեւանում եւս մեկ անգամ ապացուցվեց, որ մշակույթը լավագույն քաղաքականությունն է ազգային ու պետական հարաբերությունների կարգավորման հարցերում: Եվ նրանք, ովքեր Հայաստանում եւս մերժում են այս մտածողությունը, պետք է պարզապես ծանոթանան այս համաժողովի նյութերին: Հատկապես նրանք, ովքեր դեռ պնդում են, թե իրենք մշակութային գործիչներ են եւ քաղաքականությամբ չեն զբաղվում, այդպես էլ չհասկանալով, որ քաղաքականությունն իրենցով վաղուց է զբաղվում: Եվ նրանք թուրքիաներում շահույթի մոլուցքով միջոցառումներ կազմակերպելով շարունակում են մշակույթից հոխորտալ… Նրանք անգամ ադրբեջաններում չեն հրաժարվի իրենց անքաղաքական մշակույթը ներկայացնելուց…

Երեւանյան համաժողովիի շրջանակում կազմակերպվեցին «Մշակույթի դերը կայուն զարգացման գործում 2015թ. օրակարգից հետո. նոր իրականություն եւ հեռանկարներ» խորագրով լիագումար եւ «Մշակույթի ապագան. ապագայի մշակույթը» եզրափակիչ նիստերը, ինչպես նաեւ «Մշակութային ժառանգությունը՝ որպես մարդկային համախմբման ու հոգեւոր հաղորդակցման գործոն», «Մշակութային բազմազանությունը միջմշակութային երկխոսության եւ կայուն զարգացման երաշխիք», «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը փոփոխվող աշխարհում» խորագրերով թեմատիկ սեղանները:

Նշենք, որ արտերկրից մասնակցեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԵՄ-ի եւ տարբեր երկրների մշակույթի նախարարներ, փոխնախարարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, օտարերկրյա պետությունների մշակութային կենտրոնների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ, մեր երկրից՝ շահագրգիռ գերատեսչությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի կազմակերպման առիթով պատրաստվել է «Հայաստան-ՅՈՒՆԵՍԿՕ. մշակույթ» խորագրով գիրքը:   Continue reading →