Daily Archives: September 15, 2017

Հայկական դիրքերը կբարելավվե՞ն – Բաքուն սովորել է, որ միակողմանի խախտումներն ու սադրանքներն անպատժելի են եւ միջազգային քաղաքականության երկակի չափորոշիչների առկայությամբ անգամ շահեկան են դառնում… Երեւանն ու Ստեփանակերտը միայն զարմանքն ու զայրույթն է ապրում ԵԱՀԿ ՄԽ միօրինակ ու անդեմ հայտարարություններից…

ԵԱՀԿ ԽՎ նախագահ Քրիստին Մութոնենը (Ավստրիա) մի շարք հրատապ հարցեր է քննարկել Ադրբեջանի ղեկավարության հետ, այդ թվում՝‘նախագահ Իլհամ Ալիեւի, Միլլի Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի, վարչապետ Արթուր Ռասիզադեի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հակամարտությունների կարգավորումը, ընտրությունները, մարդու իրավունքներն ու ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի ակտիվ ներգրավվածությունը եղել են երկկողմ  քննարկումների օրակարգում:

Հաշվի առնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, որոնք շփման գծում հանգեցնում են զոհերի, Քրիստին Մութոնենը ընդգծել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթացի հրատապությունը: Նա նշել է, որ ձախողումը կշարունակի պատճառել անընդունելի մարդկային կորուստներ, ինչպես նաեւ կհանգեցնի տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ տնտեսական զարգացման խաթարմանը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է առաջնահերթ լինի ինչպես միջազգային հանրության, այնպես էլ տեղական իշխանությունների համար»,- ասել է Քրիստին Մութոնենը՝ նշելով, որ առաջիկա ամիսներին նա նույն ուղերձով հանդես կգա նաեւ Երեւանում, քանի որ «այս հակամարտության խաղաղ լուծմանն այլընտրանք չկա»:

ԵԱՀԿ ԽՎ նախագահը Ադրբեջանում հանդիպել է նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Կարեւորել է միջմշակութային եւ միջկրոնական փոխանակումները՝ որպես  վստահության ամրապնդման միջոցառումներ հակամարտությունների կարգավորման ժամանակ: «Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության միջեւ աճող շփումները կարող են հանդիսանալ լարվածության նվազեցման եւ համագործակցության խթանման հզոր միջոց»,- ասել է նա՝ կրկնելով մյուս եվրագործիչների անգիր արած տողերը՝ այդպես էլ չանսալով իրականության ձայնին:   Continue reading

«Ադրբեջանական լվացքատան» փնթիությունը – Կաշառակերության եւ կաշառատվության ադրբեջանական բացահայտ կացութաձեւը այլեւս չի հանդուրժվում, առավել եւ, որ եվրապաշտոնյաներ կան կեղտաջրերում… Բացի եվրոպական կառույցներից, Բաքվի փողերի լվացման եւ մարդու իրավունքների խախտումների հարցերով քննարկումներ են լինում նաեւ ԱՄՆ-ում… Անդրադարձ նաեւ հայասպան ռամիլ սաֆարովի «հունգարական ծախու գործին»…

http://www.hayary.org/wph/?p=6508Ադրբեջանական առ եւ տուր. ծախու եվրոպացիների գործերը – Ադրբեջանի իշխող վերնախավը՝ 2,9 մլրդ դոլարի կաշառատվության գաղտնի ծրագիր է իրագործել – ծրագիրը ստացել է «ադրբեջանական լվացքատուն» անվանումը… Նախկինում եւս եղել է – բայց «ռուսական լվացքատուն»… Նոր կոռուպցիոն սկանդալ է ծավալվում Իլհամ Ալիեւի ու նրա մերձավորների շուրջ…ԵԽԽՎ. Ադրբեջանի կողմից կոռուպցիայի ու «փողերի լվացման» սենսացիոն բացահայտումներ…

Կաշառակերության եւ կաշառատվության ադրբեջանական բացահայտ կացութաձեւը այլեւս չի հանդուրժվում եվրոպացիների կողմից, հատկապես, որ դրանք առավելապես առնչվում են հենց եվրոպական պաշտոնյաներին, դիվանագետներին եւ այլոց:

ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը նաեւ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում արդարադատության համակարգի վերաբերյալ, հատկապես խոսքի ազատության եւ արդարադատության ոլորտներում: Ավստրիացի պատգամավոր Ստեֆան Շենախի եւ ռումինացի Ցեզար Ֆլորին Պրեդայի կողմից հեղինակած բանաձեւի նախնական տարբերակում ափսոսանք է հայտնվում, որ վերջին սահմանադրական փոփոխությունները կարող են նվազեցնել գործադիր իշխանության հաշվետվողականությունը խորհրդարանի նկատմամբ, իսկ դատարանների անկախությունը շարունակում է մնալ ոչ բավարար:

Հիշեցնենք, որ վերջին սահմանադրական փոփոխությունները ալիեւների կլանին տալիս են խանական կամ սուլթանական կարգավիճակ, ինչը թույլ կտա երկիրը վերածել խանության: Նախագահ Իլհամ Ալիեւի 1-ին տեղակալը իր կինն է՝ Մեհրիբան Ալիեւան, ինչը նշանակում է, որ խանական ընտանիքը հաջորդ նախագահի պաշտոնում դիտարկում է կամ սույն տիկնոջը կամ Իլհամ Ալիեւի որդու թեկնածությունը:

Հանձնաժողովը նաեւ մտահոգություն է հայտնել խոշոր չափերով փողերի լվացման գործում Ադրբեջանի կառավարության ունեցած կապի առնչությամբ՝ կոչ անելով այդ երկրի իշխանություններին անհապաղ սկսել անկախ եւ անկողմնակալ քննություն:   Continue reading

Հերթական ադրբեջանական ձախողումը – Իսրայելի եւ Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանից կարտաքսվի՝ Իլհամ Ալիեւի «մեծահոգաբար» ներումից հետո… Զարմանալի էր, սակայն Մոսկվան այդպես էլ չկարողացավ իր քաղաքացուն «ստանալ» դեռ եղբայրական Մինսկում, որտեղ էլ կատարվեց եղբայրական Բաքվի վճարովի խնդրանքը…

Իսրայելի եւ Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը հնարավոր է Ադրբեջանից արտաքսվի ինչպես Իսրայել, այնպես էլ Ռուսաստան. այս մասին ասել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել է նրան ներում շնորհելու մասին կարգադրություն: «Ալեքսանդր Լապշինի արտաքսման փաստաթղթերը պատրաստ են: Նրան ազատ են արձակում: Բայց նա ինքը դեռեւս չի ընտրել ճշգրիտ երթուղին, կարող է գնալ ինչպես Իսրայել, այնպես էլ Ռուսաստան»,- նշել է փաստաբանը: Նրա խոսքով, բլոգերն այժմ գտնվում է Կենտրոնական հոսպիտալում: «Ես ինքս դեռ չեմ տեսել նրան: Խոսել եմ բժիշկների հետ: Նրանց խոսքերով, իրեն լավ է զգում»,- հայտնել է Էդուարդ Չերնինը:

Հիշեցնենք, որ Արցախ այցելած Իսրայելի ու Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող բլոգերին ձերբակալեցին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ապա հանձնեցին Բաքվին՝ իբր Ինտերպոլով հետախուզվողի, ինչը հետո հերքվեց: Պատճառն այն էր, որ Արցախ այցելելուց հետո բլոգերին արգելված էր այցելել Ադրբեջան, իսկ նա կարողացել էր մուտք գործել այդ երկիր Ուկրաինայի անձնագրով: Այս տարվա հուլիսի 20-ին ադրբեջանական դատարանի որոշմամբ՝ նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, չնայած Բաքվում պահանջում էին 6,5 տարվա ազատազրկում։   Continue reading

Քայլեր, որ զերծ կպահեն կցորդի կարգավիճակից – Իսրայելը շարունակում է Հայաստանի հետ մերձեցման քաղաքականություն վարել… Իսրայելի եւ Չինաստանի հեռանկարային քայլերը Հայաստանում հետաքրքիր են, քանի որ այս երկրները միջազգային ասպարեզում կարեւոր դիրքեր ունեն եւ աշխարհում տեղի ունեցող գործընթացների հիմքերում են…

http://www.hayary.org/wph/?p=6423#more-6423Ի՞նչ ունեն կիսելու հայն ու հրեան – Հրեաները հետաքրքրվա՞ծ են Հայաստանով… Հնարավոր է նաեւ ոչ քաղաքական համագործակցություն, եթե հրեան իրապես նպաստի, որ հայինը տրվի հային…Իրականում հայն է մարդկության արարման եւ փրկության երկրի տերը, որտեղ խաչվում են Երկրի ու Երկնքի օրենքները… Հայ-հրեական հարաբերությունները ջե՞րմ են…

http://www.hayary.org/wph/?p=6497Ի՞նչ կլինի, եթե տարածաշրջանում դաշնակցեն հակառակորդները՝ Հայաստանն ու Իսրայելը… Հայ-հրեական հարաբերությունները թերեւս աշխարհի ամենահին հարաբերություններից մեկն է… – Իսրայելը փոխու՞մ է իր տարածաշրջանային առանցքը… – Հիմա կաշխուժանա՞ն հայ-հրեական գործարար կապերը… – Հոլոքոստով անցածը կհասկանա՞ Եղեռն ապրածի ցավը… – Կճանաչի՞ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը…

http://www.hayary.org/wph/?p=6496Անե՞լ, թե՞ չանել այդ քայլը՝ ընդառաջ Իսրայելին… Երեւանը իր զինտեխնիկան կթարմացնի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Իրանի հետ համագործակցելով… Պաշտպանական ոլորտում Ադրբեջանն ու Իսրայելը 5 միլիարդ դոլարի պայմանագրեր են կնքել… հայերի ու հրեաների մեջ շատ կան ընդհանրություններ, բայցկան նաեւ կնճռոտ ծալքեր, ու շատ կարեւոր է, որ լինի երկխոսություն… Հայաստանում Իսրայելի հետ համագործակցության դեմ կողմեր կան նաեւ… Բաքուն ցանկանում էր անօդաչուների հնարավորությունները փորձարկել հայկական դիրքերի վրա – իսրայելական օպերատորները մերժել են դա…

Իսրայելը շարունակում է Հայաստանի հետ մերձեցման քաղաքականություն վարել: Այս անգամ Հայաստան էր ժամանել Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի խորհրդարանական Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մինասյանի, խմբի անդամներ Միքայել Մելքումյանի, Գագիկ Մելիքյանի, Գեւորգ Գորգիսյանի եւ Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 12-ին իսրայելական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառում կատարել հուշամատյանում:

Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի այցից հետո, երբ լուրջ քաղաքական շարժ գրանցվեց հայ-իսրայելական հարաբերություններում, սա թերեւս գործնական այց է առավելապես, նախնական քայլեր նախանշելու հետագա գործունեության համար:   Continue reading

Հայաստանը՝ համադրող քաղաքականության կրող – Պաշտոնական Երեւանը միշտ նշել է, որ Հայաստանը ձգտում է կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ… Հայաստանը չի պատրաստվում ԵԱՏՄ-ն փոխել ԵՄ-ով, ավելին՝ մեր պետությունը կամուրջ է դարձել նաեւ ԵԱՏՄ-ի ընդարձակման համար…

http://www.hayary.org/wph/?p=6509Չկա նման հարց՝ ՀԱՊԿ, թե՞ ՆԱՏՕ.- Սադրանք Հայաստանի նկատմամբ. ո՞վ փորձեց համատեղել անհամատեղելին… Արդյո՞ք ժամանակը չէ ցույց տալ աշխարհին, որ մենք պահանջում ենք զատել մեզ մեր թշնամիների հետ բարեկամություն կամ գործընկերություն խաղալուց… Ավելի պարզ՝ երբ Ադրբեջանին եւս հրավիրում են, Հայաստանը հրաժարվում է մասնակցել: Սա է մեր տեսակետը… Իսկ ԵՄ-ՀՀ նոր համաձայնագիրը՝ ստորագրման շեմին…

Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ, ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ Մարթա Այվազյանը նշել է. «Նույնիսկ փոփոխված, համեմատաբար սահամանփակ դրույթներ պարունակող համաձայնագրի ստորագրումը կարելի է միայն դրական քայլ համարել։ Դա կապահովի Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության ինստիտուցիոնալ շարունակությունը, որն ամեն դեպքում ի նպաստ կլինի մեր երկրին, հիմք կհանդիսանա Հայաստանում ԵՄ-ի ներկայության եւ ակտիվ գործունեության շարունակության համար»։ Նա եւս Ենթադրում է, որ այս համաձայնագրում  ներառված դրույթները համաձայնեցված են Ռուսաստանի հետ, եւ եթե Մոսկվան վերջին պահին հերթական անգամ խոչընդոտի դրա ստորագրմանը, ինչը, հաշվի առնելով ներկայիս Ռուսաստանի վարքագիծը, չի կարելի բացառել, ապա դա պայմանավորված կլինի նախեւառաջ որեւէ երրորդ կողմի հետ Ռուսաստանի հարաբերություններով։

Սակայն, արդեն տարիներ շարունակ, Հայաստանը կարողանում է համադրել Արեւմուտքի եւ Ռուսաստանի շահերը՝ կապված Հայաստանի հետ, ինչը ցայսօր միայն դրական ազդեցություն է թողել մեր արտաքին քաղաքականության հիմքում: Եվ դժվար թե Հայաստանը մեկ անգամ եւս նահանջի Եվրամիության հետ հարաբերությունները կարգավորելուց: Առավել եւս, որ այս անգամ այն հաստատ չի ընկալվի եվրոպական համագործակցության կողմից, ինչը գուցե ցանկալի է Մոսկվայի համար, սակայն ոչ երբեք՝ Երեւանի:   Continue reading

Հոգեւոր թնջուկ, որ նաեւ քաղաքական է – Արցախյան խնդիրը նոր հնչողություն է ձեռք բերում հատկապես տարածաշրջանային այլ սրացումներից հետո… Մի՞թե բավական չէ այս անհեթեթությունը շարունակել եւ՛ քաղաքական եւ՛ հանրային եւ՛ հոգեւոր եւ՛ բոլոր այլ հանդիպումներին, հայն ու թուրքը անհամատեղելի են գենետիկորեն, առավել եւս, որ զավթել ու հաստատվել են մեր հայրենիքում…

Արցախյան խնդիրը նոր հնչողություն է ձեռք բերում հատկապես տարածաշրջանային այլ սրացումներից հետո, երբ Ադրբեջանը փորձում է օգտվել միջազգային այս կամ այն խառնաշփոթ վիճակից, իբր Արցախի խնդրին լուծում տալու համար: Այս հարցում միջնորդները ընտրության ոլորտում ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներից, ԱԳ նախարարներից բացի, փորձում են բանակցության սեղանի մոտ բերել նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, մտավորականներին կամ հոգեւորականներին:

Վերջերս Մոսկվայում հերթական անգամ հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հոգեւոր առաջնորդները, Սբ. Դանիելի պատրիարքանիստ վանքում՝ հրավերով Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքի։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ «Եռակողմ հանդիպման ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին: «Հակառակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների արդյունքում կատարվող հայտարարությունների, հոգեւոր առաջնորդներիս կոչերի եւ պատգամների, այսօր հրադադարի պայմաններում շարունակում է լարված մնալ իրավիճակը սահմանագծում, շարունակում են զոհվել զինվորներ եւ երբեմն նաեւ սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակիչներ: Հատկապես մտահոգիչ ենք համարում քաղաքացիական բնակչության թիկունքում պատսպարվելու եւ այն միտումնավոր թիրախի վերածելու դեպքերը: Սահմանից անդին չեն դադարում ռազմատենչ կոչերը, աճող սպառազինության վերաբերյալ հայտարարությունները… իսկ փխրուն հրադադարը մի նոր իրողության է բերում, որին ականատես եղանք 2016թ. ապրիլին, երբ ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ»…   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Արա Գեղեցիկ կամ՝ բացարձակի ընկալումը որպես նոր հինգի դրույթ (մաս 2-րդ)… «Հայր արա եւ արա գեղեցիկ» դրույթները հանդես են գալիս որպես աշխարհակառուցողական դոգմաներ, նաեւ ցույց են տալիս եւ մատնանշում են այն էթնոսին, որը կանգնած է քաղաքակրթության ակունքներում… Ցույց տվեցինք քաղաքակրթական անցումները գեղեցիկ անելու համակարգով՝ որպես Արարչության հիմնական բաղադրիչ…

…Գեղեցիկի եւ Տգեղի այս սկզբունքային պայքարում գեղեցիկը կամ ռացիոնալիզմը ազատեց մարդուն մարդ զոհաբերելու իռացիոնալիզմից, մարդը դիտարկվեց որպես բարձրագույն արժեք, որի գործը եւ ստեղծածը արված է գեղեցիկ՝ կատարյալ է…

Սկիզբը՝ թիվ 31-ում

http://www.hayary.org/wph/?p=6504Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Արա Գեղեցիկ կամ՝ բացարձակի ընկալումը որպես նոր հինգի դրույթ (մաս 1-ին)… Գեղեցիկ անելը ոպես Հինգի դրույթ եւ Մեկ ամբողջականություն հոգեւոր կրոնական եւ ծիսական դաշտում ներկայանում է այսպես… Շումերական ավանդազրույցներում մարդու արարումն ու գեղեցիկ անելու խնդիրը շաղկապված են իրար…

Գեղեցիկ անելու քաղաքակրթական խնդիրը Եգիպտոսից տեղափոխվեց Արեւմտյան Ասիա՝ Խեթերի երկիր, ապա նաեւ Միկենյան Հունաստան: Սովորաբար ընդունված է, որ գեղեցիկը, համաչափ կամ ոսկե միջինի գեղագիտությունը ձեւավորվել է հունական աշխարհում, եւ այս դրույթը չի վիճարկվում, չնայած այն բանի, որ Միկենյան Հունասատանի քաղաքակրթության գլուխ կանգնած էր Փոքր Ասիայի զինվորական արիստոկրատիան կամ Արարչական համակարգի հինգերեոդ ռանգը զբաղեցնող կատարյալ անձը։ Միկենյան մշակույթը գոյատեւեց մինչեւ մ.թ.ա. 2100, այս հասարակությունը նույնպես չկարողացավ ամբողջական ընկալել գեղեցիկ անելու խնդիրը եւ, իմ կարծիքով, այդ խնդիրը լուծելու համար է, որ Ասիայի Արեւմտյան մասում՝ Հունաստանում, քաղաքակրթական դաշտ մտան Արարչական համակարգի թագավորական՝ կեսարական եւ մարդկային՝ կատարյալ անձ ռանգերով Ախայացիները։

Ախայական  մշակույթը  գոյատեւեց  մոտ  1000 տարուց ավելի եւ վերջնականապես  այն անկում ապրեց Տրոյական պատերազմի ավարտով։ Տրոյական պատերազմից   հետո գեղեցիկ անելու իրավունքը, որպես Արարչական համակարգ, անցավ հայկական կողմին, եւ հայկական կողմը վերադարձավ Վան։

Հայկական կողմից մեկ ճյուղ փռյուգներ,  փառակիրներ՝ լուսավորը տարածողների անվամբ, շարժվեցին Եվրոպական հյուսիս- արեւելք: Այդ ճյուղի սերունդն է Ալեքսանդր Մակեդոնացին։ Հայկական կողմից մեկ այլ ճյուղ փռյուգներ՝ փառակիրներ անունով, Վանից գնացին դեպի   հարավ արեւմուտք եւ հետագայում պատմության մեջ հաստատվեցին որպես ֆարսի՝ փառսիներ։ Փռյուգներ՝ փառակիրներ, լուսավորը տարածողների անվամբ հանդես եկող հայկական կողմի վերնախավը որպես ամբողջական իրավունք ստացավ Արարչական համակարգը եւ Խեթական թագավորներից խորհրդանշանների եւ ծիսական համակարգը եւ սկսեց ձեւավորել Ա(ու)րմեն պետությունը, իսկ ավելի ստույգ՝ Ուրարտական Կայսրությունը։   Continue reading

Ախուրյանի ջրավազանային տարածք.- Եթե տնտեսության զարգացումը բնապահպանության շղթայում դիտարկենք (մաս 2-րդ)… Ախուրյանի ջրավազանային տարածքը արդյունավետ կառավարելու համար անհրաժեշտ ու պարտադիր պայման է պաշարների վերագնահատումը – Ինչ կառույցներ կան այս տարածքում եւ ինչքան են ջուր քամում…

Սկիզբը՝ թիվ 31-ում

http://www.hayary.org/wph/?p=6505Ախուրյանի ջրավազանային տարածք – Երբ խնդիրները շատ են, մոտեցումն էլ՝ զուտ սպառողական (մաս 1-ին)… Ստորերկրյա ջրերը կազմում են Արարատյան արտեզյան ավազանի մասը եւ համարվում են Հայաստանի խմելու ջրի ռազմավարական պաշար…Այդ պաշարների վերագնահատումը անհրաժեշտ եւ պարտադիր պայման է՝ հենց այդ պաշարների ռացիոնալ կառավարման համար…

Ինչպես նկատեցինք նախորդիվ, Ախուրյանի ջրավազանային տարածքը արդյունավետ կառավարելու համար անհրաժեշտ ու պարտադիր պայման է պաշարների վերագնահատումը:

Ու որպեսզի նաեւ հաշվարկների հետ կապված ծավալումներում չսխալվենք, զուգահեռ հարկ է դիտարկել, թե, ասենք, այս տարածքում քանի ձկնաբուծարան կա, քանի ՀԷԿ է կառուցված եւ կառուցվելու՝ հնարավոր ազդեցությունը ջրերի մակարդակի վրա թույլ տալու կամ արգելելու նպատակով: Թե ինչ քայլեր է որոշել ձեռնարկել գործադիրը՝ ի դեմս բնապահպանության նախարարության, կներկայացնենք դեռ, բայց դրանք հասկանալու համար նախ գանք այն հարցին, թե ինչ կառույցներ կան այս տարածքում եւ ինչքան են ջուր քամում:

Ջուր խմում են այս տարածքում գյուղատնտեսական, ձկնաբուծական, հիդրոէներգետիկական, արդյունաբերական ոլորտները:

Գյուղատնտեսությունն այս տարածքում տնտեսության առաջնային ճյուղերից է. 456 հազ 900 հա գյուղհող կա: 2016թ. հունվարի 1-ի դրությամբ Ախուրյանի ՋԿՏ-ում ոռոգման նպատակով թույլատրված տարեկան ջրօգտագործումը կազմում է 1343,3 մլն խմ: Ոռոգման ենթակառուցվածքների վատթար վիճակի պատճառով ջրակորուստները ցանցում կազմում են մոտ 50%: Այն դեպքում, երբ շուրջ 18 հազ հա գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողեր չեն մշակվում Ախուրյանի ՋԿՏ-ի ստորին հատվածում (Մեծամորի գետավազանում)՝ հիմնականում ոռոգման ջրի պակասի պատճառով:   Continue reading

Երբ սրբությունը դարձրել ենք ապրանք.- («Քաղաքացու մտահոգություններ» շարքից «Ջուրը» վերնագրված այս խոհը Էդուարդ Իսաբեկյանինն է՝ գրված 2002թ.: Անտիպ էջերից է, եւ այն մեզ է տրամադրել Իսաբեկյան ցուցասրահը)… «Սեւանը արդեն ճահիճ դառնալու ճամփին է… Անհնարին բան է ապրել առանց ջրի, կարելի է ապրել առանց հացի անգամ, առանց մերսեդեսների, բայց առանց ջրի»…

Քաղաքացու մտահոգություններ» շարքից «Ջուրը» վերնագրված այս խոհը Էդուարդ Իսաբեկյանինն է՝ գրված 2002թ.: Անտիպ էջերից է, եւ այն մեզ է տրամադրել Իսաբեկյան ցուցասրահը:

* * *

Ջուրը աստվածային պարգեւն է մարդկությանը, եւ Հայաստան երկրում սրբագործվելով դարձել է պաշտամունքի արժեք, «առարկա»: Եվ դա խոսքեր չեն: Այս դժբախտ երկիրը առանց ջրի, հեռու չգնանք, կնմանվեր այն մոլորակներին, որոնց մեջ գիտնականները «կյանք» են փնտրում եւ որն էլ չկա: Ոմն կյանք կոչեցյալի միակ նախապայմանը ջուրն է, որ ինքը բնությունը մեզ նվիրել է «անշահախնդիր» վայելելու եւ ապրելու համար:

Ես մանուկ հասակում լսել եմ զարմանալի եւ անպատմելի հեքիաթներ վիշապների, հրեշների մասին, որոնք նստելով ջրի ակունքին, իրենք են վայելել, թողնելով մյուսներին՝ ժողովրդին, ծարավ, տոչոր, պահանջելով զոհ՝ ջուր տալու դիմաց: Եվ տվել է ժողովուրդը մանկահասակ աղջիկների այդ հրեշներին՝ ջրի դիմաց եւ ամեն անգամ նույնը, մինչեւ եկել է մի պատանի, երեւի Վահագնի կերպարանքով, որ սատկացրել է, կտրել հրեշի գլուխը եւ ազատել ջուրը վիշապից եւ նորից նվիրել մեզ՝ հայերիս:

Ախր հեքիաթը, որ շատ ավելի լավն էր, քան իմ նկարածը, այսօր վաղուց չեն պատմում երեխաներին… իսկ ինչու՝ չգիտեմ…   Continue reading

Հայկական խոհանոց – Կանաչ սոխով ճլմբուր… Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Ավելի քան 7 մլրդ. դրամ՝ սպորտին – Աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի տարբեր մարզերում ու մայրաքաղաք Երուանում… Հռոմի Պապը ողջունել է հոկեյիստների ընդունած հռչակագիրը… Բանակային ձեռնամարտ ու թայլանդական բռնցքամարտ՝ մեկ հարկի տակ… Հունաստանում պարգեւատրել են Ռոման Ամոյանին… Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Լեւոն Արոնյանը մտավ 1/4 եզրափակիչ… Ֆուտբոլի Հայաստանի 2017-18թթ գավաթի խաղարկությունը մեկնարկեց… Բարձրագույն խմբի խաղերը… Մարզական եւ մշակութային այլ լուրեր…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Կանաչ սոխով ճլմբուր

Բաղադրությունը – Կանաչ սոխ – 1 կապ, կարագ – 50 գրամ, հավկիթ – 2 հատ, սեւ պղպեղ, աղ:

Պատրաստման եղանակը – Ջուրը եռացնել նախապես: Կարագը լցնել մեջը: Սոխը լվանալ, կտրատել բարակ-բարակ՝ 1 սմ չափով:

Ջրի եռալու ընթացքում սոխը լցնել մեջը եւ հենց նույն պահին հավկիթը սեւ պղպեղով համեմել ու հարելով լցնել եռացող զանգվածի մեջ: Անմիջապես կրակի վրայից վերցնել եւ մատուցել լավաշով:

* * *

«Գրամոֆոն» մրցանակաբաշխությանը հնչել են Արամ Խաչատրյանի գործերից

Հայ երաժիշտները օրերս մասնակցել են դասական երաժշտության ամենանշանակալի իրադարձությանը՝ «Գրամոֆոն» մրցանակաբաշխությանը։ Համահայկական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հրավիրված էր ելույթ ունենալու «Գրամոֆոնի» 40-րդ հոբելյանական մրցանակաբաշխությանը, որն ամեն տարի տարբեր անվանակարգերում առանձնացնում է դասական երաժշտության ոլորտում աշխարհի լավագույն երաժիշտներին։
ՀՊԵՆ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Սերգեյ Սմբատյանը մրցանակաբաշխության երեկոյի ընթացքում տված հարցազրույցում ընդգծել է, որ իր եւ նվագախմբի համար մեծ պատիվ է գտնվել Լոնդոնում եւ ելույթ ունենալ այս հեղինակավոր միջոցառմանը։
Նա, ներկայացնելով Համահայկական սիմֆոնիկ նվագախումբը, նկատել է, որ այն ստեղծվել է այս տարի. անդրանիկ բեմելը կայացել է ապրիլի 24-ին Երեւանում՝ հանդես գալով իր գործընկեր դիրիժորների հետ։
«Հայաստանում մենք ունենք դասական երաժշտության մեծ ավանդույթներ: Դուք ամենուր կարող եք տեսնել հիասքանչ հայ երաժիշտների: Գաղափարն այն էր, որպեսզի համախմբենք բոլորին մեկ տեղում, որպեսզի նրանք ելույթ ունենան միասին»,- նշել է Սերգեյ Սմբատյանը:
Ամբողջ մրցանակաբաշխությունն ուղեկցվել է դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների գործերի կատարումներով։ «Գրամոֆոնում» նույնպես Սերգեյ Սմբատյանը հնչեցրել է հայկական երաժշտություն։ Դասական երաժշտության ճանաչված ներկայացուցիչներն ունկնդրեցին հատվածներ Արամ Խաչատրյանի բալետներից։ «Գրամոֆոն» ամսագրի գլխավոր խմբագիր Ջեյմս Ջոլին նշել է. «Երիտասարդ նվագախումբ է, երաժիշտները նվագում են վարակիչ կենսունակությամբ: Մենք ուրախ ենք ողջունելու Սերգեյ Սմբատյանին Լոնդոնում, քաղաք, որտեղ նա սովորել է»։

* * *

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

Սերժ Սարգսյանը Թուրքմենստանում ներկա կլինի Ասիական 5-րդ խաղերի բացմանը

Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ ներկա գտնվելու Աշղաբաթում կայանալիք Ասիական 5-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությանը, որի հրավերը Հայաստանի նախագահը ստացել եւ ընդունել էր Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի՝ ս.թ. օգոստոսի 24-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ:

Ավելի քան 7 մլրդ. դրամ՝ սպորտին

Սպորտի մասսայականացման, պրոֆեսիոնալ սպորտի զարգացման, ինչպես նաեւ առողջ ապրելակերպի քարոզչության եւ տարածման նպատակով սպորտի ոլորտում 2017թ. մասնավոր միջոցներով կկառուցվեն ու կհիմնանորոգվեն մարզադահլիճներ, լողավազաններ, մարզադպրոցներ: Կատարվող մասնավոր ներդումների ծավալը ընթացիկ տարում կգերազանցի 7 մլրդ. դրամը: Աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի տարբեր մարզերում ու մայրաքաղաք Երուանում:

Մասնավոր միջոցներով 2017թ. հիմնանորոգվելու են Տավուշի մարզի Իջեւան քաղաքում գտնվող լողավազանը եւ հարակից շինությունները: Ներդրվելու է163,934.00 դրամ: Լողավազանը կնպաստի Իջեւանում ջրային մարզաձեւերի զարգացմանն ու մասսայականացմանը:

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում կառուցվելու է մարզադահլիճ, որի համար 2017թ. մասնավորի կողմից ներդրվելու է 35,000.00 դրամ: Նշենք, որ Սիսիանի մարզադահլիճի կառուցումը սկսվել է անցած տարի, որի ընթացքում արդեն կատարվել է 65,000.00 դրամի ներդրում: Մարզադահլիճի կառուցումը նպաստելու է խաղային եւ մենապայքարային մարզաձեւերի զարգացմանը եւ մասսայականացմանը:   Continue reading