Daily Archives: December 22, 2012

Լուսանցքի թիվ 263-ի հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան)

1. Անվտանգությունը խելոքի կամ խարդախի ասպարեզ չէ – Թաքնագիտությունը անվտանգության երաշխիք… Արմեն Ավետիսյան – ՀԱՄ առաջնորդ
2. Վասն Հայ Աստվածների եւ Նվիրյալ Հոգիների… Մաղթանքներ հայ ազգի թե՛ հեթանոս եւ թե քրիստոնյա հատվածին…
3. Ձմեռային արեւադարձ է՝ Միհր Աստծո վերածնունդը – Իսկ աշխարհի վերջի ազդարարումը կրոնա-քաղաքական խեղկատակություն է…
4. Հայկական «Վիքիլիքս»-ի առեղծվածը կպարզվի 2013-ին… Ամերիկյան ստորությունն անսահմա՞ն է – Անբարո հարձակում հեթանոսության դեմ…
5. Նախագահների մրցավեճը տապալվում է – ՀՀ 3 նախագահներից կպայքարի միայն 3-րդը՞… Սփյուռքը եւս ընտրկալվում է…
6. Կոտրու՞մ են, թե՞ կոտրվում են – Զուրաբյանն ու Ծառուկյանը կլքե՞ն Հայաստանը… Այսօր գաղտնալսումներն ամենուր են…
7. Ժողովրդագրական վիճակը հուսադրող չէ… Եվ մայրաքաղաքային դիմագիծ – Երբ Երեւանյան փողոցը հայատյացի անունով է…
8. Արցախը անկախության սպասումով – Երեւանը հապաղում է… Կոնգրեսականի հորդորը… Դավադրություն Ռուսաստանի դեմ…
9. Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդի տեղ… Բաժանորդագրվեք եւ կարդացեք «Լուսանցք»…

Անվտանգությունը խելոքի կամ խարդախի ասպարեզ չէ

Արմեն Ավետիսյան – Հայ Արիական Միաբանության առաջնորդ

– Մարմինը Կենաց Սկզբունքի եւ Հոգու (Ոգու) Առաքելության իրականացման նախապայմանն է:

– Բացի Հայրենիք-Բնօրրանից՝ ունեցի՛ր քո Հոգեւոր Հայրենիքը (Հայ Աստվածների Տիեզերաաշխարհը):

– Նյութեղեն է այն, ինչ զգայական է (ընդհուպ մինչեւ գենետիկ հիշողության երեւակումները):

Continue reading

Վասն Հայ Աստվածների եւ Նվիրյալ Հոգիների –

Աստվածամայր Անահիտի արձաններից մեկի բեկորների տեղաձոխման եւ ՆԺդեհի անվան հրապարակի «ազատագրման» հարցերը…

Հայ Արիական Միաբանությունը բազմիցս դիմել է ՀՀ իշխանություններին՝ Անահիտ Աստվածուհու պղնձաձույլ արձաններից մեկի գլուխն ու ձեռքի մի մասը Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելու համար:

Continue reading

Ձմեռային արեւադարձ է՝ Միհր Աստծո վերածնունդը

Իսկ աշխարհի վերջի ազդարարումը կրոնա-քաղաքական խեղկատակություն է

Ձմեռային արեւադարձին՝ դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը, Հայ Արիական Միաբանությունը կնշի Հայոց արդարադատության Աստված Միհրի վերածնունդը: Այդ օրը ձմեռային արեւադարձի օրն է նաեւ, ու Միհր Աստվածը այս բնական կարգի վերահաստատումից պաշտվել է նաեւ որպես լույսի ու ջերմության Աստված (Արեգակ-Աստված):

Continue reading

Հայկական «Վիքիլիքս»-ի առեղծվածը կպարզվի 2013-ին

Զարմանալի բաներ շատ են լինում մեր քաղաքական դաշտում: Դրանցից մեկն էլ այն է, որ ՀԱԿ հանրահավաքում, որը նվիրված էր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան եւ տեղի է ունեցել Ազատության հրապարակում, հայտարարվել էր. «Մենք չենք հավատում Եվրոպային»:

Սա ասել էր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, ով վերստին դժգոհություն է հայտնել 2008թ. մարտի 1-ի քննության առիթով, քանի որ եվրոպական կառույցները այս հարցն արդեն ճշտված եւ փակված են համարել:

Continue reading

Նախագահների մրցավեճը տապալվում է

– Սփյուռքը եւս ընտրկալվում է

Վերջերս խորհրդարանական էթիկայի մասին շատ են խոսում պատգամավորները, նիստերն ու ասուլիսներն ավելի բուռն են անցնում: Անգամ քաղաքական ուժերի հարցերն են բացահայտ քննարկվում «հակաէսթետիկական» բառապաշարով: Ընդդիմադիրները բարկացել են (հասկանալի է, քանզի հույսեր էին փայփայում) եւ բարձրաձայնում են, թե ԲՀԿ-ին մի հնարված կարգավիճակ է տրվել: Ինչքանով ԲՀԿ-ն իշխանական չէ, այնքան էլ հստակ եւ ապացուցելի է, որ ընդդիմադիր էլ չէ: Ուրեմն ի՞նչ փոփոխության մասին էր խոսքը. կարծես հենց նոր հասկացած լինեն ԲՀԿ-ին ապավինողները:

Continue reading

Կոտրու՞մ են, թե՞ կոտրվում են

Այսօր գաղտնալսումներն ամենուր են…

Համացանցում տարածված ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի սրճարանային զրույցի ձայնագրությունը մեծ աղմուկ է բարձրացրել: Այդ զրույցի ժամանակ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի գործիչները նախագահի ընտրություններին ընդառաջ ինչ-որ պայմանավորվածությունների են փորձել գալ:

Continue reading

Ժողովրդագրական վիճակը հուսադրող չէ

Բայց այնքան վատ է, որ նույնիսկ կառավարությու՞նը չի հերքում

Մեր երկրում ժողովրդագրական վիճակն այնքան լավ չէ, որ այդ մասին խոսում է անգամ կառավարությունը: Դա երեւաց գործադիրի՝ երեկ հաստատած ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2013թ. պետական ծրագրից: Այդ փաստաթղթով կառավարությունը մտադիր է խնդրի լուծման ուղիներ փնտրել:

Պատկերը ներկայացնենք թվերով:

Continue reading

Արցախը անկախության սպասումով

– Կոնգրեսականի հորդորը – Դավադրություն Ռուսաստանի դեմ…

ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին եւ քննարկում է եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին եւ անցկացվող դիտարկումներին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ:

Continue reading

Հայկական խոհանոց… – Շաբաթվա մարզական կյանքից…

– Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ…

– «Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Ձկնապուր

Continue reading