Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
October 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 Լուրեր | News.am
- Մենք չենք պատրաստվում Ադրբեջանի հետ քննարկել մեր Սահմանադրության հարցը. Նիկոլ Փաշինյան
- Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի
- Իրանի դեմ պատերազմի համար ԱՄՆ-ի ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը. Reuters
- Բնակարանաշինության աջակցություն ենք տալիս նաև այն բնակավայրերին, որտեղ դպրոց ենք կառուցել. փոխվարչապետ
- Թող գնան գլուխները պատին տան, էնքան մինչև հասկանան. Փաշինյանը հունից դուրս եկավ
- Թուրքիան Հունաստանի հետ վեճի ֆոնին Եգիպտոսին առաջարկել է ծովային սահմանների վերաբերյալ համաձայնագիր կնքել
- Հայաստանի փոխվարչապետը փորձել է բացատրել, թե ինչ հիմքով են Ադրբեջանին փոխանցվել Գորիս-Կապան ճանապարհի հատվածները
- Բոլոր դեպքերում, երբ եղել են երաշխավորներ, Հայաստանի համար դա ավարտվել է աղետnվ․ Նիկոլ Փաշինյան (վիդեո)
- Հայաստանի իշխանությունները ցանկանում են սեղանի խաղողի ուղղությամբ ծրագրեր իրականացնել
- Ժամանակակից Թուրքիայի տարածքում հայտնաբերվել են շան թաթերի՝ 4 հազար տարվա հնության հետքեր
Ա1պլյուս- Լրացուցիչ 45 մլն դրամ COP17-ի հետ կապված
- Ձեր վիդեոն ինչի՞ էիք ինձ ուղարկել, ուղարկեիք Թորոսյանին. Փաշինյան (տեսանյութ)
- «Վեոլիա ջուրը» կարող եք ազգայնացնել, ունեք դրա նախադեպը․ Աբրահամյան (տեսանյութ)
- Մի քիչ կմեծանաք, կհասկանաք՝ ես եմ որոշում, թե ով պատասխանի հարցին․Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին (տեսանյութ)
- Թող գլուխները տան պատին, հետո էլի տան, որ հասկանան. Փաշինյանը հունից դուրս եկավ (տեսանյութ)
- Պարոն նախարար, ասեցիք՝ մոտ օրերս կլինի, բայց արդեն 40 օր անցել ա, փոխհատուցման գումարները չեն վճարվել (տեսանյութ)
- Շահին Մուստաֆաևը պահանջե՞լ ա, որ պետք է տարածքներն ականազերծեք, նոր հանձնեք․ Ղազարյան (տեսանյութ)
- Եթե ադրբեջանցին ԹՐԻՓՓ-ով անցնելիս շեղվի ճանապարհից, ո՞նց է դա կարգավորվում․ Այվազյանը՝ Գրիգորյանին (տեսանյութ)
- «Օգնեք ինձ, մի հատ հասկանամ՝ ի՞նչ եք հարցնում»․ Միրզոյանը՝ Յոլյանին (տեսանյութ)
- Հաջորդ շաբաթ ՀՀ-ում կլինեն «Լուլուի» ներկայացուցիչները․ որքա՞ն ծաղիկ է արտահանվել ԱՄԷ (տեսանյութ)
Category Archives: Արվեստ
Նժդեհի անվերջ վերադարձը (մաս 2-րդ) – Հայոց հողին հանձնելու երրորդության գաղափարը, երեք սրբավայրերի եռանկյունահամակարգ առկայությունը… Մարդիկ ձեռքներին ամուր պահում էին Նժդեհի հուշամեդալը…
Նվիրում եմ Արցախ Բունիաթյանի մշտապայծառ հիշատակին
Սկիզբը՝ թիվ 28-ում
http://www.hayary.org/wph/?p=4357 – Նժդեհի անվերջ վերադարձը (մաս 1-ին) – «Մենք հայ ենք»-ի քվեարկության արդյունքներով, հռչակվել է բոլոր ժամանակների թիվ 1 Հայ…
Շատ տարիներ չանցած՝ հայոց այս նորագույն ուխտավայրում, ի նշանավորումն պատմական իրադարձության, դրվեցին փոքր հուշաքար եւ մետաղե ցուցանակ՝ Նժդեհի անվան, ծննդյան եւ երկրային վախճանի թվականների նշումով։
1983թ. հոկտեմբերի 7-ից ակունքվում է Նժդեհյան նախ խորհրդապահ, այնուհետ՝ արցախյան վերազարթոնքի շնորհիվ բացորոշված ամենամյա ուխտագնացությունների շարանավանդույթը, որ, Նժդեհի արարչական էությունը ցուցանող լուսասփյուռ ճառագայթի երկրաչափական սահմանմանը համարժեք, սկիզբ ունի՝ միայն սկիզբ, եւ չունի վերջ…
1986թ. հոկտեմբերի 7-ի հերթական գաղտնի ուխտայցի ժամանակ, հիշյալ նշխարատեղիում, Ամենաբարձրյալի գերագույն իշխանության անունից օրհնության կարգ է կատարում ազգանվեր քահանա (հետայդու երկար ժամանակ՝ նախ նժդեհյան ոգուժով ազատագրված ԼՂՀ Քաշաթաղի շրջանի հոգեւոր հովիվ, վարդապետ) Աթանաս Մովսիսյանը։
2000-ական թթ. սկզբին գործարար Ռուդիկ Վարդազարյանն իր ու բարեկամուհիների միջոցներով «Նժդեհ» անվամբ արծվապատկեր հուշաքար է տեղադրում՝ հընթացս ցանկապատելով եւ աստիճանապատելով։
2006թ. հուշաքարից քիչ ցած, «Հայ ասպետ» կազմակերպության Նժդեհիկների անունից ուշագրավ բացված քարագիրք է դրվում՝ «Հերոսները չեն մեռնում՝ հազարապատկվում են» փորագիր կարգախոսով։
2011թ. մի խումբ երեւանցի ազատամարտիկներ Կապանի ընկերների օգնությամբ հավելազարդում են նշխարավայրը՝ պատրաստելով նոր ենթակառուցվածքներ։
…1987թ. մայիսի 8-ին (ուշադրություն դարձրեք՝ ուղիղ 5 տարի անց, այս օրը կրկին Նժդեհի «անտես», բայց հավերժ առաջավար աջով, պիտի ազատագրվի արցախյան միջնաբերդաքաղաք Շուշին) նույն նախաձեռնող խմբակը (ուրգեն Արմաղանյանից բացի) խստագույն գաղտնապայմաններում, Նժդեհի մնացյալ մասունքներն ամփոփում է Սպիտակավորի չգործող Սուրբ Աստվածածին վանքի բակում (այժմ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի տարածք)։ Դրանց հետ հողին է ի պահ հանձնվում Վարագ Առաքելյանի կազմած ծրագրային գրությունը՝ որպես օրինակելիանօրինակ ուղերձ սերունդներին. «ԳԱՐԵԻՆ ՏԵՐՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ (ՆԺԴԵՀ)։ Հայ պարմանի, եթե երբեւիցե ձեռքդ անցնի այս փոքրիկ վկայությունը, իմացի՛ր, որ գտել ես հայ Հերոսաց Հերոս Նժդեհի հավետ սրբազան աճյունը։ Սրա տիրոջ ձայնից թնդում էին Սյունյաց բարձր լեռները, եւ հայ ազգի երկու արյունարբու թշնամիները թաքնվում էին ձորերում ու լեռներում։ Ծնկի՛ եկ այս աճյունի առջեւ, ինչպես այս նշխարները հայրենիք բերողներն ու հողին հանձնողներն արեցին։ Նժդեհի հոգին սավառնում է հայ լեռնաշխարհի վրա եւ այդ հոգին գալիք ազատագրական կռվում դարձյալ առաջնորդելու է մեզ…» (իրոք որ մարգարեաշունչ խոսքեր)։
Նժդեհի անվերջ վերադարձը (մաս 1-ին) – «Մենք հայ ենք»-ի քվեարկության արդյունքներով, հռչակվել է բոլոր ժամանակների թիվ 1 Հայ…
Նվիրում եմ Արցախ Բունիաթյանի մշտապայծառ հիշատակին
http://www.hayary.org/wph/?p=3500 – Մեծն հայորդու բաղձանքը՝ հայրենիք վերադարձն էր. Սրբազան վերաթաղում – Կգա՛ նաեւ Նժդեհի հոգու հանգստության օրը… Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին…
http://www.hayary.org/wph/?p=2879 – Գարեգին Նժդեհի գաղտնի զբոսանքը Երեւանում… Մեծ հայի 3 սրբավայրերը – Հիշեցնենք, որ Գարեգին Նժդեհի մասունքները վերաթաղվել են…
Թեեւ ամեն ժողովուրդ իր հայրենիքն ունի, մարդկությունը, սակայն, դեռ մնում է անհայրենիք։
Մարդկայնությունն է մարդկության հայրենիքը, որը մինչեւ հիմա գոյություն չունի։ (Նժդեհ)
Մեր հայրենիքի բախտի համար ես բռնել եմ Աստծո փեշից, իսկ դուք բռնեք ինձանից. առաջ գնանք դեպի ապագան… (Զանգեզուրում՝ իր դավիթբեկյան ուխտակիրներին, գայլավաշտականներին, երմանիայում՝ հայ ռազմագերիներին): (Նժդեհ)
Եթե «մարդը չափանիշ է բոլոր իրերի՝ եւ՛ գոյություն ունեցողների, որ գոյություն ունեն, եւ՛ գոյություն չունեցողների, որ գոյություն չունեն» (Պրոտագորաս), ապա Նժդեհն* էլ չափանիշն է ամենայն մարդու:
Մի աշխարհ՝ մի Նժդեհ, մի Նժդեհ՝ բազմաշխարհ*… – Գարեգին Ղազարյան
Այս տարի լրանում է հայության եւ համայն մարդկության, հիրավի, Աստվածահաս զավակներից եւ միաժամանակ առաջնորդ-հայրերից մեկի՝ Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյանի (Նժդեհ. 1886-1955) ոգեկիր աճյունի հայրենադարձման պատմակշիռ գործարշավի 32-րդ տարեդարձը, իսկ հունիսի 17-ը (1989-ից) Նժդեհի Հիշատակի եւ ուխտագնացության օրն է:
Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ Բազմահանճար Առաջնորդը, Գաղափարախոսը, Զորավարը, Փիլիսոփան (Էություն իմաստության տաճարի առավել դիպուկ բնութագրմամբ՝ Իմաստունը), Ժանրաստեղծ րող-Հրապարակախոսը, Դիվանագետը, Ճարտասանը, Բարոյագետ Հերոսապետը, անչափազանցորեն Քաղաքակրթիչ Ֆենոմենը եւ Վերազանցական Նոումենը (Իմանուիլ Կանտի փիլիսոփայության մեջ՝ մտքով անհասանելի (անիմանալի) էություն), Մարգարեն, զուգարժեքորեն ինքնանվանադիր Համամարդը, դեռ բնավ էլ ոչ վերջապես Իմացյալ Նահատակը, «Մենք հայ ենք» հեռուստանախագծի 2009-2010 թթ. աշխարհատարած համացանցային քվեարկության արդյունքներով, հռչակվել է բոլոր ժամանակների թիվ 1 Հայ, հայության գլխավոր գաղթերկրի՝ Ռուսաստանի ամենահայտնի «Նոեւ կովչեգ» ռուսերեն թերթի հարցմամբ, ճանաչվել «20-րդ դարի գլխավոր Հայը» (2010թ. ապրիլ)։
*Այս իմաստներով, ըստ իս, կարելի է լինել միմիայն այդ մեն-միակ՝ «1 Նժդեհ» երրորդութենային՝ մարմնական-հոգեւոր-ոգեղեն չափանմուշ-միավորը ոչ թե անգամ չգերազանցող /<=/, այլ ուղղակի՝ քիչ կամ շատ պակաս /</:
Նժդեհը նաեւ մերազնյա միակ Անհատն է, Ում ծննդյան հոբելյաններն արդեն 2 անգամ տոնանշվել են պետական եւ համազգային մակարդակներով՝ ՀՀ-ում, ԼՂՀ-ում եւ Սփյուռքում (2001թ. եւ 2011թ.), իսկ արդեն համաշխարհային պատմության մեջ՝ միակ մահկանացու-անմահ աշխարհիկ ործիչը, Ում աճյունամասունքները, Սուրբ Երրորդության հանգույն, ամփոփված են 3 վայրերում, այն էլ՝ Իր իսկ գլխավորությամբ ազատագրված երկրամասերում, տարբեր դարերում եւ անգամ հազարամյակներում…
Մեծամեծն Հայորդին վախճանվել է Վլադիմիրի բանտում (տխրահռչակ «Ցենտրալ»), 1955թ. դեկտեմբերի 21-ին։ Դեռ 1955թ. մարտի 3-ին Տաշքենդի (Ուզբեկստան) բանտից հարազատներին հղած նամակում գրել է. «Հայաստանից մի բուռ հող եմ վերցրել։ Դա հայրենի հողն է՝ ինձ հետ բանտում։ Կուզեմ, եթե վիճակված չէ ապրել, գոնե մեռնել հարազատ հողի վրա»։
Ստանալով Եղբոր մահվան գույժը՝ Լեւոն Տեր-Հարությունյանը (ժամանակին ինքն էլ բռնադատված բժիշկ) շտապում է Վլադիմիր, վերցնում Նժդեհի զգեստը, ժամացույցը։ Ստալինախրուշչեւյան զնդաններում Նժդեհի հեղինակած բազում արժեքավոր ձեռագրերը (տասնյակ «փիլիսոփայական տետրեր» եւ այլն), սակայն, Լեւոնին չեն տալիս, ոչ էլ թույլատրում են մարմինը տեղափոխել Հայաստան (ըստ ՀՀ առաջին գումարման Խ պատգամավոր, կամրջաշինարար, լուսահոգի Սեմյոն Բաղդասարյանի՝ բանտային բժիշկն է հավաստի տեղեկություններ իմացել այդ ձեռագրերի տեղի մասին, որոնք այժմ, ցավոք, կորած են համարվում)։
Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 2-րդ) – Առաջին անգամ մարդկության պատմության մեջ այս չորս կայսրությունները կապված էին իրար հետ… Հիշատակում է նաեւ երկու Եթովպիաների գոյության մասին…
Սկիզբը՝ թիվ 27-ում
http://www.hayary.org/wph/?p=4342 – Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (1-ին մաս) – …հեղինակները խոսում են «Հնդկաստանների» մասին, իսկ որտեղի՞ց է ծագել եւ ի՞նչ է նշանակում Հնդկաստան անվանումը… Միջնադարյան հայերեն քարտեզը եւ «Աշխարհք Հնդկացը»…
Այժմ անդրադառնանք Հնդկաստան անվան վերլուծությանը:
Օտար եւ հայերեն աղբյուրներում տեղեկություն չկա Հնդկաստան անվան ծագման վերաբերյալ: Նույնիսկ Գ. Ջահուկյանի «Հայերենը եւ հնդեվրոպական լեզուները» գրքում չի պարզաբանվում՝ այդ ո՞րն է «հնդեվրոպականը» եւ ի՞նչ է նշանակում դրա առաջին՝«հնդ» արմատը:
Բառարանի «Հայերենը եւ իլիրերենը» բաժնից տեղեկացանք, որ իլիրերեն and բառը հայերեն նշանակում է «անդ», «հանդ», «անդեայ»:
ոյություն ունի հնդկահայերեն խոսվածք (Ջուղայի բարբառ): Խոսվել է Ջուղա քաղաքում, այժմ խոսվում է Պարսկաստանի Նոր Ջուղա, Շիրազ քաղաքներում: Ջուղայի բարբառ, հայերենի բարբառ: Մտնում է Արարատյան կամ Հյուսիս-արեւելյան բարբառախմբերի մեջ (ՀՍՀ. 6):
Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում Հանդաստան (Հանդ-անդաստան) նշանակում է՝ «հանդերը, դաշտերն ու արտերը», որից հետո արվում է հետեւյալ մեջբերումը՝ «Կհսկեր Սասմա հանդ ու հանդաստան (ԱԻ)», որտեղ հանդ ու հանդաստանը, հավանաբար, Սասնա երկիրն է:
Մենք ենթադրում ենք, որ Հնդկաստան անվանումը առաջացել է հայերեն «հանդ/հունդ» արմատից եւ «ստան» վերջավորությունից, ինչը նշանակում է «երկիր», «տուն»: Ընդ որում «հանդ/հունդ» բառերը փոխկապակցված են:
Որպեսզի համոզվենք դրանում, մի մեջբերում անենք Ֆուլկանելիի «Տայնի գոտիչեսկիխ սոբորով ի էզոտերիչեսկայա ինտերպրետացիյա սիմվոլով Վելիկովո Դելանիյա» գրքից: «Նյութը (մատերիան) իր էությամբ ոգի է եւ մեզ համար անտեսանելի է մեր թերի զգայարանների պատճառով: Այդ ոգին կոչվում է հունդ, սերմ (semence), որից առաջացել է ողջ կենդանի Բնությունը»: Քանի որ «հանդ»-ը (մատերիան) բաղկացած է «հունդից», ապա երկու բառն էլ ունեն «ոգի» իմաստը:
Ըստ հին հույն փիլիսոփա Անաքասգորասի՝ նյութական աշխարհը կազմված է սերմերից, որոնք տարբերվում են իրարից մեծությամբ: Սակայն ամենամեծ սերմն էլ աչքի համար անտեսանելի է: Նա համարում է« որ սերմերի մեջ չկա ամենափոքրը, այլ կա միշտ ավելի փոքրը:
Այսպիսով՝ Հնդկաստան բառը« որը կազմված է «հանդ»=«հունդ» =«սերմ»=«ոգի» արմատից եւ «ստան» վերջավորությունից, բառացի նշանակում է Սերմի երկիր, կամ Ոգու երկիր, ու քանի որ Երկիրը «ոգի» է առնում Արևից, ապա նաեւ կնշանակի Արեւի երկիր:
Նույն իմաստն ունի Ղոշուն Դաշը (Քարահունջ աստղադիտարանի հին անվանումը), որը նշանակում է Աղավնու Դաշտ (Ոգու Դաշտ): Ելնելով այն բանից, որ Քարահունջի կենտրոնական ձվաձեւ շրջանը Երկրի խորհրդանիշն է եւ «դաշտը» նույն «հանդն» է, ապա կնշանակի նաեւ Ոգու երկիր:
Հնդկաստան անվանումը համապատասխանում է Էդեմին, որը ասորական սեպագիր արձանագրություններում կոչվում է Հինդանի կամ Հանդանիա (ինչպես գրում է Ե.Բլավատսկայան), ինչը նույն հայերեն Հանդաստանն է:
Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (1-ին մաս) – …հեղինակները խոսում են «Հնդկաստանների» մասին, իսկ որտեղի՞ց է ծագել եւ ի՞նչ է նշանակում Հնդկաստան անվանումը… Միջնադարյան հայերեն քարտեզը եւ «Աշխարհք Հնդկացը»…
«Մը ծառըմ կա Հնդու քաղաք,
Ճողեր թալե քաղքե քաղաք.
Հըմեն ճողին քյառսուն ճրագ,
Էն մեկ ճողին՝ սինամախավք»:
Ի՞նչ է մեզ հուշում այս հին հանելուկային քառատողը: Ի՞նչ կապ ունեին մեր նախնիները «Հնդու քաղաքի» հետ եւ ի՞նչ է նշանակում սինամահավքը, «40» թիվը:
Հայաստանում Հնդու քաղա՞ք է եղել…
Հենց այս, հնուց մեզ հասած հարցերի պատասխանն ենք փորձում տալ մեր հոդվածում:
Ջանալով գտնել ինչ–որ մի պատմական ակնարկ, կապված Քարահունջ հուշարձանի եւ նրա անվան հետ, որոնումների ժամանակ, ի զարմանս մեզ, նկատեցինք, որ Հայոց ձորի հայաբնակ գյուղերի ցանկում եղել է Հնդըստան անունով գյուղ (ՀՍՀ, 6):
Հաջորդ անակնկալն այն էր, որ ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում «հնդկաստանցի» բառի իմաստի բացատրությունից հետո, արվում է հետեւյալ մեջբերումը. «Բանակցությունները հայոց ժողովրդի եւ ռուսաց կառավարության մեջ այդ հարցի մասին կատարվում էին հնդկաստանցի Իսրայել Օրու միջնորդությամբ (Ր)»:
Ինչու՞ ենք մենք վերը բերված մեջբերման մեջ ընդգծել «հնդկաստանցի» բառը: Մեր խնդիրն է պրպտել ու գտնել, թե Հնդըստան (Հնդկաստան) անվանումը ինչ տեղի հետ է կապված:
Եվս մի տեղեկություն «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան»-ից. «Անգեղակոթում Մելիք Սաֆրազի մոտ հրավիրված գաղտնի ժողովին մասնակցում էր նաեւ հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչ Իսրայել Օրին, որին նրանք համարում էին անգեղակոթցի»:
Հայկական սովետական հանրագիտարանում (ՀՍՀ, 4) Իսրայել Օրու (1659-1711, Աստրախան) ծննդավայրը չի նշված: Ենթադրվում է, որ նա ծնվել է Սիսիան գյուղում:
Մեջբերված աղբյուրներում տեսնում ենք, որ Իսրայել Օրու ծննդավայրին տրվում են տարբեր տեղանուններ: Սակայն ինչու՞ էին նրան անվանում հնդկաստանցի: Այս հարցի պատասխանը գտնելու համար մենք ուսումնասիրեցինք բազմաթիվ նյութեր, ուր Հնդկաստան տեղանունն է հիշատակվում, ու նաեւ այս անվան հետ կապված այլ տեղեկություններ:
Նախ անդրադառնանք օտար աղբյուրներին:
Իսպանացի պատմաբան Բարտոլոմե դե Լաս Կասասը (1474-1566) «Հնդկաստանների պատմությունը» (Лас Касас Бартоломе де «История Индий») գրքում գրում է. «Միջին դարերում Եվրոպայում «Հնդկաստաններ» անվանման տակ հասկանում էին, ընդարձակ եւ եվրոպացիներին քիչ ծանոթ, Հարավային եւ Հարավ Արեւելյան Ասիայի շրջանները, նաեւ Հնդկաչինը, Մալակկա թերակղզին, Ցեյլոնը, Ինդոնեզիական արշիպելագը եւ Հարավային Չինաստանը, բայց ոչ բուն Հնդկաստանը (թերակղզի Հնդոստանը):
Երբ տարբերությունը երկրագնդի այս շրջանի եւ նոր հայտնաբերված անդրատլանտյան հողերի միջեւ պարզ դարձավ, Նոր Աշխարհի երկրները սկսեցին կոչվել «Արեւմտյան Հնդկաստաններ»՝ ի տարբերություն բուն Հնդկաստանի: Այս անվան մնացորդը պահպանվել է մինչեւ հիմա «Վեստ Ինդիա» տերմինով, որով անվանում են հսկայական արշիպելագը՝ տեղավորված Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների միջեւ:
Միջնադարյան աշխարհակալների մոլորությունների պատճառով է, որ Ամերիկայի բնիկները Կոլումբոսի ժամանակներից ի վեր կոչվում են հնդկացիներ, իսկ բուն Հնդկաստանի ժողովրդի վրա ամրագրվեց հնդիկներ անվանումը»:
Հայկ Նահապետը խոսել է Հայ Աստվածների հետ – Հայ Դյուցազունն Աստվածամարդ է՝ Երկրային Աստված…
Մինչ այս փառահեղ օրը, հայ–ադրբեջանական հերթական բախումների ժամանակ, արիադավան–հեթանոսական ծիսական արարողություններ են կազմակերպվել նաեւ մեր մի շարք նախաքրիստոնեական հնավայրերում, ազգահենք հուշարձանների մետ, Եռաբլուրում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ու այլ վայրերում…
Օգոստոսի 11-ի վաղ առավոտյան հայ արիներն ու արիադավան-հեթանոս ազգայնականները հերթական անգամ նշեցին Նավասարդի ավանդական տոնը: Այն նշվում է բազում դարեր եւ այդ օրը փառաբանվում է Դյուցազուն Հայկը՝ Տիտանյան Բելի դեմ տարած հաղթանակի համար:
Մեր փառահեղ Նախնի Հայկը, ինչպես Սասնա Դավիթը Հայոց էպոսի, Արարչի եւ Աստվածների կամոք վերադառնում է Հայոց Երկիր, որ ազատագրի այն՝ մեր սերմից զորացած ու մեր երկիրը նվաճած տիտաններից… Այդ օրը, աշնանային արեւադարձից 40 օր առաջ, Հայկը հաղթեց Արարատը նենգորեն զավթած Բելին, վերատիրեց Հայոց Երկիրը ու հային բերեց ազատ կյանք:
Նահապետը հայ ազգի հիմնադիրը չէ, ինչպես շարունակում են պնդել հայի տարիքը նվազեցնելու միտում ունեցողները: Հայ ազգը Արարչի արարած 7 բնածին ազգերից մեկն է, եւ Հայոց փառահեղ նախնին ազգի այն ներկայացուցիչներից է, ով մեր պատմական Աստվածամարդ էություններից մեկն է, որ այդ ժամանակահատվածում կատարեց իր եւ հայ տեսակի առաքելությունը…
Արարիչն է արարել Հայ Աստվածներին՝ ստեղելով Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ (ՀԱՅ), որ պիտի տիեզերական առաքելությունն իր շարունակեր նաեւ Երկրում, արդեն որպես Արարչածին Ազգատեսակ ու Մարդատեսակ: ԱրԱրիչն ԱրԱրեց ԱրԱրածին ԱրԱրատում եւ ԱրԱրչածին ԱրԱրածն այդ Հայ Աստվածների Զարմից էր եւ ուներ Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ… Նա Արի Մարդն էր՝ Արի Մանը՝ Արմանը կամ Արմենը՝ Արորդիների՝ Աստվածամարդկանց` Երկրային Աստվածների Ծինը (Գենը):
Եվ զորավոր ու հաստատուն է Աստղիկի սերը, եվ արդար ուժ է Վահագնի զորությունը – Հայ արիներն ու ազգայնականները կնշեն Հայոց Վարդավառը… Իսկ եկեղեցու համար՝ Այլակերպությու՞ն, թե՞ Վարդավառ…
Հայ արիականները եւ հեթանոս ազգայնականները ավանդության համաձայն այսօր՝ հուլիսի 25-ին կնշեն Հայոց Վարդավառի տոնը: Այն ամենասիրված ու զանգվածային տոներից է, որ նշվել է ինչպես նախահեթանոսական եւ հեթանոսական ժամանակներում, այնպես էլ այսօր՝ քրիստոնեական համարվող, բայց այդպես էլ քրիստոնեավար չդարձած Հայաստանում:
Ինչպես տեղեկացրեցին ՀԱՄ լրատվական-տեղեկատվական կենտրոնից, Հայ Արիական Միաբանության ու Հայ Ազգայնականների Համախմբման անդամները այսօր Հայոց Սրբազան տոմարով եւ Արեգակնային անշարժ օրացույցով Աստղիկ օրը կկազմակերպեն հայ-արիական ծիսական տոնակատարություն:
Հազարամյակներ շարունակ, անգամ 301-ի հուդա-քրիստոնեական ներխուժումից ու հայոց ցեղասպանդից հետո, այդ տոնը նշվում է որպես Հայոց սիրո Աստղիկ Աստվածուհու տոն: Աստղիկը սիրո եւ գեղեցկության մարմնավորումն է հայոց մեջ, եւ առհասարակ Տիեզերքում, քանզի միայն Հայ Աստվածային Համակարգում է, որ ի սկզբանե եղել է Սիրող Զույգերի Արարչակնքում…
Այսինքն՝ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի եւ Հայոց սիրո ու գեղեցկության Աստվածուհի Աստղիկի սերը ցայսօր եզակի է ներաստվածային պատմության մեջ, որ ստացել է Տիեզերքի Արարչի հովանավորությունն ու հավերժանալու առաքելությունը… Հայի զորությունն ու սերն ի սկզբանե միահյուսվել են, ինչը մեր Աստվածային Համակարգին ու Հայ Տեսակին օժտել է արդարամտությամբ՝ Արարչակարգին հավատարիմ մնալու Առաքելությամբ… Եվ արդար ուժ է Վահագնի զորությունը, զերծ չարությունից ու բիրտ լինելուց… Եվ զորավոր ու հաստատուն է Աստղիկի սերը, զերծ սին ու տկար դրսեւորումներից…
Հայ արիներն ու ազգայնականները հերթական տոնական միջոցառմանն ավանդական ջրախաղով միմյանց կջրեն հայ արի քրմերի կողմից օծված ջրով, եւ մեծ ու փոքր ջրոցի խաղալով կփառաբանեն Աստղիկ Աստվածուհուն եւ սերը, որ տիեզերաստեղծ միջուկն է արարչական, քանզի ամեն բան արարվել է սիրով ու առաքինությամբ:
Վարդ՝ Վ-Արդ նշանակում է Գերագույն-Վերին Սերումի Խորհուրդ, Գերագույն Սիրո Խորհուրդ: Վարդավառը նախաշնում է Գերագույն Սիրո Խորհրդով վառվել-խանդավառվելը, օծվելը: Ջուրը նախանշում է մաքրություն-մաքրագործություն, ջրվելը՝ մաքրվել, իսկ Սիրո Գերագույն Խորհրդի կրող եւ պահապան Աստղիկ Աստվածուհուն (յուրաքանչյուրը՝ նաեւ իր սիրուն) ընդառաջ գնալու համար կատարվել է ջրով մաքրվելու-օծվելու արարողություն, ինչը արիադավան-հեթանոսական ավանդույթ է, որն 301-ից այս կողմ ինչքան էլ փորձում են վերացնել հայոց տոների արիադավան-հեթանոսական հետքերը՝ անարդյունք է լինում, ազգը գենետիկ-ծինաբանական հիշողությամբ պահպանում է նախնական իմաստը…
Վարդավառի տոնական արարողությունն այս անգամ էլ կկազմակերպվի (Հայոց Սրբազան Տոմարով Աստղիկ օրը) սառնորակ Քարի լճի մոտ՝ Արագածի գագաթները բարձրանալու ճանապարհին:
Եվ զորավոր ու հաստատուն է Աստղիկի սերը… Եվ արդար ուժ է Վահագնի զորությունը… – Հայ արիներն ու ազգայնականները նշեցին Հայոց Վարդավառը…
Հայ արիականները եւ հեթանոս ազգայնականները ավանդության համաձայն նշել են Հայոց Վարդավառի տոնը: Այն ամենասիրված ու զանգվածային տոներից է, որ նշվել է ինչպես նախահեթանոսական եւ հեթանոսական ժամանակներում, այնպես էլ այսօր՝ քրիստոնեական համարվող, բայց այդպես էլ քրիստոնեավար չդարձած Հայաստանում:
Հայ Արիական Միաբանության ու Հայ Ազգայնականների Համախմբման անդամները հուլիսի 25-ին՝ Հայոց Սրբազան տոմարով եւ Արեգակնային անշարժ օրացույցով Աստղիկ օրը կազմակերպել են հայ-արիական ծիսական տոնակատարություն:
Հազարամյակներ շարունակ, անգամ 301-ի հուդա–քրիստոնեական ներխուժումից ու հայոց ցեղասպանդից հետո, այդ տոնը նշվում է որպես Հայոց սիրո Աստղիկ Աստվածուհու տոն: Աստղիկը սիրո եւ գեղեցկության մարմնավորումն է հայոց մեջ, եւ առհասարակ Տիեզերքում, քանզի միայն Հայ Աստվածային Համակարգում է, որ ի սկզբանե եղել է Սիրող Զույգերի Արարչակնքում…
Այսինքն՝ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի եւ Հայոց սիրո ու գեղեցկության Աստվածուհի Աստղիկի սերը ցայսօր եզակի է ներաստվածային պատմության մեջ, որ ստացել է Տիեզերքի Արարչի հովանավորությունն ու հավերժանալու առաքելությունը…Հայի զորությունն ու սերն ի սկզբանե միահյուսվել են, ինչը Հայոց Աստվածային Համակարգին ու Հայ Տեսակին օժտել է արդարամտությամբ՝ Արարչակարգին հավատարիմ մնալու Առաքելությամբ…
Բավ է Հայ Ազգ – պետք է վերականգնել Արարող Հայի (Հայ Արիական Ցեղի) հավատն ու ինքնությունը…
https://www.facebook.com/photo.php?v=728827520492504 – Բավ է Հայ Ազգ – Արարող Հայը՝ Տիեզերածին Տեսակ…
http://www.hayary.org/wph/?p=2683 – Հայոց պատմություն եւ եւ ազգային-ազգայնական գաղափարներ… Հայ տեսակի ծագումն ու կազմավորումը…
http://www.hayary.org/wph/?p=2682– Հայոց տոներ եւ ծեսեր… Հայ Արիական տոնացույց – Առաջին անգամ նշված են բոլոր Հայ Աստվածների տոները… Հայոց Սրբազան Տոմարն ու արեգակնային անշարժ օրացույցը…
http://www.hayary.org/wph/?p=2681 – Ազգային Ինքնություն. Ունե՞նք, թե՞ փնտրենք… Մեկարարչական Հայ Աստվածները… Բազմաստվածություն՝ մեկարարչականությամբ… Աղոթի՛ր եւ փառաբանի՛ր քո’ Աստծուն` Հայի՛ Աստծուն ու Հա՛յ Աստծուն…
http://www.hayary.org/wph/?p=3356 – Հայ-Արիական տեսանյութեր Պարզաբանում են հայ արիները.- Ներկայացնում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը… Թուրքիան պետք է վերադարձնի հայկական բոլոր բռնազավթված հողերը՝ Հայ Աստվածների կամոք եւ զորությամբ… Հայի Հավատը Արարչական է եւ Հայի Առաքելությունը եւս Տեսաժապավենը նկարահանել է թրքուհի երիտասարդ կինոռեժիսորը Երեւանում ու Գառնիում եւ այն ներկայացվել է Թուրքիայում՝ երիտասարդ կինոռեժիսորների փառատոնում: ՀԱՄ պայմանը՝ ներկայացնել տեսաժապավենն առանց աղճատման՝ պահպանվել է…
Հայի տեսակ, որ պահանջված է այսօր եւ առմիշտ… Եվ միտքն է շարժում մարմինը Երկրում, ինչպես հոգին՝ այսպես կոչված բաց Տիեզերքում…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
Հայաստանի Հանրապետությունը հայերի բնօրրանի մի չնչին մասն է, որն իր փոքր տարածքով ու թույլ տնտեսությամբ հայտնվել է աշխարհի ուժեղների ընկերակցությունից դուրս, իսկ քաղաքական, տնտեսական, հոգեւոր-մշակութային եւ այլ առումներով՝ ոչ նպաստավոր պայմաններում:
Առկա այս ճահճում հայ ազգը, որպես Արարչածին Հայ Գենի (Աստվածներ եւ Մարդիկ, նաեւ Երկնային Հոգե–Ոգեղեն Էակներ) մի մասնիկ եւ ծինաբանական ժառանգորդ, փորձում է վերագտնել իր հիմնական՝ արարչատուր տեղն ԱրԷգԱկ–ի եւ ԱրԱրԱտ–ի հովանու ներքո: Եվ այդ գործընթացի մեջ, միջազգային ու ներազգային խրթին ու բազմաբնույթ քաղաքականության խաչմերուկում, տեղի է ունենում հզոր պետությունների ռազմա-քաղաքական, սոցիալ-տնտեսական, հոգեւոր-գաղափարախոսական, լեզվա-մշակութային ու այլ տարաբնույթ շահերի բախում, որն ընթանում է Երկրագնդի աշխարհաքաղաքական քարտեզի հերթական ու պարբերաբար վերաձեւման համար…
Այս հանգամանքներում վերստին ծագել է անհրաժեշտություն՝ վերհիշելու անցած, ճշտելու ներկա եւ հստակեցնելու ապագա ուղիներն ու նպատակները, ըստ այդմ էլ կառուցելու եւ վարելու հստակ ու հաստատուն, միահյուսված արտաքին ու ներքին քաղաքականություն:
Հայաստանի Հանրապետության իշխանություններն ամեն կերպ պետք է ձգտեն հզոր պետությունների հետ վարել ճկուն եւ փոխլրացնող երկկողմանի շահավետ քաղաքականություն՝ ստեղծելով հնարավորինս անկախ բազմաոլորտային քաղաքականությամբ առաջնորդվելու հնարավորություն: Այլապես, դառնալով որեւէ հզոր պետության կամ համաշխարհային ինչ-որ խմբավորման կցորդ, կստորագրենք մեր ինքնադատապարտման մահախոսականը՝ օտարին ծառայելով մինչեւ ուժերի վերջնական սպառումը…
Արիական՝ «Արդար ուժն է ծնում բնական իրավունք» կենսակարգից դուրս են շպրտվել «արդար» եւ «բնական» էությունները, եւ այսօր աշխարհում իշխում է «Ուժն է ծնում իրավունք» հասկացողությունը: Միայն Հայ Աստվածային Համակարգում է առկա Ուժի եւ Սիրո համադրումը, ինչը, որպես Արարչի Կամք եւ Տիեզերական Գործառույթ, իրականացվում է Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի եւ Սիրո ու գեղեցկության Աստվածուհի Աստղիկի հավիտենական միասնությամբ: Ոչ մի այլ Աստվածային Համակարգ չունի նման ներհամակարգային համադրություն, ինչը Հայ Գենի արդարադատ, կենսունակ ու հարատեւ լինելու գրավականն է: Ուժն առանց սիրո վերածվում է բռնության, սերն առանց ուժի՝ տարփանքի: Եվ հենց այսպես է առաջնորդվում ներկայիս աշխարհակարգը՝ ապազգային, անբարո եւ անհոգի իր պարտադրանքներով:
Սա չի կարող խոչընդոտ դիտարկվել հայոց նպատակների իրականացման համար: Ամեն խանգարիչ կամ քայքայիչ երեւույթ պիտի ընդունել որպես մարտահրավեր, հաղթահարել այն, ինչը կկրկնապատկի հավատը սեփական ուժի նկատմամբ եւ կզորացնի կամքը՝ վերջնական հաղթանակին ուղղված:
Հզոր Հայաստանի վերաստեղծումը մեր բոլոր սերունդների ամենաառաջնային խնդիրն ու սուրբ պարտականությունն է: Դրա համար պետք է հասնել համազգային ու համապետական միասնության, ինչը կարող է իրականանալ հայոց ազգային պետության եւ օրենսդրության դեպքում:
Այդ պետությունը համայն հայության պաշտպանն ու տունը պիտի դառնա: Համահայկական օրենքներ, բանակ, դրամատուն եւ այլ կառույցներ պետք է գործեն այդժամ: Սա թույլ կտա Հայկական լեռնաշխարհի, բնական ու պատմական Հայաստանի ամբողջական տարածքի, պատմության ընթացքում ստեղծված բոլոր պետական (եւ այլ) կազմավորումների միակ իրավաժառանգորդը լինելու իրավունքը գործնականում միջազգայնացնել:
Այսպես էլ հայ ազգը բազում հազարամյակներ հայոց պատմության, ավանդական ու սովորութական, հոգեւոր ու մշակութային, գիտական, լեզվա-կրթական ու բոլոր այլ արժեքների, հարստությունների տերն ու իրավաժառանգորդը լինելով, կդառնա պահանջատեր միջազգային ասպարեզում:
Իսկ Հայաստանի ազգային պետության կառավարությունը, որպես Հայք-Հայաստանի (Ուրարտու, Հայասա, Արատտա եւ այլ անվանումներով նաեւ) բոլոր իշխանությունների ու թագավորական հարստությունների իրավաժառանգորդ, կներկայացնի իր համազգային ու միջազգային ծրագրերը՝ վասն իրագործման:
Այդ քայլը վաղուց են արել ՀՀ տասնյակ պաշտոնյաներ… Նույնը փորձում են անել Գառնո տաճարի հետ…- Ո՞վ է հովանավորել Հասմիկ Պողոսյանին եւ ինչու՞ չի պատասխանում Հովիկ Աբրահամյանը…
«Գառնիում արդեն նստարանները տեղադրվել են, սակայն սրճարանի հարցը վերջնական կլուծվի հուլիսի վերջին»,- գրել են մի շարք կայքեր: News.am-ը գրել է. «Գառնիի արքունական բաղնիքի դիմաց բացօթյա սրճարան կառուցելու վերաբերյալ մշակույթի նախարարությունն իր վերջնական որոշումը կկայացնի միայն հուլիսի վերջին, իսկ մինչեւ այդ դիտարկում է անցկացվում՝ պարզելու համար, թե անցած տարվա համեմատ զբոսաշրջության աճ կա, թե՝ ոչ»: Այս մասին ասել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» (որը Գառնո տաճարի հարցում լիիվ հակառակ՝ չ-պահպանության գործին է լծվել) ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը. «Այս պահին որեւէ գործողություն Գառնիում չի կատարվում, ընդամենը հանգստի նստարաններ են տեղադրվել: Առաջիկա 2 ամիսների ընթացքում էլ դիտարկում է անցկացվելու՝ պարզելու համար, թե զբոսաշրջության աճ կա, թե ոչ, հանգստի նստարանների տեղադրումից հետո ինչ-որ բան փոխվել է, թե ոչ, քանի որ զբոսավարները համոզված են, որ եւ՛ նստարանները, եւ՛ սրճարանի տեղադրումը, կնվազեցնի զբոսաշրջիկների այցը պատմական տաճար»,- ասել է նա:
Մշակույթի նախարարությունն ու ՊՈԱԿ-ը հայտարարել են, թե դեռ ապրիլի կեսերից քննարկումներ են անցկացնում շահագրգիռ կողմերի հետ՝ որոշելու տաճարի տարածքում սրճարան կառուցելու նպատակահարմարությունը: Սակայն, ինչպես պարզեցինք՝ Հայ Արիական Միաբանությունը՝ արտաքին ասպարեզում հայկական արժեքները քամուն (հասկանալ՝ թուրքին, ադրբեջանցուն, վրացուն կամ իրանցուն) տվող մշակույթի նախարարության կողմից շահագրգիռ կողմ չի համարվում… Դիմեցինք ՀԱՄ լրատվական կենտրոնին՝ տեղեկություն ստանալու համար: Պատասխանեցին, որ մշակույթի նախարարությունը ոչ մի անգամ այդ հարցով չի փորձել զրուցել հայ արիների հետ: Նրանք դա շատ «տրամաբանական» համարեցին. «Մշակույթի նախարարությունը հազիվ էլ քննարկումներ անցկացնի նրանց հետ, ովքեր իրենց հետ համաձայնելու, ինչ-ինչ զիջումների գնալու միտումներ են ցույց տվել: Իսկ հայ արիականները եւ համախմբված ազգայնականները միանշանակ դեմ են հայ արիադավան հոգեւոր տաճարի տարածքում սրճարանի կամ այլ՝ պատմական ու հոգեւոր համադաշնությունը խաթարող կառույցի հայտնվելուն… Սա հակամշակութային նախարարության որոշ անձանց կաղապարված ուղեղներին անհասանելի է, քանի որ հոգեւորը հասկանալու համար հոգով հայ պետք է լինել… Ցավոք, Հայաստանում պատմական իրողությունները հավաստում են, որ բազում գենախեղվածներ ու այլասերներ ունենք…»:
Իսկ ի՞նչ են պատրաստվում անել հայ արիները, եթե հունիսին շարունակվի շինարարությունը: Մեզ պատասխանեցին, որ իրենք այդ մասին հստակ հայտարարել են ու բաց նամակ են հրապարակել. «Մենք ասել ենք, որ այդ սրճարանը համահունչ չէ պատմական տաճարի հինավուրց պատմությունը ներկայացնելու համապատկերին, ու նաեւ խաթարելու է արիադավան-հեթանոս արորդիների ծիսական ու տոնական միջոցառումներին՝ իր ներկայությամբ ու երաժշտությամբ… հայ արիները նաեւ խոկում են տաճարի շրջակա տարածքում, քանի որ սա միակ հեթանոսական քիչ թե շատ կանգուն օջախն է ներկայիս Հայաստանում (նաեւ տարածաշրջանում): Այս ամենը չի կարող մի օր չհանգեցնել արյունահեղություն, ինչը կարող է լինել նաեւ առաջին իսկ օրը…
Մեր ավանդապատումները շարքից – Երեւան – …ընթերցվում են նաեւ Իրպունի, Էրբունի, Երեբունի ձեւերով… Պաշտող ցեղի՝ արի կամ Էրի (ցեղի) աւան իմաստն ունի…
Մերավանդապատումները – Երեւան
Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ.) եւ թիվ 1-19-ում
http://www.hayary.org/wph/?p=4135 – Մեր ավանդապատումները – Գեղարքունիք.- Սեւանա լճի տեղում ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով… Վանեցիները գաղթում եւ վերաբնակվում են Սեւանի ափերին…
http://www.hayary.org/wph/?p=4155 – Մեր ավանդապատումներ շարքից – Երեւան… Գոյություն ունեն Երեւան անունը մեկնող բազմաթիվ բացատրություններ եւ ավանդություններ…
http://www.hayary.org/wph/?p=4175 – Մեր ավանդապատումները.- Արին-բերդ բլուրում հայտնաբերված արձանագրությունը պարզաբանել է Երեւանի հիմնադրման եւ տեղադրման հարցերը… Երեւան անունը բխեցնելով Էրիա /արիա/ ցեղի ու երկրի անունից…
20-րդ դարավերջին եւ 21-րդ դարասկզբին Երեւան անվան ծագման հարցը նորից հայտնվեց ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում: Առաջ քաշվեցին նոր տեսակետներ ու ենթադրություններ: Ուրարտագետ Հ. Կարագեոզյանը Արգիշտի 1-ինի արձանագրության մեջ բնակավայրի անունը կարդում է Երեբունե (Երեբոն չվկայված ձեւից) եւ համարում, որ Երեբունեն բաղկացած է Եր կամ երե (բույն) բաղադրիչներից, որը նշանակում է «երջանիկ քաղաք»:
Է.Դանիելյանը ենթադրում է, որ Էրեբունի անունը ծագել է Արա Գեղեցիկի անունից: Փորձ է արվում Երեւան անունը կապել նաեւ «երեւացող, երեւան» բառի հետ, երբ կրակով տրվող ազդանշաններով փոխհամաձայնեցվում էին ամրոցների պաշտպանների գործողությունները վտանգի ժամանակ: Սակայն նշենք, որ կրակի (նաեւ ծխի) միջոցով միշտ հնարավոր չէր տեսանելի կապ պահպանել: Եղանակային անբարենպաստ պայմանները, ցերեկվա լույսը (իսկ ռազմական գործողությունները հիմնականում ցերեկն էին լինում), հեռավորությունը անիմաստ կարող էին դարձնել կրակ վառելը, այն չէր երեւա: Ընդունելով այդպիսի ռազմավարական հնարքի գոյությունը՝ չենք կարող ընդունել, որ դա կապ ունի Էրեբունի-Երեւանի անվանակոչության հետ: Կան նաեւ ուսումնասիրողներ, որոնք առաջարկում են Երեւան անվան ստուգաբանությունը թողնել ապագային, երբ կհայտնաբերվեն նոր արձանագրություններ, սակայն հնարավոր չէ միանշանակ ասել, թե հետագայում հայտնաբերված նոր արձանագրությունները կարող են ավելին ասել, քան Էրեբունի անվանումն է:
Արգիշտի 1-ինի արձանագրություններում վկայված անունները Երեւան (Էրեբունի) անվան ցայժմ հայտնի հնագույն գրավոր հիշատակություններն են (ընթերցվում են նաեւ Իրպունի, Էրբունի, Երեբունի ձեւերով):
Հայտնի է, որ Երեւանի տարածքը բնակեցված է եղել ավելի վաղ, քան հիմնադրվել է Էրեբունի ամրոցը: Թե ինչ անուներ են կրել Երեւանի տարածքում հայտնաբերված հնագույն բնակավայրերը, հատկապես այսօրվա Շենգավիթը, որ մոտավորապես 6000 տարեկան է, հայտնի չէ: Այս իմաստով կարեւորվում է Էրեբունի անունը՝ որպես հայոց մայրաքաղաքի մեզ հայտնի հնագույն անուն:
Մեր ավանդապատումներ շարքից – Երեւան… Գոյություն ունեն Երեւան անունը մեկնող բազմաթիվ բացատրություններ եւ ավանդություններ…
Երեւանի ավանդապատումները
Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ.) եւ թիվ 1-17-ում
Երեւանն աշխարհի հնագույն քաղաքներից է: Նրա տարածքում կատարված հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ մարդն այստեղ ապրել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ: Հատկանշական է այն փաստը, որ Երեւանի տարածքն անընդհատ բնակեցված է եղել: Ուսումնասիրությունները պարզել են, որ քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել եւ տարբեր պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր: Ժամանակագրական առումով քաղաքի տարածքում հայտնաբերված հնագույն բնակավայրը Երեւանյան կամ Հրազդանյան քարայրն է (Երեւանյան լճի մոտ, Հրազդան գետի ձախ ափին), որի հնագույն, ստորին շերտը (4-5 մշակութային շերտ) թվագրվում է մուստերյան շրջանով (100 000 – 35 000 տարի առաջ): Այնուհետեւ, Երեւանի տարածքում մարդու բնակության հետքերը հայտնաբերվում են նոր բնակավայրերում՝ ստեղծելով պատմական հուշարձանների մի ամբողջական շղթա: Թվարկենք դրանք. Շենգավիթ, (մ.թ.ա. 4-2-րդ հազարամյակներ), Ծիծեռնակաբերդ, Ավան, Զեյթուն թաղամասեր, Կայարանամերձ հրապարակ (մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կես), Կարմիր-բերդ (մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջ), Կարմիր-բլուր (մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջ -1-ին հազարամյակի սկիզբ), Արին բերդ (Էրեբունի, մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկիզբ), Ավան-Առինջ (մ.թ.ա. 2-րդ-1-ին դարեր), վաղ միջնադարյան Երեւան (Կենտրոն), Երեւանի բերդ (7-րդ դար, 16-րդ դար) եւ այլն:
Ուսումնասիրողներին (Ղ. Ալիշան, Ղ. Ինճիճյան) եւ Երեւան այցելած օտարերկրյա ճանապարհորդներին (Ժ. Շարդեն, Ռոբերտ Կեր Փորտեր, Ուիլյամ Աուզլեյ, Լինչ) հետաքրքրել է հատկապես Երեւան անունը:
Երեւան անունը (յերեւան ձեւով) հայ մատենագրության մեջ առաջին անգամ հանդիպում է V դարի հնագույն մի հիշատակարանում (ՙՀնոց եւ նորոց պատմութիւն վասն Դավթի եւ Մովսէսի Խորենացւոց, թուղթ Դիոնէսիոսի՚, Կ. Պոլիս, 1874):
Երեւանի մասին հաջորդ հիշատակությունը վերաբերում է 607թ., երբ Դվինում հրավիրված եկեղեցական ժողովին մասնակցել են նաեւ Դավիթ Երեցը եւ Ջոջիկ անունով վանականը Երեւանից («Գիրք Թղթոց» մատենագրութիւն նախնեաց, 1901):
VII դարի պատմիչ Սեբեոսը եւս վկայություն ունի Երեւանի մասին, կապված 642-643թթ. արաբական արշավանքների հետ (Սեբէոս, Պատմութիւնք, 1672 թ., Ձեռագիր մատյան, 2639): Հովհ. Դրասխանակերտցու (IX-X դդ., Պատմութիւն Հայոց), Ս. Անեցու (XII դար, «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց»), Ստ. Օրբելյանի (XIII դար, «Պատմութիւն նահանգին Սիսական») եւ այլ մատենագիրների աշխատություններում եւս հիշատակություններ կան Երեւանի մասին: Հայ մատենագրությունում Երեւանը հիշատակվում է Երեւան, Էրեւան, Էրվան, Էրուան, Երեւան, Արեւան եւ այլ ձեւերով:
Հայ էթնոսի մասին – Ավանդաբանություն… Պատմագրական ակնարկ… Հայագիտական ակնարկ… – Հայոց Լեռնաշխարհից հնդեվրոպական քաղաքակրթության սփռումը դեպի Արեւելք եւ Արեւմուտք…
Ավանդաբանություն
Հայ էթնոսի ծագումնաբանությունը ամբողջովին ուսումնասիրված եւ բացահայտված չէ, սակայն այն բավականին ամբողջական է, որը թույլ է տալիս մեզ արդեն վստահորեն կատարել պատմական էքսկուրս: Այսօր արդեն Հայ էթնոսի ծագումը եւ տեղաբնակ լինելու հանգամանքը այլեւս չի վիճարկվում:
Ըստ ավանդույթի, Համաշխարհային ջրհեղեղի ժամանակ (որը, ըստ ժամանակակից ուսումնասիրություների, տեղի է ունեցել 19000 տարի առաջ), Հին Կտակարանի Նոյը իր փրկությունը գտավ ԱՐԱՐԱՏՅԱՆ աշխարհում, իսկ Շումերական մշակույթի ԶԻՀՈւՍՈՒԴՐԱՆ (Ziusudra)՝ Մաշու Լեռներում, նույն ինքը՝ Արարատյան Լեռներ:
Արեւելյան Վարդապետության (իմա քրիստոնեություն) շրջանի հայոց պատմագիր Մովսես Խորենացու շնորհիվ մենք գիտենք, որ հայերը ծագում են Հայկ նահապետից: Ըստ Մովսես Խորենացու, Հայկը սերում է Նոյի ավագ որդի Հաբեթից, Հայկը Նոյի 5-րդ սերունդն է՝ Հաբեթ (Japheth), Գամեր (Gomer), Թիրաս (Tiras), Թորգոմ (Togarmah) Հայկ (Haik):
Մ. Խորենացին «Հայոց Պատմություն»-ում գրում է, որ Հայկը ապստամբեց Բաբելոնի տիրակալ Բելի (Belus/Belos) դեմ, Վանա լիճի մոտ Հայկը պատերազմեց Բելի դեմ, ջարդեց նրա զորքը, սպանեց նրան ու դրեց հայոց պետության հիմքը, ըստ այդմ՝ մեր երկրը կոչվեց ՀԱՅՔ: Համաձայն ավանդույթի՝ Արմենիա անվանումը Հայոց աշխարհին տրվել է ի պատիվ Հայկի որդի Արամի: Պետք է այստեղ շեշտենք, որ Հայկական Լեռնաշխարհի բազում անուններ տրված են հայոց պետության հիմնադիր Հայկի սերունդների անուններով:
Աքմենյան (պարսկական) շրջանի պալատական պատմիչ Մար Աբաս Կատինան Հայերի մասին ասում է. «Աստվածներից առաջիններն ահեղ էին եւ երեւելի, եւ աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի ու բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը… հսկաներից էլ սերում է Հայկը»:
Վանատուրը հայոց օջախների եւ հյուրընկալության Աստվածն է… Ընտանիքի միջազգային օրը… Հայաստանում չե՛ն խրախուսվի համասեռական ու նմանատիպ ընտանիքները… Պետք է արգելվեն հայ ընտանիքի արժեհամակարգին ոչ հարիր դասընթացները…
Վանատուր Աստծո տոնը՝ Արեւելյան ու Արեւմտյան Հայաստանների ժամանակավոր սահմանագլխին
Գարնանային տոնական հաջորդականությունն իր բնական սահմանագլխին է հասնում հենց Վանատուրյան տոներին:
Ինչպես տեղեկացրեցին ՀԱՄ լրատվական կենտրոնից, երեկ՝մայիսի 15-ին՝ Շիրակի մարզում հայ արիները նշել են Վանատուր Աստծո տոնը: Տոնախմբությունը կայացել է Հայաստանի Արեւմտյան եւ Արեւելյան (արհեստական ու ժամանակավոր բաժանված) սահմանագծային հատվածներից մեկում: Ծիսական արարողությունը կազմակերպել են ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները, ովքեր փառաբանել են Հայոց հյուրընկալության եւ օջախի Աստծուն՝ հայ տներն ու ընտանիքները միշտ հյուրընկալ պահելու, Հայաստան աշխարհը վերամիավորելու եւ լի ու առատ դարձնելու համար: Հայրենատիրական վերամիավորման ծեսը կատարել են քրմեր Արմոգը, Արեգը եւ Արամը:
Տարիներ առաջ հայ արիների վերականգնած ու վերաիմաստավորած տոներից մեկն է Վանատուրի տոնը: Եվ արդեն պարբերաբար տոնվում են Հայ Աստվածների բոլոր տոները՝ համապատասխան ծիսակարգով ու տոնականությամբ: Սա հայ արիներին հաղորդում է հազարամյակների հայոց շունչն ու հավատի ոգին, զորացնում հային ու հայի Աստվածներին...
Հայ արիները փառաբանել են նաեւ Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին՝ Հայք-Հայաստանը բաժանող արհեստական սահմանները վերացնելու եւ Արարչատուր Հայկական Լեռնաշխարհը վերստին հայության Միացյալ Տունը դարձնելու ձոներգությամբ: Հայկական Լեռնաշխարհը Հայոց Մեծ Օջախն է, Իսկ Հայոց Տան հովանավորը Վանատուր Աստվածն է, ում՝ հայոց դիցակարգում կոչում են նաեւ Օջախի Աստված: Հայ Արիական Միաբանությունը, մինչ այս, մայիսյան հաղթականտոներին մեծարել է նաեւ բոլոր ժամանակների հայ հերոսներին, փառաբանել նրանց, ովքեր հաղթանակներ պարգեւելով՝ ապահովեցին Հայաստանի, հայության եւ հայ օջախների անդորրն ու զարգացումը: Տոնական արարողությունը շարունակվել է ավանդական ուտեստների ու ըմպելիքների համտեսմամբ, երգ ու պարով, ծիսական փառաբանումներով եւ գինեձոներով:
Գարնանային տոնական հաջորդականությունն իր բնական սահմանագլխին է հասնում հենց Վանատուրյան տոներին – Վանատուր Աստծո տոնը՝ Արեւմտյան ու Արեւելյան Հայաստանների ժամանակավոր սահմանագլխին…
Տարիներ առաջ հայ արիների վերականգնած ու վերաիմաստավորած տոներից մեկն է Հայոց հյուրընկալության Աստված Վանատուրի տոնը: Եվ արդեն պարբերաբար տոնվում են Հայ Աստվածների բոլոր տոները՝ համապատասխան ծիսակարգով ու տոնականությամբ:
Սա հայ արիականներին հաղորդում է հազարամյակների հայոց շունչն ու հավատի ոգին, զորացնում հային, հայի երկիրն ու հայի Աստվածներին…
Հայ արիականները Վանատուր Աստծո տոնը նշեցին մայիսի 15-ին՝ Շիրակի մարզում՝ Հայաստանի Արեւմտյան եւ Արեւելյան արհեստական ու ժամանակավոր սահմանագծային հատվածներից մեկում: Ծիսական արարողությունը կազմակերպեցին ՀԱՄ Հոգեւոր հանձնածմբի քրմերն ու քրմի թեկնածուները, ովքեր փառաբանեցին Հայոց հյուրընկալության եւ օջախի Աստծուն՝ հայ տներն ու ընտանիքները միշտ հյուրընկալ պահելու, Հայաստան աշխարհը վերամիավորելու եւ լի ու առատ դարձնելու համար: Հայրենատիրական ծեսը կատարեցին քրմեր Արմոգը, Արեգը եւ Արամը:
Հայ արիները փառաբանեցին նաեւ Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին՝ Հայք-Հայաստանը բաժանող արհեստական սահմանները վերացնելու եւ Արարչատուր Հայկական Լեռնաշխարհը վերստին հայության Միացյալ Տունը դարձնելու ձոներգությամբ: Հայկական Լեռնաշխարհը Հայոց Մեծ Օջախն է, Իսկ Հայոց Տան հովանավորը Վանատուր Աստվածն է, ում հայոց դիցակարգում կոչում են նաեւ Օջախի Աստված:


