Category Archives: Արվեստ

Արվեստ բաժնում մտեք «Հայկական Երաժշտություն» ենթաբաժինը:

Կյանքի դասեր մեր էպոսից – Թշնամուն օղորմի չեն տալիս (1-ին մաս)… Էպոսի դիցհերոսների համար վրեժը բնական զգացում ու գործողություն է…- Քուրմ Մանուկ (Հայ Արիական Միաբանություն)

Վրեժը աստվածային-բնական պարգեւ է եւ այն պահպանել-նորոգել-իրականացնելը վրեժը կրող սուբյեկտի պարտքն է:

Ազգերի էպոսները՝ նրանց հոգեկերտվածքի արտահայտությունները, վրեժի յուրահատուկ «դասագրքեր» են: Բացառություն չէ, այդ առումով, նաեւ մեր էպոսը՝ «Սասունցի Դավիթ»-ը: Այն մերօրյա ու գալիքի բազում վրեժային խնդիրներ ունեցող հային ոգեղեն դասեր է տալիս:

Էպոսի դիցհերոսների համար վրեժն այն աստիճան բնական զգացում ու գործողություն, ինքնին հասկանալի մի բան է, որ նրանք երկար-բարակ չէին մտածում, թե վրեժի զգացում ունենա՞ն, վրեժն առնե՞ն, թե՞ ոչ: Էպոսում թշնամու արածների վերաբերյալ ինչ-որ իրավական գնահատականներ, ինչ-որ բարոյախոսություն (առավել եւս դրա սպասումը թշնամու կողմից…) գրեթե չկան. թշնամին իր արածների՝ գողության, թալանի, Սասնա տան ազգային ինքնությունը, հավատքը խաթարելու, Տունը հարկատու դարձնելու, երկիրն իրենը համարելու համար պետք է պատժվի եւ վե՛րջ: Ա՛յս է մեր դիցհերոսների հոգում թշնամու արածների առաջին անգիտակցական-բնազդային արձագանքը (մեր խենթ, ծուռ դիցհերոսների վրեժային վարքում, որպես կանոն, այդ գիտակցությունը մտցնում էին Տան մեծամեծերը, Հայ նախնի Ոգին մարմնավորող Քուռկիկ Ջալալին եւ Հայ Իմաստությունը խորհրդանշող Պառավը):

Հիշենք այս առումով, էպոսային մեկ-երկու դրվագ: Սանասարը իմանալով, որ Խալիֆը մարդ է ուղարկել իր մորը՝ Ծովինարին սպանելու, «կատաղում» է եւ ինքն է նրան սպանում: Բաղդասարը (անգամ Բաղդասարը…) հայրենիք գալուց հետո, մի օր, իր մտադրությունն է կիսում եղբոր հետ, առ այն, որ որոշել է գնալ Բաղդադ, որ կամ Խալիֆան իրեն մատաղ անի իր «Ջոջ կուռքին», կամ էլ ինքը սպանի նրան: Մեծ Մհերը չի համակերպվում Սասնա տան Մսրա Մելիքին «խարջդար»՝ հարկատու լինելու հետ եւ որոշում է նրա դեմ կռվի ելնել: Տակավին պատանի Դավիթը Պառավից իմանալով Մսրա Մելիքի մարդկանց Սասնա տնից «խարջ» հավաքելու մասին, գնում-հավաքածը հետ է բերում, հարկահավաքների մի մասին սպանում, մյուս մասին հետ ուղարկում Մսր, իրենց ուղարկողին ասելու թե՝ «Էն Մհերի տղա՝ Դավի՛թն էդպես արեց./ մեկ էլ չը գա… Սասնա կընիկ, աղջիկ տանի՜/ Սասնա տուն ձեռ չի՛ ավերվե,/ Որ դուք էկե մեզեն խարջ ու խարազ կ՛ուզեք:/ Մըսրա գավառ իրեն, Սասնա գավառ մեզի:/ Թե չէ ինչ իրմեն կը գա, թող չը խնայե»:

Վրեժի ծարավը էպոսասացները անընդհատ իրենց ունկնդիրների մեջ էլ են բորբոքում, իրենց չը «օղորմի»-ներով, ասելով, օրինակ՝ «Դառնանք, զօղօրմի չը տանք/ Չմշկիկ Սուլթանին, /չը տանք օղօրմի:/ Դառնանք, զօղօրմի չը տանք / Մսրա Մելիքին,/ Չը տանք օղօրմի…»:

Էպոսում մեր դիցհերոսների վրիժառության մղումն իր ուժային հիմնավորվածությունն ունի. նրանք վստահ են իրենց ուժին, զորությանը, ոգուն, իրենց արարչատու հրեղեն որակներին, եւ, հետեւաբար, ինչու՜ պետք է թշնամուց, որքան էլ, որ նա զորեղ լինի, վախենան. «Աստուծով են, (խալիֆը,- հեղ) չի կարնա մեզ մորթի»,- ասում է Սանասարը եղբորը՝ տեսնելով նրա երկմտելը. «Մելիք, զա՜րկ, զա՜րկ, թող գա՛ քո գուրզ:/ Չըլնեմ, չիմանամ, որ էրկու մըտանի՛ ըլնես:/ (Աստծուց դրած չէր,/որ մեր ազգ մըսրցոց դեմ փախնի/)».- ասում է պատանի Դավիթը իրենից տարիքով Մելիքին՝ համոզված լինելով, որ նրա գուրզը բռնելն ի՜նչ է որ:   Continue reading →

Ի խորոց սրտի – Դաշնուրդ… Դեռ մաքրում ենք մեր լեզուն աղբից՝ օրհնյալ անուններն ենք պեղահանում… եւ հայտնաբերեցի իմ Հայաստանի, իմ լեզվի ու մշակույթի բերդբաբայանական դաշնուրդը…

Պատահականություն էր, թե նախախնամություն, որ Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի օրերին ինձ տվեցին գիրք, որը խռովեց հոգիս, զգացմունքներս խառնեց, որովհետեւ երկար ժամանակ էր բանաստեղծություններ չէի կարողանում կարդալ, իսկ այս գիրքը մի շնչով կարդացի: Իսկապե՛ս մի շնչով: Հարստացա, հարստացա մտքի թռիչքով ասելիքի յուրահատուկ մատուցմամբ ու բառերով…

Բերդ Բաբայան «Դաշնուրդ». հենց սկզբից վերնագիրը ինձ խորհել տվեց. առաջին անգամ էի այդ բառը լսում (ոչինչ, որ բանասեր եմ), բայց ամեն ինչ էլ լինում է, մանավանդ գիրքը հրամցրեց ու դաշնուրդի կողքին դրեց այլ բառեր եւս, որոնց հետ պատիվ ունեցա ծանոթանալ ու նրանք դարձան նաեւ իմը (կարծում եմ, հեղինակը չի առարկի, որ մենք՝ ես, ուսանողները եւ, առհասարակ, ընթերցողը գործածենք բանավոր եւ գրավոր խոսքում): Այո՛ իմը, որովհետեւ այդ յուրահատուկ բառերը ես տեսնում եմ արդեն որպես շարադրությունների վերնագրեր, բառերի շքեղ հավաքածու, որոնցով ուսանողը խոսք կկազմի: Ինչեւէ՝ «դաշնուրդ», ռուսերեն՝ ակորդ…

Ակամա հայտնվեցի Բերդ Բաբայանի բառերի աշխարհում, որոնք հատիկ-հատիկ ստեղծվել էին՝ ծվարելու համար այն բանաստեղծություններում, որտեղ իրենք տեր են, գույն, համ, մտածելակերպ, աշխարհայացք, երեւակայություն, ինչու չէ, իրականություն ու որակ, նոր որակ:

«Ոսկե ժանիք»՝ այսպես է կոչվում բանաստեղծությունների 1-ին շարքը.

Ոսկեժանիք, եռագլուխ առյուծ տիրական, / երանելի եռանկյունի աստվածային, / հրակարմիր, բիբլիական ափեր կեռման, / եւ ափերից մինչեւ երկինք՝ / դյուցազնադեմ սյուներ երեք, / այդ սյուներին հպարտ բազմած / հանճարների կաճառ վսեմ, / իսկ կենտրոնում կանթեղը սուրբ՝ / Արարտի սուրբ գագաթը վառ: / Դրախտավայր երկիրն այս է… / Այս է՝ երկիրը Հայաստան:

Այս մուտքը ընթերցողին տանում է դեպի «Առասպելական հավերժություն», դեպի  «Մասիս», «Դեռ», «Մենք», «Փետրվարյան հրապարակ», հետո անցնում է «Վատ օրերի» միջով, խմում «Երեւանի ջուրը», մտնում «Խորհրդավոր մենախուցը», հիշում «Ապրիլը», «Համաճարակը», հետո… սպասում է գարնան գալուն ու… գծում է «Համբերության սահմանը»…   Continue reading →

Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները.- Հրեական կամ Եբրայական Աստվածների անունները «փակի» տակ են. Աստծո անունները՝ հին եւ նոր կտակարաններում (7-րդ մաս)…- Արմեն Ավետիսյան Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հրեական Աստվածներ

Սկիզբը՝ թիվ 9-13-ում եւ 15-ում

http://www.hayary.org/wph/?p=4708 – («Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.) – հոդվածն ամբողջական). Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ). Հայ Աստվածները – Հայկական  Աստվածային Համակարգ` 1. Հայր Արա –Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն –ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ – սիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր –արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8.Վանատուր հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) Աստված…

http://www.hayary.org/wph/?p=4805 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հրեական Աստվածներ (Եհովա-Յահվահ-Իյեվա).- Միջանկյալ խոսք՝ հայությանը պարտադրված հուդա-քրիստոնեության մասին (6-րդ մաս)… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=4780 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները.- Հունական Աստվածներ – Օլիմպոս լեռան երկրորդական բնակիչները (5-րդ մաս)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4767 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (4-րդ մաս) – Հունական Աստվածներ՝ Օլիմպոսի Աստվածներ – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4752  – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հնդկական Աստվածներ – (3-րդ մաս) – Հունական Աստվածներ.- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

– http://www.hayary.org/wph/?p=4738 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (2-րդ մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

– http://www.hayary.org/wph/?p=4721 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (1-ին մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հրեական կամ Եբրայական Աստվածների անունները «փակի» տակ են՝ շատ այլ գաղտնիքների հետ միասին: Հրեաները ցանկացել են այսպես սահմանափակել իրենց հին հավատին անդրադառնալու հնարավորությունները այլոց համար, միաժամանակ նաեւ՝ Եհովայով ամբողջացնելով Տիեզերքի Արարման բոլոր փուլերը եւ զարգացումները… Այսինքն՝ մարդկության համար իրենց Եհովան պիտի լինի Տիեզերքի Արարիչը կամ Միակ Աստվածը…

Սա ոչ միայն ռազմա-հավատքային, այլեւ ռազմա-քաղաքական լուրջ հարց է, որը դարեր շարունակ աշխատում է հօգուտ Եհովայի «ընտրյալ տեսակի»…

Երբ բառացիորեն պեղում ես անցյալը՝ հրեական աստվածային համակարգը հասկանալու համար, չնչին պատառիկներ են հանդիպում, որ մոտեցնում են բուն նպատակին: Եթե հայերի անցյալը (ոչ միայն Հայոց հավատին առնչվող) պարզապես ոչնչացրեցին 301-ին՝ այրելով հնամենի մատյաններն ու քրմական գրքերը, ապա հրեաների դեպքում՝ դրանք, համոզված եմ, պահ են տրված եւ հրապարակման ենթակա չեն…

Չնայած մի խիստ կասկած ունեմ, որ այրվել են հայկական տասնյակ հազարամյակների պատմությունը ներառող մատյանները, դրանք, հավանաբար տարվել են Հայաստանից, եւ այդ պատմությունն ու հայոց հավատի տիեզերահաս իսկությունը փորձում են «սեփականացնել»… Հիշում եմ, մեր անկախության առաջին տարիներն էին, երբ ընկերներիցս մեկը հիացած խոսում էր, թե 6 մոնղոլ են եկել Հայաստան եւ սովորում են մեր գրաբարը… Ընկերոջս հայացքը զարմանքից սառեց, երբ պարզ հարց տվեցի, իսկ ինչի՞ համար է դա պետք մոնղոլներին.. Հետո ավելացրեցի, որ մոնղոլ-թաթարները եւս Հայաստանից (հատկապես Չինգիզ խանի ժամանակներում, ով չէր անտեսում գիտությունը) բավականին գրականություն եւ փաստաթղթեր են տարել ալան-թալանների ժամանակ, եւ հիմա այդ մոնղոլները հասկանում են, որ կարող են հին աշխարհի ճշմարտության գաղտնիքներին առնչվել եւ դրանք հետ չեն տալիս, այլ՝ ուսանողներ են աճեցնում, որպեսզի իրենք տեղեկանան պատմական իրողություններին եւ հավատի տիեզերահաս մտածողությանը…   Continue reading →

Շողարձակող անդրադարձերի լույսի ներքո – ամերիկաբնակ Սոնա Վան պոետ-էսսեիստի ստեղծագործական գործունեության մասին (2-րդ մաս)… Աստղիկ, Անահիտ եւ Նանե Աստվածուհիների մաղթանքներից…

Սկիզբը՝ թիվ 15-ում

http://www.hayary.org/wph/?p=4797 – Շողարձակող անդրադարձերի լույսի ներքո – ամերիկաբնակ Սոնա Վան պոետ-էսսեիստի ստեղծագործական գործունեության մասին (1-ին մաս)…

Բանաստեղծ, թարգմանիչ, գրաքննադատ Իլյա Ֆալիկովը զարմանալի խորաթափանցությամբ է աչքի ընկնում գեղարվեստում, գերադրական աստիճանի որակումով բնութագրելով մեր սիրելի պոետի ստեղծագործական ակնառու նվաճումները:

«Ռուս բանաստեղծներին հիշելով՝ ես փորձում եմ գտնել կապող թելեր, որոնցով հայկական մուսան առաջնորդում է Սոնա Վանին: Բայց բանը հենց այն է, որ նրա կոնցեպտուալ ժամանակակցությունը այստեղ սկսվում է առնվազն Նարեկացուց (10-11 դդ.)… այս ամենը եղել է… եղել է… եղել է…: Ալ. Բլոկը գնահատում էր Իսահակյանի պոեզիան հատկապես դրա թարմ, նորաստեղծ կուսականության համար: Թերեւս այս երկու հատկանիշների՝ գոյաբանական սավառնումի եւ առարկայական անմիջականության համադրությունն է ժառանգել Սոնա Վանը իր երկարակյաց նախնիներից: Սոնային կոչում են նոր Սապֆո: Նոր՝ ամեն ինչում: Առավել կարեւորն այլ բան է՝ ժամանակի բնական զգացողություն, որն ավելի խորն է ու ավելի նախնական, քան պատմական ժամանակը»:

Եվ իրոք, յուրաքանչյուր ոք երջանիկ կզգար, որ իր գրական ժառանգությունը այդքան ուժեղ ազդեր այլազգի գրականագետ-բանաստեղծի էության ողջ արժեհամակարգային ըմբռնումներին, որ նա աղերսներ է գտել Վատիկանի պանտիֆիկոսի կողմից Տիեզերական Եկեղեցու Վարդապետի տիտղոսին արժանացած միջնադարի հանճարի (իրականում Նարեկացին է աշխարհին արժանացրել ու աշխարհն արժեւորել իր տիեզերահաս գոյությամբ, եւ Վատիկանը հենց դա է գնահատել,-խմբ.) եւ իր ժամանակակցի՝ Սոնա Վանի ստեղծագործությունների միջեւ:

Պարզվում է՝ գրաքննադատ-թարգմանիչը մեծագույն սիրով է ուսումնասիրել միջնադարից էլ առաջ հայոց բանահյուսության, տաղագրության չափածո արվեստի ժամանակաշրջանի մեծություններին:

Ի դեպ, Իլյա Ֆալիկովի խոսքը վերցված է Սոնա Վանի մասին տարիներ առաջ իր հեղինակած «Օրիոն» հանդեսում ¥գլխավոր խմբագիրն է նա¤ տպագրված հոդվածից, որտեղ նա 20-րդ դարասկզբի ողբերգության մասին թեպետ անմիջականորեն չի նշում, բայց ամենայն հավանականությամբ, որի իրողությունից բխեցնելով՝ նա գրական գործչի իր դիտանկյունից եւս մի ուշագրավ միտք  է արտահայտում.

«…Հայերն իրենց հինավուրց ու արժանափառ տարածաշրջանի ամենից աշխարհաքաղաքականացված ժողովուրդն են, սակայն չեն խուսափում արեւելյան չափազանցությունից: Ավելի կարեւորն այլ բան է. նրանք օժտված են ժամանակի բնական զգացողությամբ, որն ավելի խորը, տեւական ու հինավուրց է պատմականորեն:   Continue reading →

Այսօր Հաղթության օր է, նաեւ՝ Հայոց Հյուրընկալության եւ Օջախի Աստված Վանատուրի տոնը…

Հայության համար մայիսը հաղթանակների ամիս է: Սա խորհրդանշական իմաստ ունի այսօր, քանի որ նախկինում հայոց հաղթանակները այլ պարբերականությամբ են կատարվել ու որեւէ ամիս չէր կարող զատվել… Սակայն դարեր շարունակ հայրենիքի կորուստը սրտներին հայերն այդ հաղթանակներից հեռու են եղել, ցեղասպանվելով ավելի են կռացել ու այս կամ այն պետությանն ապավինելով մի երկար ժամանակ հեռու մնացել հաղթանակների բերկրանքից: Բայց Արցախյան ազատամարտի հաղթական օրերը եկան ամբողջացնելու այդ դարերի ընթացքում որոշակիորեն ձեռք բերած հաղթանակները եւ դրանք եղան մայիսյան…

Հայ արիականները մայիսյան հաղթական մեկամսյակը նշում են հենց մայիսի 1-ից: Նրանք համարում են, որ աշխատավորի օրը, առավել եւս հայ աշխատավորի՝ կռիվ է եւ հաղթանակ՝ ամենօրյա ապրելու, երկիրը ապրեցնելու եւ ապագային գնալու համար…  Դա չի կարող լինել սոցիալիստական կամ կապիտալիստական տոն, աշխատավորը հայրենաշեն եւ ազգասեր այն հատվածն է, որ կմաքառի օրնիբուն, բայց կապրեցնի իր ընտանիքը, իր հայրենիքը:

Հայ աշխատավորն է նաեւ հայ զորականի թիկունքը:

Այստեղ էլ պիտի հաղթել, ներքին թշնամուն, որ օտարների կենցաղն ու բարքը, օտարների տարաբնույթ շահերն «օրինականացնում» է հայոց երկրում: Հայ մարդը պետք է ապրի հզոր երկրում, հայաշունչ, հայաշեն եւ հայասեր երկրում, որտեղ ամեն մարդ կարող է անձնապես նպաստել իր պետության արդյունաբերության, գյուղատնտեսության, տնտեսության կարեւորագույն ճյուղերի, գիտության ու մշակույթի եւ բոլոր այլ ոլորտների զարգացմանը:

Հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները հպարտորեն հայտարարում են, որ Շուշին ազատագրելով՝ փառահեղ նախնյաց եւ մեր պահանջատիրության ու հայրենիքի վերատիրման վեհ կարոտն առանք: Շուշիի ազատագրումը լոկ ճակատամարտ չէր կամ պարզ հաղթանակ, հայոց կարեւորագույն բնակավայրերից մեկի վերադարձը վճռական բեկում էր եւ՜ արցախյան պատերազմում, եւ՜ մեր՝ հայության հոգիներում: Այս հաղթանակը նաեւ աննկարագրելի խուճապի սկիզբն ու ավարտն էր թշնամու ռազմական ու քաղաքական ճամբարներում… Եվ ի վերջո՝ աշխարհի առջեւ հայի հաղթական ու զորեղ բազկի վերահաստատումն էր… հայրենատիրական յուրօրինակ մի կանչ: Continue reading →

Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հրեական Աստվածներ (Եհովա-Յահվահ-Իյեվա).- Միջանկյալ խոսք՝ հայությանը պարտադրված հուդա-քրիստոնեության մասին (6-րդ մաս)… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Սկիզբը՝ թիվ 9-13-ում

– http://www.hayary.org/wph/?p=4708 – («Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.) – հոդվածն ամբողջական). Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ). Հայ Աստվածները – Հայկական  Աստվածային Համակարգ` 1. Հայր Արա –Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն –ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ – սիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր – արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր –իմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8.Վանատուր հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) Աստված…

http://www.hayary.org/wph/?p=4780 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները.- Հունական Աստվածներ – Օլիմպոս լեռան երկրորդական բնակիչները (5-րդ մաս)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

– http://www.hayary.org/wph/?p=4767 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (4-րդ մաս) – Հունական Աստվածներ՝ Օլիմպոսի Աստվածներ – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

– http://www.hayary.org/wph/?p=4752  – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հնդկական Աստվածներ – (3-րդ մաս) – Հունական Աստվածներ.- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

– http://www.hayary.org/wph/?p=4738 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (2-րդ մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

– http://www.hayary.org/wph/?p=4721 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (1-ին մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հրեական Աստվածներ

Հայկական աստվածությունը, մեր Աստվածային համակարգը ներկայացնելուց հետո, հնդկական եւ հունական աստվածությունների մաին գրելը համեմատականների միջոցով դյուրին էր, սակայն այլ բան է, երբ խոսում ենք հրեական աստվածության մասին: Այստեղ շղարշներն ավելի շատ են, քան կարելի է պատկերացնել եւ համեմատականների համար գրեթե տեղ չկա…

Եթե բացի Հայ Աստվածների անուններից մնացյալ համակարգերի Աստվածների անունները դեռ ճշտվելու կարիք ունեն, ապա հրեականի դեպքում՝ նաեւ շղարշները բացելու կարիք կա… Նախորդ բաժիններում նշել էի, որ ցայսօր դեռ հստակ չէ՝ հնդկական, հունական, հրեական, պարսկական, եգիպտական եւ շեղաչյա տեսակի Աստվածների անուններն ինչպես են իրականում հնչում Երկնքում, քանզի որոշակի տվյալների հիման վրա այդ անուններից շատերը բոլորովին այլ կերպ են հնչում Երկրում: Երեւի այդպես են ցանկացել նրանց Աստվածները (սա մեկ այլ թեմա է)… Իսկ այն շղարշները, որոնք դրված են Հրեական Աստվածների դեպքում, դեռ կփորձենք բացահայտել…

Այս աստվածային համակարգի մասին խոսելիս պիտի կարեւորել նաեւ հավատքի գրքերը: Թորան ոչ միայն հոգեւոր կամ կրոնական առումով մեծ նշանակություն ունի հրեաների կյանքում, այլեւ՝ այս «աստվածային կամքն» է ընդգրկված նրանց առօրյայում: Թորայի միջոցով փորձում են մեկնաբանել հրեաների դերը մարդկության պատմության մեջ: Թորան կազմված է Գրավոր Օրենքից, որն ունի իր «ուղեկիցը»՝ Բանավոր Օրենքը: Այս աղբյուրներից ծագող օրենքն էլ զարգացման տարբեր փուլեր է անցել դարերի ընթացքում, նաեւ վերամշակվել է ռաբբիների՝ հրեա հոգեւոր առաջնորդների կողմից: Թորայի հեղինակությունը հաստատվել է ոչ թե որեւէ կառավարության կամ օրենսդիր մարմնի կողմից, այլ ընդունվել է հրեա ժողովրդի ներքին կազմակերպվածության միջոցով եւ ավելի ազդեցիկ է, քան ներկայիս Իսրայելի Սահմանադրությունը… Հրեաները (իհարկե իրենց հատուկ գործող գաղտնի կառույցների միջոցով) այսպես կարողանում են իրենց Աստվածների կամքը թելադրել բոլորին, ինչն էլ թույլ է տալիս կենտրոնաձիգ եւ ամրակուռ դարձնել ազգային քաղաքականությունը՝ հենված հրեական-եբրայական հավատի սյունին:

Այսպես հրեական հանրությունները կարողանում են ոչ միայն գոյատեւել, այլեւ բարգավաճել նաեւ առանց պետության կամ այլ երկրներում:

Թորան մեկնաբանվելով տարբեր ռաբբիների կողմից՝ ձեւավորել է «ռաբունական գրականությունը»: Եվ հենց այս 3 սկզբաղբյուրներն էլ՝ Գրավոր Թորան, Բանավոր Թորան եւ Ռաբունական Գրականությունը կազմում են հրեա տեսակի իրավական եւ օրինական ուժ պարունակող միակ աղբյուրները: Ի տարբերություն ռաբունական գրականության՝ Գրավոր եւ Բանավոր Թորան համարվում են «աստվածային հայտնություններ», քանի որ Աստված շնորհեց այն իսրայելցիներին Սինայի լեռան մոտ, երբ վերջիններս դուրս էին եկել Եգիպտոսից ու շարժվում էին դեպի Քանանի երկիրը: Բանավոր եւ Գրավոր Օրենքներն էլ միասին կազմում են «Թորայի Օրենք»-ը: Վերջինս ենթակա չէ փոփոխման, ինչն էլ այն վեր է դասել անգամ սահմանադրական կարգից… Չնայած հենց Թորայում ընդգրկված 613 օրենքներն ու պատվիրանները ամբողջ նյութի հետ միասին կազմում են հրեական օրենսդրական համակարգի հիմքը:   Continue reading →

Արագածն ու Արարատը՝ տիեզերազդակ լեռներ – Որ պահին հայն արթնացավ արհեստական թմրածությունից՝ կդադարի թույլի ու տկարի բարդույթից սնվելը, կգոչի Մհերին դուրս գալ ժայռից՝ իր զարթնած հուգուց…

– Ասորեստանի թագուհի Շամիրամը սիրահարվել էր հայոց վայելչակազմ արքային՝ Արային: Հայերի արքան որքան գեղեցիկ էր արտաքինով, նույնքան էլ առաքինի էր եւ օժտված էր բարոյական մաքրությամբ: Նա գերադասեց չդավաճանել իր կնոջը՝ Նուարդին, եւ մերժեց Շամիրամի սերը:

Արայից մերժված Շամիրամը որոշեց ուժով տիրանալ Արային ու պատերազմ սկսեց նրա դեմ: Հրամայելով իր զինվորներին՝ ողջ-առողջ գերի վերցնեն Արային: Կռվի ժամանակ Շամիրամի սիրեկաններից մեկը որոշում է սպանել Արային, որին իր հակառակորդն էր համարում: Երբ հայոց արքան ընկավ Շամիրամի դեմ մղած մարտում, հայերն իրար անցան: Բանն այն է, որ արքայի՝ սոսու փայտից պատրաստված ու ադամանդներով, սուտակով ու շափյուղայով զարդարված գահը հարկավոր էր թշնամու աչքից հեռու պահել: Թե որտեղ պիտի պահեին, չգիտեին: Մտմտացին, խորհեցին ու որոշեցին գահը տանել հեռու՝ Մասիսի դիմաց գտնվող քառագագաթ լեռան բարձունքները: Իմանալով այդ մասին՝ Շամիրամի զորականները, կորցրած քուն ու դադար, ոտնատակ տվին լեռան խոտերով ու ծաղիկներով պատված լանջերը, սակայն գահը գտնել չկարողացան:

Ժամանակներ անցան, բայց հայերը չմոռացան ոչ Արային, ոչ ել նրա գահը: Նայելով լեռանը՝ մրմնջում էին՝ Արայի գահ, Արայի գահ, Արագահ: Այստեղից էլ առաջացավ լեռան Արագած անունը:

– Սուրբ լեռան համար օգտագործվում է նաեւ Արարատ անունը, որը Հայաստան երկրին տրվող հնագույն անուններից է: Արարատ (Արար-ատ) անունն իր իմաստով ու բացատրությամբ հասնում է արարչագործության ժամանակներ եւ «արարելու, ստեղծելու տեղ, վայր» իմաստն ունի: Արարատ անունը տարածվել է աշխարհում մինչեւ Բիբլիա- Աստվածաշնչի ի հայտ գալը: Իսկ ըստ Հին Կտակարանի, Համաշխարհային ջրհեղեղի ժամանակ Նոյի տապանը կանգ է առել Արարատի լեռներին: Աստվածաշնչի եբրայերեն բնագիրը Հայաստանի համար օգտագործում է Արարատի թագավորություն (Ուրարտու) անունը, իսկ Նոյյան տապանի սարը կոչվում է Արարատի լեռներ (լեռ):  Continue reading →

Շողարձակող անդրադարձերի լույսի ներքո – ամերիկաբնակ Սոնա Վան պոետ-էսսեիստի ստեղծագործական գործունեության մասին (1-ին մաս)…

Սովորաբար գրող-ընթերցող փոխադարձ կապը հաստատվում է տարբեր եղանակներով՝ սկսած լույս ընծայված գրքի անմիջական հանդիպում-քննարկումներից մինչեւ հեռահար արձագանքների հրապարակումները: Գրողների գործերի գեղարվեստական արժեքի մասին լայն ընթերցողական շրջանակում տեղեկանալու համար առավել հարմար ձեւը՝ ֆրագմենտար (ասույթի) խոսքի սահմանում սեղմված հակիրճ գնահատականներն են՝ քաղված գրողական արվեստի ներկայացուցիչների գրախոսականներից, աշխատություններից, հոդվածներից…

Սույն հոդվածի շարժառիթը ամերիկաբնակ Սոնա Վան պոետ-էսսեիստի ստեղծագործական գործունեության մասին 70 գնահատականների գոյության փաստն է, որ ինքնին վկայում է արդի գրականության ասպարեզում նրա՝ որպես ամենագրախոսվող հեղինակներից մեկը լինելու իրողությունը:

Իբրեւ հիշատակի ու մեծարանքի երախտիքի արտահայտություն՝ առաջինը մեջբերենք մեծ բանաստեղծ, Սոնա Վանի մի շարք գործերի թարգմանիչ եւ լավագույն բարեկամ, համառուսաստանյան «Պոետ» ամենահեղինակավոր մրցանակի դափնեկիր Իննա Լիսնյանսկայայի տարբեր ժամանակներում ու առիթներով արտահայտած մտքերը թերեւս ամբողջությամբ:

Ուզում եմ իմ ողջույնի խոսքը փոխանցել Սոնա Վանին իբրեւ նամակ: Ինձ շատ-շատ դուր եկան նրա բանաստեղծությունները. նրանք ինձ դուր եկան մտքի ճկունությամբ, նրանք ինձ դուր եկան զգացմունքայնությամբ, նրանք ինձ դուր եկան ռիթմի բեկունությամբ: Ես չէի սպասում, որ երբեւէ կկարողանամ ազատ բանաստեղծություն թարգմանել: Նույնիսկ վախենում էի ջանալ, սակայն հետո այդ աշխարհն ինձ գրավեց, որովհետեւ Սոնա Վանը ճշմարիտ բանաստեղծ է՝ զգայուն, մտածող, ոչ մեկի նման չէ: Ես ուրախ եմ մեր այս հեռակա հանդիպման համար, բայց այդ՝ հեռակա հանդիպումը, անհամեմատելի է այն բանի հետ, երբ բանաստեղծները հանդիպում են բանաստեղծության խորքում: Եվ երբ հանդիպեցի այդ բանաստեղծություններին, ինչպես ասում են, հոգիս բռնկվեց: Եվ ուզում էի, որ նրանք հնչեն ռուսերեն: Ու ինչ-որ զորեցի՝ արեցի, անշուշտ, ոչ այնքան լավ, որքան իր մոտ է… Բայց որքան զորեցի…

Ներկայացնենք Իննա Լիսնյանսկայայի եւս մեկ գնահատականը արդեն իսկ երկու պոետների առաջին ծանոթությունից հետո, որը կազմակերպել է Սոնա Վանի ռուսերեն առաջին՝ «Անքնության զուգահեռներ» (,,Պարալլելի բեսսոննիցի,,) Մոսկվայում լույս տեսած ժողովածուի, այժմ տպագրության պատրաստվող երկրորդ գրքի հրատարակիչ՝ բանաստեղծ, թարգմանիչ Աննա Բերդիչեւսկայան:   Continue reading →

Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները.- Հունական Աստվածներ – Օլիմպոս լեռան երկրորդական բնակիչները (5-րդ մաս)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Սկիզբը՝ թիվ 9-12-ում

– http://www.hayary.org/wph/?p=4708 – («Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.) – հոդվածն ամբողջական). Հայ Աստվածների  փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ). Հայ Աստվածները – Հայկական  Աստվածային Համակարգ` 1. Հայր Արա –Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ –մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն –ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ –սիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր –արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8.Վանատուր –հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) Աստված…

http://www.hayary.org/wph/?p=4767 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (4-րդ մաս) – Հունական Աստվածներ՝ Օլիմպոսի Աստվածներ – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4752  – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հնդկական Աստվածներ – (3-րդ մաս) – Հունական Աստվածներ.- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

– http://www.hayary.org/wph/?p=4738 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (2-րդ մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

– http://www.hayary.org/wph/?p=4721 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (1-ին մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Դեմետրան, ըստ հին հունական դիցաբանության, պտղաբերության, գյուղատնտեսության, հողագործության եւ բերքատվության, բնության եւ եղանակների Աստվածուհի է: Դեմետրան Կրոնոսի եւ Հռեայի երկրորդ դուստրն է, որոշ ժամանակ եղել է Կրետեյում պաշտվող հողագործական աշխատանքների Աստված Իասիոնի կինը, որից ծնել է հարստության Աստված Պլուտոսին: Նրա դուստր Կորենն է, ում առեւանգել էր Աիդեսը (Հադեսը), դարձել է վերջինիս կինը Պերսեփոնե անունով: Ձմռան ամիսներին Պերսեփոնեն պետք է լիներ իր ամուսնու հետ… դժոխքում, իսկ գարնանը վերադառնում էր մոր՝ Դեմետրայի մոտ։ Խորհրդանիշերը՝ կակաչ, ցորեն, ջահ եւ խոզ։ Կրոնոս եւ Հռեա տիտանների միջնեկ դուստրն է։

Դիոնիսոսը բնության արտադրող ուժերի, խաղողագործության, գինու եւ գինեգործության, տոնականության եւ զմայլանքի Աստված է: Զեւսի եւ Սեմելեի որդին: Հաճախ պատկերվում էր խրախճասեր ու կենսուրախ շքախմբի ուղեկցությամբ, որի մեջ էին մտնում ծեր սիլենները, երիտասարդ սատիրները, ինչպես նաեւ Բաքոսի մոլեգին սպասուհիները՝ կին մենադները: Դիոնիսոսին հատկապես հարգում էին գյուղական վայրերում: Նաեւ թատրոնի հովանավոր աստվածն է։ Խորհրդանիշերը՝ վազ, բաղեղ, գավաթ, վագր, պանտերա, ընձառյուծ, դելփին, այծ եւ սոճու կոն։ Զեւսի ու մահկանացու արքայադուստր Սեմելեի որդին է։ Ամուսնացած է արքայադուստր Արիադնայի հետ։ Ամենաերիտասարդ ու միակ մահկանացու մայր ունեցողն օլիմպիացին է։

Արտեմիսը որսորդության, կուսության, ծննդաբերության, աղեղնաձգության, լուսնի, եւ բոլոր կենդանիների մշտապես երիտասարդ Աստվածուհին է։ Խորհրդանիշերը՝ լուսին, եղնիկ, որսկան շուն, էգ արջ, օձ, նոճենու պտուղ, նետ ու աղեղ։ Զեւսի ու Լետոի դուստրը եւ Ապոլլոնի երկվորյակ քույրն է։ Նաեւ Լուսնի Աստվածուհին է (իսկ նրա եղբայր Ապոլոնը մարմնավորում էր Արեգակը)։ Արտեմիսը Զեւսի ու Լետոյի դուստրն է եւ Ապոլլոնի քույրը։ Ինչպես Ապոլոնը, նա նույնպես ծնվել է Դելոս կղզում։ Նրանք երկվորյակ քույր ու եղբայր են։   Continue reading →

Շատ տարբեր են մեղադրելը, ճանաչելը եւ դատապարտելը – Հայոց արյունն ու տարածքները շահարկման ենթակա չեն… Հարցազրույց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ

– Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդիրը կարծես վճռական փուլ է մտնում շուրջ մեկդարյա սպասումից հետո:

– Շուրջ մեկդարյա ձեւակերպումը եւս խոսուն է, բայց պիտի փոխել՝ ավելի քան մեկդարյա ասելով, քանի որ, 1915-ից առաջ սուլթանական Թուրքիան արդեն սկսել էր Հայկական լեռնաշխարհի բնիկների՝ հայերի ցեղասպանությունը, ինչը շարունակվեց եւ համատարած բնույթ ստացավ երիտթուրքական իշխանազավթումից հետո: 1890-ականներից արդեն իրականացվում էր հայերի ոչնչացման ծրագիրը, որը փափագում էին ոչ միայն թուրքերը։

1893֊1923թթ. 30֊տարյա ժամանակահատվածը պետք է ընդունել Հայոց Մեծ Ցեղասպանության ժամանակահատված Արեւմտյան ու Արեւելյան Հայաստան֊ներում, սուլթանական, ապա սիոնիստածին երիտթուրքական Թուրքիա֊ներում եւ մասոնա֊բոլշեւիկյան ԽՍՀՄ֊ում` ընդդեմ Հայաստանի եւ Իրանի ստեղծված Ադրբեջան արհեստական պետության (1918թ.) տարածքում…

– Իսկ է՞լ ովքեր:

– Հարցը միայն հայերիս մարմնական-տեսակի բնաջնջմանը չի վերաբերվել, մի քանի հիմքով է իրականացվել հայի ոչնչացման քաղաքականությունը: Թուրքերին եւ թյուրքական մյուս մարդանման արնախումներին, այդ թվում՝ ադրբեջանցի կոչվածներին (կովկասյան թաթարա֊հրեական խառնուրդ), իհարկե մեր տարածքներն են հետաքրքրել, որը փորձել են հայաջինջ քաղաքականությամբ իրականացնել: Այս թյուրքական քաղաքականությունը ձեռնտու է եղել ինչպես մեր հարեւաններին՝ վրացիներին ու պարսիկներին, այնպես էլ ժամանակաշրջանի հզոր երկրներին: Առաջին երկուսը ակնկալել են տիրել լրացուցիչ տարածքների՝ միաժամանակ սեփականացնելով արդեն զավթածը, դրանցից ոմանք ոչ բացահայտ աջակցել են թուրքերին, ոմանք էլ լռության են մատնել դաժան իրողությունը… Չպետք է մոռանալ նաեւ քրդերին, որոնց մեծ մասը օգտվեց ցեղասպանության արհավիրքներից առաջացած անզոր վիճակից եւ տիրեց Արեւմտյան Հայաստանի քրդաբնակ շրջանների հայկական ունեցվածքից, շատերն էլ աջակցեցին թուրքերին` հույս ունենալով, որ “անտեր” հայկական հողերի վրա երբեւէ չգոյ Քրդստան կմոգոնեն…

Գերտերություներն էլ դեմ չեն եղել ազատվել մի արմատական ու խելացի ազգի ներկայությունից, որ ծագում֊ինքնություն, պատմություն եւ քաղաքակրթական արժեքներ ունի եւ ընդդիմանալու֊վերապրելու կամք, քանզի բնածին ազգ է, որ գիտի նաեւ իր բնօրրան-հայրենիքի տիեզերաազդակ իմաստը… Փոխարենը կմնար թյուրքական շնագայլային մի տեսակ, որը բացի արհեստական՝ անպատմություն ու անհայրենիք լինելուց, նաեւ ոհմակային մեթոդներով կառավարվելու հնարավորություն էր ընձեռում… Իսկ տարածաշրջանին բռնությամբ տիրելու համար այս տեսակը ամենահարմարն էր եւ… լռեցին նաեւ աշխարհին բարոյականության ու մարդասիրության դասեր տվող Արեւմուտքը (Միացյալ Նահանգներն ու Եվրոպան) եւ Ռուսաստանը եւս: Եվրոպացիներին անհրաժեշտ էր 1-ին աշխարհամարտից հետո Մերձավոր Արեւելքի նավթա-գազային պաշարները կրել֊տանել իրենց աշխարհամաս, ինչը իրագործելի կլիներ Բաղդադ-Բեռլին երկաթուղու կառուցմամբ… Իսկ այդ երկաթուղին կառուցվեց ավելի քան 3,5 մլն. հայերի արյան գնով: Երբ վերը նշեցի, որ 1915-ից առաջ է սկսել Հայոց Մեծ Եղեռնի ծրագիրը, ապա նույն նպատակներով, նաեւ 1915-ից հետո է շարունակվել ցեղասպանությունը Արեւմտյան Հայաստանում, որն իրականացվել է նաեւ Արեւելյան Հայաստանում: Իզուր չէ, որ այսօր նշվում է 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության ձեւակերպումը: Այն պետք է ամրագրել Հայոց Մեծ Եղեռն ձեւակերպնամբ, 30֊տարյա Հայկական Եղեռնը պետք է հատուկ ճանաչում ստանա, ինչպես Հրեական Հոլոքոսթը…

– Փաստորեն, Ձեր նշած հիմքերը մեր տարածքների զավթումից բացի, քաղաքական ու տնտեսական շահերն են ոմանց, ինչպես նաեւ տեղաբնիկ հայերից հիմնովին ազատվելու եւ հետագա պահանջատիրական ընդվզումներից խուսափելու հարցե՞րն էին:

– Այդպես էլ կարելի է ասել, ինչին հավելեմ նաեւ ռազմա-քաղաքական այն նշանակությունը, որն ունի այս տարածաշրջանը ի վերուստ: Այստեղ խաչվում են Եվրոպա-Ասիա-Աֆրիկա (Եգիպտոսով) տանող ճանապարհներն ու տնտեսական ուղիները եւ նավթա-գազային ու այլ օգտակար հանածոների շտեմարան լինելուց բացի, տարածաշրջանը նաեւ համաշխարհային մի խաչմերուկ է, որտեղ սկիզբ են առնում աշխարհի բոլոր վերաբաժանումները: Այդպես եղել է նախկինում, այսօր էլ է այդպես, վաղն էլ է լինելու դեռեւս: Ես այս ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ Եռատարածաշրջան եմ կոչել` Կովկասյան Լեռներ (Հյուսիսային եւ Հարավային Կովկաս֊ները միասին) ֊ Հայկական Լեռնաշխարհ (որ փորձում են մոռացության տալ, ինչպես հայկական ամեն բան) ֊ Մերձավոր Արեւելք…

Հավելեմ մի բան էլ, որ բացի նշյալ հիմքերից, որոնք հենված էին Հայոց Ցեղասպանության իրականացման վրա, նաեւ կա համաշխարհային մեկ այլ հիմք-երեւույթ: Դա աշխարհի հնագույնը լինելու եւ այդ «իրավունքով» աշխարհին տիրելու հանգամանքն է: Բազմիցս նշել եմ, աշխարհի հին բնածին ազգերի բնատուր հավատները փոխարինվել են ապազգային կրոններով ու գաղափարներով, սակայն ոչ մի հնագույն երկրում ազգային հավատներն ու մշակույթը, հուշարձաններն ու պատմությունը այնպես չի ոչնչացվել՝ ինչպես հայերինը: Այսօր Հունաստանում, Իրանում, Եգիպտոսում, թե Հնդկաստանում, Չինաստանում կամ Իսրայելում… մնացել են եւ ազգային հավատի գրքերն ու քրմական մատյանները, եւ պատմա-հավատամքային հուշարձաններն ու ծիսական արարողակարգերը եւ այլն, բոլոր այս ազգերի մոտ ցայսօր հիշատակվում են իրենց Աստվածները, միջազգային ասպարեզում օրինակներ են բերվում բոլոր այս երկրներում ապրող ազգերի Աստվածներից, բացի Հայ Աստվածներից: Այս թեման փակ է վաղուց, կարծես չեն էլ եղել Հայ Աստվածներ: Միջազգային մշակութային դրսեւորումներում նույնպես այդպես է, անգամ հին ժամանակների մասին պատմող շարժանկարներում կարելի է հանդիպել հույն, հնդիկ, չինացի, եգիպտացի, պարսիկ կամ հրեա Աստվածների ու Աստվածամարդկանց, իսկ հայկականի մասին ոչ մի խոսք: Նույնիսկ արհեստածին, երբեւէ չգոյ աստվածների մասին կան հուշապատումներ… Եթե սրան հավելենք նաեւ այն փաստը, որ Մերձավոր Արեւելքի ու Կովկասի Լեռների արանքից «մաքրել» են Հայկական Լեռնաշխարհ տարածաշրջանը, ապա հասկանալի կդառնա, որ մոլորակի հնագույն ազգա-մարդա-տեսակի՝ հայի (ՀԱՅ ֊Հավերժական Առաքելություն Յուրաբնույթ / Տիեզերատեսակի) մասին որեւէ հուշ անգամ չպիտի թողնվեր… Իսկ հուդա-քրիստոնեական սպանդը 301-ից փորձում է ավարտին հասցնել սույն ցնորամտությունը… Պարզապես Հայի Արարչակնիա եւ Աստվածազարմ Ծինաբանական-Գենետիկ կորողություններին ծանոթ չեն (անկարող են իսպառ խեղել) այս բոլորը, բայց շուտով կհամոզվեն դրանում:

– Այդ ինչպե՞ս:   Continue reading →

Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (4-րդ մաս) – Հունական Աստվածներ՝ Օլիմպոսի Աստվածներ – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Սկիզբը՝ թիվ 9-11-ում

http://www.hayary.org/wph/?p=4752  – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հնդկական Աստվածներ – (3-րդ մաս) – Հունական Աստվածներ.- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

– http://www.hayary.org/wph/?p=4738 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (2-րդ մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

– http://www.hayary.org/wph/?p=4721 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (1-ին մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

– http://www.hayary.org/wph/?p=4708 – («Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.) – հոդվածն ամբողջական). Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու  արհեստածին հավատալիքների սահմանագծին (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ). Հայ Աստվածները – Հայկական  Աստվածային Համակարգ` 1. Հայր Արա –Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ –մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն –ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ –սիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր –արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8.Վանատուր –հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) Աստված…

– Ափրոդիտեն գեղեցկության ու սիրո դիցուհին է:

– Աթենասը (Աթենքը) իմաստության, ճարտարության եւ արհեստների դիցուհին է:

– Արտեմիսը Լուսնի դիցուհին էր, բույսերի ու կենդանիների հովանավորը:

– Դեմետրան մայր հողի ու պտղաբերության դիցուհին է:

– Հեփեստոսը կրակի, դարբնության եւ ճարտարության դիցն է:

– Հերմեսը Զեւսի բանբերն է: Նախապես հոտերի եւ հովիվների, ապա նաեւ ճանապարհների ու առեւտրականների պահապանն է:

– Արեսը ռազմի դիցն է:

– Դիոնիսոսը պտղաբերության, խաղողի որթի, գինու եւ զվարճանքի դիցն էր: Հովանավորում է թատրոնը:

– Պոսեյդոնը գետերի, լճերի, ծովերի եւ օվկիանոսների տիրակալն էր, նավագնացների հովանավորը:

Բացի օլիմպիական ընտանիքի աստվածներից՝ կային բազմաթիվ ոգիներ, հերոսներ, որոնց հույները նույնպես պաշտում էին:

Օլիմպոսի Աստվածներ (բացի 12-ից՝ նաեւ այլ օլիմպիականներ)  
Continue reading →

Կենդանաբանական այգին է՛լ չի խեղճացնի – Լավ կլինի վերակառուցումից հետո վանդակներն իսկապես ազատավանդակներ լինեն… Նրա բաժին անաղարտությունը – Շատերին անհայտ երգչուհի-երգահանը… Տետրի ու գրչի փոխարեն՝ պլանշե՞տ…

Կենդանաբանական այգին է՛լ չի խեղճացնի

1940-ականներից հետո՝ առաջին լայնածավալ վերակառուցումը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ապրիլի 8-ին աշխատանքային շրջայցի շրջանակում ծանոթացել է կենդանաբանական այգում համայնքային բյուջեի միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հարկ է նշել, որ դեռ 1940-ական թվականներին մայրաքաղաքում հիմնված Կենդանաբանական այգում առաջին անգամ են իրականացվում վերակառուցման լայնածավալ աշխատանքներ: Տարոն Մարգարյանը այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ուղեկցությամբ նախ այցելել է կառուցվող կենդանաբուժական նոր կլինիկա, որն ինչպես նշել են պատասխանատուները, անհրաժեշտություն էր այգու համար:

Տնօրենը նշել է, որ վերակառուցումից հետո Կենդանաբանական այգին բոլորովին նոր ու ժամանակակից տեսքով եւ հարմարավետ պայմաններով այցելուներին կներկայանա: Այգու բարձրադիր թռչնարան-աշտարակը, որը վերակառուցումից հետո կդառնա կենդանաբանական այգու նոր անցակետը, կունենա տոմսարկղեր եւ տեղեկատվական կենտրոն: Փոքրիկ այցելուների համար տարածքում կկառուցվի նոր խաղահրապարակ, որն ապահովված կլինի նաեւ հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար նախատեսված ճոճանակներով: Ծրագրով ավարտին կհասցվի նաեւ խոշոր կատվազգիների համար միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր ազատավանդակի կառուցումն ու հարակից տարածքի բարեկարգումը, իսկ կապիկների որոշ տեսակների համար կկառուցվի նոր կղզյակ: Նշվել է նաեւ, որ զուգահեռ աշխատանքներ են տարվում այգու տարածքի կանաչապատման, անտառային գոտու, ջրային ավազանների ավելացման ու արտաքին լուսավորության եւ ընդհանուր էլեկտրական սնուցման մալուխների արդիականացման ուղղությամբ:

Ռուբեն Խաչատրյանն ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանի հատկացրած միջոցների շնորհիվ այգին արդեն հնարավորություն ունի իրականացնելու տարբեր հրատապ ծրագրեր: Այգու արդիականացումը լինելու է շարունակական, եւ առաջիկա տարիներին մյուս ազատավանդակները եւս կհամապատասխանեցվեն միջազգային չափորոշիչներին:

Փոքրիկիս հետ տարեկան գոնե 3 անգամ այցելում եմ Կենդանաբանական այգի: Բայց ես այստեղ ինձ երբեք լավ չեմ զգում. այգին մի տեսակ խեղճացնում էր ինձ: Գուցե նրանից էր, որ անգղին ոչ մի կերպ չէին պատկերացնում ցածր առաստաղ ունեցող վանդակում, կամ՝ առյուծին մի վանդակում, որտեղ ինքն անկարող էր թռիչքներ անել:   Continue reading →

Հայ արիները նշեցին ավանդական Զատիկը՝ Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոնը – Շնորհավո՛ր տոնդ հայուհի՝ հայ մայր, կին, քույր եւ դուստր…

Հայ արիները եւ հեթանոս ազգայնականների համախմբումն այս տարի Հայոց ավանդական Զատիկը նշեցին 2 միջոցառումներով՝ ապրիլի 5-ին եւ 7-ին:

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները առաջին միջոցառումն անցկացրին Մեծամորի տարածքում (Մեծամոր – Մեծ Մոր – Աստվածամոր – Մայր Անահիտի), որտեղ արիադավան խորհրդապաշտական ու ծիսական արարողությամբ նշեցին Զատիկը, որ նշվում է նաեւ որպես Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոն: Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները կատարեցին Հայ Աստվածամորն ուղղված արարողություն եւ փառաբանեցին Մայր Անահիտին, Ով իր Աստվածային գործառույթով ապահովում է բնության գունագեղությունն ու ծաղկունքը:

Մայր Անահիտը նաեւ բերքատվության եւ ամենայն բերրիության, պտղաբերության եւ մայրանալու Աստվածուհին է, եւ հայ արիականներն ու ազգայնականները Հայոց Աստվածամորը դիմեցին՝ բազմազավակ ու բարգավաճ ընտանիքներ ունենալու մեծ ակնկալությամբ, ազգը հայոց բազմացնելու եւ զորացնելու սրբազան պատասխանատվությամբ: 
Continue reading →

Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հնդկական Աստվածներ – (3-րդ մաս) – Հունական Աստվածներ.- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հնդկական Աստվածներ

Սկիզբը՝ թիվ 9-10-ում

– http://www.hayary.org/wph/?p=4738 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (2-րդ մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

– http://www.hayary.org/wph/?p=4721 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (1-ին մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

– http://www.hayary.org/wph/?p=4708 – (ամբողջական հոդվածը («Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.)) – Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ).– Հայ Աստվածները  –Հայկական Աստվածային Համակարգ՝  1. Հայր Արա – Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն – ռազմի ուզորության Աստված: 4. Աստղիկ – սիրո (եւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր – արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8. Վանատուր – հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) Աստված…

Պրանա (Կաղապար, Lang-sa, prana IAST), սանկսկրիտերեն բառ է, նշանակում է ներշնչում, շնչառություն, կյանք, կենսագործունեություն, քամի, էներգիա, ուժ։ Հոգնակի թվով (պրանաներ) այս տերմինը կիրառվում է մարդու՝ կենսականորեն կարեւոր էներգետիկ կենտրոնների, դրանցով էներգետիկ հոսքերի ու այդ հոսքերի՝ մարդու վրա ունեցած ազդեցությունների մասին խոսելիս։

Անվան ստուգաբանությամբ այս բառի հիմքում երկու սանսկրիտերեն բառեր են. «Պրանա»՝ կենսաուժ կամ կենսատեւ ուժ, մասնավորապես շնչառությունը, եւ «այամա»՝ արտամղում, դուրս բերում (սակայն կա թարգմանության եւ այլ տարբերակ, «յամ» բառի, որ նշանակում է՝ սանձում, կառավարում։ Հաճախ Պրանայամա բառը հենց այսպես է թարգմանվում սանսկրիտից, ինչը մինչեւ այժմ բանավեճերի առիթ է թարգմանիչների շրջանում։ Հարկ է նշել, որ Պրանայամայի ընթացքում հավասարապես կարեւոր են թե օդի / պրանայի արտամղումը, թե ներմղումը, թե դադարները արտամղումից ու ներմղումից հետո, ուստի իմաստային առումով առավել հարմար է հենց թարգմանության երկրորդ տարբերակը։

Եթե կարճ պատմական ակնարկ անենք, ապա Պրանայամայի ակունքները հինավուրց Բհարատում են, այսինքն՝ Հնդկաստանում, ուր հազարամյակներ առաջ ծնունդ է առել ու զարգանալով մինչեւ մեր օրերը հասել Յոգա գիտությունը (որ Հայաստանից է տարածվել Հոգի-Յոգի(հին հայերենով)-Յոգա՝ Հոգու գիտություն)։ Պրանայաման Յոգայի 8 հիմնական փուլերից մեկն է՝ 4-րդը։ Պրանայամայի ուսանումն ու տիրապետումը բարդ եւ համակարգված գործընթաց է ու ենթադրում է հմուտ եւ փորձառու մասնագետի առկայություն, այլապես կարող է օգուտի փոխարեն վնաս հասցնել կիրարկողին։ Պրանայաման չի կարելի շփոթել այժմ մոդայիկ դարձած շնչառական մարմնամարզության զանազան տեսակների հետ, քանի որ դրանցում գերակայող դինամիկ վարժություններն անհամեմատ մեղմացնում, թուլացնում են մարդու շնչառական եւ այլ համակարգերի փոխշաղկապված ակտիվացումը, եւ հետեւաբար, չեն կարող բերել այն էական ազդեցությանը, որին կարող է բերել հմուտ վարպետի ուղեկցմամբ կատարված Պրանայաման։ Պրանայամայի մասին հիշատակումներ կան բազմաթիվ հինդուիստական ձեռագրերում, սակայն ամենից հեղինակավոր հիմնաղբյուր է հանդիսանում Պատանջալի Իմաստունի (մ.թ.ա. մոտ 2-րդ դարի կեսեր) հեղինակած «Յոգա Սուտրա» աշխատությունը, որում ասացվածքների ոճով գրի են առնված Յոգայի մասին հազարամյակներով բերնեբերան փոխանցված գիտելիքները, որոնց հիմնաղբյուրն են համարվում Չորս Վեդաները։    Continue reading →

Հայ արիները կնշեն ավանդական Զատիկը՝ Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոնը… Շնորհավո՛ր տոնդ հայուհի՝ հայ մայր, կին, քույր եւ դուստր… www.hayary.org-ը եւ «Լուսանցք» շաբաթաթերթը՝ հայ ազգայնականության եւ ազգային հավատի դիրքերից…

Հայ արիները կնշեն ավանդական Զատիկը՝ Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոնը

Ըստ Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնի հաղորդագրության, այս տարի ապրիլի 5-ին է նախատեսված ավանդական Զատիկի տոնը:

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Մեծամորի տարածքում (Մեծամոր – Մեծ Մոր – Աստվածամոր – Մայր Անահիտի) կնշեն Զատիկը, որ նշվում է նաեւ որպես Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոն:

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները կկատարեն ծիսական արարողություն եւ կփառաբանեն Մայր Անահիտին, Ով իր Աստվածային գործառույթով ապահովում է բնության գունագեղությունն ու ծաղկունքը:

Մայր Անահիտը նաեւ բերքատվության եւ ամենայն բերրիության, պտղաբերության եւ մայրանալու Աստվածուհին է, եւ հայ արիականներն ու ազգայնականները Աստվածամորը կդիմեն՝ բազմազավակ ու բարգավաճ ընտանիքներ ունենալու մեծ ակնկալությամբ:

Հայ արիականներն ու ազգայնականները ծիսական արարողությունից եւ կրակի վրայով, երազանքներ պահած, թռչելուց հետո, գույնզգույն ներկված ձվերով ձվախաղ կկազմակերպեն, որը կավարտվի ազգային երգ ու պարով, գինեձոներով, ծիսական փառաբանումներով՝ վասն եւ ի փառս Հայ Աստվածների եւ Տիեզերքի Արարչի: Վասն ազգի բարգավաճման եւ ծաղկունքի:

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են նաեւ Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:   

Այս տոնն ասորիների համար Նոր տարվա տոն է, շնորհավորանքները նաեւ ամանորյա են: Հաբ-Նիսանը սիրո, բերկրանքի ու պտղաբերության տոն է, որը խորհրդանշում է նաեւ բնության վերածնունդը:

Շնորհավո՛ր տոնդ հայուհի՝ հայ մայր, կին, քույր եւ դուստր    Continue reading →